Discover millions of ebooks, audiobooks, and so much more with a free trial

Only $11.99/month after trial. Cancel anytime.

Ինչպե՞ս վերստին ծնվել եւ խուսափել դժոխքից
Ինչպե՞ս վերստին ծնվել եւ խուսափել դժոխքից
Ինչպե՞ս վերստին ծնվել եւ խուսափել դժոխքից
Ebook127 pages1 hour

Ինչպե՞ս վերստին ծնվել եւ խուսափել դժոխքից

Rating: 0 out of 5 stars

()

Read preview

About this ebook

Այս գիրքը գերագույն ուղեցույց է Հիսուս Քրիստոսի միջոցով փրկությունը հասկանալու համար: Այս դասական գրքում դուք կհասկանաք, թե Հիսուսը որքան է սիրում ձեզ, ինչպես կարող եք վերստին ծնվել, ինչպես կարող եք խուսափել դժոխք գնալուց, եւ ինչ է նշանակում լինել նոր արարած Քրիստոս Հիսուսով։

Այս գիրքը տվեք ցանկացած մեկին, եւ նա կհասկանա, թե ինչ է նշանակում փրկվել Հիսուս Քրիստոսի արյան միջոցով

LanguageՀայերեն լեզու
Release dateAug 1, 2018
ISBN9781641352178
Ինչպե՞ս վերստին ծնվել եւ խուսափել դժոխքից
Author

Dag Heward-Mills

Bishop Dag Heward-Mills is a medical doctor by profession and the founder of the United Denominations Originating from the Lighthouse Group of Churches (UD-OLGC). The UD-OLGC comprises over three thousand churches pastored by seasoned ministers, groomed and trained in-house. Bishop Dag Heward-Mills oversees this charismatic group of denominations, which operates in over 90 different countries in Africa, Asia, Europe, the Caribbean, Australia, and North and South America. With a ministry spanning over thirty years, Dag Heward-Mills has authored several books with bestsellers including ‘The Art of Leadership’, ‘Loyalty and Disloyalty’, and ‘The Mega Church’. He is considered to be the largest publishing author in Africa, having had his books translated into over 52 languages with more than 40 million copies in print.

Related to Ինչպե՞ս վերստին ծնվել եւ խուսափել դժոխքից

Related ebooks

Reviews for Ինչպե՞ս վերստին ծնվել եւ խուսափել դժոխքից

Rating: 0 out of 5 stars
0 ratings

0 ratings0 reviews

What did you think?

Tap to rate

Review must be at least 10 words

    Book preview

    Ինչպե՞ս վերստին ծնվել եւ խուսափել դժոխքից - Dag Heward-Mills

    Սա է իմ պատվիրանքը, որ իրար սիրեք, ինչպես որ ես ձեզ սիրեցի։ ՈՉ ՈՔ ՆՐԱՆԻՑ ԱՎԵԼԻ ՄԵԾ ՍԵՐ ՉՈՒՆԻ, որ մեկն իր անձը դնի իր բարեկամների համար։ Դուք իմ բարեկամներն եք, եթե անեք ինչ որ ես պատվիրում եմ ձեզ։

    Հովհաննես 15.12-14

    Աստծո մեծ սերը առհավետ կփոխի ձեր կյանքը: Այդ սերն ավելի մեծ է, քան երկրի վրա որևէ բան: Երբ տղամարդը կնոջն ասում է «Ես սիրում եմ քեզ», դա չի կարող անգամ համեմատվել այն մեծագույն սիրո հետ, որի մասին խոսվում է այս գրքում: Ձեր մայրը կարող է սիրել ձեզ, ձեր հայրը կարող է սիրել ձեզ, բայց նրանցից ոչ մեկն իր կյանքը չի տա ձեզ համար: Ձեր ընկերը կամ ընկերուհին կարող են սիրել ձեզ, բայց նրանք չեն մահանա ձեզ համար:

    Այս գիրքն Աստծո մեծագույն սիրո մասին է: Երբ բաց անեք ձեր սիրտն Աստծո այդ մեծ սիրո առաջ, դուք վերստին կծնվեք: Եթե բաց անեք ձեր սիրտն Աստծո այդ մեծ սիրո առաջ, նոր արարած կդառնաք և բոլորովին այլ կյանքով կապրեք: Եթե բաց անեք ձեր սիրտն Աստծո այդ մեծ սիրո առաջ, կխուսափեք դժոխքում պատիժ կրելուց: Դուք արժանի եք դժոխք գնալուն, ինչպես և ես: Բայց Աստծո սիրո միջոցով, որն Իր միակ Որդուն ուղարկեց, որպեսզի մենք չկործանվենք, մենք կարող ենք վերստին ծնվել: Ալելույա: Մենք կարող ենք դառնալ նոր արարածներ: Մենք կարող ենք խուսափել աշխարհի մթությունից և դժոխքի չարչարանքներից: Ի՞նչ սեր է այդ սերը, որ մենք կարողանում ենք կոչվել Աստծո զավակներ: Ինչ մեծ փրկություն է մեզ տրվել, որ Հիսուսի արյան շնորհիվ մենք փրկվում ենք մեր մեղքերից:

    Ուզում եմ, որ բաց անեք ձեր սիրտն ու ընդունեք այն մեծ փրկությունը, որ Քրիստոսն է ձեզ առաջարկում: Ցավով պետք է ասեմ, որ քրիստոնյաներից շատերը չեն հասկանում փրկությունը: Այդ է պատճառը, որ ես գրում եմ այս գիրքը: Մեր օրերում փրկության մասին քիչ է քարոզվում: Ժամանակն է, որ մենք վերադարձնենք այն ամուր հիմքերը, որոնց վրա քրիստոնեությունը հավերժ կանգուն կլինի:

    Յոթ բան, որ պետք է իմանաք մեծագույն սիրո մասին 

    1. Սիրո տարբեր տեսակներ կան, բայց Հիսուսի սերը մեծագույնն է:

    Աստված սիրո յուրահատուկ տեսակ ունի, որը սիրո գոյություն ունեցող մեծագույն տեսակն է: Պարզապես նայեք այս Խոսքերին, որոնք նկարագրում են Աստծո սերը: Ի՞նչ սեր է դա: Աստծո սերը մեծագույն սերն է, հավերժականն ու ամենամեծը:

    Տեսեք, թե Հայրն ԻՆՉՊԻՍԻ ՍԵՐ շնորհեց մեզ, որ Աստծո որդիք կոչվենք, սրա համար աշխարհը չի ճանաչում մեզ, որ նրան չճանաչեց։

    Ա Հովհաննես 3.1

    Բայց Աստված, որ մեծ է ողորմությամբ, ԻՐ ՇԱՏ ՍԵՐԻ ՀԱՄԱՐ, որ սիրեց մեզ, երբ որ մեռած էինք հանցանքներում, մեզ կենդանի արավ Քրիստոսի հետ. Շնորհքով եք փրկված։

    Եփեսացիս 2.4-5 

    Եվ մենք ճանաչեցինք և հավատացինք ԱՅՆ ՍԵՐԸ, ՈՐ ԱՍՏՎԱԾ ՈՒՆԻ ՄԵԶ ՎՐԱ. Աստված սեր է, և ով որ մնում է սերի մեջ, Աստծո մեջ է բնակվում, և Աստված նրանում։ Սրանում է սերը կատարյալ մեզ հետ, որ համարձակություն ունենանք դատաստանի օրում. որովհետև ինչպես նա է, այնպես էլ մենք ենք այս աշխարհում։

    Ա Հովհաննես 4.16-17

    Հեռվանց է երևացել ինձ Տերը, թե ՀԱՎԻՏԵՆԱԿԱՆ ՍԻՐՈՎ սիրել եմ քեզ. դրա համար քաշեցի քեզ ողորմությունով։

    Երեմիա 31.3 

    Սիրելին ու մեծագույն սերը

    Մի ժամանակ ես ճանաչում էի մի օրիորդի, որը սիրում էր մի երիտասարդի: Այս սիրեցյալ երիտասարդն ուզում էր ամուսնանալ օրիորդի հետ, բայց նրան լավ չէր վերաբերվում: Թվում էր` նա չի կարողանում ընտրել իր սիրելիի և այլ աղջիկների միջև: Մեղմ ասած` նրանց հարաբերությունները աղմկոտ էին: Մի օր այդ օրիորդը եկավ տուն և ասաց. «Ամեն ինչ վերջացավ»: Նա լաց էր լինում, որովհետև բաժանումը կոտրել էր նրա սիրտը: Բայց ես մխիթարեցի նրան և ասացի, որ Աստված նրան կտա մեկ ուրիշ սիրեցյալ, նույնիսկ ավելի լավը:

    Մի քանի ամիս անց Աստված պատասխանեց մեր աղոթքներին, և մի հրաշալի երիտասարդ հայտնվեց ու սիրահարվեց նրան: Նրանք երջանիկ էին թվում իրենց հարաբերություններում, և մի օր ես հարցրի այդ օրիորդին. «Ինչպիսին են քո այս նոր հարաբերությունները»:

    Նա ժպտաց և ասաց. «Ամեն ինչ շատ ավելի լավ է, քան նախկինում: Աստված բարի է իմ նկատմամբ»:

    Այլ խոսքերով` նա ավելի մեծ սեր ու ավելի լավ հարաբերություններ էր վայելում: Ուստի ես հարցրի նրան. «Ինչու են այս հարաբերություններն ավելի լավը»:

    Նա ասաց. «Ես նույնիսկ չգիտեի, որ կարող եմ այսքան երջանիկ լինել: Ես չգիտեի, որ կա շատ ավելի մեծ սեր, որ ես կարող եմ վերապրել»:

    Իսկապես, այդ օրիորդը վերապրեց ավելի մեծ սեր: Հենց այդպիսին է Աստծո սերը: Այն սիրո շատ ավելի մեծ տեսակն է: Ինչպիսի սեր է դա:

    2. Հիսուսի սերն ավելի մեծ է, քան «եղբայրական սերը»:

    Սուրբ Հոգուն միջոցով ձեր անձերը սրբելով ճշմարտության հնազանդությամբ, ԱՆԿԵՂԾ ԵՂԲԱՅՐԱՍԻՐՈՒԹՅԱՆ համար, մաքուր սրտով իրար սերտ սիրեցեք:

    Ա Պետրոս 1.22

    Շատ ընտանիքներ են մասնատվում` չնայած այն փաստին, որ նրանք սերտ հարաբերություններ ունեն: Նրանք մասնատվում են և կռվում իրար հետ նորից ու նորից: Հիսուսի սերը պետք է որ շատ ավելի մեծ լինի, քան եղբայրների սերը:

    Երիկամի նվիրաբերումը 

    Մի օր աղոթքաժողով էր անցկացվում, որի ընթացքում աղոթում էին մի եղբոր համար, որին երիկամի նվիրաբերում էր հարկավոր: Ներկաները հայտարարեցին եղբոր հանդեպ իրենց սիրո մասին և ցանկություն հայտնեցին, որ նա երիկամի նվիրաբերման շնորհիվ շարունակի ապրել:

    Սակայն աղոթքաժողովի շարունակվում էր, և նրանք հասկանում էին, որ ոչ ոք պատրաստ չէր իր երիկամը զոհաբերել, թեպետ նրանք աղոթում էին հենց դրա համար: Ի վերջո աղոթքաժողովի առաջնորդը որոշեց թույլ տալ, որ Աստված ընտրի, թե ով պետք է նվիրաբերեր իր երիկամը:

    Եվ նա մի փետուր վերցրեց և հավաքվածներին ասաց, որ պատրաստվում է փետուրը վեր նետել, և ում վրա իջներ փետուրը, նա էլ կզոհաբերեր իր երիկամը: Բոլորը համաձայնեցին Աստծո կամքին թողնելու գործընթացին:

    Նա փետուրը վեր նետեց: Այն վեր թռավ և պարելով սկսեց իջնել, որքան էլ զարմանալի լինի, հենց առաջնորդի ուղղությամբ: Հանկարծ առաջնորդն սկսեց բղավել և փչել փետուրը, որպեսզի այն իրենից հեռացնի: Ակնհայտ էր, որ ոչ ոք պատրաստ չէր իր երիկամը զոհաբերել, նույնիսկ առաջնորդը: Մի բան է մեկին ասելը, որ սիրում ես նրան, մեկ այլ բան է «մեծագույն սեր» ունենալը, որը ստիպում է մեկ ուրիշի համար զոհաբերել քեզ:

    3. Հիսուսի սերն ավելի մեծ է, քան կնոջ սերը:

    Կնոջ սիրո մասին շատ երգեր են գրվել: Իրականում երգերի մեծ մասը նվիրված է կնոջ և տղամարդու սիրուն, բայց միևնույն ժամանակ աշխարհում տառապանքի մեծ մասի պատճառը կանանց և տղամարդկանց հարաբերությունների խզումն է: Օ, որքան հեշտությամբ է փոխվում

    Enjoying the preview?
    Page 1 of 1