Discover millions of ebooks, audiobooks, and so much more with a free trial

Only $11.99/month after trial. Cancel anytime.

Գեղեցկուհին, հրեշը եվ պաստորը
Գեղեցկուհին, հրեշը եվ պաստորը
Գեղեցկուհին, հրեշը եվ պաստորը
Ebook449 pages3 hours

Գեղեցկուհին, հրեշը եվ պաստորը

Rating: 0 out of 5 stars

()

Read preview

About this ebook

Վերջապես պատրաստ է հոգեւոր հովիվների եւ նրանց կանանց համար գրված այս բացառիկ գիրքը։ Այս գիրքը չի վերաբերում ձեզ, եթե դուք հոգեւոր հովիվ կամ հոգեւոր հովվի կին չեք։ Եթե դուք համապատախան ընթերցող եք այս գիրքը կարդալու համար, թող Աստված տեր կենա ձեզ այս միտքը խթանող գրքում։ Այս էջերում վերհանվում են խորհրդավոր դերերը, որոնք խաղացել են կանայք հոգեւոր հովիվների կյանքում։ Թող այս էջերը խորհուրդներ տան ձեզ եւ ձեզ առաջնորդեն օրհնության ուղիներում:

LanguageՀայերեն լեզու
Release dateAug 1, 2018
ISBN9781641352352
Գեղեցկուհին, հրեշը եվ պաստորը
Author

Dag Heward-Mills

Bishop Dag Heward-Mills is a medical doctor by profession and the founder of the United Denominations Originating from the Lighthouse Group of Churches (UD-OLGC). The UD-OLGC comprises over three thousand churches pastored by seasoned ministers, groomed and trained in-house. Bishop Dag Heward-Mills oversees this charismatic group of denominations, which operates in over 90 different countries in Africa, Asia, Europe, the Caribbean, Australia, and North and South America. With a ministry spanning over thirty years, Dag Heward-Mills has authored several books with bestsellers including ‘The Art of Leadership’, ‘Loyalty and Disloyalty’, and ‘The Mega Church’. He is considered to be the largest publishing author in Africa, having had his books translated into over 52 languages with more than 40 million copies in print.

Related to Գեղեցկուհին, հրեշը եվ պաստորը

Related ebooks

Reviews for Գեղեցկուհին, հրեշը եվ պաստորը

Rating: 0 out of 5 stars
0 ratings

0 ratings0 reviews

What did you think?

Tap to rate

Review must be at least 10 words

    Book preview

    Գեղեցկուհին, հրեշը եվ պաստորը - Dag Heward-Mills

    Սուրբ Գրքի բոլոր մեջբերումները քաղված են Աստվածաշնչի Հակոբ թագավորի տարբերակից, եթե այլ բան նշված չէ:

    Գեղեցկուհին, հրեշը եվ պաստորը

    Հատվածներ Ջոն Թելֆորդի «Ջոն Ուեսլիի հոգևոր ուղևորությունը» գրքից

    (Բելֆաստ, Հյուսիսային Իռլանդիա, Ambassador Publications,1999)

    Օգտագործված է թույլտվությամբ:

    © Դագ Հյուարդ-Միլզ, 2017

    Առաջին անգամ հրատարակվել է 2017 թ. Parchment House հրատարակչության կողմից

    1-ին տպագրությունը՝ 2017 թ.

    Դագ Հյուարդ-Միլզի մասին իմացեք ավելին.

    «Բժշկարար Հիսուս» արշավ

    Էլ. փոստ՝ evangelist@daghewardmills.org

    Ինտերնետային կայք՝ www.daghewardmills.org

    Ֆեյսբուք՝ Դագ Հյուարդ-Միլզ

    Թվիթեր՝ @EvangelistDag

    ISBN : 978-1-64135-235-2 

    Բոլոր իրավունքները վերապահված են միջազգային հեղինակային իրավունքի մասին օրենքներով: Այս գրքի ցանկացած մաս օգտագործելու կամ վերարտադրելու համար հրատարակչից պետք է ձեռք բերել թույլտվություն:

    Ընծայագիր

    Այս գիրքը նվիրում եմ կնոջս՝ Ադելաիդային:

    Դու իմ առաջին և միակ սերն ես:

    Եթե կյանքս կրկին ապրելու հնարավորություն ունենայի, կրկին քեզ կընտրեի:

    Երբ շուրջս եմ նայում, քեզանից ավելի բարուն ու լավին չեմ կարողանում գտնել:

    Շնորհակալ եմ փափկության և հոգևորության քո յուրահատուկ միաձուլման համար:

    Արժե՛ր կյանքն ապրել քեզ հետ:

    Շնորհակալ եմ ամեն ինչի համար:

    Բովանդակություն

    ԲԱԺԻՆ 1: ԶԳՈՒՇԱՑՈՒՄՆԵՐ

    Զգուշացում. Հոգևոր սպասավորության մեջ տեղի ունեցող ամուսնությունները տարբեր են սովորական ամուսնությո

    Զգուշացում. Հոգևոր սպասավորության մեջ տեղի ունեցող ամուսնություններում ուժերի հավասարակշռությունը փո

    Զգուշացում. զգուշացում Աստվածաշնչից

    Զգուշացում. զգուշացում պատմությունից

    Զգուշացում. սարսափի զգուշացումներ Սողոմոնից

    Զգուշացում. կանայք կարող են օգտագործվել որպես զենք

    Զգուշացում. որոշ մարդիկ ամուսնացած են դևերի հետ

    Զգուշացում. զգուշացեք կնոջը բարձրացնելուց

    Զգուշացում. կշռաչափի մեջ կին կա

    ԲԱԺԻՆ 2: ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ

    Ինչու են պաստորները նկարում կատարելության պատկեր

    1-ին, 2-րդ և 3-րդ կատեգորիաների ամուսնություններ

    Նվիրված ամուսինը (Ա1)

    «Ինքդ հոգա քո մասին» տեսակի ամուսինը (Իքս 5)

    ԲԱԺԻՆ 3: ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ ՀՐԵՇՆԵՐԸ

    Հաջող ամուսնությունների վատթարացման փուլերը

    Ինչ է նշանակում ամուսնացած լինել Կատարյալ Ձևացողի հետ

    Ինչ է նշանակում ամուսնացած լինել Լռակյաց Գեղեցկուհու հետ

    Ինչ է նշանակում ամուսնացած լինել Վայրի Կատվի հետ

    Ինչ է նշանակում ամուսնացած լինել Եզաբելի հետ

    Ինչ է նշանակում ամուսնացած լինել Անգործունյա Կնոջ հետ

    Ինչ է նշանակում ամուսնացած լինել Սառը Ասեքսուալի հետ

    Ինչ է նշանակում ամուսնացած լինել Կռվարար Տիրուհու հետ

    Ինչ է նշանակում ամուսնացած լինել Անողորմ Մեղադրողի հետ

    Ինչ է նշանակում ամուսնացած լինել Անզիջում Հակառակվողի հետ

    Ինչ է նշանակում ամուսնացած լինել Անսեր Տարեցի հետ

    Ինչ է նշանակում ամուսնացած լինել Անտարբեր Անկախի հետ

    Ինչ է նշանակում ամուսնացած լինել Ամուսնալուծվելու Հակված Գեղեցկուհու հետ

    Ինչ է նշանակում ամուսնացած լինել Հիվանդի հետ

    Ինչ է նշանակում ամուսնացած լինել Համակցության հետ

    ԲԱԺԻՆ 4: ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՂԹԱՀԱՐԵԼԸ ՀՈԳԵՎՈՐ ՍՊԱՍԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ

    Հաղթահարեք ամուսնության դժվարությունները՝ գոյության պայքար մղելով

    Հաղթահարեք ամուսնության դժվարությունները՝ արգելափակելով հինգ որոշակի հարձակում

    Հաղթահարեք ամուսնության դժվարությունները՝ փակելով ամուսնալուծության հնարավորությունը

    Հաղթահարեք ամուսնության դժվարությունները դժվարին որոշումներով

    Հաղթահարեք ամուսնության դժվարությունները Մուրթքեի զորությամբ

    Հաղթահարեք ամուսնության դժվարությունները Նոոմինի իմաստությամբ

    Հաղթահարեք ամուսնության դժվարությունները բաժանումով

    Հաղթահարեք ամուսնության դժվարությունները՝ ընդունելով ու չարչարվելով

    Հաղթահարեք ամուսնության դժվարությունները Պողոսի իմաստությամբ

    Հաղթահարեք ամուսնության դժվարությունները՝ ստանալով ձեր ամուսնության մարգարեական ուղերձը

    Ինչու են որոշ պաստորներ ամուսնալուծված

    ԲԱԺԻՆ 1:

    ԶԳՈՒՇԱՑՈՒՄՆԵՐ

    ԳԼՈՒԽ 1

    Զգուշացում. հոգևոր սպասավորության մեջ տեղի ունեցող ամուսնությունները տարբեր են սովորական ամուսնություններից

    ...որովհետև դուք մոռացության չտվեցիք ձեր հայրերի չար գործերը, Հուդայի երկրի թագավորների չարությունները, ՆՐԱՆՑ ԿԱՆԱՆՑ ՉԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ձեր չարությունները և ՁԵՐ ԿԱՆԱՆՑ ՉԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, որ նրանք կատարեցին Հուդայի երկրում և Երուսաղեմի հրապարակներում:

    Երեմ. 44.9

    Այս գիրքը չի վերաբերում ձեզ, եթե պաստոր չեք:

    Մի՛ շարունակեք կարդալ այս գիրքը, եթե պաստոր չեք:

    Եթե պաստոր չեք, խնդրում եմ այստեղ կանգ առնել:

    Եթե պաստոր չեք և շարունակեք կարդալ, կքննադատեք բաներ, որոնք չեք հասկանում:

    Եթե պաստոր չեք, գտեք մեկ այլ գիրք ամուսնության մասին: Ամուսնության վերաբերյալ կան բազմաթիվ լավ գրքեր, որոնք մեծապես կօգնեն ձեզ: Եթե ձեզ հարկավոր են տեղեկություններ այն մասին, թե ինչպես գտնել լավ գիրք ամուսնության մասին, հարցրեք մոտակա գրախանութում:

    Հաջող ամուսնություն ունենալը օրհնություն է, և գիտեմ բազմաթիվ հիանալի ու հաջող ամուսնություններ, որոնք հոյակապ օրհնություններ են: Թվարկենք հաջող ամուսնության մի քանի օրհնությունները:

    1. Լավ ամուսնությունն օրհնություն է, քանի որ երկու հոգով ավելի լավ է, քան մենակ: Կան շատ Սուրբ Գրություններ, որոնք վկայում են սրա մասին:

    Երկու հոգով ավելի լավ է, քան մենակ, որովհետև ավելի վարձ կա նրանց վաստակի համար, քանի որ եթե մեկն ընկնի, նրա ընկերը կկանգնեցնի նրան, բայց վա՜յ մենակին, որ ընկնի, երբ ուրիշ մեկը չկա, որ բարձրացնի նրան:

    Եվ եթե երկուսը միասին քնեն, կտաքացնեն միմյանց, բայց միայնակ մարդն ինչպե՞ս պիտի տաքանա: Եվ եթե մեկի վրա բռնանան, երկուսը դեմ կկանգնեն. չէ՞ որ երեքտակ թելն էլ հեշտ չի կտրվում:

    Ժողով. 4.9-12

    2. Լավ ամուսնությունն օրհնություն է, քանի որ ամուսնական զույգը կարող է տասն անգամ ավելին անել, քան միայնակ անձը:

    Մի մարդ ինչպե՞ս կարող է հալածել հազարին, և երկուսը՝ հետապնդել տասը հազարին, եթե Աստված չի ոչնչացնում նրանց:

    Բ Օրին. 32.30

    3. Ով բարի կին է գտել՝ շնորհք է գտել և ուրախություն է ստացել Աստծուց:

    Ով հեռացնում է բարեբարո կնոջը, նա հեռացնում է բարիքը, իսկ ով շնաբարո կին ունի, նա անմիտ է և ամբարիշտ:

    Առակն. 18.22

    Թեև լավ ամուսնությունն օրհնություն է, սակայն կան ամուսնության տարբեր տեսակներ: Ոչ բոլոր ամուսնություններն են հասնում իրենց նպատակին՝ օրհնություն դառնալ զույգի համար:

    «Կեղծ» ամուսնությունները գոյություն ունեն, քանի որ կան իրական և հաջողված ամուսնություններ:

    Այս գիրքը ամուսնությունների՝ գոյություն ունեցող կոնկրետ տիպերի մասին է: Այս գիրքը պաստորների և նրանց ամուսնության համար է, այլ ՈՉ՝ սովորական քրիստոնյաների կամ անհավատների: Այս գրքի մեծ մասը ձեզ չի վերաբերում, եթե դուք պաստոր կամ պաստորի կին չեք:

    Ամուսնության մասին բազմաթիվ գրքեր պաստորներին ստիպում են մտածել, որ նրանք ամուսնացել են սխալ մարդու հետ, որովհետև նրանց ամուսնություններն այնքան հաճելի չեն, որքան գրքի հեղինակի նկարագրածները:

    Նրանք շոկ են ապրում, երբ իմանում են, որ նման բացահայտ ֆանտաստիկ լավ ամուսնություն ունեցող պաստորները բաժանվում են:

    Սա նորմալ ամուսնությունների մասին պատմող գիրք չէ: Այս գիրքը ամուսնական խնդիրների վերաբերյալ հավասարակշռված, երկու կողմին ներկայացնող գիրք չէ: Ես իսկապես կարող էի և՛ ամուսինների, և՛ կանանց համար մի գիրք գրել: Ես նաև կարող էի գիրք գրել, թե որքան հաջողված է իմ ամուսնությունը: Ես նույնիսկ կարող է գիրք գրել այն մասին, թե ինչպես կարող են զույգերը հաղթահարել ամուսնության ընթացքում առաջացող խնդիրները: Այդուամենայնիվ, ես դա չեմ անի այս հատորում: Ես որոշել եմ գիրք գրել մի թեմայի մասին, որը սովորաբար չի քննարկվում:

    Այս գիրքը կանանց ամբարշտության մասին է: Ես գրում եմ այս գիրքը այն ամբարշտության մասին, որը քողարկված է բազմաթիվ կանանց գեղեցկության ետևում: Եթե ձեզ հետաքրքրում է ամուսնության մասին ինչ-որ մի լավ գիրք, խնդրում եմ փնտրեք այն ուրիշ տեղ, քանի որ այս գիրքն այն չէ, ինչ ձեզ հարկավոր է: Այս գիրքը գեղեցկուհու, հրեշի, որը թաքնվում է որոշ պաստորների կանանց մեջ, և այն տառապանքների մասին է, որոնց հաճախ ենթարկվում են պաստորները: Շատ պաստորներ ամուսնանում են գեղեցկուհիների հետ: Սակայն շատ գեղեցկուհիներ նաև հրեշնե՛ր են:

    Ես գիտեմ, որ մարդկանց մեծ մասը կվախենա ենթադրել, որ բարի և հնազանդ տեսք ունեցող կանայք կարող են իրենց մեջ որևէ ամբարշտություն ունենալ: Ինչպես նշեցի, ես չեմ ձգտում ծավալել ամուսնության մասին հավասարակշռված, երկու կողմի դիրքորոշումը ներկայացնող քննարկում: Եթե դուք ցանկանում եք մասնակցել կանանց և տղամարդկանց լավ և վատ կողմերին նվիրված հավասարակշռված քննարկման, խնդրում եմ դադարեցրեք ընթերցանությունը հենց հիմա: Այս գիրքը կանանց ամբարշտության մասին է, հատկապես որոշ քրիստոնյա կանանց և որոշ հոգևոր սպասավորների կանանց ամբարշտության մասին:

    Երեմիա մարգարեն սգում էր Հուդայում և Երուսաղեմում կանանց կատարած ամբարշտությունների համար: Այս կանայք անհավատ կանայք չէին, այլ՝ Իսրայելի տանը պատկանող կանայք: Երեմիայի հիշատակած ամբարշտությունն Աստծու հանդեպ այդ կանանց անհնազանդության և կռապաշտության ամբարշտությունն էր: Ամբարշտությունը, որի մասին ես գրում եմ, այն անհնազանդությունն է, որ որոշ հոգևոր սպասավորների կանայք ցուցաբերում են Աստծու Խոսքի հանդեպ: Սա, իսկապես, հոգևոր սպասավորների և նրանց կանանց համար նախատեսված մի գիրք է: Սա գիրք է, որը նկարագրում է որոշ փորձառություններ, որոնք քրիստոնյաների և Աստծու մարդկանց հետ պատահել են իրենց ամուսնությունների մեջ: Փաստացիորեն, այս գիրքն այն իրավիճակների մասին է, որոնցում հայտնվել են որոշ հոգևոր սպասավորներ, սակայն դրանց մասին չեն կարողացել բարձրաձայնել:

    ...սակայն եթե ամուսնանաս, մեղք գործած չես լինի. և եթե կույսն ամուսնանա, մեղք գործած չի լինի: Բայց ԱՅԴՊԻՍԻՆԵՐԸ մարմնի ՆԵՂՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՈՒՆԵՆԱԼՈՒ. իսկ ես պիտի խնայեի ձեզ:

    Ա Կորնթ. 7.28

    Պողոսը մարգարեացավ, որ նրանք, ովքեր ամուսնանում են, մարմնի նեղություն են ունենալու: Միգուցե դա էր պատճառը, որ նա չէր ամուսնացել: Եվ, ի դեպ, ես այս գիրքը չեմ գրում այն պատճառով, որ չգիտեմ տղամարդկանց բացասական կողմերի մասին: Գիտե՛մ: Նաև այս գիրքը չեմ գրում այն պատճառով, որ ցանկանում եմ բացասական բաներ գրել կանանց մասին: Ես այնքան եմ հավատում հոգևոր սպասավորությանը, օծությանը, խոհեմությանը և կանանց դերին, որ հոգևոր սպասավորության նշանակել և առաջ եմ մղել բազմաթիվ կանանց: Ես չեմ ճանաչում որևէ մեկին, որն ինձանից ավելի շատ հայտնաբերած և որպես պաստոր ձեռնադրած լինի կանանց, չնայած՝ համոզված եմ, որ այդպիսիք կան:

    Քանի դեռ կարդում եք, կարող եք զարմանալ, թե ինչու հավասարապես չեմ ներկայացնում կանանց և տղամարդկանց վատ կողմերը: Պատճառը պարզ է՝ դա այս գրքի նպատակը չէ՛: Եթե ես գրելու լինեի ամուսնության մեջ տղամարդկանց սարսափելի մեղքերի մասին, ամբողջությամբ կանտեսեի Աստծու կողմից ինձ ուղարկված ուղերձը: Եթե ես դա անեի, այս գիրքը կլիներ շատ ավելի մեծ, քան կա, և ձեզ նման մարդիկ, որոնք շատ չեն կարդում, երբեք նույնիսկ չէին փորձի կարդալ այն:

    Այս գիրքը նպատակ ունի բացատրել կանանց այն առեղծվածային դերակատարությունը, որ նրանք ունեցել են հոգևոր սպասավորների կյանքում: Մենք մեծարում ենք մեր կանանց և շնորհակալ ենք նրանց ամուսնության և հոգևոր սպասավորության համար: Առանց կանանց օգնության մենք Աստծու գործի մեջ շատ բաների չէինք հասնի: Ես հավատում եմ, որ եկեղեցու զարգացման գաղտնիքներից մեկը կանանց հետ աշխատելը և նրանց առաջ մղելն է:

    Կանայք մեծարվում են, սակայն շատ քիչ է խոսվում նրանց բացասական կողմերի մասին, քանի որ բոլորը վախենում են վատը լինելուց կամ վատը երևալուց, չնայած՝ իրենց ամուսնության մեջ ունեցած այս կամ այն դժվարությանը: Սակայն ես չէի ցանկանա գաղտնի պահել որևէ բան, որը ձեզ համար օգտակար կլիներ:

    Ինչպե՜ս բնավ չվարանեցի ձեզ պատմելու օգտակար բաներից և ուսուցանելու ձեզ հրապարակավ և տանը...

    Գործք 20.20

    Գեղեցկուհին իրական է, սակայն իրական է նաև հրեշը: Հոգևոր սպասավորության մեջ կանանց ապակառուցողական դերի մասին քիչ բան է ասվել: Գիրք Գրոցը՝ Աստվածաշունչը, չի լռում այս աշխարհի կործանման մեջ կնոջ խաղացած դերի մասին: Եվայի պատճառով կործանվեցին Ադամի կյանքն ու հոգևոր սպասավորությունը: Եվայի պատճառով ամբողջ մարդկությունն ընկավ խավարի և դժվարությունների մեջ:

    Բազմաթիվ պաստորներ փորձանքի, խավարի և դժվարությունների մեջ են հայտնվել իրենց գեղեցիկ, լավ հարդարված կանանց պատճառով:

    Այս գրքի ստեղծման նպատակը որոշ մարդկանց փորձառության իրական պատկերը տրամադրելն է:

    Գրքի մյուս նպատակն է օգնել նրանց, ովքեր մոտ են «գեղեցկուհու» ընտրելուն: Կարևոր է, որպեսզի նրանք իմանան, որ իրենց «գեղեցկուհին» օրերից մի օր կարող է վերածվել «հրեշի՛»: Հուսամ, որ այս գիրքը կօգնի նաև գեղեցիկ կանանց՝ չվերածվել հրեշների:

    Երբ Ջոն Ուեսլին դեռևս ամուրի էր, հիվանդացավ և ապրում էր մի կնոջ հետ, որը հետագայում դարձավ նրա կինը: Նա նկարագրում էր, թե ինչ գեղեցիկ, ինչքան հաճելի և ինչքան լավն էր կինը: Նրա բառերը հիշվող էին: Նրա ձայնը մեղմ էր: Ջոն Ուեսլին անվերահսկելիորեն տրվեց նրա մխիթարող սիրուն: Նրա խոսքով՝ Մոլին՝ նրա ապագա կինը, տալիս էր բոլոր վստահեցումները, որոնց կարիքը նա երբևէ զգացել էր: Նա իր կնոջ սերը նկարագրում էր որպես ուժգին սեր: Նա խոսում էր կնոջ «անխախտ սիրո» մասին: Անգլերենի այդ բառը (անխախտ) նույնիսկ վեր է այն մեկնաբանելու իմ կարողությունից: Ա՜խ: Անխախտ սեր: Կցանկանայի մեջբերել Ջոն Ուեսլիի խոսքերը, երբ նա առաջին անգամ հանդիպել էր իր «գեղեցկուհուն», իր «սիրելի» Մոլիին (նախքան նրանց ամուսնանալը):

    Ջոն Ուեսլին ասել է. «ԵՍ ՍՏԱՑԱ ԱՄԵՆԱԲՈՒՌՆ ԵՎ ԱՆԽԱԽՏ ՍԻՐՈ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԲՈԼՈՐ ՎՍՏԱՀԵՑՈՒՄՆԵՐԸ, ՈՐՈՆՔ ՀՆԱՐԱՎՈՐ ԷՐ ԱՐՏԱՀԱՅՏԵԼ ԲԱՌԵՐՈՎ»:

    Սակայն օրերից մի օր, նրանց ամուսնությունից տարիներ անց, նա օգտագործեց ճիշտ հակառակ բառերը կնոջը բնութագրելու համար: Նրա գեղեցկուհին վերածվել էր հրեշի: Մի օր նրա կինը ճամփորդության մեկնելու համար լքում էր տունը: Դա այն կինն էր, որի հանդեպ նա ունեցել է բուռն և անխախտ սեր: Նա ասաց կնոջը, երբ վերջինը դուրս էր գալիս տանից. «ՀՈՒՍԱՄ՝ ԵՍ ԷԼ ԵՐԲԵՔ ՉԵՄ ՏԵՍՆԻ ՔՈ ԱՄԲԱՐԻՇՏ ԴԵՄՔԸ»:

    «Հուսամ՝ ես էլ երբեք չեմ տեսնի քո ամբարիշտ դեմքը»: Ահա այն ցանկությունը, որն ունեցավ Ջոն Ուեսլին, երբ իր «գեղեցկուհու» մեջ տեսավ «հրեշին»: Սա մի պաստորի դասական օրինակ է, որն ամուսնանում է հրեշի վերածված մի գեղեցկուհու:

    Այս գիրքն, իսկապես, կարող է նաև զորացնել այն մարդկանց, ովքեր խորապես ներքաշվել են անդառնալի ամուսնական իրավիճակների մեջ: Հույս ունեմ, որ այս գիրքը կօգնի հոգևոր սպասավորներին կանխել ամուսնալուծությունը՝ նրանց պատկերացում տալով, թե ինչ են իրենք իրականում ապրում:

    Համոզված եմ՝ բազմաթիվ մարդիկ այս գրքում գրված շատ բաներ կնմանեցնեն իրենց իրավիճակին: Օգտագործե՛ք այս գրքից ստացած գիտելիքը, պատկերացումները և իմաստությունը հավատի բարի պատերազմը վարելու համար: Ամուսնությունը մի քննություն է, որին մենք առնչվում ենք և պե՛տք է հաջողենք այն: Որոշ մարդկանց համար ամուսնությունն ամենամեծ հանգստությունն է, որ նրանք երբևէ կարող են ունենալ: Որոշ մարդկանց համար ամուսնությունն ամենամեծ խաչն է, որ նրանք կարող են կրել: Որոշ մարդիկ ունեն գերազանց ամուսնություններ: Սակայն ոչ բոլոր հոգևոր սպասավորներն ունեն դրական փորձառություն և կկարողանան իրենց ամուսնության մասին պատմել լավ պատմություններ: Այո, կան հոգևոր սպասավորներ, որոնք կնկարագրեին իրենց ամուսնությունները որպես ճակատամարտ:

    Աստծու բազմաթիվ մեծ մարդիկ իրենց «գերազանց» ամուսնության մասին խոսում են այնպես, որ դա ահաբեկում և շփոթեցնում է մյուս քրիստոնյաներին և պաստորներին: Երբ մյուս հոգևոր սպասավորները լսում են ամուսնության նրանց նկարագրությունները, նրանք ետ են քաշվում: «Օհօ՜»,- ասում են նրանք իրենք իրենց: - Ես չեմ համարձակվի իմ ամուսնական իրավիճակը քննարկել այս օրհնյալների հետ»: Դա հաճախ պատահում է, երբ պաստորներն այցելում են հոգևոր հովիվների համաժողովներ և լսում ֆանտաստիկ պատմություններ մեգաեկեղեցիների մասին, որոնք ունեն հազարավոր անդամներ: Բազմաթիվ սովորական պաստորներ վախենում են, քանի որ իրենց եկեղեցիներ չեն այցելում հազարավոր անդամներ: Պաստորները լսում են այդ ամուսնությունները որպես կատարյալ ներկայացնող զարմանահրաշ պնդումներ՝

    «Իմ կինն աշխարհի ամենագեղեցիկ կինն է»:

    «Ես սիրում եմ իմ կնոջը և նրա հանդեպ իմ հոգևոր սպասավորությունը»:

    «Ես իմ կյանքով և հոգևոր սպասավորությամբ պարտական եմ իմ կնոջը»:

    «Ես չգիտեմ՝ ինչ կանեի առանց իմ կնոջ»:

    «Առանց քեզ ես չէի լինի»:

    «Չկա քեզ նման: Ոչ ոք իմ սրտին այդքան չէր կարող դիպչել, որքան դու»:

    «Ես առանց իմ կնոջ չեմ կարող որևէ տեղ գնալ»:

    «Իմ կինն իմ ամենամեծ օգնականը, գործընկերը և օժանդակողն է»:

    «Ես իմ կնոջ հետ երբեք չեմ վիճել»:

    «Ես իմ կնոջն օրական տասն անգամ ասում եմ «Ես սիրում եմ քեզ»»:

    «Ես առանց իմ կնոջ չեմ կարող պատկերացնել նույնիսկ մեկ օր»:

    «Ես ու իմ կինը միմյանց գրկում ենք քնում ամեն գիշեր»:

    «Իմ կինն աշխարհի ամենամտերիմ ընկերն է ինձ համար»:

    «Երբ ես կարոտում եմ իմ կնոջը, ես համբուրում եմ նրա նկարը: Երբ ես նրան իրականում եմ տեսնում, համբուրում եմ հենց իրեն»:

    «Իմ կինն աշխարհի ամենագեղեցիկ կինն է, իմ հարազատ հոգին, իմ կյանքի ընկերը, իմ ընկերը, իմ ուրախությունը, իմ թանկագինը, իմ սրտի բաբախյունը»:

    «Եթե ամուսնության համար միավորներ տրամադրվեին, ես կհավաքեի 99 տոկոս»:

    Օ՜, դրանք հիանալի պնդումներ են: Կցանկանայի, որպեսզի բոլորը կարողանային ասել այն, ինչ գրված է վերևում: Դրանք ամուսնության հենց այն տեսակներն են, որոնց կարիքը մենք զգում ենք՝ հոգևոր սպասավորության մեջ հաջողության հասնելու համար:

    Սակայն դա այն չէ, ինչի փորձառությունն ունեն բոլոր ամուսնացած հոգևոր սպասավորները: Ինչպե՞ս գիտեմ: Գիտեմ, որովհետև հոգևոր սպասավորություն եմ իրականացնում բազում տարիներ և ճանաչում եմ հազարավոր պաստորների: Նաև դա գիտեմ որպես փաստ՝ հաշվի առնելով պաստորների ամուսնալուծությունների քանակը: Բազմաթիվ հոգևոր սպասավորներ վերևում նշված հայտարարությունները կատարել են՝ ներկայացնելով ամենազորեղ սերը, միայն որպեսզի հետո հայտարարեն, որ ամուսնալուծվում են:

    Որոշ մարդկանց համար այդ պնդումների հակառակը կարող է ճշմարիտ համարվել: Կան պաստորներ, որոնք կգերադասեին ասել նման բաներ՝

    «Իմ կինն աշխարհի ամենագեղեցիկ կինն է, սակայն այդքան էլ հեշտ չէ նրա հետ ապրելը»:

    «Ես կցանկանայի ազատվել իմ կնոջից»:

    «Իմ կինն իմ կյանքի և հոգևոր սպասավորության ամենամեծ հակառակորդն է»:

    «Իմ կինն այս կյանքում ամենաշատն է ինձ մեղադրում և տանջում»:

    «Մենք սեքսով չենք զբաղվել մի քանի ամիս»:

    «Ես ու իմ կինը չենք խոսում արդեն մեկ ամիս»:

    «Ես իմ կնոջը չեմ ասում «Ես սիրում եմ քեզ», քանի որ չեմ ցանկանում ստել»:

    «Անհամբեր սպասում եմ այն օրվան, երբ կազատվեմ իմ կնոջից»:

    «Ես ու իմ կինն ամեն գիշեր քնում ենք մահճակալի հակառակ կողմերում»:

    «Ես իմ կնոջ հետ այլևս մտերիմ չեմ»:

    «Ես չեմ կարոտում կնոջս: Երբ ես տեսնում եմ նրա նկարը, ես լաց եմ լինում իմ սրտում եղած կսկիծի պատճառով»:

    «Իմ ամուսնությունն իմ կյանքի ամենամեծ սխալն էր»:

    «Եթե ես ուրիշ կին ունենայի, ես իմ հոգևոր սպասավորության մեջ ավելիին կհասնեի»:

    Մեզանից շատերն իրենց պահում են աֆրիկացի բուսաբույժների նման, երբ խոսքը վերաբերում է ամուսնությանը: Ինչու՞ եմ ես այդպես ասում: Աֆրիկացի բուսաբույժները սովորաբար ունենում են մեկ թուրմ, որը նախատեսված է ձեր ունեցած բոլոր տեսակի տկարությունները բուժելու համար: Բուսաբույժի թուրմը կարող է բուժել, վատ տեսողությունը, ուռուցքները, ատամնացավը, գերհոգնածությունը, դիաբետը, քաղցկեղը, ցանը, ասթման, մեջքի ցավերը, էրեկցիայի խանգարումը, փորկապությունը, լուծը, ընդհանուր թուլությունը, իմպոտենցիան և այլն:

    Բուսաբույժը մեծ եռանդով կգովազդի իր թուրմը՝ համոզելով իր այցելուներին: Միայն տգետները կարող են հավատալ վստահեցումներին, թե մեկ դեղամիջոցը կարող է բուժել բոլոր այդ հիվանդությունները: Բոլորին է հայտնի, որ միևնույն դեղը չի կարող ուղղել տեսողությունը, անցկացնել ազդրի ցավը, բուժել լուծը, մաշկային ցանը, ինչպես նաև չի կարող կարգավորել ձեր արյան բարձր ճնշումը և բուժել թութքը:

    Այդպես էլ՝ երբ խոսքը վերաբերում է ամուսնությանը, մարդկանց մեծ մասի համար գործում է մեկ թուրմ՝ բոլոր ամուսնությունների համար: Նրանք ենթադրում են, որ բոլոր ամուսնությունները միատեսակ են, ուստի նրանք սկսում են բոլոր ամուսնությունների համար կիրառել միևնույն միջոցը: Դա լուրջ սխալ է, քանի որ ամուսնությունները տարբեր տեսակի են լինում:

    Որոշ ամուսնություններում ամուսինը «նվիրված» և լավ ամուսին է, որը բառացիորեն անում է ամեն ինչ, որ պետք է ամուսինն անի: Որոշ դեպքերում էլ նվիրված ամուսինն ունենում է հավասարապես նվիրված կին, որն անում է «նվիրված» կնոջը հատուկ ամեն ինչ: Մյուս կողմից էլ նվիրված ամուսինը կարող է ապրել ամենավատ տիպի կնոջ հետ: «Նվիրված» որոշ կանայք էլ կարող են ունենալ ամուսին, որը նույնիսկ արժանի չէ կին ունենալուն:

    Իրավիճակներն այնքան տարբեր են, որ պետք է ընկալվեն՝ հիմք ընդունելով յուրաքանչյուրի առանձնահատկությունը: Սխալ է վատ և լավ մարդուն միևնույն օրը խաչել միասին: Հիսուս Քրիստոսը խաչվեց գողերի հետ, և դա ստեղծեց տպավորություն, թե Հիսուս Քրիստոսը սովորական մի գող էր, քանի որ նա արժանացել էր միևնույն վերաբերմունքին, ինչ սովորական հանցագործը:

    Յուրաքանչյուր ամուսնություն ստեղծում է յուրահատուկ փորձառություն: Որոշ մարդկանց բավարար է միայն հետևել «Յոթ քայլ դեպի լավ ամուսնություն» ուղեցույցին, և նրանք կլինեն երջանիկ: Սակայն կան նաև մարդիկ, որոնք նույնիսկ եթե հետևեն «Դեպի լավ ամուսնություն յոթանասուն քայլ» ուղեցույցին, միևնույն է, երբեք երջանիկ չեն լինի:

    Իսկապես, ես հանդիպել եմ մի քանի՝ «ամուսնության համար ոչ պիտանի» մարդկանց: Նրանք չեն կարող, և, հավանաբար, պետք էլ չէ, որ ամուսնանան, որովհետև նրանք պիտանի չեն ամուսնության համար: Նրանք պարզապես երբեք որևէ ամուսնական իրավիճակում երջանիկ չեն լինի: Ցավոք, երբ նման «ամուսնության համար ոչ պիտանի» մի կին շատ գեղեցիկ է լինում, նա արագորեն ամուսնանում է և պաստորի համար ստեղծում անտանելի իրավիճակ: «Ամուսնության համար ոչ պիտանի» մարդուն տրված խորհրդատվությունը պետք է շատ տարբեր լինի նորմալ անձանց տրվածից:

    Այս գիրքը գրվել է որոշակի ամուսնությունների մեջ գտնվող մարդկանց խորհրդատվություն տրամադրելու համար: Զգույշ եղեք, եթե դուք գտնվում եք ամուսնական լավ իրավիճակում,

    Enjoying the preview?
    Page 1 of 1