Discover millions of ebooks, audiobooks, and so much more with a free trial

Only $11.99/month after trial. Cancel anytime.

Պատգամներ ՄԱՏԹԵՈՍԻ Ավետարանի Վերաբերյալ (I) - Ե՞րբ Կարող է Քրիստոնյան Անձնական Հաղորդակցություն ՈՒնենալ Տիրոջ Հետ
Պատգամներ ՄԱՏԹԵՈՍԻ Ավետարանի Վերաբերյալ (I) - Ե՞րբ Կարող է Քրիստոնյան Անձնական Հաղորդակցություն ՈՒնենալ Տիրոջ Հետ
Պատգամներ ՄԱՏԹԵՈՍԻ Ավետարանի Վերաբերյալ (I) - Ե՞րբ Կարող է Քրիստոնյան Անձնական Հաղորդակցություն ՈՒնենալ Տիրոջ Հետ
Ebook496 pages4 hours

Պատգամներ ՄԱՏԹԵՈՍԻ Ավետարանի Վերաբերյալ (I) - Ե՞րբ Կարող է Քրիստոնյան Անձնական Հաղորդակցություն ՈՒնենալ Տիրոջ Հետ

Rating: 0 out of 5 stars

()

Read preview

About this ebook

Անթիվ նորադարձ քրիստոնյաներ կան աշխարհով մեկ, ովքեր հավատալով ջրի եւ Հոգու ավետարանին, ունեցել են վերստին ծնունդ: Մենք իրոք ձգտում ենք, որ նրանց սնենք կյանքի հացով: Բայց նրանց համար դժվար է մեր հետ մշտական կապի մեջ լինել, քանի որ շատերը ապրում են մեզանից շատ հեռու:
Հետեւաբար Հիսուս Քրիստոսին` թագավորների Թագավորին, պատկանող այս մարդկանց հոգեւոր կարիքները բավարարելու համար հեղինակը հայտարարում է, որ Հիսուս Քրիստոսի Խոսքին հավատալու միջոցով մեղքերի թողություն ստացած ամեն մեկը պետք է սնվի միայն Նրա մաքրամաքուր Խոսքով, որպեսզի կարողանա լինել իր հավատքի ջատագովը եւ բավարարի իր հոգեւոր կարիքները: Այս գրքերի պատգամները պատրաստված են որպես նոր կյանքի հաց, որոնք սնելու են վերստին ծնված քրիստոնյաներին եւ նպաստելու են նրանց հոգեւոր աճին:
Իր Եկեղեցու եւ ծառաների միջոցով Աստված շարունակելու է մատակարարել ձեզ այս կյանքի հացով: Թող Աստծո օրհնությունը լինի նրանց վրա, ովքեր վերստին ծնվել են ջրից եւ Հոգուց, ովքեր ցանկանում են մեր հետ ունենալ ճշմարիտ հոգեւոր հաղորդակցություն Հիսուս Քրիստոսով:

LanguageՀայերեն լեզու
PublisherPaul C. Jong
Release dateAug 14, 2023
ISBN9788965323402
Պատգամներ ՄԱՏԹԵՈՍԻ Ավետարանի Վերաբերյալ (I) - Ե՞րբ Կարող է Քրիստոնյան Անձնական Հաղորդակցություն ՈՒնենալ Տիրոջ Հետ

Related to Պատգամներ ՄԱՏԹԵՈՍԻ Ավետարանի Վերաբերյալ (I) - Ե՞րբ Կարող է Քրիստոնյան Անձնական Հաղորդակցություն ՈՒնենալ Տիրոջ Հետ

Related ebooks

Reviews for Պատգամներ ՄԱՏԹԵՈՍԻ Ավետարանի Վերաբերյալ (I) - Ե՞րբ Կարող է Քրիստոնյան Անձնական Հաղորդակցություն ՈՒնենալ Տիրոջ Հետ

Rating: 0 out of 5 stars
0 ratings

0 ratings0 reviews

What did you think?

Tap to rate

Review must be at least 10 words

    Book preview

    Պատգամներ ՄԱՏԹԵՈՍԻ Ավետարանի Վերաբերյալ (I) - Ե՞րբ Կարող է Քրիստոնյան Անձնական Հաղորդակցություն ՈՒնենալ Տիրոջ Հետ - Paul C. Jong

    paul_Arm12_coverFrontflap_Arm121st_page

    Պատգամներ ՄԱՏԹԵՈՍԻ Ավետարանի Վերաբերյալ(I)

    Ե՞րբ Կարող է Քրիստոնյան Անձնական Հաղորդակցություն ՈՒնենալ Տիրոջ Հետ

    Smashwords Edition

    Copyright 2005 by Hephzibah Publishing House

    Բոլոր իրավունքները պահպանված են: Այս հրատարակչության ոչ մի մասը չի կարող վերարտադրվել, պահպանվել տեղեկատվական համակարգում կամ փոխադրվել էլեկտրոսարքերի միջոցով, մեխանիկական եղանակով, ֆոտոպատճենահանման, ձայնագրման կամ այլ եղանակով առանց հրատարակչի և հեղինակային իրավունքը ունեցողների նախնական գրավոր թույլտվության:

    Սուրբ Գրային մեջբերումները կատարված են «Արարատ» Ժամանակակից Արևելյան Հայերեն Աստվածաշնչից:

    ISBN 978-89-6532-340-2

    Ձևավորում` Մին-սու Կիմ

    Նկարազարդում` Յանգ-է Կիմ

    Հրատարակված է Կորեայում

    Hephzibah Publishing House

    A Ministry of THE NEW LIFE MISSION

    Seoul, Korea

       ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ   

    Նախաբան

    ԳԼՈՒԽ 1

    · Հիսուս Քրիստոսի Ազգաբանությունը (Մատթեոս 1:1-6)

    · Գոհանանք մեր Տեր Հիսուս Քրիստոսից, Ով եկավ մեզ փրկելու համար (Մատթեոս 1:18-2)

    · Հիսուս, Ով ծնվեց Սուրբ Հոգուց (Մատթեոս 1:18-25)

    ԳԼՈՒԽ 2

    · Որտե՞ղ Կարող ենք Հանդիպել Տիրոջը Պատշաճորեն (Մատթեոս 2:1-12)

    ԳԼՈՒԽ 3

    · Քարոզե՛ք Ճշմարիտ Ավետարանը և Հիսուսի Արդար Գործերը (Մատթեոս 3:1-17)

    · Հիսուսը Եկավ՝ Մեր Բոլոր Մեղքերը Ջնջելու (Մատթեոս 3:13-17)

    ԳԼՈՒԽ 4

    · Օրհնությունը Աստծուց Երկյուղելն է և Նրան Ծառայելը (Մատթեոս 4:1-11)

    ԳԼՈՒԽ 5

    · Լեռան Քարոզը (Մատթեոս 5:1-16)

    ԳԼՈՒԽ 6

    · Տիրոջ Ուսուցումը Աղոթքի Վերաբերյալ (1) (Մատթեոս 6:1-15)

    · Տիրոջ Ուսուցումը Աղոթքի Վերաբերյալ (2) (Մատթեոս 6:5-15)

    · Ապրեք՝ Ձեր Սիրտը Տիրոջն Ընծայելով (Մատթեոս 6:21-23)

    · Հոգս Մի՛ Արեք Ձեր Կյանքի Համար, Այլ Միայն Աստծուն Վստահեք (Մատթեոս 6:25-34)

    · Օրվա Համար Բավական է Իր Նեղությունը (Մատթեոս 6:34)

    ԳԼՈՒԽ 7

    · Ավետարանի Զորությանը Հավատալով՝ Պետք է Մտնենք Նեղ Դռնով (Մատթեոս 7:13-14)

    · Ի՞նչ Կանենք, Եթե Տերը Թողնի Մեզ Վերջին Օրը (Մատթեոս 7:21-23)

    · Հավատք, Որը Կարող է Հայր Աստծո Կամքը Կատարել (Մատթեոս 7:20-27)

    · Երկնային Արքայություն Կարող ենք Մտնել Միայն Հոր Կամքը Գիտենալով և Դրան Հավատալով (Մատթեոս 7:21-27)

    · Զգուշացե՛ք Կեղծ Մարգարեներից, Որոնց Միայն Ձեր Դրամն է Հարկավոր (Մատթեոս 7:13-27)

    ԳԼՈՒԽ 8

    · Հոգևոր բորոտների բժշկումը (Մատթեոս 8:1-4)

    · «Միայն Մեկ Խոսք Ասա» (Մատթեոս 8:5-10)

    · Նախ և առաջ Տիրոջը Հետևեք (Մատթեոս 8:18-22)

    0Preface

    Նախաբան

    Աշխարհի տարբեր ազգերի մարդիկ մեղքերի թողություն են ստանում: Այդ իսկ պատճառով մեզ խիստ անհրաժեշտ են մարդիկ, ովքեր կկարողանան առաջնորդել նրանց՝ Տեր Հիսուս Քրիստոսի հետ իրենց ճանապարհին: Մեր պարտականությունը մեղքերի թողություն ստացած մարդկանց եկեղեցի առաջնորդելն է: Հուսով եմ, որ աշխարհի բոլոր երկրներում կգտնվեն բազմաթիվ առաջնորդներ, ովքեր ի վիճակի են նման ծառայության: Երանի կարողանայի իմ բոլոր աշխատակիցներին ուղարկել աշխարհի բոլոր ծայրերը՝ որպես Աստծո դեսպաններ, որպես միսիոներներ: Սակայն, այդ դեպքում ո՞վ կկարողանար աջակցել արդարության Ավետարանին այստեղ՝ աշխատելով Աստծո համար և մարմնավորելով ճրագակալի զարդարված կոթը: Հետևաբար, հավատում և աղոթում եմ, որպեսզի բոլոր երկրներում Աստծո գործակիցներ բարձրանան:

    Այս գիրքը առաջինն է «Հոգևոր աճ»-ի իմ նոր շարքի և ուղղված է բոլոր փրկագնվածների ապագա առաջնորդներին: Ծառայելով Տիրոջը՝ հավատում եմ, որ Աստծո ժողովուրդը բարձրանալու է ամբողջ աշխարհում: Այս քարոզները նախապես պատրաստել եմ ժապավենով, որոնք այժմ ներկայացնում եմ ձեզ: Քարոզները, որոնք խմբագրվել և թարգմանվել են բազմաթիվ լեզուներով՝ ապագա առաջնորդներին ուսուցանելու նպատակով, հոգևոր սնունդ կդառնան ձեր սրտերի համար:

    Հավատում եմ, որ այս քարոզներն իսկապես հոգևոր կերակուր կհանդիսանան բոլոր մարդկանց համար: Քանի որ անհնար է դեմ առ դեմ հանդիպել այլ ազգերի հավատացյալների և Աստծո գործակիցների հետ, հուսով եմ, որ այս գրքի միջոցով կարող եմ հոգևոր շփում ունենալ նրանց հետ, ովքեր հավատում են ջրի և Հոգու ավետարանին: Մենք բոլորս շնորհակալ ենք այն բանի համար, որ Նա մեզ Իր գործակիցները դարձրեց՝ սնելով մեզ Կյանքի Հացով:

    Մինչ օրս անգլերեն լեզվով հրատարակել ենք 10 գիրք: Եվ պարզել ենք, որ այդ գրքերն ընթերցած բազմաթիվ մարդիկ երախտապարտ են այն բանի համար, որ ջրի և Հոգու ավետարանին հավատալու շնորհիվ մեղքերի թողություն են ստացել: Այսօր, հոգևոր աճի վերաբերյալ քարոզներ կարդալով՝ կրկին անգամ վկայում եմ, որ ջրի և Հոգու ավետարանը կյանք պարգևող միակ ճշմարտությունն է: Վստահ եմ, որ նրանք կգիտակցեն, որ բոլոր Սուրբ Գրությունները լի են ջրի և Հոգու ավետարանի ճշմարտությամբ: Եվ, ի վերջո, աշխարհի բոլոր մարդիկ խորապես կհասկանան, որ ջրի և Հոգու ավետարանը միակ ճշմարտությունն է: Երբ նրանք հասկանան ճշմարտությունը և դեն նետեն զգացմունքների վրա կենտրոնացած իրենց հավատքը, նրանց սրտերը կլցվեն ջրի և Հոգու ավետարանով, որը հավիտենական փրկագնման միակ ուղին է: Այսպիսով, մարդիկ ողջ աշխարհում կապրեն որպես Քրիստոսի Աշակերտներ: Այսօր մենք կորած հոգիներ փրկող գործիքներ կդառնանք և կիրականացնենք Աստծո գործը՝ հավաքելով բոլոր ազգերի մոլորված ոչխարներին՝ ջրի և Հոգու ավետարանի զորության հավատքով:

    Յուրաքանչյուր ծառ ծաղկում և ապա պտուղ է տալիս: Ուստի հավատում եմ, որ ճշմարիտ ավետարանի զորությունը ոչ միայն օրհնում է նրանց, ովքեր հավատում են դրան, այլև պտուղ է տալիս. թույլ է տալիս, որ ապրենք որպես Աստծո գործակիցներ՝ օրհնված լինելով թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգևորապես: Այժմ, Աստծո գործակիցներն ամբողջ աշխարհում պետք է ջրի և Հոգու ավետարանի սերմերը ցանեն և անթիվ մարդկանց փրկեն իրենց մեղքերից: Ջրի և Հոգու ավետարանը քարոզելով՝ շարունակելու ենք հաղթանակել: Հավատալով ջրի և Հոգու ճշմարիտ ավետարանին՝ Աստծո Արքայության համար պտուղ կբերենք: Մենք ապրում ենք հունձքի ժամանակներում և փրկության պտուղների առատ բերք ենք ունենալու: Հիմա մենք պետք է խորապես հավատանք Աստծո խոսքին, գոհանանք և փառաբանենք Նրան:

    Եթե Աստված կամենա, կանենք այս ամենը և նույնիսկ ավելին: Եվ ես հավատում եմ, որ Նա օրհնելու է մեզանից յուրաքանչյուրիս: Թող Աստված ջրի և Հոգու ավետարանի բոլոր հավատացողներին տա հոգևոր և ֆիզիկական առատ օրհնություններ՝ Երկնային սուրբ հավատքի և երկրի պարարտության օրհնությունները:

    Փոլ Չ․ Ջոնգ

    Chapter0101

    Հիսուս Քրիստոսի Ազգաբանությունը

    < Մատթեոս 1:1-6 >

    «Աբրահամի որդի Դավթի որդի Հիսուս Քրիստոսի ծննդյան գիրքը։ Աբրահամը ծնեց Իսահակին. Իսահակը ծնեց Հակոբին. Հակոբը ծնեց Հուդային և նրա եղբայրներին. Հուդան ծնեց Փարեսին և Զարային՝ Թամարից. Փարեսը ծնեց Եսրոնին. Եսրոնը ծնեց Արամին. Արամը ծնեց Ամինադաբին. Ամինադաբը ծնեց Նաասոնին. Նաասոնը ծնեց Սաղմոնին. Սաղմոնը ծնեց Բոոսին՝ Ռախաբից. Բոոսը ծնեց Ովբեդին՝ Հռութից. Ովբեդը ծնեց Հեսսեին. Հեսսեն ծնեց Դավիթ թագավորին։ Դավիթ թագավորը ծնեց Սողոմոնին՝ Ուրիայի կնոջից»:

    Հիսուս Քրիստոսի ազգաբանության մի մասը դառնալու համար անհրաժեշտ է, որ հաստատապես հավատանք Նրա փրկությանը: Այլ կերպ ասած, Աստվածային ընտանիքի մի մասը դառնալու միակ ճանապարհը Աստծո փրկությանը հավատալն է:

    Հայր Աստված հրեշտակներ չուղարկեց մեզ մեր մեղքերից փրկելու համար, Նա ուղարկեց Իր միածին Որդուն: Հիսուս Քրիստոսն էր, ում Հայր Աստված ուղարկեց՝ փրկելու մեզ մեր մեղքերից: Նա ուխտ արեց, որ ցանկացած ոք, ով հավատա Հիսուսին՝ Իր Որդուն և մեր Փրկչին, մեկընդմիշտ կփրկագնվի իր բոլոր մեղքերից: Այսպես, Մատթեոս 1:1-ում կարդում ենք. «Աբրահամի որդի Դավթի որդի Հիսուս Քրիստոսի ծննդյան գիրքը»: Այստեղ «Հիսուս Քրիստոսի ծննդյան գիրք»-ը բովանդակում է հոգևոր աշխարհը, ինչպես նաև այն, թե ինչպես կարող ենք խավարի իշխանությունից ազատագրվելով` Աստծո զավակները դառնալ`շնորհիվ Հիսուս Քրիստոսին ճանաչելու և Նրան հավատալու:

    Այս հատվածը խոսում է այն մասին, թե ինչ է պահանջվում մեղավորից իր մեղքերից փրկվելու և Աստծո զավակ դառնալու համար: Այլ կերպ ասած, Աստծո զավակ դառնալու համար հարկավոր է ունենալ այնպիսի հավատք, ինչպիսին Աբրահամն ուներ: Ինչպիսի՞ հավատք ուներ նա, և ինչպե՞ս կարելի է Աստծո Արքայություն մտնել: Հարկավոր է, որ մենք բացարձակապես հավատանք Աստծո Խոսքին այնպես, ինչպես Աբրահամն արեց: Ինչպիսի՞ն էր Աբրահամի հավատքը, որ հաճելի եղավ Աստծուն: Նա հավատաց Աստծո Խոսքին իր ողջ էությամբ և հուսաց մարդկային տրամաբանության տեսանկյունից անհնար մի հույսով: Նա հավատաց Աստծո ուխտին այնպես, ինչպես Աստված էր ասել, ինչը վեր էր մարդկային հասկա-ցողությունից: Չնայած այն հանգամանքին, որ Աբրա-համի կինը վաղուց անցել էր որդեծնության տարիքը, և հետևաբար, անկարող էր ծնել, Աբրահամը հավատաց Աստծո խոստմանը, ըստ որի իր սերունդը երկնքի աստղերից էլ շատ էր լինելու: Եվ Աստված այն արդարություն համարեց նրա համար և հաճեցավ նրան: Ահա թե ինչպես Աբրահամը դարձավ արդարների հայրը հավատքով:

    Դուք և ես այսօր նայում ենք Աբրահամին որպես բոլոր հավատացյալների հայրը, քանի որ նա հավատաց այն ամենին, ինչ Աստված էր ասել: Նմանապես, մենք էլ պետք է ունենանք Աբրահամի հավատքը, որպեսզի մտնենք Հիսուսի Արքայությունը: Սա մեղավորի համար մեղքերի թողություն ստանալու և արդար դառնալու միակ ճանապարհն է: Հիսուսին որպես մեր Տեր և Փրկիչ ընդունելով միայն կարող ենք մտնել Աստծո Թագավորություն և ստանալ փրկություն:

    Ինչպե՞ս կարող ենք հավատալ Հիսուս Քրիստոսին, որպեսզի Նրա ազգաբանության մի մասը դառնանք: Այլ կերպ ասած, ինչպե՞ս կարող ենք հավատալ մեղավորների՝ Իր փրկությանը: Անհրաժեշտ է, որ հավատանք ջրի և Հոգու Ավետարանին այնպես, ինչպես որ տրված է մեզ:

    Մեր Հայր Աստված Իր Որդուն՝ Հիսուսին, որպես Փրկիչ ուղարկեց այս աշխարհ՝ բոլոր մարդկանց մեղքերն Իր վրա վերցնելու համար: Հետևաբար, պետք է ընդունենք այն փաստը, որ Հիսուսն Իր վրա վերցրեց մեղավոր մարդկանց մեղքերը՝ մկրտվելով Հորդանան գետում՝ Հովհաննես Մկրտչի կողմից: Ճշմարիտ հավատքն այն է, որ հավատանք, որ Հիսուսը խաչվեց մեր անօրինությունների համար, արյուն թափեց և մահացավ խաչի վրա, հարություն առավ մեռելներից և փրկեց բոլոր նրանց, ովքեր լիովին հավատում են Իրեն: «Եվ Հիսուսը պատասխան տվավ և ասեց նրան. Թույլ տուր հիմա, որովհետև այսպես է վայելում մեզ, որ ամեն արդարություն կատարենք։ Այն ժամանակ թույլ տվավ Նրան։ Եվ մկրտվելուց հետո Հիսուսը շուտով դուրս եկավ ջրից. և ահա երկինքը բացվեցավ Նրա համար, և Նա տեսավ Աստծո Հոգին, որ վայր էր իջնում աղավնիի պես և գալիս Նրա վրա» (Մատթեոս 3:15-16):

    Այս հատվածը բացահայտում է այն ճշմարտությունը, որ Հիսուսն Իր վրա վերցրեց աշխարհի մեղքերը Իր մկրտությամբ: Մեր Հայր Աստված Տեր Հիսուսին ուղարկեց մեղավորներին և պատվիրեց Նրան Իր վրա վերցնել մեր բոլոր մեղքերը՝ մկրտվելով Հովհաննես Մկրտչի կողմից, որպեսզի մաքրի և ձյան պես ճերմակ անի մեր սրտերը, ինչպես նաև բացի դուռը Աստծո Արքայության: Մենք կարող ենք դառնալ արդար, եթե ընդունենք Նրա Խոսքը մեր սրտերում, և դառնանք Նրա ընտանիքի անդամները: Հիսուսի գործերին հավատացող ցանկացած անձ կարող է փոխվել և մեղավոր մարդուց դառնալ արդար մեկը: Աստծո ընտանիքի անդամ դառնալ հնարավոր է միայն ջրի և Հոգու Ավետարանին հավատալու միջոցով:

    Որպեսզի մեղավոր մարդը Աստծո զավակ դառնա, նա պետք է հավատա, որ Հիսուսը բոլոր մեղավորների Փրկիչն է: Սուրբգրային այս հատվածի մեջ «որդի Դավթի»՝ նշանակում է, որ Հիսուսը Հուդայի ժառանգն է հանդիսանում: Հին Կտակարանում կարդում ենք, որ Աստված խոստացավ Հակոբի որդի Հուդայի ցեղից թագավորներ անել (Ծննդոց 49:10): Դավիթը մի մարդ է Հուդայի ցեղից, որի մասին խոսում է Հին Կտակարանը: Եվ Հիսուսը ծնվեց Հուդայի ցեղից՝ որպես Թագավոր: Աբրահամի նման մենք էլ դառնում ենք թագավորական ընտանիքի մի մասը՝ Աստծո Խոսքին հավատալու շնորհիվ: Մենք հոգևորապես դառնում ենք Աստծո զավակները, և յուրաքանչյուր ոք, ով Հիսուս Քրիստոսի ազգաբանության մի մասն է դարձել հավատքով, դարձել է Աստծո զավակ: Աբրահամը ծնեց Իսահակին, Իսահակը ծնեց Հակոբին, Հակոբը ծնեց Հուդային և նրա եղբայրներին, և նրանք շարունակեցին ծնել իրենց սերունդներին: Աստծո Խոսքին հավատացող մարդիկ շարունակում են ծնել Աստծո զավակներ:

    Հավատքով Հիսուսի ազգաբանության մի մասը դարձած մարդիկ նրանք էին, ովքեր ստացել էին Աստծո ողորմածությունը և իրենց մասին պարծենալու ոչինչ չունեին: Նրանք խոնարհ էին և տկար, սակայն հավատում էին Աստծո Խոսքին, ուստի իրական Թագավորի հետ մեկ ընտանիք դարձան:

    Հավատքով դառնալով Հիսուսի ազգաբանության մի մասը՝ պետք է իմանանք այն, որ Հիսուս Քրիստոսի ազգաբանության մեջ կար Ռախաբ անունով մի պոռնիկ, ինչպես նաև Հռութ անունով մի կին՝ հեթանոսների Մովաբ ցեղից: Ինչպե՞ս կարող էր պոռնիկը Հիսուսի ազգաբանության մի մասը դառնալ: Ռախաբը Երկնային Արքայություն մտավ՝ շնորհիվ Աստծո հանդեպ ունեցած իր հավատքի: Աստված ասում է մեզ, որ մեղավորի համար Աստծո զավակ դառնալու միակ ճանապարհը Նրա Խոսքին հավատալն է: Սա նշանակում է, որ ճշմարիտ հավատքը արժանապատիվ կյանք վարելը և բարի գործեր կատարելը չէ, այլ Աստծո Խոսքին հավատալը: Ինչպե՞ս կարող էր պոռնիկը Աստծո կամքին համաձայն կյանքով ապրել: Այնուամենայնիվ, Տիրոջ փրկությամբ Աստված ներեց նույնիսկ բազում մեղքեր գործած պոռնիկի բոլոր անօրինությունները: Անգամ պոռնիկը կարողացավ Աստծո զավակ դառնալ Աստծո փրկության ճշմարտությանը հավատալու շնորհիվ: Սա նշանակում է, որ յուրաքանչյուր մեղավոր այս աշխարհում կարող է դառնալ Աստծո զավակ:

    Աստվածաշունչը խոսում է Աստծո և Իր Խոսքի հանդեպ հավատքի մասին: Մատթեոսի Ավետարանի 1-ին գլխում իմանում ենք Թամարի հավատքի մասին: Ո՞վ է Թամարը: Նա Հուդայի հարսն էր, որի հետ վերջինս քնել էր: Եթե բարոյականության տեսանկյունից ենք նայում այդ փաստին, ապա անհասկանալի է, թե ինչպես կարող է իր սկեսրոջ հետ սեռական հարաբերություն ունեցած կինը Հիսուսի սուրբ ազգաբանության մի մասը դառնալ: Բայց և այնպես, Թամարը հավանության արժանացավ իր հավատքի պատճառով, քանի որ հավատաց իր սկեսրոջից իմացած ուխտին: Նա Հիսուսի ազգաբանության մի մասը դարձավ՝ հավատալով այն Խոսքին, որ սկեսրայրը հայտնեց:

    Իսրայելում սովորություն կար, որ առաջին որդու մահից հետո նրա կինը տրվեր երկրորդ որդուն: Եթե ավագ որդին մահանար անժառանգ, սկեսրայրը պարտավոր էր առաջին որդու կնոջն ամուսնացնել իր երկրորդ որդու հետ: Թամարն ամուսնացած էր Հուդայի առաջին որդու հետ, սակայն վերջինս չար էր Տիրոջ առաջին, և Նա սպանեց նրան: Այդ իսկ պատճառով, ըստ Իսրայելի սովորության, Հուդան Թամարին իր երկրորդ որդուն տվեց: Սակայն, երկրորդ որդին գիտեր, որ երեխան իր ժառանգը չէր կարող համարվել, ուստի սերմը գետնին թափեց, որի համար Աստված մահվան դատապարտեց նրան: Սկեսրայրը ստիպված էր Թամարին իր երրորդ որդուն տալ, բայց նա չափազանց երիտասարդ էր, ուստի սկեսրայրը խոստացավ Թամարին տալ նրան, երբ նա մեծանար: Թամարը սպասում էր երրորդ որդու մեծանալուն, սակայն սկեսրայրը Թամարին չտվեց նրան: Ուստի Թամարը դիմեց խարդախության:

    Ոչխարներին խուզելու օրը եկավ: Այդ ժամանակ Թամարն իր այրիության հագուստը հանեց, փաթաթվեց շղարշով և նստեց դռան մոտ: Իսրայելում պոռնիկներն իրենց դեմքը և մարմինը պետք է ծածկեին քողով: Երբ Հուդան գնում էր ոչխարները խուզելու, ճանապարհին տեսավ նրան և ցանկացավ նրա հետ լինել: Որպես գրավ՝ նա Թամարին տվեց իր կնիքը, ժապավենը և գավազանը և քնեց նրա հետ: Հուդան չգիտեր, որ այդ պոռնիկն իր հարսն էր: Մի քանի ամիս անց Թամարի հղիությունն ակնհայտ դարձավ: Նրան կարող էին դատապարտել շնության համար, քանի որ այրի էր: Իսրայելում շնացող կնոջը պատժում էին քարկոծելով կամ այրելով: Հուդան առաջինը ցանկացավ քարկոծել Թամարին: Սակայն այդ ժամանակ Թամարն ասաց. «Ես հղի եմ այն մարդուց, ում պատկանում են այս կնիքը, ժապավենը և գավազանը»: Դա այն գրավն էր, որ Հուդան տվել էր այդ պոռնիկին: Հուդան չէր կարող չճանաչել դրանք, և Թամարը որդի ծնեց, որը շարունակեց ազգը:

    Սա ցույց է տալիս, որ Աստված օրհնում է այն մարդկանց, ովքեր հավատում են Իր Խոսքին և Ուխտին և ապրում համաձայն դրա: Նմանապես, յուրաքանչյուր ոք դառնում է Հիսուսի ազգաբանության մի մասը՝ Աստծո Խոսքին հավատալու շնորհիվ: Տրված հատվածում ասվում է. «Հուդան ծնեց Փարեսին և Զարային՝ Թամարից»: Թամարը երկվորյակներ ծնեց և շարունակեց Հիսուսի ազգաբանությունը Հուդայի հետ Աստծո ուխտին հավատալու շնորհիվ: Հետևաբար, հրեաներից ոչ ոք չքննադատեց Թամարին, ասելով՝ «դու սխալ ես թույլ տվել»: Ընդհակառակը, նրանք գովաբանեցին Թամարին իր հավատքի համար, ասելով, որ իր հավատքը օրհնված է: Նմանապես, Աստված ընդունում է այն մարդկանց հավատքը, ովքեր հավատում են Աստծո Խոսքին: Թամարը կարողացավ Հիսուսի ազգաբանության մի մասը դառնալ, քանի որ հավատաց Աստծո ուխտին: Եթե հավատանք Աստծո Խոսքին, մենք նույնպես կկարողանանք Նրա զավակները դառնալ:

    Մենք բարի գործերի շնորհիվ չէ, որ դառնում ենք արդար: Ցանկացած մեղավոր կարող է դառնալ արդար՝ հավատալով Աստծո արդարության Ավետարանին, և միանալ Աստծո ընտանիքին: Աստվածաշունչն ասում է, որ մեր սուրբ վարքագիծը չէ, որ մեզ դարձնում է Աստծո զավակներ: Մենք դառնում ենք Նրա զավակները՝ Աստծո ուխտին հավատալու շնորհիվ: Մենք դառնում ենք Աստծո զավակներ և մտնում ենք Հիսուսի աշխարհը՝ Աստծո Խոսքի հանդեպ ունեցած մեր հավատքի շնորհիվ: Մենք դառնում ենք Աստծո զավակներ՝ Աստծո Խոսքին հավատալու շնորհիվ: Մենք պետք է գիտակցենք, որ արդար և անմեղ դառնալ հնարավոր է միայն Հիսուսին հավատալու շնորհիվ:

    Աստվածաշունչն ասում է մեզ, որ Սուրբ Գրքի հանդեպ հավատքը Աստծո արդարության հանդեպ հավատքն է: Արդարացվելու և Հիսուսին ընդունելու համար հարկավոր է, որ հավատանք ջրի և Հոգու Ավետարանին: Աշխարհի բոլոր կրոններում հաճախ գործածվում է «սրբացում» բառը: Սակայն, Հիսուսն ասում է, որ չկա մեկը, որ կարողանա մտնել Աստծո Թագավորություն՝ շնորհիվ իր սեփական ջանքերով սրբագործվելու: Եկեք տեսնենք, թե ինչ է ասում Սուրբ Գիրքը: Աբրահամը վախից իր կնոջը ներկայացրեց որպես իր քույր՝ իրենց անվտանգության համար: Իսահակը նույն կերպ վարվեց իր կնոջ հետ: Աբրահամը վաճառեց իր կնոջը. նույն բանն արեց նաև Իսահակը: Թամարը և Ռախաբը, որոնց մասին քննարկեցինք վերևում, այն մարդկանցից են, ովքեր չէին կարող ընդգրկվել Հիսուսի ազգաբանության մեջ, եթե չլիներ իրենց հավատքը: Քրիստոնեության մեջ սրբացում՝ նշանակում է աստիճանաբար դառնալ սուրբ: Սակայն, Թամարը սեռական հարաբերություն էր ունեցել իր սկեսրոջ հետ, Ռախաբը պոռնիկ էր, իսկ Հռութը՝ հեթանոս: Մարդկային տեսանկյունից ելնելով՝ այս կանանցից ոչ ոք Հիսուսի ազգաբանության մի մասը դառնալու արժանի կարգավիճակ չուներ: Սակայն, նրանց արդար կոչվելու և Հիսուսի ազգաբանության մի մասը հանդիսանալու պատճառը Աստծո ուխտի հանդեպ ունեցած իրենց բացարձակ հավատքն էր: Այդ հավատքն է, որ թույլ է տալիս մեզ դառնալ Աստծո զավակներ: Աստծո արդարության Խոսքի միջոցով իմանում ենք ջրի և Հոգու Ավետարանը և հավատում, որ Հիսուսը մեր Փրկիչն է: Այլ կերպ ասած, այն փաստը, որ մենք դարձանք անմեղ, անգամ 0.0001%-ով պայմանավորված չէ մեր բարի գործերով: Մենք դարձանք անմեղ՝ հավատալով, որ Հիսուսը մեր Փրկիչն է, Աստծո Որդին է և Աստծո Խոսքը, այսինքն՝ ջրի և Հոգու Ավետարանը:

    Մենք դարձանք Աստծո զավակներ՝ ընդունելով Հիսուսին որպես մեր Տեր ու Փրկիչ: Աստված՝ մեր Թագավորը, ասում է մեզ, որ նրանք, ովքեր Սուրբ Հոգին ունեն, Իր ժողովուրդն են: Նա մեզ նման մարդկանց, ովքեր հավատում են ջրի և Հոգու Ավետարանին, անվանում է «վերստին ծնված Իմ զավակներ»: Աստվածաշնչում Աստծո արդար զավակները տարբերվում են իրենց մեղքերից դեռևս չազատագրված սովորական մարդկանցից: Նրանք, ովքեր ընդունել և հավատում են ջրի և Հոգու Ավետարանին, տարբերվում են մեղքերի թողություն չստացած մարդկանցից: Մեր բոլոր մեղքերը ներվել են, քանի որ մեր սրտերում ընդունում ենք Հիսուսին որպես Փրկիչ: Մենք գիտենք, որ մեղքերի թողություն ենք ստացել, քանի որ հավատում ենք, որ Տերը եկավ այս աշխարհ, մկրտվեց Հովհաննես Մկրտչի կողմից, Հորդանան գետում, և հեղեց Իր թանկ արյունը՝ խաչի վրա մահանալով: Այսպիսով, մենք Աստծո զավակներ դարձանք Աստծո Որդու միջոցով և այդ Ճշմարտությանը հավատալով:

    Ալելուիա՜: Մենք շնորհակալ ենք մեր Տիրոջից, որ պարգևել է մեզ ջրի և Հոգու այս Ավետարանը՝ Աստծո արդարությունը:

    Գոհանանք մեր Տեր Հիսուս Քրիստոսից, Ով Եկավ Մեզ Փրկելու Համար

    < Մատթեոս 1:18-25 >

    «Եվ Հիսուս Քրիստոսի ծնունդն այսպես էր. այսինքն Նրա մայրը՝ Մարիամը, նշանված լինելով Հովսեփին, դեռ մինչև նրանց իրար մոտ գալը Սուրբ Հոգուց հղացած գտնվեցավ։ Եվ նրա մարդը՝ Հովսեփը, արդար լինելով և նրան խայտառակել չուզելով, խորհեց ծածուկ արձակել նրան։ Եվ մինչդեռ նա մտածում էր այս, ահա Տիրոջ հրեշտակը երազում երևեցավ նրան և ասեց. Հովսեփ՝ Դավթի որդի, մի վախենա քեզ մոտ առնել քո կին Մարիամին, որովհետև նրանում ծնվածը Սուրբ Հոգուց է։ Եվ նա որդի կծնի, և Նրա անունը ՀԻՍՈՒՍ դնես, որովհետև Նա Իր ժողովրդին կփրկի իրենց մեղքերից։ Եվ այս ամենը եղավ, որ կատարվի մարգարեի ձեռովը Տերիցն ասվածը, որ ասում է. Ահա կույսը կհղանա և Որդի կծնի, և Նրա անունն Էմմանուել կկանչեն, որ թարգմանվում է՝ Աստված մեզ հետ։ Եվ Հովսեփը քնից զարթնելով՝ այնպես արավ, ինչպես Տիրոջ հրեշտակը հրամայեց իրեն. և առավ իր կնիկն իր մոտ։ Եվ չգիտեր նրան, մինչև որ նա իր անդրանիկ որդին ծնեց, և Նրա անունը կոչեց ՀԻՍՈՒՍ»։

    Սուրբ Ծննդյան նախօրեն է: Այս տարի, կարծես, լուռ գիշեր և սուրբ գիշեր է լինելու: Քաղաքում խաղաղություն է տիրում: Երկրի տնտեսական անկման պատճառով փողոցներում դժվար է ամանորյա լույսեր և զարդեր տեսնել: Դա, ամենայն հավանականությամբ, ներկայիս վատ տնտեսության արտացոլումն է: Սա հիշեցնում է մեզ, որ պետք է պահենք մեր հավատքը, քանի որ այլ Ամանոր ենք նշելու այս տարի: Եկե՛ք մի հատված դիտարկենք Նոր Կտակարանի Մատթեոսի Ավետարանից.

    Մատթեոս 1-ին գլխի 21-րդ խոսքում կարդում ենք. «Եվ նա Որդի կծնի, և Նրա անունը Հիսուս դնես, որովհետև Նա Իր ժողովրդին կփրկի իրենց մեղքերից»։ Մեր Տերն աշխարհ եկավ՝ ծնվելով կույսից, և կոչվեց Հիսուս: «Հիսուս»՝ նշանակում է՝ Նա, ով փրկելու է Իր ժողովրդին իրենց մեղքերից:

    Մեզ համար Սուրբ Ծնունդը հատուկ տոն է, քանի որ գիտենք, թե ով է Հիսուսը: Սակայն, Սուրբ Ծնունդը բացարձակապես ոչինչ չի նշանակի, քանի դեռ մարդը չի հասկացել այս օրվա իսկական իմաստը: Եթե մենք Սուրբ Ծնունդը չտոնենք Տիրոջմով, այդ դեպքում ի՞նչ կարող է Սուրբ Ծնունդը նշանակել մեզ համար: Եթե մենք Սուրբ Ծնունդը տոնենք Տիրոջ մեջ, կտեսնենք մեր հանդեպ ունեցած Նրա առատ սերը: Սուրբ Ծնունդ՝ նշանակում է, որ Աստված՝ թագավորների Թագավորը և տիեզերքի Արարիչը, Իր միակ Որդուն ուղարկեց այս աշխարհ, որպեսզի փրկի Իր ժողովրդին իրենց մեղքերից: Երբ մենք Նրա մեջ ենք, Սուրբ Ծնունդը առավել հրաշալի տոն է դառնում մեզ համար, որի համար շնորհակալ ենք Հայր Աստծուց:

    Սա է պատճառը, որ տոնում ենք Սուրբ Ծնունդը Աստծուց գոհանալու համար: Իհարկե, սա չի կարող լինել այն ամսաթիվը, որի մասին նշված է Աստվածաշնչում: Որոշ մարդկանց պնդմամբ դա արևի աստծուն երկրպագելու հեթանոսական տոնի օրն է: Այնուամենայնիվ, մենք չպետք է նսեմացնենք Սուրբ Ծննդի իմաստը: Ոմանց կարծիքով դա Հիսուսի ծննդյան օրը չէ: Անկախ նրանից, թե երբ է ծնվել Հիսուսը, մենք պետք է տոնենք Սուրբ Ծնունդը, որպեսզի հիշենք, թե ինչու Նա եկավ այս աշխարհ: Այդ տոնը նշելով՝ պետք է խորապես մտածենք Տիրոջմով Նրա առատ սիրո և փրկության մասին, որ Նա տվել է մեզ: Մենք պետք է Քրիստոսի մեջ տոնենք Տիրոջ գալուստը և գոհանանք Նրանից՝ հավատալով, որ Նա փրկեց մեզ մեր բոլոր մեղքերից: Որպեսզի կարողանանք իսկապես տոնել Սուրբ Ծնունդը, պետք է հասկանանք այդ տոնի իրական նշանակությունը:

    Այսօր կիրակի է, և մենք անցկացնում ենք կիրակնօրյա ծառայություն: Ժամը 11:12 է: Երեկ նույնպես 11:12 էր, և վաղը ևս 11:12 կլինի: Սա նշանակում է, որ աշխարհը գոյություն ունի և կարող է գոյություն ունենալ, քանի դեռ մեր Տերը չի վերադարձել: Այս աշխարհը գոյություն կունենա այնքան ժամանակ, քանի դեռ Աստված դրա վերջը չի դրել: Սակայն, եթե մենք չհասկանանք Սուրբ Ծննդի իրական իմաստը Տիրոջմով, այդ դեպքում ի՞նչ կարող է այսօրվա ծառայությունը նշանակել մեզ համար: Այդ դեպքում դեկտեմբերի 25-ի առավոտյան ժամը 11:12-ը ավելին չի կարող նշանակել, քան տարվա ցանկացած օր և ցանկացած ժամ: Տարեմուտին մոտենալով՝ մենք պետք է կրկին ու կրկին քննենք մեր հավատքը առ Աստված: Ես նկատի ունեմ, որ պետք է հիշենք Հիսուսի սիրո և այն փրկության մասին, որ ստացել ենք Նրանից: Այս աշխարհում ոչ մի բան, նույնիսկ կյանքն ինքը, և անցողիկ ժամանակը, իմաստ չունի առանց Հիսուսի:

    Մյուս կողմից էլ, Սուրբ Ծնունդն այնքա՜ն բազմիմաստ է մեզ համար, երբ այն տոնում ենք Տիրոջմով: Մենք փրկվեցինք մեր բոլոր մեղքերից, քանզի Հիսուսը եկավ մեզ ազատագրելու համար: Եթե Նա չգար մեզ փրկելու, անկասկած, մենք կդատապարտվեինք կործանման, սակայն Հիսուսն ընդունեց մկրտությունը և խաչելությունը մեզ համար: Նա այս աշխարհ եկավ կույս Մարիամի միջոցով, որպեսզի փրկի Իր ժողովրդին իրենց մեղքերից: Հետևաբար, որպես քրիստոնյաներ՝ Սուրբ Ծնունդն իսկապես սուրբ օր է մեզ համար:

    Այսպիսով, մեր Տիրոջ ծնունդն իսկապես խորը նշանակություն ունի մեզ համար, եթե այն տոնում ենք Տիրոջմով, Ով արարեց մեզ և Ով վերահսկում է ողջ տիեզերքը, ինչպես նաև սկիզբը և վերջը: Մենք պարզապես պետք է տեսնենք Նրա իրական սիրո գործերը ջրի և Հոգու Ավետարանի միջոցով: Այս աշխարհը գոյություն ունի, քանի որ Աստված ստեղծեց տիեզերքը: Աստված ասաց, որ ոչնչացնելու է այս աշխարհը, ինչպես արեց մեկ անգամ: Մենք տեսնում ենք, որ վերջը մոտ է: Ճիշտ այնպես, ինչպես զգում և հասկանում ենք՝ «Օ՜, սա Աստծո գործն է», ճիշտ այնպես, ինչպես ականատես ենք լինում Տիրոջմով եղանակների ցիկլին՝ գարնանը հետևում է ամառը, այնուհետև՝ աշունը և ձմեռը, մենք նույնպես զգում ենք, որ Նա մի նոր աշխարհ է ստեղծում մեզ համար, որի համար էլ փրկել է մեզ մեր մեղքերից:

    Նա ցույց տվեց մեզ Իր Արարչագործությունը, որպեսզի իմանանք, որ երկիրը պտտվում է, քանի որ Ամենակարող Աստված վերահսկողության տակ է պահում տիեզերքի մեջ ամեն բան: Մարդիկ հավատում են, երբ սեփական աչքերով են տեսնում: Երբ Աստծո մեջ ենք, հստակ հասկանում ենք, թե Նա ինչպես է գործում: Եղանակների փոփոխությանը հետևելով՝ մենք առավել հստակ ենք տեսնում Աստծո նախախնամությունը: Եթե նայում ենք Աստծո մեջ մեր կյանքին, մեր կյանքն առավել ճշգրիտ ձևով է ներկայանում: Տեսնում ենք, որ մարդիկ սովորաբար ապրում են 70-80 տարի՝ քարշ տալով իրենց թշվառ գոյությունը մինչ մահանալը: Մեզ վիճակված էր ապրել և մեռնել թշվառության մեջ, սակայն Տերը եկավ այս աշխարհ, մկրտվեց, խաչվեց և մեռելներից հարություն առավ, որպեսզի մեկընդմիշտ փրկի մեզ, որ մեր մեղքերի համար արժանի էինք կործանման: Մենք Տիրոջմով փրկվեցինք մեր բոլոր մեղքերից և ազատվեցինք մահից և անեծքից՝ շնորհիվ ջրի և Հոգու Ավետարանի: Ուստի պետք է Քրիստոսում ունեցած հավատքի պրիզմայի միջով նայենք ամեն ինչին:

    Որոշ մարդիկ կասկածում են, որ կույս լինելով, Մարիամը կարող էր երեխա ծնել: Ի դեպ, նույնիսկ որոշ հովիվներ կասկածում են այն փաստի շուրջ, որ Հիսուսը ծնվել է կույս Մարիամից: Քարոզելով և ձևացնելով, թե տոնում են Նրա մարմնացումը, իրականում նրանք չեն հավատում Հիսուսի հրաշալի ծննդին և կույս Մարիամից ծնվելու փաստին: Նման մարդիկ հիմարություն են ցուցաբերում: Անհնար է հավատալ Աստծո գործերին, եթե Տիրոջ մեջ ունեցած հավատքի պրիզմայով չնայենք Նրա գործերին: Աստվածաշունչն ասում է, որ Հիսուսը Սուրբ Հոգուց ծնվեց, և որ նախքան ծնվելը Աստված պատվիրել էր Նրան Հիսուս անվանել: Այս ամենը կատարվեց, որպեսզի իրականանա այն, ինչ ասվել էր:

    Հիսուսի ծննդից ավելի քան 700 տարի առաջ Աստված մարգարեացավ Եսայիա մարգարեի միջոցով, որ «ահա կույսը կհղանա և կծնի մի որդի, և Նրա անունը կկանչի Էմմանուել» (Եսայիա 7:14): Ըստ այդ մարգարեության` Աստված մարդկային մարմնով էր գալու այս աշխարհ՝ մարդկությանը փրկելու համար: Երբ Տիրոջ մեջ նայենք այդ փաստին, կտեսնենք, որ Աստծո գործը Իր ստեղծած մարդկանց իրենց մեղքերից փրկելն է, որին պետք է հավատալ:

    Այնուամենայնիվ, անհնար է հավատալ, եթե միայն մարդկային աչքերով տեսնենք և մարդկային տրամաբանությամբ ընկալենք: Ոմանց կարծիքով Աստծուն հաճելի է ոչ միայն մարդկանց ստեղծել, այլ նաև հաճելի է դիտել, թե ինչպես են նրանք տառապում բարու և չարի իմացության ծառի պտուղը ճաշակելու արդյունքում: Բայց, սիրելի՛ քրիստոնյաներ, այն փաստը, որ երկիրը և բոլոր մոլորակները պտտվում են որոշակի ուղեծրի շուրջը, որ գոյություն ունի Ծիր Կաթինը, որ այս երկիրը մարդկային կյանքին անհրաժեշտ բացառիկ հնարավորություններ ունի, որ գիշերվան փոխարինում է ցերեկը, և բոլոր առեղծվածները և հրաշքները, որոնք ժամանակակից գիտությունը չի կարող բացատրել, վկայում է այն մասին, որ կա բարության Աստված:

    Տերը եկավ այս աշխարհ ՝ ծնվելով Սուրբ Հոգուց, և դարձավ «Էմմանուել»՝ Իր ուխտն իրականացնելու համար: Այլ կերպ ասած, նախքան տիեզերքի արարումը Նա փրկության Իր Նախախնամությունը սահմանեց, և խոստացավ այն մեզ՝ մարդ արարածներիս, և այդպես էլ արեց: Նույնիսկ այն հանգամանքը, որ Նա ծնվեց կույսից, օրհնություն է մեզ համար, որի համար շնորհակալ ենք Աստծուց:

    Հիսուսին ապավինելով ՝ մենք չպետք է ունենանք երկակի վերաբերմունք: Ամեն ինչ կասկածելի է թվում, երբ մենք սկսում ենք կասկածել: Ահա թե ինչու, երբ մեր աչքերը կուրացած են մեր մեղքերից, սկսում ենք կասկածել, և մեր հավատքը կորցնում է իր ամբողջականությունը, և մենք դադարում ենք նկատել Աստծո բարի գործերն իրենց ամբողջությամբ: Սակայն, երբ վստահում ենք Աստծուն լիովին, Սուրբ Հոգին բացում է մեր աչքերը և մենք ի զորու ենք լինում ընդունել Հիսուսին և ստանալ մեղքերի թողություն: Մենք, որ հավատում ենք Աստծո արդարությանը, ազատվեցինք մեր մեղքերից՝ Հիսուս Քրիստոսին հավատալու շնորհիվ, քանի որ

    Enjoying the preview?
    Page 1 of 1