Discover millions of ebooks, audiobooks, and so much more with a free trial

Only $11.99/month after trial. Cancel anytime.

Օծյալը եւ Իր օծությունը
Օծյալը եւ Իր օծությունը
Օծյալը եւ Իր օծությունը
Ebook179 pages6 hours

Օծյալը եւ Իր օծությունը

Rating: 0 out of 5 stars

()

Read preview

About this ebook

Օծության գանձն օծյալի մեջ է: Օծությունն անբաժան է այն մարդուց, որն օծյալ է: Օծությունն Աստծու մարդու մեջ է: Օծությունն Աստծու մարդու հետ է: Օծությունն Աստծու մարդու վրա է: Դագ Հյուարդ-Միլզի այս նոր եւ ոգեւորիչ գիրքը կշարժի նրանց սրտերը, որոնք փնտրում են օծությունը:

LanguageՀայերեն լեզու
Release dateAug 1, 2018
ISBN9781641352499
Օծյալը եւ Իր օծությունը
Author

Dag Heward-Mills

Bishop Dag Heward-Mills is a medical doctor by profession and the founder of the United Denominations Originating from the Lighthouse Group of Churches (UD-OLGC). The UD-OLGC comprises over three thousand churches pastored by seasoned ministers, groomed and trained in-house. Bishop Dag Heward-Mills oversees this charismatic group of denominations, which operates in over 90 different countries in Africa, Asia, Europe, the Caribbean, Australia, and North and South America. With a ministry spanning over thirty years, Dag Heward-Mills has authored several books with bestsellers including ‘The Art of Leadership’, ‘Loyalty and Disloyalty’, and ‘The Mega Church’. He is considered to be the largest publishing author in Africa, having had his books translated into over 52 languages with more than 40 million copies in print.

Related to Օծյալը եւ Իր օծությունը

Related ebooks

Reviews for Օծյալը եւ Իր օծությունը

Rating: 0 out of 5 stars
0 ratings

0 ratings0 reviews

What did you think?

Tap to rate

Review must be at least 10 words

    Book preview

    Օծյալը եւ Իր օծությունը - Dag Heward-Mills

    ...գիտեք Հիսուսին, որ Նազարեթից էր, որին Աստված օծեց Սուրբ Հոգով և զորությամբ, և որը շրջեց բարիք անելով և սատանայից բոլոր բռնվածներին բժշկելով, որովհետև Աստված նրա հետ էր:

    Գործք 10.38

    Օծությունը Սուրբ Հոգին է: Սուրբ Հոգու մասին որևէ ուսմունք, ուսմունք է օծության մասին:

    «Օծություն» բառը և՛ բայ է, և՛ գոյական: «Օծություն» կարող է նշանակել որևէ մեկին օծելու համար նախատեսված նյութ, օրինակ՝ օծման յուղը:

    Օծությունը նաև կարող է նշանակել օծման յուղը որևէ մեկի վրա կաթեցնելը:

    Օծություն ասելով՝ ես հասկանում եմ այն Սուրբ Հոգուց ուղարկված մարդուն, որը պետք է կատարի Աստծու գործը: Օծությունը տեսնելու համար կարևոր է դուրս գալ օծյալի շրջանակից: Օծյալը պատված է Սուրբ Հոգու օծությամբ:

    Նազովրեցի Հիսուս Քրիստոսը շրջում էր՝ բարություն անելով, քանի որ Նա օծվել էր Սուրբ Հոգով և զորությամբ: Հիսուսը կարող էր օծված լինել ձիթապտղի յուղով, շարժիչի յուղով, կոկոսի յուղով կամ վազելինով: Եթե Նա օծված լիներ դրանցից մեկով, մենք վստահաբար կարող էինք ասել, որ օծման նյութը ձիթապտղի, շարժիչի, կոկոսի յուղը կամ վազելինն են: Սակայն Հիսուսն օծված էր Սուրբ Հոգով և զորությամբ: Հետևաբար, մենք կարող ենք ասել, որ օծման նյութը, որով օծվել էր Հիսուսը, Սուրբ Հոգին էր: Խորհրդավոր Սուրբ Հոգին գալիս է, որպեսզի մնա այն մարդու մեջ, որն օծվել է Աստծու կողմից:

    Երբ մարդն օծություն է ստանում, Ամենակարող Աստված գալիս է յուրահատուկ կերպով հանգրվանելու նրա վրա, նրա մեջ կամ լինելու նրա հետ: Հենց դա է մարդուն դարձնում օծյալ և զորեղ: Երբ դուք հանդիպում եք օծյալ մարդու, իրականում դուք հանդիպում եք Աստծուն: Երբ դուք հանդիպում եք օծյալ մարդու, դուք հանդիպում եք Սուրբ Հոգուն:

    Դա է պատճառը, որ օծյալների և օծության հետ անարդար վարվող մարդկանց հանդեպ խիստ արձագանք է դրսևորվում: Իրականում նրանք անարդար են վարվում ոչ թե մարդու, այլ Աստծու հետ: Երբ Անանիան և Սափիրան խաբեցին Պետրոսին, որն օծյալ առաքյալ էր, նրանք անմիջապես մահացան: Դա խիստ արձագանք էր, որը վախեցրեց եկեղեցու մյուս անդամներին: Սակայն Պետրոսը բացատրեց Անանիայի և Սափիրայի կատարած սխալը: «Պետրոսն ասաց. «Անանիա՛, ինչո՞ւ սատանան լցրեց քո սիրտը, որ դու ստեիր Սուրբ Հոգուն և ագարակի գումարից թաքցնեիր. չէ՞ որ քանի կար, քոնն էր այն, և վաճառելիս՝ քո տնօրինության տակ էր. ինչպե՞ս եղավ, որ քո սրտի մեջ այս բաները դրեցիր. մարդկա՛նց չստեցիր, այլ՝ Աստծուն»: Եվ Անանիան, այս խոսքերը լսելով, ընկավ և շունչը փչեց. և մեծ վախ ընկավ բոլոր նրանց վրա, որ այս բանը լսեցին» (Գործք 5.3-5)։

    Տեսնում եք, որ Անանիան և Սափիրան իրականում ստեցին Սուրբ Հոգուն: Նրանք ստեցին ոչ թե Պետրոսին, այլ Սուրբ Հոգուն, և դա ըստ երևույթին բերեց խիստ և դաժան պատասխան: Զգույշ եղեք, երբ գործ եք ունենում օծյալների հետ: Դուք կարող եք կարճացնել ձեր կյանքը և հոգևոր սպասավորությունը, որովհետև թերագնահատել և անարդար եք վարվել այդ մարդկանց ունեցած օծության մեծության հանդեպ:

    Դուք կարող եք հարցնել. «Ինչու՞ այսօր շատ մարդիկ ստում են հոգևոր հովիվներին և անմիջապես չեն մահանում: Արդյո՞ք պատճառն այն է, որ հովիվներն օծյալ չեն»: Պատասխանը պարզ է: Տարբեր իրավիճակներում Հոգու դրսևորման ձևեր կան: Նույնիսկ Պետրոսի հոգևոր սպասավորության մեջ այլևս ոչ ոք չմահացավ ստելու համար: Երբեք չեք կարող ասել, թե Աստծու զորությունը ինչպես և երբ կդրսևորվի: Ես համոզված եմ, որ այլ տարբեր մարդիկ մահացել են Սուրբ Հոգուն ստելու համար: Դա կարող է չլինել ակնթարթային մահ, սակայն մահը մնում է մահ:

    Գլուխ 2

    Կոնկրետ որտե՞ղ է օծությունը

    Օծոության գանձը մշտապես ուղեկցում է օծյալներին: Օծումն անբաժանելի է օծյալներից: Աստծու մարդը օծությունը կրում է իր մեջ, իր հետ և իր վրա:

    Այսօր դուք և ես փնտրում ենք այն, ինչը մեր կյանք է բերում բժշկություն, առաջխաղացում, փրկություն և առաջընթաց: Դա օծությունն է: Հենց օծությունն է վերացնում լուծը:

    Ուրեմն կոնկրետ որտե՞ղ է օծությունը: Կարո՞ղ ենք օծությունը գտնել Վեսթ հիլս մոլում: Կարո՞ղ ենք օծությունը գտնել Վեսթ գեյթ մոլում: Կարո՞ղ ենք օծությունը գտնել որևէ գրասենյակում: Կարո՞ղ ենք օծությունը գտնել օդանավակայանում: Կարո՞ղ ենք օծությունը գտնել որևէ խանութում: Ոչ, օծությունն այդ վայրերից ոչ մեկում էլ չէ:

    Օծությունը կարելի է գտնել օծյալ մարդու մեջ:

    Օծությունը կարելի է գտնել օծյալ մարդու հետ:

    Օծությունը կարելի է գտնել օծյալ մարդու վրա:

    Օծությունն անբաժանելի է այն մարդուց, որին Աստված օծել է:

    Ո՞վ է զորության տերը. օծությու՞նը, թե՞ օծյալը

    Քանի որ հենց օծությունն է վերացնում մարդկանց լուծը, կարևոր է տեղորոշել օծությունը: Տարիներ առաջ մարդիկ բացահայտեցին, որ նարինջը կարող է բուժել հիվանդություններ: Որոշ ժամանակ անց գիտությունը շարժվեց առաջ և հայտնագործեց նարնջի այն տարրը, որն էլ բուժում էր: Բացահայտվեց վիտամին C-ն: Այսօր մարդիկ գերադասում են պարզապես խմել վիտամին C-ի կոճակներ: Նրանք բացահայտեցին բուժում բերող գաղտնիքը:

    Նույն կերպ էլ օծյալների մեջ կա մի տարր, որը հրաշքներ է գործում, և դա օծությունն է: Ցավոք չկա որևէ քիմիական գործընթաց, որը կբաժաներ օծությունն օծյալից, ինչպես վիտամին C-ն բաժանվում է նարինջներից: Դուք պետք է գործ ունենաք օծյալների հետ, եթե ցանկանում եք հասանելի դարձնել օծությունը: Պարզապես չկա որևէ լաբորատորիա կամ գործարան, որը շշերով արտադրում է իսկական օծություն, որը դուք կարո եք գնել առանց նույնիսկ օծյալին տեսնելու:

    Աստված ընտրել է սևամորթ, սպիտակ, կրթված և նույնիսկ հիմար մարդու, որոնց վրա իջեցնում է Իր օծությունը: Դուք ստիպված պետք է գնաք այդ անձի մոտ, քանի որ նա պարունակում և կրում է օծությունը: Հենց օծության և օծյալի անբաժանությունն է, որ ջախջախում է հպարտ քրիստոնյաներին: «Ես ցանկանում եմ, որպեսզ Աստված օգտագործի ինձ, սակայն ես չեմ ցանկանում առնչվել Նրա օծյալների հետ, որպեսզի ստանամ օծությունը»:

    Օծությունը երեք վայրերում

    1. Օծությունն օծյալների հետ է:

    Ճշմարտության Հոգին, որին այս աշխարհը չի կարող ընդունել, որովհետև նրան չի տեսնում և նրան չի ճանաչում, բայց դուք ճանաչում եք նրան, որովհետև ՁԵԶ ՄՈՏ ՊԻՏԻ ԲՆԱԿՎԻ և ձեր մեջ պիտի լինի:

    Հովհ. 14.17

    2. Օծյալն իր վրա է կրում Հոգուն:

    «Տիրոջ Հոգին ԻՄ ՎՐԱ Է, դրա համար իսկ օծեց ինձ, ինձ ուղարկեց աղքատներին ավետարանելու, սրտով բեկյալներին բժշկելու, գերիներին ազատում քարոզելու և կույրերին՝ տեսողություն, կեղեքվածներին ազատ արձակելու ...»։

    Ղուկ. 4.18-19

    3. Օծյալը կրում է Հոգին իր մեջ:

    Իսկ ԱՅՆ ՕԾՈՒՄԸ, որը դուք ընդունեցիք նրանից, թող բնակվի ձեր մեջ. և կարիք չկա, որ մեկը ձեզ ուսուցանի: Այլ եղե՛ք այնպես, ինչպես որ նրա օծումն ուսուցանում է ձեզ ամեն ինչի մասին, որ ճշմարիտ է և ոչ սուտ. և ինչպես նա ուսուցանեց ձեզ, մնացե՛ք նրա մեջ:

    Ա Հովհ. 2.27

    Սուրբ Հոգու օծությունը գտնվում է կամ մարդու մեջ, կամ մարդու հետ, կամ էլ նրա վրա: Հենց դա է օծության գտնվելու վայրը: Ահա թե ինչու է օծյալը կարևոր դառնում ձեզ համար: Նա կրում է այն, ինչը ձեզ անհրաժեշտ է: Նա ինքը թույլ, անզոր, անպետք է և մարդ: Սակայն նա ընտրվել է, որպեսզի իր հետ, իր մեջ կամ իր վրա կրի Հոգու մի մասնիկը: Օծությունն այնքան միաձուլված է մարդուն և այնքան ամուր է նրան կցված, որ մենք հաճախ մոլորության մեջ ենք ընկնում՝ կարծելով, որ մարդն ինքն ունի որոշ զորություն:

    Օծյալների հետ վարվելու և նրանց հետ հարաբերություն ունենալու ձեր կարողությունը կորոշի, թե որքանով է ձեզ համար հասանելի օծությունը: Հիշեք, որ դուք ունեք հենց օծության կարիքը: Պատկերացրեք՝ դուք ցանկանում եք կժի միջից նարնջի հյութ խմել: Դուք ունեք հենց նարնջի հյութի կարիքը, սակայն դուք պետք է զգուշությամբ վերաբերվեք նաև կժին, քանի որ հենց կուժն է պարունակում նարնջի հյութը:

    Բազմաթիվ մարդիկ հոգևոր սխալներ են թույլ տալիս, երբ բանը հասնում է օծյալներին և նրանց օծությանը: Նրանք ցանկանում են ունենալ օծություն, սակայն չեն ցանկանում որևէ բան անել օծյալների հետ: Նրանք չեն գիտակցում, որ իրենց մոտեցումն օծյալ մարդու հանդեպ հեռացնում է նրանց օծությունից և տանում նրանց դեպի կործանում: Աստված հաճախ օծում է տարօրինակ մարդկանց, և ձեր կարողությունը՝ շփվել տարօրինակ, անսովոր անձանց հետ կարող է լինել այն ամենը, ինչն անհրաժեշտ է օծությանը հասնելու համար:

    Սաղմոս 89-ից դուք կսովորեք, թե ինչ վտանգների կարող եք հանդիպել օծություն կրող օծյալների հետ վատ վարվելու արդյունքում: Աստված ասաց. «Իմ Դավիթ ծառային գտա, իմ սուրբ յուղով օծեցի նրան»: Երբ Նա հայտարարեց, որ օծել

    Enjoying the preview?
    Page 1 of 1