Discover millions of ebooks, audiobooks, and so much more with a free trial

Only $11.99/month after trial. Cancel anytime.

Ընթերցեք Աստվածաշունչը, Աղոթեք Ամեն Օր
Ընթերցեք Աստվածաշունչը, Աղոթեք Ամեն Օր
Ընթերցեք Աստվածաշունչը, Աղոթեք Ամեն Օր
Ebook119 pages50 minutes

Ընթերցեք Աստվածաշունչը, Աղոթեք Ամեն Օր

Rating: 0 out of 5 stars

()

Read preview

About this ebook

Այս գիրքի վերնագիրն անմիջապես ստիպում է ձեզ մտածել երջանիկ երգող փոքր երեխաների մասին ... Դուք ամեն օր կարդո՞ւմ եք ձեր Աստվածաշունչը: Դուք ամեն օր աղոթո՞ւմ եք: Այս գիրքը կբացի ձեր աչքերը Աստվածաշունչ կոչվող զարմանահրաշ ու եզակի գրքի հանդեպ։ Նաեւ ձեզ համար կբացահայտի այն հրաշքները, որոնք ամեն օր պատահում են ձեզ, երբ ամեն օր կարդում եք Աստվածաշունչը եւ աղոթում: Թող ձեր Աստվածաշնչի ամենօրյա ընթերցանությունը եւ ամենօրյա աղոթքը հաճելի լինեն ձեզ համար:

LanguageՀայերեն լեզու
Release dateApr 27, 2018
ISBN9781641352604
Ընթերցեք Աստվածաշունչը, Աղոթեք Ամեն Օր
Author

Dag Heward-Mills

Bishop Dag Heward-Mills is a medical doctor by profession and the founder of the United Denominations Originating from the Lighthouse Group of Churches (UD-OLGC). The UD-OLGC comprises over three thousand churches pastored by seasoned ministers, groomed and trained in-house. Bishop Dag Heward-Mills oversees this charismatic group of denominations, which operates in over 90 different countries in Africa, Asia, Europe, the Caribbean, Australia, and North and South America. With a ministry spanning over thirty years, Dag Heward-Mills has authored several books with bestsellers including ‘The Art of Leadership’, ‘Loyalty and Disloyalty’, and ‘The Mega Church’. He is considered to be the largest publishing author in Africa, having had his books translated into over 52 languages with more than 40 million copies in print.

Related to Ընթերցեք Աստվածաշունչը, Աղոթեք Ամեն Օր

Related ebooks

Reviews for Ընթերցեք Աստվածաշունչը, Աղոթեք Ամեն Օր

Rating: 0 out of 5 stars
0 ratings

0 ratings0 reviews

What did you think?

Tap to rate

Review must be at least 10 words

    Book preview

    Ընթերցեք Աստվածաշունչը, Աղոթեք Ամեն Օր - Dag Heward-Mills

    Աստվածաշունչը Աստծո գրավոր Խոսքն է։ Դուք պետք է վստահություն կերտեք Բոլոր Ժամանակների Մեծագույն Գրքի՝ Աստվածաշնչի հանդեպ։

    Բայց նախ այս բանն իմացե՛ք, որ Գրքերի ամեն մի մարգարեություն իր հատուկ մեկնությունը չունի, քանի որ մարգարեությունը ոչ թե ըստ մարդկանց կամքի տրվեց երբևէ, այլ Սուրբ Հոգուց մղված է, որ խոսեցին Աստծու սուրբ մարդիկ։

    Բ Պետր. 1.20, 21

    1. Աստվածաշունչը մարգարեական հայտնություն է։

    Աստվածաշունչը մարդու համար բացահայտում է Աստծու բնույթը։ Բացատրում է մարդու ծագումը։ Իմաստավորում է մարդու գոյությանը երկրագնդի վրա։

    Վերհանում է ամենայն արարչագործության ապագա ճակատագիրը։ Ամենից առաջ, մեզ համար վերհանում է Աստծու՝ մեզ փրկելու գթասիրտ ծրագիրը։

    Բայց նախ այս բանն իմացե՛ք, որ ԳՐՔԵՐԻ ԱՄԵՆ ՄԻ ՄԱՐԳԱՐԵՈՒԹՅՈՒՆ իր հատուկ մեկնությունը չունի, քանի որ մարգարեությունը ոչ թե ըստ մարդկանց կամքի տրվեց երբևէ, այլ Սուրբ Հոգուց մղված է, որ խոսեցին Աստծու սուրբ մարդիկ։

    Բ Պետր. 1.20, 21

    Աստված բազմապիսի ձևերով և այլազան օրինակներով ՆԱԽԱՊԵՍ ԽՈՍԵՑ ՄԵՐ ՀԱՅՐԵՐԻ ՀԵՏ ՄԱՐԳԱՐԵՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ. այս վերջին օրերին մեզ հետ խոսեց իր Որդու միջոցով, որին ժառանգ նշանակեց ամեն ինչի, և որի միջոցով ստեղծեց տիեզերքը։

    Եբր. 1.1, 2

    2. Աստվածաշունչը փրկության բարի լուրն է։

    Ավետարանը Քրիստոսի փրկիչ զորության բարի լուրն է։ Աստվածաշունչը միակ գիրքն է, որը ցույց է տալիս, թե մարդ ինչպես կարող է փրկվել։ Աստվածաշունչը պարունակում է Նրա՝ հավիտենական փրկության ուղերձը բոլորին, ովքեր հավատում են Քրիստոսին, և հավիտենական դատապարտման ուղերձը բոլորին, ովքեր ըմբոստանում են ավետարանի դեմ։

    Որովհետև ամոթ չեմ համարում ԱՎԵՏԱՐԱՆԵԼԸ, քանի որ այն Աստծու զորությունն է՝ ի փրկություն բոլոր հավատացյալերի. նախ՝ հրեայի, ապա և՝ հեթանոսի...

    Հռոմ. 1.16

    3. Աստվածաշունչը Աստծու զգուշացումն է մեզ։

    Աստվածաշունչը գաղափարների ու տեսությունների քննարկում չէ։ Դա փաստերի հեղինակավոր հայտարարում է։ Շարադրվող ճշմարտությունները խիստ տպավորիչ են և անբանակցելի։ Աստվածաշունչը շրջապատող աուրան մասամբ պայմանավորված է նրա հեղինակավոր և անդառնալի ճշմարտություններով:

    Ահա թե ինչու մենք պետք է ավելի ևս ուշադիր լինենք ասված խոսքերին, որպեսզի երբեք դրանցից չտարվենք դեպի կորուստ, որովհետեւ, եթե այն խոսքը, որ հրեշտակների միջոցով ասվեց, հաստատուն մնաց, և ամեն հանցանք ու անհնազանդություն արդար պատիժ ստացան, ՄԵՆՔ ԻՆՉՊԵ՞Ս ՊԻՏԻ ԱԶԱՏՎԵՆՔ, ԵԹԵ ԱՆՀՈԳ ԳՏՆՎԵՆՔ ԱՅՆՊԻՍԻ ՓՐԿՈՒԹՅԱՆ ՀԱՆԴԵՊ, որ նախ հռչակվեց Տիրոջ կողմից և ապա հաստատվեց մեզ համար նրանց միջոցով, որ լսել էին այն. Աստված էլ այն վկայեց նշաններով, զորավոր գործերով, ամեն տեսակ զորություններով և Սուրբ Հոգու շնորհներով, որոնք տրվեցին իր կամքի համաձայն։

    Եբր. 2.1-4

    4. Աստվածաշունչը լի է ներշնչանքի խոսքերով։

    Դա է, որ տարբերում է Աստվածաշունչը ցանկացած այլ գրքից։ Աստվածաշունչը պնդում է, որ իր ներշնչանքը և շարժառիթը տվել է Աստված։ Այլ խոսքով, դա իրականում գրվել է Աստծու կողմից՝ մահկանացու մարդկանց ձեռքով։

    «ԱՍՏԾՈՒ ՇՆՉՈՎ ԳՐՎԱԾ ԱՄԵՆ ՄԻ ԳԻՐՔ օգտակար է ուսուցման, հանդիմանության, ուղղելու և արդարության մեջ խրատելու համար...

    Բ Տիմոթ. 3.16

    5. Աստվածաշունչը ուղղակի, կտրուկ ուղերձ է Աստծուց։

    Հազարավոր մարդիկ հավատափոխ են լինում, երբ Աստվածաշնչի պարզ ճշմարտությունները հաղորդվում են նրանց։ Ես փոխվեցի Աստծու Խոսքի շնորհիվ, երբ հանդիպեցի դրան։

    ԿԵՆԴԱՆԻ Է ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԸ, ԱԶԴՈՒ ԵՎ ԱՎԵԼԻ ՀԱՏՈՒ, քան ամեն մի երկսայրի սուր. և կտրում անցնում է մինչև ոգու և հոգու, հոդերի և ողնածուծի բաժանման սահմանը. նա քննում է սրտի մտածումներն ու խորհուրդները։

    Եբր. 4.13

    6. Աստվածաշունչը Աստծու իմաստությունն է՝ մեր բարգավաճության համար։

    Բարգավաճության Աստծու մեթոդը խելացի գաղափարներով և մարդկային հնարքներով չէ։ Դա Նրա Խոսքի միջոցով է։

    Այս օրենքների գիրքը քո շուրթերից չհեռացնես, այլ գիշեր-ցերեկ դրա մասին մտածի՛ր, որպեսզի գիտենաս կատարել բոլոր դրա մեջ գրվածները. ԱՅՆ ԺԱՄԱՆԱԿ ՀԱՋՈՂԱԿ ԿԼԻՆԵՍ, ՈՒՂԻՂ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ ԿԸՆԹԱՆԱՍ և խելամտորեն կգործես։

    Հեսու 1.8

    Որդյակ, անսա՛ իմ իմաստությանը և ակա՛նջ դիր իմ խոսքերին, որ քո աղբյուրները չպակասեն։ Պահի՛ր իմ խոսքերը քո սրտի մեջ, քանզի դրանք կյանք են գտնողների համար և բժշկություն՝ ամբողջ մարմնի համար։

    Առակն. 4.21-23

    7. Աստվածաշունչը արարչագործության, երկրագնդի, արևի, լուսնի, աստղերի ու մոլորակների ծագման բացատրությունն է։

    Ի սկզբանե ԱՍՏՎԱԾ ՍՏԵՂԾԵՑ ԵՐԿԻՆՔՆ ու երկիրը։ Երկիրն անձև ու անկազմ էր, խավար էր տիրում անհունի վրա, և Աստծու հոգին շրջում էր ջրերի վրա։

    Ծննդ. 1.1-2

    8. Աստվածաշունչը ներկայացնում է ճշմարտությունը ապագայի, դրախտի, դժոխքի ու մշտնջենավորության մասին։

    Եվ ՏԵՍԱ ՄԵՌԵԼՆԵՐ, ՄԵԾ ՈՒ ՓՈՔՐ, ՈՐՈՆՔ ԿԱՆԳՆԵԼ ԷԻՆ ԳԱՀԻ ԱՌԱՋ. և բաց արվեցին գրքեր. բացվեց նաև մի այլ գիրք՝ կյանքի գիրքը։ Եվ մեռելները դատվեցին ըստ գրվածքների՝ իրենց գործերի համաձայն։

    Ծովը տվեց իր մեռելներին, մահն ու դժոխքն էլ՝ իրենց մեռելներին. և յուրաքանչյուրը դատվեց ըստ իր գործերի։

    Մահը և դժոխքը նետվեցին կրակե լճի մեջ։

    Եվ նա, որի անունը կյանքի գրքում գրված չգտնվեց, գցվեց կրակե լճի մեջ։

    Հայտն. 20.12-15

    9. Աստվածաշունչը մարդկային ցեղի ծագման բացատրությունն է։

    Տեր Աստված մարդուն ստեղծեց երկրի հողից, նրա դեմքին կենդանության շունչ փչեց, և մարդն եղավ կենդանի էակ։

    Ծննդ. 2.7

    10. Աստվածաշունչը ամուսնության հրահանգների ձեռնարկ է։

    ԿԱՆԱՅՔ

    Enjoying the preview?
    Page 1 of 1