Discover millions of ebooks, audiobooks, and so much more with a free trial

Only $11.99/month after trial. Cancel anytime.

Լավ Բան Է Տիրոջը Ծառայելը
Լավ Բան Է Տիրոջը Ծառայելը
Լավ Բան Է Տիրոջը Ծառայելը
Ebook107 pages53 minutes

Լավ Բան Է Տիրոջը Ծառայելը

Rating: 0 out of 5 stars

()

Read preview

About this ebook

Գուցե լսել եք, որ լավ բան է Տիրոջը ծառայելը, բայց գուցե խորը չեք մտածել, թե որքան լավ բան է մեր Տեր Աստծուն ծառայելը: Դագ Հյուարդ-Միլզի այս առանձնահատուկ գրքում դուք կհասկանաք, թե ով է Աստծու ծառան, եւ ինչպես կարող եք ծառայել Տիրոջը:
Թող որ գործնականում իմանաք տարբերությունը նրանց միջեւ, ովքեր ծառայում է Տիրոջը, եւ նրանց, ովքեր չեն ծառայում Նրան:
Թող որ լինեք նրանց շարքերում, ովքեր ծառայո՛ւմ են Տիրոջը:

LanguageՀայերեն լեզու
Release dateApr 27, 2018
ISBN9781641352598
Լավ Բան Է Տիրոջը Ծառայելը
Author

Dag Heward-Mills

Bishop Dag Heward-Mills is a medical doctor by profession and the founder of the United Denominations Originating from the Lighthouse Group of Churches (UD-OLGC). The UD-OLGC comprises over three thousand churches pastored by seasoned ministers, groomed and trained in-house. Bishop Dag Heward-Mills oversees this charismatic group of denominations, which operates in over 90 different countries in Africa, Asia, Europe, the Caribbean, Australia, and North and South America. With a ministry spanning over thirty years, Dag Heward-Mills has authored several books with bestsellers including ‘The Art of Leadership’, ‘Loyalty and Disloyalty’, and ‘The Mega Church’. He is considered to be the largest publishing author in Africa, having had his books translated into over 52 languages with more than 40 million copies in print.

Related to Լավ Բան Է Տիրոջը Ծառայելը

Related ebooks

Reviews for Լավ Բան Է Տիրոջը Ծառայելը

Rating: 0 out of 5 stars
0 ratings

0 ratings0 reviews

What did you think?

Tap to rate

Review must be at least 10 words

    Book preview

    Լավ Բան Է Տիրոջը Ծառայելը - Dag Heward-Mills

    Բովանդակություն

    Ով է Աստծու ծառա

    Լավ բան է Տիրոջը ծառայելը. բոլոր բաները ձեզ կտրվեն ավելիով

    Լավ բան է Տիրոջը ծառայելը. լավ վարձատրություն կստանաք

    Լավ բան է Տիրոջը ծառայելը. տարբերություն է դրվելու Տիրոջը ծառայածի ու չծառայածի միջև

    Լավ բան է Տիրոջը ծառայելը. կունենաք աստվածային պաշտպանություն

    Լավ բան է Տիրոջը ծառայելը. բարեկեցիկ կապրեք

    Լավ բան է Տիրոջը ծառայելը. դուք ծառայելու եք և Նա օրհնելու է

    Լավ բան է Տիրոջը ծառայելը. ձեր վաստակն իզուր չէ

    Լավ բան է Տիրոջը ծառայելը. կստանաք տաճարի օրհնությունները

    Լավ բան է Տիրոջը ծառայելը. թշնամուն ծառա չեք լինի\

    Լավ բան է Տիրոջը ծառայելը. Աստծու ծառայի մարգարեական ժառանգությունը

    ԳԼՈՒԽ 1

    Ով է Աստծու ծառա

    Աստծու ծառա լինելու համար պետք չէ հովիվ կամ միսիոներ լինել։ Բոլորս էլ գիտենք, որ քահանաները, մարգարեները, ավետարանիչները և պաստորները Տիրոջ ծառաներն են։ Գիտենք, որ նման մարդիկ արտոնյալ են, քանի որ կոչվում են ամենաբարձրյալ Աստծու ծառաներ։ Ինչպիսի՜ երջանկություն է նրանց համար ծառայել իրենց արարողին։ Սակայն բարի լուրն այն է, որ մյուս մարդիկ, ովքեր Հիսուս Քրիստոսի ավետարանի սպասավորներ չեն, նույնպես կարող են լինել Աստծու ծառաներ։

    Հիրավի, Աստվածաշնչում շատ կան պատմություններ մարդկանց մասին, ովքեր հովիվներ կամ պաստորներ չեն եղել, բայց եղել են Աստծու ծառաներ։ Աստված նրանց անվանում է իր ծառաները, և նրանք հենց ծառաներ էին։ Այդ մարդկանց թվում եղել են թագավորներ, քաղաքական գործիչներ, գործարարներ, միլիոնատերեր, հողագործներ, անասնապահներ և նույնիսկ ոչ հրեաներ։

    Այն հանգամանքը, որ քահանաներից ու ավետարանիչներից զատ այլ մարդիկ էլ են կոչվում Աստծու ծառա, մեծ նշանակություն ունի բոլորի համար։ Դա նշանակում է, որ դո՛ւք էլ կարող եք լինել Աստծու ծառա։ Բանկիրը, իրավաբանը, բժիշկը, քաղաքական գործիչը, դեղագործը կամ հարկահավաքը կարող են լինել Աստծու ծառա։

    Պարտադիր չէ ամբողջ ժամանակը նվիրել հոգևոր սպասավորությանը Աստծու ծառա լինելու համար։ Կարող եք աշխատել որևէ աշխարհիկ բնագավառում և դարձյալ լինել Աստծու ծառա։ Կարևոր է տեսնել, թե Աստված ում է համարում Իրեն «ծառա»։

    Ծառան մի մարդ է, որը կատարում է մեկ այլ մարդու ցանկությունները։ Ծառան մի մարդ է, որը ծառայում է մյուսի շահերին։ Այսուհետև ձեզ պետք է համարեք մարդիկ, որոնք ունեն Աստծու ծառա համարվելու ներուժ։ Ուսանողը կարող է լինել Աստծու ծառա։ Գործարարը կարող է լինել Աստծու ծառա։ Ոսուցիչը կարող է լինել Աստծու ծառա։ Կարող եք կատարել Ամենակարող Տիրոջ ցանկություններն անկախ ձեր զբաղմունքից։ Ամենամեծ գործը, որ երբևէ կարող եք անել, Աստծու ծառա լինելն է։

    Զարմանալի չէ, որ քահանաները, ղևտացիներն ու մարգարեներն անվանվում են Աստծու ծառաներ։ Աբրահամը, Իսահակն ու Հակոբը հովիվներ չէին, սակայն Աստված նրանց մասին խոսում էր, որպես Իր ծառաների։ Գիտեմ, կուզենայիք մտածել, որ Աբրահամը հովիվ է եղել։ Բայց Աբրահամը հովիվ չէր։ Նա պարզապես Աստծու ծառա էր։ Գիտեմ նաև, որ կուզենայիք Մովսեսին համարել հովիվ։ Այդուհանդերձ Մովսեսը Իսրայել պետության գլուխն էր։ Աստված Դավիթ թագավորի մասին խոսում էր որպես Իր ծառայի։ Հիրավի, և՛ Մովսեսը, և՛ Դավիթը Իսրայել պետության ղեկավարներն էին և այնպիսի մարդկանց նախորդները, ինչպիսիք են Դավիդ Բեն-Գուրիոնը, Շիմոն Պերեսը, Իցհակ Ռաբինը, Էհուդ Բարաքը, Արիել Շարոնը և Բենյամին Նեթանյահուն։ Պետության ղեկավարը հովիվ չէ։ Պետության ղեկավարը կարող է լինել Աստծու ծառա։ Ե՛վ Մովսեսը, և՛ Դավիթը Աստծու հիանալի ծառաներ էին։ Այնպես արե՛ք, որ անկախ ձեր գրաված դիրքից, դառնաք Աստծու ծառա։

    Հոբն Արևելքից եկած մեծահամբավ գործարար էր։ Քանի որ Հոբն Արևելքից էր, նա հավանաբար չինացի էր, կորեացի կամ ճապոնացի։ Հոբը չափազանց հարուստ էր, բայց այդուհանդերձ կոչվում էր Աստծու ծառա։ Աստված նույնիսկ Սատանայի մոտ պարծեցել էր Իր ծառա Հոբի մասին։ Երկնքի տեսանկյունից Հոբն Աստծու ծառա էր։ Այսօր հարուստ գործարարները դժվար թե ծառայում են Աստծուն։ Եթե գործարար եք, ապա կարող եք լինել Հոբի նման և համարվել Աստծու ծառա։ Այս գիրքը գրվել է նրա համար, որպեսզի կարողանաք դառնալ Աստծու ծառա։ Աստված ուզում է, որ դառնաք Իր ծառան։ Ձեզ խորհուրդ եմ տալիս դառնալ Աստծու ծառա։ Շատ առավելություններ կան Աստծու ծառա լինելու մեջ։ Եվ այս գիրքը հենց այդ մասին է։ Որոշե՛ք դառնալ Աստծու ծառա։ Որոշե՛ք, որ պետք է կոչվեք Աստծու ծառաներից մեկը։ Թո՛ղ երկինքը ձեզ համարի ու հարգի որպես Աստծու ծառայի։ Եկեք դիտարկենք այն մարդկանց զարմանալի ցանկը, որոնք համարվել են Աստծու ծառա Աստվածաշնչում։

    1. Քահանաներն ու ղևտացիներն Աստծու ծառաներ էին։

    «...ինչպես նաև քահանաների, ԱՍՏԾՈՒ ՏԱՆԸ ՄԱՏՈՒՑՎԵԼԻՔ ԲՈԼՈՐ ՊԱՇՏԱՄՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ղևտացիների ամենօրյա սպասավորության ծրագիրը։ Քեզ հետ թող լինեն բոլոր նրանք, ովքեր պատրաստ են հմտորեն աշխատելու ըստ իրենց արհեստների, իսկ իշխաններն ու համայն ժողովուրդը թող պատրաստ լինեն քո հրամաններին ենթարկվելու»։

    Ա Մնաց. 28.21

    2. Մարգարեներն Աստծու ծառաներ էին։

    …որպեսզի վերացնես քո տիրոջ՝ Աքաաբի տունը քո միջից և ԻՄ ԾԱՌԱ ՄԱՐԳԱՐԵՆԵՐԻ ու Տիրոջ բոլոր ծառաների արյան վրեժը լուծես Եզաբելից...

    Դ Թագ. 9.7

    Սակայն իմ խոսքերն ու պատվերները, որոնք ես պատվիրել էի ԻՄ ԾԱՌԱՆԵՐԻՆ՝ ՄԱՐԳԱՐԵՆԵՐԻՆ, չէ՞ որ հասան ձեր հայրերին։ Սակայն նրանք ետ դառան և ասացին. Ինչպես որ Զորաց Տերը մտածում էր մեզ անելու մեր ճանապարհներին ու մեր արարքներին համեմատ, այնպես է արել մեզ հետ։

    Զաք. 1.6 («Արարատ» թարգմ.)

    3. Աբրահամը, Իսահակը և Հակոբը՝ մեծագույն

    Enjoying the preview?
    Page 1 of 1