Discover millions of ebooks, audiobooks, and so much more with a free trial

Only $11.99/month after trial. Cancel anytime.

Փոխզիջում
Փոխզիջում
Փոխզիջում
Ebook148 pages52 minutes

Փոխզիջում

Rating: 0 out of 5 stars

()

Read preview

About this ebook

Սերգեյ Դովլաթովի «Փոխզիջում» պատմվածաշարի բոլոր տասը պատմվածքները Վահրամ Մարտիրոսյանը միահյուսել է իր համանուն կինովիպակում, որտեղ հերոսներն ու դեպքերը զարգանում են մեկ ամբողջական պատումի տրամաբանությամբ՝ յուրատեսակ «համալրված իրականության» մեջ։

LanguageՀայերեն լեզու
Release dateApr 1, 2020
ISBN9780463674116
Փոխզիջում

Read more from Վահրամ Մարտիրոսյան

Related to Փոխզիջում

Related ebooks

Reviews for Փոխզիջում

Rating: 0 out of 5 stars
0 ratings

0 ratings0 reviews

What did you think?

Tap to rate

Review must be at least 10 words

    Book preview

    Փոխզիջում - Վահրամ Մարտիրոսյան

    ՓՈԽԶԻՋՈՒՄ

    Կինովիպակ

    ըստ Սերգեյ Դովլաթովի համանուն պատմվածաշարի

    Հեղինակ և թարգմանիչ

    Վահրամ Մարտիրոսյան

    Երևան — 2020

    ՀՏԴ 821.19-8 Մարտիրոսյան

    ԳՄԴ 84(5Հ)-44

    Մարտիրոսյան, Վահրամ Պարույրի

    Փոխզիջում։ Կինովիպակ՝ ըստ Սերգեյ Դովլաթովի համանուն պատմվածաշարի / Հեղ. և թարգմ.՝ Վ. Մարտիրոսյան։ Էլեկտրոնային տարբերակը հրատարակության պատրաստեց Մ. Մ. Յավրումյանը, տառատեսակը՝ Ռ. Թարումյանի (Արիան Գրքի), շապիկը՝ Գ. Խաչատրյանի։ Էլեկտրոնային հրատարակություն.— Եր.։ Յավրուհրատ, 2020.— 121 էջ։

    Սերգեյ Դովլաթովի «Փոխզիջում» պատմվածաշարի բոլոր տասը պատմվածքները Վահրամ Մարտիրոսյանը միահյուսել է իր համանուն կինովիպակում, որտեղ հերոսներն ու դեպքերը զարգանում են մեկ ամբողջական պատումի տրամաբանությամբ՝ յուրատեսակ «համալրված իրականության» մեջ։

    ԳՄԴ 84(5Հ)-44

    еISBN 978-0463-6-7411-6

    © Վահրամ Մարտիրոսյան, 2020

    © Յավրուհրատ, 2020 (հրատ.)

    Բոլոր իրավունքները վերապահված են։

    Այս հրատարակության ցանկացած ձևով և եղանակով (էլեկտրոնային, մեխանիկական, պատճենահանման, ձայնագրման ևն) մասնակի կամ ամբողջական վերարտադրությունը, տարածումը, պահպանումը որոնողական համակարգերում առանց հրատարակչի գրավոր թույլտվության արգելվում է։

    Այս գիրքն արտոնված է միայն անհատական էլեկտրոնային սարքավորումներում ընթերցելու համար։

    ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

    Հրատարակության մասին

    1.

    2.

    3.

    4.

    5.

    6.

    7.

    8.

    9.

    10.

    11.

    12.

    13.

    14.

    15.

    16.

    17.

    18.

    19.

    20.

    21.

    22.

    23.

    24.

    25.

    26.

    27.

    28.

    29.

    30.

    31.

    32.

    33.

    34.

    35.

    36.

    37.

    38.

    39.

    40.

    41.

    42.

    43.

    44.

    45.

    46.

    47.

    48.

    49.

    50.

    51.

    52.

    53.

    54.

    55.

    56.

    57.

    58.

    59.

    60.

    61.

    62.

    63.

    64.

    65.

    66.

    67.

    68.

    69.

    70.

    1.

    Թունելով անցնում է սովետական տանկերի շարասյունը՝ 1, 2, 3... 10... 15 տանկ։ Հենց տանկերը վերջանում են, հայտնվում են հրշեջ մեքենաներ, բեռնատարներ, սովետական, 1960-ականների վերջի արտադրության։

    Լենինգրադ։ Կոտովսկու փողոց։ Իրիկնադեմ։ Ֆաբրիկայի խուլ պատի ու աղբատեղի բետոնե միջնորմի անկյունում փորված է ոչ մեծ քառակուսի փոս, որի մեջ, նեղ թունելից դուրս գալով, հայտնվում են խաղալիք տանկերը։ Փոսի կողքին չոքած միջին տարիքի տղամարդը հանում է դրանք, փոխանցում է խառնված մազերով կնոջը, սա փաթաթում է «Պրավդա» թերթի մեջ ու տեղավորում մեծ ճամպրուկի մեջ։ Նրանց կողքին լապտեր է, օղու կիսատ շիշ, երկու բաժակ, «Պրավդա» թերթին շարած կտրտած թթու վարունգ։ Թերթի վերնագրի կողքին կարդացվում է 28 октября 1970։ Պատի մյուս կողմում Խաղալիքների ֆաբրիկայի պահեստն է, որտեղ մի բանվոր, ստվարաթղթե արկղերով քողարկված, լարում է նոր խաղալիքներ ու թունելով ճանապարհում դուրս։

    Ոչ հեռու մանկական խաղահրապարակն է, որի շուրջը սիզամարգ է։ Գետնին գցած փողրակից ջուր է հոսում խոտերին։ 4-5 տարեկան Կատյան նկատում է խաղալիքներն ու մոտենում է փոսին։ Օգնում է տղամարդուն՝ ինքն էլ է խաղալիքներ հանում։ Կինը չի հասցնում փաթեթավորել, ու խաղալիքներն իջնում են մայթ, ապա՝ փողոց։ Կինը քաշում է աղջնակի թևից, նա ընկնում է՝ հրել-գցելով օղու շիշը, լաց է լինում։ Կինն ուղղում է շիշը, որը նորից է շուռ գալիս, օղին թափվում է, հետո նա նորից է կանգնեցնում շիշը, որը նորից շրջվում է՝ գետինն անհարթ է։ Կատյան վեր է կենում՝ մի տանկ գրկած, կինը տանկը խլում է ձեռքից, երեխան թրմփում է գետնին։ Տղամարդու հանած նոր լարովի խաղալիքները, դուրսը մնալով, շարասյունով իջնում են փողոց։

    Փոսին է մոտենում 1։90-ից բարձր հասակով, մորուքավոր մի երիտասարդ՝ Սերգեյ Դովլաթովը, երեխայի հայրը։ Տղամարդը լապտերն իջեցնում է փոսն ու լույսը թարթում դեպի թունելի խորքը, բանվորը դադարում է խաղալիք մտցնել թունելը։ Սերգեյը վերցնում է փողրակն ու ջրի շիթն ուղղում փոսը։ Բանվորը փորձում է թիկունքից խանգարել նրան, բայց միայն Սերգեյի շուռ գալու թափից մեկնվում է սիզամարգին։ Խաղալիքները, ջրի շիթից ընթացքը փոխելով, թունելով հետ են սլանում ֆաբրիկա ու թափվում բանվորի վրա։

    Սերգեյը գրկում է Կատյային, մոտենում փողոցի երթևեկությունը կարգավորող միլիցիոներին։ Բանվորն ու բանվորուհին արագ հեռանում են՝ ճոճվելով, բանվորը մի կերպ քարշ է տալիս ճամպրուկը։

    Սերգեյը միլիցիոներին ցույց է տալիս մեկ նրանց, մեկ խաղալիք մեքենաները, որոնք հետիոտնային անցումին են հասել։ Շփոթված միլիցիոները կանգնեցնում է հետիոտներին, որ խաղալիքներն անցնեն։

    ՖԻԼՄԻ ԼՈՒՍԱԳՐԵՐԸ

    2.

    Լենինգրադ։ Խմբագրություն։ Գլխավոր խմբագրի առանձնասենյակը։ Նա նստած է իր գրասեղանի հետևը, գլխավերևը Բրեժնևի նկարն է, թիկունքում՝ Լենինի կիսանդրին։ Դիմացի սեղանի շուրջ տեղավորվել են հինգ աշխատակից, տխուր, լարված դեմքերով։

    Գլխավոր խմբագիր.— Մեկդ խմում է, մյուսը խուլիգանություն է անում... (Սովետական առանձնասենյակների կրկնակի դռներից մեկը բացվում է, մեջտեղում խճճվում է Դովլաթովը)։ Երրորդը քաղաքական անեկդոտներ է պատմում, չորրորդը, կներեք, հրեա է, հինգերորդը՝ անկուսակցական, վեցերորդը...

    Դովլաթով (մտնելով ու դուռը ներսի կողմից թակելով).— Իսկ ես այդ բոլորի կործանարար հանրագումարն եմ...

    Գլխավոր խմբագիր.— Այո, քանի որ նյութ էլ չես գրում։

    Դովլաթովը շարժվում է դեպի միակ ազատ աթոռը։ Պատով մեկ պահարաններ են։ Դրանց դռներից մեկի փեղկը թույլ կախված է դեպի դուրս։ Նա դիպչում է ուսով, դուռը տեղահան է լինում, ցած են թափվում տասնյակ թղթապանակներ։ Դովլաթովը մի քանիսը տեղն է խցկում, մինչև խմբագրի նյարդային նշանը նկատելով, նստում է։

    Դովլաթով.— Երկու շաբաթ է չեք տպում նյութս Խաղալիքների գործարանի գողության մասին։ Սոցիալիստական սեփականության հափշտակություն է։

    Գլխավոր խմբագիր.— Մեր երկրի բազում նվաճումներն ու... ժամանակավոր թերությունները թողած՝ դուք գրում եք խաղալիքների գողության մասին։

    Դովլաթով.— Ձու գողացողը ձի էլ կգողանա. վաղը-մյուս օրը իսկական թունել կփորեն, իսկական տանկեր դուրս կկրեն։

    Գլխավոր խմբագիր.— Դովլաթո՛վ։

    Դովլաթով.— Ես որոշեցի, դիմում կգրեմ։

    Գլխավոր խմբագիր (թեթևացած շունչ քաշելով).— Լավագույն ելքը։ Եվ՝ հնարավորություն, որ ուղղվեք։ Գնացեք գործարան։ Դրսևորեք ձեզ

    Enjoying the preview?
    Page 1 of 1