Discover millions of ebooks, audiobooks, and so much more with a free trial

Only $11.99/month after trial. Cancel anytime.

Սողանք
Սողանք
Սողանք
Ebook179 pages1 hour

Սողանք

Rating: 0 out of 5 stars

()

Read preview

About this ebook

Փոքր երկիր, որը ձգտում են լքել բոլորը, ով կարող է։ Ինչո՞ւ։ Սո՞վ է, համաճարա՞կ։ Սողանք է, որը սպանում է, կուլ տալիս բոլորի տները։ Բայց որը եւ կա, եւ չկա։ Գլխավոր հերոսի՝ «Խղճացեք 38 տարեկաններին» բարեգործական միության նախագահի մեկ օրն ընգրկում է բազմաթիվ զավեշտալի դրվագներ, որոնք, սակայն, ի վերջո ստեղծում են ողբերգական մի պատկեր։

LanguageՀայերեն լեզու
Release dateMar 23, 2020
ISBN9780463754863
Սողանք

Read more from Վահրամ Մարտիրոսյան

Related to Սողանք

Related ebooks

Reviews for Սողանք

Rating: 0 out of 5 stars
0 ratings

0 ratings0 reviews

What did you think?

Tap to rate

Review must be at least 10 words

    Book preview

    Սողանք - Վահրամ Մարտիրոսյան

    Վահրամ Մարտիրոսյան

    ՍՈՂԱՆՔ

    վեպ

    Երևան — 2020

    ՀՏԴ 821.19֊8 Մարտիրոսյան

    ԳՄԴ 84(5Հ)֊44

    Մարտիրոսյան, Վահրամ Պարույրի

    Սողանք։ [Վեպ] / Վ. Մարտիրոսյան։ Էլեկտրոնային տարբերակը հրատարակության պատրաստեց Մ. Մ. Յավրումյանը, տառատեսակը՝ Ռ. Թարումյանի (Արիան Գրքի), շապիկը՝ Գ. Խաչատրյանի։ Երկրորդ, էլեկտրոնային բարեփոխված հրատարակություն.— Եր.։ Յավրուհրատ, 2020.— 148 էջ։

    Փոքր երկիր, որը ձգտում են լքել բոլորը, ով կարող է։ Ինչո՞ւ։ Սո՞վ է, համաճարա՞կ։ Սողանք է, որը սպանում է, կուլ տալիս բոլորի տները։ Բայց որը և կա, և չկա։ Գլխավոր հերոսի՝ «Խղճացեք 38 տարեկաններին» բարեգործական միության նախագահի մեկ օրն ընգրկում է բազմաթիվ զավեշտալի դրվագներ, որոնք, սակայն, ի վերջո ստեղծում են ողբերգական մի պատկեր։

    «Սողանքը» 2000֊ականների սկզբի առաջին բեսթսելերն է, որն արագ թարգմանվեց մի քանի լեզվով։

    ԳՄԴ 84(5Հ)֊44

    ISBN 978֊9993֊0֊5417֊7

    еISBN 978֊0463֊7֊5486֊3

    © Վահրամ Մարտիրոսյան, 2000

    © Յավրուհրատ, 2020 (հրատ.)

    Բոլոր իրավունքները վերապահված են։

    Այս հրատարակության ցանկացած ձևով և եղանակով (էլեկտրոնային, մեխանիկական, պատճենահանման, ձայնագրման ևն) մասնակի կամ ամբողջական վերարտադրությունը, տարածումը, պահպանումը որոնողական համակարգերում առանց հրատարակչի գրավոր թույլտվության արգելվում է։

    Այս գիրքն արտոնված է միայն անհատական էլեկտրոնային սարքավորումներում ընթերցելու համար։

    ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

    Հրատարակության մասին

    1.

    2.

    3.

    4.

    5.

    6.

    7.

    8.

    9.

    10.

    11.

    12.

    13.

    14.

    15.

    16.

    17.

    18.

    19.

    20.

    21.

    22.

    23.

    24.

    25.

    26.

    27.

    28.

    29.

    30.

    31.

    32.

    33.

    34.

    35.

    36.

    37.

    38.

    39.

    40.

    1.

    Ես դաշնամուրի վրայից վերցրի «Ծոմ» թերթը, որ մինչև տնից ելնելս նորից կարդամ ինձ դուր եկած հայտարարությունը.

    «Ընտանիք կազմելու նպատակով կծանոթանամ մինչև 35 տարեկան տղամարդու հետ, որը լինի բարձրահասակ, գեղեցիկ, օրինավոր, բարդույթներից ազատ, օտարալեզու բարձրագույն կրթությամբ, նյութապես, բնակարանով ու աշխատանքով ապահովված։

    Ես 21 տարեկան եմ, հմայիչ, սլացիկ, ոչ գեր, հասակս՝ 170 սմ, օտարալեզու բարձրագույն կրթությամբ, բնակվում եմ ծնողներիս հետ։ Անլուրջ մարդկանց և Հրեշտակավան չմեկնողներին խնդրում եմ չանհանգստացնել»։

    Հայտարարությունը թերթի «Մինիշուկա» էջի «Ծանոթություններ, շփումներ» բաժնում էր. ես աչքերս փակեցի ու որոշ ժամանակ մրմնջացի «Մինիշուկա», «Մինիշուկա», «Մինիշուկա», «Ծանոթություններ, շփումներ, անեկդոտներ», «Ծանոթություններ, շփումներ, անեկդոտներ...», որ անգիր անեմ վերնագրերը։ Բայց երբ աչքերս բացեցի, տեսա, որ «անեկդոտներ» բառը չկար։ Թերթի նույն էջում տպված էր իմ հայտարարությունը, որն իր հերթին կարող էր ինձ դուր եկած աղջկան հետաքրքրել.

    «Փնտրում եմ կյանքի ընկերուհի՝ մինչև 23 տարեկան, հասակը՝ 165֊170 սմ, պարկեշտ, գեղեցիկ, պարտադիր օտարալեզու կրթությամբ, տնարար, երեխա բերելու ընդունակ և հակված, ծնողները՝ բարձրագույն օտարալեզու կրթությամբ։

    Ես համակրելի եմ, բարձրահասակ (185 սմ), Հրեշտակավան գնալու հնարավորությամբ։ Ունեմ բարձրագույն օտարալեզու կրթություն, հետաքրքրությունների լայն շրջանակ, լավ բնավորությամբ հաջողակ գործարար եմ։ Չունեմ ծնողներ, քույր, եղբայր, ժառանգական հիվանդություններ։ Ամուսնացած չեմ, 25֊40 տարեկան եմ»։

    Տարիքիս տատանումը, անխոս, փչացնում էր գործը։ Չէի որոշել՝ ինչ տարիքի ներկայանամ ու, ցրված֊ցրված, երկու թիվն էլ թողել էի։ Գոնե կարդացողները տպագրական վրիպակ կարծեին։

    Առավոտվա 10֊ը կամ 11֊ը կլիներ։ Վաղ էր, տնեցիներից ոչ մեկն արթուն չէր։ Բայց ես պետք է դուրս գայի, որ գործերովս զբաղվեի ու «Ծոմից» վերցնեի հայտարարությանս պատասխանները։ Արդեն միջանցքում էի, երբ թերթի հենց առաջին էջի անկյունում աչքովս ընկավ.

    «Փնտրում եմ 35֊40 տարեկան գործարար ծնողներ՝ հետս արտասահման տանելու համար։ Դիմողները պետք է լինեն առողջ, առնվազն հինգ տարվա ամուսնական փորձով։ Ես 10 տարեկան տղա եմ, ծխող չեմ, հիվանդ չեմ, առաջին տեղեր ունեմ բոլոր հյուպատոսարանների հերթերում։

    Ձեր տվյալները թողեք «Ծոմ» թերթի խմբագրությունում»։

    2.

    Բնա՞զդ էր, ի՞նչ էր՝ չգիտեմ, բայց վերելակ չնստեցի։ Մանավանդ որ նախորդ օրն աշխատում էր, ու զգուշանալու պատճառ չկար։ Ինչքան էլ հեռուստացույցով տեսել կամ ուրիշներից լսել էի, անսովորություն զգացի, երբ երկրորդ հարկից միանգամից դուրս եկա փողոց։

    Մեր բարձրահարկ շենքի ամբողջ առաջին հարկը հոսել էր։ Ո՛չ մթերային խանութը կար, ո՛չ ավտոմասերի կրպակը։ Չքվել էին աղբահորն ու առանձին մուտքով բնակարանը։ Անհետացել էր Երկրաբանական միությունը, որը վերջերս էր քաղաքի կենտրոնից տեղափոխվել։

    Զարմանալի էր, որ տանը ոչ մեկս չէինք զգացել։ Սողքն, ուրեմն, համընկել էր հարևանների աղմուկ֊աղաղակին։ Մենք էլ հեռուստացույցն էինք զլել, որ դրանց կռիվը չլսենք, ու բան չէինք իմացել։

    Շրջակա հինգհարկանիների առաջին հարկերի պատուհաններում իբր պատահաբար սննդամթերք ու ավտոյի մասեր էին հայտնվել։ Իբր էլի պատահաբար՝ հենց դրանց արանքում թաղի ոստիկանը, գողականն ու հարկային տեսուչն էին երթևեկում։ Ուրիշ պատուհաններին փակցրած բնակարանի վաճառքի հայտարարություններում հին գները ջնջված, վերևն ավելի բարձրերն էին գրված։

    Ես էլ որոշեցի մյուս գործերս հետաձգել ու նախ Տան շուկա գնալ՝ հայտարարությունս փոփոխելու։

    Վաճառվում է ոչ թե «9/14»֊ի, այսինքն՝ տասնչորս հարկանի շենքի իններորդ հարկի բնակարան, այլ՝ տասներեքհարկանու ութերորդ հարկի։ Պետք էր քառասուն տոկոսով իջեցնել տան գինն ու նշել, որ շենքն սկսել է հոսել։

    Եղանակը ցուրտ էր, բայց չուզեցի մեքենաս հանել։ Գարաժս Տան շուկայի չափ հեռու էր, ու շարժիչն էլ վերջին անգամ շատ դժվար էր գործի ընկել։ Կա՛մ տրամվայ պետք է նստեի, ինչքան էլ որ չէի սիրում, կա՛մ, եթե չհաջողվեր, կես ժամ քայլեի։

    Խաչմերուկ հասնելով՝ կանգառին նայեցի։ Ոչ մի սպասող չկար։ Երևի տրամվայը նոր էր գնացել, պարզ չէր՝ երբ կգար, կա՛մ էլ ժամը 11֊ն անց կես էր՝ քաղաքապետը քնել էր, ու քաղաքապետարանի դեմով անցնող տրամվայները պետք է կանգնեին մինչև ցերեկվա 4֊ը։

    Դրսում առայժմ կյանքի նշաններ չկային, իսկ հատուկենտ անցորդները նույն կողմ էին գնում, ինչ՝ ես։ Մոտակա շենքի բաց օդանցքից լսվում էր, որ մեկը դաշնամուրով նվագում է

    Ամեն ինչ հոսում է ոտքիդ տակ,

    Կեր֊խմի֊քե՛ֆ արա շարունակ...

    երգը։ Դաշնամուրը վնասվա՞ծ էր, թե՞ նվագողն էր անփորձ՝ երաժշտությունն անընդհատ մի նոտայի չափ կտրվում էր։

    Ծխախոտ վառեցի՝ մտքումս գցել֊բռնելով, թե մինչև ուր կհերիքի, ուրախացա, որ գետնին ո՛չ սառույց կար, ո՛չ ձյուն, և անցա քայլերս հաշվելուն։ Ճամփին երեխայի ձայնով էլ լսեցի «Ամեն ինչ հոսում է» երգը, հետո երկու անգամ՝ տարիքով կնոջ, իսկ մնացած ժամանակ ակամայից ինքս էի դնդնում։ Ուղիղ 1453֊րդ քայլին փողոցի աջ կողմի շենքերը միանգամից վերջացան, ու իմ առաջ բացվեց Տան շուկայի տեսարանը։

    Շուկան Հաղթանակի կամրջին էր՝ իր համար ամենաճիշտ տեղում։ Մայրաքաղաքի կենտրոնին՝ մոտիկ, ծայրամասերից՝ հավասար հեռու։ Քանի որ կամուրջը ցածր էր, թե՛ ձորի քարափներն էին երևում, թե՛ գետի ցամաքած հունը։

    Դա շատ կարևոր էր՝ քաղաքի բնակիչների բախտից ամեն հոսած տուն չէ, որ անհետ կորչում էր։ Մի մասը ստորգետնյա սողանքները նորից լույս աշխարհ էին հանում ձոր։ Կիսաքանդ ու լրիվ պատեր, կահույքի անվնաս կամ փշրված կտորներ, ամանեղեն, շորեր, սենյակներ, նույնիսկ ամբողջական բնակարաններ՝ դանդաղ, բայց անընդմեջ, ցած էին սահում լանջերով։ Հետո, իրար հրհրելով, ողջը հոսում էր գետի հունով, իսկ Տան շուկայի հաճախորդները, առանց առևտրից կտրվելու, հետևում էին, թե ինչ է դուրս թափվում զառիթափերից, ինչ է սորում կամրջի տակով։

    Ուշքը գլուխը պահել պետք էր, որովհետև ձորը միշտ լիքն էր մարդկանցով։ Բնակարանի հետ չհոսածները փնտրում էին իրենց զարդեղենը, գույքը կամ հարազատներին, շատուշատ ուրիշներ՝ ուղղակի փորփրում էին կույտերն ու յուրացնում պիտանի բաները։

    Իհարկե, բոլորը դժգոհ էին, որ հունն ավելորդ բաներից չի մաքրվում։ Ձորում կուտակվել էին հազարավոր դաշնամուրներ ու հարյուր հազարավոր գրքեր։ Բայց հանկարծ հաջողակ մեկը հայտնաբերում էր իր ունեցվածքը։ Ավելի բախտավորները ճանաչում ու առաջինն էին տիրում իրենց բնակարաններին։ Ամենաերջանիկների բնակարանները կիսատ էին դուրս հոսում լանջից, և նրանք հաստատվում էին ձորի վրա կախված տներում՝ փաստորեն տեղափոխվելով քաղաքի ավելի հարգի թաղամաս, երբեմն էլ հետո տունը ձորի հաշվին ընդարձակելով։

    Գետի հունի մեջ էլ բնակարանատերեր կային, բայց իրենց տները վայելելու էին ժամանակավոր. դրանք հոսում, հոսում, մի օր պետական սահման էին հասնում։ Որտեղից մարդիկ պետք է հետ գային ու դաշնամուրներից քողտիկ սարքեին ձորի ազատ լանջերին, բոլոր տնազուրկների նման։

    3.

    Տան շուկայի առաջ մեծ ցիստեռնից հեղուկ գազ էին վաճառում, իսկ անմիջապես մուտքի մոտ՝ արևածաղկի սերմ ու կարկանդակ։ Սա էժան ձեթի ուժեղ հոտ ուներ, բայց իր տաքությամբ ձգում էր մրսած մարդկանց։ Ես համն էլ չփորձեցի, որ հետո ձեռքերս ծառերի բներին չմաքրեի՝ անձեռոցիկ չէին տալիս։ Իսկ, այ, արևածաղկի սերմ կչրթեի ուրիշ ժամանակ, բայց շենքս որ հոսել էր, տրամադրություն չունեի։

    Ես արդեն խառնվում էի Տան շուկայի հաճախորդներին, երբ ճամփիս բուսեց քսանհինգին մոտ մի տղա։ Ուսերին կանացի սամույրե մուշտակ էր, մատներին՝ խոշոր ոսկե մատանիներ.

    — Ուզո՞ւմ ես՝ հետդ գամ — Շուկայում քեզ բան չասեն,— առաջարկեց՝ անթարթ աչքերիս նայելով։

    — Քո հերթը չէր, իմն էր,— մեջ մտավ մի անթրաշ տղամարդ, որն ուսերին կարակուլե մուշտակ էր խաղացնում, իսկ ձեռքին մի կապ օգտագործված նամակներ կային։

    Նրա հետ միասին չորս֊հինգ լակոտ մոտեցան, որոնք վերացած դեմքով ուրիշ կողմ էին նայում։

    — Դուք էլ ի՛նձ ձեն տվեք, որ ձեզ բան ասող լինի,— անթարթ

    Enjoying the preview?
    Page 1 of 1