Discover millions of ebooks, audiobooks, and so much more with a free trial

Only $11.99/month after trial. Cancel anytime.

Պատգամներ ՄԱՏԹԵՈՍԻ Ավետարանի Վերաբերյալ (II) - Ինչի՞ն Հավատացիք, Որպեսզի Ստանաք Մեղքերի Թողություն
Պատգամներ ՄԱՏԹԵՈՍԻ Ավետարանի Վերաբերյալ (II) - Ինչի՞ն Հավատացիք, Որպեսզի Ստանաք Մեղքերի Թողություն
Պատգամներ ՄԱՏԹԵՈՍԻ Ավետարանի Վերաբերյալ (II) - Ինչի՞ն Հավատացիք, Որպեսզի Ստանաք Մեղքերի Թողություն
Ebook621 pages6 hours

Պատգամներ ՄԱՏԹԵՈՍԻ Ավետարանի Վերաբերյալ (II) - Ինչի՞ն Հավատացիք, Որպեսզի Ստանաք Մեղքերի Թողություն

Rating: 0 out of 5 stars

()

Read preview

About this ebook

Ապաշխարության վարդապետությունը բավական է, որպեսզի հոգեւոր հիվանդություն ստանաք:
Ամբողջ աշխարհում մարդիկ վախենում են SARS-ի (սուր-շնչառական) նման վիրուսներից, քանի որ նրանք, հնարավոր է, մահանան՝ ենթարկվելով նման անտեսանելի վիրուսների: Նմանապես, մերօրյա քրիստոնյաներն ամբողջ աշխարհում մահանում են իրենց մարմնով եւ հոգով` վարակվելով ապաշխարության վարդապետությամբ: Ո՞վ կիմանար, որ ապաշխարության վարդապետությունն այդքան սխալ է: Գիտե՞ք՝ ով ստիպեց քրիստոնյաներին ընկնել հոգեւոր շփոթության անդունդը: Նրանք հենց քրիստոնյա մեղավորներն են, որոնք ամեն օր ապաշխարության աղոթքներ են անում՝ մաքրվելու իրենց անձնական մեղքերից՝ միաժամանակ պնդելով, որ հավատում են Հիսուս Քրիստոսին որպես իրենց Փրկիչին: Հետեւաբար, պետք է մեղքերի թողություն ստանաք՝ հավատալով ջրի եւ Հոգու ավետարանական Խոսքին, որ Աստված տվել է մեզ ի սկզբանե: Չպետք է կորցնեք վերստին ծնվելու օրհնյալ պատեհությունը: Մենք բոլորս պետք է փախչենք հոգեւոր շփոթի մթին թունելից՝ հավատալով ջրի եւ Հոգու ավետարանական Ճշմարտությանը: Այնժամ կարող ենք նայել Ճշմարտության պայծառ լույսին, որ եկել է ջրի եւ Հոգու ավետարանով:

LanguageՀայերեն լեզու
PublisherPaul C. Jong
Release dateSep 14, 2023
ISBN9798215858080
Պատգամներ ՄԱՏԹԵՈՍԻ Ավետարանի Վերաբերյալ (II) - Ինչի՞ն Հավատացիք, Որպեսզի Ստանաք Մեղքերի Թողություն

Related to Պատգամներ ՄԱՏԹԵՈՍԻ Ավետարանի Վերաբերյալ (II) - Ինչի՞ն Հավատացիք, Որպեսզի Ստանաք Մեղքերի Թողություն

Related ebooks

Reviews for Պատգամներ ՄԱՏԹԵՈՍԻ Ավետարանի Վերաբերյալ (II) - Ինչի՞ն Հավատացիք, Որպեսզի Ստանաք Մեղքերի Թողություն

Rating: 0 out of 5 stars
0 ratings

0 ratings0 reviews

What did you think?

Tap to rate

Review must be at least 10 words

    Book preview

    Պատգամներ ՄԱՏԹԵՈՍԻ Ավետարանի Վերաբերյալ (II) - Ինչի՞ն Հավատացիք, Որպեսզի Ստանաք Մեղքերի Թողություն - Paul C. Jong

    paul_Arm13_coverFrontflap_Arm131st_page

    Պատգամներ ՄԱՏԹԵՈՍԻ Ավետարանի Վերաբերյալ (II)

    Ինչի՞ն Հավատացիք, Որպեսզի Ստանաք Մեղքերի Թողություն

    Smashwords Edition

    Copyright 2021 by Hephzibah Publishing House

    Բոլոր իրավունքները պահպանված են: Այս հրատարակչության ոչ մի մասը չի կարող վերարտադրվել, պահպանվել տեղեկատվական համակարգում կամ փոխադրվել էլեկտրոսարքերի միջոցով, մեխանիկական եղանակով, ֆոտոպատճենահանման, ձայնագրման կամ այլ եղանակով առանց հրատարակչի և հեղինակային իրավունքը ունեցողների նախնական գրավոր թույլտվության:

    Սուրբ Գրային մեջբերումները կատարված են «Արարատ» Ժամանակակից Արևելյան Հայերեն Աստվածաշնչից:

    ISBN 978-89-6532-481-2

    0copyright

       ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ   

    Նախաբան

    ԳԼՈՒԽ 9

    • Հավատացեք Հիսուս Քրիստոսին Ով եկավ որպես մեր Աստված (Մատթեոս 9:1-13)

    • Հիսուսն, Ով Եկավ Փրկելու Մեզ՝ Հոգևոր Անդամալույծներիս (Մատթեոս 9:1-13)

    • Կրոնական Հավատքն ընդդեմ Ջրի և Հոգու Ավետարանի Զորության Հավատքի (Մատթեոս 9:1-17)

    • Աստծո Գործավորները (Մատթեոս 9:35-38)

    ԳԼՈՒԽ 10

    • Բոլոր Հիվանդությունները Բուժելու Զորություն Կա Ջրի և Հոգու Ավետարանում (Մատթեոս 10:1-16)

    • Եկեք Ապրենք Որպես Աստծո Գործավորներ (Մատթեոս 10:1-8)

    ԳԼՈՒԽ 11

    • Հովհաննես Մկրտիչը Անհաջողակ չէր (Մատթեոս 11:1-14)

    ԳԼՈՒԽ 12

    • Հիսուսն Ասաց, որ Ցանկանում է Ողորմություն և Ոչ Թե Զոհ (Մատթեոս 12:1-8)

    • Ուզո՞ւմ Եք Պարզել, Թե Ինչ է Սուրբ Հոգու Դեմ Հայհոյանքը (Մատթեոս 12:9-37)

    • Աններելի Մեղքը եվ Վերստին Ծնվածների Պատասխանատվությունը (Մատթեոս 12:31-32)

    • Որտե՞ղ է Ցանկանում Բնակվել Սատանան (Մատթեոս 12:43-50)

    ԳԼՈՒԽ 13

    • Սերմնացանի Առակը (Մատթեոս 13:1-9)

    • Ձեզ Թույլ է Տրվում Իմանալ Երկնքի Արքայության Առեղծվածները (Մատթեոս 13:10-23)

    • Երկնքի Արքայությունը Նման է Մի Մարդու, ով Ցանում է Բարի Սերմը Իր Դաշտում (Մատթեոս 13:24-30)

    • Ջրի և Հոգու Ավետարանի Զորությունը (Մատթեոս 13:31-43)

    • Երկնքի Արքայությունը Նման է Արտի Մեջ Թաքնված Գանձի (Մատթեոս 13:44-46)

    • Երկնքի Արքայությունը Նման է Ծովը Նետված Ուռկանի Որ Հավաքում է Ամեն Տեսակ Ձուկ (Մատթեոս 13:47-52)

    • Մարիամը Վստահորեն Աստվածային չէր (Մատթեոս 13:53-58)

    02preface

    Նախաբան

    Աշխարհով մեկ շատ մարդիկ կան, որ ստանում են մեղքի թողություն: Արդյունքում, մենք կարիք ունենք մարդկանց առաջնորդելու Տիրոջ հետ քայլելու: Մենք պետք է եկեղեցի տանենք նրանց, ովքեր ստացել են իրենց բոլոր մեղքերի թողությունը: Ես հուսով եմ, որ շատ առաջնորդներ ոտքի կկանգնեն աշխարհի յուրաքանչյուր երկրում: Ես կցանկանայի, որ կարողանայի ուղարկել իմ աշխատակազմի բոլոր աշխատողներին դեպի աշխարհ, որպես Աստծո սուրհանդակներ, որպես միսիոներներ: Այնուամենայնիվ, եթե նրանք ուղարկվեին ազգերի մեջ, ապա ո՞վ կարող էր աջակցել այստեղի արդարության ավետարանի ծառայությանը որպես Աստծո ճրագակալներ: Ուստի ես հուսով եմ, որ Աստծո գործավորներ կբարձրանան ամեն երկրի մեջ, ամեն ազգից:

    Այս հրատարակությունը փրկվածների ապագա ղեկավարների համար իմ հոգևոր աճի շարքի երկրորդ հատորն է: Երբ ես ծառայում եմ Տիրոջը, հավատում եմ, որ Աստծու ժողովուրդը ոտքի կկանգնի: Ապագա առաջնորդների ակնկալիքով, ես պատրաստել եմ այս քարոզները ձայնաժապավենի վրա, որոնք հիմա ներկայացնում եմ ձեզ: Քարոզները, որոնք խմբագրվել և թարգմանվել են վաղվա ղեկավարներին վերապատրաստելու նպատակով, հոգու դաստիարակչական ուղերձները կբերեն ձեր սրտերին:

    Հավատում եմ, որ այս քարոզները հոգևոր կերակուր կլինեն բոլոր մարդկանց համար: Քանի որ անհնար է, որ բոլորս երես առ երես հաղորդակցվենք այլ ազգերի հավատացյալների և Աստծո աշխատողների հետ, հուսով եմ, որ այս գիրքը կիսելով, ես կարող եմ հոգևոր ընկերակցություն ունենալ նրանց հետ, ովքեր արդեն հավատացել են ջրի և Հոգու ավետարանին: Մենք բոլորս շնորհակալ ենք, որ Նա մեզ դարձրեց Իր աշխատողները՝ մեզ կերակրելով Կյանքի Սնունդը:

    Մինչ այժմ մենք տպագրել ենք ավելի քան 10 գիրք անգլերենով: Եվ մենք գտել ենք, որ գրքեր կարդացողներից շատերը շնորհակալ են մեղքի թողությունը ստանալու համար` հավատալով ջրի և Հոգու ավետարանին: Այժմ, նրանց հոգևոր աճի քարոզների միջոցով, ես ևս մեկ անգամ վկայում եմ նրանց, որ ջրի և Հոգու ավետարանը միակ ճշմարտությունն է, որը կյանք է տալիս: Համոզված եմ, որ նրանք կհասկանան, որ բոլոր սուրբ գրությունները լցված են ջրի և Հոգու ավետարանի ճշմարտությամբ: Եվ, ի վերջո, աշխարհի բոլոր մարդիկ խորապես կհասկանան, որ ջրի և Հոգու ավետարանը միակ ճշմարտությունն է: Երբ նրանք գիտակցեն ճշմարտությունը և դեն նետեն իրենց հույզերին ուղղված հավատը, նրանց սրտերը կլցվեն ջրի և Հոգու ավետարանով, դա է հավերժական փրկագնի միակ ճանապարհը: Եվ նրանք բոլորը կապրեն որպես Քրիստոսի աշակերտներ. դառնալ Նրա գործիքները, որոնք փրկում են կորցրած հոգիները. և կատարել Իր աշխատանքը կորած ոչխարների համար աշխարհով մեկ` նրանց հավատը դնելով ջրի և Հոգու ավետարանի զորության վրա:

    Ինչպես որ բույսը ծաղկում է, հետո պտուղ է տալիս, ես հավատում եմ, որ ճշմարիտ ավետարանի զորությունը ոչ միայն օրհնում է հավատացողներին, այլ նաև թույլ է տալիս նրանց ղեկավարել իրենց կյանքը որպես Աստծո աշխատողներ: Նրանք օրհնված կլինեն մարմնով և հոգով: Այժմ, բոլոր ազգերի Աստծո աշխատողները ցանելու են ջրի և Հոգու ավետարանի սերմերը և փրկելու են անթիվ մարդկանց իրենց մեղքերից: Երբ մենք քարոզում ենք ջրի և Հոգու ավետարանը, մենք շարունակելու ենք հաղթել: Մենք շատ պտուղներ կտանք՝ հավատալով այս ճշմարիտ ավետարանին: Մենք ապրում ենք բերքի ժամանակ և կունենանք փրկության պտուղների ավելի մեծ բերք: Այժմ մենք կհավատանք Նրա խոսքերին, շնորհակալ կլինենք Նրանից և կփառավորենք Նրան:

    Եթե Աստված թույլ տա, մենք կանենք այս բաները և ավելին: Եվ ես հավատում եմ, որ Նա կօրհնի մեզանից յուրաքանչյուրին: Թող Աստված հոգևոր և ֆիզիկական առատ օրհնություններ տա՝ Երկնքի սուրբ հավատի օրհնությունները և երկրի բարիքները բոլորին, ովքեր հավատում են ջրի և Հոգու ավետարանին:

    Փոլ Չ․ Ջոնգ

    Chapter0909

    Հավատացեք Հիսուս Քրիստոսին Ով եկավ որպես մեր Աստված

    < Մատթեոս 9:1-13 >

    «Եւ նա նաւը մտնելով անցաւ այն կողմը, եւ եկաւ իր քաղաքը։ Եւ ահա մի անդամալոյծ բերին նորա մօտ՝ մահճի մէջ դրած. Եւ Յիսուսը նորանց հաւատքը տեսնելով՝ անդամալոյծին ասեց. Քաջացիր, որդեակ, քո մեղքերը ներուած են քեզ։ Եւ ահա դպիրներից ոմանք իրանց մէջ ասեցին. Դա հայհոյում է։ Եւ Յիսուսը նորանց խորհուրդները տեսնելով, ասեց. Ի՞նչու էք չար բաներ խորհում ձեր սրտերումը։ Որովհետեւ ո՞րն է աւելի հեշտ. Ասել՝ Քո մեղքերը թողուած են քեզ, թէ ասել՝ Վեր կաց եւ ման եկ։ Բայց որ իմանաք, թէ մարդի Որդին իշխանութիւն ունի երկրիս վերայ մեղքեր թողելու. Այն ժամանակ անդամալոյծին ասեց. Վեր կաց քո մահիճը վեր առ եւ գնա քո տունը։ Եւ նա վերկացաւ գնաց իր տունը։ Եւ ժողովուրդները տեսնելով զարմացան, եւ Աստուծուն փառաւորում էին, որ այնպիսի իշխանութիւն է տուել մարդկանց։ Եւ Յիսուսն այն տեղից առաջ գնալով, տեսաւ մի մարդ, որ նստած էր մաքսատանը, անունը Մատթէոս, եւ նորան ասեց. Իմ ետեւից ե՛կ, եւ նա վերկացաւ գնաց նորա ետեւից։ Եւ եղաւ՝ երբոր նա տանը սեղանի վերայ նստած էր, եւ ահա շատ մաքսաւորներ եւ մեղաւորներ եկել բազմել էին Յիսուսի եւ նորա աշակերտների հետ։ Եւ Փարիսեցիները տեսնելով՝ նորա աշակերտներին ասեցին. Ի՞նչու համար ձեր վարդապետը ուտում է մաքսաւորների եւ մեղաւորների հետ։ Բայց երբոր Յիսուսը լսեց, նորանց ասեց, Առողջները բժշկի կարօտ չեն, այլ հիւանդները։ Գնացէք սովորեցէք՝ թէ ի՞նչ է. Ողորմութիւն եմ կամենում՝ եւ ոչ զոհ. Որովհետեւ ես չեմ եկել արդարներին կանչելու, այլ մեղաւորներին՝ ապաշխարութեան»։

    Սուրբ Գրքի այսօրվա հատվածի միջոցով ցանկանում եմ բոլորիդ հետ կիսվել Աստծո օրհնություններով: Վերը նշված հատվածը նկարագրում է Հիսուսի կողմից անդամալույծի բուժումը: Երբ մարդիկ անդամուլույծին բերեցին Հիսուսի մոտ, նա ասաց նրան. «Քաջացիր, որդեակ, քո մեղքերը ներուած են քեզ»: Այդ ժամանակ, լսելով Հիսուսի ասածը, դպիրներից ոմանք մտածեցին իրենց մեջ. «Նա հայհոյում է: Նա ամբարտավան է»: Իմանալով, թե ինչ են մտածում այս դպիրները, Հիսուսը նրանց ասաց. «Ի՞նչու էք չար բաներ խորհում ձեր սրտերումը։ Որովհետեւ ո՞րն է աւելի հեշտ. Ասել՝ Քո մեղքերը թողուած են քեզ, թէ ասել՝ Վեր կաց եւ ման եկ: Բայց որ իմանաք, թէ մարդի Որդին իշխանութիւն ունի երկրիս վերայ մեղքեր թողելու. Այն ժամանակ անդամալոյծին ասեց. Վեր կաց քո մահիճը վեր առ եւ գնա քո տունը»: Ոչ մի կերպ չէր կարող Հիսուսը չճանաչել դպիրների սրտերը: Ահա թե ինչու Նա ասաց նրանց. «Ի՞նչու էք չար բաներ խորհում ձեր սրտերումը»:

    Այդ դեպքում ո՞րն է չար խորհուրդը: Դա Տիրոջ զորությանը չհավատալն է: Տիրոջը չիմանալը և Նրան չհավատալը հենց չարիքն է: Հիսուսը ներել է մեր բոլոր մեղքերը, բացառությամբ Սուրբ Հոգուն հայհոյելու մեղքի, որը միակ մեղքն է, որը չի կարող ներվել: Այս մեղքը Հիսուսին չհավատալն է և ոչ էլ ջրի և Հոգու ավետարանին: Ուստի անհնար է, որ այս տեսակի մեղք գործածները անմեղ դառնան: Եթե մենք խոսեինք բոլոր մեղքերից ամենամեծ մեղքի մասին, ապա դա անհավատության մեղք է: Անհավատության այս մեղքը միլիոն անգամ ավելի մեծ է, քան այն մեղքերը, որոնք մենք կատարում ենք մեր գործերով: Նրան չհավատալը բոլորից ամենավատ ու ամենամեծ մեղքն է:

    Երբ չորս մարդիկ անդամալույծին բերեցին Հիսուսի մոտ, Հիսուսն անմիջապես ասաց նրան. «քո մեղքերը ներված են քեզ»: Այդ ժամանակ Հիսուսի կողքին դպիրներ էին կանգնած: Դպիրները զգալի կրթություն և գիտություն ստացած մարդիկ էին: Այսօրվա լեզվով ասած՝ նրանք համարժեք էին պետական պաշտոնյաներին: Այսպիսով, այս դպիրներն այդ ժամանակ Իսրայել պետության պետական պաշտոնյաներն էին: Լսելով, թե ինչ ասաց Հիսուսը անդամալույծին, նրանք իրենց մեջ մտածեցին. «Նա հայհոյություն է անում: Նա ամենամեծամիտն է նրանց մեջ, ում երբևէ տեսել ենք: Ինչպե՞ս է համարձակվում նա ասել. «Որդեակ, քո մեղքերը ներված են քեզ»: Ինչպե՞ս է Հիսուս կոչվող այս Մարդը այդպիսի բառեր ասում: Նա սրբապիղծ է»: Նրանք կարծում էին, որ Հիսուսն արտասանեց այնպիսի բառեր, որոնք ոչ ոք չպետք է արտասաներ: Քանի որ Հիսուսն ասաց. «Որդեա՛կ, քո մեղքերը քեզ ներված են», այս դպիրները, ովքեր չէին հավատում, որ Հիսուսը Աստված է, չէին կարող չմտածել այսպես:

    Հիսուսը Բոլորի Աստվածն է

    Այս դարաշրջանում և ժամանակներում, երբ մենք հեռուստացույց ենք նայում, հաճախ ենք հանդիպում որոշ հոգևոր առաջնորդների, ովքեր հաճախակի են ներկայանում և ասում. «Ես ներել եմ ձեր մեղքերը»: Քանի որ այդ մարդիկ, որպես սոսկ մարդ, այնպիսի բառեր են ասում, ասես Աստված լինեն, մենք նրանց կարող ենք համարել միայն ծայրահեղ ամբարտավան:

    Սուրբ Գրքի այսօրվա հատվածի մեջ դպիրները նույնպես այսպես էին մտածում՝ Հիսուսին համարելով բոլորովին ամբարտավան: Նրանք այդպես չէին ասում բառերով, բայց Հիսուսը գիտեր, թե ինչ են նրանք մտածում, և Նա ասաց նրանց, որ նրանք իրենց սրտում չար խորհուրդներ ունեն: Նա նախատեց նրանց չար մտքերը՝ ասելով. «Ես դա ասացի, որպեսզի իմանաք, որ Մարդու Որդին իշխանություն ունի երկրի վրա ներելու մեղքերը»: Եվ Նա իրականում ուզում էր, որ բոլորը գիտակցեին, որ Հիսուս Քրիստոսը, որը եկել է որպես Մարդու Որդի, իրոք զորություն ունի ներելու մեղքերը:

    Մենք ասում ենք, որ մարդը ամբարտավան է և հպարտ, երբ չգիտի իր պատշաճ տեղը և փորձում է իրեն Աստծուց բարձր դասել: Դպիրները կարծում էին, որ Հիսուսի ասածը հայհոյանք է Աստծո հանդեպ, քանի որ նրանք չէին հավատում, որ Նա իսկապես Աստվածն է և Աստծո Որդին: Բայց սա միայն նրանց չարության արտացոլումն էր, քանի որ Հիսուսն իրականում Աստված է: Հիսուսը Տերն է բոլոր բաների, Նա ստեղծել է մարդկությունն ու տիեզերքը, և Նա Տերն է այն ամենի, ինչ գտնվում է այս ամբողջ տիեզերքում:

    Այսպիսին է իրական Հիսուսը մեզ համար, բայց դպիրները չընդունեցին Նրա դիրքը: Հիսուսը նրանց ասաց, որ նրանք չար մտքեր ունեն, քանի որ գիտեր, թե ինչ են մտածում: Ուստի Նա ասաց. «Ես ասացի այդ ամենը, որպեսզի իմանաք, որ Մարդու Որդին իշխանություն ունի երկրի վրա ներելու մեղքերը: Եթե ես փոխարենը ասեի. «Որդյակ, վեր կաց, վերցրու քո անկողինը և գնա քո տունը», և եթե անդամալույծը վեր կենար, վերցներ իր անկողինը և գնար տուն, միգուցե դուք հասկանայիք: Բայց դա այդպես չէ»:

    Տերը բացատրեց դա՝ հակադրելով խոսքի երկու տարբեր ձևեր ասելով դպիրներին. «Որովհետեւ ո՞րն է աւելի հեշտ. Ասել՝ Քո մեղքերը թողուած են քեզ, թէ ասել՝ Վեր կաց եւ ման եկ»: Ձեր կարծիքով, դպիրներն ո՞րն էին ավելի հեշտ համարում: Նրանց համար ընդունելի կլիներ, եթե Հիսուսն ասեր. «Որդյակ, բուժվիր քո հիվանդությունից, վերցրու քո անկողինը և քայլիր», և ոչ թե՝ «Որդեա՛կ, քո մեղքերը քեզ ներված են»: Բայց քանի որ Հիսուսը Աստծո Որդին էր, Բացարձակ Էակը, որի ուժը դրանից շատ ավելի մեծ էր, Նա ասաց. «Քո մեղքերը քեզ ներված են», որպեսզի մարդիկ իմանան, որ Տերը զորություն ունի ներելու մարդկության մեղքերը: Դա նրանց տեղեկացնելու համար էր, որ Հիսուսն այս իրավասությունն ուներ ներելու մեղքերը, երբ Նա ասաց սա:

    Երբ մենք դավանում ենք, որ հավատում ենք այս Հիսուսին, ապա դա նշանակում է, որ բոլորս հավատում ենք, որ Նա Արարիչն է, ով ստեղծել է տիեզերքը և Փրկիչն է, ով փրկել է մեզ մեր բոլոր մեղքերից: Բայց իրականում կան պահեր, երբ մենք իջեցնում ենք Նրա դիրքը, քանի որ Հոր Աստծո համար Հիսուսը նրա Որդին է: Այնուամենայնիվ, չնայած Հիսուսն իսկապես Աստծո Որդին է, Նա Իր էությամբ նաև Ամենակարող Աստվածն է: Հիսուսն ինքը Աստված է, ով զորություն ունի ներելու մարդկության մեղքերը, և Նա է մեր Փրկիչը: Եվ Հիսուս Քրիստոսը եկավ այս երկիր և մաքրեց մեր բոլոր մեղքերը Իր մկրտությամբ և Խաչի արյունով:

    Ինչպե՞ս եք ընդունում Հիսուսին, և ինչպե՞ս եք հավատում Նրան ձեր սրտերում: Պատահաբար չե՞ք հավատում Հիսուսին, ինչպես հավատում էին դպիրները: Երբ Պետրոսը հավատաց Հիսուսին և խոստովանեց իր հավատքի մասին, նա ասաց. «Դու ես Քրիստոսը՝ կենդանի Աստծո Որդին»: Ինչպե՞ս ես վերաբերվում Հիսուսին, և ո՞վ է Նա քո համար: Դուք իսկապե՞ս հավատում եք, որ Հիսուս Քրիստոսը ճշմարիտ Աստվածն է: Հիսուս Քրիստոսի համար կա Հայր Աստված, բայց իմ և ձեր համար Հիսուս Քրիստոսը նույն Աստվածն է:

    Դուք Ճանաչո՞ւմ եք Հիսուսին Ինչպես Հարկն է

    Երբ Հիսուսն եկավ այս աշխարհ, Նա իրականում դատապարտվեց և արհամարհվեց, ինչպես մի աննշան անձնավորություն: Աստվածաշունչն ասում է. «Աշխարհքումն էր, եւ աշխարհքը նորանով եղաւ, եւ աշխարհքը նորան չ’ճանաչեց» (Հովհաննու 1:10): Այլ կերպ ասած, Նա, ով Արարիչն է և բոլորիս Տերը, եկավ այս աշխարհ, բայց աշխարհը չճանաչեց այս Տիրոջը և չընդունեց Նրան հարկ եղածի պես: Ո՞վ չընդունեց Նրան: Բոլորն այս աշխարհում:

    Մի՞թե մենք մոռացել ենք այս ճշմարտությունը, չնայած փրկվել ենք մեր բոլոր մեղքերից՝ հավատալով Նրան ջրի և Հոգու ավետարանի միջոցով: Պատահաբար չե՞ք մոռացել այն մասին, թե ով է Հիսուսը՝ անտեսելով Նրա պատիվն ու արժանապատվությունը: Հիսուս Քրիստոսից վեր Հայր կա, բայց մեզ համար «Հայր Աստված», Հիսուս Քրիստոսի հայրը, և Հիսուս Քրիստոսը՝ նույն Աստվածը և Բացարձակը: Ինչո՞ւ, որովհետև Նա մեր Տերն է, և որ Նա իրականում եկել է այս երկիր և ջրի և Հոգու ավետարանի միջոցով փրկել մեզ մեր բոլոր մեղքերից: Նա ոչ միայն լիազորություն ունի ներելու մեր մեղքերը, այլ նաև մեր Տերն է և Արարիչը, ով իրականում ստեղծել է մեզ բոլորիս: Նա իրականում մեր Տերն է, Աստված և Փրկիչը բոլորի համար:

    Պատահաբար չե՞ք մտածում, որ Հիսուսը ինչ-որ կերպ ցածր է Հայր Աստծուց, քանի որ նա Աստծո Որդին է, չնայած այն բանին, որ Հիսուսն ինքը Աստված է: Մարդկային տեսակետից, շատ մարդիկ հակված են մտածել, որ Հիսուս Քրիստոսը մեկ հորիզոնականով ցածր է Իր Հորից: Բայց Հիսուսը նաև ճշմարիտ Աստվածն է մեզ համար (1 Հովհաննու 5:20): Իր Հոր համար Հիսուս Քրիստոսը իսկապես Որդի է, բայց մեզ համար Նա Աստված է: Այս հավատքը չափազանց կարևոր է:

    Հիսուսն ինքը Աստված է, որին չպետք է ընդհանրապես անտեսել, Ամենակարող և Ամենազոր, ում չի կարելի իջեցնել: Հիսուսի աստվածությանը չհավատալը հավասարազոր է աններելի մեղք գործելուն: Աստված, ով ոչ միայն դարձել է Փրկիչ, ով փրկել է մեզ մեր բոլոր մեղքերից, ինչպես նաև մեր իրական Տերն է, ոչ այլ ոք է, քան Հիսուս Քրիստոսը:

    Քանի դեռ մենք չունենք այն հավատքը, որը ճիշտ է ճանաչում և հավատում Հիսուսին, մենք դպիրների նման կունենանք չար մտքեր: Եվ մենք, ի վերջո, արհամարհում ենք Հիսուսին: Որքա՞ն չար է մեզ համար Հիսուսին մեղադրել հայհոյանքի մեջ: Որքան չար է Նրան չհավատալը: Նրան չհավատալը բոլորի ամենամեծ մեղքն է: Դա այն պատճառով է, որ մարդիկ, ովքեր չեն հավատում Նրան, կապված են դժոխքին:

    Ես և դուք պետք է հավատանք Հիսուս Քրիստոսին որպես մեր Փրկչի և Աստծո Որդու: Մենք երբեք չպետք է մտածենք, որ մեր Հիսուսը ցածր է Հայր Աստծուց: Մենք պետք է Հիսուսին հավատանք որպես Աստծո: Հիսուս Քրիստոսը մեզ համար Աստված է: Նա հավասար է Հայր Աստծուն:

    Երբ Հիսուս Քրիստոսը եկավ այս աշխարհ, Նա խոնարհեցրեց իր անձը աներևակայելի չափով: Մարդկությունը մեղքից փրկելու համար Հիսուս Քրիստոսը մարդու մարմնով եկավ այս երկիր: Բայց, անարժան լինելով այդ դիրքին, որքա՞ն քիչ հարգանք ստացավ Նա և որքան արհամարհանք: Որքա՞ն տառապանքներ նա ընդունեց:

    Մենք, որ ունենք վերստին ծնունդ, արդյո՞ք չենք բարկանում, երբ նրանք, ովքեր վերստին ծնունդ չունեն, հպարտանում են, անտեսում և արհամարհում են մեզ: Սա այն պատճառով է, որ մեր սրտերում մենք հավատում ենք, որ մենք Աստծո ժողովուրդն ենք, և որ մենք իսկապես պատկանում ենք Հիսուսին և թագավորելու ենք Նրա հետ: Քանի որ մենք Աստծո ժողովուրդն ենք, մենք էապես տարբերվում ենք այս աշխարհում նրանցից, ովքեր չեն հավատում Հիսուս Քրիստոսին: Մենք նոր արարած ենք, մինչդեռ նրանք հին արարչագործություն են, և նրանք պետք է ոչնչանան, մինչդեռ մենք պետք է հավիտենական կյանք վայելենք և թագավորենք Հիսուսի հետ: Ահա թե ինչու, երբ մեզ անտեսում կամ ծաղրում են նրանք, ովքեր դեռ վերստին ծնված չեն, մեր հպարտությունը վիրավորվում է:

    Այսպիսով, երբ մենք ինքներս այսպիսին ենք, ինչպե՞ս կզգար Հիսուսը՝ Աստված ինքը: Մենք չենք էլ կարող պատկերացնել, թե որքան է վիրավորվել, երբ իր սեփական ստեղծագործությունը անտեսում է Իրեն՝ Արարիչ Աստծուն:

    Երբ չորս հոգի անդամալույծին բերեցին Հիսուսի մոտ, նա ասաց նրան. «որդեակ, քո մեղքերը ներված են քեզ: Կանգնիր և քայլիր»: Սա մի բան էր, որ Հիսուսն ավելի քան իրավունք ուներ ասելու: Հիսուսն ասաց դա անդամալույծին, քանի որ նա իսկապես հավատում էր, որ Հիսուսը Աստծո Որդին է և բացարձակ մեկը: Այս անդամալույծն իր սրտում իսկապես հավատում էր, որ Հիսուսն իր Փրկիչն է և Աստված: Նա հավատում էր, որ Քրիստոսը եկել է այս երկիր մարդու մարմնով և փրկել է իրեն:

    Նա այնպիսի սրտով էր մոտեցել Հիսուսին, որ մեր Տերը, իմանալով նրա սրտի միջինը, ասաց նրան. «Որդեակ, քո մեղքերը ներված են քեզ»: Քանի որ անդամալույծը ճանաչեց, թե ով է Հիսուսը և հավատաց Նրան, նրա մեղքերը իրոք ներվեցին:

    Ահա թե ինչու կարևոր է գիտակցել, թե ով է Հիսուսը, երբ հայտարարում ենք, որ հավատում ենք Նրան: Եթե մենք հարկ եղածի պես չենք ճանաչում Հիսուսին, ապա մեր ամբողջ հավատքը անկում է ապրում: Երբ մենք ճիշտ ենք ճանաչում Աստծուն, մեր հավատքը դառնում է ամբողջական: Քանի դեռ մենք Հիսուս Քրիստոսին պատշաճ կերպով չենք ճանաչում, մեր սրտերը չեն կարող հենվել ամուր հավատքի վրա, նույնիսկ եթե մենք փրկվել ենք մեր մեղքերից՝ հավատալով ջրի և Հոգու ավետարանին: Նրանք, ովքեր չունեն ճիշտ հավատք, չեն կարող ամուր կանգնել: Չնայած նրանք ունեն այն գիտելիքները, որը նրանց հնարավորություն է տալիս ստանալու մեղքի թողություն, նրանք չգիտեն, ինչպես առաջնորդվել, ում հնազանդվել կամ ինչպես ապրել: Եվ, ի վերջո, նրանք հրաժարվում են իրենց հավատքից:

    Այդ պատճառով մենք պետք է հավատանք ոչ միայն այս ավետարանին, այլև պետք է ապրենք այնպիսի կյանքով, որը հավատում է Հիսուսին և հետևում Նրան: Եթե մենք մեր մեղքերից ազատվել ենք՝ հավատալով Հիսուս Քրիստոսին, ապա մենք դարձել ենք Նրա ժողովուրդը, որը պետք է ենթարկվի Նրա կամքին՝ ըստ իր պատվիրանների: Հիսուսը կարող է մեղքերի թողություն տա ոչ միայն մեզ՝ Աստծո ժողովրդին, այլև այս աշխարհի բոլոր մարդկանց:

    Այսպիսով, Հիսուսի ասածը տեղին էր միայն Նրա համար, և այնուամենայնիվ, քանի որ մարդիկ այնքան էլ չէին գիտակցում, թե ով է Հիսուսը, նրանք չկարողացան հասկանալ ճշմարտության Խոսքը, որը Նա ասաց:

    Այլ կերպ ասած, Հիսուս Քրիստոսն ունի իշխանություն ներելու մեր մեղքերը: Չկա այլ անուն, որով մենք կարողանանք ազատվել մեր մեղքերից: Աստվածաշնչում գրված է. «Եւ էլ մի ուրիշ ոչ մէկով փրկութիւն չկայ. Որովհետեւ ուրիշ անուն էլ չկայ երկնքի ներքեւ մարդկանց տրուած, որով կարելի լինի մեզ փրկուիլ» (Գործք Առաքելոց 4:12): Այսօրվա սուրբ գրային հատվածում Հիսուսն ասում է. «Որովհետեւ ես չեմ եկել արդարներին կանչելու, այլ մեղաւորներին՝ ապաշխարութեան» (Մատթեոս 9:13): Նման իշխանություն ունի միայն Հիսուսը:

    Իրականում, այն, ինչ բավականին անհնար է թվում մեր աչքերում, Նրա համար բավականին պարզ է: Մենք պետք է հավատանք Նրան Իր տեսանկյունից: Նման հավատքի հիման վրա մենք ամեն անգամ աղոթում ենք առաջին հերթին Աստծուն: Դրանով մենք խոստովանում ենք, որ Նա Աստված է և կոչ ենք անում ոչ միայն Հայր Աստծուն, այլ նաև Հիսուսին և Սուրբ Հոգուն: Մեզ համար Հայր Աստված Աստված է, ինչպես Հիսուս Քրիստոսն Աստված է, և նույնը՝ Սուրբ Հոգին: Քանի որ Սուրբ Երրորդությունը մեկ Աստված է, երբ մենք կանչում ենք Նրա անունը և հավատում Նրան, մենք չպետք է Հիսուսին կամ Սուրբ Հոգուն համարենք որպես ցածր Աստված, որ զիջում է Հայր Աստծուն: Փոխարենը, մենք պետք է Երրորդության մասին մտածենք որպես նույն Աստված:

    Քանի որ Երրորդություն Աստվածը իրականում նույն Աստվածն է, մենք բոլորս պետք է այդպես հավատանք: Հայր Աստվածը, Հիսուս Քրիստոսը և Սուրբ Հոգին իրարից տարբերվում են միայն դիրքերով և դերերով, բայց մեզ համար Հայրը, Որդին և Սուրբ Հոգին նույն Աստվածն են: Ուստի, երբ մենք աղոթում ենք, և երբ էլ մտածում ենք Հիսուսի մասին և կանչում Նրան, մենք պետք է հավատանք Նրան որպես իսկապես ամենազոր և ամենագետ Աստծո: Աստված, որն ունի զորություն ներելու մարդկության մեղքերը և դատելու բոլորին:

    Մեր սրտերում պետք է այսպես հավատանք: Պետք է հավատանք Հիսուս Քրիստոսին որպես Աստծո, որպես Բացարձակ Մեկի, ով իշխում է բոլորի վրա: Երբ այսպիսի հավատք ունենանք, մենք չենք կորչի և մոլորվի արդար ճանապարհից, այլ կարող ենք ապրել այնպես, որ մեր կյանքը համապատասխան լինի Հիսուս Քրիստոսի Խոսքին: Ինչո՞ւ: Այն պատճառով, որ Հիսուսն Աստված է, մեր Բացարձակը, Իր գործերը չենք կարող համարել անօգուտ գործեր, այլ ընդունում ենք Նրա գործերը որպես բացարձակ Խոսք, որին պետք է հավատալ և հետևել: Ուստի մենք երբեք բացասաբար չենք արձագանքում այն փաստին, որ Հիսուսը ներել է մեր մեղքերը, և որ Հիսուսը իշխում է մեզ վրա: Մեզ համար միանգամայն բնական է, որ Նրա կողմից ղեկավարվենք և առաջնորդվենք, իսկ մեզ համար սա ինքնին մեր երջանկության աղբյուր է: Քեզ համար դա այդպես չէ՞:

    Մինչև օրս, Հիսուսն Աստված է, թե՞ մարդ, ամենից հաճախ տրվող հարցերից է և մի նյութ, որի մասին վիճում են աստվածաբանները, և առանց որևէ եզրակացության, այս վեճը վերջ չունի: Նրանցից շատերը չեն կարող նույնիսկ բացատրել Երրորդության վարդապետությունը: Արդյունքում, չնայած նրանք պնդում են, որ հավատում են Հիսուսին որպես իրենց Փրկչի, նրանց մեղքերը դեռ մնում են չներված․ նրանք ասում են, որ Հիսուսը փրկել է իրենց, բայց նրանք չգիտեն մեղքի իրական թողությունը: Իսկ ծայրահեղ դեպքերում, շատ կրոնավորներ նույնիսկ ասում են, որ այլ կրոններում նույնպես կա փրկություն:

    Քանի որ նրանք չգիտեն Հիսուսի աստվածությունը և չեն հավատում դրան, նրանք չեն փրկվել իրենց մեղքերից, նույնիսկ երբ նրանք պնդում են, որ հավատարիմ են քրիստոնեությանը: Եվ նրանք պնդում են, որ կարելի է գտնել փրկություն և մտնել Երկնքի Թագավորություն նույնիսկ ոչ քրիստոնեական կրոնի միջոցով՝ արդարանալով՝ այլ կրոնների հետ խաղաղ ներդաշնակություն գտնելու անհրաժեշտությամբ: Ահա թե ինչու նրանք բոլորը պարտավոր են ոչնչանալու:

    Ի՞նչն է դրդել որոշ աստվածաբանների նման բաներ ասել: Նրանք ասում են այս բաները, քանի որ չգիտեն, թե իրականում ով է Հիսուսը և չեն հավատում, որ Նա ինքն Աստված է: Այսպիսով, չնայած նրանք գիտակցում են, որ Նա Փրկիչն է, որը զորություն ունի ներելու մեղքերը, երբ հարցը վերաբերում է նրան՝ Նա մարդ է, թե՞ Աստված, նրանք չեն գիտակցում, որ Նա իրականում Աստված է: Նրանց հավատքը նման է ավազի վրա կառուցված տան, և այն միանգամից կընկնի աչքի մի թարթումով:

    Հզոր Աղանդի Հիմնադրի Կործանումը

    Կար քրիստոնեական մի աղանդի հայտնի հիմնադիր, որը ժամանակին բավականին ազդեցիկ էր ամբողջ Կորեայում: Նախքան իր աղանդը հիմնելը, նա երեց էր Երիցական եկեղեցում: Մի օր մի զարմանալի հրաշք զորություն իջավ նրա վրա: Երբ նա ձեռքերը դնում էր մարդկանց վրա Հիսուսի անունով, նրանք բուժվում էին իրենց հիվանդություններից, և շատ մարդիկ սկսեցին նրան հարգել և հետևել նրան: Նա ի վերջո լքում է Երիցական եկեղեցին, որպեսզի հիմնի իր հարանվանությունը: Հագնելով սպիտակ հանդերձներ և կանգնելով շատերի առջև՝ նա գործի դրեց իր թվացյալ հրաշագործ ուժը, և երբոր դա անում էր, նրա հետևորդները ցատկում էին, ծափահարում էին և ուրախությունից գոռում՝ միասին ստեղծելով բավականին տպավորիչ տեսարան: Նրա հետևորդները ամբողջովին կորցնում էին իրենց բանականությունը՝ լցնելով նրա գանձարանը իրենց թանկարժեք զարդերով՝ ոսկուց մինչև արծաթ: Ուղղակի մեկ հանդիպում անցկացնելով՝ նա կարող էր հավաքել այնքան թանկարժեք զարդեր և գանձեր, որ մի քանի խոշոր տոպրակներ լցնի, և այդպիսով նա հարստացավ՝ գնելով հսկայական հողատարածքներ և տներ:

    Չնայած որ նա իր մեծ հարստությունը կուտակել էր Հիսուսի անունով այդպիսի հրաշքներ գործելով, բայց քանի որ չէր հավատում Հիսուսին, ոչ էլ Աստծուն և Աստծո Խոսքին, իր կյանքի վերջին օրերին նա հայհոյում էր Հիսուսին: Դրանից հետո նա հրամայում է իր օգնականներին հեռացնել եկեղեցիներից բոլոր խաչերը: Ի վերջո, նա ուրանում է Հիսուսին, և նրա հավատքը ամբողջովին կործանվում է: Այդպիսին էր մեկի վախճանը, ով չէր հավատում Հիսուսին՝ որպես Աստծո:

    Մեր հավատքի արմատը, որը հավատում է Հիսուս Քրիստոսին որպես մեր Փրկչի, «Հիսուսը Աստված է» փաստն է: Միայն այն ժամանակ, երբ մենք կհավատանք, որ Հիսուս Քրիստոսը Աստված է, կկարողանանք հավատալ, որ Նա եկել է այս երկիր մարդկային մարմնով, վերցրել մեր մեղքերը՝ մկրտվելով, մահացել Խաչի վրա և դրանով փրկել մեզ: Հավատալով դրան, մենք կարող ենք ստանալ մեր մեղքերի թողությունը: Միայն այն ժամանակ, երբ մենք կհավատանք Հիսուսի աստվածությանը, կկարողանանք ճանաչել, որ Հիսուսի բոլոր Խոսքերը ճշմարիտ են և կհետևենք Նրան:

    Քանի դեռ չեք հավատում Հիսուսին որպես Աստված, ձեր հավատքը անկասկած կքանդվի, անկախ նրանից, թե որքան եռանդով կարող եք հավատալ, որ Նա ձեր Փրկիչն է: Եվ վերջում, երբ Տիրոջը ծառայելիս բախվում եք որոշ հոգևոր խնդիրների, դուք նույնպես ստիպված կլինեք լքել Հիսուսին և Հայր Աստծուն: Ուստի մեզ համար չափազանց կարևոր է հավատալ, որ Հիսուսը մեր Փրկիչն է, արարչագործության Աստվածն ու դատաստանի տերը:

    Աստվածաշնչի այսօրվա հատվածի մեջ դպիրների անհաջողությունը, չնայած որ հավատում էին Աստծուն, այն էր, որ նրանք չէին ճանաչում, թե ով է Հիսուսը: Ի տարբերություն նրանց, անդամալույծը Հիսուսին ճանաչում էր որպես Աստված և հավատում իր հոգու խորքում, և դրա համար Հիսուսը ասաց նրան. «Որդեակ, քո մեղքերը քեզ ներված են»: Նա ստացավ մեղքերի թողություն և ամբողջովին ապաքինվեց իր հիվանդությունից, և այժմ կարող է վերադառնալ իր տուն: Մինչդեռ դպիրները նախատվում էին, քանի որ նրանք չէին գիտակցում, թե ով է Հիսուսը և չէին հավատում Նրան: Նրանք ոչ միայն նախատվեցին, այլև չկարողացան ստանալ իրենց մեղքերի թողությունը, և նրանք կապկպված մնացին կրակի հավերժական փոսում:

    Տերը Եկավ Կանչելու Այնպիսի Թույլ մարդկանց, ինչպիսին Մենք ենք

    Հիսուսն ասաց. «Ես եկա ոչ թե արդարներին, այլ մեղավորներին ապաշխարության կանչելու»: Ահա թե ինչու Աստվածաշունչը Հիսուս Քրիստոսին անվանում է նաև որպես Մարդու Որդի, ով ծնվել է Մարիամ անունով կույսի միջոցով, որպես մարդու որդի: Քանի որ Աստված դարձավ մարդու որդի, և քանի որ Ամենակարող Աստված եկավ որպես մարդու որդի մեզ փրկելու համար, Նա նաև կոչվում է Մարդու Որդի: Հիսուսը՝ ճշմարիտ Աստված, եկավ փրկելու ամբողջ մարդկությունը որպես Մարդու Որդի, բայց մեկը, մի անդամալույծ, ճանաչեց Նրան, իսկ մեկ այլ մարդ չկարողացավ ճանաչել Նրան: Այստեղ է գտնվում այն խաչմերուկը, որը բոլորին տանում է կամ դեպի փրկություն, կամ դեպի կորուստ:

    Ուստի Հիսուսի աստվածության հանդեպ հավատք ունենալը նույնքան կարևոր է, որքան մեզ համար ջրի և Հոգու ավետարանի հանդեպ հավատքը: Հավատալը, որ Հիսուսն Աստված է, հավատի հիմնական հիմքն է, և այդ հավատքն է, որ կպահպանի մեր հոգևոր կյանքը մինչև վերջին օրերը:

    Աստվածաբաններն ու անհամար մարդիկ վիճել են Հիսուսի մարդկային կամ աստվածային լինելու հարցի շուրջ, և այս բանավեճը դեռ չի ավարտվել: Բայց հավատով մենք կարող ենք մեկընդմիշտ լուծել այս հարցը: Հիսուսն Աստված է: Նա Ամենակարող Աստված է: Ինչպես Հայր Աստվածն է Ամենակարող, ինչպես նաև Սուրբ Հոգին, այնպես էլ՝ Հիսուս Քրիստոսը:

    Հիսուսը մեր Փրկիչ Աստվածն է և Աստծո Որդին

    Ծննդոց 1:2-ում ասվում է. «Եւ երկիրն անձեւ ու դատարկ էր. եւ խաւար կար անդունդի վերայ. եւ Աստուծոյ Հոգին շրջում էր ջրերի վերայ»:

    Այստեղ «Աստծո Հոգին» վերաբերում է Սուրբ Հոգուն: Այն, որ Աստծո Հոգին պտտվում էր ջրերի երեսին, նշանակում է, որ Սուրբ Հոգին սավառնում էր այս մթնոլորտի վրա: Այդ ժամանակ Աստված ամեն ինչ ստեղծեց մեկ առ մեկ Իր Խոսքով: Ծննդոց 1-ից 2-ը, որը նկարագրում է երկնքի և երկրի Աստծո ստեղծման մասին, հիշատակվում է ոչ միայն Աստված, այլև հիշատակվում են Նրա Որդին և Սուրբ Հոգին: Երբ Աստված ստեղծեց մարդուն, Նա ասաց. «Եկեք մարդուն ստեղծենք մեր պատկերով»: Այսպիսով, «մեր» արտահայտությունից մենք հստակ տեսնում ենք, որ Աստված Երրորդություն է:

    Երբ Աստված սկզբում ստեղծեց երկինքն ու երկիրը, Նա ասաց. «Թող լույս լինի»: Այս հատվածը խոսում է նաև Հիսուս Քրիստոսի մասին: «Աստծո Հոգին շրջում էր ջրերի վրա» հատվածը վերաբերում է Սուրբ Հոգուն: Այսպիսով, Հայր Աստված, Որդին և Սուրբ Հոգին բոլորը մեկ Աստված են:

    Եռյակ Աստծու երեք անձերն էլ նույն Ամենակարող Աստվածն են: Մենք չպետք է մոռանանք, որ մենք փրկվել ենք՝ հավատալով Եռյակ Աստծո այս բոլոր երեք Անձերին: Իմ սիրելի քրիստոնյա եղբայրներ և քույրեր, հավատո՞ւմ եք, որ Հիսուսը Ամենակարող և Բացարձակ Աստված է, և որ Փրկիչն է: Բոլորը պետք է հավատան այս ճշմարտությանը, քանի որ այն չափազանց կարևոր է: Այսպիսով, մենք պետք է կրկին ու կրկին հաստատենք այս հավատքը մեր սրտերում: Մենք այս ճշմարտությունը պետք է տեղադրենք մեր սրտերում և վերահաստատենք այն:

    Անկախ նրանից, թե որքան ջերմեռանդորեն ենք հավատում Հիսուսին որպես մեր Փրկչի, եթե չենք հավատում Նրա Անձին որպես Բացարձակ Աստծո, ապա մեր հավատքը կփլուզվի: Այսպիսի հավատքը, որը փլուզվելու է, ամուր չէ, և այն մեզ դարձնում է անկարող գիտակցելու, որ Աստծո զավակներ ենք և Նրա գործակիցները: Մարդիկ, ովքեր այսպիսի հավատքի մեջ են, հավատարիմ են քրիստոնեությանը սոսկ որպես աշխարհի կրոններից մեկը և Հիսուսին համարում են սոսկ իրենց կրոնի հիմնադիրը: Արդյունքում, նրանք մտածում են. «Ուստի ես երևի հավատում էի աշխարհի շատ կրոններից միայն մեկին» և կորչում են: Իմ հույսն ու աղոթքն է, որ ձեր հավատքը այսպիսի տկար հավատք չլինի:

    Երբ ես հասկացա ջրի և Հոգու ավետարանի ճշմարտությունը, ես հասկացա, որ վարդապետական հավատքը, որքան էլ որ մարդը ուսումնասիրի, ապարդյուն է և ոչ այլ ինչ, քան թթխմոր: Գոյություն ունեն տարբեր տեսակի աստվածաբանություններ, որոնք ոչնչով չեն տարբերվում այս աշխարհի աշխարհիկ գիտելիքներից, որոնք պետք է թափվեն աղբամանների մեջ: Նման անօգուտ գիտությունը, որը չունի ոչ պատասխան, ոչ էլ ճշմարտություն, բայց միայն օրեցօր հակասություններ է առաջացնում, ոչ այլ ինչ է, քան թթխմոր:

    Մասնավորապես, թույլ տվեք զգուշացնել ձեզ, որ վերստին ծնունդ ունեցողները և նրանք, ովքեր ցանկանում են վերստին ծնվել, պետք է խուսափեն դրանից: Մեր Տեր Հիսուսն ասում է. «Տեսէք եւ զգոյշ կացէք Փարիսեցիների եւ Սադուկեցիների խմորիցը» (Մատթեոս 16:6): Ինչո՞ւ: Քանի որ հենց որ մեկը ուտում է այսպիսի խմորով հաց, դժվար թէ վերստին ծնվի, իսկ եթե վերստին ծնունդ ունեցողը ուտի, կմահանա: Ես այնքան շնորհակալ եմ այս հավատքի կյանքի համար, որ հիմա ունեմ, որտեղ ես հանդիպել եմ ջրի և Հոգու ավետարանին և առաջնորդվում եմ իմ Աստված Հիսուս Քրիստոսի կողմից:

    Մենք պետք է գիտակցենք և հավատանք, որ Հիսուսը բացարձակապես Աստված է: Հիսուսը բացարձակ մեկն է: Հիսուս Քրիստոսը Բացարձակ Աստված է: Նա ճշմարիտ Աստվածն է, որն ունի նույն իշխանությունը, զորությունը, ուժը և ինքնիշխանությունը, ինչ՝ Հայր Աստվածը:

    Հիսուսը մի անգամ ասաց Փիլիպպոսին. «․․․ինձ տեսնողը Հօրը տեսաւ» (Հովհաննու 14:9): Մինչ այժմ ոչ ոք չի տեսել Հայր Աստծուն, բայց նա, ով տեսել է Հիսուսին, արդեն տեսել է Հորը: Դա պայմանավորված է նրանով, որ Հիսուսն ինքը Աստված է: Եվ Հիսուսը նաև ասում է, որ Նա երկրի վրա զորություն ունի ներելու մեղքերը: Մենք պետք է հավատանք Աստծո Խոսքին: Իմ անկեղծ ցանկությունն է, որ ես և դուք, բոլորս ունենանք այս հավատքը մեր սրտերում:

    Չնայած ես շատ կցանկանայի, որ այսպիսի հավատք ունենայինք, այս աշխարհում շատ մարդիկ կան, ովքեր նման են դպիրներին: Մենք պետք է լավ գիտակցենք այս փաստը: Երբ մենք ավետարան ենք քարոզում, նրանց համար, ովքեր չեն հավատում, որ Հիսուսն Աստված է, անկախ նրանից, թե որքան ենք նրանց ասում ջրի և Հոգու ավետարանի մասին, ամեն ինչ իզուր է: Սա այն պատճառով է, որ երբ այդպիսի մարդիկ լսում են Խոսքը՝ առանց իրենց սրտի խորքում հավատալու, որ Հիսուսն Աստված է, այն, ինչ լսում են, վերածվում է զուտ վարդապետության:

    Եթե մենք չենք ցանկանում այդպիսի մարդկանց նմանվել, ապա մեր սրտերում պետք է հավատանք, որ մեզ փրկած Հիսուսը հենց Աստվածն է: Ճշմարտության Խոսքը կարող է գործել մեր կյանքում միայն այն ժամանակ, երբ մենք հավատում ենք Հիսուսին որպես արարչագործության Աստծո, ով ստեղծել է ամբողջ տիեզերքն ու դրա մեջ եղած ամեն ինչ, հավատում ենք Նրան որպես Փրկիչ, և հավատում ենք նրան որպես դատաստանի Աստված:

    Հիսուսը հիմա էլ կենդանի է, և Նա թագավորում է մեզ վրա որպես Բացարձակ Աստված: Մեր Հովիվը դառնալով ՝ Նա մեզ տանում է դեպի լավ տեղեր, և Նա նաև իշխում է բոլորի վրա՝ ամբարիշտների և արդարների, և հավատացյալների ու անհավատների վրա: Մենք պետք է հավատանք, որ Հիսուս Քրիստոսից բացի չկա Աստված: Մենք պետք է իմանանք, որ հենց այս Հիսուս Քրիստոսը, որին մենք հավատում ենք և հետևում, ղեկավարում է ողջ տիեզերքը:

    Ձեր Կարծիքով ո՞վ է Հիսուսը

    Ձեր կարծիքով ո՞վ է Հիսուս Քրիստոսը: Ի՞նչ ես կարծում, Նա Աստված է, թե՞ մի իմաստուն մարդ: Դուք կարծո՞ւմ եք, որ Հիսուսը Աստված է, և արդյո՞ք հավատում եք նրան:

    Հիսուսը չի կարող համեմատվել պարզապես արարվածների հետ, քանի որ Նա՝ Հայր Աստծո և Սուրբ Հոգու հետ, մեկն է, ով ստեղծեց երկինքն ու երկիրը և ամեն ինչ տիեզերքում ի սկզբանե: Ո՞վ է ստեղծել և վարում այս գալակտիկան: Ո՞վ է կարգ հաստատել տիեզերքում և ղեկավարում այս ամբողջ տիեզերքը առավելագույն ճշգրտությամբ: Դա Հիսուս Քրիստոսն է:

    Հիսուս անունը նշանակում է Փրկիչ, իսկ Քրիստոս անունը նշանակում է օծյալ Թագավոր: Սա նշանակում է, այլ կերպ ասած, որ Հիսուսն ինքը Աստված է: Մեր Աստված՝ Հիսուս Քրիստոսը, այժմ ղեկավարում է այս տիեզերքն ու դրա մեջ եղած ամեն ինչ: Եվ դրախտը, և դժոխքը նույնպես գտնվում են Հիսուս Քրիստոսի տիրապետության տակ:

    Պատճառը թե ինչու ես շարունակում եմ շեշտել, որ մեր սրտերը պետք է ունենան այս հավատքը, այն է, որ հավատքը բխում է Խոսքը լսելուց, ճիշտ ինչպես Աստվածաշունչն է ասում. «Ուրեմն հաւատքը լսելուցն է, եւ լսելը՝ Աստուծոյ խօսքիցը» (Հռոմեացիս 10:17): Ձեր հավատքը, որը հիմնված է Աստծո Խոսքի վրա, ձեզ ուժ կտա հաղթահարելու գալիք հալածանքները կամ նեղությունները: Ահա թե ինչու դուք պետք է շարունակեք լսել Խոսքը և ամրացնել ձեր հավատքը՝ հավատալով, որ Հիսուս Քրիստոսը Բացարձակ Աստված է, և որ դուք կրկին ծնվել եք ջրի և Հոգու ավետարանի միջոցով:

    Այսպիսի հավատքով դուք իրականում կարող եք Աստծո օգնությունը ստանալ ձեր առօրյա կյանքում: Եվ դուք կարող եք համարձակ լինել, և ձեր աղոթքները կարող են պատասխանվել, երբ դուք աղոթեք Աստծուն՝ հավատալով, որ Հիսուսը Բացարձակ Աստված է: Նման գիտելիքն ու հավատքը ուժեղացնում են ձեր աղոթքների զորությունը:

    Քրիստոնեությունը լայն տարածում է գտել ամբողջ աշխարհում, բայց իրականում նույնիսկ դրա հիմքը ամուր չի դրվել: Այս հիմքը կառուցվել է Վաղ եկեղեցու ժամանակաշրջանում, բայց այն քանդվել է շատ արագ: Անկախ նրանից, թե որքան կարող է տևել քրիստոնեության պատմությունը, քանի որ դրա հիմքը կորել է, դրա պատմությունը պետք է վերաշարադրել:

    Նայեք այս աշխարհում հայտնի դասախոսներին և աստվածաբանության դոկտորներին: Նույնիսկ եթե նրանք բացահայտորեն քննադատվում և դատապարտվում են, նրանք ի պատասխան չեն կարող ոչ մի բառ ասել, և երբ նրանց խնդրում են քննադատել կեղծ դոկտրինները կամ փաստարկները, նրանք ի վիճակի չեն ընդհանրապես որևէ քննադատություն ներկայացնել: Այն ամենը, ինչ նրանք փորձում են անել, դա անօգուտ ջանքեր են, և քանի որ նրանք ոչինչ չգիտեն ճշմարտության մասին, նրանք չեն կարող որևէ լուրջ քննադատություն ներկայացնել: Երբ նրանք, ովքեր պնդում են, որ հավատում են Աստծո Խոսքին, նույնիսկ չեն հասկանում այն և ոչ էլ պատշաճ կերպով հավատում դրան, արդյո՞ք ակնհայտ

    Enjoying the preview?
    Page 1 of 1