Discover millions of ebooks, audiobooks, and so much more with a free trial

Only $11.99/month after trial. Cancel anytime.

Avetik Isahakyan. WORKS/ Ավետիք Իսահակեան. ԵՐԿԵՐ: Classical spelling/ Դասական ուղղագրութեամբ/
Avetik Isahakyan. WORKS/ Ավետիք Իսահակեան. ԵՐԿԵՐ: Classical spelling/ Դասական ուղղագրութեամբ/
Avetik Isahakyan. WORKS/ Ավետիք Իսահակեան. ԵՐԿԵՐ: Classical spelling/ Դասական ուղղագրութեամբ/
Ebook375 pages2 hours

Avetik Isahakyan. WORKS/ Ավետիք Իսահակեան. ԵՐԿԵՐ: Classical spelling/ Դասական ուղղագրութեամբ/

Rating: 0 out of 5 stars

()

Read preview

About this ebook

The following collection of Avetik Isahakyan’s works is from My Library series. Each book from My Library series represents one of classical Armenian writers or poets’ best works. The series is intended for schoolchildren, students, adult readers and generally all those who are interested in Armenian literature.
The literary heritage of Avetik Isahakyan – the great Armenian writer, is a national wealth. His lyrical works are very moving and musical. No wonder many of those lyrics became inspirations for songs. Isahakyan is a multi-genre writer. His works have been translated into many languages and have their well deserved place in the treasury of world literature.
The following collection of Avetik Isahakyan's works is from the series “My library”. It includes material corresponding to the program of RA public school and university entrance exams, also additional materials for reading. The book is aimed not only at schoolchildren of Armenia but at Armenians all around the world, as well as adult readers and people interested in the Armenian centuries-old literature.

Աւետիք Իսահակեանի այս ժողովածուն լոյս է տեսել «Իմ գրադարանը» մատենաշարով: «Իմ գրադարանը» մատենաշարի իւրաքանչիւր գրքում ներկայացուած են հայ դասական գրողների լաւագոյն գործերը: Մատենաշարը հասցէագրուած է դպրոցականներին, ուսանողներին, մեծահասակ ընթերցողներին եւ առհասարակ բոլոր նրանց, ովքեր սիրում են հայ գրականութիւնը:
Գիրքը հասցէագրուած է ոչ միայն մեր դպրոցականներին, այլեւ աշխարհասփիւռ հայ պատանիներին ու պարմանուհիներին, ինչպէս նաեւ մեծահասակ ընթերցողներին, բոլոր նրանց, ովքեր չեն կորցրել իրենց հետաքրքրութիւնը հայ բազմադարեան գրականութեան նկատմամբ:
LanguageՀայերեն լեզու
PublisherEdit Print
Release dateMar 26, 2019
ISBN9788832553192
Avetik Isahakyan. WORKS/ Ավետիք Իսահակեան. ԵՐԿԵՐ: Classical spelling/ Դասական ուղղագրութեամբ/

Related to Avetik Isahakyan. WORKS/ Ավետիք Իսահակեան. ԵՐԿԵՐ

Titles in the series (11)

View More

Related ebooks

Reviews for Avetik Isahakyan. WORKS/ Ավետիք Իսահակեան. ԵՐԿԵՐ

Rating: 0 out of 5 stars
0 ratings

0 ratings0 reviews

What did you think?

Tap to rate

Review must be at least 10 words

    Book preview

    Avetik Isahakyan. WORKS/ Ավետիք Իսահակեան. ԵՐԿԵՐ - Nver Virabyan/Նուէր Վիրաբեան

    նկատմամբ:

    ՆԱԽԱԲԱՆ

    Աւետիք Իսահակեանի՝ մեծ Վարպետի գրական ժառանգութիւնը մեր ազգային հարստութիւններից է: Մեծ է նրա դերը հայ ժողովրդի հասարակական մշակութային կեանքին:

    Իր բազմամեայ կեանքում Իսահակեանը հանդիպել ու մտերիմ է եղել գրական գործունէութեան մի շարք համաշխարհային մեծութիւնների հետ:

    Մեծ գրողի քնարական ստեղծագործութիւնները շատ յուզիչ են ու երաժշտական: Պատահական չէ, որ նրա շատ բանաստեղծութիւնների տեքստերով գրուել են բազմաթիւ ժողովրդական ու հեղինակային երգեր: Նրա բանաստեղծութիւնները հրապուրել են նաեւ օտարազգի երաժիշտ- երգահանների:

    Իսահակեանը բազմաժանր գրող է: Նրա երկերը թարգմանուել են բազմաթիւ լեզուներով եւ իրենց արժանի տեղն ունեն համաշխարհային գրականութեան գանձարանում:

    ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿԵԱՆ

    (1875-1957)

    Աւ. Իսահակեանը ծնուել է 1875թ. հոկտեմբերի 31-ին, Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գիւմրի): Նախնական կրթութիւնն ստացել է ծննդավայրի ծխական դպրոցում, որի փակումից յետոյ (1885) մէկ տարի շարունակել է ուսումը տեղի ռուսական դպրոցում, երկու տարի էլ յաճախել է Հառիճի վանքի երկդասեայ դպրոցը, աւարտել է 1889թ.: Նոյն տարում ընդունուել է Էջմիածնի Գեւորգեան ճեմարանը, որտեղ նրա ուսուցիչներից է եղել բանաստեղծ Յովհաննէս Յովհաննիսեանը։ Հէնց նա էլ քաջալերել է աշակերտի բանաս-տեղծական հակումները, խորհուրդներ տուել։ Առաջին բանաստեղծութիւնը՝ «Ծաղիկ էի նորաբողբոջ», տպագրուել է «Տարազ» հանդէսում, 1892թ. դեկտեմբերին։ Այնուհետեւ չափածոյ երկերով շարունակել է աշխատակցել «Տարազին» եւ «Աղբիւրին»: 1893թ. ամռանը մեկնել է արտասահման, ազատ ունկնդիր արձանագրուել Լայպցիգի համալսարանում, լսել գրականութեան պատմութեան, փիլիսոփայութեան, մարդաբանութեան, ազգագրութեան դասընթացներ, միաժամանակ եռանդով ընթերցել անտիկ եւ ժամանակակից գրողների, փիլիսոփաների երկերը։ Այդ տարիներին է գրել իր լաւագոյն ստեղծագործութիւններից մի քանիսը՝ «Մաճկալ ես, բէզարած ես», «Դարդս լացէք», «Հայրենիքես հեռացել եմ» եւ այլն։ 1895թ. վերադարձել է հայրենիք, սակայն շուտով ձերբակալուել է հակացարական գործունէութեան մեղադրանքով, մէկ տարի բանտարկուել է Երեւանի բանտում։ 1897թ. ազատուել է եւ նոյն տարում տպագրել է բանաստեղծութիւնների առաջին ժողովածուն՝ «Երգեր ու վէրքերը», որն արժանացել է մամուլի («Մուրճ», «Նոր դար», «Մշակ») ջերմ գնահատմանը։ «Երգեր ու վէրքերից» որոշ նմուշներ եւ մի քանի նոր գործեր 1902թ. վերահրատարակելուց յետոյ, 1903թ. Բաքւում լոյս է ընծայել «Բանաստեղծութիւններ» նոր ժողովածուն, իսկ «Երգեր ու վէրքերը», աւելի ճոխացրած, հրատարակել է Թիֆլիսում, 1908թ.: 1909թ. «Գեղարուեստ» հանդէսում տպագրուել է նրա գլուխգործոց «Աբու-Լալա Մահարին», որը 1911թ. վերահրատարակուել է Կ. Պոլսում առանձին գրքով, յետագայում ունեցել բազմաթիւ նոր հրատարակութիւններ, ինչպէս՝ 1918, 1920, 1926, 1936թթ. Կ. Պոլսում, 1922թ.՝ Բոստօնում, 1929 եւ 1971 թ.՝ Երեւանում, 1939, 1953, 1957 թթ.՝ Բէյրութում, 1945թ.՝ Բուենոս-Այրեսում եւ այլն։ 1911 թ, նորից է մեկնել արտասահման, եղել բազմաթիւ քաղաքներում՝ Պոլիս, Վիեննա, Ցիւրիխ, Բեռլին, Վենետիկ, Ժնեւ, Փարիզ, որտեղ ապրել է երկար տարիներ՝ միշտ կապուած մնալով մայր հայրենիքի ու մշակոյթի հետ։ Գրել է «Սասնայ Մհերը», որր լոյս է տեսել 1922թ. Վենետիկում։ Նոյն տարում Կ. Պոլսում լոյս է տեսել «Արձակ էջեր» ժողովածուն։ 1926թ. վերադարձել է հայրենիք, մնացել մի քանի տարի։ 1927թ. Թիֆլիսում տպագրուել է «Լիլիթը» առանձին գրքով, իսկ Երեւանում՝ 1930թ. «Բանաստեղծութիւններ» ժողովածուն։ Կրկին մեկնելով Փարիզ՝ այնտեղ ունեցել է գրական հասարակական եռուն գործունէութիւն, օժանդակել է ՀՕԿ-ի աշխատանքներին, առաջադիմական կազմակերպութիւններին։ 1932թ. Փարիզում լոյս է ընծայել «Նրանք դրօշակ ունեն» արձակ գործը։ 1936 թ. վերջնականապէս տեղափոխուել է Հայաստան, ապրել Երեւանում մինչեւ կեանքի վերջը։ 1946-1957թթ. եղել է Հայաստանի գրողների միութեան նախագահը։ Նրա երկերը վերահրատարակուել են քանիցս թէ՛ առանձին գրքերով, թէ՛ ժողովածուներով։

    1939-1940թթ. լոյս են տեսել «Ընտիր երկերի» երկու հատորները, 1943թ.՝ «Հատընտիրը», 1945թ.՝ «Արձակ էջերը», 1946թ.՝ «Յուշերը» եւ այլն։ 1950-1951թթ. հրատարակուել է «Երկերի ժողովածուն»՝ չորս հատորով, նոյնը դարձեալ չորս հատորով՝ 1958-1959թթ., իսկ 1973 թուականից սկսուել է վեցհատորեակի տպագրութիւնը։ Նրա երկերը բազմիցս հրատարակուել են նաեւ սփիւռքահայ կենտրոններում (Կ. Պոլիս, Բէյրութ, Նիւ-Եօրք, Թեհրան եւ այլն)։ Ստեղծագործութիւնների զգալի մասը, մասնաւորապէս «Աբու-Լալա Մահարին», թարգմանուել են եւ առանձին գրքերով լոյս տեսել աշխարհի տարբեր լեզուներով։ Մահացել է 1957թ. հոկտեմբերի 17-ին։

    ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹԻՒՆՆԵՐ

    * * *

    Մի մրայոն աղջիկ տեսայ

    Ռիալտոյի կամուրջին,

    Յորդ մազերը – գետ գիշերուայ,

    Եւ յակինթներ` ականջին:

    Աչքերը սեւ - արեւներ սեւ,

    Արեւների պէս անշէջ.

    Գալարում էր մէջքը թեթեւ

    Ծաղկանկար շալի մէջ:

    Աչքս դիպաւ աչքի բոցին,

    Ու գլուխս կախեցի.

    Ժպտաց ժպտով առեղծուածի,

    Յաւերժական կանացի:

    Միամիտ չեմ` հաւատամ քեզ.

    Տառապանքս փորձ ունի.-

    Մի մրայոն կոյս էր քեզ պէս,

    Կոտրեց սիրտս պատանի...

    ՌԱՎԵՆՆԱՅՈՒՄ

    Արարատի ծեր կատարին

    Դար է եկել, վայրկեանի պէս,

    Ու անցել:

    Անհուն թուով կայծակների

    Սուրն է բեկուել ադամանդին

    Ու անցել:

    Մահախուճապ սերունդների

    Աչքն է դիպել լոյս գագաթին

    Ու անցել:

    Հերթը հիմա քոնն է մի պահ.

    Դու էլ նայիր սէգ ճակատին

    Ու անցիր ...

    08.VI.1926թ. Վենետիկ

    ՄԵՐ ՊԱՏՄԻՉՆԵՐԸ ԵՒ ՄԵՐ ԳՈՒՍԱՆՆԵՐԸ

    Նուէր մեր ժողովրդական վէպի՝ «Սասունցի Դաւիթ»-ի հազարամեակին:

    Մեր հոյակապ հին վանքերի մութ խուցերում, մենութեան մէջ,

    Պատմիչները մեր վշտահար, մեղմ կանթեղի լոյսով անշէջ,

    Մի նշխարով, մի կում ջրով եւ ճգնութեամբ գիշերն անքուն,

    Պատմութիւնը մեր գրեցին մագաղաթի վրայ դժգոյն _

    Եղեռները, նախճիրները յորդաների արիւնռուշտ:

    Փլուզումը հայրենիքի եւ ոսոխի սուրը անկուշտ:

    Եւ ողբացին լալահառաչ դժխեմ բախտը Հայաստանի

    Եւ յուսացին արդարութիւն մի խուլ աստծու դատաստանի:

    * * *

    Մեր գեղջուկի պարզ խրճիթում, սուրբ օջախի շուրջը նստած՝

    Գուսանները մեր խանդավառ՝ առջեւները գինի ու հաց,

    Վիպերգեցին յաղթանակը դիւցազների մեր մեծազօր

    Եւ ծաղրեցին պարտութիւնը ոսոխների մեր բիւրաւոր:

    Եւ հիւսեցին պատմութիւնը յաւէրժացող ժողովրդի,

    Վառ հաւատով փառքերը մեր աւանդեցին որդոց որդի.

    Տեսան շքեղ մեր ապագան, անընկճելի ազատ ոգին,

    Հայրենիքի սիրոյ համար միշտ բարձրացած Թուր -Կեծակին:

    * * *

    - Սի՛րտս երկինք է...

    Ամէն արարած

    Աստղ ունի այնտեղ-

    Խորշ ունի այնտեղ:

    - Սի՛րտս երկինք է...

    Բո՛յր կ'ուտայ ծաղկին,

    Սէր կ'ուտայ կոյսին,

    Կեանք կ'ուտայ անկեանք,

    Չոր անապատին-

    Ամայի սրտին...

    - Սիրտս երկինք է...

    ԵՍ ԵՐԳԻՉ ԵՄ

    Ես երգիչ եմ - երկնի թիթեռ,

    Ես գանձ չունիմ - լե՜ռ ու բե՜ռ.

    Ես սիրում եմ ծաղիկ, աղջիկ, -

    Ծաղկի բուրմունք, կոյսի սէր.

    Ես սիրում եմ մրմունջ-տրտունջ,

    Տանջուած սրտի երգ ու վէրք։

    * * *

    Տիեզերքի պերճ հիւսուածքն եմ,

    Իմ մէջ երկինքն է երգում.

    Բռնկում է սիրոյ հրդեհն,

    Վշտի հեղեղն աղմկում...

    Եթէ հոգուս ճոխ երգերից

    Մի մեղմ հնչիւն, նազելի՛ս,

    Քո ականջը միայն շոյէ,-

    Հիացքներով կը դիւթուիս:

    Եթէ սիրուս վառ հրդեհից

    Մի նսեմ կայծ, սեւաչեա՛յ,

    Վառ սրտումըդ միայն շողա,-

    Բուռն յոյզերով կայրուիս:

    Եթէ վշտիս ջերմ հեղեղից

    Մի ջինջ կաթիլ, սիրելի՛ս,

    Չքնաղ կրծքիդ միայն ծորէ,-

    Բիւր վշտերով կը լցուիս:

    Տիեզերքի պերճ հիւսուածքն եմ,

    Իմ մէջ երկինքն է երգում,

    Բռնկում է սիրոյ հրդեհն,

    Վշտի հեղեղն աղմկում

    1893, Վիեննա

    ԴԱՐԴՍ ԼԱՑԷՔ, ՍԱՐԻ ՍՄԲՈՒԼ

    Դարդս լացէք, սարի սմբուլ

    Ալուան-ալուան ծաղիկներ.

    Դարդս լացէք, բաղի բլբուլ,

    Ամպշող երկնուց զով-հովեր...

    Երկինք-գետինք գլխուս մթնան,

    Անտուն-անտէր կուլամ ես.

    Եարիս տարա՜ն, ջանիս տարա՜ն,

    Հօնգուր-հօնգուր կուլամ ես...

    Ա՜խ, եարս ինձի հանեց սրտեն,

    Անճար թողեց ու գնաց.

    Սրտիս սաւդեն, խորունկ եարեն

    Անդեղ թողեց ու գնաց:

    Դարդս լացէք, սարի սմբուլ,

    Ալուան-ալուան ծաղիկներ,

    Դարդս լացէք, բաղի բլբուլ,

    Ամպշող երկնուց զով հովեր...

    ՄԱՅՐԻԿԻՍ

    Հայրենիքես հեռացել եմ,

    Խեղճ պանդուխտ եմ , տուն չունիմ,

    Ազիզ մօրես բաժանուել եմ,

    Տըխուր-տըրտում, քուն չունիմ:

    Սարէն կուգաք, նախշուն հաւքե՛ր,

    Ա՜խ, իմ մօրս տեսել չէ՞ք.

    Ծովէն կուգաք, մարմանդ հովե՜ր,

    Ախըր բարեւ բերել չէ՞ք:

    Հաւք ու հովեր եկան կըշտիս,

    Անձեն դիպան ու անցան.

    Պապակ-սրտիս, փափագ-սրտիս

    Անխօս դիպան ու անցա՜ն:

    Ա՜խ, քո տեսքին, անուշ լեզուին

    Կարօտցել եմ, մայրի՛կ ջան.

    Երնէ՜կ, երնէ՜կ, երազ լինիմ,

    Թըռնիմ մօտըդ, մայրի՜կ ջան:

    Երբ քունըդ գա, լուռ գիշերով

    Հոգիդ գըրկեմ, համբոյր տամ.

    Սըրտիդ կըպնիմ վառ կարօտով,

    Լա՛մ ու խընդա՛մ, մայրի՜կ ջան…

    * * *

    Մաճկալ ես, բէզարած ես,

    Առը շուռ տու՛ր, շու՛տ արի.

    Ծովի պէս քրտնած ես,

    Եզներն արձկի՛, տուն արի՛:

    Կաթի սէրը քաշել եմ,

    Դրել եմ հովին՝ սառի.

    Ալ գոգնոցս կապել եմ,

    Արի, թառլան, թը՜ռ, արի:

    Տեղ եմ գըցել շուաքում,

    Քամին կ'ուգայ, զով կ'անի.

    Լուսնի շողքն է մեր ծոցում,

    Դե՛հ շու՛տ արի, տու՛ն արի:

    Դադրած, բէզարած եա՛ր ջան.

    Ամպերն ելան, դե՛հ արի.

    Դադրած կռներիդ մեռնեմ,

    Ծըտից թեւ առ, շու՛տ արի...

    1893, Օբեր-Հոլց

    * * *

    Գիշերն եկաւ, զով-հովն ընկաւ,

    Աստղունք լուսնին ձայն տուին.

    Լուսնեակն ելաւ, մով-ծովն ընկաւ,

    Հաւքերն ինձի ձայն տուին:

    Ես վեր ելայ ոգի առած`

    Զարկի սրտիս լարերին.

    Սիրտս խնդաց, կուրծքս թնդաց

    Եւ լարերը խզուեցին...

    - Միայն սիրոյ լարը մնաց

    Սրտիս անհուն խորքերում.

    Ու վառ սիրոյ երգը շողաց

    Կեանքիս ամէն ծալքերում...

    ՍԵՒ ԱՉԵՐԷՆ ՇԱՏ ՎԱԽԵՑԻՐ

    Սեւ աչերէն շա՛տ վախեցի՛ր,-

    Էն մութ, անծեր գիշեր է.

    Մութն ա՛հ է, չարքեր շա՛տ կան,-

    Սեւ աչերը մի՛ սիրէ:

    Տե՛ս իմ սիրտս - արուն-ծով է.

    Էս չարքերը զարկեցին.

    Էն օրուանեն դադար չունիմ-

    Սեւ աչերը մի՛ սիրէ…

    * * *

    Սիրեցի, եարս տարան.

    Եարայ տըւին ու տարան

    - Էս ի՞նչ զուլում աշխարհ է,

    Սիրտըս պոկեցին, տարան:

    Ցաւըս խորն է, ճար չըկայ,

    Ճար կայ, ճար անող չըկայ,

    - Էս ի՞նչ զուլում աշխարհ է,

    Սրտացաւ ընկեր չըկայ:

    Լաւ՛ օրերս գնացի՛ն,

    Ափսո՛ս ասին, գնացի՛ն.

    - Էս ի՞նչ զուլում աշխարհ է,

    Սեւ դարդերս մնացին...

    * * *

    Սեւ-մութ ամպեր ճակտիդ դիզուան,

    Դուման հագար, Ալագեա՛զ,

    Սրտումս արեւ էլ չի ծաղկում,

    Սիրտս էլ դուման, Ալագեա՛զ:

    Զառ փէշերդ անցայ, տեսայ,

    Առանց դարդի սիրտ չկար,

    Ա՛խ, իմանաս, ջա՛ն Ալագեազ,

    Իմ դարդիս պէս դարդ չկար…

    - Է՜յ Մանթաշի նախշուն հաւքեր,

    Իմ դարդս որ ձերն էղներ,

    Ձեր էդ զառ-վառ, խաս փետուրներ

    Կ'ըսեւնային, քանց գիշեր:

    - Է՜յ Մանթաշի մարմանդ հովե՜ր,

    Իմ դարդս որ ձերն էղներ,

    Ձեր ծաղկանուշ բուրմունքն անուշ

    Թոյն ու տօթի կը փոխուէր:

    - Հէ՜յ վա՜խ… կոտրան իմ թեւերս

    Ընկայ գիրկդ, Ալագեա՛զ.

    Ա՜խ, մեծ սրտիդ սեղմեմ սիրտս

    Լամ, արուն լամ, Ալագեա՛զ…

    * * *

    Է՜յ, ջան-հայրենիք, ինչքա՜ն սիրուն ես,

    Սարերըդ կորած երկնի մովի մէջ.

    Ջրերըդ անու՜շ, հովերըդ անու՛շ,

    Մենակ բալեքըդ արուն-ծովի մէջ։

    Քու հողին մեռնեմ, անգի՜ն հայրենիք,

    Ա՜խ, քիչ է, թէ որ մի կեանքով մեռնեմ,

    Երնեկ ունենամ հազար ու մի կեանք,

    Հազա՛րն էլ սըրտանց քեզ մատաղ անեմ:

    Ու հազար կեանքով քու դարդին մեռնեմ,

    Բալեքիդ մատա՛ղ, մատա՛ղ քու սիրուն.

    Մենակ մէ կեանքը թո՛ղ ինձի պահեմ,-

    Է՛ն էլ՝ քու փառքի գովքը երգելուն,-

    - Որ արտուտի պէս վե՜ր ու վե՜ր ճախրեմ

    Նոր օրուայ ծէգիդ, ազի՛զ հայրենիք,

    Ու անու՛շ երգեմ, բա՛րձր ու զիլ գովեմ

    Կանաչ արեւըդ, ազա՛տ հայրենիք...

    1900, Ժընեւ

    * * *

    Արազի ափին բոստանս լինի.

    Սալուի ուռ տնկեմ, վարդեր ու լալա.

    Հով ուռենու տակ քօղտիկս լինին,-

    Օջախիս միջին կրակ բոցկլտա:

    Ու սրտով սիրած Շուշանս լինի,

    Օջախիս կողքին գուրգուրենք իրար.-

    Արազի ափին բոստանս լինի,

    Ծով-քրտինք թափեմ Շուշիկիս համար:

    * * *

    - Որսկան ախպէր, սարեն կ'ուգաս,

    Սարի մարալ կը փընտրես.

    Ասա՛, եարաբ դուն չըտեսա՞ր

    Իմ մարալըս, իմ բալես.

    Դարդի ձեռքէն սարերն ընկաւ,

    Իմ արեւս, իմ բալես.

    Գըլուխն առաւ, քարերն ընկաւ,

    Իմ ծաղիկըս, իմ լալես...

    -Տեսայ, քոյրի՛կ, նըխշուն բալեդ

    Կարմիր-կանաչ է կապէր,

    Սիրած եարի համբուրի տեղ

    Սըրտին վարդեր են ծլէր:

    -Որսկան ախպէ՛ր, ասա, եարաբ,

    Ո՞վ է հարսը իմ բալիս,

    Ո՞վ է գրկում չոր գլուխը

    Իմ մարալիս, իմ լալիս:

    -Տեսայ, քոյրի՛կ, դարդոտ բալեդ

    Քարն է դըրեր բարձի տեղ.

    Անուշ քընով տաք գընդակն է

    Կըրծքում գըրկել եարի տեղ.

    Սարի մարմանդ հովն է շոյում

    Ճակտի փունջը մարալիդ,

    Ծաղիկներն են վըրան սըգում,

    Ազիզ բալիդ, խեղճ լալիդ..

    * * *

    Ես ձեզ ասում եմ` կ'ըգայ Ոգու սով,

    Եւ դուք կըքաղցէք ճոխ սեղանի մօտ,

    Կ'ընկնէք մուրալու հափրած որկորով`

    Հըրեղէն խօսքի, վեհ խօսքի կարօտ:

    Լրբենի ծաղրով արհամարհեցիք

    Ոգու վառ զեղմունք - միտք ու երազանք,

    Նիւթի տաճարում արբած պարեցիք`

    Մոռացած անմահ, անհունի տենչանք:

    Դուք, որ հեգնեցիք ուժն ստեղծագործ`

    Ձեր նիւթի հանդէպ կ'ըգայ Ոգու սով.

    Եւ մուրացիկի պէս փշրանքի համար

    Ծարաւ ու նօթի կ'անցնէք ծովեծով...

    * * *

    Օտա՜ր, ամայի՜ ճամփեքի վրայ

    Իմ քարաւանըս մեղմ կ'ըղօղանջէ.

    Կանգնի՛ր, քարաւանս, ինձի կ'ըթուայ,

    Թէ հայրենիքես ինձ մարդ կ'ըկանչէ:

    Բայց լուռ է շուրջըս ու շըշուկ չըկայ

    Արեւա՛ռ, անդո՛րր այս անապատում.

    Ա՜խ, հայրենիքըս ինձ խորթ է հիմա,

    Ու քնքուշ սերըս ուրիշի գրկում:

    Կընոջ համբոյրին է՛լ չեմ հաւատայ,

    Շուտ կ'ըմոռանայ նա վառ արցունքներ.

    Շարժուի՛ր, քարաւանս, ինձ ո՞վ ձայն կ'ըտայ,

    Գիտցի՛ր, լուսնի տակ չըկայ ուխտ եւ սէր:

    Գընա՛յ, քարաւանս, ինձ հետդ քա՜շ տուր

    Օտար, ամայի ճամփեքի վրայ.

    Ուրտեղ կյոգնիս` գըլուխըս վար դիր

    Ժէռ-քարերի

    Enjoying the preview?
    Page 1 of 1