Discover millions of ebooks, audiobooks, and so much more with a free trial

Only $11.99/month after trial. Cancel anytime.

Փոլ Չ. Ջոնգ Հոգեւոր Աճի Շարք 4 - Հովհաննես Առաքյալի Առաջին Թուղթ (II)
Փոլ Չ. Ջոնգ Հոգեւոր Աճի Շարք 4 - Հովհաննես Առաքյալի Առաջին Թուղթ (II)
Փոլ Չ. Ջոնգ Հոգեւոր Աճի Շարք 4 - Հովհաննես Առաքյալի Առաջին Թուղթ (II)
Ebook491 pages4 hours

Փոլ Չ. Ջոնգ Հոգեւոր Աճի Շարք 4 - Հովհաննես Առաքյալի Առաջին Թուղթ (II)

Rating: 0 out of 5 stars

()

Read preview

About this ebook

Եթե դուք իսկական քրիստոնյա եք, պետք է իմանաք Աստծո սերը ոչ միայն վերացականորեն: Նրանք, ովքեր ճանաչում եւ հավատում են Հիսուսին որպես իրենց Փրկչի, պետք է հստակ իմանան Աստծո սերը իրենց մեղքերի թողության մեջ, որն իրականացվել է ջրի եւ Հոգու ավետարանի Խոսքի միջոցով: Մենք պետք է դառնանք այս ճշմարիտ ավետարանի իսկական հավատացյալները, որպեսզի խորապես իմանանք Աստծո սերը: Այս իսկական ավետարանում Աստծո սերն արտահայտվում է շատ մանրամասնորեն: Եթե մենք պետք է ճանաչենք Աստծուն որպես սեր, մեր գիտելիքը պետք է բխի Աստծո կոնկրետ սիրուց մեր հանդեպ, որը հայտնվում է ջրի եւ Հոգու ճշմարտության ավետարանում: Միայն այդ դեպքում մենք կարող ենք ուրիշներին տանել դեպի Աստծո իրական սերը:
Հովհաննես Առաքյալը վկայում է, որ Հիսուս Քրիստոսը, ով եկավ ջրով, արյունով եւ Սուրբ Հոգով, Փրկիչն է եւ Աստված: Նրա վկայության էությունը մեղքի թողության Ճշմարտությունն է, որը պատկանում է ջրին, արյունին եւ Սուրբ Հոգուն:
Ինչպես գրված է Աստծո Խոսքում, ջուրը նշանակում է Հիսուսի մկրտությունը, որը նա ստացավ Հովհաննես Մկրտիչից, իսկ արյունը`մեր բոլոր մեղքերի համար ստացած դատաստանը: Կրկին, մեր փրկության վկայությունը Սուրբ Հոգու, ջրի եւ արյան մեջ է (1 Հովհաննու 5:8): Ջրի, արյան եւ Սուրբ Հոգու ծառայությունները Աստծո ծառայություններն են, որոնց միջոցով Նա մեղավորներին ազատեց իրենց բոլոր մեղքերից:

LanguageՀայերեն լեզու
PublisherPaul C. Jong
Release dateAug 14, 2023
ISBN9788965327455
Փոլ Չ. Ջոնգ Հոգեւոր Աճի Շարք 4 - Հովհաննես Առաքյալի Առաջին Թուղթ (II)

Related to Փոլ Չ. Ջոնգ Հոգեւոր Աճի Շարք 4 - Հովհաննես Առաքյալի Առաջին Թուղթ (II)

Related ebooks

Reviews for Փոլ Չ. Ջոնգ Հոգեւոր Աճի Շարք 4 - Հովհաննես Առաքյալի Առաջին Թուղթ (II)

Rating: 0 out of 5 stars
0 ratings

0 ratings0 reviews

What did you think?

Tap to rate

Review must be at least 10 words

    Book preview

    Փոլ Չ. Ջոնգ Հոգեւոր Աճի Շարք 4 - Հովհաննես Առաքյալի Առաջին Թուղթ (II) - Paul C. Jong

    paul_Arm15_coverFrontflap_Arm151st_page

    Փոլ Չ. Ջոնգ Հոգևոր Աճի Շարք 4

    Հովհաննես Առաքյալի Առաջին Թուղթ (II)

    Smashwords Edition

    Copyright 2021 by Hephzibah Publishing House

    Բոլոր իրավունքները պահպանված են: Այս հրատարակչության ոչ մի մասը չի կարող վերարտադրվել, պահպանվել տեղեկատվական համակարգում կամ փոխադրվել էլեկտրոսարքերի միջոցով, մեխանիկական եղանակով, ֆոտոպատճենահանման, ձայնագրման կամ այլ եղանակով առանց հրատարակչի և հեղինակային իրավունքը ունեցողների նախնական գրավոր թույլտվության:

    Սուրբ Գրային մեջբերումները կատարված են «Արարատ» Ժամանակակից Արևելյան Հայերեն Աստվածաշնչից:

    ISBN 978-89-6532-696-0

    Ձևավորում` Մին-սու Կիմ

    Նկարազարդում` Յանգ-է Կիմ

    Հրատարակված է Կորեայում

    Hephzibah Publishing House

    A Ministry of THE NEW LIFE MISSION

    Seoul, Korea

       Բովանդակություն   

    Նախաբան

    ԳԼՈՒԽ 3

    • Մեր Աստվածն, Ով Եկավ Մեզ Մոտ Ագապե Սիրով (1 Հովհաննու 3:1-8)

    • Ի՞նչ Մեղք Չպետք է Գործենք Աստծո Առջև (1 Հովհաննու 3:9-16)

    • Նա, Ով Պահում է Աստծո Պատվիրանները, Մնում է Նրա Մեջ (1 Հովհաննու 3:17-24)

    ԳԼՈՒԽ 4

    • Փորձեք Հոգիները՝Արդյոք Դրանք Աստծուց են (1 Հովհաննու 4:1-6)

    • Ինչպե՞ս Պետք է Ապրենք Այսուհետ (1 Հովհաննու 4:7-13)

    • Մենք Պետք է Մնանք Աստծո Սիրո Մեջ (1 Հովհաննու 4:16-21)

    ԳԼՈՒԽ 5

    • Ո՞րն է Այն Ճշմարտությունը, Որն Ազատում է Մեզ Մեր Բոլոր Մեղքերից (1 Հովհաննու 5:1-4)

    • Ո՞վքեր են Աստծուց Ծնված (1 Հովհաննու 5:4-8)

    • Ինչի՞ն Ենք Մենք Հավատում (1 Հովհաննու 5:1-11)

    • Ո՞րն է Այն Ճշմարտությունը, Որ Մեզ Բոլորիս Ազատեց Մեր Մեղքերից (1 Հովհաննու 5:1-12)

    • Կոնկրետ Ապացույցը, Որը Մեզ Փրկում է Մեր Բոլոր Մեղքերից (1 Հովհաննու 5:8-13)

    • Եթե Մեկի Եղբայրը Մեղանչէ, որ Դեպի Մահ չէ, Խնդրեք Աստծուն Պահել Նրա Կյանքը (1 Հովհաննու 5:16-19)

    • Նա Ճշմարիտ Աստվածն է Եվ Հավերժական Կյանքը (1 Հովհաննու 5:20)

    • Չնայած որ Մենք Կարող ենք Միշտ Թերի Լինել, Աստծո Կատարյալ Սերը Մեզ Ազատեց Աշխարհի Մեղքերից (1 Հովհաննու 5:1-21)

    Նախաբան

    Հովհաննես առաքյալը քրիստոնեության ամենամեծ հոգևոր առաջնորդներից է: Նրա գրած երեք նամակներն էլ վկայում են Աստծո Եկեղեցու սրբերի մասին համընդհանուր և հոգևոր ճշմարտության մասին: Բայց կան որոշ հատվածներ, որոնք մեզ համար դժվար է մեկնաբանելն ու հասկանալը:

    Մենք կարող ենք տալ 1 Հովհաննու 1:8 -ը որպես Հովհաննեսի Թուղթերի դժվար հատվածների առաջին օրինակ․ «Եթէ ասենք թէ մեղք չ’ունինք, մեր անձերը խաբում ենք եւ ճշմարտութիւնը չ’կայ մեզանում»: Այս հատվածը դժվար է հասկանալը, հատկապես, երբ այն կիրառում ենք ջրի և Հոգու ավետարանի հավատացյալների նկատմամբ:

    Երկրորդ օրինակը 1 Հովհաննու 1:9 -ն է․ «Ապա թէ մեր մեղքերը խոստովանենք, նա հաւատարիմ է եւ արդար որ մեր մեղքերը թողէ մեզ, եւ սրբէ մեզ ամեն անիրաւութիւնից»: Սա եղել է ամենից հաճախ մեջբերվող հատվածներից մեկը, երբ մեղավորները փորձում են ներկայացնել իրենց ապաշխարության աղոթքների աստվածաշնչյան հիմքը: Բայց արդյո՞ք այս հատվածը նշանակում է, որ մեղավորները պետք է խոստովանեն իրենց մեղքերը, որպեսզի ներվեն իրենց գործած մեղքերի համար: Կամ, արդյո՞ք դա նշանակում է, որ արդարները, ովքեր հավատում են ջրի և Հոգու ավետարանին, պետք է խոստովանեն իրենց մեղքերը: Մենք պետք է հավատանք այս հատվածին Սուրբ Հոգու համաձայն՝ Աստվածաշնչի հեղինակի և Հովհաննես Առաքյալի մտադրության համաձայն:

    Դժվար հատվածի երրորդ օրինակը 1 Հովհաննու 2:22 -ն է. «Ո՞վ է ստախօսը, եթէ ոչ նա որ ուրանում է թէ Յիսուսը չէ Քրիստոսը. Նա Նեռն է, որ ուրանում է Հօրը եւ Որդուն»: Այս հատվածը խոսում է այն մասին, թե ովքեր են Աստծո թշնամիները: Այս հատվածը պարզաբանում է, որ Աստծո թշնամիներն են նրանք, ովքեր չեն հավատում, որ Հիսուսը Աստված է: Եվ սա նաև նշանակում է, որ նրանք չեն ընդունում Հիսուս Քրիստոսի Հորը որպես Աստված:

    Չորրորդը՝ 1 Հովհաննու 3:6 -ն է, որն ասում է. «Ամեն ով որ նորանում մնում է՝ չէ մեղանչում. Եւ ամեն ով որ մեղանչում է, չէ տեսել նորան եւ ոչ էլ ճանաչել նորան»: Այստեղ «ամեն ով որ մնում է Նրանում» արտահայտությունը տրվում է այն արդարներին, ովքեր մաքրվել են իրենց բոլոր մեղքերից՝ հավատալով ջրի և Հոգու ավետարանին: Արդարները չեն կարող մերժել իրենց հավատքը ցանկացած պարագայում, քանի որ հավատում են ճշմարիտ ավետարանին: Կարո՞ղ են լինել այնպիսիք, ովքեր իսկապես իրենց մարմնով մեղքեր չեն գործում: Բոլորը մեղք են գործում: Բայց ջրի և Հոգու ավետարանի հավատացյալները չեն կարող այնպիսի մեղք գործել, ինչպիսին է իսկական ավետարանի հերքումը:

    Ովքե՞ր են նրանք, ովքեր հավատում են Հիսուսին՝ ճշմարիտ Աստծուն, որպես իրենց կատարյալ Փրկիչ այսօր: Նրանք են, ովքեր ազատվել են իրենց բոլոր մեղքերից՝ հավատալով ջրի և Հոգու ավետարանին իրենց սրտերում: Նրանք անմեղ սրբեր են, քանի որ հավատում են այս իսկական ավետարանին: Այսօր շատ մարդիկ դարձել են Աստծո թշնամիները, ովքեր չեն հավատում Հիսուս Աստծուն որպես Աստված: Այս անհավատության պատճառով այս աշխարհն այժմ լի է մարդկանցով, ովքեր չեն հավատում, որ Հիսուսի Հայրը Աստվածն է: Նրանք այն մեղավորներն են, ովքեր չեն հավատում, որ Հիսուս ճշմարիտ Աստվածը մեկընդմիշտ փրկել է մեզ մեր բոլոր մեղքերից:

    Վերջին դժվար հատվածը 1 Հովհաննու 5:5-8 հատվածն է, որն ասում է. «Եւ ո՞վ է որ յաղթում է աշխարհքին, եթէ ոչ նա, որ հաւատում է, թէ Յիսուսն Աստուծոյ Որդին է։ Սա է որ եկաւ ջրով եւ արիւնով՝ Յիսուս Քրիստոսը. Ոչ թէ միայն ջրով, բայց ջրով եւ արիւնով. Եւ Հոգին է վկայողը. Որովհետեւ Հոգին է ճշմարտութիւնը։ Որովհետեւ երեք են որ [երկնքումը վկայում են, Հայրը եւ Բանը եւ Սուրբ Հոգին. Եւ այս երեքը մի են։ Եւ երեք են որ երկրումը] վկայում են. Հոգին, եւ ջուրը, եւ արիւնը. Եւ այս երեքը միաբան են»:

    Ի՞նչ է նշանակում «ջուրն» այստեղ: Այն վերաբերում է այն մկրտությանը, որը Հիսուսը ստացավ մարդկության բոլոր մեղքերը միանգամից վերցնելու համար (Մատթեոս 3:15): Այլ կերպ ասած, սա նշանակում է, որ Հիսուսը մկրտություն է ստացել Հովհաննես Մկրտչից Հորդանան գետում: Այս ճշմարտությունը մեզ ասում է, որ Հիսուսի մկրտությունը միակ միջոցն էր փրկելու մեզ՝ ողջ մարդկությանը, մեր բոլոր մեղքերը ջնջելով (1 Պետրոս 3:21):

    Այժմ ես կցանկանայի Գալիլեոյի գործի այլաբանության միջոցով բացատրել նրանց սխալ հավատքի արդյունքը, ովքեր հավատում են միայն Խաչի արյունին, որը շատ տարբեր է ջրի և Հոգու ավետարանի հանդեպ ունեցած հավատքից, որը ծագել է Առաքելական դարաշրջանում:

    Ի՞նչ է Մեզ Սովորեցնում Գալիլեոյի Պատմությունը

    Գուցե լավ գիտեք Գալիլեո Գալիլեյի մասին (1564-1642), որը հայտնի էր իր հայտնի արտահայտությամբ․ «Բայց երկիրն այնուամենայնիվ շարժվում է»: Նա իտալացի ֆիզիկոս, աստղագետ, մաթեմատիկոս, փիլիսոփա և գյուտարար էր:

    Նրա օրոք մարդիկ հավատում էին երկրակենտրոն տեսությանը, որն ասում էր, որ երկիրը գտնվում է տիեզերքի կենտրոնում և որ բոլոր մոլորակները պտտվում են երկրի շուրջը: Բայց, նվիրվելով աստղագիտական դիտարկմանը, Գալիլեյը եկավ պաշտպանելու Կոպեռնիկոսի հելիոցենտրիկ տեսությունը, որը հրապարակայնորեն դեմ էր երկրակենտրոնությանը: Սա հարուցեց Պապական դատարանի վրդովմունքը, և արդյունքում նա շատ դժվարությունների և հալածանքների ենթարկվեց: Բայց դրա շնորհիվ նա արժանացավ ճանաչման որպես ամենամեծ գիտնականներից մեկը, ով իր ներդրումն է ունեցել ժամանակակից գիտության զարգացման մեջ:

    Նրա օրերին շատերը հավատում էին երկրակենտրոնությանը, և այն ճանաչվում էր որպես բացարձակ ճշմարտություն, որն աջակցում էր իրենց կրոնին կույր հավատարմությամբ: Մյուս կողմից, աշխարհագրական և աստղագիտական բազմաթիվ հայտնագործություններ մեկը մյուսի հետևից բացահայտեցին երկրակենտրոնության մոլորությունները, սակայն այն օրերի մարդիկ ոչինչ չէին կարող ասել դրա մասին, քանի որ այս տեսության հակառակորդները համարվում էին Աստծո թշնամիներ և, հետևաբար, չէին կարող խուսափել հալածանքներ կրելուց։ Բայց Գալիլեյը համարձակորեն հայտարարեց իր նոր տեսության մասին: Իհարկե, նա դաժան հալածանքի էր ենթարկվում այդ դարաշրջանի հիմնական կրոնի կողմից, թեև ճշմարտությունը երբեք չէր կարող խեղաթյուրվել կամ անտեսվել ուժով կամ հակառակորդների թվով:

    Իրականում, այսօրվա քրիստոնյաների բացարձակ մեծամասնությունը հավատում է միայն Խաչի արյանը: Նրանք չգիտեն այն ճշմարտությունը, որ Հիսուսը ճշմարիտ Աստված է, և մեկընդմիշտ վերցրել է աշխարհի բոլոր մեղքերը՝ մկրտվելով Հովհաննես Մկրտչի կողմից: Նրանք իզուր հավատում են Հիսուսին որպես իրենց Փրկչի, քանի որ գաղափար չունեն, թե որն է ջրի և Հոգու ավետարանը: Սա նման է երկրակենտրոն տեսության նկատմամբ կույր վստահության: Եվ, եթե մենք հայտարարենք այսօրվա քրիստոնեության վճռական մոլորության մասին, որը հավատում է միայն Խաչի արյունին, ապա մեծ անհանգստություն կլինի, ինչպես Գալիլեոյի դեպքն էր:

    Մի ասացվածք կա, որն ասում է. «Մենք երբեք երկու անգամ չենք մտածում ողջամտությամբ ստեղված բաների շուրջ, որոնք հիմնավոր են դարձել մեզ համար»: Ուստի շատ քրիստոնյաներ նույնիսկ չեն մտածում իրենց հավատքի հնարավոր մոլորությունների մասին, քանի որ նրանք կոնկրետ հավատացել են, որ Խաչի արյունը իրենց փրկության միակ ճշմարտությունն է: Ահա թե ինչու այսօրվա քրիստոնեությունը լի է նման կույր հավատացյալներով:

    1 Հովհաննու Խոսքը սովորեցնում է մեզ, որ մենք պետք է իմանանք, թե որն է ջրի և Հոգու ավետարանը, և ովքեր են կեղծ մարգարեները: Հետևաբար, մենք նախ պետք է ճիշտ սովորենք ջրի և Հոգու ավետարանը, որպեսզի հասունանանք և խորը հասկանանք 1 Հովհաննու Խոսքը:

    Ես աղոթում եմ Աստծուն, որ Նա մեզ բոլորիս տա բարին չարից զանազանելու իմաստություն, փրկության ճշմարտություն և այն հավատը, որը հստակ հավատում է ճշմարտությանը:

    Ես իմ ողջ շնորհակալությունն եմ հայտնում Աստծուն: Ալելուիա:

    CHAPTER0303

    Մեր Աստվածն, Ով Եկավ Մեզ Մոտ Ագապե Սիրով

    < 1 Հովհաննու 3:1-8 >

    «Տեսէք թէ Հայրն ինչպիսի սէր շնորհեց մեզ, որ Աստուծոյ որդիք կոչուինք, սորա համար աշխարհքը չէ ճանաչում մեզ, որ նորան չ’ճանաչեց։ Սիրելիներ, հիմա Աստուծոյ որդիք ենք, եւ տակաւին յայտնուած չէ թէ ինչ պիտի լինենք. Բայց գիտենք թէ, երբոր նա կ’յայտնուի, նորան նման կ’լինենք, որովհետեւ կ’տեսնենք նորան ինչպէս որ է։ Եւ ամեն ով որ այս յոյսն ունի իրանում, սրբում է իր անձն ինչպէս որ նա սուրբ է։ Ամեն ով որ մեղք է գործում, նա անօրէնութիւն էլ է անում, եւ մեղքն է անօրէնութիւնը։ Եւ գիտէք որ նա յայտնուեցաւ որ մեր մեղքերը վեր առնէ. Եւ նորանում մեղք չ’կայ։ Ամեն ով որ նորանում մնում է՝ չէ մեղանչում. Եւ ամեն ով որ մեղանչում է, չէ տեսել նորան եւ ոչ էլ ճանաչել նորան։ Մանկունք, ոչ ոք ձեզ չ’խաբէ. նա որ արդարութիւն է անում, արդար է, ինչպէս Նա էլ արդար է։ Եւ նա որ մեղք է անում, սատանայիցն է. Որովհետեւ սատանան հէնց սկզբիցը մեղանչում է, նորա համար յայտնուեցաւ Աստուծոյ Որդին, որ սատանայի գործերը քանդէ»:

    Գիտե՞ք, թե Որն է Աստծո Սիրո Էությունը

    Առաջին հերթին, ես շնորհակալ եմ Աստծուց Իր սիրո համար, որ Հիսուս Քրիստոսը, ով բոլորիս Աստվածն է, եկավ այս երկիր, մկրտվեց, թափեց Իր արյունը և դրանով մեկընդմիշտ ազատեց մեզ՝ մեղավորներիս, բոլոր մեղքերից:

    Երկու պատճառ կար, որոնց համար Հայր Աստված նախատեսում էր Իր ողորմած սերը շնորհել մեզ, ովքեր հավատում են ճշմարիտ Աստծուն՝ Հիսուս Քրիստոսին: Առաջին պատճառն Աստծո արդարությամբ և ողորմությամբ Իր իսկական սերը ցույց տալն էր, որովհետև չար հրեշտակները ցանկացել էին Նրա իշխանությունից, իսկ երկրորդը՝ ցույց տալ, որ Աստծո գահը չի կարող նվաճվել որևէ արարածի զորությամբ:

    Սա մեզ ցույց է տալիս, որ անհնար է, որ մեզանից որևէ մեկը ֆիզիկական ուժով Աստծո զավակներ դառնալու փառքին մասնակցի: Այն հայտնում է մեզ, որ Աստծո զավակներ դառնալու ճանապարհը հնարավոր է միայն հավատալով Հիսուս Քրիստոսին և փրկության ճշմարտությանը, որը ծրագրված է միայն Աստծո սիրո մեջ: Այլ կերպ ասած, մենք կարող ենք սովորել, որ միայն Հիսուսի և Նրա տված ջրի և Հոգու ավետարանի Խոսքի հավատքի շնորհիվ կարող ենք դառնալ Աստծո զավակներ և հագնվել Աստծո սիրով:

    Այսպիսով, մենք այժմ տեղյակ ենք, որ Աստծո գահը չի կարող տիրանալ որևէ բան կամ որևէ մեկը ոչ մի կերպ այս աշխարհում: Ջրի և Հոգու ավետարանով կազմված փրկության ճշմարտությունը փրկության միակ օրինական եղանակն է, որը կիրառելի է բոլորի համար, ինչպես քրիստոնյաների, այնպես էլ անհավատների համար: Դա տեղի է ունենում, քանի որ այս բոլոր մեղավորներին իրենց մեղքերից և անօրինություններից ազատելու համար մեր Աստված Հիսուս Քրիստոսը փրկության նույն ծրագիրը կիրառել էր հավասարապես ջրի և Հոգու ավետարանով:

    Հիսուս Քրիստոսը՝ մեր Աստվածը, բոլորիս, ովքեր հավատում են Աստծո սիրուն, որը դրսևորվում է ջրի և Հոգու ավետարանում, հագցրել է Աստծո սեփական երեխաները դառնալու փառքով: Փրկության այս ճշմարտությունը ծրագրված էր Հիսուս Քրիստոսի մեջ դեռ աշխարհի հիմնադրումից առաջ, և որոշվեց նաև, որ միայն նրանք, ովքեր գիտեն և հավատում են ջրի և Հոգու ավետարանի ճշմարտությանը, Աստծո փառքով կլցվեն: Թեև Աստված ծրագրեց մեր փրկությունը ամբողջությամբ Իր անսահման ողորմածությամբ, մենք պետք է գիտակցենք, որ մենք կարող ենք Աստծո սերը դարձնել մերը միայն այն դեպքում, եթե նախ հավատանք ջրի և Հոգու ավետարանի ճշմարտությանը՝ այս փրկության ճշմարտությանը: Քանի որ Հայր Աստված պլանավորել և որոշել է հագցնել մեզ մեղքի թողության փրկությամբ միայն այն պայմանով, որ մենք հավատանք Հիսուս Քրիստոսին որպես մեր Փրկչի, մենք բոլորս պետք է հավատանք դրան:

    Մենք պետք է գիտակցենք, որ եթե մենք չենք հավատում ջրի և Հոգու ավետարանին, Աստծո փրկության ծրագրին, ապա Աստված չպետք է մեղադրվի այն բոլոր անեծքների համար, որոնք մեզ են հասնում: Քանի որ Հայր Աստվածը որոշեց մեզ դարձնել Իր երեխաները Հիսուս Քրիստոսի մեջ, մենք չենք կարող որևէ թերություն գտնել Նրա ծրագրում: Ուստի մենք պետք է առավել շնորհակալ լինենք Նրան այն բանի համար, որ մենք բոլորս կարող ենք հավատքով ստանալ Աստծո սերը, որը մեզ տրվել է Հիսուս Քրիստոսի՝ ճշմարիտ Աստծո միջոցով:

    Եթե մենք բոլորս չճանաչենք և չհավատանք Աստծո ամենախորը սիրուն՝ հավատալով ջրի և Հոգու ավետարանի Խոսքին, որ Աստված տվել է մեզ Հիսուս Քրիստոսի միջոցով, մենք ընդմիշտ չենք կարող լուծել մեր մեղքերի խնդիրը: Եթե մենք բացարձակապես չլուծենք մեղքի այս խնդիրը` հավատալով Հիսուս Քրիստոսի մկրտությանը և Նրա թափած արյանը, մենք չենք կարողանա գոհացնել Աստծուն: Արդյունքում, մեր սրտերը միայն ավելի մեծ վախով և սարսափով կպատվեն:

    Հետևաբար, մենք պետք է հավատանք ճշմարտությանը, որ մեր իսկական փրկությունը հնարավոր է դառնում միայն Աստծո սիրո հանդեպ մեր հավատքի շնորհիվ: Առանց դա անելու, մենք չենք կարող գտնել մեր մեղքերից իսկապես և ամբողջությամբ փրկվելու ճանապարհը: Մենք բոլորս պետք է հիշենք, որ եթե մենք փորձեինք փրկվել մեր մեղքերից՝ չունենալով այս հավատքը ջրի և Հոգու ավետարանի հանդեպ, որը Հիսուս Քրիստոսի սերն է, նման փորձը միայն մեր սրտերը կդարձներ Աստծո դեմ: Քրիստոնյա մեղավորները նման մեղքեր են գործում ակամայից: Հետևաբար, մենք պետք է գիտակցենք և հավատանք, որ միայն ջրի և Հոգու ավետարանի ճշմարտության և Աստծո կողմից հաստատված հավատով է հնարավոր մեզ համար ստանալ անսահման ողորմության Աստծո սերը:

    Դուք պետք է գիտակցեք, թե ինչպես ստանալ անսահման ողորմության Աստծո սերը՝ ջրի և Հոգու ավետարանի հանդեպ ունեցած ձեր հավատքով: Եթե դուք ձեր սրտերում չեք հավատում ջրի և Հոգու ճշմարտության ավետարանին, որ մեր Աստված Հիսուս Քրիստոսը տվել է ձեզ, չեք կարող ասել, որ իսկապես հավատում եք Աստծո ողորմած սիրուն և շնորհակալ եք դրա համար: Հետևաբար, եթե կարծում եք, որ ինչ -որ կերպ կարող եք Աստծո սերը ստանալ ձեր սեփական ջանքերով, ապա մեծապես սխալվում եք: Բոլորս պետք է խորապես գիտակցենք, որ եթե չհավատանք մեր Աստծուն՝ Հիսուս Քրիստոսին, ջրի և Հոգու ավետարանի հետ, մենք կդառնանք միայն չարագործներ, ովքեր դեմ են Աստծո իշխանությանը:

    Ինչպես գրված է Աստվածաշնչում, «Որովհետեւ ամենքը մեղանչեցին, եւ Աստուծոյ փառքիցը պակասուած են» (Հռոմեացիս 3:23), ամբողջ մարդկությունը մեղք գործեց Աստծո դեմ, և հետևաբար նրանք ենթակա են ոչնչացման: Բայց քանի որ Աստված հիմնովին գիտեր մեր մասին ամեն ինչ, Նա մեզ առաջնորդեց դեպի մեր մեղքերի թողության ճանապարհը` ջրի և Հոգու ավետարանի ճշմարտությամբ: Այլ կերպ ասած, Հայր Աստվածը Հիսուս Քրիստոսով որոշել էր աշխարհի հիմնադրումից առաջ մեզ փրկել աշխարհի մեղքերից: Ահա թե ինչու Աստված ուղարկեց Հիսուս Քրիստոսին՝ Իր Որդուն և մեր Փրկչին, այս երկիր, որ Նա մկրտվի Հովհաննեսի մկրտությամբ և դրանով իսկ իր վրա վերցնի մարդկության մեղքերը, թափի Իր արյունը և նորից հարություն առնի մեռելներից՝ դրանով մեզ տալով փրկություն, որը մեկընդմիշտ լվանում է մեր բոլոր մեղքերը:

    Եվ Հայր Աստված որոշեց, որ ճշմարիտ փրկությունը թույլատրված կլինի միայն նրանց համար, ովքեր գիտեն ջրի և Հոգու ավետարանի ճշմարտությունը և ընդունում են այն: Ուստի միայն նրանք, ովքեր հավատում են Հիսուսի ծննդյանը, Նրա մկրտությանը, Նրա մահվանը և Հարությանը, իսկապես կարող են լվացվել իրենց մեղքերից և իրենց կյանքն ապրել երախտագիտությամբ: Հայր Աստվածը մեր բոլոր մեղքերը փոխանցեց Հիսուսի մարմնին և մեկընդմիշտ քավեց դրանք՝ թույլ տալով, որ Նա թափի Իր արյունը Խաչի վրա, բայց մենք պետք է հավատանք այս ճշմարտությանը, որը կփրկի մեզ մեր բոլոր մեղքերից՝ հավատալով այս մկրտությանը: Սա է Աստծո ագապե սիրո էությունը:

    Մեզ Հագցնելով Իր Ագապե Սիրով՝ Աստված Հնարավոր Դարձրեց Մեր Ազատագրումը Մեր Բոլոր Մեղքերից

    Ինչպե՞ս է Աստված մեզ Իր զավակները դարձրել: Մաքրելով մեզանից յուրաքանչյուրի մեղքերը, ովքեր հավատում են ջրի և Հոգու ավետարանին, Աստված մեզ հնարավորություն է տվել հավատքով դառնալ Իր զավակները:

    Հիսուս Քրիստոսն Աստծո Որդին է և Աստված: Այս Հիսուսը եկավ այս աշխարհ մեզ մեր բոլոր մեղքերից ազատելու համար, մեկընդմիշտ իր վրա վերցրեց աշխարհի մեղքերը Հովհաննեսից ստացած մկրտության միջոցով, խաչվեց և մահացավ Խաչի վրա, նորից հարություն առավ մեռելներից և դրանով իսկ միանգամից փրկեց մեզ մեր բոլոր մեղքերից և մեզ դարձրեց Աստծո զավակները: Չնայած մեր Տերը եկավ այս երկիր՝ մարմնավորվելով մարդու մարմնով, Իր իրական էությամբ Նա Տիեզերքի Արարիչն ու Մեսիան է, ով մարդկությանը փրկել է մեղքից:

    Հետևաբար, որպեսզի որևէ մեկը փրկվի իր մեղքերից, պետք է իմանա Հիսուս Քրիստոսի մկրտությունն ու թափած արյունը որպես փրկության իսկական սեր և հավատա դրան: Այնուամենայնիվ, չնայած դրան, շատ մարդիկ դեռ մնում են իրենց մեղավոր կարգավիճակում՝ հրաժարվելով իրենց սրտում ընդունել Աստծո սերը, ով եկավ որպես ջրի և Հոգու ավետարան, և դրանով նրանք շարունակում են մերժել Աստծո սերն իրենց կյանքում: Ուստի, մենք պետք է ցույց տանք մեր իսկական կարեկցանքը այս մարդկանց նկատմամբ՝ նրանց քարոզելով ջրի և Հոգու ավետարանը: Շատերը կան աշխարհում, որոց համար ինչպես Հովհաննես Առաքյալը, այնպես էլ մենք տանջվում ենք սրտի խորքում:

    Իմ սիրելի քրիստոնյաներ, մեր Աստված Հիսուս Քրիստոսը, տալով ձեզ փրկության սերը, որը կարող է փրկել ձեզ ձեր բոլոր մեղքերից ջրի և Հոգու ավետարանի սիրո միջոցով, փրկության պարգև է տվել ձեզ, որպեսզի ովքեր որ հավատում են այդ Ճշմարտությանը, վերստին կծնվեն որպես Նրա սեփական երեխաներ: Միայն աստվածային Հիսուս Քրիստոսին որպես մեր Փրկչի հավատալով՝ կարող ենք դառնալ Աստծո զավակները Նրա սիրո միջոցով: Դուք գիտե՞ք ջրի և Հոգու ավետարանը, և ընդունո՞ւմ եք այն և հավատում, որ դա փրկության Ճշմարտությունն է: Մեզանից յուրաքանչյուրը պետք է ունենա այնպիսի հավատք, որը գիտի և հավուր պատշաճի հավատում է, թե ինչպիսի սեր է մեզ տվել Հայր Աստվածը Հիսուս Քրիստոսի միջոցով:

    Այն, որ մենք կարող ենք դառնալ Աստծո անմեղ զավակները, այլ կերպ ասած, ամբողջությամբ կախված է մեր հավատքից՝ հավատք դեպի մեր Տեր Հիսուս Քրիստոսը: Մեղքի մեր թողությունը կախված է Աստծո փրկության համընդհանուր սիրուց, որը գտնվում է ջրի և Հոգու ավետարանում, որն իրականացվել է Հիսուս Քրիստոսի կողմից:

    Ագապե Սերը Սիրո Բոլոր Տեսակներից Ամենաիրականն է

    Այս աշխարհի բոլոր սերը կարելի է դասակարգել չորս տեսակի. Դրանք են ՝ ագապե, սթորգե, ֆիլեո և էրոս սերեր: Հունական «ստորգե» բառը նշանակում է սեր ընտանիքի անդամների միջև, ինչպիսին է ծնողների սերն իրենց երեխաների նկատմամբ, իսկ «ֆիլեոն»՝ ընկերների միջև ընկերական հարաբերություններ, իսկ «էրոսը»՝ տղամարդու և կնոջ միջև սեր: Ագապեն, ընդհակառակը, վերաբերում է մեր հանդեպ Աստծո անվերապահ սիրուն:

    Այս չորս տեսակի սիրո մեջ հենց ագապե սիրո մեջ է հայտնաբերվում Աստծո ողորմած և կարեկցող սերը, որն այս աշխարհում ցանկացած մարմնական սիրուց շատ ավելի մեծ է: Այս սիրո մեջ է Աստծո միակողմանի սերը, որն անվերապահորեն մեզ է բերել փրկության պարգևը: Մենք անվերապահ սերն անվանում ենք «ագապե սեր»: Ի հակադրություն սրան, սիրո մյուս երեք տեսակները հիմնականում պայմանական են: Այլ կերպ ասած, էրոսը, ֆիլեոն և սթորգեն սիրո այն տեսակներն են, որոնք տևում են մինչև իրենց պայմանների բավարարումը:

    Ագապե սերը միշտ գոյություն ունի Աստծո և մեր միջև: Աստծո սերը, որը մեզ ցույց տրվեց աստվածային Հիսուս Քրիստոսի միջոցով, «ճշմարտության սերն է» (2 Թեսաղոնիկեցիս 2:10): Քանի որ մեր Աստված Հիսուս Քրիստոսը սիրեց մեզ անվերապահորեն, Նա տվեց մեզ ջրի և Հոգու ավետարանը, և դրա շնորհիվ Նա հնարավորություն տվեց նրանց, ովքեր հավատում են այս իսկական ավետարանին, դառնալ Աստծո զավակները՝ մեկընդմիշտ մաքրելով իրենց բոլոր մեղքերը: Ուստի, երբ խոսքը վերաբերում է հավատալու Հիսուս Քրիստոսին որպես մեր Փրկչին և հետևելու Նրան, միայն հավատքով կարող ենք հետևել. մենք չենք կարող հետևել Նրան այլ միջոցներով կամ պատճառներով: Մենք չենք կարող բավականաչափ շնորհակալություն հայտնել Աստծուն Իր անսահման սիրո համար Հիսուս Քրիստոսի միջոցով, ով մեր իսկական Փրկիչն է:

    Աստծո ագապե սերը լիովին դրսևորվում է ջրի և Հոգու ավետարանում, որը մեր Աստված Հիսուս Քրիստոսը տվել է մեզ: Հետևաբար, փրկության այս ամբողջ սիրո մեջ կա ջուրը և Հոգին, որոնք դուրս են եկել Աստծուց: Մեր Հիսուս Քրիստոսի շնորհիվ է, որ մենք կարող էինք մեկընդմիշտ փրկվել մեր բոլոր մեղքերից և դառնալ Աստծո սեփական երեխաները՝ հավատալով ջրի և Հոգու ավետարանին: Ուստի մենք պետք է գիտակցենք և սրտով հավատանք, որ Աստծո միակողմանի սիրով մենք արդարացել ենք, և որ այդ սերը Աստծո սերն է մեր հանդեպ: Մենք բոլորս պետք է հավատանք, որ մեր Աստված Հիսուս Քրիստոսի միջոցով և Նրա սիրո՝ ջրի և Հոգու ավետարանի միջոցով, կարող ենք դառնալ Աստծո զավակները:

    Եթե, այնուամենայնիվ, դուք չհավատաք ջրի և Հոգու ավետարանին, ապա ձեր հոգիները նույնքան դատարկ և հուսահատ կլինեն, որքան անապատը: Եթե ձեր հոգիները դեռ չեն գիտակցել Աստծո անսահման սերը մեր հանդեպ Հիսուս Քրիստոսի միջոցով, և Աստծո այս սիրո խորությունը ջրի և Հոգու ավետարանի միջոցով, ապա դուք պետք է գիտակցեք, որ դուք մեղք ունեք ձեր սրտերում և դեռ Քրիստոսի մեջ չեք (Հռոմեացիս 8:1): Եթե այդպես է, ապա ամենահրատապ բանը, որ պետք է անեք, շրջվելն է և հավատալը ջրի և Հոգու այս ավետարանին:

    Մենք Պետք է Իմանանք, Թե Երբ Նա Հայտնվեց, և Պետք է Նմանվենք Նրան

    Ի՞նչ ասաց Աստված մեզ 1 Հովհաննու 3-ում: Գրված է՝ «Սիրելիներ, հիմա Աստուծոյ որդիք ենք, եւ տակաւին յայտնուած չէ թէ ինչ պիտի լինենք. Բայց գիտենք թէ, երբոր նա կ’յայտնուի, նորան նման կ’լինենք, որովհետեւ կ’տեսնենք նորան ինչպէս որ է» (1 Հովհաննու 3:2):

    Հովհաննես Առաքյալը մեզ այստեղ ասում է այսօրվա սրբերի ապագայի մասին: Նա ասում է մեզ, որ երբ մեր Աստված Հիսուս Քրիստոսը գա մեզ մոտ և Տիրոջ Թագավորությունը հաստատվի աշխարհի վերջում, մենք նույնպես կնմանվենք Նրան: Դա պայմանավորված է նրանով, որ մենք նույնպես կտեսնենք Նրան այնպիսին, ինչպիսին որ Նա կա: Այլ կերպ ասած, այս հատվածը մեզ խոսում է այն օրհնության մասին, որը մեզ սպասում է ապագայում, որ մենք կերպարանափոխվելու ենք Հիսուս Քրիստոսի մարմնի նման փառահեղ մարմինների և վայելելու ենք Նրա ամբողջ շքեղությունն ու փառքը:

    Հիսուս Քրիստոսը փրկեց ձեզ և ինձ մեր մեղքերից և մեզ բոլորիս ստիպեց քարոզել ջրի և Հոգու ավետարանը՝ փրկության իրական Ճշմարտությունը այս աշխարհին: Եվ մեր Աստված Հիսուս Քրիստոսը մեզ խոստացավ, որ Նա կրկին կվերադառնա այս աշխարհ, և որ կհավաքի ցորենը և կվառի որոմները (Մատթեոս 13:30): Այդ ժամանակ, երբ Հիսուս Քրիստոսի երկրորդ գալուստը գա, Նա մեզ հնարավորություն կտա, ովքեր ազատված ենք իրենց բոլոր մեղքերից՝ հավատալով ջրի և Հոգու ավետարանին, վայելել շքեղություն և փառք Նրա հետ միասին: Աստված մեզ կտանի դեպի դրախտ և թույլ կտա հավիտյան ապրել Իր հետ:

    1 Հովհաննու 3:3 -ում ասվում է. «Եւ ամեն ով որ այս յոյսն ունի իրանում, սրբում է իր անձն ինչպէս որ նա սուրբ է»: Եթե մենք իսկապես ծնվել ենք վերստին՝ հավատալով Հիսուս Քրիստոսին որպես մեր Փրկչի, ապա որպեսզի մենք ավելի մոտենանք Նրան, պետք է ուղղենք մեր սխալները՝ մեր հավատքը դնելով ջրի և Հոգու ավետարանի Խոսքի վրա: Սա չի նշանակում, որ մենք նորից մեղավոր ենք դառնում, եթե չենք ուղղում մեր սխալ գործերը: Այնուամենայնիվ, մենք պետք է մեր սրտերը միշտ մաքրված պահենք՝ հավատալով ջրի և Հոգու ավետարանին, որը մեզ ազատել է աշխարհի մեղքերից:

    Դրա պատճառն այն է, որ մենք նրանցից ենք, ովքեր հույս ունեն հավիտյան ապրելու մեր Տեր Հիսուս Քրիստոսի հետ: Ջրի և Հոգու ավետարանի հավատալով՝ ես և դուք պետք է հավատանք այս ճշմարիտ Աստծուն՝ Հիսուս Քրիստոսին, որը մեզ մաքրել է աշխարհի մեղքերից, մեր հոգիները միշտ պահել է մաքուր և նաև հավատքով ծառայել Աստծո կողմից տրված այս ավետարանին: Մենք բոլորս ոչ միայն գիտենք, այլև սրտով հավատում ենք, որ մեր Տերը՝ Աստված, եկավ այս երկիր, որպեսզի ջնջի մեր մեղքերը՝ աշխարհի մեղքերը վերցնելով իր մարմնի վրա և մահանալով Խաչի վրա, հարություն առավ նորից մեռելներից, և դրանով փրկեց մեզ, ովքեր հավատում են ջրի և Հոգու ավետարանին:

    Ուստի մենք պետք է գիտակցենք, որ ջրի և Հոգու ավետարանի հանդեպ մեր հավատքով մենք միշտ կարող ենք մաքրել մեր սրտերը:

    Աստծո Սերը Տարբերվում է Տղամարդու և Կնոջ Միջև Եղած Սիրուց

    Էրոսը վերաբերում է տղամարդու և կնոջ սիրուն: Հակառակ սեռերի միջև այս սերը մարմնի ցանկասիրական սիրո արդյունք է: Բոլոր տղամարդիկ և կանայք միմյանցից մարմնական սեր են ցանկանում, որպեսզի լցնել իրենց մարմնի ցանկությունը, և, հետևաբար, դա հիմնականում եսասիրական սեր է:

    Մենք պետք է գիտակցենք, որ մեր մարդկային սիրո մեջ չկա անվերապահ զոհաբերություն, ոչ էլ անվերապահ հասկացողություն, համբերություն, ոչ էլ մաքրություն: Ինչպես նաև, հակառակ սեռերի միջև եղած այս սերը երբեք չի կարող հավերժ տևել: Այս տեսակի սերը կարող է թվալ, թե այն հավերժ կտևի, քանի դեռ մենք մեր կիրքն ունենք մեր սիրահարների նկատմամբ: Բայց սա ոչ այլ ինչ է, քան նրանց հավատը, ովքեր ցանկանում են կառչել նման համոզմունքից: Մարդկային սիրո մեջ երբեք չի կարող լինել Աստծո սերը: Էրոս սերը շատ ցածրակարգ սեր է, որը չի կարող համեմատվել Աստծո ագապե սիրո հետ:

    Նույնիսկ ծնողների և երեխաների միջև եղած սերը չի մոտենում Աստծո սիրուն: Ֆիլիեո սերը և ընկերների միջև ընկերությունը նույնպես կախված են միմյանց հոգատարությունից և հասկանալուց, դա սեր է, որն ավարտվում է հենց որ այս հասկացողությունը մի փոքր անհամատեղելի է դառնում:

    Այսպես, սերը մեկ մարդու և մյուսի միջև անօգուտ սեր է, որն ավարտվում է այն պահին, երբ մեկը երես է թեքում մյուսից: Ի հակադրություն սրա, ագապե սիրո մեջ, որն Աստված ցույց է տվել մեզ Հիսուս Քրիստոսի միջոցով, որևէ պայման չի կարող լինել: Բայց այն սերը, ինչպիսին է ընկերների, ընտանիքի անդամների և տղամարդու և կնոջ միջև եղած սերը, միայն սահմանափակ և պայմանական է:

    Այնուամենայնիվ, Հիսուս Քրիստոսի միջոցով բացահայտված ողորմության սերը պայմանական չէ:

    Մենք չենք կարող չափել Աստծո սերը, քանի որ այն անսահման է: Աստծո այս սերը, որը դրսևորվում է ճշմարիտ Աստված Հիսուս Քրիստոսի միջոցով, փրկության միակողմանի, անվերապահ և անսահման սերն է, որի չափն ու խորությունը հնարավոր չէ չափել (Եփեսացիս 3:18-19): Մենք չենք կարող ակնկալել, որ Աստծուց կստանանք այդպիսի անսահման սեր: Բայց Աստված արդեն պատրաստել էր նման ագապե սեր Հիսուս Քրիստոսի մեջ ջրի և Հոգու ավետարանի միջոցով, աշխարհի հիմնադրումից առաջ: Աստծո անսահման սերը պատրաստ էր դեռ այն ժամանակ, երբ մենք չէինք ճանաչում Հիսուս Քրիստոսին` ճշմարիտ Աստծուն, և այն արդեն կատարելագործվել է Նրա միջոցով: Այս սերը այն սերը չէ, որն ընդունվում է միայն բառերով, այլ դա Աստծո կատարյալ սերն է, որը մեզ ուղղակիորեն ցույց է տրվել, որը մեր հոգիներին հնարավորություն է տվել զգալ, և դա մեզ կատարելապես դարձրել է Աստծո սեփական երեխաները՝ փրկելով մեզ մեր մեղքերից:

    Ովքե՞ր են Այն Մարդիկ, Ովքեր Անօրինություն են Գործում Աստծո Առաջ

    1 Հովհաննու 3:4 -ում ասվում է. «Ամեն ով որ մեղք է գործում, նա անօրէնութիւն էլ է անում, եւ մեղքն է անօրէնութիւնը»: Ո՞վ են այն մարդիկ, ովքեր անօրինություն են գործում Աստծո առջև: Քրիստոնյա մեղավորները նրանք են, ովքեր չեն հավատում, որ Հիսուս Քրիստոսը Աստծո Որդին է և մեր Աստվածը,

    Enjoying the preview?
    Page 1 of 1