Discover millions of ebooks, audiobooks, and so much more with a free trial

Only $11.99/month after trial. Cancel anytime.

Yeghishe Charents. Works/ Եղիշէ Չարենց. Երկեր: Classical spelling/ Դասական ուղղագրութեամբ
Yeghishe Charents. Works/ Եղիշէ Չարենց. Երկեր: Classical spelling/ Դասական ուղղագրութեամբ
Yeghishe Charents. Works/ Եղիշէ Չարենց. Երկեր: Classical spelling/ Դասական ուղղագրութեամբ
Ebook395 pages2 hours

Yeghishe Charents. Works/ Եղիշէ Չարենց. Երկեր: Classical spelling/ Դասական ուղղագրութեամբ

Rating: 0 out of 5 stars

()

Read preview

About this ebook

Yeghishe Charents is one of the brightest personalities of the Armenian centuries-old literature. He chanted the creative power of Armenia and the Armenian people, its glorious past, the tragic episodes of history, the bright future.
​ ​The following collection of Yeghishe Charents’s works is from My Library series. Each book from My Library series represents one of classical Armenian writers or poets’ best works. The series is intended for schoolchildren, students, adult readers and generally all those who are interested in Armenian literature.

Եղիշէ Չարենցի այս ժողովածուն լոյս է տեսել «Իմ գրադարանը» մատենաշարով: «Իմ գրադարանը» մատենաշարի իւրաքանչիւր գրքում ներկայացուած են հայ դասական գրողների լաւագոյն գործերը: Մատենաշարը հասցէագրուած է դպրոցականներին, ուսանողներին, մեծահասակ ընթերցողներին եւ առհասարակ բոլոր նրանց, ովքեր սիրում են հայ գրականութիւնը:
Եղիշէ Չարենցը հայ բազմադարեան գրականութեան մեծագոյն գագաթներից է: Գովերգել է Հայաստանի ու հայ ժողովրդի ստեղծագործ ուժը, փառապանծ անցեալը, պատմութեան ողբերգական դրուագները, պայծառ ապագան:
 
LanguageՀայերեն լեզու
PublisherEdit Print
Release dateMar 28, 2019
ISBN9788832555585
Yeghishe Charents. Works/ Եղիշէ Չարենց. Երկեր: Classical spelling/ Դասական ուղղագրութեամբ

Related to Yeghishe Charents. Works/ Եղիշէ Չարենց. Երկեր

Titles in the series (11)

View More

Related ebooks

Reviews for Yeghishe Charents. Works/ Եղիշէ Չարենց. Երկեր

Rating: 0 out of 5 stars
0 ratings

0 ratings0 reviews

What did you think?

Tap to rate

Review must be at least 10 words

    Book preview

    Yeghishe Charents. Works/ Եղիշէ Չարենց. Երկեր - Nver Virabyan/Նուէր Վիրաբեան

    ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

    ՆԱԽԱԲԱՆ

    ԵՂԻՇԷ ՉԱՐԵՆՑ

    ՏԱՂԱՐԱՆ

    ՍԱՅԱԹ-ՆՈՎԱ

    ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

    ԵՐԵՔ ԵՐԳ տխրադալուկ աղջկան Աստղիկ Ղօնդախչեանին

    ԴԱՆԹԵԱԿԱՆ ԱՌԱՍՊԵԼ

    ԱՄԲՈԽՆԵՐԸ ԽԵԼԱԳԱՐՈՒԱԾ

    ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹԻՒՆՆԵՐ

    ՏԱՂ ԱՆՁՆԱԿԱՆ

    ՀԵՌԱՑՈՒՄԻ ԽՕՍՔԵՐ

    ՄԱՀՈՒԱՆ ՏԵՍԻԼ

    ՄՕՐՍ ՀԱՄԱՐ ԳԱԶԵԼ

    Ա.Բ.-ԻՆ

    ՅԱՐԴԱԳՈՂԻ ՃԱՄՓՈՐԴՆԵՐԸ

    ՄԵՐ ԼԵԶՈԻՆ

    ՇԱՄԻՐԱՄ

    ՊՕԷՏ

    ՊԱՏԱՀԱԿԱՆ ԱՆՑՈՐԴԻՆ

    ԱՐՏԻՍՏԸ

    ԱՇՆԱՆԱՅԻՆ

    ԱՆՔՆՈՒԹԻՒՆ

    ՎԱՀԱՆ ՏԷՐԵԱՆԻ ՅԻՇԱՏԱԿԻՆ

    ԿԱՐՄԻՐ ՍՈՆԵՏ

    ՈՐՊԵՍ ՍԿԻԶԲ

    Չարենց-ՆԱՄԷ

    ՊՕԷՄՆԵՐ

    ՍԱՍՈՒՆՑԻ ԴԱՒԻԹԸ

    Դէպի ԼԵԱՌԸ ՄԱՍԻՍ

    ԳՈՎՔ ԽԱՂՈՂԻ, ԳԻՆՈԻ ԵՒ ԳԵՂԵՑԻԿ ԴՊՐՈՒԹԵԱՆ

    ԷԼԵԳԻԱՆԵՐ ՈՒ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹԻՒՆՆԵՐ

    ԷՊԻՔԱԿԱՆ ԱՌԱՒՕՏ

    ՄՈԻՍԱՅԻՍ

    ԱՅՐԱԾ ԵՐԳԵՐ

    ՈՎԿԻԱՆԻ ԵՐԳԸ

    ՄԵՌԱԾ ՊՕԷՏԻՆ

    ԵՐԿՈՒ ՍՈՆԵՏ ԱՐՓԻԿԻ ՅԻՇԱՏԱԿԻՆ

    ՁՄԵՌԱՅԻՆ ՊԱԼԱՏԻ ՆԵՐՔՆԱՅԱՐԿՈՒՄ

    ՎԱՀԱԳՆ

    ԱԹԻԼԼԱ

    ԷԼԵԳԻԱ ԳՐՈՒԱԾ ՎԵՆԵՏԻԿՈՒՄ

    ԽՄԲԱՊԵՏ ՇԱՒԱՐՇԸ

    ՄԱՀՈՒԱՆ ՏԵՍԻԼ

    ԱՆՎԵՐՆԱԳԻՐ

    ՄՈՒՍԱՅԻՍ

    HOMO SAPIENS

    ԳԱՆԳՐԱՀԵՐ ՏՂԱՆ

    ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՔԱՌՈՒՂԻՆԵՐՈՎ

    ՆԱՒԶԻԿԷ

    ԾԻԱԾԱՆԸ

    ԱՆԿՈՒՄՆԵՐԻ ՍԱՐՍԱՓԻՑ

    ԹՈՒՂԹ ԲԱՆԱՍՏԵՂԾ ԲԱՐԵԿԱՄԻՍ՝ N. N.–ին, ԳՐՈՒԱԾ ԵՐԵՒԱՆԻՑ

    ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ

    ԵՂԻՇԷ ՉԱՐԵՆՑ

    Կազմեց եւ խմբագրեց Նուէր Վիրաբեանը

    Եղիշէ Չարենցի այս ժողովածոն լոյս է տեսել «Իմ գրադարանը» մատենաշարով: Ներառում է հեղինակի` ՀՀ հանրակրթական դպրոցի եւ բուհական ընդունելութեան քննութիւնների ծրագրերով նախատեսուած ստեղծագործութիւններ եւ լրացուցիչ ընթերցանութեան նիւթեր:

    Գիրքը հասցէագրուած է ոչ միայն մեր դպրոցականներին, այլեւ աշխարհասփիւռ հայ պատանիներին ու պարմանուհիներին, ինչպէս նաեւ մեծահասակ ընթերցողներին, բոլոր նրանց, ովքեր չեն կորցրել իրենց հետաքրքրութիւնը հայ բազմադարեան գրականութեան նկատմամբ:

    ՆԱԽԱԲԱՆ

    Եղիշէ Չարենցը հայ բազմադարեան գրականութեան մեծագոյն գագաթներից է: Գովերգել է Հայաստանի ու հայ ժողովրդի ստեղծագործ ուժը, փառապանծ անցեալը, պատմութեան ողբերգական դրուագները, պայծառ ապագան: Պատկերաւոր է նրա մասին արեւային գոյների հրաշագործ Մարտիրոս Սարեանի հետեւեալ խօսքը` «Նաիրին ծնեց Չարենցին… Ժայռակոփ պատկերներ ու սեպագրեր տեսաւ, ծաղկազարդ մագաղաթներ եւ ձուլածոյ տաճարներ, բայց ծով արեան ու ծով ցաւերի մէջ… բարձրացրեց գլուխը, տեսաւ շողացօղ արեւը… Եւ իր հայրենիքի արցունքները սրբելու համար մխրճուեց փոթորիկների մէջ ու ելքեր որոնեց»:

    Եղիշէ Չարենցը ժամանակին ձեռնամուխ է եղել դասագրքաստեղծ գործունէութեան. մշակել է դասագրքերի եւ առհասարակ մանկական գրականութեան ստեղծման պահանջներ ու սկզբունքներ: Նա այդ գործը կատարել է պատասխանատուութեամբ եւ խորին համոզմունքով համարել է, որ դրանով պիտի զբաղուեն միմիայն բարձրակարգ արուեստագէտներ` գրողներ, նկարիչներ, մանկավարժներ, հրատարակիչներ, ձեւաւորողներ, կազմարարներ եւ այլք: Ձեռնամուխ լինելով սոյն մատենաշարի հրատարակմանը` «Էդիթ Պրինտ» հրատարակչութեան աշխատակազմը ձգտելու է հաւատարիմ մնալ մեծն Չարենցի պատգամ-սկզբունքներին եւ պատանի ու հասուն ընթերցողին հրամցնել մեր ոսկեղէնիկ գրական մշակոյթին արժանի գեղարուեստական բարձրաճաշակ ձեւաւորմամբ ստեղծուած գրքեր:

    ԵՂԻՇԷ ՉԱՐԵՆՑ

    (1897-1937)

    Եղիշէ Աբգարի Սողոմոնեանը ծնուել է 1897թ. մարտի 13-ին, Կարսում` գորգավաճառի ընտանիքում։ 1908-1912թթ. սովորել է ծննդավայրի ռէալական դպրոցում, որտեղ եւ կատարել է գրական առաջին փորձերը։ Բարձրագոյն կրթութիւն ստանալ չի յաջողուել։ Կարճատեւ մի շրջան եղել է Վալերի Բրիւսովի հիմնած գրական համալսարանի ուսանող։ Հարուստ ու համակողմանի գիտելիքներ ձեռք է բերել տաղանդի ուժով, ինքնազարգացմամբ։ «0՜, գրքերի աշխարհը տիեզերք է անեզր»,- սա նաեւ սեփական փորձի ընդհանրացում էր:

    Գրական ճանապարհի սկիզբը «Երեք երգ տխրադալուկ աղջկան» խորագրով ժողովածոն է՝ բաղկացած երեք բանաստեղծութիւնից (Կարս, 1914)։ Առաջին տպագիր բանաստեղծութիւնը լոյս էր տեսել սկսնակներին խրախուսելու նպատակ հետապնդող «Պատանի» ալմանախում (Թիֆլիս, 1912)։ 1915-ի ամռանը նա արդէն Քանաքեռում ձեւաւորուող 6-րդ կամաւորական բանակի զինուոր էր եւ այդ բանակի հետ էլ մասնակցել է հայրենիքի փրկութեան մարտերին՝ հասնելով մինչեւ Վան ու Բիթլիս։ Պատերազմի դաժան իրականութեան ազդեցութեամբ գրում է «Դանթէական առասպել» պօէմը (Թիֆլիս, 1916)։

    1916թ. վերջերին մեկնում է Մոսկուա՝ դառնալով Շանեաւսկու համալսարանի ազատ ունկնդիր։ Ձեւաւորւում ու ամբողջանում են «Սոմայ» եւ «Ամբոխները խելագարուած» պօէմները, որոնք նոյնպէս հրատարակում է առանձին գրքոյկներով։ Հայաստանի առաջին հանրապետութեան օրօք ուսուցիչ էր Կարսի մօտակայքում գտնուող Բաշքեադիկլար փոքրիկ գիւղում։ Լուսաւորութեան եւ արուեստի նախարար Նիկոլ Աղբալեանի յայտնի զեկուցումից յետոյ գալիս է Երեւան, նախարարի կողմից արժանանում ջերմ ընդունելութեան եւ աշխատանքի նշանակւում նախարարութիւնում:

    Չարենցը նուիրւում է գրական-մշակութային գործունէութեան՝ զուգակցելով այն ստեղծագործական աշխատանքին։ Բանաստեղծի կեանքում նշանակալից երեւոյթ էր 1922-ին Մոսկուայում պետական հրատարակութեամբ լոյս տեսած «Երկերի ժողովածոյի» երկհատորեակը։ Նոր գործերի հետ («Ամենապօէմ», «Չարենց-նամէ», «Ողջակիզուող կրակ», «Տաղարան» եւ այլն) այն ներառում էր նաեւ մինչ այդ սեփական միջոցներով հրատարակած ստեղծագործութիւնները։ Ժողովածոն տասնամեայ գրական ճանապարհի հանրագումարն էր։ Որոնումի այս տարիներին է ստեղծում նաեւ «Երկիր Նաիրի» պօէմանման վէպը, որը հայ արձակի նշանակալից արժէքներից է։

    «Խմբապետ Շաւարշը» (1928) ստեղծագործական նուաճում էր, սկիզբը նոր գեղագիտութեան, որն ամբողջացաւ «Էպիքական լուսաբաց« (1930) ժողովածոում։ Գրական ու քաղաքական մթնոլորտը գնալով մռայլւում է։ Նօսրանում են հայ գրողների շարքերը՝

    Իջել է այսօր Հելիկոնն ամբողջ

    Նաիրեան երգի-նկուղ սեւասեւ...

    Մեկուսացուած բանաստեղծի անուան ու անձի շուրջ գնալով թանձրանում է կենցաղային բամբասանքի ու քաղաքական ամբաստանութեան մթնոլորտ։ Նա ձերբակալւում է 1937-ի յուլիսի 27-ին։ Չարենցը նուաստացուցիչ հարցաքննութիւնների ժամանակ հաւատարիմ մնաց գրողի եւ քաղաքացու իր խղճմտանքին։

    Մարտիրոս Սարեանը Եղիշէ Չարենցի կենդանութեան օրօք մտերիմ էր նրա հետ, բանաստեղծի անզուգական տաղանդի երկրպագուն էր։ Իր սէրն ու հիացմունքը Չարենցի հանդէպ տաղանդաշատ նկարիչն արտայայտել է դեռ 1923 թուականին՝ ստեղծելով 26-ամեայ բանաստեղծի՝ ասես տիեզերքի անհունութեան մէջ թափանցող, սեւեռուն հայեացքով գալիքին նայող դիմանկարը։ Նկարում դիմանկարի կողքին պատկերուած դիմակը խորհրդանշում է անսահմանութիւնն ու յաւէրժութիւնը՝ եգիպտական սֆինքսի անբարբառ խօսունութեամբ, միաժամանակ արտայայտում է սուր մի տագնապ` գալիք արհաւիրքների նկատմամբ։ Ընդգծում է ստեղծագործութեան խորին ենթատեքստը։

    Սարեանը նորարարական մօտեցում է ցուցաբերում կերպարի էութեան բացայայտմանը՝ Չարենցին պատկերելով ոչ միայն տուեալ պահին, այլեւ ժամանակի զարգացման մէջ։ Բանաստեղծի դիմանկարը անառարկելիօրէն ճշմարտացի է ու յուզառատ։ Այն բացայայտում է բանաստեղծի նուրբ ու զգայուն, աշխարհը սրութեամբ ընկալող խորունկ հոգին։ Սարեանի ուշադրութեան կենտրոնում Չարենցի ներքին բարդ, հակասական ու հարուստ ներաշխարհն է։ Մեծ վարպետութեամբ արուած դիմանկարի հմայքը, Չարենցի ու Սարեանի նկատմամբ մեծագոյն սէրն ու յարգանքը փրկեցին կտաւը ոչնչացումից ստալինեան բռնապետութեան ժամանակ։

    Արփիկին

    1920-1921

    Երեւան-Մոսկուա

    Հիդըս խօսի՛, մի՛ կենայ խռովի պէս,

    Տալղայ տուիր, գեմիս տարար ծովի պէս.

    Կու մեռնիմ, չիս տեսնի Սայաթ - Նովի պէս ...

    Կու մեռնիմ, չիս տեսնի Սայաթ -Նովի պես ...

    ՍԱՅԱԹ-ՆՈՎԱ

    * * *

    Ինչքան nr հուր կայ իմ սրտում – բոլորը քեզ.

    Ինչքան կրակ ու վառ խնդում – բոլորը քեզ. –

    Բոլո՜րը տամ ու նուիրեմ, ինձ ո՛չ մի հուր թող չմնայ՝

    Դո՜ւ չմրսես ձմռան ցրտում, – բոլո՜րը քեզ ...

    Երեւան, 1921, փետրուար

    * * *

    Ամռան անուշ, հուրհրատող տօ՛թ ես, ջան, –

    Նախշուն՝ նռան ու նարնջի հո՛տ ես, ջան.

    Երբ խստադէմ ի՛նձ ես նայում դու յանկարծ –

    Ասես սրտիս մահուան դաժան բօ՛թ ես, ջան...

    * * *

    Երազ տեսայ. Սայաթ-Նովեն մօտս էկաւ սազը ձեռին,

    Հրի նման վառման գինու օսկեջրած թասը ձեռին,

    Նստեց, անուշ երգեր ասաւ՝ հին քամանչի մասը ձեռին:

    Էնպէս ասաւ, ասես ունէր երկնքի ալմասը ձեռին:

    Ու էն երգին օրօր-շորոր, ինչպէս հուրի, ատլաս ու խաս,

    Երազիս մէջ գոզալն էկաւ՝ ինքն էլ վառման քաղցր երազ.

    Նազանք արաւ, Սայաթ-Նովի սիրտը լցրեց միրգ ու մուրազ,

    Կանգնեց - մնաց՝ դէմքից քաշած օսկեկարած խասը ձեռին:

    Նայե՜ց - նայեց Սայաթ - Նովեն, ամպի նման տխուր մնաց.

    Ասաւ՝ Չարե՛նց, էս գոզալից սրտիս մէ հին մրմուռ մնաց.

    Սիրտս վառուեց, մոխիր դարձաւ՝ ինքը կրակ ու հուր մնաց,

    Դու՛ էլ նրա գովքը արա, որ գայ՝ օսկէ մազը ձեռին:

    Էսպէս ասաւ Սայաթ - Նովեն ու վեր կացաւ, որպէս գիշեր,

    Գնաց նորից տխուր ու լուռ՝ սիրտը հազար մուրազ ու սէր.

    Երազն անցաւ - դու՛ մնացիր, պատկերքը քո մնաց լուսէ,

    Մէկ էլ իմ խեղճ սիրտը մնաց՝ Սայաթ - Նովի սազը ձեռին:

    * * *

    Աշուղ Սայաթ-Նովի նման՝ ես երգ ու տաղ պիտի ասեմ,

    Երգեմ պիտի գիշեր-ցերեկ – ու սրտի խաղ պիտի ասեմ,

    Եւ էն սրտին, որ իր խորքում սիրոյ երգեր ունի ու սէր –

    Ես էն սրտին դրախտային մրգերի բաղ պիտի ասեմ:

    Աստղ ու նկար շորեր հագած՝ դէմս ելար երազի պէս,

    Էշխդ՝ կրակ՝ սիրտս էրեց անհասնելի մուրազի պէս,

    Անուշ հոտով սիրտս լցրիր – Վարդստանի, Շիրազի պէս,

    Ինչ էլ ըլի էշխդ, գոզալ, – երգս ուրախ պիտի ասեմ:

    Աշխարհը մէ բաղ է, գոզալ, – նստել ես դու բաղի մէջը,

    Վարդ ես բացուած՝ առաւօտուայ դրախտային շաղի մէջը,

    Ժամ ես դարձել տեսքով քո սուրբ՝ Հաւլաբարի թաղի մէջը, –

    Սրտիս անուշ արտասուքին երկնային շա՛ղ պիտի ասե՛մ:

    Էնքան ըլի մէ-մէ անգամ տեսքդ տեսնեմ՝ վարդ ես, գոզալ,

    Էս փուչ կեանքում սրտիս տուած անմահական զարդ ես, գոզալ,

    Էնպէս արա, որ քեզ չասեմ՝ դո՛ւ էլ ինձ պէս մարդ ես, գոզալ, –

    Թէ լի մնայ սիրտս քեզնով՝ ափսոս ու ախ պիտի ասեմ:

    * * *

    Ես մէ անգին գոզալ տեսայ – Գիւրջստանի քաղաքումը, –

    Վզին՝ վարդեր ու խալ տեսայ – Գիւրջստանի քաղաքումը:

    Կանգնել էր լէն քուչի մէջը, հագին ատլաս ու խաս ունէր,

    Գլխին ոսկի ու շալ տեսայ – Գիւրջստանի քաղաքումը:

    Արեգակի շողքն էր ընկել վրեն ոսկէ չիքիլի պէս՝

    Շրթերը խաս ու ա՛լ տեսայ – Գիւրջստանի քաղաքումը:

    Անցայ, կամաց աչքով արի, ուզի ասեմ՝ ջա՛ն ես, էլի՛, –

    Դէմս կեցած մէ սա՛ր տեսայ – Գիւրջստանի քաղաքումը:

    Հիմի տխուր երգ եմ ասում, էշխս կրակ ըլի ասես՝

    Անմահական մէ եա՛ր տեսայ – Գիւրջստանի քաղաքումը:

    * * *

    Կ’ուզեմ հիմի փչէ զուռնէն – հարբած ըլիմ մինչեւ էգուց,

    Ամէն մարդու ընկեր ըլիմ – ու բաց ըլիմ մինչեւ էգուց:

    Ֆայտօն նստած՝ անցնեմ քուչով, պատուհանից վրէս նայես՝

    Էշխդ անքուն սիրտս ընկնի – ու լաց ըլիմ մինչեւ էգուց:

    Խելքս քամուն, հովին տուած՝ երթամ ընկնեմ դուքան ու բաղ՝

    Ընկերների սուփրին գինի ու հա՛ց ըլիմ մինչեւ էգուց:

    Երթամ – ուրիշ գոզալների գիրկը դնեմ գլուխս տաք՝

    Քո էդ անուշ, ազի՛զ տեսքով հարբած ըլիմ մինչեւ էգուց:

    * * *

    Ես մէ հարբած դուքանդար եմ – դուքանիս մէջ բան չ’մնաց,

    Ամէնքի հետ սեղան նստայ՝ սուլթան, վէզիր, խան չ’մնաց,

    Ամէնայն տեղ գովքդ արի, տաղեր ասի՛ դրախտային –

    Էլ ի՞նչ ասեմ սիրեկանին՝ գոզալ, հոգի, ջա՛ն չ’մնաց:

    Թողի ամէնն, ինչ ունէի՝ կեանքս դարձաւ հովի նման,

    Էշխդ ելաւ, ճամփես կտրեց՝ Հնդստանի ծովի նման,

    Հարբած՝ խալխի նօքար դարձայ աշուղ Սայաթ-Նովի նման,

    Կարօտ կեցայ հրամանիդ՝ ուրիշ հրաման չ’մնաց:

    Ես մէ հարբած դուքանդար եմ – դուքանիս մէջ բան չ’մնաց,

    Էլ ի՞նչ ասեմ սիրեկանին – գոզալ, հոգի, ջա՛ն չմնաց:

    * * *

    Մէ ձեռիս արաղ է, մէկելը գինի.

    Երկուսն էլ քո անուշ կենացը, գոզալ:

    Կարօտ եմ սուլթանի, սիրեկան խանի –

    Անուշ է քո էշխի բերածը, գոզալ:

    Սրտիս համար անուշ երազ ես հիմի,

    Քնիս մէջը տուած մուրազ ես հիմի,

    Հեռու ես – Վարդստան, Շիրա՛զ ես հիմի՝

    Չի՛ լաւանայ էշխիդ էրածը, գոզալ:

    Մէ ձեռիս արաղ է, մէկելը գինի.

    Երկուսն էլ քո անուշ կենացը, գոզալ:

    Էշխդ թող թուր ըլի, իմ սիրտն հանի –

    Անու՛շ կենայ սրտիդ սիրածը, գոզալ:

    * * *

    Ինչքան զանգ են տալիս – իմ միտն ես գալիս՝

    Զանգի նման անուշ, հալա՛լ ես, գոզա՛լ:

    Ինչքան գարուն բացուի – դու հետն ես գալիս՝

    Գարնան ջրի նման վարար ես, գոզա՛լ:

    Ոնց որ պանդուխտ ըլիմ աշխարհում հիմի,

    Անունիդ ո՛ւխտ ըլիմ աշխարհում հիմի,

    Ասես թէ՝ թո՛ւղթ ըլիմ աշխարհում հիմի –

    Գարնան քամու նման տարար ես, գոզա՜լ:

    Չես հասկանայ իսկի, թէ ի՞նչ ես արէ.

    Հազար մարդ ես էշխից գերեզման տարէ.

    Էշխդ օսկէ գրիչ, սիրտս դաւթա՛ր է –

    Արնէ գրով գրած զարա՛ր ես, գոզա՛լ:

    * * *

    Էսօր մեր փողոցով անցար – շրթերդ գինու թաս էին,

    Մազերդ օսկի – աբրեշում, աչքերդ ալմաս էին:

    Փողոցում կեցած մնացի՝ աչքերս պղտոր ու գինով.

    Արեւը խաղում էր վրեդ՝ հագիդ շորերը խաս էին:

    Մէ աչքով վրես նայեցիր, ասի թէ՝ սիրով է էլի.

    Կարմրագուն կրակի նման այտերդ կարմիր-կաս էին:

    Ասի թէ՝ ոտքերդ ընկնեմ, բայց տեղում կեցած մնացի՝

    Այտերիդ կարմիր կրակին աչքերդ անմաս էին:

    * * *

    Շրթերդ կրակով լիքը օսկեջրած չինի են, ջա՜ն,

    Խօսքերդ դրախտի խմիչք՝ անմահական գինի են, ջա՜ն:

    Էսօր տնում սուփրայ ունեմ՝ էշխիցդ քէ՜ֆ պիտի անեմ.

    Ին՞չ կ'ըլի որ օթախս գաս – ու մէ անգամ լինի էն, ջա՜ն:

    Փռել եմ խաս խալիչէքը, վրեն ծաղիկ ունեմ շարած՝

    Ոտքիդ կարօտ

    Enjoying the preview?
    Page 1 of 1