Discover millions of ebooks, audiobooks, and so much more with a free trial

Only $11.99/month after trial. Cancel anytime.

Արյան զորությունը
Արյան զորությունը
Արյան զորությունը
Ebook94 pages44 minutes

Արյան զորությունը

Rating: 0 out of 5 stars

()

Read preview

About this ebook

Աստվածաշունչը խոսում է արյան բազմաթիվ տեսակների մասին՝ նոխազների, ոչխարների, աղավնիների արյան մասին։ Աստվածաշունչը նաեւ կտրականորեն հայտնում է, որ առանց արյուն հեղելու մեղքերի թողություն չկա։ Այսպիսով, արյան այս տարբեր տեսակներից որեւէ մեկը կարո՞ղ է վերացնել մեր մեղքերը։ Պատասխանը միանշանակ «Ո՛չ» է։ Ուրեմն, ի՞նչը կարող է սրբել մեր մեղքերը։ Ոչինչ, Հիսուս Քրիստոսի արյունից բացի։ Միայն Հիսուսի արյունն ունի մեր մեղքերը լվանալու եւ մեզ փրկություն բերելու զորություն։

Այս շատ կարեւոր գրքում դուք կհայտնաբերեք բազմաթիվ սրբազան ճշմարտություններ Հիսուս Քրիստոսի արյան մասին։ Կիմանաք, թե ինչպես է Հիսուսի արյունը կյանք տալիս եւ ինչպես Հիսուսի արյունը ձեռք բերեց իր կարեւորությունը։ Կհասկանաք փոխգործողությունը Սուրբ Հոգու եւ Հիսուսի արյան միջեւ։ Հիրավի, Հիսուսի արյան մեջ զորություն կա։

LanguageՀայերեն լեզու
Release dateAug 1, 2018
ISBN9781641352109
Արյան զորությունը
Author

Dag Heward-Mills

Bishop Dag Heward-Mills is a medical doctor by profession and the founder of the United Denominations Originating from the Lighthouse Group of Churches (UD-OLGC). The UD-OLGC comprises over three thousand churches pastored by seasoned ministers, groomed and trained in-house. Bishop Dag Heward-Mills oversees this charismatic group of denominations, which operates in over 90 different countries in Africa, Asia, Europe, the Caribbean, Australia, and North and South America. With a ministry spanning over thirty years, Dag Heward-Mills has authored several books with bestsellers including ‘The Art of Leadership’, ‘Loyalty and Disloyalty’, and ‘The Mega Church’. He is considered to be the largest publishing author in Africa, having had his books translated into over 52 languages with more than 40 million copies in print.

Related to Արյան զորությունը

Related ebooks

Reviews for Արյան զորությունը

Rating: 0 out of 5 stars
0 ratings

0 ratings0 reviews

What did you think?

Tap to rate

Review must be at least 10 words

    Book preview

    Արյան զորությունը - Dag Heward-Mills

    ՀՀիսուս Քրիստոսից սովորելու շատ բաներ կան։ Կան շատ բաներ, որոնք մենք կարող ենք ուսումնասիրել Հիսուս Քրիստոսի մասին։ Կարող ենք ուսումնասիրել Նրա կյանքը, ընտանիքը, ձեռքբերումները, հոգևոր սպասավորությունը, ուղևորությունները, նպատակները և առաջնորդության ոճը։ Սակայն Հիսուս Քրիստոսի հետ կապված երկու ամենակարևոր բաները Նրա խոսքերն են և Նրա արյունը։

    Թանկ խոսքեր

    Հիսուսի խոսքերը կարևոր են, քանզի մեզ ուսուցանում են Աստծու ճշմարտությունները և իմաստությունը։

    Դա բավական է Հիսուսի խոսքերը մարդկային բոլոր խոսքերից վեր դասելու համար։ Այսօր Հիսուսի խոսքերը Սուրբ Գրքում կարմիր թանաքով առանձնացվում են մնացյալ շարադրանքից։

    Նախկինում Հիսուսի հիասքանչ խոսքերը անխտիր խառնված էին Սուրբ Գրքի մնացյալ տեքստին։ Ժամանակակից Աստվածաշունչերը արժանի պատիվ են հատկացնում Հիսուսի խոսքերին։ Կարմրատառ Աստվածաշունչերում Հիսուսի խոսքերը դասված են իրենց ուրույն՝ հավասարը չունեցող կարգում։

    Եկեղեցու ռեֆորմացիայի փուլում մարդիկ ուշադրության կենտրոնում պահում էին Հիսուսի կատարած գործը Գողգոթայում։ Ավելի վաղ ուշադրության կիզակետում Քրիստոսի անձն էր։ Ավելի ուշ տարիներին եռանդուն ուսումնասիրության կիզակետում հայտնվեցին Նրա երկրային կյանքի մանրամասները՝ մսուրից մինչև խաչ։ Այսօր մենք պետք է նաև շեշտենք Հիսուս Քրիստոսի արյունը։

    Բարեբախտաբար, այսօր Հիսուսի արյան եզակի արժեքը ճանաչվում է։ Հիսուսի արյանը մատուցվում է արժանի մեծարում։

    Թանկ արյուն

    Մեր մեղքերը չեն կարող լվացվել Հիսուսի խոսքերով։ Մեր թշվառությունից ու մեղավոր վիճակից մաքրվելու համար մենք կարիք ունենք Հիսուսի արյան, որպեսզի մեր անունները գրվեն Կյանքի Գրքում։ Անկախ այն բանից՝ Հիսուսը որքան է խոսել, աղոթել և ուսուցանել, միևնույն է, Նա դարձյալ պետք է մեզ ազատեր Իր արյան զորությամբ։ Առանց արյուն հեղելու մեղքերի թողություն չկա։ Պետք է արյուն թափվեր, որպեսզի մեր մեղքերը մաքրվեին։

    Ո՞վ կվճարեր մեր մեղքերի համար

    Ճշմարիտ է, որ Աստծու քարոզը և իմաստությունը կարելի է գտնել Հիսուս Քրիստոսի վարդապետություններում։ Սակայն ո՞վ կվճարեր մեր մեղքերի համար։ Ո՞վ կվճարեր գինը, որպեսզի մենք խուսափեինք դժոխքից։ Մենք հետ ենք գնված Հիսուս Քրիստոսի արյամբ։ Մենք հետ գնվեցինք ոչ թե Հիսուսի խոսքերով, այլ՝ Նրա արյամբ։ Մենք հետ գնվեցինք ոչ թե ցլերի ու նոխազների այլ՝ Հիսուսի արյամբ։

    Դադարել քարոզելուց և թույլ տալ, որ արյունը հոսի

    Ինչո՞ւ Հիսուս Քրիստոսը դադարեց քարոզելուց երեսուներեք տարեկանում և քայլեց դեպի խաչը։ Ինչո՞ւ Նա չշարունակեց քարոզելու և Աստծու խոսքն ուսուցանելու Իր առաքելությունը այլ երկրներում։ Նա չէ՞ր կարող գնալ Սիրիա, Լիբանան, Անգլիա, Գերմանիա, Իրաք, Պարսկաստան, Հնդկաստան և Աֆրիկա։ Անշո՛ւշտ կարող էր։ Նա ընդամենը երեսուներեք տարեկան էր, երբ Իր կյանքը տվեց խաչի վրա։ Եթե Նա ապրեր ևս քառասուն տարի, կամ թերևս ապրեր մինչև ութսուն տարեկան, ի վիճակի կլիներ ճանապարհորդել աշխարհով մեկ։

    Երբ այցելեցի Հնդկաստանի Չենայ քաղաքը, գտա մի եկեղեցի, որը կառուցվել էր սբ. Թոմասի՝ կասկածողի հիշատակին։ Թոմասը Հիսուս Քրիստոսի տասներկու առաքյալներից մեկն էր։ Ակներևաբար Թոմաս առաքյալն ուղևորվել էր Հնդկաստան և այնտեղ հոգևոր սպասավորություն իրականացրել։ Այնտեղ էլ նա նահատակվել էր, և եկեղեցին կառուցվել էր նրա պատվին։ Եթե Թոմասը, որն ապրել ու շրջել է Հիսուսի հետ, կարողացել է ուղևորվել Հնդկաստան, ապա Հիսուսն Ինքն էլ կարող էր ճանապարհորդել Հնդկաստան։ Հիսուս Քրիստոսի ունակությունները լիովին թույլ էին տալիս ճանապարհորդել աշխարհով մեկ և քարոզել թագավորության ավետարանը։

    Հիսուս Քրիստոսը հանկարծ դադարեց քարոզելուց և ուղևորվեց Երուսաղեմ, որտեղ, գիտեր, որ պիտի բռնվի, չարչարվի և սպանվի։ Հիսուսն ասաց. «...իմ կյանքն ... ինձնից ոչ ոք չի վերցնի, այլ ես ինքս եմ այն տալիս»։ Ինչո՞ւ Հիսուսն այդպես վարվեց։ Նա ճի՞շտ էր մտածում։

    Ինչո՞ւ խաչը

    Ինչո՞ւ Հիսուսը պատրաստակամորեն ու գիտակցաբար գնաց Իր խաչելության վայրը, որտեղ չար մարդիկ պիտի Նրան մահվան մատնեին։ Այսկե՛րպ էր, որ Հիսուսը թույլ տվեց, որ Իր արյունը հեղվի մարդկության մեղքերի համար։ Եթե Հիսուսն Իր արյունը հեղած չլիներ մեզ համար, ապա Նրա հոգևոր սպասավորությունը կտևեր այնքան ժամանակ, մինչև Նրա ուղերձը խամրեր-հանգեր։ Այսօր Հիսուսի հեղված արյան զորությունը դեռ գործում է։ Հասնում է մինչև ամենաբարձր լեռը և ամենացածրանիստ հովիտը։ Հիսուս Քրիստոսի մահվանից երկու հազար տարի հետո էլ Աստծու փրկիչ զորությունը տարածվում է՝ Հիսուսի արյան շնորհիվ։ Ահա թե ինչու է Հիսուսի արյունը կարևոր։

    Հիսուսի խոսքերը

    Մենք չէինք իմանա, որ Հիսուսն է «Ճանապարհը և Ճշմարտությունը և Կյանքը», եթե Նա ասած չլիներ այս հռչակավոր խոսքերը։ Փրկությունը չէր գա մեզ, եթե Հիսուսը մեզ ասած չլիներ, որ «Աստված այնքան սիրեց աշխարհը, որ մինչև իսկ իր միածին Որդուն տվեց,

    Enjoying the preview?
    Page 1 of 1