Discover millions of ebooks, audiobooks, and so much more with a free trial

Only $11.99/month after trial. Cancel anytime.

Դուստր, քեզ կհաջողվի
Դուստր, քեզ կհաջողվի
Դուստր, քեզ կհաջողվի
Ebook200 pages1 hour

Դուստր, քեզ կհաջողվի

Rating: 0 out of 5 stars

()

Read preview

About this ebook

Այս գիրքը կբժշկի դուստրերի ցավերը: Այս երկար սպասված գրքում կանանց մարտահրավեր է նետվում՝ թույլ տալու, որ Աստծու իմաստությունը նրանց օգնի հաղթահարել բազմաթիվ անհնարին իրավիճակները, որոնցում նրանք հայտնվում են: Աստված կդիպչի ձեր կյանքին եւ կզորացնի ձեզ, մինչ դուք վայելում եք այս նոր հզոր գիրքը, որը հատկապես ուղղված է դուստրերին:

LanguageՀայերեն լեզու
Release dateMay 10, 2018
ISBN9781641342476
Դուստր, քեզ կհաջողվի
Author

Dag Heward-Mills

Bishop Dag Heward-Mills is a medical doctor by profession and the founder of the United Denominations Originating from the Lighthouse Group of Churches (UD-OLGC). The UD-OLGC comprises over three thousand churches pastored by seasoned ministers, groomed and trained in-house. Bishop Dag Heward-Mills oversees this charismatic group of denominations, which operates in over 90 different countries in Africa, Asia, Europe, the Caribbean, Australia, and North and South America. With a ministry spanning over thirty years, Dag Heward-Mills has authored several books with bestsellers including ‘The Art of Leadership’, ‘Loyalty and Disloyalty’, and ‘The Mega Church’. He is considered to be the largest publishing author in Africa, having had his books translated into over 52 languages with more than 40 million copies in print.

Related to Դուստր, քեզ կհաջողվի

Related ebooks

Reviews for Դուստր, քեզ կհաջողվի

Rating: 0 out of 5 stars
0 ratings

0 ratings0 reviews

What did you think?

Tap to rate

Review must be at least 10 words

    Book preview

    Դուստր, քեզ կհաջողվի - Dag Heward-Mills

    Առաջաբան

    Ինձ արտասովոր պատիվ է վիճակվել. այս գիրքի հեղինակն իմ ամուսինն է, պաստորը, առաջնորդը, խորհրդատուն, սիրեկանը և ընկերը։ Նա անշուշտ հավատում է կանանց կոչմանը և ձիրքներին. այս գրքի գոյություն առնելը շեշտում է այդ փաստը:

    Աստվածաշունչն ասում է, որ «քանի դեռ կա երկիրը, թող չդադարեն սերմն ու հունձը, ցուրտն ու տոթը, ամառն ու գարունը, ցերեկն ու գիշերը» (Ծննդ. 8.22)։ Սա, իրոք, այս գրքում ընդգրկված կանանց կյանքի արտացոլանքն է: Նրանք կանայք են մեր կյանքի տարբեր ոլորտներից. նրանց խնդիրները կարող են լինել նաև մեր խնդիրները:

    Գալիս է ժամանակ, երբ կինը բարձրանանում է Դեբորայի նման, որպեսզի ուսերին առնի մի պատմուճան, որը սովորաբար պետք է վերապահված լիներ տղամարդուն, որպեսզի լրացնի պատմության և հանգամանքների ստեղծած վակուումը:

    Գալիս է մի պահ, երբ մի կինը դուրս է ելնում անհայտությունից, ինչպես Եսթերը, փրկելու մի ամբողջ ազգ, իսկ մեկ այլ կին կորցնում է իր տեղը, քանի որ հրաժարվում է զիջել ամուսնուն, թեկուզև վերջինիս հարբած վիճակում:

    Այս գիրքն ավելին է, քան սոսկ Աստվածաշնչի կանանց կյանքի պատմությունը: Այս գիրքն ունի պատասխաններ բոլոր՝ սովորաբար չբարձրաձայնվող հարցերին, որոնք այսօր հնչել ու արձագանքել են բազմաթիվ կանանց սրտից: Այս էջերի միջոցով մենք սովորում ենք, թե ինչպես տեսնել Աստծուն կնոջ, այսպես ասած «տառապանքների» մեջ, օրինակ, երեխա ունենալը, ամուսին կամ երեխա տենչալը, տղամարդու համար մրցակցությունը քույրերի միջև, գինեկոլոգիական խնդիրները և այլն:

    Գրքում ոչ միայն քննարկվում են Աստվածաշնչի կանանց մարտահրավերները, այլև հայելու պես արտացոլվում է մեր կյանքը՝ որպես այս մոլորակի վրա ապրող կանանց։ Գիրքը մեզ չի թողնում այստեղ. մեզ ցույց է տալիս Աստծու ելքը: Ցուցադրում է անսահմանափակ ներդրումը, որ Աստված լցրել է իգական անոթների մեջ. մեր զգայնությունը օծության նկատմամբ՝ արյունահոսություն ունեցող կնոջ նման, ապագայի աստվածատուր ընկալումը, մեր դերը չմոռանալը որպես խաղաղարարների և միջնորդների, ինչպես Աստվածաշնչի Աբիգեայի դեպքում, մեր յուրահատուկ գայթակղությունները, «փախուստի ճանապարհը» և շատ ավելին:

    Ըստ էության, ինչպիսին էլ կինը լինի, անկախ մարտահրավերներից, ձեռքբերումներից կամ մեզնից յուրաքանչյուրի ունեցած բնութագրերից, այս գիրքը ենթակա է պարտադիր ընթերցանության, քանի որ շոշափում է գրեթե բոլոր հարցերը՝ ինչպես լավ, այնպես էլ վատ։ Ես ինձ համարում եմ օրհնված և արտոնյալ՝ այսպիսի ժամանակներում ապրելու և այսպիսի հարստացնող, հոգիները ոգեշնչող, մխիթարիչ և Աստծով ուղղորդող գրքի առաջաբանը գրելու համար։ Ո՛վ գիտե, դուստրեր, գուցե հենց այսպիսի՛ ժամանակի համար մենք թագադրվեցինք... (Եսթեր 4. 11)։

    Շնորհակալություն քեզ, եպիսկոպո՛ս, մեզ՝ թագավորի դուստրերին գրելու համար։ Իրոք, դու համաձայն ես Սաղմոսերգուի հետ Սաղմ. 44.14-15-ում. «Արքայադստեր ողջ փառքը իր մեջ է՝ ոսկեհուռ զգեստների զարդարանքի ու պաճուճանքի տակ։ Թագավորի (Բարձրյալի) մոտ նրա հետ կույսեր պիտի տարվեն, իր ընկերուհիները պիտի տարվեն նրա (Եհովայի) մոտ»։ Ես հավատում եմ, որ այս գիրքը հենց դա էլ կանի։

    Տիկին Ադելաիդա Հյուարդ-Միլզ

    Գլուխ 1

    Կանայք

    Այս գիրքը ես ուղղում եմ կանանց։ Սա ուղերձ է ամենուր ապրող կանանց: Կանայք տարբեր կերպ են ստեղծվել տղամարդկանցից, և ես կարծում եմ, որ նրանք արժանի են հատուկ ուղերձի։

    Հիսուսը կանանց դիմում էր երկու տարբեր ձևերով: Նա նրանց անվանում էր կամ կանայք, կամ դուստրեր:

    Դստեր և կնոջ միջև տարբերություն կա: Եթե ես կին լինեի, կնախընտրեի, որ Հիսուսն ինձ «դուստր» անվաներ: Կարծում եմ՝ դուստրը, ընդհանուր առմամբ, ավելի ընկալունակ է, ավելի բաց և ավելի խոնարհ: Բնական իրականության մեջ չափահաս կնոջ վրա ազդելն այնքան հեշտ չէ, որքան՝ դստեր։

    Կյանքի դառնությունը

    Շատ կանայք դառնացած են իրենց կյանքի փորձից: Նրանք կարծրացած են, աններում և անգթասիրտ։ Կյանքի ցավոտ փորձը լվացել-տարել է հավատի և վստահության գեղեցկությունը: «Երբեք վստահեք տղամարդուն»,- ասում են նրանք: Նրանք իրենք իրենց ասում են, «Երբեք մի վստահիր մեկ ուրիշ կնոջ»: Ես նկատում եմ, թե որքան շատ կանայք են ապրում միայնակ: Նրանք մենակյացներ են և համարյա ընկերներ չունեն։

    Ուշադրություն դարձրեք, թե Հիսուսն ինչպես խոսեց սամարացի կնոջ հետ։ Նա փորձում էր այդ կնոջը հավատացնել այն բաները, որ Ինքն ասում էր:

    ... Ո՛Վ ԿԻՆ, ՀԱՎԱՏԱ՛ ԻՆՁ, որ կգա ժամանակը, երբ ո՛չ այս լեռան վրա և ո՛չ էլ Երուսաղեմում կերկրպագեն Հորը։

    Հովհ. 4.21

    Ուշադրություն դարձրեք, թե Հիսուսն ինչպես խոսեց այն կնոջ հետ, որը բռնվել էր շնության մեջ։ Սա մի կին էր, որը գրեթե կորցրել էր իր կյանքը աններողամիտ տղամարդկանց ձեռքից։ Հիսուսն ուզում էր, որ նա կրկին հավատա սիրուն:

    ... Ո՛Վ ԿԻՆ, Ո՞ՒՐ ԵՆ. ՔԵԶ ՈՉ ՈՔ ՉԴԱՏԱՊԱՐՏԵ՞Ց։ Եվ սա ասաց՝ ո՛չ, Տե՛ր։ Եվ Հիսուս ասաց. «Ես էլ քեզ չեմ դատապարտում. գնա՛, այսուհետև մի՛ մեղանչիր»։

    Հովհ. 8.10-11

    Ուշադրություն դարձրեք, թե Հիսուսն ինչպես խոսեց այս կնոջ հետ, որը տասնութ տարի տառապել էր սկոլիոզից (ողնաշարի թեքություն)։ Այս կինը շատ բաների միջով էր անցել։ Նա երկար ժամանակ ապրել էր դառնությամբ ու ցավով։ Այս կնոջը հրաշք էր հարկավոր։ Ուշադրություն դարձրեք, թե Հիսուսն ինչպես դիմեց նրան եկեղեցում.

    ...Ո՛Վ ԿԻՆ, ԲԺՇԿՎԱԾ ԵՍ քո հիվանդությունից։ Եվ ձեռքը դրեց նրա վրա, ու նույն ժամին հիվանդը ուղղվեց և Աստծուն փառք էր տալիս։

    Ղուկ. 13.12-13

    Գլուխ 2

    Դուստրերը

    Դուստրերը լցված չեն դառնությամբ ու աններողամտությամբ։ Կա մի քաղցրություն և անմեղություն, որը բնորոշում է դստերը: Ամենից առաջ, կա հատուկ հավատ և վստահություն, որ դուստրն ունի իր հանդեպ։ Ցավոք, դուստրերի հավատը, հույսը և սերը խամրում են, մինչ նրանք հասունանում են և դառնում չափահաս կանայք։

    Հիսուսը որոշ կանանց դիմում էր՝ ասելով «դուստրեր»: Ես կարծում եմ, որ պատճառը Նրա նկատմամբ նրանց հավատն էր։ Նա նկատեց այն մաքուր սերը, որ նրանք ունեին Իր հանդեպ:

    Եկեք նայենք կանանց այս խմբին, ում Հիսուսը ծառայում էր: Այս անգամ նկատում ենք, որ Նա նրանց դիմում է այլ կերպ:

    Հիսուսի կատարած ամենամեծ հրաշքներից մեկում՝ արյունահոսություն ունեցող կնոջ բժշկման ժամանակ, տեսնում ենք, որ Հիսուսը նրան անվանում է «դուստր»: Այդ կինը կարողացել էր օգտվել օծությունից, թեև շրջապատի մյուս մարդիկ չկարողացան որևէ բան զգալ:

    ... իր մարմնի մեջ զգաց, որ տանջանքներից բժշկվեց։

    Մարկ. 5.29

    Եվ Հիսուս ասաց. «ՄԵԿՆ ԻՆՁ ԴԻՊԱՎ, որովհետև զգացի, որ ինձնից զորություն դուրս եկավ»։

    Ղուկ. 8.46

    Կա մի բան, որը ուզում եմ, որ նկատեք այս դստեր հետ կապված: Առաջին հերթին նա մեծ վստահություն ուներ Հիսուսի ունակության հանդեպ: Հիվանդ ու թույլ վիճակում նա ամբոխի միջով մոտեցավ, մինչև դիպավ նրա զգեստի քղանցքին։

    Այս կինը պետք է որ մեծ հավատ ունենար, որպեսզի անցներ վխտացող բազմության միջով։ Հենց դա է, ինչը նրան դարձրեց մեծ դուստր՝ հավատը և վստահություն: Տարբեր մարդկանց հետ նրա տասներկու տարիների դառն փորձառությունը բավական չէր եղել՝ հագեցնելու հավատով լի նրա սիրտը։

    Զգուշավոր կանայք

    Երբեմն տարբեր տղամարդկանց հետ ունեցած մեղավոր փորձառությունները կնոջ համար դժվարացնում են որևէ տղամարդու վստահելը: Նա փոքր հավատ է ունենում իր հոր, իր պաստորի կամ Աստծո որևէ մարդու հանդեպ։ Նա պարզապես չի կարող հավատալ բարության և մաքրության գոյությանը: Երբեմն, պարզապես կասկածի և բամբասանքի մշակույթի մեջ մեծանալով, անվստահության սերմերը ցանվում են ընդմիշտ: Նման կանայք հակված են մշտապես լինելու կասկածամիտ, թերահավատ ու անհավատ։ Սովորաբար այն կինը, ով չի կարողանում վստահել, չի կարողանում սիրել: Նա լի երկյուղով: Կատարյալ սերը հեռու է վանում երկյուղը։ Աստվածաշունչն ասում է, որ սերը

    …ամեն բանի հավատում է…

    Ա Կորնթ.13.7

    Դուստրերն ստանում են իրենց հայրերի օծումը

    Այս դստեր (արյունահոսություն ունեցող կնոջ) մյուս երևելի գիծն այն էր, որ նա ստացավ Հիսուսի օծումը: Սա Աստվածաշնչում միակ գրառումն է, երբ օծումը մեկ անձից հոսում է մյուսը՝ այնպես, որ երկու կողմերն էլ բառացիորեն զգում են դա։ Հիսուսը զգաց, որ օծումը դուրս ելավ Իրենից, իսկ դուստրը զգաց, որ օծումը մտավ իր մարմինը։

    Տեսնո՞ւմ եք, որ երեխաներն են, որ իրենց ծնողներից ամենաթանկ նվերներն են ստանում: Երեխաներն են, և ոչ թե հավասարները կամ գործընկերները, որ ժառանգություն են ստանում իրենց հայրերից։

    Կնոջ կյանքում գալիս է ժամանակ, երբ նա հակված է վիճարկելու տղամարդու իշխանությունը։ Ես նրան չեմ մեղադրում, քանի որ շատ տղամարդիկ անպատասխանատու են և անվստահելի:

    Այնուամենայնիվ, տղամարդկանց դեմ պայքարելը և նրանց իշխանության դեմ քարոզչությունը հեշտությամբ կարող է ձեզ հեռու պահել օծվելուց: Դուք կունենաք մշտապես դիմադրող վերաբերմունք Աստծու պարգևի հանդեպ: Տեսնո՞ւմ եք, անոթներից շատերը, որոնք Աստված օգտագործում է, տղամարդիկ են:

    Երբ դուք ինչ-որ մեկին ընդունում եք որպես հոր, բացում եք ինքներդ ձեզ՝ նրանից ստանալու գերագույն պարգևը։ Գուցե այդ պատճառով Հիսուսը նրան դիմեց՝ անվանելով «դուստր»:

    ... «ԴՈ՛ՒՍՏՐ, ՔՈ ՀԱՎԱՏԸ ՔԵԶ ՓՐԿԵՑ, գնա՛ խաղաղությամբ և քո տանջանքներից բժշկված եղիր»։

    Մարկ. 5.34

    Դուստրերը հավերժ են

    Մեկ այլ առիթով, երբ Հիսուսը խաչի ճանապարհին էր, մեծ

    Enjoying the preview?
    Page 1 of 1