Discover millions of ebooks, audiobooks, and so much more with a free trial

Only $11.99/month after trial. Cancel anytime.

Դեղին Մորմ. Սև Աշուն
Դեղին Մորմ. Սև Աշուն
Դեղին Մորմ. Սև Աշուն
Ebook145 pages1 hour

Դեղին Մորմ. Սև Աշուն

Rating: 0 out of 5 stars

()

Read preview

About this ebook

Այն, ինչ իրական է թվում, ուղեղածին պատրանք է…



​Ներկայացվող վիպակը հոգեբանական երկ է, որի հիմքում ընկած է սեփական «ես»-ի և ներքին կեցության արժևորման խնդիրը: Գործողությունների հիմնական առանցքն աննախադեպ զարգացումներին չհամակերպվող մարդու ճակատագիրն է, երկված ինքնության պայքարը: Դեպքերի ծավալմանը զուգընթաց, անիրական հարթության վրա ստեղծվում է մի վիճակ, որը պահանջում է կյանքի նոր ըմբռնում:

LanguageՀայերեն լեզու
PublisherEDIT PRINT
Release dateSep 25, 2018
Դեղին Մորմ. Սև Աշուն

Related to Դեղին Մորմ. Սև Աշուն

Related ebooks

Reviews for Դեղին Մորմ. Սև Աշուն

Rating: 0 out of 5 stars
0 ratings

0 ratings0 reviews

What did you think?

Tap to rate

Review must be at least 10 words

    Book preview

    Դեղին Մորմ. Սև Աշուն - EDIT PRINT

    Copyright

    EDIT PRINT PUBLISHING HOUSE

    All rights reserved. No part of this publication may be reproduced, distributed, or transmitted in any form or by any means, including photocopying, recording, or other electronic or mechanical methods, without the prior written permission of the publisher, except in the case of brief quotations embodied in critical reviews and certain other noncommercial uses permitted by copyright law.

    © 2018 EDIT PRINT PUBLISHING HOUSE

    ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

    ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

    ԱՌԱՋԻՆ ՄԱՍ

    ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍ

    Էդուարդ Խաչիկյան

    ԴԵՂԻՆ ՄՈՐՄ ՍԵՎ ԱՇՈՒՆ

    Վիպակ

    ԽԱՉԻԿՅԱՆ ԷԴՈՒԱՐԴ

    Ներկայացվող վիպակը հոգեբանական երկ է, որի հիմքում ընկած է սեփական ես-ի և ներքին կեցության արժևորման խնդիրը: Գործողությունների հիմնական առանցքն աննախադեպ զարգացումներին չհամակերպվող մարդու ճակատագիրն է, երկված ինքնության պայքարը: Դեպքերի ծավալմանը զուգընթաց, անիրական հարթության վրա ստեղծվում է մի վիճակ, որը պահանջում է կյանքի նոր ըմբռնում:

    ԱՌԱՋԻՆ ՄԱՍ

    Այն ինչ իրական է թվում‚ ուղեղածին պատրանք է...

    Երրորդ համաշխարհային պատերազմի լուրը պայթեց նույնքան անսպասելի, որքան գերձայնային կործանիչի ականջ խլացնող դղրդոցը:Պաղ, ժանգահոտ մի ցնցուղ անցավ երկրի վրայով‚ ու ամեն ինչ խառնվեց: Մթությունը միշտ էլ ճնշող է լինում, ու թեև Քաղաքն իր մաշկի վրա արդեն զգացել էր գրքերի, նավթավառների, այրվող անվադողերի ջղակեր հոտը, բայց դարձյալ ընկավ հոգեվարքի մեջ: 

    Անարև ու միգապատ օրերը, ճամփա ընկած քարավանի նման, սկսեցին հաջորդել միմյանց, ու սպիտակ խավարը բնավորվեց մարդկանց սրտերում: Ամայացող Քաղաքը պատմուճանվեց վախի ու սպասման հանդերձով, անորոշության սարսափը թափանցեց տները: Իրար ետևից սկսեցին փակվել սրճարաններն ու խանութները, սննդամթերքի գները հասան աստղաբաշխական թվերի, հաց ճարելու պահանջը դարձավ կյանքի խնդիր: Ովքեր կարող էին զենք վերցնել, զինվորագրվեցին  բանակին, ովքեր գումարներ էին կուտակել, լքեցին երկիրը, և Քաղաքը դարձավ անմարդաշատ ու մռայլատես:

    Քաղաքը նման էր շատ ու շատ այլ  քաղաքների, բայց տարբերվում էր շենքերի վարդագույնով, ցայտաղբյուրներով և հյուրընկալությամբ: Հինավուրց քաղաք էր, որն իր տարեգրությամբ կարող էր մրցել Ասորեստանի կամ Բաբելոնի հրաշակերտների հետ: Դարերն անցել էին նրա վրայով, հազարամյակները փոշով էին ծածկել մոտակա բլուրները, բայց նա մնացել էր, որպես կենդանի հուշարձան՝ ի հեճուկս  թշնամյաց: 

    Մինչև հայտնի անցքերի սկսվելը Քաղաքը բավականաչափ փոխվել էր, նորացել, բայց դրա հետ փոխվել էին նաև բարքերը. բարոյականությունն իմաստազրկվել էր, խելքն ու հանճարը դարձել էին ավելորդ շքեղություն, ու միակ պատվելին՝ Նորին Մեծություն Փողն էր: Անկման նախօրեին, երբ բանակը, գերակշիռ ուժերի ճնշմանը չդիմանալով, նահանջում էր, երբ ոստիկանական ստորաբաժանումները զորանոցային պայմաններում էին, Քաղաքում բռնկվեց թալանի տենդը, որը, վարակի պես տարածվելով‚ դուրս եկավ նրա սահմաններից: Պղտոր ջրում ձուկ որսացողները դուրս սպրդեցին որջերից, հեղեղեցին Քաղաքը: 

    Օրենքի անգործության ու ոստիկանության աչալուրջ հայացքի բացակայության պայմաններում, մթին խորշերից դուրս սողոսկած կասկածելի տարրերը՝ պատեհապաշտներ, անապաստաններ, մուրացկաններ, պոռնիկներ ու ավազակներ՝ հաշված օրերի ընթացքում դիմազրկեցին Քաղաքը... Եվ երբ հակառակորդի հրասայլերն ու զրահամեքենաները մտան Քաղաք, այն դարձել էր Սոդոմ-Գոմոր: 

    Սկսվեց սովի ու մթության անորոշ մի շրջան‚ ու զավթիչների Գլխավոր պարետատունը հրաման արձակեց «Կտրոնային համակարգի» անցնելու վերաբերյալ: Բայց‚ ըստ էության, դա ոչինչ չփոխեց, քանզի շնչի համար նախատեսված հացը խանութ չմտավ. սրճարաններն ու տաղավարները փակվեցին, երթևեկության իրավունքը սահմանափակվեց‚ զոր ու գիշեր կարելի էր լսել պարեկային շչակների ոռնոցը: Երեկոյան  փողոց դուրս գալը դարձավ վտանգավոր, գիշերային ժամերը՝ ավելի քան սահմռկեցուցիչ:

    Տներում փակված մարդիկ չէին հասկանում՝ դրսում մա՞րդ են գնդակահարում, թե՞ կենդանիներ՝ համաճարակ կանխելու նպատակով: Իսկ մտավախության հիմքեր կային. փողոցները լի էին անթաղ մեռելներով: Քաղաքն ասես լեթարգիական քնի մեջ էր ու այդ ամենը մարսեց  անտարբերությամբ: 

    Դրան զուգընթաց, սնկի նման սկսեցին աճել  ավարառուների խմբերը, որոնք‚ մահվան սպառնալիքն անտեսելով‚ անցան թալանի: Արձանագրվեցին այնպիսի դեպքեր, երբ զինված խմբավորումները, կորուստների գնով, գրոհեցին բանակի պարենային պահեստները:Դա խելահեղության հասնող քայլ էր, քանզի բռնվելու դեպքում պատասխանատվության էին ենթարկվում նաև ընտանիքի անդամները: Ժամանակավոր իշխանությունը հատկապես անողոք էր նրանց նկատմամբ, ովքեր ըմբոստանում էին կարգերի դեմ: 

    Հենց նման մեղադրանքով ձերբակալվեց ու մենախուց նետվեց մի խոհարար, որն իրեն մարգարե էր հռչակել (խենթը հանդգնություն էր ունեցել հրապարակավ հայտարարել, թե մոտ է դատաստանի ժամանակը):

    Նվաճման առաջին ամիսներին իրենց ապահով էին զգում միայն մարմնավաճառները, որոնք չնչին վարձավճարով բազմազանություն էին մտցնում զինծառայողների կյանքում: Բայց երբ սպաներից մի քանիսը զոհվեցին, որոշներն էլ անհետացան, արտակարգ դրության ռեժիմը խստացվեց: 

    Շրջիկ պարեկներից բացի Քաղաքում սկսեցին գործել անշարժ անցագրային հենակետեր: Գիշերային «առնետները» հնարավորինս շրջանցում էին այդ արգելքներն ու զարտուղի ճանապարհներ գտնելով՝ դուրս գալիս «որսի»: Կեսգիշերից հետո, երբ Քաղաքն ընկղմվում էր լռության մեջ‚ ու շները պապանձվում էին իրենց բներում, փողոցներն աստիճանաբար լցվում էին փափուկ ձայներով ու խլացած շշուկներով:  

    Ու լույսերից զրկված, միայն լուսնացոլքով ապրող Քաղաքը դառնում էր ուրվականներով բնակեցված ավերակ: 

    Ահա այսպիսին էր վիճակը, երբ սիգարետ և սննդամթերք հայթայթելու հույսով ես դուրս եկա տնից ու շենքերի պատերին քսվելով՝ ուղղվեցի դեպի կենտրոն:

    *

    Երկինքն ամուլ էր, ու որդան լուսինն անտարբեր հայացքով էր նայում արնացոլք Քաղաքին: Կիսաքանդ շենքերի անապակի, մութ ակնախոռոչները նայում էին ամայի փողոցին, որոնց միջից անարգել ներսուդուրս էր անում կաղկանձող քամին: 

    Վաղուց էի նկատել մուգ սաղավարտներով զինվորներին ու բերանքսիվայր ասֆալտին փռվելով՝ սեղմվել էի դեղագործի անշունչ մարմնին: 

    Արթմնի վախը, որպես նոր պայթած պալար, ծովանում էր իմ մեջ, ու նրանում վխտացող շնաձկների վտառը մահվան օղակներ էր գծում՝ հոգիս պարուրելով խենթացման սարսափով:

    Թեթևակի շարժվեցի ու շունչս պահելուց՝ դեմքս ողողվեց արյունով: Փակաչ պառկել, լսում էի զինվորական ճտքակոշիկների ջղակեր դոփյունները, որոնք խուլ արձագանքում էին դատարկ փողոցում: Թվում էր՝ ինձ տեսնելով՝ կհասկանան կեղծիքս ու առանց ավելորդ ձևականության՝ կսատկացնեն. այս անօրեն Քաղաքում կյանքն անարժեք էր, ու կրիայի պես սողացող ժամանակը չէր հասցնում մեղմել կորուստների ցավը: 

    Հոգեմաշ վախը խմորվել, սոսնձվել էր ուղեղիս, ինչպես խխունջն՝ ապակուն. քայլերը մոտենում էին: Սսկվել, Աստված էի կանչում, որ աննկատ անցնեն... Քայլերը հեռացան, մարեցին հեռվում, ու տնքոցս խառնվեց տերևների ձայնին: 

    Որոշ ժամանակ պառկել էի անշարժ, հետո նայեցի շուրջս.  ամայություն էր, ինքն իրեն մտրակող քամի ու սպանվածներ՝ մայթերի երկայնքով: Տրտմեցի: Ամեն ինչ այստեղ հարազատ էր, անցյալի հուշերով լի՝ դեղատունը, որտեղից գլխացավի հաբեր էի գնում, խորտկարանը, ուր կարելի էր չնչին գումարով ճոխության պատրանք ստեղծել, փողոցները, ժամապահների պես միաշարք կանգնած ծառերը... 

    Կտրեցի փողոցն ու պողոտա հասնելով՝ թաքնվեցի այրված ավտոբուսի ետևում. գոռոցներ էին լսվում, ճիչեր, հետո հնչեցին կրակոցներ: Քարացել, ունկնդրում էի ու երբ ամեն ինչ լռեց, զգուշորեն շարժվեցի առաջ: Ու հանկարծ

    Enjoying the preview?
    Page 1 of 1