Discover millions of ebooks, audiobooks, and so much more with a free trial

Only $11.99/month after trial. Cancel anytime.

Չենք ասում, ինչքան գիտենք
Չենք ասում, ինչքան գիտենք
Չենք ասում, ինչքան գիտենք
Ebook249 pages1 hour

Չենք ասում, ինչքան գիտենք

Rating: 0 out of 5 stars

()

Read preview

About this ebook

Հրատարակությունն ընդգրկում է Սլավիկ Չիլոյանի (1940-1975) «Մենք մարդ ենք եղել» ժողովածուի (1992) օրիգինալ չափածոն՝ խմբագրական եւ սրբագրական որոշակի շտկումներով։ Կատարվել են նորահայտ բանաստեղծությունների, բանաստեղծությունների տարբերակների հավելումներ, ինչպես նաեւ մի շարք լրացումներ՝ «Հիսուս Քրիստոս» օրատորիայում։

LanguageՀայերեն լեզու
Release dateApr 7, 2019
ISBN9780463777770
Չենք ասում, ինչքան գիտենք

Related to Չենք ասում, ինչքան գիտենք

Related ebooks

Related categories

Reviews for Չենք ասում, ինչքան գիտենք

Rating: 0 out of 5 stars
0 ratings

0 ratings0 reviews

What did you think?

Tap to rate

Review must be at least 10 words

    Book preview

    Չենք ասում, ինչքան գիտենք - Սլավիկ Չիլոյան

    Սլավիկ Չիլոյան

    ՉԵՆՔ ԱՍՈՒՄ,

    ԻՆՉՔԱՆ ԳԻՏԵՆՔ

    բանաստեղծություններ, արձակ

    Երևան — 2019

    ՀՏԴ 891.981֊1 Չիլոյան

    ԳՄԴ 84Հ֊5

    Չիլոյան, Սլավիկ Ալեքսանի

    Չենք ասում, ինչքան գիտենք: [Բանաստեղծություններ, արձակ էջեր] / Ս. Չիլոյան։ Խմբ. և առաջաբ.՝ Դ. Հովհաննես, վերջաբ.՝ Հ. Էդոյան։ Էլեկտրոնային տարբերակը հրատարակության պատրաստեց Մ. Յավրումյանը, տառատեսակը՝ Ռ. Թարումյանի (Արիան Գրքի)։ Երրորդ, էլեկտրոնային բարելավված հրատարակություն.— Եր.։ Յավրուհրատ, 2019.— 206 էջ։ Հրատարակության հիմքում՝ Չենք ասում, ինչքան գիտենք: [Բանաստեղծություններ] / Ս. Չիլոյան; Կազմ., խմբ. և առաջաբ.՝ Դ. Հովհաննես.— Երևան: Արևիկ, 2005.— 240 էջ; 21 սմ, ինչպես նաև՝ Մենք մարդ ենք եղել: [Բանաստեղծություններ, թարգմանություններ, արձակ էջեր] / Ս. Չիլոյան; Կազմ., ծանոթագր. և առաջաբ.՝ Ալ. Թոփչյան; Խմբ.՝ Դ. Հովհաննես, Հ. Թամրազյան; Վերջաբ.՝ Հ. Էդոյան.— Երևան: Նաիրի, 1992.— 402 էջ: դիմանկ.; 17 սմ։

    Հրատարակությունն ընդգրկում է Սլավիկ Չիլոյանի (1940֊1975) «Մենք մարդ ենք եղել» ժողովածուի (1992) օրիգինալ չափածոն՝ խմբագրական և սրբագրական որոշակի շտկումներով։ Կատարվել են նորահայտ բանաստեղծությունների, բանաստեղծությունների տարբերակների հավելումներ, ինչպես նաև մի շարք լրացումներ՝ «Հիսուս Քրիստոս» օրատորիայում։

    ԳՄԴ 84Հ֊5

    ISBN 5֊8077֊0666֊8

    ISBN 5֊550֊00470֊4

    eISBN 978֊0463֊7֊7777֊0

    © Սլավիկ Չիլոյան, 1940֊1975

    © Հենրիկ Էդոյան, 1992

    © Դավիթ Հովհաննես, 2005

    © Յավրուհրատ, 2019 (հրատ.)

    Բոլոր իրավունքները վերապահված են։

    Այս հրատարակության ցանկացած ձևով և եղանակով (էլեկտրոնային, մեխանիկական, պատճենահանման, ձայնագրման և այլն) մասնակի կամ ամբողջական վերարտադրությունը, տարածումը, պահպանումը որոնողական համակարգերում առանց հրատարակչի գրավոր թույլտվության արգելվում է։

    Այս գիրքն արտոնված է միայն անհատական էլեկտրոնային սարքավորումներում ընթերցանության համար։

    ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

    Հրատարակության մասին

    Առաջաբանի տեղ

    Բանաստեղծություններ

    Պոետ էին նրանք

    «Ես չեմ կորցրել...»

    Սարի սապոն, դուրս արի

    Հաշվապահը

    Կոշիկներդ փայլեցրե՞լ ես, զգա՛ստ...

    «Իսկ Բ֊ի իմաստը...»

    «Եկավ հաղթանակը...»

    «Եկավ հաղթանակը(1)...»

    «Ամբողջ մի գյուղ կար...»

    Ասք անվան մասին

    «Ու նա ուզեց երգել...»

    «Գիտենք, գոնե...»

    «Եվ վերջինը...»

    «Իսկ դու...»

    Ծաղկավաճառը

    Կինո է, կանցնի

    «Ճիչ...»

    «Եթե աշխարհի բոլոր ծառերը...»

    «Մի փոքր...»

    «Նա օղի է խմել...»

    «Այս ժողովից հետո...»

    Զավեշտ

    Մի պատմություն, որը կապ չունի...

    Սիրեցյալն Աստծո վաղամեռիկ է

    Եվայի արգելված խնձորը

    «Կյանքը ծխախոտ է...»

    «Տղան ընդամենը ութ տարեկան էր...»

    «Գեղեցիկ օր էր այդ...»

    «Ջուր...»

    Ես

    Մեծը և փոքրը

    «Կինը...»

    Թե ինչպես հազար խելոք...

    Քուչակը — միջնադարյա՜ն, մե՜ծ...

    «Իմ արցունքների համար...»

    Ժամանակը

    Այ դու զորանաս, Սանչո...

    «Շներ...»

    Գիտնականներիս կոնֆերանսը

    Այդպես է

    Մի քանի մարդ հերոս էին դարձել

    Կապիկները շատակեր են...

    Հեքիաթ

    «Ենթադրենք սա երկրագունդն է...»

    Էքսպրոմտ

    Ուղղաթիռը մեր ձեռքի տակ

    Գնացքը

    «Ուղտի պես որոճալով...»

    Ծերունին ուզում էր պատմել

    Բա Ադամը, որ...

    Ապրեցին կողք֊կողքի

    Երկար կենսագրություն

    «Ես դու նա...»

    Կիրակի օրը

    Դափնեկիրն ու արևը

    Ամեն ինչ տեղն է

    Պետք է հասկանալ...

    «Ես այդ չեմ...»

    «Իմ փոքրիկ մանկության մեջ...»

    Մարդը չի մեռնում, սպանվում է

    Կոմիտասին

    Ծննդյան թիվը և տեղը

    Հոբ Երանելի

    Մերկ զինվորներ

    Ընդդեմ լվին

    Հոգեհանգիստ

    Սանչո, զավակս, սոխ չուտես

    Բոլորին

    «Բանաստեղծները...»

    Մեկ ստեղծագործող կա և...

    Դատարկ

    Այս աշխարհում մինչև...

    Փողոցի շները միշտ...

    «Քանի որ մենք դաշտի շուշան չենք...»

    «Ծակված գլուխս...»

    «Ժամագործին...»

    Madonna Litta

    «Համբերում էիր...»

    Նախամարդ եմ ես

    Ինչ կա, ինչ ես ուզում

    Ով է ասում, թե գնչուները...

    Ամենափոքր կաթիլը և ամբողջ կապույտ երկինքը

    Պատմության դաս

    Միայն բենզինով

    «Մահմեդ...»

    «Իսկ ամենալավը այն է...»

    Կոշիկներ

    Փշրվեց մի դուռ...

    Հավատացել ենք

    Պարանը արգելվում է

    Գաղտնիք

    Վալս

    Արգելք

    Չէ, ես չեմ կարող

    Հայաստան

    Եթե թախծելիս...

    «Այգաբացը...»

    «N զորամասում...»

    Ոչ ոք չի տեսել թռչունների...

    Ծովը մեծ է, զարմացավ Չեխովը

    Մեզ քիչ մնաց մտածելու

    Հայրս նրա հետ հավասար էր խոսում

    Տավարի կտրատման սխեման և...

    Նիկոլայի հարյուրանոցը

    «Ով է ասում...»

    Սա կատակը չէ այն...

    Թե ինչու Ռոբերտինոն...

    Մենք

    «Հիմա սիրուն...»

    «Ինչպես պատմեմ ձեզ...»

    «Լրիվ թրջված մի կանաչ...»

    Եթե աշխարհի բոլոր մարդիկ համբերեին...

    «Այո, Հայնրիխ, շատ է ուրիշ...»

    Ձիթհանքովի հասարակայնությունը...

    Rondo

    «Դու լաց մի լինի...»

    «Մեր հանդուգն երջանկությունների մեջ...»

    «Շղթայազերծ...»

    «Լույսի համար լաց եղա...»

    «Քո աչքերով...»

    Փախիր֊փրկվիր

    «Ութ տարեկան փոքրիկ աղջիկ...»

    «Շնչառությունդ գրկել էր ինձ տաք...»

    Պյոտր I — Եկատերինա II

    «Հեռախոս...»

    «Կարմիր սվիտրի...»

    «Մարմիններս դարձրած...»

    Այդտեղ ինչ֊որ բան չգցես

    «Լուրջ, անգամ ոչ մի բառ...»

    Այսպես թե այնպես

    «Երբ բողոքող մարդիկ...»

    «Աջ֊ձախ...»

    «Ես նորից քեզ եմ պատմում...»

    «Վերջին րոպեին...»

    «Երբ հոգնած ես ընկա ճանապարհ...»

    Քերթված արևի

    Հիսուս Քրիստոս

    Արձակ էջեր

    Ալիչալուի Լուվրը

    Ջուրը հոսում է

    Վերջաբանի տեղ

    Ծանոթագրություններ

    Առաջաբանի տեղ.

    ՄԱՐԴԸ ՉԻ ՄԵՌՆՈՒՄ, ՍՊԱՆՎՈՒՄ Է

    Սլավիկ Չիլոյանն իր կարճ կյանքը՝ ընդամենը 35 տարի (մինչև 1975 թվականի նոյեմբերի 22֊ի սառը, անձրևոտ առավոտը) ապրեց որպես Պոեզիա, որն ավելի հետաքրքիր էր, քան իր գրած պոեզիան, ինչը սեփական կյանքի դալուկ արտացոլումն էր միայն։ Մի տեսակ՝ «բանավոր հանճար», որոնցից էլի մի քանիսը դեգերում էին այն տարիների Երևանում։ Ստեղծագործելով շուրջ 13 տարի՝ նա ինքզինքը մինչև վերջ էլ լուրջ չընդունեց որպես բանաստեղծի, ավելի շատ համարելով իրեն թարգմանիչ, և ապրելով իր կյանքն առանց որևէ հավակնության։ Հիմա հեշտ է այդպես ասելը, որովհետև դա «կյանք էր հերթական», բայց դեռևս իր կենդանության օրոք գաղտնատես քչերին գոնե հայտնի էր, որ հանրության աչքի առջև իրագործվում է մի կենսական դրամա, որն ավելին էր, քան բանաստեղծությունը...

    Այստեղ պետք էր գուցե վերջակետ դնել, որովհետև իմ գործը պիտի լիներ նախաբան երկու խոսքը՝ ընթերցողին թողնելով գրքում զետեղված պոեզիան շուտափույթ կերպով վայելելու հաճույքը։ Բայց բազմակետ եմ դնում, որովհետև Չիլոյի անհեթեթ անկումից հետո ահա արդեն երեք տասնամյակ բազում մտքեր ինձ հանգիստ չեն տալիս. ի՞նչ եղավ նրա արյունը, ո՞րն էր նրա գալու֊գնալու խորհուրդը (եթե կար), ի՞նչ էր բարբառում «Պապլավոկի» բետոններին (անիծյա՜լ վայր) ջախջախված նրա անկենդան մարմինը... Եվ արդյո՞ք այդ մարմինը (corpus֊ը՝ լատիներեն ավելի ամբողջական իմաստով) այսօր ավելի կենդանի չէ, քան «կենդանի» շատերինը։ Ահա այս (և էլի ուրիշ) մտքեր մինչև հիմա կիզում են ուղեղս և սպառնում նախապես ենթադրյալ երկու խոսքս վերածել «լուրջ» առաջաբանի։ Բայց, ինչպես արդեն ասացի՝ «լուրջ», հատկապես՝ լուրջ կերած բաներ նա չէր սիրում, ուստի կաշխատեմ ծավալվել այն նվազագույնի սահմաններում, ինչը անհրաժեշտ, նույնիսկ հրամայական եմ համարում։

    Սովետական շրջանում հայ պոեզիան ունեցավ զարգացման երեք մեծ փուլ (ի բացառյալ առանձին հայտնի «շեղումները»). առաջինը, որի ծննդյան գրավոր մանիֆեստը «Երեքի դեկլարացիան» էր (1922թ.), իր լրումին հասավ անցյալ դարի 30֊ական թվականներին՝ հանձին Ե. Չարենցի, և Չարենցի ողբերգական մահով էլ ավարտվեց։ Երկրորդ՝ ետպատերազմյան փուլը նախանշվեց Պ. Սևակի ստեղծագործությամբ, և հենց Սևակն էլ գրեց իր մանիֆեստը՝ իր համար («Հանուն և ընդդեմ ռեալիզմի նախահիմքերի», 1965թ.), որից շատ չանցած կնքեց յուր ողբերգական մահկանացուն։ Երրորդ փուլն ազդարարողը հայ «նոր պոեզիայի» սերունդն էր, որը ասպարեզ իջավ 1960֊ական թվականների երկրորդ կեսին, և որի

    Enjoying the preview?
    Page 1 of 1