Discover millions of ebooks, audiobooks, and so much more with a free trial

Only $11.99/month after trial. Cancel anytime.

Երկրորդ կիրակին ներառյալ
Երկրորդ կիրակին ներառյալ
Երկրորդ կիրակին ներառյալ
Ebook133 pages1 hour

Երկրորդ կիրակին ներառյալ

Rating: 0 out of 5 stars

()

Read preview

About this ebook

«Երկրորդ կիրակին ներառյալ» ժողովածուն մաս է կազմում «Ագռավները Նոյից առաջ» գրքի (2015), որը նույն տարում արժանացել է ՀՀ նախագահի, ինչպես նաեւ ՀԳՄ Դերենիկ Դեմիրճյանի անվան մրցանակների։

LanguageՀայերեն լեզու
Release dateApr 6, 2019
ISBN9780463463284
Երկրորդ կիրակին ներառյալ

Related to Երկրորդ կիրակին ներառյալ

Related ebooks

Reviews for Երկրորդ կիրակին ներառյալ

Rating: 0 out of 5 stars
0 ratings

0 ratings0 reviews

What did you think?

Tap to rate

Review must be at least 10 words

    Book preview

    Երկրորդ կիրակին ներառյալ - Սուսաննա Հարությունյան

    Սուսաննա Հարությունյան

    ԵՐԿՐՈՐԴ ԿԻՐԱԿԻՆ ՆԵՐԱՌՅԱԼ

    պատմվածք

    Երևան — 2019

    ՀՏԴ 821.19֊32 Հարությունյան

    ԳՄԴ 84(5Հ)֊44

    Հարությունյան, Սուսաննա Սոսի

    Երկրորդ կիրակին ներառյալ։ [Պատմվածքներ] / Ս. Հարությունյան, խմբ.՝ Ֆ. Մելոյան։ Էլեկտրոնային տարբերակը հրատարակության պատրաստեց Մ. Յավրումյանը, տառատեսակը՝ Ռ. Թարումյանի (Արիան Գրքի)։ Երկրորդ, էլեկտրոնային բարելավված հրատարակություն.— Եր.։ Յավրուհրատ, 2019.— 143 էջ։

    Սուսաննա Հարությունյանի պատմվածքները մեր հոգեկան աշխարհում արժեքների փոփոխության, մարդկային ճակատագրի անհասկանալիության ու եզակիության մասին են։ Ժողովածուում ընդգրկված գործերն առանձնանում են անակնկալ անցումներով, տրամադրություն ու իրավիճակ են փոխում, ընթերցողի մեջ առաջացնում սպասման լարվածություն:

    «Երկրորդ կիրակին ներառյալ» ժողովածուն մաս է կազմում «Ագռավները Նոյից առաջ» գրքի (2015), որը նույն տարում արժանացել է ՀՀ նախագահի, ինչպես նաև ՀԳՄ Դերենիկ Դեմիրճյանի անվան մրցանակների։

    ԳՄԴ 84(5Հ)֊44

    ISBN 978֊9939֊58֊316֊8

    еISBN 978֊0463֊4֊6328֊4

    © Սուսաննա Հարությունյան, 2015

    © Յավրուհրատ, 2019 (հրատ.)

    Բոլոր իրավունքները վերապահված են։

    Այս հրատարակության ցանկացած ձևով և եղանակով (էլեկտրոնային, մեխանիկական, պատճենահանման, ձայնագրման ևն) մասնակի կամ ամբողջական վերարտադրությունը, տարածումը, պահպանումը որոնողական համակարգերում առանց հրատարակչի գրավոր թույլտվության արգելվում է։

    Այս գիրքն արտոնված է միայն անհատական էլեկտրոնային սարքավորումներում ընթերցանության համար։

    ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

    Հրատարակության մասին

    Երկրորդ կիրակին ներառյալ

    Արևելյան պատի տակ

    Երկրորդ կիրակին ներառյալ

    Կարմիր կատարով արշալույս

    Ժառանգություն

    Երթևեկություն

    Հումուսը

    Լուսնի մահվան օրը

    Կամակորություն

    Մեկ այլ արևի տակ

    Սարդի արծաթագույն լացը

    Օդում թափառող լուրը

    Փետրահան երազանքը

    Քարքարոտ երկինք

    Second Hand

    Խեր, Շառ, Աստված

    Ուրվականը

    Աջից ձախ և հակառակը

    Վերջին Թամերլանը

    Խևերի մասին

    ԵՐԿՐՈՐԴ ԿԻՐԱԿԻՆ ՆԵՐԱՌՅԱԼ

    պատմվածքներ

    ԱՐԵՎԵԼՅԱՆ ՊԱՏԻ ՏԱԿ

    Բոլորն էլ գիտեին՝ գնաց վրեժ լուծելու: Ինքն էլ չէր թաքցրել. «... Քթից բերելու եմ»,— ասել էր ու էնքան ամուր էր ձգել շալը, որ զգուշացրել էին՝ կպատռես: «Ես ինչի՞ իմ հոգու ծածուկները դրան ցույց տվեցի...»,— երկար ճամփով էր գնացել, կարճի կողմը չէր էլ նայել, չնայած ասֆալտած էր, ու տեսնողները մտածել էին՝ ճիշտ է անում, գցել֊բռնելու ժամանակ կունենա: Ոմանք խղճացել էին՝ ի՞նչ իմաստ ունի, ու ճամփին կանգնեցրել էին, խոսեցրել, որ զայրույթն անցի ու փոշմանի: Բայց նա փոշմանողը չէր. «Մեկը պե՞տք ա, որ ճշմարտությունն ասի»: Արշակի տղա Սիրոյի տան մոտ կանգ էր առել, նրանց դռան աղբյուրից ջուր էր խմել, հետները մի երկու բառ փոխանակել։ Ասում էին հանգիստ էր՝ չէր գոռում, չէր հայհոյում: Թեև քայլվածքը նյարդային էր, ու ոտքը քարին խփելով՝ բթից արյուն էր հանել. «Բան չկա,— հանգստացրել էր ինքն իրեն,— վրեժը արյուն ա պահանջում...»,— ու չէր սպասել, մինչև սպիրտով թրջած բամբակ բերեն: Գիշերվանից էր էդպես հուզված, նույնիսկ լաց էր եղել: Հարսներն էին ասում: Միջնեկ թոռը արթնացել էր ֆսֆսոցից ու տեսել՝ տատը բազմոցին նստած աչքերն է սրբում: Ողջ գիշե՞րն էր լացել՝ չգիտեին: Եկեղեցու բակ մտնելիս էլի էին զգուշացրել. «Բանի հետևից ես ընկել...»: Ասել էր. «Վա՛յ, տնաշեն... ինձի Շուշան կասեն, ես սա էսպես թողնողը չեմ»: Ու արևելյան պատի տակ նստել, սպասել էր տերտերին: Տերտերի հետ մոտ էր՝ քուրուախպոր պես, ինքն էր ասում: Բայց հարսները կատակում էին. «Այ կնի՞կ, սիրահարվա՞ծ ես»: «Ի՞նչ սիրահարվել... մեղքերիս ա թողություն տալիս»: «Տանը նստած... ճաշ էփելիս էդ ի՞նչ մեղք ես գործում, որ ամեն օր վազում ես եկեղեցի»,— ծիծաղում էին: Նա զուսպ հիշեցնում էր իր գնալու պատճառը՝ «Մեղքերս եմ խոստովանում»: Չնայած մեծ հարսը համոզված էր՝ ինքն է մեղքեր հորինում ու վերագրում իրեն, որ տերտերին հանդիպելու առիթ ունենա, թե չէ. «Էդքան մեղք գործել կլինի՞: Որ չարք էլ լինես՝ էլի չես հասցնի...»: Եկեղեցու բակում երկար էր նստել, բարդու տակի նստարանին նիրհել էր։ «Տերտերը որ գա՝ ձեն կտաս»,— հանձնարարել էր մոմավաճառին: Արթնացել, տեսել էր՝ դեռ չի եկել: Գրպանից հացի կտոր էր հանել ու բակում վազվզող կատվի երեք ձագին կերակրել: Փշուրները թափ էր տվել ջրատարի պատին՝ ծտերի համար: Էլի՛ տերտերը չէր եկել: «Էրե՞ս ունի ժողովրդի մեջ դուրս գալու...»,— ասել էր մոմավաճառը ու խորհուրդ էր տվել. «Նամուսդ քաշի քեզ՝ տուն գնա»: «Ասեք, որ ես եմ սպասում»,— Շուշանը համառել էր: Կես ժամից ավել նայել էր, թե մուրացկանը ոնց է հաշվում հավաքած կոպեկները, ինքն էլ հայացքով հետը հաշվել էր ու մտածել՝ ահագին էլ փող ա: Բայց տերտերը էլի չէր եկել: Ասում էին՝ որ տերտերը խելք ունենա, ինքը իրեն կխփի, չի սպասի, որ դա ուրիշներն անեն: Մոմավաճառը մտածել էր. «Լավ կլիներ, որ պառավող Շուշանի փոխարեն մի ջահել տղամարդ լիներ դանակով կամ ավտոմատով»,— ու կասկածանքով նայել էր Շուշանի փոռավոր փեշերին՝ ի՞նչ իմանաս... Բայց ամեն դեպքում չէր հավատացել, որ կատվի ձագին մայրաբար շոյող Շուշանի ձեռքը կարող է մարդ սպանել: Իսկ տղամարդիկ նույնիսկ Շուշանի արածին համաձայն չէին, ասում էին. «Հո ասելո՞վ չի... փաստի վրա բռնացնել ա պետք, ասելով մարդ կսպանե՞ն...»: Շուշանին լսածն էլ էր հերիք: «Բամբասանք ա...— եկեղեցու բակի ծառերը խնամող հավատացյալը մի քանի ճյուղ էր էտել,— արժանավոր մարդուն արանքից հանելու շա՜տ հին ձև ա... տուն գնա»,— ասել էր Շուշանին: «Նորմալ մարդուն էդպիսի բանը նույնիսկ որպես բամբասանք չպիտի՛ դիպչի»,— դառնացած Շուշանը ցանկապատի մոտից սինձ էր քաղել ու ծամելով սպասել էր: Տերտերն էլի չէր եկել: Պահակն ուզեցել էր խաբելով Շուշանին տուն ուղարկի. «Երևի Էջմիածին են կանչել»: «Մեռնեմ սուրբ զորությանը...»,— խաչակնքել ու մտքում Էջմիածնի պատերը պաչելով՝ շարունակել էր նստած մնալ Շուշանը: Հարսները տղա թոռին ուղարկել էին հետևից՝ «Ասա տունը մարդ ա էկել, ասա՝ քրոջդ տղեն»: «Ես որ մեռա՝ ձեր հյուրերին ո՞վ ա ընդունելու,— նեղսրտել էր նստելուց հոգնած ու քաղցից նվաղած Շուշանը։— Թող հաց դնեն ուտի, քեզ նարդի խաղալ սովորացնի, մինչև հերդ գործից գա...»:

    Օրվա ավարտին եկեղեցու պահակը դարպասի դուռը փակելիս ասել էր. «Շուշան, տուն գնա, վաղը կգաս»: «Ասե՞լ եք, որ ես եմ սպասում»: «Դուռը չի բացում,— հոգոց էր հանել պահակը,— դռան հետևից իրեք անգամ գոռացել եմ»: «Կարո՞ղ ա՝ սենյակում չի»: «Չէ, սենյակում ա, էրեկվանից դուրս չի էկել»: Ծեր հավատացյալը հիմա էլ բակն էր ավլել. «Տուն գնա, մենք էլ ենք գնալու»: «Չէ... էնքան եմ նստած մնալու, մինչև գա»: «Դեմը գիշեր ա, այ կնիկ, հետո ի՞նչ, որ եկեղեցու բակում ես. շները եկեղեցի ու Աստված չեն հասկանում՝ քեզ կուտե՛ն»: «Կերան, էլի՛, կերան...»,— լացակումել էր Շուշանը: «Հո հավերժ փակված չի մնալու,— մխիթարել էր պահակը,— մենք էլ ենք ուզում ճշմարտությունն իմանանք... Դուրս կգա, կասի»: «Ճշմարտությունն այլևս գաղտնիք չի,— վճռական նետել էր Շուշանը,— ճշմարտությունն էն ա, որ ինձ խաբել են:— Ու պահակի վրա գոռացել էր.— Ես ինձ խաբված եմ զգում՝ ա՛ռ քեզ դառը ճշմարտությունը»: Պահակը խղճացել էր: Գրպանից հանել էր թզբեհն ու մեկնել նրան. «Քաշի, ներվերդ հանգստացրու...»:

    Էդքանից հետո մարդիկ ավելորդ էին համարել որևէ բան ասելը. «Կնիկ ա, թող նստի, նստի՝ վեր կենա, գնա»: Իրենք գնացել էին, Շուշանը՝ չէ: Մթնել էր, եկեղեցու խաչը կուլ էր գնացել խավարին: Քամի էր բարձրացել: Իր անկշիռ հալով քամին Շուշանի ոսկորներից մտել, սրտից դուրս էր եկել, ու Շուշանը մի պահ զարզանդել էր: Բայց էլի շարունակել էր նստած մնալ: Եվ չէր սխալվել: Գիշերվա մի պահի տերտերը դուրս էր եկել սպասավորների կացարանից ու վախեցած նայել չորս կողմը: Հեռվում նստած Շուշանին չէր տեսել:

    Enjoying the preview?
    Page 1 of 1