Discover millions of ebooks, audiobooks, and so much more with a free trial

Only $11.99/month after trial. Cancel anytime.

...Մոռացողները
...Մոռացողները
...Մոռացողները
Ebook153 pages1 hour

...Մոռացողները

Rating: 0 out of 5 stars

()

Read preview

About this ebook

"Դագ Հյուարդ-Միլզը բազմաթիվ գրքերի հեղինակ է, այդ թվում՝ լավագույնս վաճառվող «Հավատարմություն եւ անհավատարմություն» (“Loyalty and Disloyalty”) ձեռնարկի։ Նա հիմնադիրն է երկու հազարից ավելի եկեղեցիների հարանվանության, որը կոչվում է The Lighthouse Chapel International («Լայթհաուս Չեփըլ Ինթերնեշընլ»՝ «Միջազգային Փարոս մատուռ»)։

Միջազգային ավետարանիչ Դագ Հյուարդ-Միլզը հոգեւոր սպասավորություն է իրականացնում «Բժշկարար Հիսուս» միջազգային արշավներում եւ խորհրդաժողովներում՝ ողջ աշխարհում։ Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք"

LanguageՀայերեն լեզու
Release dateApr 27, 2018
ISBN9781641342728
...Մոռացողները
Author

Dag Heward-Mills

Bishop Dag Heward-Mills is a medical doctor by profession and the founder of the United Denominations Originating from the Lighthouse Group of Churches (UD-OLGC). The UD-OLGC comprises over three thousand churches pastored by seasoned ministers, groomed and trained in-house. Bishop Dag Heward-Mills oversees this charismatic group of denominations, which operates in over 90 different countries in Africa, Asia, Europe, the Caribbean, Australia, and North and South America. With a ministry spanning over thirty years, Dag Heward-Mills has authored several books with bestsellers including ‘The Art of Leadership’, ‘Loyalty and Disloyalty’, and ‘The Mega Church’. He is considered to be the largest publishing author in Africa, having had his books translated into over 52 languages with more than 40 million copies in print.

Related to ...Մոռացողները

Related ebooks

Reviews for ...Մոռացողները

Rating: 0 out of 5 stars
0 ratings

0 ratings0 reviews

What did you think?

Tap to rate

Review must be at least 10 words

    Book preview

    ...Մոռացողները - Dag Heward-Mills

    Բովանդակություն

    ՄՈՌԱՑՈՂՆԵՐԻ ԱՆԻՐԱՎՈՒԹՅՈՒՆԸ

    ՎԵՑ ՊԱՏՃԱՌ, ԹԵ ԻՆՉՈՒ Է ՀԻՇԵԼԸ ԿԱՐԵՎՈՐ

    ՀԻՆԳ ՉԱՐԻՔ, ՈՐՈՆՔ ԱՅՑԵԼՈՒՄ ԵՆ ՄՈՌԱՑՈՂՆԵՐԻՆ

    ՈՒԹ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՍԽԱԼ, ՈՐ ԹՈՒՅԼ ԵՆ ՏԱԼԻՍ ՄՈՌԱՑՈՂՆԵՐԸ

    ՅՈԹ ԲԱՆԱԼԻ, ՈՐՈՆՔ ԿՕԳՆԵՆ ՁԵԶ ՀԻՇԵԼ

    ԱՅՆ, ԻՆՉ ՀԻՇՈՒՄ ԵՆ ԱՐԴԱՐՆԵՐԸ

    ՀԻՇԵԼՈՒ ՅՈԹ ՀՈԳԵՎՈՐ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

    ՄԱՐԴԻԿ, ՈՐՈՆՑ ՉՊԵՏՔ Է ՄՈՌԱՆԱԼ

    ՄՈՌԱՑՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՈՂ ՀԻՆԳ ՀԻՇԱՏԱԿՈՒԹՅՈՒՆ

    Գլուխ 1

    Մոռացողների անիրավությունը

    ...Աստված անիրավ չէ, որ մոռանա...

    Եբրայեցիս 6:10

    1. ՄՈՌԱՑՈՂՆԵՐՆ ԱՆԻՐԱՎ ԵՆ

    Որովհետև Աստված անիրավ չէ, որ մոռանա ձեր գործքը և այն սերի աշխատանքը, որ Նրա անունի սերի համար ցույց տվեցիք, որ ծառայում էիք սուրբերին և ծառայում եք:

    Եբրայեցիս 6:10

    Մարդկանց մեծ մասը տեղյակ է մեղքերի «մեծ քառյակին»` սուտ խոսելուն, գողությանը, շնությանը, մարդասպանությանը: Եթե մարդկանց խնդրեք թվարկել մեղքերը, ապա նրանք հազիվ թե նշեն մոռանալը որպես մեղք: Բայց Աստծո Խոսքն այս հարցի շուրջ հստակ է: Մոռանալն անիրավություն է: Մոռանալը, չգնահատելը, չհիշելը մեղքեր են Աստծո առջև:

    Մի՞թե կույսը կմոռանա իր զարդը, կամ հարսն`իր գոտին, բայց Իմ ժողովուրդը մոռացել է ինձ այնքան օրեր, որ թիվ չունի:

    Երեմիա 2:32

    Անհնար է հասկանալ, թե ինչպես են անիրավները կարողանում որոշ բաների մասին մոռանալ:

    Ուրացությանը վերաբերող այս դասական Աստվածաշնչյան խոսքը ցույց է տալիս, թե ինչպես կարող է հարսն իր հարսանեկան հանդերձը մոռանալ: Ամենաթանկ բանը հանդերձի համար հարսանեկան զգեստն է:

    Շատ հարսանացուներ իրենց հարսանեկան հանդերձը հարսանիքից դեռ շատ օրեր առաջ են պատվիրում: Այս հատվածում Աստծուն մոռանալու անհեթեթությունը նմանեցվում է հարսի կողմից սեփական հարսանեկան հանդերձը մոռանալու անհավանական փաստի հետ:

    Մարդիկ մեծանում են և մոռանում, թե ով է հոգ տարել իրենց համար, ով է կրթել, ով է սիրել իրենց: Նրանք մոռանում են, թե ով է իրենց դեպի Քրիստոս առաջնորդել, թե ով է բարձրացրել իրենց Տիրոջ մեջ և մոռանում են նրանց, ովքեր իրենց ծառայության մեջ առաջ են տարել: Կարո՞ղ է մարդ մոռանալ նրանց, ովքեր օգնել են իրեն կյանքի ամենակարևոր պահերին: Կարո՞ղ են նրանք շրջվել և հարվածել հենց այն մարդկանց, ովքեր բարձրացրել են իրենց: Պատասխանն է՝ «այո»: Բոլոր ժամանակներում էլ դա պատահում է:

    Մարդիկ մոռանում են Աստծուն, երբ բարգավաճում են: Եվրոպան հեռացել է Աստծուց, քանի որ ամենահարուստ մայրցամաքն է դարձել: Բայց հենց Աստված է, որ այդ ամենը տվել է նրանց: Մարդիկ միլիոնատեր դառնալուց հետո աթեիստ են դառնում: Որքա՜ն խղճուկ մեղք է` մոռանալ մեկին, ով քեզ ամեն բան տվել է: Իսկապես, դա անիրավություն է, որն ամենախիստ պատժին է արժանի:

    2. ՄՈՌԱՑՈՂՆԵՐՆ ԱՆԻՐԱՎ ԵՆ ԵՎ ԻՐԵՆՑ ՄԵՋ ՉԵՆ ԿՐՈՒՄ ԱՍՏԾՈ ԲՆՈՒՅԹԸ

    Որովհետև Աստված անիրավ չէ, որ մոռանա ձեր գործքը և այն սիրո աշխատանքը, որ Նրա անունի սիրո համար ցույց տվեցիք, որ ծառայում էիք սուրբերին և ծառայում եք:

    Եբրայեցիս 6:10

    Աստված չի մոռանում: Մարդը մոռանում է, բայց Աստված՝ ոչ: Մոռացողներն իրենց մեջ չունեն Աստծո բնությունը: Անզգամ և ապականված մարդու ընկած բնույթի դրսևորում է` մոռանալ այն ամենը, որոնք երբեք չպետք է մոռացվեն:

    Աստծո Խոսքով և Աստծո Հոգով առաջնորդվողը չի մոռանա կարևոր բաները:

    Մարմնավոր մարդը չի ցանկանում հիշել իրեն օգնողներին: Մարմնավոր չփրկված մարդը չի ցանկանում հիշել, թե որտեղից է եկել: Մարմնավոր մարդը չի ցանկանում, որ որևէ մեկն իմանա, թե ինչպես է ինքը հասել այն դիրքին, որն այժմ ունի:

    Բայց Աստծո բնույթն այդպիսին չէ: Երբ Քրիստոս աշխարհ եկավ, նա հստակ ասաց, թե որտեղից է եկել:

    Նա ասաց, որ Ինքն Իրենով ոչինչ չի կարող անել:

    Նա ասաց, որ խոսում է միայն այն, ինչ Իր Հորից է լսում:

    Այստեղ տեսնում ենք ճիշտ հակադրություն անօրինությամբ հպարտացող մարդու մոտ: Հպարտ և նենգ մարդը չի հայտնում իր ծագումն ու սկիզբը: Նա հավատում է, որ ամեն ինչով ինքն իրեն է պարտական և մտածում է, թե իր սեփական ուժերով է ասպրեզ դուրս եկել:

    3. ՄՈՌԱՑՈՂՆԵՐՆ ԱՆԻՐԱՎ ԵՆ ԵՎ ՉՈՐԱՆԱԼՈՒ ԱՆԵԾՔ ԿԱ ՆՐԱՆՑ ՎՐԱ

    Մի՞թե պրտուն կբուսնի առանց տիղմի, եղեգը կաճի առանց ջրի: Նա դեռ իր դալարության մեջ` ամեն խոտից առաջ ԿՉՈՐԱՆԱ: Այսպես են ԲՈԼՈՐ ԱՍՏԾՈՒՆ ՄՈՌԱՑՈՂՆԵՐԻ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԸ...

    Հոբ 8:1-13

    Մոռացողները չորանալու անեծքով են անիծված: Մոռանալու մեղքն այնքան մեծ է, որ մոռացողների կյանքն անեծքներով է հեղեղվում: Պարտադիր չէ լսեք ձեր դեմ ուղղված անեծքի խոսքեր՝ Սուրբ Գիրքն արդեն իսկ հայտարարել է, որ մոռացողները չորանալու են: Ուշադիր եղե՛ք, որ հիշեք այն բոլոր ճանապարհները, որոնց միջով Աստված անցկացրել է ձեզ և այն ամենը, որ Նա արել է ձեզ համար:

    4. ԱՆԻՐԱՎՆԵՐՆ ԱՆՏԵՂՅԱԿ ԵՆ ՄՈՌԱՆԱԼՈՒ ՎՏԱՆԳՆԵՐԻ ՄԱՍԻՆ

    Բաբելոնի գետերի մոտ` այնտեղ նստում էինք և լաց լինում Սիոնը հիշելիս:

    Նրա միջի ուռիներիցը կախ էինք տալիս մեր քնարները:

    Որովհետև մեզ գերի անողները մեզանից օրհնության խոսք էին պահանջում այնտեղը և մեզ գերի տանողները` ուրախություն, թե Սիոնի երգերիցը երգեք մեզ համար:

    ՏԻՐՈՋ օրհնությունը ինչպե՞ս երգենք օտար երկրում:

    ԵԹԵ ԵՍ ՔԵԶ ՄՈՌԱՆԱՄ, ԻՄ ԱՋ ՁԵՌՔԸ ՄՈՌԱՑՎԱԾ ԼԻՆԻ:

    ԻՄ ԼԵԶՈՒՆ ԹՈՂ ՔԻՄՔԻՍ ԿՊՉԻ, ԵԹԵ ԵՍ ՉՀԻՇԵՄ, եթե Երուսաղեմն իմ ուրախությունից վեր չդասեմ:

    Սաղմոս 137:1-6

    Դուք պետք է սկսեք հիշելուն շատ լրջորեն վերաբերել: Սաղմոսերգուն գիտեր, որ Երուսաղեմը մոռանալը ողբերգական հետևանք էր ունենալու: Նա ինքն իրեն անեծքի տակ է դնում, եթե մոռանար, թե որտեղից էր դուրս եկել: Ահա թե որքան կարևոր է հիշելը: Հնարավոր է նաև կյանքից զրկվեք, եթե մոռանաք որոշ կարևոր բաներ: Ձեր լեզուն քիմքին կկպնի, եթե մոռանաք, թե որտեղից է Աստված ձեզ վեր բարձրացրել: Ձեր աջ ձեռքն այլևս ստորագրելու ի վիճակի չի լինի, եթե մոռանաք, թե Աստված ինչ է արել ձեզ համար:

    5. ԱՆԻՐԱՎՆԵՐԸ ՄՈՌԱՆՈՒՄ ԵՆ ԱՍՏԾՈՒՆ, ԵՐԲ ԱՊԱՀՈՎՎԱԾ ԵՆ, ԵՐԲ ՏՆԵՐ ՈՒՆԵՆ ԵՎ ԵՐԲ ՀԱՐՈՒՍՏ ԵՆ

    ՄԻԳՈՒՑԵ, ԵՐԲ ՈՒՏԵՍ և ԿՇՏԱՆԱՍ, և ԳԵՂԵՑԻԿ ՏՆԵՐ ՇԻՆԵՍ և բնակվես այնտեղ, և երբ արջառներդ և հոտերդ շատանա, և արծաթդ և ոսկիդ շատանա, և ամեն ունեցածդ շատանա: Եվ հետո սիրտդ հպարտանա և քո Եհովա Աստծուն մոռանաս, որ քեզ հանեց եգիպտացիների երկրից` ծառայության տանից:

    Բ Օրինաց 8:12-14

    Մոռանալու անիրավությունը հիմնականում հատուկ է ապահովված մարդկանց: Իրենց սեփական ճոխ տներում ապրող մարդիկ Աստծուն մոռանալու հակում ունեն: Իրենց ունեցվածքը բազմապատկողները նույնպես արագ մոռանում են Աստծուն: Դուք պետք է այնպիսի մարդ դառնաք, ով թեև հարուստ և բարգավաճ է, բայց դեռ հիշում է, թե որտեղից է սերում: Տխուր է այն փաստ, որ շատ հարուստներ շատ խոսում են, բայց քիչ տալիս: Մարդիկ խոսում են օրհնությունների մասին, որ Աստված տվել է իրենց, բայց չեն պատվում Աստծուն այն ամենի համար ինչ Նա արել է:

    6. ՄՈՌԱՑՈՂՆԵՐԸ ՍՈՎՈՐԱԲԱՐ ՀՊԱՐՏ ՄԱՐԴԻԿ ԵՆ

    Միգուցե երբ ուտես և կշտանաս և գեղեցիկ տներ շինես և բնակվես այնտեղ, և երբ արջանբերդ և հոտերդ շատանա, և արծաթդ և ոսկիդ շատանա, և ամեն ունեցածդ շատանա: Եվ ՀԵՏՈ ՍԻՐՏԴ ՀՊԱՐՏԱՆԱ և քո Եհովա Աստծուն մոռանաս, որ քեզ հանեց եգիպտացիների երկրից` ծառայության տանից: «Եվ սրտումդ ասես, թե այս հարստությունը իմ կարողությամբ և ձեռքի ուժով վաստակեցի»:

    Բ Օրինաց 8:12-14, 17

    Մոռանալու հիմնական պատճառներից մեկը հպարտությունն է: Մարդիկ չեն ուզում ընդունել, որ Աստված է օգնել իրենց:

    Նրանք չեն ուզում ընդունել, որ ինչ-որ մեկն է օգնել իրենց:

    Իրենց սրտերում նրանք կարծում են, թե ամեն բանի համար միայն իրենք իրենց են պարտական, և ուզում են, որ դուք էլ այդպես մտածեք:

    Նման մարդիկ չեն ընդունում Աստծուն, և նրանց սրտերը հպարտացած են:

    Ովքեր տասանորդ չեն վճարում, չեն էլ ընդունում Աստծո դերն իրենց բարգավաճման հարցում: Երբ մարդու սիրտը հպարտացած է, նա ասում է՝ «Ես ջանասիրաբար աշխատել եմ այս ամենն ունենալու

    Enjoying the preview?
    Page 1 of 1