Discover millions of ebooks, audiobooks, and so much more with a free trial

Only $11.99/month after trial. Cancel anytime.

Փոլ Չ. Ջոնգ Հոգեւոր Աճի Շարք 3 - Հովհաննես Առաքյալի Առաջին Թուղթ (I)
Փոլ Չ. Ջոնգ Հոգեւոր Աճի Շարք 3 - Հովհաննես Առաքյալի Առաջին Թուղթ (I)
Փոլ Չ. Ջոնգ Հոգեւոր Աճի Շարք 3 - Հովհաննես Առաքյալի Առաջին Թուղթ (I)
Ebook415 pages4 hours

Փոլ Չ. Ջոնգ Հոգեւոր Աճի Շարք 3 - Հովհաննես Առաքյալի Առաջին Թուղթ (I)

Rating: 0 out of 5 stars

()

Read preview

About this ebook

Եթե դուք իսկական քրիստոնյա եք, պետք է իմանաք Աստծո սերը ոչ միայն վերացականորեն: Նրանք, ովքեր ճանաչում եւ հավատում են Հիսուսին որպես իրենց Փրկչի, պետք է հստակ իմանան Աստծո սերը իրենց մեղքերի թողության մեջ, որն իրականացվել է ջրի եւ Հոգու ավետարանի Խոսքի միջոցով: Մենք պետք է դառնանք այս ճշմարիտ ավետարանի իսկական հավատացյալները, որպեսզի խորապես իմանանք Աստծո սերը: Այս իսկական ավետարանում Աստծո սերն արտահայտվում է շատ մանրամասնորեն: Եթե մենք պետք է ճանաչենք Աստծուն որպես սեր, մեր գիտելիքը պետք է բխի Աստծո կոնկրետ սիրուց մեր հանդեպ, որը հայտնվում է ջրի եւ Հոգու ճշմարտության ավետարանում: Միայն այդ դեպքում մենք կարող ենք ուրիշներին տանել դեպի Աստծո իրական սերը:
Հովհաննես Առաքյալը վկայում է, որ Հիսուս Քրիստոսը, ով եկավ ջրով, արյունով եւ Սուրբ Հոգով, Փրկիչն է եւ Աստված: Նրա վկայության էությունը մեղքի թողության Ճշմարտությունն է, որը պատկանում է ջրին, արյունին եւ Սուրբ Հոգուն:
Ինչպես գրված է Աստծո Խոսքում, ջուրը նշանակում է Հիսուսի մկրտությունը, որը նա ստացավ Հովհաննես Մկրտիչից, իսկ արյունը`մեր բոլոր մեղքերի համար ստացած դատաստանը: Կրկին, մեր փրկության վկայությունը Սուրբ Հոգու, ջրի եւ արյան մեջ է (1 Հովհաննու 5:8): Ջրի, արյան եւ Սուրբ Հոգու ծառայությունները Աստծո ծառայություններն են, որոնց միջոցով Նա մեղավորներին ազատեց իրենց բոլոր մեղքերից:

LanguageՀայերեն լեզու
PublisherPaul C. Jong
Release dateAug 14, 2023
ISBN9788965326960
Փոլ Չ. Ջոնգ Հոգեւոր Աճի Շարք 3 - Հովհաննես Առաքյալի Առաջին Թուղթ (I)

Related to Փոլ Չ. Ջոնգ Հոգեւոր Աճի Շարք 3 - Հովհաննես Առաքյալի Առաջին Թուղթ (I)

Related ebooks

Reviews for Փոլ Չ. Ջոնգ Հոգեւոր Աճի Շարք 3 - Հովհաննես Առաքյալի Առաջին Թուղթ (I)

Rating: 0 out of 5 stars
0 ratings

0 ratings0 reviews

What did you think?

Tap to rate

Review must be at least 10 words

    Book preview

    Փոլ Չ. Ջոնգ Հոգեւոր Աճի Շարք 3 - Հովհաննես Առաքյալի Առաջին Թուղթ (I) - Paul C. Jong

    paul_Arm14_coverFrontflap_Arm141st_page

    Փոլ Չ. Ջոնգ Հոգևոր Աճի Շարք 3

    Հովհաննես Առաքյալի Առաջին Թուղթ (I)

    Smashwords Edition

    Copyright 2021 by Hephzibah Publishing House

    Բոլոր իրավունքները պահպանված են: Այս հրատարակչության ոչ մի մասը չի կարող վերարտադրվել, պահպանվել տեղեկատվական համակարգում կամ փոխադրվել էլեկտրոսարքերի միջոցով, մեխանիկական եղանակով, ֆոտոպատճենահանման, ձայնագրման կամ այլ եղանակով առանց հրատարակչի և հեղինակային իրավունքը ունեցողների նախնական գրավոր թույլտվության:

    Սուրբ Գրային մեջբերումները կատարված են «Արարատ» Ժամանակակից Արևելյան Հայերեն Աստվածաշնչից:

    ISBN 978-89-6532-696-0

    Ձևավորում` Մին-սու Կիմ

    Նկարազարդում` Յանգ-է Կիմ

    Հրատարակված է Կորեայում

    Hephzibah Publishing House

    A Ministry of THE NEW LIFE MISSION

    Seoul, Korea

       Բովանդակություն   

    Նախաբան

    ԳԼՈՒԽ 1

    • Հիսուս Քրիստոսն Աստված է (1 Հովհաննու 1:1-10)

    • Դուք Իսկապես Ունե՞ք Հաղորդակցություն Աստծո հետ (1 Հովհաննու 1:1-10)

    • Խոստովանության Երկու Տեսակները (1 Հովհաննու 1:8-10)

    • Խոստովանություն Ճշմարտության Մեջ (1 Հովհաննու 1:8-10)

    ԳԼՈՒԽ 2

    • Հիսուս Քրիստոսը Ճշմարիտ Աստված է (1 Հովհաննու 2:1-5)

    • Մեր Տերը, Ով Դարձավ Մեր Պաշտպանը (1 Հովհաննու 2:1-17)

    • Դուք Ապրո՞ւմ եք Աստծո Պատվիրանում (1 Հովհաննու 2:7-11)

    • Մի Սիրեք Աշխարհը Կամ Աշխարհի Իրերը (1 Հովհաննու 2:15-17)

    • Ովքե՞ր են Քրիստոսի Թշնամիները (1 Հովհաննու 2:18-29)

    0preface

    Նախաբան

    Հովհաննես առաքյալը քրիստոնեության ամենամեծ հոգևոր առաջնորդներից է: Նրա գրած երեք նամակներն էլ վկայում են Աստծո Եկեղեցու սրբերին համենաընդհանուր և հոգևոր ճշմարտության մասին: Բայց կան որոշ հատվածներ, որոնք մեզ համար դժվար է մեկնաբանելը և հասկանալը:

    Մենք կարող ենք ուսումնասիրել 1 Հովհաննու 1:8-ը որպես Հովհաննեսի Թղթերի դժվար հատվածների առաջին օրինակ. «Եթէ ասենք թէ մեղք չ’ունինք, մեր անձերը խաբում ենք եւ ճշմարտութիւնը չ’կայ մեզանում»: Այս հատվածը դժվար է հասկանալ, հատկապես, երբ այն կիրառում ենք ջրի և Հոգու ավետարանի հավատացյալներին:

    Երկրորդ օրինակը 1 Հովհաննու 1:9 -ն է՝ «Ապա թէ մեր մեղքերը խոստովանենք, նա հաւատարիմ է եւ արդար որ մեր մեղքերը թողէ մեզ, եւ սրբէ մեզ ամեն անիրաւութիւնից»: Սա ամենից հաճախ մեջբերվող հատվածներից մեկն է, երբ մեղավորները փորձում են ներկայացնել իրենց ապաշխարության աղոթքների աստվածաշնչյան հիմքը: Եվ, արդյո՞ք այս հատվածը նշանակում է, որ մեղավորները պետք է խոստովանեն իրենց մեղքերը, որպեսզի ներվեն իրենց գործած մեղքերի համար: Կամ, արդյո՞ք դա նշանակում է, որ արդարները, ովքեր հավատում են ջրի և Հոգու ավետարանին, պետք է խոստովանեն իրենց մեղքերը: Մենք պետք է հավատանք այս հատվածին` համաձայն Սուրբ Հոգու, Աստվածաշնչի Հեղինակի բացատրության և Հովհաննես Առաքյալի մտադրության:

    Դժվար հատվածի երրորդ օրինակը 1 -ին Հովհաննու 2:22 -ն է. «Ո՞վ է ստախօսը, եթէ ոչ նա որ ուրանում է թէ Յիսուսը չէ Քրիստոսը. Նա Նեռն է, որ ուրանում է օրը եւ Որդուն»: Այս հատվածը խոսում է այն մասին, թե ովքեր են Աստծո թշնամիները: Այս հատվածը պարզաբանում է, որ Աստծո թշնամիները նրանք են, ովքեր չեն հավատում, որ Հիսուսն Աստված է: Եվ սա նաև նշանակում է, որ նրանք չեն ընդունում Հիսուս Քրիստոսի Հորը որպես Աստված:

    Չորրորդը 1 Հովհաննու 3:6 -ն է, որն ասում է. «Ամեն ով որ նորանում մնում է՝ չէ մեղանչում. Եւ ամեն ով որ մեղանչում է, չէ տեսել նորան եւ ոչ էլ ճանաչել նորան»: Այստեղ, «Ամեն ով որ նորանում մնում է» արտահայտությունը խոսում է այն արդարներին, ովքեր մաքրվել են իրենց բոլոր մեղքերից՝ հավատալով ջրի և Հոգու ավետարանին: Արդարները չեն կարող մերժել իրենց հավատքը ոչ մի դեպքում, քանի որ հավատում են ճշմարիտ ավետարանին: Կարո՞ղ են լինել մարդիկ, ովքեր իսկապես իրենց մարմնով մեղքեր չեն գործում: Բոլորը մեղք են գործում: Բայց ջրի և Հոգու ավետարանի հավատացյալները չեն կարող այնպիսի մեղք գործել, ինչպիսին է իրական ավետարանի հերքումը:

    Ովքե՞ր են նրանք, ովքեր հավատում են Հիսուսին՝ ճշմարիտ Աստծուն, որպես իրենց կատարյալ Փրկիչ: Նրանք, ովքեր ազատված են իրենց բոլոր մեղքերից՝ հավատալով ջրի և Հոգու ավետարանին իրենց սրտերում: Նրանք անմեղ սրբեր են, քանի որ հավատում են այս իրական ավետարանին: Այսօր շատ մարդիկ դարձել են Աստծո թշնամիները, ովքեր չեն հավատում Հիսուսին որպես Աստված: Այս անհավատության պատճառով այս աշխարհն այժմ լի է մարդկանցով, ովքեր չեն հավատում, որ Հիսուսը Աստված է: Նրանք այն մեղավորներն են, ովքեր չեն հավատում, որ Հիսուսը՝ ճշմարիտ Աստված, մեկընդմիշտ փրկել է մեզ մեր բոլոր մեղքերից:

    Վերջին դժվար հատվածը 1 Հովհաննու 5:5-8-ն է, որն ասում է. «Եւ ո՞վ է որ յաղթում է աշխարհքին, եթէ ոչ նա, որ հաւատում է, թէ Յիսուսն Աստուծոյ Որդին է։ Սա է որ եկաւ ջրով եւ արիւնով՝ Յիսուս Քրիստոսը. Ոչ թէ միայն ջրով, բայց ջրով եւ արիւնով. Եւ Հոգին է վկայողը. Որովհետեւ Հոգին է ճշմարտութիւնը։ Որովհետեւ երեք են որ [երկնքումը վկայում են, Հայրը եւ Բանը եւ Սուրբ Հոգին. Եւ այս երեքը մի են։ Եւ երեք են որ երկրումը] վկայում են. Հոգին, եւ ջուրը, եւ արիւնը. Եւ այս երեքը միաբան են»:

    Ի՞նչ է այստեղ նշանակում «ջուր»-ը: Այն վերաբերում է այն մկրտությանը, որը Հիսուսը ստացավ մարդկության բոլոր մեղքերը մեկընդմիշտ վերցնելու համար (Մատթեոս 3:15): Այլ կերպ ասած, սա նշանակում է, որ Հիսուսը մկրտություն է ստացել Հովհաննես Մկրտիչից Հորդանան գետում: Այս ճշմարտությունը մեզ ասում է, որ Հիսուսի մկրտությունը միակ միջոցն էր մեզ փրկելու համար՝ ողջ մարդկությանը, մեր բոլոր մեղքերը ջնջելով (1 Պետրոս 3:21):

    Այժմ ես կցանկանայի Գալիլեոյի այլաբանության միջոցով բացատրել նրանց սխալ հավատքի արդյունքը, ովքեր հավատում են միայն Խաչի արյունին, որը շատ տարբեր է ջրի և Հոգու ավետարանի հանդեպ ունեցած հավատքից, որը ծագել է Առաքելական դարաշրջանից:

    Ի՞նչ է Մեզ Սովորեցնում Գալիլեոյի Դեպքը

    Գուցե դուք լավ գիտեք Գալիլեո Գալիլեյի մասին (1564-1642), ով հայտնի էր իր արտահայտությամբ. «Բայց երկիրն անպատճառ շարժվում է»: Նա իտալացի ֆիզիկոս, աստղագետ, մաթեմատիկոս, փիլիսոփա և գյուտարար էր:

    Նրա օրոք մարդիկ հավատում էին երկրակենտրոն տեսությանը, որն ասում էր, որ երկիրը գտնվում է տիեզերքի կենտրոնում և որ բոլոր մոլորակները պտտվում են երկրի շուրջը: Բայց, նվիրվելով աստղագիտական դիտարկմանը, Գալիլեյը եկավ պաշտպանելու Կոպեռնիկոսի հելիոցենտրիկ տեսությունը, որը հրապարակայնորեն դեմ էր երկրակենտրոնությանը: Սա հարուցեց Պապական դատարանի վրդովմունքը, և արդյունքում նա շատ դժվարությունների ու հալածանքների ենթարկվեց: Բայց նա արժանացավ ճանաչման որպես ամենամեծ գիտնականներից մեկը, ով իր ներդրումն է ունեցել ժամանակակից գիտության զարգացման մեջ:

    Նրա օրերին շատերը հավատում էին երկրակենտրոնությանը, և այն ճանաչվում էր որպես բացարձակ ճշմարտություն: Մյուս կողմից, աշխարհագրական և աստղագիտական բազմաթիվ հայտնագործություններ մեկը մյուսի ետևից բացահայտեցին երկրակենտրոնության մոլորությունները, սակայն այն օրերին մարդիկ ոչինչ չէին կարող ասել դրա մասին, քանի որ այս տեսության հակառակորդները համարվում էին Աստծո թշնամիներ և, հետևաբար, չէին կարող խուսափել հալածանքներ կրելուց: Բայց Գալիլեյը համարձակորեն հայտարարեց իր նոր տեսության մասին: Իհարկե, նա դաժան հալածանքների էր ենթարկվում այդ դարաշրջանի հիմնական կրոնի կողմից, չնայած որ ճշմարտությունը երբեք չէր կարող խեղաթյուրվել կամ անտեսվել ուժով կամ հակառակորդների շատությամբ:

    Իրականում, այսօրվա քրիստոնյաների բացարձակ մեծամասնությունը հավատում է միայն Խաչի արյանը: Նրանք չգիտեն այն Ճշմարտությունը, որ Հիսուսը՝ ճշմարիտ Աստված, մեկընդմիշտ վերցրեց աշխարհի բոլոր մեղքերը՝ մկրտվելով Հովհաննես Մկրտչի կողմից: Նրանք իզուր հավատում են Հիսուսին որպես իրենց Փրկչի, քանի որ գաղափար չունեն, թե որն է ջրի և Հոգու ավետարանը: Սա նման է երկրակենտրոն տեսության նկատմամբ կույր վստահությանը: Եվ, եթե մենք հայտարարենք այսօրվա քրիստոնեության վճռական մոլորության մասին, որը հավատում է միայն Խաչի արյանը, ապա մեծ անհանգստություն կլինի, ինչպես Գալիլեոյի դեպքում եղավ:

    Կա մի ասացվածք, որն ասում է. «Մենք երբեք երկու անգամ չենք մտածում այն հարցերի շուրջ, որոնք հիմնավոր են և հաստատ»: Ուստի շատ քրիստոնյաներ նույնիսկ չեն մտածում իրենց հավատքի հնարավոր մոլորությունների մասին, քանի որ նրանք վստահորեն հավատացել են, որ Խաչի արյունը իրենց փրկության միակ ճշմարտությունն է: Ահա թե ինչու այսօրվա քրիստոնեությունը լի է նման կույր հավատացյալներով:

    1 Հովհաննեսի Խոսքը սովորեցնում է մեզ, որ մենք պետք է իմանանք, թե որն է ջրի և Հոգու ավետարանը, և ովքեր են կեղծ մարգարեները: Հետևաբար, մենք նախ պետք է ճիշտ սովորենք ջրի և Հոգու ավետարանը, որպեսզի հասունանանք և խորը հասկանանք Խոսքը 1 Հովհաննեսում:

    Ես աղոթում եմ Աստծուն, որ Նա մեզ բոլորիս տա իմաստություն՝ զանազանելու համար փրկության ճշմարտությունը այն հավատքի, որը կոնկրետ հավատում է ճշմարտությանը:

    Ես իմ ամբողջ շնորհակալությունն եմ հայտնում Աստծուն: Ալելուիա:

    CHAPTER1_011-1

    Հիսուս Քրիստոսն Աստված է

    < 1 Հովհաննու 1:1-10 >

    «Այն որ սկզբիցն էր, որ լսեցինք, որ մեր աչքերովը տեսանք, որին նայեցինք, եւ մեր ձեռքերը շօշափեցին՝ կեանքի Բանի համար. (Եւ կեանքը յայտնուեցաւ, եւ մենք տեսանք, եւ վկայում ենք, եւ պատմում ենք ձեզ յաւիտենական կեանքը, որ Հօր մօտ էր եւ երեւեցաւ մեզ։) Այն որ տեսանք եւ լսեցինք, պատմում ենք ձեզ, որ դուք էլ հաղորդութիւն ունենաք մեզ հետ. Եւ մեր հաղորդութիւնը Հօր հետ եւ նորա Որդի Յիսուս Քրիստոսի հետ։ Եւ սա գրում ենք ձեզ, որ ձեր ուրախութիւնը կատարեալ լինի։ Եւ սա է այն աւետիքը, որ նորանից լսեցինք եւ պատմում ենք ձեզ, թէ Աստուած լոյս է, եւ ոչ մի խաւար չ’կայ նորանում։ Եթէ ասենք թէ հաղորդութիւն ունինք նորա հետ, եւ խաւարի մէջ ման գանք, սուտ ենք ասում եւ ճշմարտութիւնը չենք անում։ Բայց եթէ լոյսի մէջ ման գանք ինչպէս նա է լոյսի մէջ, հաղորդութիւն ունինք իրար հետ, եւ նորա Որդի Յիսուս Քրիստոսի արիւնը մեզ սրբում է ամեն մեղքից։ Եթէ ասենք թէ մեղք չ’ունինք, մեր անձերը խաբում ենք եւ ճշմարտութիւնը չ’կայ մեզանում։ Ապա թէ մեր մեղքերը խոստովանենք, նա հաւատարիմ է եւ արդար որ մեր մեղքերը թողէ մեզ, եւ սրբէ մեզ ամեն անիրաւութիւնից։ Եթէ ասենք թէ մեղք չ’գործեցինք, ստախօս ենք անում նորան, եւ նորա խօսքը մեզանում չէ»:

    Ինչու՞ Հովհաննես Առաքյալը Խոսեց Հիսուս Քրիստոսի Մասին, Ով Դեռ Սկզբից Կար

    Որպեսզի մենք հասկանանք 1 Հովհաննեսի խոսքերը, մենք բոլորս նախ պետք է պատշաճ կերպով ճանաչենք Հիսուսին, ով հենց Աստվածն է: Բոլորս պետք է ամուր կանգնենք այս հավատի ժայռի վրա, որն իսկապես գիտի և հավատում է Հիսուս Քրիստոսին որպես Աստված: Ճանաչել և հավատալ Հիսուս Աստծուն որպես մեր Փրկչի, նշանակում է, որ մենք գիտենք, որ Նա Աստված է, ով ստեղծել է մեզ: Բոլորիս համար Հիսուս Քրիստոսը Արարիչ Աստվածն է և մեր կատարյալ Փրկիչը: Այնպես որ, Հայր Աստծո համար Հիսուսը միածին Որդին է, մինչդեռ մեզ համար Նա դարձավ իսկական Փրկիչ: Երբ մենք բոլորս գիտենք Հիսուս Քրիստոսին որպես Աստված, կարող ենք հանդիպել փրկության իրական լույսի հետ և հավատալ դրան:

    Մյուս կողմից, եթե դուք չեք ճանաչում Հիսուս Քրիստոսին որպես Աստված, ապա ձեզ մոտ միայն հոգևոր խառնաշփոթ կլինի: Ուստի մենք պետք է ամուր կանգնենք ճշմարտության վրա, որ Հիսուս Քրիստոսը ճշմարիտ Աստվածն է՝ Նա, ով մեզ տվել է հավիտենական կյանք:

    1 Հովհաննու 5:20 –ում Հովհաննես Առաքյալը վկայում է, որ Հիսուս Քրիստոսը ճշմարիտ Աստված է․ «Եւ գիտենք որ Աստուծոյ Որդին եկաւ եւ մեզ միտք տուաւ, որ ճշմարիտը ճանաչենք. Եւ ճշմարիտումն ենք, այսինքն նորա որդի Յիսուս Քրիստոսումը, նա է ճշմարիտ Աստուածը եւ յաւիտենական կեանքը»: Այլ կերպ ասած, բոլորիս համար Հիսուս Քրիստոսը Աստվածն է, և Նա մեզ պարգևեց հավիտենական կյանք: Հետևաբար մեր հավատը դնելով Հիսուս Աստծու վրա և հավատալով այս Փրկչին, մենք կմաքրվենք մեր մեղքերից և կդառնանք Աստծո զավակները: Մենք պետք է փրկվենք մեր բոլոր մեղքերից՝ ճիշտ իմանալով և հավատալով Հիսուսին, որպես Աստծո, ով մեզ փրկություն է տվել ջրի և Հոգու ավետարանի միջոցով:

    Այսօրվա Սուրբ Գրային Հատվածը 1 Հովհաննու 1 գլխից պատմում է, Թե Որտեղից է Սկսվում Իրական Հաղորդակցությունը

    1 Հովհաննու 1:3 մեզ ասում է, որպեսզի մենք իսկական հաղորդակցություն ունենանք Հիսուս Քրիստոս՝ Աստծո հետ, մենք նախ պետք է սկսենք իմանալով և հավատալով Նրան որպես մեր Փրկչի:

    Առաքյալների աստվածային Հիսուսի մասին ըմբռնման համաձայն Նա անկասկած կատարայալ էր: 1 Հովհաննու 1:6-7. «Եթէ ասենք թէ հաղորդութիւն ունինք նորա հետ, եւ խաւարի մէջ ման գանք, սուտ ենք ասում եւ ճշմարտութիւնը չենք անում։ Բայց եթէ լոյսի մէջ ման գանք ինչպէս նա է լոյսի մէջ, հաղորդութիւն ունինք իրար հետ, եւ նորա Որդի Յիսուս Քրիստոսի արիւնը մեզ սրբում է ամեն մեղքից»:

    Այս հատվածը մեզ ասում է, որ եթե մենք ճշմարտացիորեն հավատում ենք Հիսուսին որպես մեր Փրկչի, ապա մենք կարող ենք ճշմարիտ հաղորդակցություն ունենալ Նրա հետ՝ հավատալով ջրի և Հոգու ավետարանին, որը Տերն է տվել: Հովհաննես Առաքյալն այստեղ վկայում է, որ Աստծո հետ այս իսկական ընկերակցությունը կլվա մեր մեղքերը` հավատալով, որ Հիսուսն Աստված է և Հայր Աստծո Որդին, և նաև հավատալով, որ Հիսուս Քրիստոսը վերցրեց աշխարհի մեղքերը Իր մկրտության միջոցով, որը նա ստացավ Հովհաննես Մկրտիչից Հորդանան գետում, և Իր թանկագին արյունը թափեց Խաչի վրա: Ջրի և Հոգու ավետարանի ճշմարտությունը, որ Հիսուս Քրիստոսն Աստված է, փրկեց մեզ մեր բոլոր մեղքերից:

    Հատվածը, որտեղ ասվում է. «Եւ նորա Որդի Յիսուս Քրիստոսի արիւնը մեզ սրբում է ամեն մեղքից», ասում է մեզ հետևյալը. քանի որ Հիսուսը մկրտվեց Հովհաննես Մկրտչի կողմից, Նա Իր վրա վերցրեց աշխարհի մեղքերը, և այդպիսով Հիսուսը խաչվեց և իր թանկ արյունը թափեց Խաչի վրա, այսպես Նա լվաց մարդկանց մեղքերը: Մեր Տերը մկրտվեց Հովհաննես Մկրտչի կողմից` մեր բոլոր մեղքերը վերցնելու համար, և խաչվեց ու Իր արյունը թափեց Խաչի վրա, որպեսզի կրի մեր մեղքի ամբողջ դատապարտումը: Ուստի սուրբ գրային այսօրվա հատվածը մեզ ասում է, որ այս արյունը, որ Հիսուս Քրիստոսը թափեց Խաչի վրա, դառնում է մեր փրկությունը, որը քավել է բոլոր մեղավորների մեղքերը և անօրինությունները:

    Հիրավի, Հիսուս Քրիստոսի միջոցով է, որ մենք հավատքով լվացվեցինք մեր բոլոր մեղքերից: Մենք պետք է հավատանք, որ Հիսուս Քրիստոսը Աստված է, որ եկավ այս երկիր մարդկային մարմնով որպես Փրկիչ, որպեսզի վերացնի աշխարհի մեղքերը՝ մկրտվելով Հովհաննես Մկրտչի կողմից, խաչվեց և իր արյունը թափեց Խաչի վրա և հարություն առավ մեռելներից. և որ այս բոլոր բաներն անելով՝ Նա մեզ նոր կյանք պարգևեց (Մատթեոս 3:13-17, Հովհաննու 19:30): Քանի որ Հիսուս Քրիստոսը իրականացրեց կատարյալ փրկությունը, այս Տեր Հիսուս Քրիստոսին որպես մեր Աստված և Փրկիչ ճանաչելու համար մենք նախ պետք է ընդունենք Նրա մկրտությունն ու թափած արյունը, և մեր հավատը նրանց վրա դնելով՝ ստանանք մեր մեղքերի թողությունը, որը մաքրում է մեզ մեր բոլոր մեղքերից:

    1 Հովհաննու 1:9-ը վկայում է. «Ապա թէ մեր մեղքերը խոստովանենք, նա հաւատարիմ է եւ արդար որ մեր մեղքերը թողէ մեզ, եւ սրբէ մեզ ամեն անիրաւութիւնց»: Այս հատվածը մեզ ասում է, որ եթե մենք խոստովանենք, որ մենք մեղքի կույտեր ենք, ովքեր մեղքով են ծնվել ծնված օրվանից (Մարկոս 7:21-22), և եթե ինքներս մեզ խոստովանենք, որ չենք կարող մեղք չգործել, մենք կարող ենք ստանալ մեր մեղքերի թողությունը՝ հավատալով ճշմարիտ ավետարանին, որ մեր Տեր Աստվածն արդեն մաքրել է մեր բոլոր մեղքերը՝ մկրտությամբ, որը ստացավ Հովհաննես Մկրտիչից, և որ կրեց մեղքի բոլոր դատապատիժը՝ թափելով Իր արյունը Խաչի վրա: Այլ կերպ ասած, չնայած մենք չէինք կարող չգնալ դժոխք, բայց երբ ընդունում ենք, որ մենք մեղավոր էակներ ենք և հավատում ենք ճշմարտությանը, որ Հիսուս Քրիստոսն իր մկրտությամբ և թափած արյունով արդեն լվաց մեր բոլոր մեղքերը, Աստված այն ժամանակ կմաքրի մեզ մեր մեղքերից: Դա հնարավոր դարձավ, քանի որ մեր Տերը ճշմարիտ Աստվածն է, ով կարողացավ իր մկրտությամբ և թափած արյունով մաքրել մեր բոլոր մեղքերը:

    Ուստի մենք նախ պետք է խոստովանենք մեր Տեր Աստծուն՝ ասելով. «Մենք չարագործներ ենք, ովքեր իսկապես մեղք են գործում անդադար»: Եվ մենք պետք է իմանանք և հավատանք այն ճշմարտությանը, որ Տերն արդեն մեկընդմիշտ վերացրել է մեր բոլոր մեղքերը մկրտությամբ, որը Նա ստացավ Հովհաննեսից և Իր թանկարժեք արյունով, որը Նա թափեց Խաչի վրա: Մեղքի այս կատարյալ լվացումը հնարավոր դարձավ, քանի որ Հիսուս Քրիստոսը բոլորիս համար իսկական Փրկիչն է և ճշմարիտ Աստվածը: Մեր Տերը Աստվածն է, որը մեզ բոլորիս հնարավորություն է տվել ճանաչել և իմանալ մեղքի իրական լվացումը ջրի և Հոգու ավետարանի ճշմարտության միջոցով: Հիսուս Քրիստոսը մեր Աստվածն է, ով մեզ հնարավորություն է տվել ջրի և Հոգու ավետարանի միջոցով իմանալ և հավատալ մեր մեղքերի իրական թողությանը: Հիմա մեզ մնում է պարզապես իմանալ և հավատալ, որ մեր Տերը մեկընդմիշտ լվաց մեր բոլոր մեղքերը Իր մկրտությամբ և Խաչի վրա թափած արյունով: Տերը մեզ համար ճշմարիտ Աստվածն է և ճշմարիտ Փրկիչը:

    Հովհաննես Առաքյալը 1 Հովհաննու 1:10 – ում ասում է. «Եթէ ասենք թէ մեղք չ’գործեցինք, ստախօս ենք անում նորան, եւ նորա խօսքը մեզանում չէ»: Մենք չենք կարող անընդհատ մեղք չգործել: Մենք պետք է գիտակցենք, որ եթե մեր Աստծուն՝ Հիսուս Քրիստոսին ասենք, որ մենք մեր մարմնում մեղք չենք գործում, մենք կգործենք արհամարհելու մեղք և դեմ կկանգնենք փրկության գործին, որն Աստված արեց մեզ համար: Այնուամենայնիվ, այս մեղքերը, որոնք մենք կատարում ենք ամբողջ կյանքի ընթացքում, նույնպես գտնվում են աշխարհի մեղքերի մեջ, և, հետևաբար, սա նշանակում է, որ մեր Տեր Աստվածը լվացել է մեր բոլոր մեղքերը ջրի և Հոգու ավետարանով: Մենք պետք է նաև գիտակցենք, որ Տերն ասաց այս խոսքերը, որպեսզի նրանք, ովքեր ոչ գիտեն և ոչ հավատում են ջրի և Հոգու ավետարանի ճշմարտությանը, չկարողանան ստանալ մեղքի իսկական լվացման պարգևը, քանի դեռ չեն հավատում այս ճշմարտությանը:

    Եթե դուք այժմ ճշմարտացիորեն գիտեք և հավատաք, որ Հիսուս Աստվածը Աստծո որդին է, ապա կկարողանաք հավատալ, որ Տերը ազատեց մեր բոլոր մեղքերը՝ գալով այս երկիր, մկրտվելով Հովհաննես Մկրտչի կողմից և թափելով Իր արյունը: Փաստորեն, միայն այն ժամանակ, երբ մենք սկսում ենք իմանալ մեր Հիսուս Քրիստոսին` մեր Աստծուն, բոլորիս համար ավելի հեշտ է դառնում հավատալ ջրի և Հոգու ավետարանին, որը Տերը տվեց մեզ: Մարդկանց համար այնքան էլ դժվար բան չէ հավատալ այս ճշմարիտ ավետարանին, քանի որ Աստվածաշունչը հստակ ասում է, որ Հիսուս Քրիստոսը՝ ճշմարիտ Աստված, իրականացրել է այս ճշմարտությունը: Եթե դա իրականում արել է ճշմարիտ Աստված, ապա այն պետք է լինի ճշմարիտ և կատարյալ: Դա չի կարող լինել սուտ կամ սխալ, որ Աստված ներողություն խնդրի դրա համար, ինչպես գրված է Թվոց 23:19-ում․

    «Աստուած մարդ չէ, որ սուտ խօսէ,

    Ոչ էլ մարդի որդի, որ զղջայ.

    Մի՞թէ կ’ասէ, եւ չի՞ անիլ

    Կամ կ’խօսէ, եւ չի՞ կանգնեցնիլ»:

    Հիսուսը՝ մեր ճշմարիտ Աստվածը, փրկեց բոլորիս մեր բոլոր մեղքերից Իր մկրտությամբ և Խաչի վրա թափած արյունով: Նա նաև հարություն առավ մեռելներից, բարձրացավ Երկինք, որպեսզի հայտնի իր իսկական կարգավիճակը որպես ճշմարիտ Աստված և դարձավ ճշմարիտ Փրկիչը հավատացյալների համար ջրի և Հոգու ավետարանով: Իրոք, հենց Հիսուս Քրիստոսի՝ ջրի և Հոգու ավետարանով եկած Աստծո հանդեպ մեր հավատքի շնորհիվ է, որ մենք կարող ենք անսասան հավատք ունենալ այս ճշմարիտ ավետարանի հանդեպ:

    Մենք Պետք է Իմանանք, որ Հիսուսը՝ Ճշմարիտ Աստվածը, Փրկեց Մեզ Ջրի և Հոգու Ավետարանով

    Եթե այսօրվա քրիստոնյաները սկսեին իրենց հավատի ճանապարհը Հիսուսին՝ ճշմարիտ Աստծուն, պատշաճ ճանաչելով և հավատալով, կկարողանային շատ բնականորեն ընդունել այն, որ Նա Իր վրա վերցրեց մարդկության մեղքերը՝ մկրտվելով Հովհաննես Մկրտչի կողմից (Մատթեոս 3:15): Այնուամենայնիվ, քանի որ շատ մարդիկ չեն հավատում, որ Հիսուսը ճշմարիտ Աստվածն է, արդյունքում նրանք շատերը դեռ չեն ստացել փրկության այն շնորհը, որն իրականացվել է Նրա մկրտությամբ և թափած արյունով:

    Ուստի, որպեսզի ես և դուք Աստծո հետ իրական հաղորդակցություն ունենանք, մենք պետք է սկսենք այն հավատքից, որը հավատում է Հիսուսին որպես ճշմարիտ Աստված: Թույլ տվեք սա ևս մեկ անգամ կրկնել: Եթե բոլորս մեր հավատը չսկսենք Հիսուս Աստծուն ճանաչող և հավատացող այս հավատքից, մեր հավատը բոլորովին անօգուտ կդառնա: Եթե դուք ունեք այս հավատը Հիսուսի աստվածության հանդեպ, ապա ավելի հեշտ կլինի հավատալ ջրի և Հոգու ավետարանին: Եվ այս ճշմարիտ ավետարանի հանդեպ մեր հավատքի շնորհիվ է, որ մենք կարող ենք կատարելագործվել: Հավատալով Հիսուս Քրիստոսին՝ Աստծուն, ով փրկեց մեզ մեր բոլոր մեղքերից, մենք բոլորս կարող ենք մեկընդմիշտ ազատվել մեր մեղքերից հավատքով:

    Եթե մենք նույնիսկ չենք գիտակցում, որ Հիսուսն Աստված է, ի՞նչ օգուտ կա Նրան որպես մեր Փրկիչ հավատալու մեջ: Եվ եթե դուք չեք հավատում այս Հիսուսի կողմից տրված ջրի և Հոգու ավետարանին, ձեզ համար այս հավատքը կլինի անօգուտ: Բայց եթե դուք ունեք այս հավատը Հիսուսին որպես Փրկիչ և Աստված ընունելով, ապա հավատալով Տիրոջ կողմից տրված ջրի և Հոգու ավետարանին, դուք կկարողանաք մեղքերից ազատվել և հավիտենական կյանք ստանալ:

    Հիսուս Քրիստոսը՝ Ինքն Աստված, եկավ այս երկիր փրկելու ինձ և ձեզ մեր մեղքերից, և մկրտվելով Հովհաննես Մկրտչի կողմից, խաչվելով և մեռնելով Խաչի վրա, և կրկին հարություն առնելով մեռելներից, իսկապես փրկեց մեզ հիանալի կերպով: Իմ հույսն ու աղոթքն է, որ բոլորդ հավատաք այս Հիսուս Քրիստոսին, որը ձեզ հնարավորություն տվեց փրկվել ձեր բոլոր մեղքերից որպես Աստծո Որդի և ճշմարիտ Աստված:

    Սակայն խնդիրն այն է, որ այսօրվա քրիստոնյաներից շատերը Հիսուսին պատշաճ չեն ճանաչում: Քրիստոնեության կեղծ ուսուցիչները շփոթել էին հոգևոր ճշմարտությունը վաղ եկեղեցու դարաշրջանից (Գործք Առաքելոց 15:24), քանի որ նրանք ընդհանրապես չգիտեին ջրի և Հոգու ավետարանը: Իրենց մեղքերից ազատվելու համար նրանց, ում հավատը խճճված է, վկայեք ջրի և Հոգու ավետարանի ճշմարտությունը: Մենք հիմա պետք է ճանաչենք և հավատանք, որ մեր Աստված Հիսուս Քրիստոսը Արարիչն է, ով ստեղծեց տիեզերքն ու դրա մեջ եղած բոլոր բաները, և որ Նա է ճշմարիտ Փրկիչը:

    Հիսուսը՝ Ճշմարիտ Աստված, Արարիչն է, Ով Ստեղծեց Երկինքն ու Երկիրը, Նա Տիեզերքի Տերն է

    Ծննդոց 1:1-3․«Սկզբումն Աստուած ստեղծեց երկինքը եւ երկիրը։ Եւ երկիրն անձեւ ու դատարկ էր. եւ խաւար կար անդունդի վերայ. եւ Աստուծոյ Հոգին շրջում էր ջրերի վերայ։ Եւ Աստուած ասեց, Լոյս լինի. եւ լոյս եղաւ»: Այս Աստվածը, որ ասում է. «Լոյս լինի», հենց Հիսուս Քրիստոսի մասին է:

    Եկեք դիմենք Հովհաննու 1:1-3-ին.«Սկզբումն էր Բանը. Եւ Բանն Աստուծոյ մօտ էր. Եւ Բանն Աստուած էր։ Նա սկզբումն Աստուծոյ մօտ էր։ Ամեն ինչ նորանով եղաւ, եւ առանց նորան ոչինչ չ’եղաւ, ինչ որ եղաւ»: Այս հատվածը մեզ ասում է, որ սկզբում Աստված ստեղծեց տիեզերքը Խոսքի միջոցով: Այսպիսով, Աստված ստեղծեց ամեն բան, և եթե ինչ-որ մեկը հարցնի, թե ով է նա, պատասխանն այն է, որ Նա Հիսուս Քրիստոսն է, Ինքն Աստված:

    Հովհաննու 1:10-ը նաև ասում է.«Աշխարհքումն էր, եւ աշխարհքը նորանով եղաւ, եւ աշխարհքը նորան չ’ճանաչեց»: Այստեղ օգտագործված «Նրան» խոսքը վերաբերում է Հիսուս Քրիստոսին, միակ Աստծուն: Հիսուսը՝ ճշմարիտ Աստված, այս աշխարհ եկավ մարդկային մարմնով, որպեսզի փրկի մեղավորներին:

    Հիսուս Քրիստոսը Նա է, ով ստեղծեց տիեզերքն ու դրա մեջ եղած բոլոր բաները: Այլ կերպ ասած, Նա ինքը Աստված է: Հիսուս Քրիստոսն այն Աստվածն է, ով ազատեց մեզ մեր բոլոր մեղքերից և մահից, գալով այս երկիր՝ մարմնավորվելով մարդու մարմնում, մկրտվելով Հովհաննես Մկրտչի կողմից, Իր ուսերի վրա կրելով աշխարհի մեղքերը և խաչվելով և հարություն առնելով մեռելներից: Այս աստվածային Հիսուսը Աստծո Որդին է, և Նա դարձել է Մեսիան՝ մեր Փրկիչը: Հիսուս Քրիստոսի՝ ճշմարիտ Աստծո կողմից ստեղծվեց այս աշխարհը:

    Հետևաբար, քանի որ հավատում ենք Հիսուս Քրիստոսին՝ ճշմարիտ Աստծուն, չնայած մենք երբեք չենք տեսել Աստծուն մարմնային աչքերով, այնուամենայնիվ, մենք կարող ենք հանդիպել Նրան Հիսուս Քրիստոսի միջոցով (Հովհաննու 1:18): Հայր Աստված իր միածին Որդուն ուղարկեց մարդու մարմնով

    Enjoying the preview?
    Page 1 of 1