Discover millions of ebooks, audiobooks, and so much more with a free trial

Only $11.99/month after trial. Cancel anytime.

Vahan Teryan. Works/ Վահան Տէրեան. Երկեր: Classical spelling/ Դասական ուղղագրութեամբ/
Vahan Teryan. Works/ Վահան Տէրեան. Երկեր: Classical spelling/ Դասական ուղղագրութեամբ/
Vahan Teryan. Works/ Վահան Տէրեան. Երկեր: Classical spelling/ Դասական ուղղագրութեամբ/
Ebook404 pages1 hour

Vahan Teryan. Works/ Վահան Տէրեան. Երկեր: Classical spelling/ Դասական ուղղագրութեամբ/

Rating: 0 out of 5 stars

()

Read preview

About this ebook

The following collection of Vahan Teryan’s works is from My Library series. Each book from My Library series represents one of classical Armenian writers or poets’ best works. The series is intended for schoolchildren, students, adult readers and generally all those who are interested in Armenian literature.
Vahan Teryan laid the foundations of a new era in the Armenian poetry which contributed to the further development of the art of poetry. He wrote over 400 poems, around three dozen literary-critical and oratorical articles, a few hundred letters.

Վահան Տէրեանի այս ժողովածուն լոյս է տեսել «Իմ գրադարանը» մատենաշարով: «Իմ գրադարանը» մատենաշարի իւրաքանչիւր գրքում ներկայացուած են հայ դասական գրողների լաւագոյն գործերը: Մատենաշարը հասցէագրուած է դպրոցականներին, ուսանողներին, մեծահասակ ընթերցողներին եւ առհասարակ բոլոր նրանց, ովքեր սիրում են հայ գրականութիւնը:
Վահան Տէրեանը հայ քնարերգութեան մէջ սկզբնաւորել է մի նոր շրջան, որը նպաստել է մեր բանաստեղծական արուեստի յետագայ զարգացմանը: Գրել է աւելի քան 400 բանաստեղծութիւն, շուրջ երեք տասնեակ գրական-քննադատական եւ հրապարակախօսական յօդուած, մի քանի հարիւր նամակ:
LanguageՀայերեն լեզու
PublisherEdit Print
Release dateMar 28, 2019
ISBN9788832555318
Vahan Teryan. Works/ Վահան Տէրեան. Երկեր: Classical spelling/ Դասական ուղղագրութեամբ/

Related to Vahan Teryan. Works/ Վահան Տէրեան. Երկեր

Titles in the series (11)

View More

Related ebooks

Reviews for Vahan Teryan. Works/ Վահան Տէրեան. Երկեր

Rating: 0 out of 5 stars
0 ratings

0 ratings0 reviews

What did you think?

Tap to rate

Review must be at least 10 words

    Book preview

    Vahan Teryan. Works/ Վահան Տէրեան. Երկեր - Nver Virabyan/Նուէր Վիրաբեան

    ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

    ՆԱԽԱԲԱՆ

    ՎԱՀԱՆ ՏԷՐԵԱՆ

    ԵՐԿԻՐ ՆԱԻՐԻ

    ՎՅԱՉԵՍԼԱՎ ԻՎԱՆՈՎԻՆ

    ՏՐԻՈԼԵՏՆԵՐ

    ՇԱՐՔԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹԻՒՆՆԵՐ

    ԿԵԱՆՔԻ ՈՐԲԵՐԸ

    ԿՈՇՄԱՐԸ

    ՀՈԿՏԵՄԲԵՐԻՆ

    ՔԱՂԱՔ

    ԱՂԲՅԻՒՐ

    ՍՈՆԵՏ

    ԵՐԳ

    ՍԻՐԵԼԻ ՊԱՈԼՅ ՄԱԿԻՆՑԵԱՆԻՆ

    ԱՐԱՐԱՏԻՆ

    ՀՐԱԺԵՇՏԻ ԳԱԶԵԼ

    ՊԱՈԼՈՅԻՆ

    ՊԵՏԵՐԲՈՒՐԳ

    ՊԱՈԼՈՅԻՆ

    ԷՔՍՊՐՈՄՏ

    ՆՄԱՆՈԻԹԻՒՆ

    Ռ. ԶԱՐԴԱՐԵԱՆԻ ԱԼԲՈՄՈՒՄ

    ՆԱՄԱԿ

    ՀԱՆԱՔ

    «ՓՇԵ ՊՍԱԿ» ԳՐՔԻՑ

    ՔԱՂԱՔ

    ԱՔՍՈՐԱՎԱՅՐՈԻՄ

    ՎԵՐԱԾՆՈՒԹԻՒՆ

    ԱՐԹՆԱՑՈԻՄ

    ԲԱՆՈՒՈՐԱԿԱՆ ԵՐԳ

    ՆՄԱՆՈԻԹԻՒՆ

    ՆՈԿՏԻՒՐՆ

    ՑՈԼԱԿԻՆ

    ՄԹՆՇԱՂԻ ԱՆՈՒՐՋՆԵՐ

    ՏԽՐՈՒԹԻՒՆ

    ԷՍՏՈՆԱԿԱՆ ԵՐԳ

    ԱՇՈՒՆ

    ՇԻՐԱԿԻ ԴԱՇՏԵՐԻՑ

    FATUM

    ԷԼԵԳԻԱՅ

    ԱՇՆԱՆ ԵՐԳ

    ԱՆԾԱՆՈԹ ԱՂՋԿԱՆ

    ԱՇՆԱՆ ՄԵՂԵԴԻ

    ԹԱՓԱՌԱԿԱՆ

    ԿԱՐՕՏ

    ԼՈԻՍՆՈՏ

    ՀՐԱԺԵՇՏ

    ԻՐԻԿՆԱԺԱՄ

    ԱՆՋԱՏՄԱՆ ԵՐԳ

    ՑՆՈՐՔ

    ՎԻՀԻ ԵԶԵՐՔԻՆ

    ՏԽՈՒՐ ԶՐՈՅՑ

    ՀՐԱՇՔ-ԱՂՋԻԿ

    ՑԱՆԿՈՒԹԻՒՆ

    ԱՇՆԱՆ ՏՐՏՄՈԻԹԻՒՆ

    ՀՐԱԺԵՇՏԻ ԽՕՍՔԵՐԻՑ

    ՀԻՒԱՆԴ

    ՄԹՆՇԱՂ

    ԵՐԵԿՈՅ

    ՍԵՆՏԻՄԵՆՏԱԼ ԵՐԳ

    ԱՂՈԹՔ

    ԴԱՐՁ

    ՁՄՌԱՆ ԳԻՇԵՐ

    14 ՏՈՂ

    ՅՈՒՇԵՐԻ ԵՐԿՐՈԻՄ

    ԳԱՐՈՒՆ

    ԿԱՆՉ

    ՍԻՐԱՀԱՐՈՒԱԾԸ

    ԱՆԱՆՈԻՆ ՍԷՐ

    ՀԻՆ ՊԱՐՏԻԶՈԻՄ

    ԳԱՐՆԱՆԱՄՈՒՏ

    ԳԻՇԵՐ ԵՎ ՀՈՒՇԵՐ

    ՃԱՄՓԱԲԱԺԱՆ

    ՄՈՌԱՑՎԱԾ ՈԻՂԻ

    ԱՇՈՒՆ

    ՓՈՂՈՑԻ ԵՐԳԸ

    ԻՆՔՆՕՐՈՐՈՒՄ

    ՎԵՐՋԱԼՈԻՅՍԻՆ

    ՄԻԱՅՆՈԻԹՅՈԻՆ

    ՀՈԳՆԱԾՈԻԹՅՈԻՆ

    ՕՏԱՐՈԻՀՈԻՆ

    ԱՇՆԱՆ ԳԻՇԵՐ

    ԿՈՒՅՐ ԼԻՆԵԼՈՒ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ

    ՄԱՀ

    ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ

    ՑՆՈՐՔ

    ՀԱՆԴԻՊՈՒՄ

    ԱՆԴԱՐՁՈԻԹՅՈԻՆ

    ՏԽՈԻՐ ԵՐԳ

    RESIGNATION

    ԳԻՇԵՐ

    ԴԱՎԱՃԱՆ ՀՈՒՇԵՐ

    ՄԵԴՈՒԶԱ

    ԱՇՆԱՆ ԱՌԱՎՈՏԻ ԵՐԳԸ

    ՄԵՂՄՈՒԹՅՈՒՆ

    ՀՈՒՇԵՐ

    ՈՒՇԱՑԱԾ ՍԵՐ

    ԱՇՆԱՆ

    ԱՆԴԱՐՁՈՒԹՅՈՒՆ

    ԻՄ ԵՐԳԵՐԻՆ

    ԹԱԽԻԾ

    ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆ

    ՎԱՀԱՆ ՏԷՐԵԱՆ

    Կազմեց եւ խմբագրեց Նուէր Վիրաբեանը

    Վահան Տէրեանի այս ժողովածոն լոյս է տեսել «Իմ գրադարանը» մատենաշարով: Ներառում է  հեղինակի` ՀՀ  հանրակրթական դպրոցի եւ բուհական ընդունելութեան քննութիւնների ծրագրերով նախատեսուած ստեղծագործութիւններ եւ լրացուցիչ ընթերցանութեան նիւթեր:

    Գիրքը հասցէագրուած է ոչ միայն մեր դպրոցականներին, այլեւ աշխարհասփիւռ հայ պարմանիներին ու պարմանուհիներին, ինչպէս նաեւ մեծահասակ ընթերցողներին, բոլոր նրանց, ովքեր չեն կորցրել իրենց հետաքրքրութիւնը հայ բազմադարեան գրականութեան նկատմամբ:

    Վահան Տէրեանը հայ քնարերգութեան մէջ սկզբնաւորել է մի նոր շրջան, որը նպաստել է մեր բանաստեղծական արուեստի յետագայ զարգացմանը: Գրել է աւելի քան 400 բանաստեղծութիւն, շուրջ երեք տասնեակ գրական-քննադատական եւ հրապարակախօսական յօդուած, մի քանի հարիւր նամակ:

    ՆԱԽԱԲԱՆ

    Վահան Տէրեանը հայ քնարերգութեան մէջ սկզբնաւորել է մի նոր շրջան, որը նպաստել է մեր բանաստեղծական արուեստի յետագայ զարգացմանը: Գրել է աւելի քան 400 բանաստեղծութիւն, շուրջ երեք տասնեակ գրական-քննադատական եւ հրապարակախօսական յօդուած, մի քանի հարիւր նամակ: Թարգմանել է Շ. Ռուսթաւելու «Ընձենաւոր»-ի նախերգանքը, Վ. Բրիւսովի, Հ. Հայնէի, Պ. Վեռլենի, Է. Վերհառնի, Ֆ. Սօլոգուբի, Ա. Ծերեթելու բանաստեղծութիւններից, Շ. Բոդլերի արձակ պօէմները, Օ. Ուայլդի «Սալոմէ» դրաման, Ա. Շնիցլերի «Տիկին Բերտայ Գարլանը» վիպակը եւ այլ գործեր:

         Վահան Տէրեանն ապրել է 35 տարի. ստեղծագործել է շուրջ մէկուկէս տասնամեակ: Տէրեանի երեւան գալը յայտնութիւն էր 20-րդ դարի սկզբի հայ գրական կեանքում: Նրա աստեղային մուտքը նշանաւորուել է 1908 թուականին հրատարակած «Մթնշաղի անուրջներ» ժողովածոյով: Նա նաեւ գրական եւ հասարակական գործիչ էր:

        Գրել է հայկական քնարերգութեան աւանդական թեմաներով՝ նոր մեկնաբանութեամբ: Սէրը, բնութիւնը, խոհերը մարդու, աշխարհի եւ կեանքի մասին առանցքային են նրա ստեղծագործութեան մէջ:

    Առանձնայատուկ է նաեւ Տէրեանի հայրենասիրական քնարերգութիւնը, որի բարձրակէտը «Երկիր Նաիրի» շարքն է: Նա բանաստեղծական ձեւերի եւ արտայայտչական միջոցների մեծ նորարար է:

    ՎԱՀԱՆ ՏԷՐԵԱՆ

    (1885-1920)

    Վահան Տէրեանը ծնուել է 1885 թ.-ին, Գանձայ գիւղում (այժմ՝ Վրաստանի Հանրապէտութեան Նինոծմինդայի շրջան), գիւղական քահանայի ընտանիքում։ Նախնական կրթութիւնն ստացել է ծննդավայրի ծխական դպրոցում, սովորել է նաեւ Ախալքալաքի քաղաքային դպրոցում։ 1897-99 թթ. յաճախել է Թիֆլիսի գիմնազիան՝ մասնակցելով այնտեղ կազմակերպուող գրական-հասարակական միջոցառումներին։ 1899-ին ընդունուել է Մոսկուայի Լազարեան ճեմարանի 3-րդ դասարանը։ Այստեղ ուսանելու շրջանում Տէրեանը խորացել է յատկապէս հումանիտար գիտութիւնների եւ լեզուների ուսումնասիրման մէջ, ծանօթացել հայ, ռուս եւ համաշխարհային գրականութեան դասական արժէքներին։ Ռուսական առաջին յեղափոխութեան նախապատրաստման եւ վերելքի տարիներին ակտիւօրէն մասնակցել է ուսանողական յուզումներին ու ցոյցերին։ Սկիզբ առած դեմոկրատական յեղափոխութեամբ ոգեւորուած՝ 1905-06 թթ. Տէրեանը եկել է Անդրկովկաս, շրջել Շիրակի գիւղերը, զբաղուել պրոպագանդիստական աշխատանքով։ Ճեմարանում նա մտերմացել է յեղափոխականօրէն տրամադրուած սովորողների մի խմբի հետ (Ա. Մեասնիկեան, Պ. Մակինցեան, Ց. Խանզադեան, Օ. Օհանջանեան)։ Այստեղ էլ սկսուել են Տէրեանի գրական աոաջին փորձերը, որոնց մի մասը լոյս է տեսել իր իսկ խմբագրած «Յոյս» աշակերտական ձեռագիր ամսագրում։

           1906 թ.-ին աւարտելով ճեմարանը՝ Տէրեանն ընդունուել է Մոսկուայի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետը։ Նոյն թուականից նրա բանաստեղծութիւններն սկսել են երեւալ մամուլի էջերում։ 1908 թ. Թիֆլիսում լոյս է տեսել Տէրեանի առաջին բանաստեղծական ժողովածուն՝ «Մթնշաղի անուրջներ»-ը, որով նա միանգամից դարձաւ հայ գրականութեան ականաւոր դէմքերից մէկը։ Պ. Մակինցեանի, Ա. Ծատուրեանի, Կ. Միքայէլեանի հետ 1910-12 թթ. Մոսկուայում Տէրեանը հրատարակել է «Գարուն» գրական-գեղարուեստական ալմանախը (միայն երեք հատոր), իսկ 1912 թ. հիմնադրել «Պանթէոն» հրատարակչական ընկերութիւնը, որը նոյն տարում լոյս է ընծայել նրա «Բանաստեղծութիւններ»-ի առաջին հատորը։ Բացի վերամշակուած «Մթնշաղի անուրջներ»-ից, այն պարունակում է նաեւ «Գիշեր եւ յուշեր», «Ոսկի հեքիաթ», «Վերադարձ» շարքերը։

          1913 թ., Մոսկուայի համալսարանի լրիւ դասընթացը չաւարտած, Տէրեանը ընդունուել է Պետերբուրգի համալսարանի արեւելագիտութեան ֆակուլտետը, որտեղ Ն. Մառի ղեկավարութեամբ խորացել է հայագիտութեան, արաբերէնի, պարսկերէնի, վրացերէնի ուսումնասիրման մէջ։ Այդ շրջանում (1915-16) Տէրեանը ակտիւօրէն մասնակցել է հայ գրականութիւնը Ռուսաստանում պրոպագանդելու գործին՝ Վ. Բրիւսովի կազմած «Հայաստանի պօէզիան» եւ, մանաւանդ, Մ. Գորկու խմբագրած «Հայ գրականութեան ժողովածոյ» գրքերն ստեղծելու աշխատանքին, ռուսերէն է թարգմանել հայ գրականութեան մի շարք երկեր (Գ. Սունդուկեանի «Պեպօ»-ն, Րաֆֆու «Կայծեր»-ի առաջին հատորը, Շիրվանզադէի «Չար ոգի»-ն)։

        Տէրեանը 1917 թ. մտել է բոլշեւիկեան կուսակցութեան շար֊քերը, ընտրուել Համառուսաստանեան կենտգործկոմի անդամ եւ աշխատանքի անցել Ազգութիւնների ժողովրդական կոմիսարիատում՝ վարելով հայկական գործերի բաժինը։ 1917 թ. վերջին նա խորհրդային կառավարութեանը զեկուցագիր էր ներկայացրել Թուրքահայաստանի մասին։ Այդ խնդրով մի քանի անգամ հանդիպել ու զրուցել է Վ. Ի. Լենինի հետ, իսկ 1918 թ. սկզբին մասնակցել է Բրեստ-Լիտովսկի հաշտութեան բանակցութիւններին՝ որպէս հայկական գործերի խորհրդական։ Տէրեանը գրել է մի շարք հրապարակախօսական յօդուածներ («Նամակներ հայ գիւղացիներին եւ բանուորներին»): 1919-ի աշնանը սաստկացող հիւանդութեան (թոքախտ) պատճառով, ինչպէս նաեւ Արտաքին գործերի ժողկոմատի կարեւոր յանձնարարութեամբ Տէրեանը մեկնել է Միջին Ասիա։ Սակայն ուղեւորութեան դժուարին պայմաններն աւելի են քայքայել նրա առողջութիւնը, եւ նա վախճանուել է ճանապարհին՝ 1920 թ. յունուարի 7-ին, Օրէնբուրգ քաղաքում:

        Տէրեանի գրական ժառանգութիւնը կազմում են աւելի քան 400 բանաստեղծութիւն, շուրջ երեք տասնեակ գրական-քննադատական եւ հրապարակախօսական յօդուածներ, մի քանի հարիւր նամակ (զգալի մասը գրուած է ռուսերէնով)։ Տէրեանը թարգմանել է նաեւ Շ. Ռուսթաւելու «Ընձենաւոր»-ի նախերգանքը, Վ. Բրիւսովի, Հ. Հայնէի, Պ. Վեռլենի, Է. Վերհառնի, Ֆ. Սօլոգուբի, Ա. Ծերեթելու բանաստեղծութիւններից, Շ. Բոդլերի արձակ պօէմները, Օ. Ուայլդի «Սալոմէ» դրաման, Ա. Շնիցլերի «Տիկին Բերտայ Գարլանը» վիպակը եւ այլ գործեր։

        Տէրեանի ստեղծագործութիւնը նոր էջ բացեց հայ պօէզիայի պատմութեան մէջ։ Տէրեանն արեւելահայ առաջին բանաստեղծն էր, ով հետեւողականօրէն կիրառեց եւ կատարելութեան հասցրեց բանաստեղծական շարքերի սկզբունքը։ Բացի «Բանաստեղծութիւններ»-ի առաջին հատորի մէջ մտած շարքերից, նա գրել է նաեւ «Փշէ պսակ», «Երկիր Նաիրի», «Կատւի դրախտ», «Իմ բալիկին» եւ այլ շարքեր, թէեւ դրանք չի հասցրել աւարտել։ Տէրեանի երկերի տարբեր հրատարակութիւնների կազմողներ ստեղծել են նաեւ այլ շարքեր («Ոսկէ շղթայ», «Վերջին դաշնակ», «Հոկտեմբերեան երգեր» եւ այլն)։ Բանաստեղծութիւնների մի մեծ խումբ (սեւագիր եւ անաւարտ) մնացել է շարքերից դուրս։ Տէրեանն ասպարէզ բերեց վառ ինքնատիպութեամբ օժտուած քնարական հերոսի՝ մեծ քաղաքի միջավայրում ապրող եւ տառապող մարդուն, որի հոգեւոր կենսագրութիւնը, խոհերի ու զգացմունքների աշխարհը շատ կողմերով նորութիւն էին հայ պօէզիայի պատմութեան մէջ։ Մինչեւ վերջ մնալով «մաքուր քնարերգութեան»՝ արտաքին աշխարհը անհատի յուզական վերապրումների միջոցով ներկայացնելու ոլորտում, նա մեծապէս ընդլայնեց բանաստեղծական պատկերի շրջանակները։ Նրա քնարական հերոսի բարդ եւ յաճախ հակասական ապրումների մէջ արտայայտուեցին 20-րդ դարասկզբի հասարակական մեծ յեղաբեկումները, խորհող անհատի բարձր մղումներն ու երազանքները, հոգեկան տուայտանքն ու որոնումները, ոգեւորութեան եւ յուսախաբութեան պահերը։ Տէրեանն իր ստեղծագործական ուղին սկսել էր հասարակական ակտիւութեամբ տոգորուած, «մութ բռնութեան դէմ» մարտնչող եւ զոհուող հերոսների փառաբանութեամբ («Փշէ պսակ»), թէեւ իր առաջին տպագիր ժողովածուի մէջ («Մթնշաղի անուրջներ») նա բացայայտել էր գերազանցապէս մենութեան ձգտող եւ «մոռացումի անձաւում» մի պահ պատսպարուել ցանկացող, բայց առանձնութեան մէջ էլ անվերջ տառապող անհատի ապրումները, որոնք ի վերջոյ պայմանաւորուած էին յեղափոխութեան տեղատուութեան եւ սկիզբ առնող ռէակցիայի ճնշիչ մթնոլորտով։ «Գիշեր եւ յուշեր» շարքում քնարական հերոսն աւելի է համակւում կեանքի ողբերգական

    Enjoying the preview?
    Page 1 of 1