Discover millions of ebooks, audiobooks, and so much more with a free trial

Only $11.99/month after trial. Cancel anytime.

Խոկանց Շտեմարան: Շտեմարան
Խոկանց Շտեմարան: Շտեմարան
Խոկանց Շտեմարան: Շտեմարան
Ebook121 pages40 minutes

Խոկանց Շտեմարան: Շտեմարան

Rating: 0 out of 5 stars

()

Read preview

About this ebook

Elina Mir is an Armenian-American writer who has published two books. This is her third book, which reflects the good and the bad, growing and hidden aspects of our society, and her comments on the standards and qualities that are accepted in us that distort the image of human beings. In small volumes, her prose-poems contain boundless pain and hope. 
Elina Mir has lived with her family in California since 2001. She does not stop writing because she notices everything and regrets that the defects of the human soul do not recognize a nation or borders. 
Elina Mir is a member of Armenian Artists Assosianion of America and Armenian Writers Association of the USA.
Elina is also abstract artist. Book cover is her acrylic painting Parallel Worlds.
LanguageՀայերեն լեզու
PublisherElina Mir
Release dateJul 30, 2020
ISBN9788835870272
Խոկանց Շտեմարան: Շտեմարան

Related to Խոկանց Շտեմարան

Related ebooks

Related categories

Reviews for Խոկանց Շտեմարան

Rating: 0 out of 5 stars
0 ratings

0 ratings0 reviews

What did you think?

Tap to rate

Review must be at least 10 words

    Book preview

    Խոկանց Շտեմարան - Elina Mir

    Էլինա Միր

    Խոկանց

    Շտեմարան

    UUID: 4fa9c75e-e5e1-415e-ac4c-12401665d281

    This ebook was created with StreetLib Write

    http://write.streetlib.com

    Table of contents

    ԽՈՀԵԶԻԱ

    ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ

    ԱԳԱՀՈՒԹՅՈՒՆ

    ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ

    ԱԶՆՎՈԻԹՅՈԻՆ

    ՀԱՄԲԵՐՈՒԹՅՈՒՆ

    ՀՈՌԵՏԵՍՈՒԹՅՈՒՆ

    ՏԳԻՏՈԻԹՅՈԻՆ

    ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆ

    ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

    ՕԳՆՈԻԹՅՈԻՆ

    ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

    ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

    ԱՆՔՆՈԻԹՅՈԻՆ

    ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ

    ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՈԻՄ

    ԱՍՈԻԼԻՍ

    ԱԴԱՋԻՈ

    ՎԵՐԱԴԱՐՁ

    ՀՈՐՍ ԱՇԽԱՐՀԸ

    ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ

    ՄԻ՛ ՀԱՊԱՂԻՐ

    ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՂԸ

    ՎԻՐՏՈՒԱԼ ԱՇԽԱՐՀ

    ԱՐԺԵՔՆԵՐ

    ՕՏԱՐՈՒԹՅՈՒՆ

    ԱՆՄԵՂՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՎԱՐԿԱ՞Ծ

    ԳԾԱՆԿԱՐԸ

    ՍԵՐԻԱԼԱՅԻՆ

    ՃԻ՞ՇՏԸ, ԹԵ՞ ԲԱՐԻՆ

    ԹՈՂԵ՛ Ք ՄԵՆՔ ԱՊՐԵՆՔ

    ՔՍԱՆ-ՔՍԱՆ

    Եթե ես...

    Քնարիկին

    ՍԻՐՈ՞ՒՄ ԵՄ, ԹԵ՞ ՈՉ

    ԽՈՀԵԶԻԱ

    Նվիրում եմ ծնողներիս

    Ռոզա Փոթիկյանի և Միրիջան Միրիջանյանի

    անմար հիշատակին

    ԵՐԵՎԱՆ – ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍ

    2020

    ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ

    - Կյանքի խորհուրդը

    չարի ու բարու պայքարի մեջ է։

    Եվ ամեն վայրկյան փորձում ենք

    գտնել մի խորախորհուրդ, իրո՛ք հասկանալ`

    որտեղի՞ց եկանք և ո՞ւր ենք գնում:

    - Դու սխալվում ես, կյանքը վայելք է:

    Ստացի՛ր որքան տեղավորվում է,

    վերցրու ավելին, ժամանակն է քիչ:

    - Չէ, ի՞նչ ես ասում,

    պետք է տալ կյանքին,

    որ քեզնով էլ նա մի քիչ վեհանա

    ու մաքրագործվի:

    - Անմիտ բարբաջանք,

    աշխարհը սուտ է,

    աղտոտ եկել է, աղտոտ կգնա:

    Եթե ճար ունես` քո դարդը հոգա:

    Աշխարհի բախտը մեր ձեռքերում չէ:

    Կյանքը կռիվ է մի կտոր հացի,

    գոյության համար:

    - Կյանքի իմաստը արարման մեջ է:

    Նոր կյանք պարգևել, մի նոր խոսք ասել,

    թեկուզ աննշմար ոտնահետք թողնել

    այն արահետին, որ կյանքն է բացել

    ինձ ու քեզ համար, այս հողագնդի

    մարդկության համար:

    - Մարդկությո՜ւն, իմա՜ստ,

    չնչին ոտնահե՜տք... Քո ինչի՞ն են պետք:

    Քեզնով չի սկսվել ու չի վերջանա:

    Եթե լկտի սուտն ու ագահությունը

    ոգին են դարի, մի՞թե քո չնչին

    մաքրակեցությամբ կարող ես շտկել

    հոգիները զեխ, սովորեցնել մարդկանց

    սիրել ու հարգել:

    - Բարին է ունակ աշխարհը փրկել,

    պարկեշտությունը շատ հզոր զենք է:

    Առաքինության ու ազնվության

    պատվար կսարքեմ, որ ապաշխարեն

    հոգիները մեր ու մաքրագործեն

    աշխարհը ստից:

    - Աստված է վկա, դու ցնորվել ես:

    Աշխարհը փրկե՞լ, ա՜յ քեզ զառանցանք,

    երբ մարդկությունն է հոգեվարքի մեջ,

    մեղքով է ծծված հողագունդը մեր.

    սպանդարամետ է դարձել երկինքը:

    Դրամապաշտներով շրջապատված ենք

    և անձկությունով երկիրն է պատվել,

    մի՞թե կարող ես ինչ-որ բան փոխել:

    - Միշտ անհատներն են անիվը պտտել,

    մեր պատմությունը նրանք են գրել:

    Եթե կարող ես` մի բուռ ջուր լցրու

    առաջընթացի ջրաղացի մեջ,

    եթե չես կարող` զուր մի՛ կասեցրու

    պտույտը նրա:

    Այդպես եկել է, այդպես կգնա:

    - Ճոխության ու առատության մեջ

    կյանքդ էլ թվում է մի չքնաղ պարգև:

    Մի կյանք ունենաս ու այն էլ վատնես

    անվերծանելի ու ահասարսուռ

    առեղծվածների որոնումներո՞ւմ:

    Չզգաս դու համը անուշաբույր

    ու ախորժահամ հյութեղ վայելքի,

    որին ձգտում են հասնել բոլորը,

    իսկ ով չի հասնում` անհաջողակ է:

    - Եթե քեզ լսենք, կյանքի անիվը

    շուտով կկանգնի:

    Իսկ ո՞վ է ասել, թե նպատակը

    համեղ պատառն է:

    Կյանքի հինվածքը հայտնությունն է

    ու առեղծվածը:

    Ով չի ստեղծել իր կյանքում ոչինչ,

    նա չի հասկանա իմաստը խոսքիս:

    Վայելքների մեջ մարում է հոգիդ,

    ցոփության ծովում խեղդվում է անձդ,

    դառնում ես պարարտ, անմիտ արարած,

    որ հաճույքից զատ չի զգում ոչինչ:

    Սակայն վեհ հոգին թրծվում է միայն

    տառապանքներում ու տանջանքներում:

    - Ա՞յդ է ընտրածդ, ուրեմն, առա՛ջ,

    դեպի տանջանքը և տառապանքը:

    Իսկ ես կգնամ ըմբոշխնելու պահը

    փարթամ վայելքի,

    հաճույքի գրկում վերագտնեմ ինձ

    ու անէանամ:

    Սահելով կանցնեմ իմ կյանքի ճամփան:

    Իսկ դու մխրճի՛ր ոտնահետքերդ

    կյանքի մարմնի մեջ ու կյանքդ մաշի՛ր

    չարի ու բարու անիմաստ կռվում:

    - Դա՛ է խաչը իմ և չե՛մ դժգոհում:

    Էժանագին է ընտրածդ ուղին,

    իսկ գոյությունդ խղճուկ է, ունայն:

    Անմիտ ապրելը համրահոս մահ է,

    առանց պայքարի կյանքդ անսահման

    երկար մի քուն է, սին գոյատևում,

    որ ոչ մի դարում չի արդարացվում:

    Կյանքը պարտեզ չէ, իսկ մենք` թիթեռնիկ,

    գոյը դժգույն է առանց

    Enjoying the preview?
    Page 1 of 1