Discover millions of ebooks, audiobooks, and so much more with a free trial

Only $11.99/month after trial. Cancel anytime.

Օրինակելի Ամուսնություն
Օրինակելի Ամուսնություն
Օրինակելի Ամուսնություն
Ebook572 pages4 hours

Օրինակելի Ամուսնություն

Rating: 5 out of 5 stars

5/5

()

Read preview

About this ebook

«Այս գրքում կգտնեք հարուստ տեղեկություններ մարդկային փոխհարաբերությունների հիմքերի եւ գործնական կողմերի մասին՝ նախաամուսնական, ամուսնական եւ նույնիսկ հետամուսնական ժամանակահատվածներում։ Գիրքը պարունակում է լավ հետազոտված եւ ապացուցված նյութ սեքսի անատոմիայի եւ ֆիզիոլոգիայի, մարդու վերարտադրության, հղիության եւ հետծննդաբերական ժամանակաշրջանի մասին: Բարդ տեղեկությունները պարզ ոճով փոխանցելու բժիշկ Դագ Հյուարդ-Միլզի ունակությունը գրքի առանձնահատկությունն է: Այդ երկուսը միասին այս գիրքը դարձնում են ամուսնության վերաբերյալ այսօր տպագրվող ամենահամապարփակ, դյուրօգտագործելի ձեռնարկը»։ Դեյվիդ Ասոմանի, մանկաբարձ-գինեկոլոգ

«Եպիսկոպոս Դագ Հյուարդ-Միլզի գիրքը ամուսնության հարցերով խորհրդատվության վերաբերյալ իրեն հավասարը չունի։ Բժշկի նրա մասնագիտությունը հստակորեն արտացոլված է մանրամասն, բայց ինքնաբացատրող բժշկական տեսակետների մեջ, ինչն այս գիրքը եզակի է դարձնում»: Էդվին Մորգան Օգո, Գանայի համալսարանի բժշկական ֆակուլտետի դասախոս

LanguageՀայերեն լեզու
Release dateJul 31, 2018
ISBN9781641352581
Օրինակելի Ամուսնություն
Author

Dag Heward-Mills

Bishop Dag Heward-Mills is a medical doctor by profession and the founder of the United Denominations Originating from the Lighthouse Group of Churches (UD-OLGC). The UD-OLGC comprises over three thousand churches pastored by seasoned ministers, groomed and trained in-house. Bishop Dag Heward-Mills oversees this charismatic group of denominations, which operates in over 90 different countries in Africa, Asia, Europe, the Caribbean, Australia, and North and South America. With a ministry spanning over thirty years, Dag Heward-Mills has authored several books with bestsellers including ‘The Art of Leadership’, ‘Loyalty and Disloyalty’, and ‘The Mega Church’. He is considered to be the largest publishing author in Africa, having had his books translated into over 52 languages with more than 40 million copies in print.

Related to Օրինակելի Ամուսնություն

Related ebooks

Reviews for Օրինակելի Ամուսնություն

Rating: 5 out of 5 stars
5/5

1 rating1 review

What did you think?

Tap to rate

Review must be at least 10 words

  • Rating: 5 out of 5 stars
    5/5
    Այս գիրքը շատ լավ գիրք է, որում բացահայտվում է քրիստոնեական ընտանիքի և ամուսնության կարևոր սկզբունքները:

Book preview

Օրինակելի Ամուսնություն - Dag Heward-Mills

ԲԱԺԻՆ 1. ՍԻՐԵՑՅԱԼՆԵՐԸ

Գլուխ 1. Սիրեցյալները

Ո՞վ է սիրեցյալը

«Իմ սիրեցյալն իմն է, իսկ ես՝ նրանը...»:

Երգ 2.16

«Սիրեցյալը» այն անձն է, որի հետ Ձեր ունեցած հարաբերությունը պետք է հանգուցալուծվի ամուսնությամբ: Այսինքն, դա այն տղամարդն է կամ կինը, ում հետ դուք պաշտոնապես համաձայնվել եք ամուսնանալ: Ոմանք օգտագործում են հարսնացու, փեսացու, ընկեր կամ ընկերուհի տերմինները այդ հարաբերությունը նկարագրելու համար, բայց այս գրքում մենք վերցրել ենք «սիրեցյալ» եզրը:

Մենք խորհուրդ չենք տալիս երիտասարդ տղամարդկանց և կանանց սերտ հարա- բերություններ ունենալ հակառակ սեռի հետ, եթե այդ հարաբերությունները նախատեսված չեն ամուսնության համար, քանի որ այս դեպքում ընկեր ընկերուհիները սովորաբար ներգրավվում են անբարոյական արատների մեջ, ինչպիսին է պոռնկությունը: Հետևաբար, մենք զգուշացնում ենք, որ նման հարաբերությունները պետք է սկսել բացառապես ամուսնության նպատակով, և որ նախքան ամուսնությունը հարաբերությունների զարգացման համար նախատեսված ժամանակահատվածը (որը սովորաբար կոչվում է սիրատածում) չպետք է չափազանց երկար լինի:

Բայց, չպոռնկանալու համար, յուրաքանչյուր մարդ թող իր կինը ունենա, և ամեն կին՝

իր մարդը։

Ա Կորնթ. 7.2

Վստահ ե՞ք, որ ցանկանում եք ամուսնանալ այս անձի հետ:

Փորձեցե՛ք ամեն ինչ, բարին ամո՛ւր պահեցեք:

Ա Թեսաղ. 5.21

Նրանք կանչեցին Ռեբեկային ու հարցրին. «Կգնա՞ս այս մարդու հետ»։ Նա պատասխանեց.

«Կգնամ»։

Ծննդ. 24.58

Ութ բան, որ պետք է հաշվի առնել սիրեցյալին ընտրելիս

1. Այն փաստը, որ ծնողները լավն են, չի նշանակում, որ երեխան ևս կլինի լավ կողակից: Արդյո՞ք նա նվիրված է Աստծուն:¹

2. Մի՛ ամուսնացեք, միայն այն պատճառով, որ ձեր ծնողներն են այդպես ասում: Արդյո՞ք ձեր ընտրյալը ձեր ընկերն է:²

3. Եթե շատ վաղ ամուսնանաք, ապա բաց կթողնեք կյանքում որոշ բաներ (օրինակ, ձեր երիտասարդությունը, ձեր ամուրի և ազատ լինելու ժամանակը):

4. Հաշվի առե՛ք այն փաստը, որ մարդիկ իրականում չեն փոխվում, և այն ամենը, ինչ ձեզ դուր չի գալիս ձեր սիրեցյալի, հետևաբար նաև ձեր կողակցի մեջ, նույնպես չի փոխվի:

5. Դուք եք արդյո՞ք ֆինանսապես կառավարելու իրավիճակը:

6. Կունենաք արդյո՞ք ապրելու տեղ, երբ ամուսնանաք:

7. Ցեղական տարբերությունները ազդելու են ձեր ամուսնության վրա:

8. Կրթության մակարդակների անհամապատասխանությունը նույնպես ազդելու է ձեր ամուսնության վրա:³

Հղումներ

1. Theda Hlavka, Saying I Do Was the Easy Part (Nashville, Tennessee: Broadman & Holman Publishers, 2001), 83 - 88.

2. William L. Coleman, Engaged: When Love Takes Off (Wheaton, Illinois: Tyndale

House Publishers, ¹⁹⁸⁰), ¹⁸ - ¹⁹.

3. David H. Olson and John Defrain, Marriage and the Family (Mountain View, California: Mayfield Publishing Company, 2000), 276 and Evans A. Laryea, Joining of Lives ( Accra, Ghana: PAL International, 2002),10 - 11, 166 - 205.

Գլուխ 2. Եկեղեցու կողմից ձեր փոխհարաբերությունների պաշտոնական ճանաչումը

Երեք պատճառ, թե ինչու պետք է գրանցել հարաբերությունները

Յուրաքանչ յուր եկեղեցի պետք է ունենա գրանցամատյան, որտեղ արձանագրվում են այն անդամներին առնչվող մանրամասները, ովքեր մտադիր են ամուսնանալ: Սա համարվում է եկեղեցու կողմից հարաբերությունների պաշտոնական ճանաչում և պետք է արվի նախատեսված ամուսնությունից առնվազն վեց ամիս առաջ: Իսկ ինչու՞ պետք է գրանցել:

I. Որպեսզի պարզեն, արդյոք որոշ մարդիկ արդեն ամուսնացած են

Որոշ զույգեր կարող են արդեն երեխաներ ունենալ ընթացիկ կամ նախորդ հարաբերություններից: Որոշ մշակույթներում ընդունված է ավանդական հարսանեկան արարողությունը: Կարևոր է իմանալ, արդյոք զույգն արդեն մասնակցել է նման ծեսերի, թե՝ ոչ: Ցանկացած նման արարողության, ավանդույթի կամ ծիսակարգի առկայությունը պետք է ի հայտ գա: Նման տեղեկությունների ի հայտ գալու ձախողումը կարող է հանգեցնել հարաբերությունների ավարտին:

II. Որպեսզի երաշխավորեն, որ այդպիսի հարաբերությունները գաղտնի չեն

Անհրաժեշտ է, որ բոլոր հարաբերությունները բաց լինեն Աստծու, քահանայի և եկեղեցու ժողովի առաջ:

Բաց հարաբերություններ պահպանելը նույնպես նպաստում է առողջ և ամբողջական

հարաբերություններին:

III. Որպեսզի ավելի լավ ծանոթանան զույգին

Գրանցելով զույգին, դուք կիմանաք նրանց մասին անձնական տվ յալներ.

1. Ամուսինների ամբող ջական անունը (գրանցամատյանում լրացնելու համար):

2. Դուք կարող եք ավելի լավ գնահատել նրանց քրիստոնեական նվիրվածությունը:

3. Կիմանաք ձեր անդամի սիրեցյալի եկեղեցին, եթե նա ձեր եկեղեցուց չէ:

4. Կստուգեք նրանց եկեղեցական գործունեության մակարդակը:

5. Հստակ կպարզեք անցյալի հետ կապված հարաբերությունները:

6. Կճշտեք, կան արդյոք պոռնկության դեպքեր (ինչպես նախկին, այնպես էլ ներկա): Դա նաև թույլ կտա ձեզ իմանալ, արդյոք նրանք կույս են, թե ոչ:

7. Կպարզեք, արդյոք ներկա հարաբերությունները հարթ են թե բուռն:

8. Կիմանաք, թե երբ են նրանք մտադիր ամուսնանալ: Անհարկի երկարատև հարաբերու- թյունները չեն խրախուսվում:

Տասը փաստ, որ կարելի է բացահայտել փոխհարաբերությունների պաշտոնական ճանաչումով.

1. Տղամարդու և կնոջ անունը և տարիքը:

2. Հարաբերությունները սկսելու օրը:

3. Որքան ժամանակ է, որ նրանք ճանաչում են միմյանց:

4. Տղամարդու և կնոջ մանգաղանման բջիջների կարգավիճակը:¹

5. Տղամարդու և կնոջ ՄԻԱՎ կարգավիճակը:²

6. Ցանկացած այլ առող ջական վիճակ, օրինակ՝ Էպիլեպսիա, արյան ճնշում, բարձր ջերմություն և այլն:

7. Տղամարդու և կնոջ կրթությունը:

8. Տղամարդու և կնոջ աշխատանքային փորձը:

9. Ծնողների իրազեկվածությունը և համաձայնությունը:

10. Հարսանիքի նախնական օրը:

Մանգաղանման բջիջների և ՄԻԱՎ-ի թեստեր

Այս բաժնում կարևորում է եկեղեցու կողմից պահանջվող մանգաղանման բջիջների և

ՄԻԱՎ-ի թեստերի անհրաժեշտությունը:

Մանգաղանման բջիջների թեստ

Եթե զույգը ունենա «AA» (մանգաղանման բջիջներ՝ բացասական) և « AS» արդյունք, ապա իրական խնդիր չկա:

Եթե սիրեցյալներից երկուսն էլ ունենան «S» (այսինքն մանգաղանման բջիջներ՝ դրական), խորհրդատուն պետք է խորհուրդ տա ընդհատել հարաբերությունները հետևյալ պատճառներով.

Կա «SS» երեխա ունենալու 25%-ի հավանականություն, ինչը նշանակում է, որ նրանց

Կրեխաներրց ցանկացածը կամ բոլորը կարող են լինել «SS»: Հնարավոր է նաև, որ երեխաներից ոչ մեկը չլինի «SS»:

Այս իրավիճակը կարող է համեմատվել նաև տղա կամ աղ ջկա երեխա ունենալու հետ: Կա տղա կամ աղ ջիկ ունենալու 50%-ի հավանականություն: Դա նշանակում է, որ բոլոր երեխաները կարող են լինել տղաներ կամ աղ ջիկներ:

Macintosh HD:Users:olivemagdaleneyeboah:Desktop:Screen Shot 2018-07-27 at 10.57.11 AM.png

Նկար 1: Մանգաղանման բջիջների թեստի հավանական արդյունքները

Առող ջության տեսանկյունից «SS»-ով երեխան կարող է ունենալ հետևյալ խնդիրները՝

1. Հաճախակի հայտնվի հիվանդանոցում:

2. Առաջանան բժշկական օգնության հետ կապված բազմաթիվ ծախսեր:

3. Շատ ժամանակ անցկացնի հիվանդանոցում:

4. Հնարավոր է՝ տեղի ունենա երեխայի հանկարծակի մահ:

5. Տանն անցկացվելիք ժամանակը կարող է անցնել հիվանդանոցում:

6. Դա կառաջացնի լրացուցիչ լարվածություն կնոջ (մոր) համար, ի հավելումն նրա մյուս պարտականությունների:

7. Դա կարող է հանգեցնել տան վեճերի և առաջացնել փողի հնարավոր քչություն:

8. Հավանական է, որ լինի հղիանալու վախ, ինչը կարող է ազդել զույգի սեռական կյանքի վրա:

9. Հենց ինքը երեխան շատ դժբախտ կլինի:

Խորհրդատուն կարող է խնդրել սիրեցյալներին հիշել, արդյոք նրանք ճանաչում են որևէ հիվանդի: Ընդունելի իրավիճակն այն է, որ նրանք երկուսի մոտ էլ արդյունքը լինի բացասական կամ վատթարագույն դեպքում մեկի մոտ լինի բացասական, մյուսի մոտ՝ դրական: Եթե երկուսի մոտ էլ արդյունքը դրական է, ապա իրավիճակը կարող է վտանգավոր լինել: Բժշկական խորհուրդը, ինչպես նաև եկեղեցին դեմ են նման ամուսնությանը, այնուամենայնիվ, որոշումը նրանցն է:

Եթե զույգը որոշում է ամուսնանալ, անկախ բժշկական և եկեղեցական խորհուրդներին, նրանց ամուսնությունը ամեն դեպքում կօրհնվի: Նրանք կպաշտպանվեն աղոթքով, որպեսզի Աստծու ողորմությամբ նրանք չունենան հիվանդությանը հակված երեխաներ:

ՄԻԱՎ-ի թեստ

Եթե կողակիցներից երկուսի մոտ էլ արդյունքը դրական է, ապա նրանց պետք է

խստորեն խորհուրդ տալ, որ խզեն հարաբերությունները և մոռանան պլանավորված ամուսնության մասին, ակնհայտ պատճառներով:

Հղումներ

1. Geoffrey Chamberlain, ed., Turnbull՛s Obstetrics. 2nd ed.(Edinburgh, Scotland: Churchill Livingstone,

1995), 262; Robert Shaw, Patrick Soutter and Stuart Stanton, ed. Gynaecology, 2nd ed. (New York: Churchill Livingstone, 1997), 107; Margaret F. Myles, Textbook for Midwives (Edinburgh: Churchill Livingstone, 1986), 215; E. A. Badoe and S.K. Owusu, ed., Health and Disease: A Layman՛s Guide to Good Health (Accra, Ghana: University of Ghana Medical School, 2004), 66 - 69.

2. Geoffrey Chamberlain, ed., Turnbull՛s Obstetrics, 2nd ed. (Edinburgh, Scotland: Churchill Livingstone,

1995), 485; William F. Ganong, Review of Medical Physiology (New York: McGraw-Hill, 2003), 533; E. A. Badoe and S. K. Owusu ed., Health and Disease: A Layman՛s Guide to Good Health (Accra, Ghana: University of Ghana Medical School, 2004), 101-7.

Գլուխ 3. Խորհրդատվություն սիրեցյալներին

Բժշկական հետազոտությունների թեստերի արդյունքները ստանալուց հետո քննարկե՛ք արդյունքների հետ կապված հարցերը զույգի հետ: Հաստատե՛ք նրանց նշանադրության հետ կապված հարցերի ընթացքը և որոշեք հարսանիքի նախնական օրը:

Հարաբերությունների փուլում ամուսինները պետք է սրբություն պահպանեն: Շատ կարևոր է նրանց հորդորել զերծ մնալ պոռնկությունից: Խորհրդատուն չպետք է դատապարտի: Ամուսիններին պետք է խրախուսել ակտիվ լինել եկեղեցում և մնալ սրբության անվտանգ ճանապարհին:¹

Ինչը չի թույլատրվում սիրեցյալների հարաբերություններում

1. Խուսափե՛ք գրկախառնվելուց և համբուրվելուց:²

2. Մի՛ նստեք տղայի գրկում:

3. Ձեր սիրեցյալի հետ երկար ժամանակ տանը մենակ մի՛ մնացեք:

4. Ուշ ժամերին մեկուսի վայրերում մենակ մի՛ մնացեք:

5. Մի՛ տարեք ձեռքերը շրջազգեստի կամ շապիկի տակ:

6. Մի՛ քնեք (պառկեք) նույն մահճակալին ձեր սիրեցյալի հետ:

7. Մի՛ զգեստափոխվեք ձեր սիրեցյալի ներկայությամբ:

8. Մի՛ շոյեք ձեր կրծքերը, հեշտոցը և առնանդամը:

9. Սեռական հարաբերություն մի՛ ունեցեք ձեր սիրեցյալի հետ (դա պոռնկություն է):³

Ուշադրություն. նախաամուսնական խորհրդատվությունն ընդգրկում է վեց ամիս: Սիրեցյալները պետք է տեղեկացված լինեն, որ խորհրդատվությունը ժամանակին սկսեն և հարսանիքից առաջ խորհրդատվության բոլոր կողմերով լուսաբանվեն:

Խորհրդատուները չպետք է տեղի տան հարսանիքը կարճ ժամանակում կատարելու ճնշմանը: Սա կարող է խաբուսիկ լինել:

Օրիորդի համար

Աղ ջիկն է համարվում մեղավոր, եթե անբարոյականության որևէ մեղ ք է տեղի ունենում: Պատճառն այն է, որ թեև տղամարդը սովորաբար շատ է ենթարկվում սեռական լարվածության, կինը չպետք է տեղի տա այդ ճնշմանը:

(ա) Նրան պետք է խրախուսել, որ վերահսկի հարաբերությունները:

(բ) Նա պետք է ինքն իրեն շատ հարգի և երբեք թույլ չտալ, որ որևէ մեկը ժամանակ անց կացնի իր հետ:

(գ) Նրան պետք է հորդորել, որ պահպանի իր անմեղությունը, որ եթե ապագայում այնպես պատահի, որ նորից խորհրդատվություն ստանա, նա կարողանա վստահությամբ ասել, թե ինչ չի արել սիրահետելիս:⁴

Հարսանիքի նախապատրաստություն (ստուգաթերթ)

Քննարկե՛ք հարսանիքի նախապատրաստությունները զույգի հետ և հնարավորինս շատ խորհուրդներ տվե՛ք: Անդրադարձե՛ք հետևյալին.

(ա) վայրի ընտրությունը:

(բ) հարսանյաց զգեստը - փոխառության հնարավորությունը պետք է նշվի: (գ) կոստյումները (փեսացուի և խաչեղբոր):

(դ) անհրաժեշտ մեքենան(երը):

(ե) հարսանիքի ժամանակացույցը:

(զ) հարսնացուի ժամանման ժամը, զգուշացրեք նրանց այն ամենի մասին, որ ուշացնում են հարսնացուին:

(է) Սուրբ Գրքի ընթերցում՝ զույգի ընտրությամբ: (ը) նախագահողը (ըստ ընտրության):

(թ) Կենտրոնական սեղանին նստելու դասավորվածությունը, ներառյալ՝ ծնողները, նախագահողը և այլն (հոգևոր հովիվները սովորաբար բացառվում են):

(ժ) հարսանիքի համար նախատեսված ոգելից խմիչքը (հաշվի առնել, որ որոշ զույգեր չեն վերահսկում այս հարցը):

(ի) Կենացների և պատասխան շնորհակալությունների առաջարկում: Խորհուրդ է տրվում խոսել հնարավորինս կարճ՝ երախտիքի խոսք հայտնելով Աստծուն, ծնողներին, հոգևոր հովիվներին և այլ կարևոր անձանց:

(լ) Պահանջվող թույլտվությունները (քաղաքային խորհրդի, ձեր տարածքում կամ երկրում ամուսնությունների համար պատասխանատու տեղական խորհրդի):

(խ) Նկարահանում: Զգուշացե՛ք «վարձու» լուսանկարիչներից, ովքեր հրավիրված չեն եղել, բայց կգան հետագայում իրենց արած լուսանկարների համար փող պահանջելու:

(ծ) Տեսանյութի լուսաբանումը: (կ) Դեկորացիաները:

(հ) Մեղրամսի կազմակերպումը:

(ձ) Զգուշացրե՛ք նրանց, որ չծախսեն իրենց ամբող ջ գումարները հարսանիքի համար:

Հղումներ

1. Dexter Yager and Ron Ball, Dynamic People Skills (U.S.A: InterNET Services Corporation, 1997), 144-145, 153.

2. Joshua Adjabeng, Before You Marry (Accra, Ghana: Olive Publications, 1999), 26-27.

3. Eddie L. Long, I Don՛t Want Delilah, I Need You (Tulsa, Oklahoma: Albury, 1998), 192.

4. Dwight Hervey Small, Design for Christian Marriage (Old Tappan, New Jersey: Fleming H. Revell Company, 1974), 177-201 and Gini Andrews, Your Half of the Apple. God and the Single Girl (Grand Rapids, Michigan: Zondervan Publishing House, 1974), 69-79.

ԲԱԺԻՆ 2. ՀԻՄՈՒՆՔՆԵՐԸ

Գլուխ 4. Ամուսնության սահմանումը

Ներածություն

Ամուսնությունը Աստծու կողմից ձեռնադրված և պատվիրված հաստատություն է:¹ Դա միակ հաստատությունն է, որն ստեղծվել է մինչև մեղքի ի հայտ գալը:

Ամուսնանալու երեք ձևերը

1. Քաղաքացիական ամուսնություն

(Սա կատարվում է համաձայն երկրի քաղաքացիական օրենքների:)

(ա) Շատ երկրներում ամուսնության հրամանագիրը սահմանում է, որ տեղական կամ քաղաքային իշխանություներից վկայական պետք է ձեռք բերվի, որը տրամադրում է 3 ամիս, որի ընթացքում զույգը պետք է ամուսնանա, այն բանից հետո, երբ նրանց անունները երեք շաբաթ հրապարակված լինեն քաղաքային խորհրդում կամ եկեղեցում: Եթե այս երեք շաբաթվա ընթացքում ոչ ոք չի հակաճառում ամուսնությանը, ապա ամուսնությունը կարող է տեղի ունենալ:

(բ) Իրավական ռեգիստրը պետք է ստորագրվի առնվազն երկու վկաների կողմից:

(գ) Ծնողական համաձայնությունը ցանկալի է, խրախուսվում է և շատ պահաջված է, բայց ոչ

100%-ով, եթե զույգը 18-ից բարձր է:

(դ) Ամուսնությունը կարող է խզվել միայն իրավական ամուսնալուծությամբ:

(ե) Հանցագործություն է նորից ամուսնանալ, քանի դեռ ամուսնացած եք ամուսնության հրամանագրով:

2. Սովորական ամուսնություն

(Սա ընտանիքների ստեղծման համար է:)

(ա) Ընտանիքները միասին հավաքվում են և սովորաբար հանձնում են իրենց դստերը սովորական ծեսերի կատարումից հետո:

(բ) Ծեսերը լինում են տարբեր, կախված ընտանիքից և ցեղից:

(գ) Որոշ ընտանիքներ դա համարում են լիարժեք և պատշաճ ամուսնություն և ակնկալում են, որ զույգը այդուհետ պետք է միասին ապրի:

(դ) Որոշ ընտանիքներ դա համարում են պարզապես նշանադրություն, այսինքն՝ ամուսնություն կնքելու համաձայնություն:

(ե)  Այս  եկեղեցին  չի  ճանաչում  սովորական  ամուսնությունը  որպես  ամուսնություն,  եթե այն օրհնված չէ հոգևոր հովիվների կողմից: Սովորական ամուսնությունը բազմակնությանը հակված պայմանավորվածություն է: (Սա նշանակում է, որ մարդը կարող է ամուսնանալ այնքան կանանց հետ, որքան ցանկանա): Եկեղեցին հավատում է, որ իր անդամների համար կարևոր է ամուսնանալ ամուսնության հրամանագրով, քանի որ հրամանագրով օրինական ամուսնությունը չի թույլատրում բազմակնություն:

3. Հոգևոր ամուսնություն

(Դա այն է, երբ զույգը խոստանում է հնազանդվել Աստծու օրենքին ամուսնության առումով և, երբ ամուսնությունը կնքված է Աստծու կողմից)

(ա) Եկեղեցին իրականացնում է ուխտը և օրհնում զույգին:²

(բ) Ինչ վերաբերում է եկեղեցուն, ապա դուք ամուսնացած չեք, եթե դա չի արվել:

(գ) Եկեղեցին նույնպես հրապարակում է ամուսնացող բոլոր զույգերի անունները իր հայտարարությունների տախտակին առնվազն երեք շաբաթով, որպեսզի բարձրաձայնվեն ամուսնության վերաբերյալ առարկությունները, եթե այդպիսիք կան: Մենք պահանջում ենք, որ բոլոր զույգերը կատարեն ամուսնության երեք ձևերը, որպեսզի հետագայում խուսափեն իրենց ամուսնացած լինելու հետ կապված շփոթություններից և վեճերից:³

Հղումներ

1. Al Janssen, The Marriage Masterpiece (Wheaton, Illinois: Tyndale, 2001),3 - 4; Evans A. Laryea, Joining of Lives (Accra, Ghana: PAL International, 2002), 33 - 38; Derek and Ruth Prince, God Is  Matchmaker (Grand Rapids, Michigan: Chosen Books, 2003), 51-52.; Christopher Ash, Marriage Sex in the Service of God (Leicester, England: InterVarsity Press, ²⁰⁰³), ⁶⁶ - ⁶⁹.

2. Marva J. Dawn, Sexual Character: Beyond Technique to Intimacy (Grand Rapids, Michigan: William B. Eerdman Publishing, 2001), 207.

3. Christopher Clulow, ed., Women, Men and Marriage (London: Sheldon Press, 1995), 40-43; Joshua Adjabeng, Before You Marry (Accra, Ghana: Olive Publications, 1999),63-67.

Գլուխ 5. Ամուսնության աստվածաշնչյան պատճառները

Ներածություն

Ամուսնությունը ոչ մարդու գաղափարն է, ոչ էլ նրա նախաձեռնությունը: Աստված էր, ով գիտակցեց, որ մարդը ուղեկցի կարիք ունի և անդրադարձավ դրան: Որպեսզի հասկանանք, թե ինչու Աստված հաստատեց ամուսնությունը, պատասխանների համար մենք պետք է դիմենք Աստվածաշնչին:

Ամուսնության Աստվածաշնչյան պատճառները

1. Միայնակության խնդիրը լուծելու համար

Տեր Աստված ասաց. «Լավ չէ, որ մարդը միայնակ լինի։ Նրա նմանությամբ մի օգնական ստեղծենք նրա համար»։

Ծննդ. 2.18

2. Օգնական ունենալու համար

Տեր Աստված ասաց. «Լավ չէ, որ մարդը միայնակ լինի։ Նրա նմանությամբ մի օգնական ստեղծենք նրա համար»։

Ծննդ. 2.18

Օգնական. կանայք կարող են օգնել տղամարդուն հետևյալ ձևերով՝ աղոթքով, սեքսով, սնունդ, խորհուրդ, խրախուսում, մխիթարություն տալով, հյուրասիրություն ցուցաբերելով, տնային պարտականությունները կատարելով, ֆինանսապես, սոցիալապես օգնելով և այլն:¹

3. Պոռնկությունից խուսափելու համար

Այժմ, այն բաների մասին, որ ինձ գրել էիք։ Լավ է տղամարդու համար կին արարածին չմերձենալ։ Բայց, չպոռնկանալու համար, յուրաքանչյուր մարդ թող իր կինը ունենա, և ամեն կին՝ իր մարդը։ Ա Կորնթ. 7.1,2

4. Երեխաներ ունենալու համար

Աստված ասաց. «Մարդ ստեղծենք մեր կերպարանքով ու նմանությամբ, նա թող իշխի ծովի ձկների, երկնքի թռչունների, ողջ երկրի անասունների և երկրի վրա սողացող բոլոր սողունների վրա»։

Եվ Աստված մարդուն ստեղծեց իր պատկերով, Աստծու պատկերով ստեղծեց նրան, արու և էգ ստեղծեց նրանց։

Աստված օրհնեց նրանց ու ասաց. «Աճեցե՛ք, բազմացե՛ք, լցրե՛ք երկիրը, տիրեցե՛ք դրան, իշխեցե՛ք ծովի ձկների, երկնքի թռչունների, ողջ երկրի բոլոր անասունների ու երկրի վրա սողացող բոլոր սողունների վրա»։

Ծննդ. 1.26-28

Երբ երեխաներն աշխարհ են գալիս ամուսնությունից դուրս, նրանք լինում են հաշմանդամ և հաճախ դառնում են իրավազանց են:

Խնդրում ենք նկատի ունենալ, որ երեխաների բացակայությունը չի չեղարկում ձեր ամուսնությունը: Նույն կերպ, երեխաների գալուստը չէ, որ վավերացնում է ամուսնությունը:

Հղումներ

1. Lana Packer, Women Making a Difference in Marriage (Nashville, Tennessee: Lifeway Press, 2003), 13 - 20 and David Searle, ed., Truth and Love in a Sexually Disordered World (Carlisle, Cumbria, U.K.: Paternoster Publishing, 1997), 6 - 7,72 -74.

ԲԱԺԻՆ 3. ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Գլուխ 6. Աստվածահաճո ամուսնությունը

Տեր Աստված թմրություն բերեց Ադամի վրա, և սա քնեց։ Աստված հանեց նրա կողոսկրերից մեկը և այդ տեղը մաշկով ծածկեց։ Տեր Աստված Ադամից վերցրած կողոսկրից կին արարեց և նրան բերեց Ադամի մոտ։

Ադամն ասաց. «Այժմ սա ոսկոր է իմ ոսկորներից և մարմին՝ իմ մարմնից։ Թող սա կոչվի կին, որովհետև իր ամուսնուց ստեղծվեց»։ Այդ իսկ պատճառով տղամարդը թողնելով իր հորն ու մորը՝ պետք է միանա իր կնոջը, և երկուսը պետք է լինեն մի մարմին։ Եվ երկուսն էլ՝ Ադամն ու իր կինը, մերկ էին ու չէին ամաչում։

Ծննդ. 2. 21-25

Հնգապատիկ նմուշը

1. Մեկ տղամարդ / մեկ կին¹

Տեր Աստված Ադամից վերցրած կողոսկրից կին արարեց և նրան բերեց Ադամի մոտ։

Ծննդ. 2.22

2. Թողնել-հեռանալը և միանալը²

Այդ իսկ պատճառով տղամարդը թողնելով իր հորն ու մորը՝ պետք է միանա իր կնոջը, և երկուսը պետք է լինեն մի մարմին։

Ծննդ. 2.24

Գոյություն ունի հեռանալու չորս ձև. (ա) Ֆիզիկապես (ապրելու վայրը): (բ) Տնտեսապես/ֆինանսապես:

(գ) Ծնողների և մեծ ընտանիքի մյուս անդամների ազդեցությունից, ուղղությունից, խորհրդից: (դ) Մտերիմ ընկերներից, հատկապես հակառակ սեռի:³

3. Ընկերակցությունը

(Մարդը միայնակ էր, առանց ընկերոջ:)

Տեր Աստված ասաց. «Լավ չէ, որ մարդը միայնակ լինի։ Նրա նմանությամբ մի օգնական ստեղծենք նրա համար»։

Ծննդ. 2.18

4. Անկեղծությունը

(Թող ձեր ամուսինը իմանա ձեր մասին ամեն ինչ, անակնկալներից, անվստահությունից և կասկածից խուսափելու համար)։⁶

Եվ երկուսն էլ՝ Ադամն ու իր կինը, մերկ էին ու չէին ամաչում։

Ծննդ. 2.21-25

Կա բաց (անկեղծ) թափանցիկ լինելու չորս ձև.

(ա) Անցյալի առումով, օրինակ՝ անցյալ հարաբերությունները, երեխաները:

(բ) Ֆինանսապես, օրինակ՝ պարտքերը, եկամուտները, ակտիվները, պարտավորությունները: (գ) Ֆիզիկապես, օրինակ՝ մերկ լինել տանը, սեռական ազատությունը:

(դ) Հոգեպես, օրինակ՝ ապագայի ձգտումները, անձնական մեղ քերը:⁷

5. Սեքսը և բազմանալը

Աստված ծրագրել է սեքսը և բազմանալը ամուսնության համատեքստում: Ամուսնությունից դուրս սեքսը և երեխաներ ունենալը հանգեցնում են ամեն տեսակի խնդիրների՝ խորթ տների, խորթ երեխաների և սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների:

Աստծո  ծրագիրը  սեռի  եւ  վերարտադրության  համար  է  ամուսնության  համատեքստում: Սեռը եւ վերարտադրությունը ամուսնության համատեքստից դուրս բերում են բոլոր տեսակի խնդիրների՝ տնակներ, ծնողներ եւ սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններ:

Աստված ասաց. «Մարդ ստեղծենք մեր կերպարանքով ու նմանությամբ, նա թող իշխի ծովի ձկների, երկնքի թռչունների, ողջ երկրի անասունների և երկրի վրա սողացող բոլոր սողունների վրա»։ Եվ Աստված մարդուն ստեղծեց իր պատկերով, Աստծու պատկերով ստեղծեց նրան, արու և էգ ստեղծեց նրանց։

Աստված օրհնեց նրանց ու ասաց. «Աճեցե՛ք, բազմացե՛ք, լցրե՛ք երկիրը, տիրեցե՛ք դրան, իշխեցե՛ք ծովի ձկների, երկնքի թռչունների, ողջ երկրի բոլոր անասունների ու երկրի վրա սողացող բոլոր սողունների վրա»։

Ծննդ. 1. 26-28

Հղումներ

1. Carl J. Laney, The Divorce Myth (Minneapolis, Minnesota: Bethany, 1981), 26; Robert Lewis andWilliam Hendricks, Rocking the Roles (Colorado Springs, Colorado: Navpress, 1991), 41 - 47.

2. Ray Mossholder, Marriage Plus: The Bible and Marriage (Lake Mary, Florida: Creation House, 1990), 148; Walter Trobisch, I Married You (Leicester, England: InterVarsity Press, 2003), 23 - 28; Carl J. Laney,

3. The Divorce Myth (Minneapolis, Minnesota: Bethany, 1981), 20. Dennis and Barbara Rainer, Starting Your Marriage Right (Nashville, Tennessee: Thomas Nelson Publishers, 2000), 15 - 19.

4. Jay E. Adams, Marriage, Divorce and Remarriage (Grand Rapids, Michigan: Baker Book House, 1980), 11 - 12; Gordon Mac Donald, Magnificent Marriage (Wheaton, Illinois: Tyndale House, 1982), 6-7, 44-46.

5. Evans A. Laryea, Joining of Lives (Accra, Ghana: PAL International, 2002), 67-69.

6. Dennis and Barbara Rainer, Starting Your Marriage Right (Nashville, Tennessee: Thomas Nelson Publishers, 2000), 26-28.

7. Bob and Jan Horner, Resolving Conflict in Your Marriage (Loveland, Colorado: Group Publishing Inc., 2000), 28-31.

8. David Searle, ed., Truth and Love in a Sexually Disordered World (Edinburgh: Paternoster Publishing, 1997), 64 - 66.

Գլուխ 7. Քրիստոնեական տունը

Սահմանումը

Քրիստոնեական տունը պարզապես շենք չէ: Դա մթնոլորտ է, վայր, որտեղ դուք միշտ ցանկանում եք լինել: Տունը այն վայրն է, որտեղ ապրում է ընտանիքը: Առաջին տունը պարտեզ էր: Դա տան երկու տպավորություն է թողնում.

1. Վայր, որը վայելում ես՝ գեղեցիկ, խաղաղ, հյուրընկալ:

2. Վայր, որին ձգտում ես և գեղեցկացնում:

Տան ամենակարևոր տարրը, այնուամենայնիվ, կառույցը չէ (մեծությունը կամ գեղեցկությունը), այլ ներսում գտնվող մարդկանց միջև գոյություն ունեցող հարաբերությունները:

Անմիտ որդին ամոթանք է հոր համար. ընդունելի չէ բոզերի վարձով կատարված ուխտը: Առակն. 19.13

Լավ է մենակ ապրել կտուրի տակ՝ անկյունում, քան թե բամբասող կնոջ հետ բնակվել մի տան մէջ։

Առակն. 25.24

Ինչպես կաթոցը ձմեռային օրը մարդուն հանում է իր տնից, այնպէս էլ անզգամ կինն է իր տնից դուրս հանում ամուսնուն։ Խստաշունչ է հյուսիսային քամին, բայց հաջողության նշան է համարվում։

Առակն. 27.15,16

Տունը նույնիսկ կարող է լինել ծայրամասերում և հետնախորշերում, կամ կարող է լինել ավտոբուսի կանգառը, եթե դա մի վայր է, որտեղ միմյանց սիրողները համաձայն են ապրել և

մեծացնել այն ընտանիքը, որը հավասարապես կարող են սիրել:

Ապա ժողովրդին ասաց. «Տեսեք, որ զգույշ լինեք ամեն տեսակ ագահությունից, որովհետև մարդու կյանքը իր կուտակած հարստության մեջ չէ»։

Ղուկ. 12.15

Տան կարևորությունը ամուսնու և կնոջ համար

1. Հանգստանալու վայր տղամարդու համար:

2. Պաշտպանվելու ու աշխարհից և դրա ճնշումներից մեկուսանալու վայր կնոջ համար:

3. Թարմանալու և ուժեղանալու վայր երկուսի համար:

4. Երեխաներին ուսուցանելու վայր:¹

Չորս քայլ քրիստոնեական տուն կառուցելու համար

Հարսնացուները և փեսացուները միշտ երազում են երջանիկ, հավասարակշռված տան մասին: Այնուամենայնիվ, շատերը այդպես էլ չեն զգում այն ուրախությունը և երջանկությունը, որին նրանք ձգտում էին, երբ որոշել էին ամուսնանալ: Երջանիկ տունը հենց այնպես չի առաջանում: Դա պետք է կառուցել: Ոչինչ պատահական չէ: Դա երկնքից չի ընկնում:²

Ուր որ եզներ չկան, մաքուր են մսուրները, բայց ուր որ շատ արդյունք կա, այնտեղ երևում է եզան զորությունը։

Առակն. 14.4

1. Քրիստոսը պետք է ճանաչվի որպես տան հիմք և ղեկավար:

Ամեն մարդ, որ ինձ է գալիս և լսում է իմ խոսքերն ու կատարում դրանք, ձեզ ցույց տամ, թե ում է նման. նման է տուն շինող այն մարդուն, որ հողը փորեց ու խորացրեց և հիմքը դրեց ժայռի վրա. և երբ հեղեղ բարձրացավ, գետը զարկեց տանը և չկարողացավ շարժել այն, որովհետև նրա հիմքը ժայռի վրա էր հաստատված։

Ղուկ. 6.50,51

Երբ Աստված զույգերի ուշադրության կենտրոնում է, նրանք ավելի են մոտենում միմյանց, քանի որ Աստծու հետ մերձությունը նրանց միացնում է իրար (նկ. 2): Դրա արդյունքում նրանք երջանիկ տուն են ունենում:³

Երբ Աստված նրանցից միայն մեկի ուշադրության կենտրոնում է, նրանք չեն մոտենում միմյանց

(նկ. 3): Որոշ դեպքերում նրանք ոչ հեռանում են միմյանցից և ոչ էլ մոտենում են միմյանց (նկ. 4), բայց նրանց փոխհարաբերությունները լճացած են, և նրանց տունը իրականում երջանիկ չէ:

Այն դեպքում, երբ ամուսինն ու կինը հետամուտ են լինում իրենց երազանքներին և Աստծուն չեն ներգրավում իրենց կյանքում (նկ. 5), ավելի ու ավելի են հեռանում միմյանցից և արդյունքում հաճախ ունենում են քանդված տուն:

Macintosh HD:Users:olivemagdaleneyeboah:Desktop:Screen Shot 2018-07-27 at 11.03.37 AM.pngMacintosh HD:Users:olivemagdaleneyeboah:Desktop:Screen Shot 2018-07-27 at 11.16.10 AM.png

2. Կիրառե՛ք աստվածաշնչյան սկզբունքներ

(ա) Աստծու խոսքը իր ամուսնության ձեռնարկն է: (բ) Կառուցե՛ք ձեր ամուսնությունը եկեղեցու շուրջ:

Երանելի է այն մարդը, որն ամբարիշտների խորհրդով չի շարժվում, մեղավորների ճանապարհին ոտք չի դնում և հանցագործների հետ համախոհ չի լինում, այլ հաճույք է ստանում Տիրոջ օրենքներից և գիշեր-ցերեկ խորհում է Նրա պատվիրանների մասին։ Նա նման է ջրերի հոսանքի վրա տնկված ծառի, որն իր պտուղը ժամանակին կտա, իսկ նրա տերևը չի թափվի,

Enjoying the preview?
Page 1 of 1