Discover millions of ebooks, audiobooks, and so much more with a free trial

Only $11.99/month after trial. Cancel anytime.

չկա՝ չկա
չկա՝ չկա
չկա՝ չկա
Ebook126 pages41 minutes

չկա՝ չկա

Rating: 0 out of 5 stars

()

Read preview

About this ebook

Անհեթեթը մեզ կլանած մեդիա իրականությանը տրամաբանված եւ փաստարկված անհատական արձագանքն է: Իմաստները իրար կողք եւ իրար մեջ ներդնելով անիմաստության հեռարձակումը՝ մեկնաբանման եւ պարզաբանման միջոցով տարածվում է: Լինել ծայրահեղ անհեթեթ, միաժամանակ ծայրահեղ խոցելի եւ ճկուն՝ չբռնվել:

LanguageՀայերեն լեզու
Release dateMar 27, 2019
ISBN9789939029108
չկա՝ չկա

Related to չկա՝ չկա

Related ebooks

Related categories

Reviews for չկա՝ չկա

Rating: 0 out of 5 stars
0 ratings

0 ratings0 reviews

What did you think?

Tap to rate

Review must be at least 10 words

    Book preview

    չկա՝ չկա - Գեմաֆին Գասպարյան

    գեմաֆին գասպարյան

    չկա՝ չկա

    բանաստեղծություններ

    Երևան — 2018

    հտդ 821.19-1 գասպարյան

    գմդ 84(5հ)-5

    Գասպարյան, Գեմաֆին

    չկա՝ չկա: [բանաստեղծություններ] / Գ. Գասպարյան, խմբ.՝ Վ. Դանիելյան, վերջաբանը՝ Կ. Ղարսլյանի։ Էլեկտրոնային տարբերակը հրատարակության պատրաստեց Մ. Յավրումյանը, տառատեսակը՝ Ռ. Թարումյանի (Արիան Գրքի), շապիկը՝ Մ. Մաթևոսյանի։ Երկրորդ, էլեկտրոնային հրատարակություն.— Եր.։ Յավրուհրատ, 2018.— 102 էջ։ Հրատարակության հիմքում՝ Չկա՝ չկա: [Բանաստեղծություններ] / Գ. Գասպարյան; Խմբագիր՝ Վ. Դանիելյան; Ձևավորումը՝ Մ. Մաթևոսյան.— Երևան: Ակտուալ արվեստ; 2017.— 93 էջ; 24 սմ։

    Անհեթեթը մեզ կլանած մեդիա իրականությանը տրամաբանված և փաստարկված անհատական արձագանքն է: Իմաստները իրար կողք և իրար մեջ ներդնելով անիմաստության հեռարձակումը՝ մեկնաբանման և պարզաբանման միջոցով տարածվում է: Լինել ծայրահեղ անհեթեթ, միաժամանակ ծայրահեղ խոցելի և ճկուն՝ չբռնվել:

    գմդ 84(5հ)-5

    ISBN 978-9939-877-01-3

    еISBN 978-9939-0-2910-8

    © Գեմաֆին Գասպարյան, 2017

    © Յավրուհրատ, 2018 (հրատ.)

    Բոլոր իրավունքները վերապահված են։

    Այս հրատարակության ցանկացած ձևով և եղանակով (էլեկտրոնային, մեխանիկական, պատճենահանման, ձայնագրման ևն) մասնակի կամ ամբողջական վերարտադրությունը, տարածումը, պահպանումը որոնողական համակարգերում առանց հրատարակչի գրավոր թույլտվության արգելվում է։

    Այս գիրքն արտոնված է միայն անհատական էլեկտրոնային սարքավորումներում ընթերցանության համար։

    բովանդակություն

    հրատարակության մասին

    հայաստան

    երևանյան

    փոքր կենտրոն 365

    սարի-թաղ, թոխմախ, գաջիգործարան, արեշ, բութանիա

    նար-դոսով չարենց

    պոետ

    ես՝

    վերջաբանի տեղ

    ծանոթագրություններ

    —հայաստան

    մուտք

    Ամեն բառս լցնեմ զմայլումով,

    ամեն բառս երկաթ ու հաստատում,

    ամեն բառս եռանդ ու վեհ զոհողություն,

    ամեն բառս մի ճիչ հաղթահարման,

    ամեն բառս կարոտ ու վերադարձ,

    ամեն բառս գոչյուն նախնյաց,

    ամեն բառս

    ամեն,

    սևագիր 1

    Չորացած ծիրանենիների տերևների խշշոցն է

    ականջներս խաբում,

    ես փորձում եմ գրել Հայաստանի մասին,

    թե ինչպես է հիմա նա թաքնվում

    եռագույնից, հիմնից գործված սքեմի տակ,

    ես փորձում եմ գրել Հայաստանի մասին,

    զանգի դղրդյունով ու չլինել տափակ,

    դուր գալ, կիսել հոգսը, ապրումակցել,

    առուն հոսում էր ծառերի կողքով,

    չհատվեցին:

    սևագիր 2

    Խանութպանը պահում էր տունը,

    աչք էր ծակում,

    որոշել եմ գրել Հայաստանի մասին,

    հիշել փառավոր անցյալը երկրիս,

    յոթ որդով սեղան, գերդաստանով հաց,

    իրար ապավեն ու իրարով ուժ,

    ուս ուսի տված, առյուծի նման,

    մի խոսքով՝ բոսոր,

    մոտերքում բացվեց ճոխ սուպերմարկետ,

    չդիմացավ:

    սևագիր 3

    Նվիրված էր գաղափարին՝

    լինել նշանավոր,

    մտածում եմ գրել Հայաստանի մասին,

    եղելություն պատմել նվիրումի՝

    քշված հող ու ջրից,

    ջարդված ու ստորացված

    ու հավաքված մեկտեղ,

    հազար ու մի բարբառ պահպանեցինք,

    մտածում եմ գրել Հայաստանի մասին՝

    կոչնակ դառնալ, շեփոր, շվի, սրինգ, կլառնետ,

    գոնե բաժակ,

    լեզուն բորբ ու հատու,

    քաղաքակիրթ,

    սիրում էր ռոդինա — մատ,

    զգում էր ժամանակը:

    սևագիր 4

    Հարստություն է մեր բնությունը,

    և մարդն է մեր մրցակցային առավելությունը,

    շատ եմ ուզում պատմել Հայաստանի մասին,

    ուր գիշերն է հանգիստ և ցերեկն է հանգիստ,

    ու աստղերն է հարմար մանրամասն զննել,

    ուր կարող ես տեսնել և լիմոնը ծառին,

    և կարտոֆիլ փուռը դնել,

    ուր դեռ մնացել է այծը բեզոարյան,

    և ձմեռվա սովն է գայլը հագեցնում փարաքներում,

    ուր ջրերն հանքային և ջրերն հանքերի՝

    իրար են խառնվում,

    ընտանիք է պահում գյուղացին — բանվորը,

    ընտանիք է պահում հանքարդյունահանողը,

    մի խանգարիր:

    սևագիր 5

    Մեր ապագան երեխաներն են,

    մեր շարունակությունն ու ապավենը,

    ենթադրում եմ գրել Հայաստանի մասին,

    որպես ապահով տուն մանուկների համար,

    որպես հոգատար մայր,

    խիստ, բայց արդար ծնող,

    գիտելիքի օջախ և արհեստի մատուռ,

    ուսումնատենչ, ուսումնապաշտ, ուսումնասեր նաև,

    ստեղծագործ և ստեղծող մարդկանց օրրան,

    մանկավարժը՝ բըլբուլ միտինգի,

    մանկավարժը՝ ընտրական հանձնաժողովի անդամ,

    մանկավարժը՝ կուսակցական,

    փուստ գնաց:

    սևագիր 6

    Սուրճի բաժակի մեջ հատվող ափիս ռելիեֆ,

    ցույց տուր ուղին միակ ու իսկական,

    որ չի ենթարկվելու ոչ մի օրինաչափ բացատրության,

    այն հատուկը՝ անկապ ու հայկական,

    փափագում եմ գրել Հայաստանի մասին,

    Թորգոմաց Հայկից ու Արամե թագավորից սկսյալ,

    երգել փառքը ազգիս,

    երգել ճամփան իր ձիգ

    ու հաղթական,

    գովքը անել բախտի,

    որ մենք ապրում ենք դեռ,

    գալ ու փառավորել Դավթին,

    էն որ մերն է միայն,

    ում հրեաները չունեն՝

    անկախ իրենց կամքից:

    էս տարի էլ օրհնեցինք ցանքը,

    էս տարի էլ կարկուտ էկավ,

    չկպավ:

    սևագիր 7

    Զուռնա դհոլի հնչյունը խրոխտ

    ոտքի է հանում գյուղ, քաղաք ու հոտ,

    ուզում եմ զրուցել Հայաստանի մասին,

    հիշել նեղ խցերում աղոթք քերթողներին,

    ծաղկողներին դիպուկ և հավաստի,

    հիշել աննյութական կենցաղ կրողներին՝

    լույսի և հավատքի,

    որ խիղճ էին ու օրինակ կամքի,

    որ

    Enjoying the preview?
    Page 1 of 1