Discover millions of ebooks, audiobooks, and so much more with a free trial

Only $11.99/month after trial. Cancel anytime.

Ճանաչեք ձեր աներեւույթ թշնամիներին ...
Ճանաչեք ձեր աներեւույթ թշնամիներին ...
Ճանաչեք ձեր աներեւույթ թշնամիներին ...
Ebook342 pages7 hours

Ճանաչեք ձեր աներեւույթ թշնամիներին ...

Rating: 5 out of 5 stars

5/5

()

Read preview

About this ebook

Մինչ դուք անցնում եք կյանքի ճանապարհը, կհայտնաբերեք, որ անտեսանելի աշխարհը իրական աշխարհն է, իսկ այս ֆիզիկական աշխարհը դրսեւորում է միայն որոշ բաներ անտեսանելի աշխարհից։ Ճիշտ այնպես, ինչպես դուք ունեք տեսանելի թշնամիներ, նույն կերպ ունեք նաեւ աներեւույթ թշնամիներ: Կարո՞ղ եք պայքարել ձեր թշնամու դեմ՝ առանց ճանաչելու նրան, նրա ռազմավարությունները, ոճը եւ զենքերը։
Այս գիրքը կարեւոր գործիք է ձեր կյանքի ճանապարհի համար։ Այս գրքում դուք կսովորեք, թե ովքեր են ձեր աներեւույթ թշնամիները, նրանց գոյության արմատը, նրանց հատկանիշները եւ թե ինչպես հաղթել նրանց դեմ պայքարում։

Թող այս թանկարժեք գիրքը օգնի ձեզ հաղթահարե՛լ ձեր աներեւույթ թշնամիներին։

LanguageՀայերեն լեզու
Release dateJul 31, 2018
ISBN9781641352628
Ճանաչեք ձեր աներեւույթ թշնամիներին ...
Author

Dag Heward-Mills

Bishop Dag Heward-Mills is a medical doctor by profession and the founder of the United Denominations Originating from the Lighthouse Group of Churches (UD-OLGC). The UD-OLGC comprises over three thousand churches pastored by seasoned ministers, groomed and trained in-house. Bishop Dag Heward-Mills oversees this charismatic group of denominations, which operates in over 90 different countries in Africa, Asia, Europe, the Caribbean, Australia, and North and South America. With a ministry spanning over thirty years, Dag Heward-Mills has authored several books with bestsellers including ‘The Art of Leadership’, ‘Loyalty and Disloyalty’, and ‘The Mega Church’. He is considered to be the largest publishing author in Africa, having had his books translated into over 52 languages with more than 40 million copies in print.

Related to Ճանաչեք ձեր աներեւույթ թշնամիներին ...

Related ebooks

Reviews for Ճանաչեք ձեր աներեւույթ թշնամիներին ...

Rating: 5 out of 5 stars
5/5

1 rating0 reviews

What did you think?

Tap to rate

Review must be at least 10 words

    Book preview

    Ճանաչեք ձեր աներեւույթ թշնամիներին ... - Dag Heward-Mills

    Աներևույթ թշնամիների ցանկը

    Աստվածաշունչը մեզ տալիս է աներևույթ թշնամիների մի լրիվ ցանկ։ Մեր պարտքն է հավատալ Աստծու Խոսքին ու պայքարել այդ թշնամիներից յուրաքանչյուրի դեմ, մինչև որ դրանց ջախջախենք մեր ոտքերի տակ։ Մի՛ թերագնահատեք ոգեղեն աշխարհի իրականությունը։ Ոգեղեն աշխարհն իրական աշխարհն է։ Այս աշխարհը ժամանակավոր (անիրական) աշխարհն է։ Ահա ցանկն այն աներևույթ թշնամիների, որոնց պետք է ակնկալեք, որ կհանդիպեք, քանի դեռ ապրում եք այս աշխարհի վրա։ Հիսուս Քրիստոսը հեռու չգնաց, երբ հանդիպեց դևերին։ Նա չարքերի հանդիպեց այս հողագնդի վրա իր կյանքի ու հոգևոր սպասավորության ընթացքում։ 

    1.      Իշխանություններն աներևույթ թշնամիներ են։

    ․․․որովհետև մեր պատերազմը մարմնի և արյան հետ չէ, այլ՝ իշխանությունների հետ, պետությունների հետ, այս խավար աշխարհի տիրակալների հետ և երկնքի տակ եղող չար ոգիների հետ։

    Եփես612

    2.      Պետություններն աներևույթ թշնամիներ են։

    ․․․որովհետև մեր պատերազմը մարմնի և արյան հետ չէ, այլ՝ իշխանությունների հետ, պետությունների հետ, այս խավար աշխարհի տիրակալների հետ և երկնքի տակ եղող չար ոգիների հետ։

    Եփես612

    3.      Խավար աշխարհի տիրակալներն աներևույթ թշնամիներ են։

    ․․․որովհետև մեր պատերազմը մարմնի և արյան հետ չէ, այլ՝ իշխանությունների հետ, պետությունների հետ, այս խավար աշխարհի տիրակալների հետ և երկնքի տակ եղող չար ոգիների հետ։

    Եփես612

    4.      Երկնքի տակ եղող չար ոգիներն աներևույթ թշնամիներ են։

    ․․․որովհետև մեր պատերազմը մարմնի և արյան հետ չէ, այլ՝ իշխանությունների հետ, պետությունների հետ, այս խավար աշխարհի տիրակալների հետ և երկնքի տակ եղող չար ոգիների հետ։

    Եփես612

    5.      Պիղծ դևերն աներևույթ թշնամիներ են։

    Եվ բոլորին զարմանք պատեց. իրար հետ խոսում էին ու ասում. «Ի՜նչ խոսք է այս, որ իշխանությամբ և զորութեամբ սաստում է ՊԻՂԾ ՈԳԻՆԵՐԻՆ, և դրանք դուրս են գալիս»։

    Ղուկ436

    Եվ նա իր մոտ կանչելով իր տասներկու աշակերտներին՝ նրանց իշխանություն տվեց ՊԻՂԾ ԴԵՎԵՐԻ վրա՝ հանելու դրանք և բժշկելու ամեն ցավ և ամեն հիվանդություն։

    Մատթ101

    6.      Պիղծ ոգիներն աներևույթ թշնամիներ են։

    Երբ Հիսուսը տեսավ, որ ժողովուրդը իրար վրա է հավաքվում, սաստեց ՊԻՂԾ ՈԳՈՒՆ և ասաց. «Դո՛ւ, հա՛մր և խո՛ւլ ոգի, ես հրամայում եմ քեզ, դո՛ւրս ելիր նրանից և այլևս չմտնես դրա մեջ»։

    Մարկ924

    7.      Անկյալ հրեշտակներն աներևույթ թշնամիներ են։

    Եվ ԱՅՆ ՀՐԵՇՏԱԿՆԵՐԻՆ, ՈՐ ՉՊԱՀԵՑԻՆ ԻՐԵՆՑ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ, այլ լքեցին իրենց բնակության տեղը, հավիտենական կապանքներով խավարի մեջ պահեց դատաստանի մեծ օրվա համար․․․

    Հուդա 16

    8.      Այս աշխարհի իշխաններն աներևույթ թշնամիներ են։

    …և ԱՅՍ ԱՇԽԱՐՀԻ ԻՇԽԱՆՆԵՐԻՑ ոչ մեկը չճանաչեց այն. որովհետեւ, եթե ճանաչված լիներ, արդարև փառքի Տիրոջը չէին խաչի.․․

    Ա Կորնթ28

    9.      Դևերն աներևույթ թշնամիներ են։

    Եվ բազում ԴԵՎԵՐ էին հանում, բազում հիվանդների օծում էին յուղով ու նրանց բժշկում։

    Մարկ614

    10.      Գահերն աներևույթ թշնամիներ են։

    …որովհետև նրանով ստեղծվեց այն ամենը, ինչ որ երկնքում է և ինչ որ՝ երկրի վրա, ինչ որ երևում է և ինչ որ չի երևում. թե՛ ԳԱՀԵՐ, թե՛ տերություններ, թե՛ պետություններ, թե՛ իշխանություններ, - ամեն ինչ նրանո՛վ և նրա՛ համար ստեղծվեց…

    Կողոս1.17

    11.      Տերություններն աներևույթ թշնամիներ են։

    …որովհետև նրանով ստեղծվեց այն ամենը, ինչ որ երկնքում է և ինչ որ՝ երկրի վրա, ինչ որ երևում է և ինչ որ չի երևում. թե՛ գահեր, թէ՛ ՏԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ, թե՛ պետություններ, թե՛ իշխանություններ, - ամեն ինչ նրանո՛վ և նրա՛ համար ստեղծվեց…

    Կողոս117

    12.      Ոգեղեն ճանճերն ու միջատներն աներևույթ թշնամիներ են։ 

    Իսկ Երուսաղեմից իջած օրենսգետներն ասում էին, թե դրա մեջ ԲԵԵՂԶԵԲՈՒՂ կա, և դևերի իշխանի ձեռքով է հանում դևերին։ Եվ նա իր մոտ կանչելով նրանց՝ առակներով էր խոսում նրանց հետ. «Ինչպե՞ս կարող է սատանան սատանային դուրս հանել։ Եվ արդ, եթե մի թագավորություն ինքն իր մեջ բաժանվի, այդ թագավորությունը չի կարող կանգուն մնալ։

    Մարկ322-24

    13.      Ատելի ոգեղեն թռչուններն աներևույթ թշնամիներ են։ Որոշ չարքերի մասին խոսվում է որպես ատելի թռչունների։

    Եվ զորությամբ աղաղակեց մեծ ձայնով և ասաց. «Ընկա՜վ, ընկա՜վ մեծ Բաբելոնը, և եղավ դևերի բնակություն և ամեն պիղծ հոգու արգելանոց, և ԱՄԵՆ ԱՆՍՈՒՐԲ ԵՎ ԱՏԵԼԻ ԹՌՉՈՒՆԻ վանդակ։

    Հայտն182 («Արարատ» թարգմ)

    14.      Գորտի տեսքով ոգիներն աներևույթ թշնամիներ են։ Որոշ չարքերի մասին խոսվում է որպես գորտերի։

    Եվ տեսա, որ վիշապի բերանից, գազանի բերանից և սուտ մարգարեի բերանից ելնում էին ԵՐԵՔ ԱՆՄԱՔՈՒՐ ՈԳԻՆԵՐ՝ ՆՄԱՆ ԳՈՐՏԵՐԻքանզի նրանք դիվական ոգիներ էին, որոնք նշաններ էին գործում, գնում էին ամբողջ աշխարհի թագավորների մոտ՝ նրանց պատերազմի հավաքելու Ամենակալ Տիրոջ մեծ օրվա համար․․․

    Հայտն1613-14

    15.      Ոգեղեն կարիճներն աներևույթ թշնամիներ են։ Որոշ չար ոգիների մասին խոսվում է որպես կարիճների։

    Ահա ձեզ իշխանություն տվի կոխելու օձերի, կարիճների և թշնամու ամբողջ զորության վրա։ Եվ ձեզ բոլորովին չեն վնասելու։

    Ղուկ1019

    16.      Ոգեղեն վիշապներն աներևույթ թշնամիներ են։ Որոշ չար ոգիների մասին խոսվում է որպես վիշապների։

    Եվ ՎԱՐ ԳՑՎԵՑԱՎ ՄԵԾ ՎԻՇԱՊԸ՝ այն առաջին օձը, որ Բանսարկու և սատանա է կոչվում, այն բովանդակ աշխարհը մոլորեցնողը վար գցվեցավ երկրի վրա և իր հրեշտակներն էլ իրեն հետ վար գցվեցան։

    Հայտն129 («Արարատ» թարգմ)

    17.      Ոգեղեն օձերն աներևույթ թշնամիներ են։ Որոշ չար ոգիների մասին խոսվում է որպես օձերի։ Ակնհայտ է, որ սրանք ֆիզիկական օձեր չեն, այլ ոգեղեն։ 

    Ապա ՕՁԸ իր բերանից հեղեղի պես ջուր թափեց կնոջ ետևից, որպեսզի նրան ընկղմի։

    Հայտն1215

    18.      Ոգեղեն ձիերն ու դրանց հեծյալներն աներևույթ թշնամիներ են։ 

    Եվ տեսա ահա դեղնավուն մի ձի. և ով նստել էր նրա վրա, ուներ Մահը. և Դժոխքը գնում էր նրա ետևից։ Եվ նրան իշխանություն տրվեց աշխարհի մեկ չորրորդ մասի վրա կոտորած անելու սրով, սովով, մահով և երկրի գազաններով։

    Հայտն68

    19.      Ոգեղեն ծովահրեշներն աներևույթ թշնամիներ են։ Որոշ չար ոգիների մասին խոսվում է որպես Լևիաթանի։ Լևիաթանը հայտնի ծովահրեշ է կամ ծովային արարած, որը բազմաթիվ գլուխներ ունի։

    Դու ջարդեցիր ԼԵՎԻԱԹԱՆԻ գլուխներընրան կերակուր տվիր ժողովրդին անապատումը։

    Սաղմ7414 («Արարատ» թարգմ)

    20.      Ծովային բազմագլուխ հրեշներն աներևույթ թշնամիների ցանկում են։ Որոշ չարքեր բազմագլուխ հրեշներ են, որոնք ապրում են ծովերում։ Ոմանք սրանց անվանում են ծովային ոգիներ։

    Եվ ՏԵՍԱ ԾՈՎԻՑ ՄԻ ԳԱԶԱՆ ԴՈՒՐՍ ԳԱԼԻՍ, որ յոթ գլուխ ուներ և տասը եղջյուր , և նրա եղջյուրների վրա տասը թագ, և նրա գլուխների վրա հայհոյության անուն։

    Հայտն131 («Արարատ» թարգմ)

    21.      Գետնի տակի հրեշներն աներևույթ թշնամիների ցանկում են։ Որոշ չարքեր գետնի տակ ապրող բազմագլուխ հրեշներ են։ Սրանք երկրային ոգիներ են։ 

    Եվ ես տեսա մի ուրիշ գազան դուրս գալիս երկրիցը, և երկու եղջյուր ուներ գառի նմանԲայց խոսում էր վիշապի նման։

    Հայտն1311 («Արարատ» թարգմ)

    Գլուխ 2

    Դևերի տասը հանձնարարությունները ձեր դեմ

    ․․․քանի որ ինձ համար աշխատանքի մեծ և կարևոր դուռ է բացված, իսկ ՀԱԿԱՌԱԿՈՐԴՆԵՐԸ ՇԱՏ են։

    Ա Կորնթ169

    Ոչ մի «առաքելություն» առանց ընդդիմության չի լինում

    Չկա որևէ հանձնարարություն կամ առաքելություն, որն ընդդիմության չհանդիպի։ Եթե Աստված ձեզ կանչում է, ապա ձեր դեմ դուրս է գալիս դևը։ Սատանան պայքարում է ձեր դեմ, որովհետև հենց դրա համար է, որ գոյություն ունի։ Ամեն մի մեծ առաքելություն հանդիպում է մեծ ընդդիմության։ 

    ․․․քանի որ ինձ համար աշխատանքի մեծ և կարևոր դուռ է բացված, իսկ հակառակորդները շատ են։

    Ա Կորնթ169

    Երբ Մովսեսը կոչվեց իսրայելացիներին ազատ արձակելու, նա մեծ ընդդիմության հանդիպեց փարավոնի կողմից։ Փարավոնը չար ոգու մի տեսակ էր, որը չէր թողնում Աստծու ժողովրդին գնալ։ Փարավոնը մարմնավորում է սատանային, որի համար ատելի է այն միտքը, որ մարդիկ ծառայեն Աստծուն։  Իսրայելացի բոլոր տղա երեխաները սպանդի ենթարկվեցին, երբ Մովսեսին այս աշխարհից վերացնելու փորձ արվեց։ 

    Երբ Հիսուսը ծնվեց ու այս աշխարհն եկավ մարդկային ցեղը փրկելու համար, նա բախվեց Հերովդեսին, որը պատվիրեց, որ սպանեն բոլոր երեխաներին՝ փորձելով վերացնել Փրկչին։ Հիսուսի՝ որպես այս աշխարհի Փրկչի մեծ կոչումն ու առաքելությունը բարձրագույն կարգի դիմադրության հանդիպեց։

    Ձեր առաքելությունն էլ նույն ձևով կհանդիպի կատաղի դիմադրության։ Նախորդ գլխում նշված բոլոր երեք արարածները կմիանան ու դուրս կգան ձեր դեմ, որպեսզի չթողնեն, որ ավարտեք ձեր առաքելությունը։ Եթե համառորեն շարունակեք աշխատել հանուն Աստծու, ապա ամբողջ կյանքում և հոգևոր սպասավորության ընթացքում ձեզ կընդդիմանան, կխանգարեն, կմեղադրեն, կհալածեն ու կհակառակվեն աներևույթ թշնամիները։ Եթե չեք աղոթում և հոգևոր մարդ չեք, ապա չեք դիմանա այս կատաղի անտեսանելի պայքարում։ Դևերն իրական են։ Չար էակներն իրական են։ Ժամանակն է, որ պարզեք, թե ճիշտ ինչի հետ գործ ունեք ու ջախջախեք դրանք։ 

    Ձեր ճակատագիրը կախված է թշնամուն Տիրոջ զորությամբ ջախջախելուց

    Առանց Աստծու զորության ձեր առաքելությունը չեք իրականացնի։ Սուրբ գիրը հստակ ասում է՝ ձեր ստացած ամեն բան տրվում է Աստծու զորությամբ։ Աստծու զորությունն այն խողովակն է, որի միջոցով ստանում ենք մեզ հարկավոր շատ բաներ։ Աստծու զորությունն անհրաժեշտ է հակառակորդին ջախջախելու համար։ Ոսոխը հասկանում է ուժի լեզուն։ 

    Արդարև, ՆՐԱ ԱՍՏՎԱԾԱՅԻՆ ԶՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԶ ՇՆՈՐՀԵՑ ամեն ինչ, որ վերաբերում է կյանքին և աստվածապաշտությանը՝ ճանաչեցնելով մեզ նրան, ով կանչեց մեզ իր փառքին և առաքինությանը։

    Բ Պետր13

    Դևերի տասը հանձնարարությունները ձեր դեմ

    1.      Դիմադրություն ԿԱՄ ընդդիմություն

    Արթո՛ւն եղեք, հսկեցե՛ք, քանի որ ձեր ՈՍՈԽԸ՝ Սատանան, մռնչում է առյուծի պես, շրջում և փնտրում է, թե ո՛ւմ կուլ տա։

    Ա Պետր58

    Հակառակորդները դեմ են ձեր կարևոր դերակատարության գաղափարին։ Աստծու կամքին հնազանդվելու ձեր բոլոր փորձերի ժամանակ հանդիպած դիմադրությունն իր բոլոր ձևերով ցուցաբերվում է բազմաթիվ թշնամիների կողմից։ Բոլոր կողմերից հակազդեցություն զգացել եմ հոգևոր սպասավորությունս սկսելուց ի վեր։

    Երբեմն ընդդիմությունը գալիս է արտաքին աշխարհի կողմից, սակայն երբեմն էլ՝ եպիսկոպոսներիս, օգնականներիս կամ ընտանիքիս կողմից։ Ինչ էլ լինի, ընդդիմությունը պետք է ճանաչեք որպես դիվային։

    Արթո՛ւն եղեք, հսկեցե՛ք, քանի որ ձեր ՈՍՈԽԸ՝ Սատանան, մռնչում է առյուծի պես, շրջում և փնտրում է, թե ո՛ւմ կուլ տա։

    Ա Պետր58

    Հակառակորդը մեկն է, ով ընդդիմանում, խոչընդոտում ու խանգարում է ձեզ,  և չի թողնում, որ հասնեք ձեր մտադրության իրագործմանը։ 

    Երբ մտածում եք ընդդիմություն, խափանում, դժվարություն, ձգձգում բառերի մասին, մտածե՛ք չարքերի մասին։ Մտածե՛ք սատանայական գործունեության մասին ամեն անգամ, երբ ձեր առաքելության հետ կապված ինչ-որ բան ձգձգվում, խափանվում է, կամ խոչընդոտներ են ծագում։   

    Հոգևոր սպասավորության ընթացքում բազմաթիվ խափանումներ պատճառվում են չարքերի կողմից։ Անկախ նրանից,թե որքան լավ է ամեն ինչ թվում արտաքինից, չար ոգիները ներկա են։ Չար ոգիները ներկա են, որպեսզի ընդդիմանան, խանգարեն ու պայքարեն Աստծու ծառաների դեմ։

    Հոգևոր սպասավորի դիմակայած դժվարությունների ու մարտահրավերների մեծ մասը պատճառվում է չար ոգիների կողմից։ Որքան հոգևոր եք դառնում, այնքան ավելի եք նկատում չար ոգիների գործունեությունը։

    2.      խափանուՄ

    ․․․Բարձրյալի դեմ խոսքեր պիտի բարբառի, պիտի ՄՈԼՈՐԵՑՆԻ Բարձրյալի ՍՐԲԵՐԻՆ, պիտի կարծի փոփոխել ժամանակներն ու օրենքները, և դա պիտի հաջողվի նրան մինչև որոշ ժամանակ, ինչ-որ ժամանակներ և ժամանակների կեսը։

    Դան825

    Ձեզ հակառակվելու մեքենայություններ նյութելով՝ սատանան սկսում է ձեզ խանգարել։ Ցանկացած գրգռվածություն, անհանգստություն և սրտնեղություն, որ զգում եք, դիվային գործունեության նշան է։ Երբեմն գրգռվածությունն ու սրտնեղությունը առաջանում են ներքին հարցերից։ Մի պարզ գործը կարող է ձգձգվել ու դառնալ տևական ու անհաճո փորձություն։ Աստծու աշխատանքին հակազդելու և այն խափանելու նպատակով ուղարկված չարքերի մշտական ներկայությունն է, որ տանում է նման փորձության։ 

    3.      մարդկանց խոչընդոտելը

    Դրանից հետո Հիսուսն սկսեց հստակորեն հայտնել աշակերտներին, թե պետք է, որ ինքը Երուսաղեմ գնա, բազում չարչարանքներ կրի և անարգվի քահանայապետներից, օրենսգետներից, ժողովրդի ծերերից, սպանվի և երրորդ օրը հարություն առնի։ Եվ Պետրոսը նրան մի կողմ տանելով՝ սկսեց վիճել նրա հետ ու ասել. «Քա՛վ լիցի քեզ, Տե՛ր, ԱՅԴ ՔԵԶ ՉԻ ՊԱՏԱՀԻ»։

    Մատթ1620-21

    Տիրոջ գործն ամբողջովին կասեցնելը սատանայի համար ամենաերջանիկ իրադարձություններից մեկն է։ Նա ի վիճակի է եղել բավականին առաջ գնալ Աստծու գործը խափանելու իր ջանքերում։ Նա կարողացել է այն գլխովին կասեցնել բազմաթիվ դեպքերում։ Զգուշացե՛ք այն բոլոր բաներից, որոնք լրիվ կասեցնում են Աստծու գործը։ 

    4.      մարդկանց գայթակղելը  (փորձելը)

    Եվ անմիջապես Հոգին նրան հանեց տարավ դեպի անապատ։ Եվ նա այնտեղ էր քառասուն օր՝ փորձվելով սատանայից։ Եվ նա գազանների հետ էր, իսկ հրեշտակները ծառայում էին նրան։

    Մարկ112-13

    Աստծու մարդկանց գայթակղելն ու փորձելը, երբ նրանք աշխատում են Տիրոջ համար, դևերի գործն է։ Աստծու մարդկանց մեծ մասը ենթարկվում է մշտական գայթակղության, երբ ծառայում են Աստծուն։ Շատերը սխալներ են թույլ տալիս աններողությանը, ուժեղ ցանկությանը, անհամբերությանը և այլ գայթակղություններին ենթարկվելու միջոցով։ 

    5.      Մարդկանց վախեցնելը

    Արթո՛ւն եղեք, հսկեցե՛ք, քանի որ ձեր ոսոխը՝ Սատանան, մռնչում է առյուծի պես, շրջում և փնտրում է, թե ո՛ւմ կուլ տա։

    Ա Պետր58

    Վախի բոլոր ձևերը գալիս են սատանայից։ Շատ տղամարդիկ ու կանայք գլխովին գտնվում են վախի իշխանության տակ։ Վախը ներազդող և ուղղորդող ոգի է։ Այն ձգտում է ձեզ ուղղորդել ու տանել մի ճանապարհով, որն ավարտվում է նրանով, որ գլուխդ խփում ես պատին։ 

    6.      մարդկանց հմայելը

    Բայց երկյուղ եմ կրում, թե միգուցե, ինչպես օձն իր խորամանկությամբ խաբեց Եվային, ձեր միտքը ապականվի ու շեղվի Քրիստոսի հանդեպ ձեր ունեցած պարզամտությունից․․․

    Բ Կորնթ113

    Եվ վար գցվեցավ մեծ վիշապը՝ այն առաջին օձը, որ Բանսարկու և սատանա է կոչվում, այն բովանդակ աշխարհը մոլորեցնողը վար գցվեցավ երկրի վրա և իր հրեշտակներն էլ իրեն հետ վար գցվեցան։

    Հայտն129 («Արարատ» թարգմ)

    Հայտնի բան է, որ սատանան թունավորում է քրիստոնյաների հոգիները։ Շատերը թունավորված են կասկածանքով, դառնությամբ, դավաճանությամբ, անհավատարմությամբ և շփոթությամբ։ Մեղադրանքներն այն առավել մահացու թույներից են, որ կարելի է գցել քրիստոնյաների հոգու մեջ։ Շատերը կորցնում են իրենց անմեղությունը, որովհետև սատանան իր թույնից մի քիչ կաթեցնում է նրանց սրտի մեջ։ Երբ հանդիպում ես իրենց ունեցած ապրումներից սաստիկ ազդեցություն կրած մարդկանց, հնարավոր է, որ նրանք թունավորված լինեն սատանայի կողմից։ 

    7.      խաբեություն

    Դուք հոր կողմից սատանայի զավակներ եք, և ձեր հոր ցանկություններն եք ուզում կատարել, թեև նա ի սկզբանե մարդասպան էր և ճշմարտության մեջ չմնաց, որովհետև նրա մեջ ճշմարտություն չկար։ Երբ որ նա սուտ խոսի, ինքն իրենից է խոսում, քանի որ նա սուտ է և ստի հայր։

    Հովհ844

    Սուտն ու խաբեությունը սատանայի գործերից են։ Ամեն անգամ, երբ հանդիպում եք ստախոսի, բախվում եք լուրջ նեղությունների։ Ստախոսը սովորաբար գող է և ձեզանից ինչ-որ բան վերցնում է։ Մարդիկ, ովքեր կես ճշմարտությունն են ասում, և նրանք, ովքեր մոլորեցնում են ձեզ, բոլորն էլ ուղարկված են սատանայի կողմից ձեզ խանգարելու և կործանելու համար։ Ձեր կյանքում և հոգևոր սպասավորության ընթացքում կպատահեք այդպիսի մարդկանց։ Նրանք բոլորը սատանայի արբանյակներն են, որոնք ուղարկվել են ձեզ կործանելու համար։ 

    Ավետարանի յուրաքանչյուր սպասավոր պետք է զգուշանա ինչ-որ բանից կամ մեկից, որը փորձում է խաբել իրեն։ Սատանան միշտ փորձում է ձեզ սխալ ուղղությամբ տանել, մոլորեցնել, շեղել ձեր ուշադրությունը և ապատեղեկացնել։ Նա միշտ փորձում է ձեզանից ինչ-որ բան թաքցնել և ստիպել ձեզ խարխափել մթության, անտեղյակության ու խաբեության մեջ։ Սա չար ոգիների մշտական ու անփոփոխ գործն է։ Այս է պատճառը, որ պետք է միշտ աղոթեք իմստունության, ըմբռնման, գիտելիքի, խորհդի, լույսի և հայտնության համար։ Դանիելը համարվում էր մի մարդ, որն ազատվել էր խաբեության խավարից։ Նա նկարագրվում է, որպես մեկը, ով ունի լույս, ըմբռնում և իմաստունություն։ Իր ունեցած լույսի, ըմբռնման և իմաստունության շնորհիվ, նա ընտրվել ու նշանակվել էր թագավորի կողմից։ Նա գործի էր կոչվել, որովհետև ճեղքել-անեցել էր խավարի միջով և ստացել լույս ու հայտնություն Աստծուց։ Ավելի զորեղ են նրանք, ովքեր հաղթահարում են խավարն աշխարհում և ձեռք են բերում լույս։   

    «․․․ՔՈ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՄԻ ՄԱՐԴ ԿԱ, որի մեջ կա սուրբ աստվածների հոգին. Եվ քո հոր օրերում ԼՈՒՅՍ  և ՀԱՆՃԱՐ և աստվածների իմաստություն պես ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ գտնվեցավ նրանում, և հայրդ՝ Նաբուգոդոնոսոր թագավորը նրան մոգերի, հմայողների, Քաղդեաների բախտ նայողների գլխավոր դրավ՝ քո հայրը, ով թագավոր։

    Որովհետև մի գերազանց հոգի և գիտություն և հանճար կա նրանում երազներ մեկնելու, խրթնաբանությունները հայտնելու և կնճիռներ լուծելու, այդ Դանիելումը, որի անունը թագավորը Բաղդասար դրեց։ ԹՈՂ ԿԱՆՉՎԻ ԴԱՆԻԵԼԸ և նա կիմացնի մեկնությունը»։

    Դան511-12

    Enjoying the preview?
    Page 1 of 1