Discover millions of ebooks, audiobooks, and so much more with a free trial

Only $11.99/month after trial. Cancel anytime.

ՄՅՈՒՍՆԵՐԸ...
ՄՅՈՒՍՆԵՐԸ...
ՄՅՈՒՍՆԵՐԸ...
Ebook106 pages46 minutes

ՄՅՈՒՍՆԵՐԸ...

Rating: 0 out of 5 stars

()

Read preview

About this ebook

Աստվածաշունչը հորդորում է մեզ. «Միայն ձեր շահը մի՛ փնտրեք, այլ յուրաքանչյուր ոք՝ ընկերոջ շահն էլ» (Փիլիպ. 2.4): Այս պատեհաժամ գրքում Դագ Հյուարդ-Միլզը ձեզ մարտահրավեր է նետում` դադարել միայն ձեր մասին մտածել եւ մյուսների մասին նույնպես մտածել: Սիրեցե՛ք նաեւ մյուսներին: Հաշվի՛ առեք նաեւ մյուսներին: Հոգացե՛ք նաեւ մյուսների մասին: Ապրե՛ք նաեւ մյուսների համար: Հիսուսը եկավ մեզ համար մեռնելու, քանզի Նա մտածում էր «մյուսների» մասին: Ես ավելի եմ ուզում նմանվել Նրան: Իսկ դուք ուզու՞մ եք նմանվել Հիսուսին:

LanguageՀայերեն լեզու
Release dateApr 27, 2018
ISBN9781641352529
ՄՅՈՒՍՆԵՐԸ...
Author

Dag Heward-Mills

Bishop Dag Heward-Mills is a medical doctor by profession and the founder of the United Denominations Originating from the Lighthouse Group of Churches (UD-OLGC). The UD-OLGC comprises over three thousand churches pastored by seasoned ministers, groomed and trained in-house. Bishop Dag Heward-Mills oversees this charismatic group of denominations, which operates in over 90 different countries in Africa, Asia, Europe, the Caribbean, Australia, and North and South America. With a ministry spanning over thirty years, Dag Heward-Mills has authored several books with bestsellers including ‘The Art of Leadership’, ‘Loyalty and Disloyalty’, and ‘The Mega Church’. He is considered to be the largest publishing author in Africa, having had his books translated into over 52 languages with more than 40 million copies in print.

Related to ՄՅՈՒՍՆԵՐԸ...

Related ebooks

Reviews for ՄՅՈՒՍՆԵՐԸ...

Rating: 0 out of 5 stars
0 ratings

0 ratings0 reviews

What did you think?

Tap to rate

Review must be at least 10 words

    Book preview

    ՄՅՈՒՍՆԵՐԸ... - Dag Heward-Mills

    Բովանդակություն

    Ի՞նչ պետք է իմանաք «ՄՅՈՒՍՆԵՐԻ» մասին

    «ՄՅՈՒՍՆԵՐԸ» կամ «ՔՈ ԱՆՁԸ»

    Ի՞նչ արեց Հիսուսը «ՄՅՈՒՍՆԵՐԻ» համար

    Բարի սամարացին հոգում է «ՄՅՈՒՍՆԵՐԻ» մասին

    «ՄՅՈՒՍՆԵՐԻ» մասին ձեր դատողությունները հիմնված կլինեն նրանց հանդեպ ձեր վերաբերմունքի վրա

    Իրական առաքյալն ուղարկվում է «ՄՅՈՒՍՆԵՐԻ» մոտ

    Աստված օրհնեց Աբրահամին «ՄՅՈՒՍՆԵՐԻ» պատճառով

    Եսթերին փառաբանեցին, քանի որ նա օգնեց «ՄՅՈՒՍՆԵՐԻՆ»

    Մովսեսը դարձավ առաջնորդ՝ «ՄՅՈՒՍՆԵՐԻ» չարչարանքների մասին մտածելով

    Նեեմին հայտնի դարձավ՝ «ՄՅՈՒՍՆԵՐԻ» մասին մտածելով

    Դավիթը դարձավ «ազգային հերոս»՝ մտածելով «ՄՅՈՒՍՆԵՐԻ» մասին

    Հովսեփը դարձավ «սիրելի որդի», որպեսզի կարողանա օգնել «ՄՅՈՒՍՆԵՐԻՆ»

    Դանիելը դարձավ մեծ մարգարե՝ մտածելով «ՄՅՈՒՍՆԵՐԻ» մասին:

    Հոբը բժշկվեց, քանի որ աղոթում էր «ՄՅՈՒՍՆԵՐԻ» համար

    Չորս բորոտների «գործերը լավացան», քանի որ նրանք հիշեցին «ՄՅՈՒՍՆԵՐԻՆ»

    Գեդեոնը դարձավ դատավոր՝ մտածելով «ՄՅՈՒՍՆԵՐԻ» մասին

    Նաբաղը մահացավ, քանի որ չհիշեց «ՄՅՈՒՍՆԵՐԻՆ»

    Գլուխ 1

    Ի՞նչ պետք է իմանաք «ՄՅՈՒՍՆԵՐԻ» մասին

    Միայն ձեր շահը մի՛ փնտրեք, այլ յուրաքանչյուր ոք՝ ընկերոջ շահն էլ: Ձեզանից յուրաքանչյուրը թող խորհի այն, ինչ որ կա Քրիստոս Հիսուսի մեջ...

    Փիլիպ. 2.4-5

    Շատ տարիներ առաջ ապրում էր Աստծու թագավորության մի մեծ գեներալ, որը հիմնեց Փրկության բանակը: Նա ուներ բազմաթիվ առաջնորդներ և բազմաթիվ պտուղներ տվեց Աստծու թագավորության համար: Մի օր նա իր առաջնորդների մի խմբի ուղարկեց մի կարևոր հեռագիր: Նա բոլորին խնդրում էր ներկա լինել հեռագիրը կարդալու ժամանակ: առաջնորդները հավաքվեցին՝ հանդիպումից մեծ ակնկալիք ունենալով և ցանկանալով իմանալ, թե այդ ուղերձն ինչ կարևորություն ունի: Երբ բոլորը հավաքվեցին, նրանք բացեցին կնքված հեռագիրը և կարդացին բոլորի համար: Բոլորը ցնցված էին: Բազմաթիվ հրահանգավորումներ պարունակող երկարաշունչ նամակի փոխարեն հեռագրում գրված էր ընդամենը մեկ բառ:

    Կռահեք՝ ինչ բառ էր դա. «ՄՅՈՒՍՆԵՐԸ»:

    Փրկության բանակի առաջնորդները ապշած նստել էին՝ տարակուսելով, թե ինչպես հասկանալ այդ ուղերձը՝ «ՄՅՈՒՍՆԵՐԸ»: Ի՞նչ նկատի ուներ Ուիլյամ Բուտթն այդ ուղերձով: Քանի դեռ նրանք լուռ նստած էին՝ մտածելով «ՄՅՈՒՍՆԵՐԸ» բառի մասին, համոզված եմ, որ Աստված խոսում էր նրանցից յուրաքանչյուրի հետ: «ՄՅՈՒՍՆԵՐԸ» բառը ուղերձ է բոլոր քրիստոնյաների համար:

    «ՄՅՈՒՍՆԵՐԸ» բառի ուղերձը

    1. «Մյուսների» ուղերձն է՝ ««ՄՅՈՒՍՆԵՐԸ» գոյություն ունեն»:

    2. «Մյուսների» ուղերձն է՝ «Մենք պետք է մտածենք «ՄՅՈՒՍՆԵՐԻ» մասին»:

    3. «Մյուսների» ուղերձն է՝ «Մենք պետք է մեր կյանքն անցկացնենք «ՄՅՈՒՍՆԵՐԻ» համար»:

    4. «Մյուսների» ուղերձն է՝ «Մենք պետք է ապրենք «ՄՅՈՒՍՆԵՐԻ» համար»:

    5. «Մյուսների» ուղերձն է՝ «Մենք պետք է ծառայենք «ՄՅՈՒՍՆԵՐԻՆ»:

    6. «Մյուսների» ուղերձն է՝ «Մենք պետք է մեր կյանքը դնենք «ՄՅՈՒՍՆԵՐԻ» համար»:

    7. «Մյուսների» ուղերձն է՝ «Մենք պետք է օգտագործենք Աստծու տված բոլոր շնորհները «ՄՅՈՒՍՆԵՐԻ» համար»:

    Չորս բան, որ պետք է հիշել «ՄՅՈՒՍՆԵՐԻ» մասին

    Կա չորս բան, որոնք պետք է մտապահել, երբ խոսքը «ՄՅՈՒՍՆԵՐԻ» մասին է : Եթե կարողանաք հիշել այդ չորս բաները, դուք ճիշտ մոտեցում կունենաք մյուսների հանդեպ:

    1. ՄՅՈՒՍՆԵՐԸ ՔՐԻՍՏՈՍԻ ԿԱՐԻՔՆ ՈՒՆԵՆ

    Կինը ասաց նրան. «Գիտեմ, որ Մեսիան՝ Քրիստոս կոչվածը, կգա. երբ նա գա, մեզ ամեն ինչ կպատմի»: Հիսուս նրան ասաց. «Այդ ես եմ, որ խոսում եմ քեզ հետ»: Եվ այդ խոսքի վրա նրա աշակերտները եկան և զարմանում էին, որ նա խոսում էր այդ կնոջ հետ, բայց նրանցից ոչ ոք չասաց, թե՝ ի՞նչ ես ուզում կամ ի՞նչ ես խոսում նրա հետ: Կինը թողեց իր սափորը և քաղաք գնաց ու ասաց մարդկանց. «Եկեք տեսե՛ք մի մարդու, որ ինձ ասաց այն բոլորը, ինչ արել եմ. արդյոք նա՞ է Քրիստոսը»: Նրանք ելան քաղաքից և գալիս էին նրա մոտ:

    Հովհ. 4.25-30

    Միշտ հիշեք, որ կան մարդիկ, որոնք ունեն Քրիստոսի կարիքը: Միլիոնավոր մարդիկ չգիտեն Հիսուսին, որովհետև եկեղեցին ձախողվել է «մյուսների» մասին մտածելու հարցում: Քրիստոնյաների մեծ մասը չի մտածում փաստի մասին, որ «մյուսները» չգիտեն Քրիստոսին: Նրանք երջանիկ են՝ վայելելով Քրիստոսի ներկայությունը եկեղեցում և իրենց հիանալի եղբայրություններում: Խնդրում եմ, հիշեք, որ շատ-շատ մարդիկ չգիտեն Քրիստոսի մասին և սպասում են ավետարանի մաքուր քարոզին: Շատ մարդիկ իրենց սիրտը կտային Աստծուն, միայն թե ինչ-որ մեկը վկայեր նրանց: Իսկապես, «Մյուսները» զգում են Քրիստոսի կարիքը:

    Սամարացի կինն արագորեն հիշեց «մյուսների» մասին: Երբ նա Հիսուսին ճանաչելու օրհնությունը ստացավ, մտածեց իր քաղաքի բոլոր մարդկանց մասին, ովքեր չգիտեին Հիսուսի մասին: Սամարացի կինը վառ օրինակ է մի մարդու, որը հիշեց «մյուսների» մասին: Մարդկանց մեծ մասն ուրախանում է՝ որևէ լավ բան ընդունելիս, սակայն հազվադեպ է մտածում մյուսների մասին, ովքեր չունեն այն, ինչ իրենք ունեն:

    2. ՄՅՈՒՍՆԵՐՆ ՈՒՆԵՆ ՀՈՎՎԻ ԿԱՐԻՔ

    Ես ունեմ նաև այլ ոչխարներ, որոնք այս փարախից չեն. նրանց ևս պետք

    Enjoying the preview?
    Page 1 of 1