Discover millions of ebooks, audiobooks, and so much more with a free trial

Only $11.99/month after trial. Cancel anytime.

Նրանք, ովքեր լքում են Ձեզ
Նրանք, ովքեր լքում են Ձեզ
Նրանք, ովքեր լքում են Ձեզ
Ebook242 pages2 hours

Նրանք, ովքեր լքում են Ձեզ

Rating: 0 out of 5 stars

()

Read preview

About this ebook

Ձեզ լքող մարդիկ կարող են կործանել Ձեզ: Անկարելի է նկարագրել, թե ճնշվածության, շփոթության եւ անհանգստության ինչպիսի զգացում է առաջանում, երբ մարդիկ հեռանում են Ձեզանից: Այս գրքի նպատակն է օգնել Ձեզ պայքարել Ձեզ լքող մարդկանցից առաջացած կործանման դեմ: Մի՛ խաբվեք: Լքվածությունը յուրահատուկ երեւույթ չէ Ձեր եւ Ձեր ծառայության համար: Դրանից շատերն են տուժել: Առաջին ապստամբը սատանան էր, որը բոլոր ապստամբութ

LanguageՀայերեն լեզու
Release dateJul 28, 2016
ISBN9781683980988
Նրանք, ովքեր լքում են Ձեզ
Author

Dag Heward-Mills

Bishop Dag Heward-Mills is a medical doctor by profession and the founder of the United Denominations Originating from the Lighthouse Group of Churches (UD-OLGC). The UD-OLGC comprises over three thousand churches pastored by seasoned ministers, groomed and trained in-house. Bishop Dag Heward-Mills oversees this charismatic group of denominations, which operates in over 90 different countries in Africa, Asia, Europe, the Caribbean, Australia, and North and South America. With a ministry spanning over thirty years, Dag Heward-Mills has authored several books with bestsellers including ‘The Art of Leadership’, ‘Loyalty and Disloyalty’, and ‘The Mega Church’. He is considered to be the largest publishing author in Africa, having had his books translated into over 52 languages with more than 40 million copies in print.

Related to Նրանք, ովքեր լքում են Ձեզ

Related ebooks

Reviews for Նրանք, ովքեր լքում են Ձեզ

Rating: 0 out of 5 stars
0 ratings

0 ratings0 reviews

What did you think?

Tap to rate

Review must be at least 10 words

    Book preview

    Նրանք, ովքեր լքում են Ձեզ - Dag Heward-Mills

    Եթե չկա հատուկ նշում, ապա բոլոր Սուրբգրային մեջբերումները կատարված են Աստվածաշնչի Արարատ թարգմանությունից՝ ժամանակակից ուղղագրությամբ:

    Հրատարակչական իրավունք © 2011 Դագ Հյուարդ-Միլզ

    Առաջին անգամ հրատարակվել է 2011թ. «Փարչմենթ հաուս» հրատարակչության կողմից

    Դագ Հյուարդ-Միլզի մասին տեղեկացեք

    Բժշկող Հիսուս քարոզարշավից

    Գրեք  evangelist@daghewardmills.org հասցեով

    Website:  www.daghewardmills.org

    Facebook: Dag Heward-Mills

    Twitter:  @EvangelistDag

    EBOOK ISBN : 978-1-64134-273-5

    Բոլոր իրավունքները պաշտպանված են միջազգային հեղինակային իրավունքով: Սույն գրքի ցանկացած մասի կիրառման կամ վերարտադրման համար հրատարակչի կողմից գրավոր թույլտվություն պետք է ապահովվի, բացառությամբ քննադատական ակնարկներում կամ հոդվածներում հակիրճ մեջբերումների:

    Բովանդակություն

    1. Ինչո՞ւ է Աստված թույլ տալիս, որ մարդիկ լքեն Ձեզ

    2. Դևեր, որոնք գործում են խռովությամբ հեռացող մարդկանց մեջ

    3. Ձեզանից հեռացողների չբարձրաձայնած ուղերձները

    4. Ձեզանից հեռացողների մեղադրանքները

    5. Ինչպես են Ձեզանից հեռացողները դառնում վատ օրինակ

    6. Ինչպես են Ձեզանից հեռացողներն անկայունության սերմեր ցանում

    7. Կայունության սերմերը

    8. Ձեզանից հեռացողների ողբերգությունները

    9. Ինչպես բացահայտել նրանց, ովքեր լքելու են Ձեզ

    10. Ինչպես պայքարել գայլերի դեմ

    11.Արձագանք, որը սպասվում է նրանց, ովքեր հեռանում են՝ իրենց հետ տանելով մեր զավակներին

    12. Ինչպես աղոթել նրանց դեմ, ովքեր խնդիրներ են առաջացնում Ձեզ լքելու պատճառով

    Գլուխ 1

    Ինչու է Աստված թույլ տալիս, որ մարդիկ լքեն Ձեզ 

    Տասնհինգ պատճառ, թե ինչու է Աստված թույլ տալիս, որ մարդիկ լքեն Ձեզ

    Կան մի քանի պատճառներ, թե ինչու Տերը թույլ կտա, որ մարդիկ լքեն Ձեզ և նույնիսկ վնասեն Ձեզ: 

    1.      Տերը կարող է թույլ տալ, որ մարդիկ լքեն Ձեզ, որպեսզի ուղղեք ծառայության մեջ առկա հիմնարար սխալը: 

    Ծառայության սկզբում հաճախ լցված ենք լինում անհաջողության վախով: Անհաջողության այս վախը ստիպում է, որ կառչենք մեզ պատահած ցանկացած օգնությունից: Օգնության հասնելու գործընթացում բազմաթիվ ծառայողներ սխալ մարդկանց են ներգրավում: 

    Սրա լավ օրինակ է Աբրահամը: Աստված ասել էր նրան, որ բաժանվի իր ընտանիքից և գնա երկար ու առեղծվածային ճամփորդության դեպի անորոշ մի ավետյաց երկիր: Փոխանակ իր ընտանիքից առանձնանալու, ինչպես Աստված էր ասել, Աբրահամը ճանապարհորդեց ընտանիքի մի քանի անդամների հետ, և նրանց մեջ հիշատակման արժանի էր հատկապես Ղովտը:         

    Եվ Եհովան ասաց Աբրամին. Գնա՛ քո երկրից, և ՔՈ ԱԶԳԱԿԱՆՆԵՐԻՑ, և քո հոր տանից այն երկիրը, որ Ես քեզ ցույց կտամ։

    Ծննդոց 12:1

    Եվ Աբրամը վեր գնաց Եգիպտոսից՝ ինքը, և իր կինը, և իր բոլոր ունեցածները, ԵՎ ՂՈՎՏՆ ԷԼ ԻՐ ՀԵՏ դեպի հարավակողմը։ 

    Ծննդոց 13:1

    Այն բոլոր խնդիրները, որ Աբրահամն ունեցավ ճանապարհորդության ընթացքում, կարելի է վերագրել իր կյանքում Ղովտի ներկայությանը: Ուշադրություն դարձրե՛ք այն խնդիրներին, որ Աբրահամն ունեցավ Ղովտի պատճառով: 

    1.      Ղովտի պատճառով Աբրահամը կռվի և խառնաշփոթության խնդիրներ ունեցավ: Ղովտի պատճառով Աբրահամը, ի վերջո, ստիպված էր բաժանվել իր հարազատներից (Ծննդոց 13:7-8):

    2.      Ղովտի պատճառով Աբրահամը վարեց մի պատերազմ, որը այլ պարագայում տեղի չէր ունենա: Աբրահամը պետք է փրկեր Ղովտին Քոդողագոմոր թագավորից (Ծննդոց 14:1-16):

    3.      Հատկապես Ղովտի պատճառով էր, որԱբրահամը պետք է բարեխոսեր: Աբրահամը պետք է փրկեր իր եղբորորդուն Սոդոմի և Գոմորի վերահաս կործանումից (Ծննդոց 18:23-33):

    Սա այն է, ինչ ես անվանում եմ ծառայության հիմնարար սխալ: Սա մի սխալ է, որը սովորաբար լինում է վախի պատճառով: Այս սխալների պատճառով սխալ անձը ձկնկուլի նման կցվում է այն ամենին, ինչ անում եք:     

    Երբեմն մարդիկ նույնիսկ սխալ անձի հետ են ամուսնանում, երբ սկսում են ծառայել: Աստված կարող է երկրի վրայից հեռացնել Ձեզ հետ ամուսնացած այդ սխալ անձին, որպեսզի ազատվեք Ձեր պարանոցին փաթաթված ձկնկուլից: Եթե Աստված չհեռացնի այդ անձին Ձեր կյանքից, այդ դեպքում ստիպված կլինեք ողջ ծառայությունն իրականացնել Ձեր պարանոցին փաթաթված ձկնկուլի հետ միասին:     

    Որոշ մարդիկ, ովքեր ի սկզբանե ընդգրկված էին իմ ծառայության մեջ, այլևս դադարել են մասը հանդիսանալ այն ամենի, ինչ ես անում եմ: Գուցե այս մարդկանցից ոմանց վերցնում էի ինձ հետ, քանի որ վախենում էի, թե առանց նրանց չէի կարող հաջողության հասնել: Նրանց ներկայությունը հուսադրում էր, որ հաջողության եմ հասնելու: Աստված Իր ողորմածությամբ դրդեց, որ նրանցից ոմանք լքեն ինձ: Թեև իրոք ձեռքիցս բաց թողեցի նրանցից մի քանիսին, հասկացա, որ Աստված թույլ տվեց նրանց հեռանալ, քանի որ մեծագույն սխալն այն էր, որ ունեի նրանց հետ եկեղեցի կառուցելու տեսիլք:               

    2.      Տերը կարող է թույլ տալ, որ մարդիկ լքեն Ձեզ, որպեսզի խոնարհեցնի Ձեզ:

    Եվ հիշի՛ր այն բոլոր ճանապարհը, որ քո Եհովա Աստված այս քառասուն տարում քեզ ման ածեց անապատի մեջ, ՈՐ ՔԵԶ ԽՈՆԱՐՀԵՑՆԻ քեզ փորձելու և սրտիդ մեջինը իմանալու համար, թե արդյոք Նրա պատվիրանքները կպահե՞ս, թե՞ ոչ:

    Երկրորդ Օրինաց 8:2

    Խոնարհեցնող փորձառություն է, երբ մարդիկ թողնում, լքում կամ հրաժարվում են Ձեր ղեկավարած հաստատությունից: Յուրաքանչյուրի հեռանալը դառնության զգացում է ծնում: Ամեն անգամ, երբ ինչ-որ մեկը հեռանում է անպատշաճ կերպով, անպատասխան հարցերի հետագիծ է թողնում իր հետևից:        Անորոշությունը, որ ստեղծվում է հեռացող մարդկանց կողմից, հիրավի, անլուծելի է և խոնարհեցնող:

    Երկար տարիներ եկեղեցիներ հիմնելուց հետո օրհնվեցի հարյուրավոր հավատարիմ հովիվներ, որդիներ և դուստրեր ձեռք բերելով: Օրհնվեցի նաև եկեղեցում իմ մի քանի հարազատներին որպես հովիվներ ձեռնադրելով:   

    Սակայն, մեկ օր իմ հարազատներից ոմանք լքեցին ինձ ծառայության մեջ և արեցին ճիշտ հակառակն այն ամենի, ինչ ուսուցանել էի: Մեծ շփոթություն էր ինձ համար, քանի որ իմ սեփական ընտանիքի անդամները եկեղեցում ըմբոստության և անհավատարմության օջախ դարձան: Այժմ ստիպված էի պայքարել սեփական ընտանիքիս դեմ: Շատ անգամ կարծել եմ, թե ի զորու եմ եղել հավատարմություն խթանել բազմաթիվ մարդկանց մեջ, սակայն իմ ընտանիքում չէի կարողանում անել դա:   

    Զգում էի, որ Աստված խոնարհեցնում է ինձ այս գործընթացի միջոցով: Նա ուզում էր ցույց տալ ինձ, որ ո՛չ զորությամբ, ո՛չ ուժով, ո՛չ վարդապետությամբ, ո՛չ էլ սկզբունքներով է, այլ միայն Իր շնորհքով: Գուցե դուք էլ ունեցել եք որոշ մարդկանց, որ լքել են Ձեզ: Թույլ տվեք, որ Աստված Ձեզ խոնարհեցնելու Իր հոգևոր գործը կատարի Իր ծառայության համար: 

    3.      Տերը կարող է թույլ տալ, որ մարդիկ լքեն Ձեզ, քանի որ թույլ եք տվել, որ Ձեր եկեղեցու անդամները լինեն անտեղյակ՝ հավատարմության և անհավատարմության մասին ուսուցանումից:

    Եվ Աբիսողոմի հետ երկու հարյուր մարդ գնաց՝ Երուսաղեմից հրավիրված: Եվ ՆՐԱՆՔ ԳՆԱՑԻՆ ՄԻԱՄՏՈՒԹՅԱՄԲ, և ոչինչ չգիտեին։

    Բ Թագավորաց 15:11

    Սատանան սնվում է մարդկանց անիրազեկությունից: Խաբեությունը միշտ բազմապատկվում է, երբ մարդիկ չեն ենթարկվում Խոսքի ճշմարտությանը: Աբիսողոմը կարողացավ առաջնորդել միայն երկու հարյուր մարդկանց, ովքեր նրան հետևում էին միամտության արդյունքում: Այս «միամտությունն» այն է, ինչ նաև անվանում ենք անտեղյակություն: 

    Հավատարմության և անհավատարմության, հայրության և հիշողության սկզբունքները հաճախ չեն ուսուցանվում եկեղեցիներում: Զարմանալի չէ, որ եկեղեցու անդամները դյուրին որս են դառնում իրենց տգիտությունով սնվող խաբեության դևերի համար: Գուցե թույլ եք տվել, որ այս թեմաների շուրջ անտեղյակությունը լայն տարածում գտնի Ձեր համայնքի մեջ: Սատանան օգտվել է նրանց տգիտությունից և խառնաշփոթ առաջացրել Ձեր մեջ:     

    Այո, Ձեր համայնքը կարող է օրհնված լինել բարեկեցության, ամուսնության և բժշկության վերաբերյալ ուղերձներով, սակայն այս թեմաներից ոչ մեկը պատշաճորեն չի պաշտպանում Ձեր համայնքը անհավատարմության և դավաճանության դևերից: 

    Մի օր մի հովիվ հարցրեց, թե ինչու եմ ուսուցանում հավատարմության և անհավատարմության մասին: 

    -      Հավատարմությունը սովորեցնելու բան չէ: Այն հրամայելու բան է, - ծաղրանքով նշեց նա և շարունակեց, - քո բարի բնավորությամբ ինքնաբերաբար հավատարմություն ես հրամայում քեզ շրջապատող մարդկանց:

    Կարճ ժամանակ անց նա դավաճանության դառը փորձառություն ունեցավ իր իսկ գործընկերների կողմից: Չէր կարողանում հավատալ, թե ինչ էր կատարվում իր հետ: Այս փորձառությունից հետո իմ գրքերի և ուսուցումների վերաբերյալ իր արհամարհանքը վերածվեց հիացմունքի: Նա հավատարմության թեմայի սիրահար դարձավ և անձամբ սկսեց գովազդել իմ գրքերը: Երբեք չեք կարող իմանալ ուսուցման կարևորությունը, մինչև չճաշակեք անտեղյակության հետևանքները:     

    4.      Տերը կարող է թույլ տալ, որ մարդիկ լքեն Ձեզ, քանի որ անարգել եք Ձեր ծառայակցին վերջինիս եկեղեցու պառակտման ժամանակ:

    ...ձախորդության վրա ուրախացողը անպատիժ չի մնա։

    Առակաց 17:5

    Հաճախ արհամարհում ենք մարդկանց, երբ նրանք դժվարությունների մեջ են ընկնում: Հոբի ընկերների նման կարծես թե գիտենք մարդկանց հետ պատահած բոլոր վատ բաների պատճառները:  Նեղությունների մեջ ընկած մարդկանց վերևից ենք նայում՝ կարծելով, որ իրենց սխալների պատճառով են ընկել դրանց մեջ: Այս վերաբերմունքով սատանայի համար կարող ենք դուռ բացել, որով նա մուտք կգործի մեր կյանքի և մեր ծառայության մեջ:   

    Մի օր հանդիպեցի գերհաջողված եկեղեցու երեք հովիվների: Նրանց ահռելի թիմը կազմված էր երկու ուժեղ օգնականներից և ավագ հովվից: Վերջինս իր երկու օգնականների շնորհիվ հաջողությամբ կառուցել էր քաղաքի ամենամեծ եկեղեցիներից մեկը: Թվում էր, թե բոլորը նրանց եկեղեցում էին հավաքվում: Նոր եկեղեցին լեփ-լեցուն էր լինում, և բազմաթիվ ծառայություններ էին անցկացվում՝ հեղեղված դրսում նստած մարդկանցով: Իրենց հաջողությունների առատությամբ լցված՝ նրանք սկսեցին ընդունել տեսություններ, թե ինչու իրենց քույր եկեղեցին քաղաքով մեկ չի աճում:           

    Այդ եկեղեցու հովվի մասին նրանք ծաղրանքով ասում էին. «Մարդիկ հեռանում են եկեղեցուց վատ առաջնորդ ունենալու դեպքում միայն: Իր վատ առաջնորդության պատճառով է, որ մարդիկ թողել են նրա ծառայությունը և միացել մեզ»:   

    Այդ ժամանակ նույնիսկ չգիտեի, որ մարդիկ հեռանում էին այդ մյուս եկեղեցուց և միանում նրանց: Առաջին անգամ էի լսում, որ մյուս եկեղեցին «վատ» առաջնորդ ուներ: Դժվար չէր ծաղր ու ծանակի հնչերանգ զգալ, երբ նրանք խոսում էին այս եկեղեցու և իր «վատ» առաջնորդի մասին: 

    Այո, չեմ կասկածում, որ մարդիկ դադարել էին հաճախել այդ եկեղեցին վատ առաջնորդության պատճառով: Սակայն պետք է զգույշ լինեք դատողություններ և եզրակացություններ անելու հարցում:     

    Մի քանի տարի անց այս երեք առաջնորդները մեկ այլ փուլով անցան իրենց ծառայության մեջ: Յուրաքանչյուր նոր փուլ կարող է փոփոխություն առաջ բերել ուժերի հաշվեկշռի մեջ: Այս նոր փուլում երկու օգնականները լքեցին իրենց ավագ հովվին՝ վիրավորանքներ և մեղադրանքներ ուղղելով նրան: Նրանց պատահել էր ճիշտ այն, ինչի համար նրանք արհամարհել էին մյուս հովվին, սակայն շատ ավելի խիստ կերպով:         

    Երբ իմացա այս ճգնաժամի մասին, առաջին բանը, որ անցավ մտքովս, այն էր, ինչ նրանք ասել էին քույր եկեղեցու և դրա հովվի վերաբերյալ. «Միայն վատ առաջնորդ լինելու դեպքում է, որ մարդիկ հեռանում են Ձեզանից»: Արդյո՞ք նրանց ավագ հովիվն այժմ վատ առաջնորդ էր: Պարտադիր չէ: Մարդիկ կարող են լքել Ձեզ բազմաթիվ պատճառներով: Սակայն համոզված եղեք, որ դժվարության մեջ ընկածին չեք ծաղրում:

    Իմ երկրում մի այսպիսի ասացվածք կա. «Երբ տեսնես ընկերոջդ մորուքն այրվելիս, մի՛ ծիծաղիր նրա վրա: Մի՛ հարցրու, թե ինչպես թույլ տվեց, որ մորուքն այրվի: Պարզապես գնա՛ և մի քիչ ջուր բե՛ր և քո կողքին պահի՛ր, որպեսզի քոնն էլ չայրվի»: Աստվածաշունչն այդ մասին հետևյալն է ասում. «...ձախորդության վրա ուրախացողը անպատիժ չի մնա» (Առակաց 17:5):

    5.      Տերը կարող է թույլ տալ, որ մարդիկ լքեն Ձեզ, քանի որ Ձեր նախասահմանության մեջ նրանք չկան:

    Որդյակնե՛ր, վերջին ժամանակն է, և ինչպես լսեցիք, թե Նեռը գալիս է, և այժմ շատ նեռեր են եղել, որ սրանից իմանում ենք, թե վերջին ժամանակն է։ 

    ՄԵԶԱՆԻՑ ԴՈՒՐՍ ԳՆԱՑԻՆ, ԲԱՅՑ ՄԵԶԱՆԻՑ ՉԷԻՆ, որովհետև, եթե մեզանից լինեին, ապա մեզ հետ մնացած կլինեին, բայց որ հայտնի լինեն, թե նրանք ամենը մեզանից չեն։

    Ա Հովհաննես 2:18-19

    Ոչ բոլորն են կանչված Ձեր թիմի մասը լինելու: Մեր շնչավոր մտքով ընտրում ենք մարդկանց, որոնք մեր կարծիքով պետք է մեզ հետ լինեն: Բայց Աստված արդեն որոշել է այն մարդկանց, ովքեր Ձեր նախասահմանության մաս են կազմում: 

    Տարիների ընթացքում մարդկանց արձակելու տխուր փորձառությունն եմ ունեցել, ովքեր, ըստ իս, պետք է ընդմիշտ ինձ հետ լինեին: Ունեցել եմ նաև նրանց փոխարինողերի հետ հանդիպելու հաճելի զգացողությունը: Անկեղծ ասած, ես չէի ընտրի այն մարդկանցից շատերին, ովքեր ինձ հետ են այսօր: Բայց Աստված կանչել է նրանց, որպեսզի օգնեն ինձ իմ ծառայության պատերազմի մեջ: Մի՛

    Enjoying the preview?
    Page 1 of 1