Discover millions of ebooks, audiobooks, and so much more with a free trial

Only $11.99/month after trial. Cancel anytime.

Դանիել Վարուժան - Իմ Գրադարանը
Դանիել Վարուժան - Իմ Գրադարանը
Դանիել Վարուժան - Իմ Գրադարանը
Ebook254 pages1 hour

Դանիել Վարուժան - Իմ Գրադարանը

Rating: 0 out of 5 stars

()

Read preview

About this ebook

Դանիել Վարուժանն արևմտահայ քնարերգության ամենաինքնատիպ դեմքերից է: Դ. Վարուժանի ստեղծագործությունը հայ դասական քնարերգության բարձրագույն արժեքներից է և ունի համամարդկային նշանակություն:
Դանիել Վարուժանի այս ժողովածուն լույս է տեսել «Իմ գրադարանը» մատենաշարով: «Իմ գրադարանը» մատենաշարի յուրաքանչյուր գրքում ներկայացված են հայ դասական գրողների լավագույն գործերը: Մատենաշարը հասցեագրված է դպրոցականներին, ուսանողներին, մեծահասակ ընթերցողներին և առհասարակ բոլոր նրանց, ովքեր սիրում են հայ գրականությունը:

LanguageՀայերեն լեզու
PublisherEDIT PRINT
Release dateSep 25, 2018
Դանիել Վարուժան - Իմ Գրադարանը

Related to Դանիել Վարուժան - Իմ Գրադարանը

Titles in the series (4)

View More

Related ebooks

Reviews for Դանիել Վարուժան - Իմ Գրադարանը

Rating: 0 out of 5 stars
0 ratings

0 ratings0 reviews

What did you think?

Tap to rate

Review must be at least 10 words

    Book preview

    Դանիել Վարուժան - Իմ Գրադարանը - EDIT PRINT

    Copyright

    EDIT PRINT PUBLISHING HOUSE

    All rights reserved. No part of this publication may be reproduced, distributed, or transmitted in any form or by any means, including photocopying, recording, or other electronic or mechanical methods, without the prior written permission of the publisher, except in the case of brief quotations embodied in critical reviews and certain other noncommercial uses permitted by copyright law.

    © 2018 EDIT PRINT PUBLISHING HOUSE

    ԴԱՆԻԵԼ ՎԱՐՈՒԺԱՆ

    Կազմեց և խմբագրեց Նվեր Վիրաբյանը

    Դանիել Վարուժանի այս ժողովածուն լույս է տեսել «Իմ գրադարանը» մատենաշարով: Ներառում է հեղինակի` ՀՀ հանրակրթական դպրոցի և բուհական ընդունելության քննությունների ծրագրերով նախատեսված ստեղծագործություններ և լրացուցիչ ընթերցանության նյութեր:

    Գիրքը հասցեագրված է ոչ միայն մեր դպրոցականներին, այլև աշխարհասփյուռ հայ պատանիներին ու պարմանուհիներին, ինչպես նաև մեծահասակ ընթերցողներին, բոլոր նրանց, ովքեր չեն կորցրել իրենց հետաքրքրությունը հայ բազմադարյան գրականության նկատմամբ:

    ՆԱԽԱԲԱՆ

    Դանիել Վարուժանն արևմտահայ քնարերգության ամենաինքնատիպ դեմքերից է: Նրա ստեղծագործություններն անձնական ու հասարակական ցավերի ծնունդ են: Վարուժանի բանաստեղծությունները կործանումից ելքեր որոնող ժողովրդի մաքառումների ուժի ու ճակատագրի փիլիսոփայական խտացումներ են: Նրա առաջին` «Սարսուռներ» ժողովածուի մեջ արտահայտված են կյանքի տառապանքից ծնված ցավը և ամոքման բաղձանքը, հակադրված են իրականությունն ու երազանքները:

    «Ցեղին սիրտը» ժողովածուն տոգորված է հայրենասիրական ոգով. այնտեղ մեկտեղված են ցեղի մորմոքն ու ապրելու հավատը: Ատելությամբ խոսելով թուրքական բռնակալության և Աբդուլ Համիդ 2-րդ սուլթանի մասին` Վարուժանը բացահայտել է գերտերությունների կեղծ մարդասիրությամբ քողարկված դիվանագիտությունը:

    «Դանիել Վարուժանի …. «Ցեղին սիրտը» ժողովածուն աղոթագիրք էր ամեն մի ապստամբի համար այնտեղ` Թուրքահայաստանում, որտեղ գոյության իրավունքը թաթախված էր արյան մեջ` Եվրոպայի բարեկամությամբ: Նրա երգերը բազում հերոսներ ծնեցին, նրա խոսքը գործի վերածվեց»,– գրել է ռուս բանաստեղծ և թարգմանիչ Սերգեյ Գորոդեցկին:

    Դ. Վարուժանի ստեղծագործությունը հայ դասական քնարերգության բարձրագույն արժեքներից է և ունի համամարդկային նշանակություն:

    ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

    ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

    Կազմեց և խմբագրեց Նվեր Վիրաբյանը

    ՆԱԽԱԲԱՆ

    ԴԱՆԻԵԼ ՎԱՐՈՒԺԱՆ

    ՀԱՅՐ, ՕՐՀՆԵ՜

    ՀԻՎԱՆԴ Է

    «ՑԵՂԻՆ ՍԻՐՏԸ» ՇԱՐՔԻՑ

    ՁՈՆ

    ՆԵՄԵՍԻՍ

    ԱՆԻԻ ԱՎԵՐԱԿՆԵՐՈՒՆ ՄԵՋ

    ՕՁԸ

    ՀՈՐՍ ԲԱՆՏԻ ՄԵՋ

    ԿԱՐՈՏԻ ՆԱՄԱԿ

    ԾԵՐ ԿՌՈՒՆԿԸ

    ՋԱՐԴԸ

    ԿԱՐՄԻՐ ՀՈՂԸ

    «ՀԵԹԱՆՈՍ ԵՐԳԵՐ» ՇԱՐՔԻՑ

    ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ

    ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ԱՐՁԱՆԻՆ

    ՎԱՆԱՏՈՒՐ

    ԵՐԵՔ ՔՈՒՅՐԵՐ

    ՀԵԹԱՆՈՍԱԿԱՆ

    ԿՂԵՈՊԱՏՐԱ

    ՋՈՒՐԻՆ ՎՐԱ

    Օ՜ ՏԱԼԻԹԱ

    ԱՐԵՎԵԼՅԱՆ ԲԱՂԱՆԻՔ

    ԳՐԳԱՆՔ

    ...Ո՛Վ ԼԱԼԱԳԵ

    «ՕՐՀՆՅԱԼ ԵՍ ԴՈՒ Ի ԿԱՆԱՅՍ…»

    ՀԻՆ ՍԵՐ

    ՎԵՆԵՏԻԿ

    ԱՌԱՋԻՆ ՄԵՂՔԸ

    ԱՆԱՀԻՏ

    ԱԿԱՆՋՆԵՐՈՒՆ

    ՍԱՆԴՈՒՌՆԱԿԱՆ

    ԳԻՆԱՐԲՈՒՔԵՆ ՎԵՐՋ

    ՄԵՌԱԾ ԱՍՏՎԱԾՆԵՐՈՒՆ

    ԲԵԳԱՍ

    ՀԱՐՃԸ

    «ԳՈՂԳՈԹԱՅԻ ԾԱՂԻԿՆԵՐ» ՇԱՐՔԻՑ

    ԱՌԿԱՅԾ ՃՐԱԳ

    ԲԱՆՎՈՐՈՒՀԻՆ

    ՄԵՌՆՈՂ ԲԱՆՎՈՐ

    ՄԱՅԻՍ ՄԵԿ

    «ՀԱՑԻՆ ԵՐԳԸ» ՇԱՐՔԻՑ

    ՄՈՒՍԱՅԻՆ

    ԱՐՏԵՐՈՒՆ ՀՐԱՎԵՐԸ

    ՄՇԱԿՆԵՐԸ

    ՀԱՐԿԻՔ

    ՀԵՐԿԵՐ

    ՑԱՆ

    ՏԱՓԱՆ

    ԱՌԱՋԻՆ ԾԻԼԵՐ

    ԳԱՐՆԱՆ ԱՆՁՐԵՎ

    ՑՈՐՅԱՆԻ ԾՈՎԵՐ

    ԿԱԿԱՉՆԵՐ

    ԱՆԴԱՊԱՀԸ

    ՀԱՍՈՒՆ ԱՐՏ

    ՀՈՒՆՁՔ

    ՀՈՒՆՁՔ ԿԺՈՂՎԵՄ…

    ՍԱՅԼԵՐԸ

    ՃԱՐԱԿՈՒՄ

    ԽԱՉԲՈՒՌ

    ԿԱԼԵՐ

    ԿԱԼԵՐՈՒ ԳԻՇԵՐ

    ԿԱՄՆԵՐԳ

    ՄԻՋՕՐԵ

    ԳՈՒՌԸ

    ԵՐՆՈՒՄ

    ՕՐՀՆՈՒԹՅՈՒՆ

    ՎԵՐԱԴԱՐՁ

    ԱՄԲԱՐՆԵՐ

    ՄԱՐԱԳՆԵՐ

    ԱՂՈՐԻՔ

    ԱՆԴԱՍՏԱՆ

    ԲԱՌԱՐԱՆ

    ԴԱՆԻԵԼ ՎԱՐՈՒԺԱՆ

    (1884-1915)

    Ավ. Իսահակյանը ծնվել է 1875թ. հոկտեմբերի 31-ին, Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի)։ Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրի ծխական դպրոցում, որի փակումից հետո (1885) մեկ տարի շարունակել է ուսումը տեղի ռուսական դպրոցում, երկու տարի էլ հաճախել է Հառիճի վանքի երկդասյա դպրոցը, ավարտել է 1889թ.։ Նույն տարում ընդունվել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանը, որտեղ նրա ուսուցիչներից է եղել բանաստեղծ Հովհաննես Հովհաննիսյանը։ Հենց նա էլ քաջալերել է աշակերտի բանաս-տեղծական հակումները, խորհուրդներ տվել։ Առաջին բանաստեղծությունը՝ «Ծաղիկ էի նորաբողբոջ», տպագրվել է «Տարազ» հանդեսում, 1892թ. դեկտեմբերին։ Այնուհետև չափածո երկերով շարունակել է աշխատակցել «Տարազին» և «Աղբյուրին»։ 1893թ. ամռանը մեկնել է արտասահման, ազատ ունկնդիր արձանագրվել Լայպցիգի համալսարանում, լսել գրականության պատմության, փիլիսոփայության, մարդաբանության, ազգագրության դասընթացներ, միաժամանակ եռանդով ընթերցել անտիկ և ժամանակակից գրողների, փիլիսոփաների երկերը։ Այդ տարիներին է գրել իր լավագույն ստեղծագործություններից մի քանիսը՝ «Մաճկալ ես, բեզարած ես», «Դարդս լացեք», «Հայրենիքես հեռացել եմ» և այլն։ 1895թ. վերադարձել է հայրենիք, սակայն շուտով ձերբակալվել է հակացարական գործունեության մեղադրանքով, մեկ տարի բանտարկվել է Երևանի բանտում։ 1897թ. ազատվել է և նույն տարում տպագրել է բանաստեղծությունների առաջին ժողովածուն՝ «Երգեր ու վերքերը», որն արժանացել է մամուլի («Մուրճ», «Նոր դար», «Մշակ») ջերմ գնահատմանը։ «Երգեր ու վերքերից» որոշ նմուշներ և մի քանի նոր գործեր 1902թ. վերահրատարակելուց հետո, 1903թ. Բաքվում լույս է ընծայել «Բանաստեղծություններ» նոր ժողովածուն, իսկ «Երգեր ու վերքերը», ավելի ճոխացրած, հրատարակել է Թիֆլիսում, 1908թ.։ 1909թ. «Գեղարվեստ» հանդեսում տպագրվել է նրա գլուխգործոց «Աբու-Լալա Մահարին», որը 1911թ. վերահրատարակվել է Կ. Պոլսում առանձին գրքով, հետագայում ունեցել բազմաթիվ նոր հրատարակություններ, ինչպես՝ 1918, 1920, 1926, 1936թթ. Կ. Պոլսում, 1922թ.՝ Բոստոնում, 1929 և 1971 թ.՝ Երևանում, 1939, 1953, 1957 թթ.՝ Բեյրութում, 1945թ.՝ Բուենոս-Այրեսում և այլն։ 1911 թ, նորից է մեկնել արտասահման, եղել բազմաթիվ քաղաքներում՝ Պոլիս, Վիեննա, Ցյուրիխ, Բեռլին, Վենետիկ, Ժնև, Փարիզ, որտեղ ապրել է երկար տարիներ՝ միշտ կապված մնալով մայր հայրենիքի ու մշակույթի հետ։ Գրել է «Սասնա Մհերը», որր լույս է տեսել 1922թ. Վենետիկում։ Նույն տարում Կ. Պոլսում լույս է տեսել «Արձակ էջեր» ժողովածուն։ 1926թ. վերադարձել է հայրենիք, մնացել մի քանի տարի։ 1927թ. Թիֆլիսում տպագրվել է «Լիլիթը» առանձին գրքով, իսկ Երևանում՝ 1930թ. «Բանաստեղծություններ» ժողովածուն։ Կրկին մեկնելով Փարիզ՝ այնտեղ ունեցել է գրական հասարակական եռուն գործունեություն, օժանդակել է ՀՕԿ-ի աշխատանքներին, առաջադիմական կազմակերպություններին։ 1932թ. Փարիզում լույս է ընծայել «Նրանք դրոշակ ունեն» արձակ գործը։ 1936 թ. վերջնականապես տեղափոխվել է Հայաստան, ապրել Երևանում մինչև կյանքի վերջը։ 1946-1957թթ. եղել է Հայաստանի գրողների միության նախագահը։ Նրա երկերը վերահրատարակվել են քանիցս թե՛ առանձին գրքերով, թե՛ ժողովածուներով։

    1939-1940թթ. լույս են տեսել «Ընտիր երկերի» երկու հատորները, 1943թ.՝ «Հատընտիրը», 1945թ.՝ «Արձակ էջերը», 1946թ.՝ «Հուշերը» և այլն։ 1950-1951թթ. հրատարակվել է «Երկերի ժողովածուն»՝ չորս հատորով, նույնը դարձյալ չորս հատորով՝ 1958-1959թթ., իսկ 1973 թվականից սկսվել է վեցհատորյակի տպագրությունը։ Նրա երկերը բազմիցս հրատարակվել են նաև սփյուռքահայ կենտրոններում (Կ. Պոլիս, Բեյրութ, Նյու-Յորք, Թեհրան և այլն)։ Ստեղծագործությունների զգալի մասը, մասնավորապես «Աբու-Լալա Մահարին», թարգմանվել են և առանձին գրքերով լույս տեսել աշխարհի տարբեր լեզուներով։ Մահացել է 1957թ. հոկտեմբերի 17-ին։

    ՀԱՅՐ, ՕՐՀՆԵ՜

    Հա՛յր իմ, օրհնե՛. ժամը հասավ. պիտի երթամ.

    Նոր կյանք մ’ինծի կսպասե:

    Պատմությունն ես թողուցի. նոր արյուն

    Երակիս մեջ կվազե։

    Հառա՜ջ, հառա՜ջ,- գըլուխս ետ չե՛մ դարձներ,

    Երկնքես վա՛ր թող իյնան

    Անվիշտ կյանքիս ամեն աստղեր. հոգս չէ՛.

    Անցյալս իջնա թող դամբան։

    Օհ, ինծի՛ ի՞նչ՝ թե կփետեմ վարդին թերթ,

    Եվ փուշին կյանք կու տամ միշտ,

    Թե գրկաբաց հորձանքին մե՛ջ կնետվիմ.-

    Խինդս է՝ ձանձրույթ, սերս է՝ վիշտ։

    Ամեն խայտանք ջախջախեցի սրտիս մեջ.

    Չեմ վախնար սև ծծելե.

    Վանք մտնող կույս մ, եմ՝ որ խզված իր վարսեր՝

    Անխիղճ, անհոգ կդիտե՜…

    Հա՛յր, ես կերթամ այն ճամփայե՛ն որ ճերմակ

    Մազերուդ զիս կըտանի,

    Վաստակաբեկ ոսկրներուդ, ծեր սրտիդ

    Եվ սերերուդ կենդանի...

    Բավական է,- աշխատեցար, կրեցիր,

    Ամեն նետի, հարվածի

    Վահան եղար ինծի համար, հոգիդ է

    Որ հոգվույս մեջ կհածի։

    Իմ արյունս է գոյացած քու քրտինքեդ-

    Հոգնությանդ ծիլն եմ տխուր։

    Հոգիդ, կաղնի՜, երբ կուրծք կուտար մրրիկին՝

    Ես շուքին տակ, հանգիստ, լուռ

    Կմեծանայի:-Հարկ է հիմա ա՛լ հանգչիս

    Եվ ես քեզի հաջորդեմ…

    Խոնջե՜նք, խոնջե՜նք,- կուզեմ կռվիլ, աշխատիլ,

    Ելլել կյանքին, կյանքին դեմ…

    Հա՛յր իմ, օրհնե՛. դողդոջ ձեռքերդ գլխուս դիր.

    Թող մատերեդ կաթի վար

    Աղոթքդ՝ եկած հոգվույդ պայծառ խորանեն։

    Վերջին ժամն է. օրհնե՛, հա՛յր։

    ՀԻՎԱՆԴ Է

    Ստվերին մեջ խանի մ’անկյունը լքված

    Թշովա՜ռ պանդուխտ, հիվանդ է.

    Խոնավությունն անոր մարմինը շիթ-շիթ

    Գերեզմանին կնետե:

    Բժիշկ չունի, եղած դրամն ալ հատավ.

    Ցավը ծանր է.- գթությո՜ւն:

    Հոն չկա սիրտ մ’որ բարությունը քամե

    Անոր ծարավ շրթներուն:

    Եվ ինքնիրեն մտերիմներ կստեղծե

    Ցնորքներուն մեջ ջերմին.

    Իր վիճակին կարեկցող մեկը չունի

    Բացի մամուկը որմին:

    Մթնշաղին մեջ կմարմրի, կհյուծի

    Մթնշաղի մը նման.

    Լռությունն հոն կարծես դագաղ մը կերկնե.

    Օրոցք` տունեն գերեզման:

    Երիտասարդ է տակավին, և փեսա.

    Պոլսեն մինչև Վան հեռու,

    Հոն` հաց կուզեն հարսն ու ծնողք. զի՜նք կուզեն.

    Դեռ շատ շուտ է մեռնելու:

    Ան իր արյունն իր քրտինքով կշահեր…

    Տեր, ի՞նչ սրտով կկոտրես

    Թևն` որուն վրա կկըռթնին մանուկներ

    Եվ ծնողքներ ձյունագես:

    Դուրսն արևին , զեփյուռին տակ կուռճանան

    Բախտավորներն աննիազ.

    Արտին մեջ աստղն ավշի ելքին կժըպտի,

    Տեր՛, զինք ինչո՞ւ կմոռնաս:

    Այդ բազուկներն աշխատանքի համար են,

    Ո՛չ մահվան դեմ կռվելու-

    Բախտը խուցին մեկ անկյունեն կխնդա

    Օձի ժպտով մ’ահարկու:

    Պիտի մեռնի. -խիստ մահացու հիվանդցավ.

    Եվ պատանքին մեջ երբեք

    Պիտ՝ չտանի սիրելիի մ’արցունքներն

    Ու սև ուխտերն հուսաբեկ:

    Պիտի մեռնի.- և իր բնիկ լուսնին տակ,

    Հարսը սիրո ծարավով`

    Պիտի զուր տեղ անոր գալուն սպասե…

    Խեղճ վանուհի, ապահով:

    Հույսի ամեն խոստումներու վայելքին`

    Կծիծաղիս աստղին հետ.

    Մինչդեռ կյանքի երկնքին վրա կգըծվի

    Շանթը շողին զուգահետ:

    Որո՞ւն համար շուշանն ու վարդ

    Enjoying the preview?
    Page 1 of 1