Discover millions of ebooks, audiobooks, and so much more with a free trial

Only $11.99/month after trial. Cancel anytime.

ԼՍԵԼՈՒ ԱՐՎԵՍՏԸ
ԼՍԵԼՈՒ ԱՐՎԵՍՏԸ
ԼՍԵԼՈՒ ԱՐՎԵՍՏԸ
Ebook249 pages2 hours

ԼՍԵԼՈՒ ԱՐՎԵՍՏԸ

Rating: 0 out of 5 stars

()

Read preview

About this ebook

"Դագ Հյուարդ-Միլզը բազմաթիվ գրքերի հեղինակ է, այդ թվում՝ լավագույնս վաճառվող «Հավատարմություն եւ անհավատարմություն» (“Loyalty and Disloyalty”) ձեռնարկի։ Նա հիմնադիրն է երկու հազարից ավելի եկեղեցիների հարանվանության, որը կոչվում է The Lighthouse Chapel International («Լայթհաուս Չեփըլ Ինթերնեշընլ»՝ «Միջազգային Փարոս մատուռ»)։

Միջազգային ավետարանիչ Դագ Հյուարդ-Միլզը հոգեւոր սպասավորություն է իրականացնում «Բժշկարար Հիսուս» միջազգային արշավներում եւ խորհրդաժողովներում՝ ողջ աշխարհում։ Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք"

LanguageՀայերեն լեզու
Release dateApr 27, 2018
ISBN9781641352307
ԼՍԵԼՈՒ ԱՐՎԵՍՏԸ
Author

Dag Heward-Mills

Bishop Dag Heward-Mills is a medical doctor by profession and the founder of the United Denominations Originating from the Lighthouse Group of Churches (UD-OLGC). The UD-OLGC comprises over three thousand churches pastored by seasoned ministers, groomed and trained in-house. Bishop Dag Heward-Mills oversees this charismatic group of denominations, which operates in over 90 different countries in Africa, Asia, Europe, the Caribbean, Australia, and North and South America. With a ministry spanning over thirty years, Dag Heward-Mills has authored several books with bestsellers including ‘The Art of Leadership’, ‘Loyalty and Disloyalty’, and ‘The Mega Church’. He is considered to be the largest publishing author in Africa, having had his books translated into over 52 languages with more than 40 million copies in print.

Related to ԼՍԵԼՈՒ ԱՐՎԵՍՏԸ

Related ebooks

Reviews for ԼՍԵԼՈՒ ԱՐՎԵՍՏԸ

Rating: 0 out of 5 stars
0 ratings

0 ratings0 reviews

What did you think?

Tap to rate

Review must be at least 10 words

    Book preview

    ԼՍԵԼՈՒ ԱՐՎԵՍՏԸ - Dag Heward-Mills

    ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

    Աստծո անկատար և կատարյալ կամքը

    Ինչպե՞ս եմ մարդիկ մտնում Աստծո անկատար կամքի մեջ

    Ինչու՞ են շատերն Աստծո անկատար կամքի մեջ

    Աստծո խորհրդավոր կամքը

    Լցվեք Նրա կամքի գիտությունով

    Քսան պատճառ, թե ինչու՞ պետք է առաջնորդվեք Աստծո Հոգով

    Տասներկու տարբեր ձայներ

    Աստվածաշնչի ձայնը

    Մարմնի ձայնի հանդեպ հաղթանակի հինգ բանալիներ

    Երեք բան, որ պետք է իմանաք Սուրբ Հոգու ձայնի մասին

    Ներքին վկայության  յոթ բնութագիր

    Ինչպե՞ս կիրառել «Խաղաղության զգացումի միջնորդությունը» ամենօրյա առաջնորդության համար

    Ինչպե՞ս ասել տարբերությունը, երբ Հոգին տարբեր կերպ է խոսում

    Տպավորիչ առաջնորդության չորս պատճառ

    Ինչպե՞ս տարբերել դուռը

    Ի՞նչ պետք է յուրաքանչյուր քրիստոնյա իմանա երազների մասին

    Ինչպե՞ս մեկնել տարբեր երազներ

    Ինչպե՞ս վերաբերվել մարգարեին

    Ուղղորդվող ճանապարհների գաղտնիքը

    Ինչպե՞ս վարվել մարդկանց ձայնի հետ

    Ինչպե՞ս առաջնորդվել հանգամանքներով

    Ինչպե՞ս դիմակազերծել բացահայտել դևին

    Երեք զգուշացում՝ խուսափելու այն սխալներից, երբ առաջնորդվում ես Սուրբ Հոգով

    Ինչու՞ պետք է ականջ դնեք խղճի ձայնը

    Տիրոջը հնազանդվելու տասներկու մակարդակ

    Հնազանդության տարածվածայլընտրանքները

    Հնազանդության խոստումներն ու օրհնությունները

    ԳԼՈՒԽ 1

    ԱՍՏԾՈ ԿԱՏԱՐՅԱԼ և ԱՆԿԱՏԱՐ ԿԱՄՔԸ

    …որ դուք քննեք, թե ինչ է Աստծո կամքը՝ բարին, հաճելին և կատարյալը:

    Հռոմ. 12.2

    Աստծո կամքը լինում է կատարյալ և անկատար: Աստծո անկատար կամքն անկատար է համարվում, քանի որ այն նման է Աստծո կատարյալ կամքին, սակայն իրականում այն չէ, ինչ Աստված ցանկանում է:

    Աստծո կատարյալ կամքը Աստծո վերջնական, լիակատար և ամբողջական կամքն է: Աստծո անկատար կամքն այն է, ինչ թույլ է տալիս Աստված, որ անեն մարդիկ, թեև դա Իր նախնական կամքը չէ նրանց համար:

    Աստծո կատարյալ կամքը

    1.     Աստծո կատարյալ կամքն այն տեղն է, որտեղ Աստված իսկապես ուզում է ձեզ տեսնել: Աստված գոհ է ձեզնից, երբ Իր կատարյալ կամքի մեջ եք և Նա ուրախանում է, երբ ձեր անունը հիշատակվում է:

    2.     Աստծո կատարյալ կամքի մեջ դուքկատարելապես մնում եք Աստծո կամքի սահմաններում՝  համապատասխանելով  Աստծո նախնական ծրագրին:

    3.     Աստծո կատարյալ կամքի մեջ դուք կատարելապես համապատասխանում եք այն պահանջներին, որոնց համար Աստված ստեղծել է ձեզ:

    Աստծո անկատար կամքը

    1.     Աստված թույլ է տալիս, որ Իր զավակները մտնեն անկատար կամքի մեջ՝ նրանց ապստամբության և նրանց համար ունեցած Իր սկզբնական և կատայալ ծրագիրը մերժելու պատճառով:

    2.     Իրականում Աստված գոհ չէ ձեզնից, երբ Աստծո անկատար կամքի մեջ եք: Նա պարզապես համաձայնվում է ձեզ հետ, համբերատար է և ժամանակ է տալիս, որ ապաշխարեք:

    3.     Ձեզ կարող է թվալ, որ Աստծո անկատար կամքի մեջ Աստծո բարեհաճությունն ունեք, սակայն Աստծուն ծառայելու մեջ թերի եք և չեք կատարում Աստծո նախնական նպատակը ձեր կյանքի համար:

    4.     Աստծո անկատար կամքն այն վայրն է, որտեղ դուք համապատասխան դիրքում չեք և որակավորված  չեք տվյալ աշխատանքի  համար:

    Աստծո կատարյալ կամքից գնալ դեպի անկատար կամքը

    Ամբողջ Աստվածաշնչում կգտնեք օրինակներ, թե ինչպես է Աստված թույլ տալիս մարդկանց անել այն, ինչ ցանկանում էին, թեև դա Իր կատարյալ կամքը չէր նրանց համար: Մեծ մասամբ Աստծո ժողովուրդը Աստծո կատարյալ կամքի հանդեպ լիքն էր ապստամբությամբ և ատելությամբ: Փոխանակ անմիջապես դատելու նրանց, Աստված թույլ էր տալու Իր ժողովրդին թափառել Իր անկատար (ոչ համապատասխան, սխալ, ոչ ընդունելի, ոչ իդեալական)կամքի մեջ, և հետո ստանալ հիմնավորև համապատասխան պատիժ իրենց ապստամբության պատճառով:

    Այս գրքում կհայտնաբերեք, թե ինչպես է Աստված թույլ տալիս մարդկանց թագավոր ունենալ, սակայն օգտագործում է թագավորներին նրանց պատժելու համար: Նա թույլ է տալիս, որ մարդիկ բարգավաճեն, սակայն հետո մոլորություն և աղքատություն է ուղարկում նրանց: Նա թույլ է տալիս, որ մարդիկ կուռքեր սարքեն, սակայն հետո քանդում է դրանք: Նա թույլ է տալիս, որ մարգարեն հանձնարարություն կատարելու գնալ, բայց հետո ուղարկում է էշին՝ նրան հանդիմանելու  համար:

    Մարդկանց թույլ տալով թափառել Իր անկատար կամքի մեջ՝ Աստված չի հակասում Ինքն իրեն: Դա Իր կատարյալ կամքի հանդեպ ունեցած ապստամբության, համառության և մերժման պատասխանն է: Ի վերջո մարդիկ  ստանում են Աստծո համապատասխան, արժանի  և անսպասելի դատաստանը:

    Որոշ մարդիկ այս անկատար կամքն անվանում են Աստծո թույլատրելի կամք: Այս անկատար կամքը մի վայր է, որտեղ գործում են ավետարանի շատ ծառայողներ: Որոշներն իրենց ամբողջ կյանքն ապրում են Աստծո անկատար կամքի մեջ:

    Աստծո անկատար կամքի մեջ կարծես թե մարդկանց հետ ամեն ինչ շատ լավ է: Նրանց ծառայությունը ծաղկում է և թվում է, թե Աստծո շնորհքը նրանց բորոր գործերի վրա է: Սակայն առատությունն ու արտաքին հաջողությունը չի նշանակում, որ Աստված գոհ է ձեզնից:

    Շատերս խաբվում ենք երևացող բարեհաճությունով և նրանով, ինչն անվանում ենք  «օրհնություններ»:  Փողն ու առատությունը երբեք էլ նշան չեն եղել այն բանի, որ Աստված գոհ է ձեզնից: Սատանան նույնպես փող է տալիս նրանց, ովքեր ծառայում են իրեն: Սատանան  առաջարկեց Հիսուսին ծնկի գալ, և նա դրա փոխարեն Հիսուսին պատրաստ էր  ամբողջ աշխարհը տալ:

    Պետք է փնտրեք Աստծո ներկայությունն ու Սուրբ Հոգու ձայնը, ոչ թե փողի կամ ցանկացած այլ նյութական բան:

    Երբ շփվում եք ծառայողի հետ, պետք է ուշադիր լինեք, որ տեսնեք, թե արդյո՞ք Աստծո ներկայությունը նրա հետ է: Պետք է նայեք, թե արդյո՞ք Աստծո ձայնը և Տիրոջ խոսքը նրա հետ է:

    Աստվածաշունչը լիքն է այնպիսի օրինակներով, որտեղ Աստծո ժողովուրդը հեռանում է Աստծո կատարյալ կամքից դեպի Աստծո անկատար կամք: Թվում է՝ Աստված օրհնում է այն մարդկանց, ովքեր Աստծո անկատար կամքի մեջ են, բայց իրականում Նա գոհ չէ նրանցից:

    Եկեք  նայենք մի քանի օրինակ, որտեղ մարդիկ մտնում են Աստծո անկատար կամքի մեջ:

    1.      ԻՍՐԱՅԵԼԸ ՄՏԱՎ ԱՍՏԾՈ ԱՆԿԱՏԱՐ ԿԱՄՔԻ ՄԵՋ,ԵՐԲ ՊՆԴԵՑ, ՈՐ ԹԱԳԱՎՈՐ ՈՒՆԵՆԱ:

    Թագավոր ունենալն Աստծո կատարյալ, ամբողջական կամքը չէր Իսրայելի համար: Բայց Աստված թույլ տվեց դա  և առանձին ասաց Սամուելին, որ ժողովուրդը մերժել է Իրեն:

    Թագավոր ունենալն Աստծո կատարյալ կամքը չէր, սակայն Աստված դա թույլ տվեց: Ինչպես կտեսնեք, այս իրադարձությունների զարգացումը լավ բանի չհանգեցրեց և Իսրայելի որդիները սաստիկ տառապեցին իրենց թագավորների պատճառով:

    Կարևոր է, որ չխաբվեք, երբ Աստված որոշ բաներ է թույլ տալիս: Աստծո իրական սիրտը բացահայտվում է այն մարդկանց, ովքեր անկեղծորեն մոտ են Նրան:

    Մենք  նույն իրավիճակում ենք հայտնվում, երբ մարդկանց առաջ ասում ենք քաղաքականապես ճիշտ ընկալվող բաներ, իսկ մեր սրտերում բոլորովին այլ իրականություն է: Պետք է սովորեք տվյալ հարցի վերաբերյալ Աստծո իրական միտքն ու սիրտը փնտրել:

    Աստված վշտացած էր, երբ թույլ տվեց Սամուելին թագավոր նշանակել: Նա գիտեր, որ մերժվել է ժողովրդի կողմից: Նա գիտեր, որ ժողովուրդը պարզապես որպես պատրվակ է օգտագործում Սամուելի որդուն՝ Իրեն մերժելու համար: Աստված համաձայնեց նրանց պահանջին, բայց ամեն ինչ վատ էր լինելու Իսրայելի հետ: Ուշադիր եղե՛ք այն բաների հանդեպ, որոնք ձեր կարծիքով  Աստված է թույլ տվել, որ պատահեն ձեր կյանքում, սակայն Նա իրականում չի ուզում դրանք:

    Եվ Իսրայելի բոլոր ծերերը հավաքվեցին և գնացին Ռամա՝ Սամուելի մոտ: Եվ նրան ասացին. «Ահա դու ծերացել ես, և քո որդիները չեն գնում քո ճանապարհների մեջ. ուրեմն մեզ վրա թագավոր դի՛ր, որ մեզ դատի, ինչպես որ բոլոր ազգերը»: Եվ այս բանը Սամուելի առաջ վատ երևաց, որ ասացին, թե մեզ թագավոր տուր, որ մեզ դատի. և Սամուելն աղոթք արեց Տիրոջը: Եվ Տերը Սամուելին ասաց. «Լսի՛ր ժողովրդին խոսքին և ամեն բանին, որ քեզ ասացին, որովհետև նրանք ոչ թե քեզ են մերժում, այլ ինձ են մերժում, որ նրանց վրա չթագավորեմ:

    Ա Թագ. 8.4-7



    2.     ԲԱՂԱՄԸ ԴՈՒՐՍ ԵԿԱՎ ԱՍՏԾՈ ԿԱՏԱՐՅԱԼ ԿԱՄՔԻՑ, ԵՐԲ ՇԱՐՈՒՆԱԿԵՑ ԽՆԴՐԵԼ ԵՎՍ ՄԵԿՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ՝ ՄԱՐԳԱՐԵԱՆԱԼՈՒ ՄՈՎԱԲԻ ԹԱԳԱՎՈՐԻՆ:

    Տերը հստակ ասել էր Բաղամին, որ Ինքը չի ցանկանում, որ նա գործ ունենա Մովաբի թագավոր Բաղակի հետ: Սակայն Բաղամն իսկապես ուզում էր ունենալ Բաղակի առաջարկած գումարի մի մասը: Նա համառորեն պնդեց Տիրոջը, որ թույլ տա խոսել թագավորի հետ: Վերջում Տերն ասաց, որ նա կարող է գնալ:

    Տերը նույնիսկ խորհուրդ տվեց նրան, թե ինչպես պետք է խոսի նրանց հետ: Ժամանակակից քրիստոնյաները սա կընդունեին որպես Աստծո կամք: Այս հատվածը նրա համար է, որ զգուշացնի մեզ, որ միգուցե թվա, թե Աստված թույլ է տալիս մեզ անել մեր սեփական գործը, երբ Նա գիտի, որ լիքն ենք ապստամբությամբ:

    Եվ Աստված Բաղամի մոտ եկավ և ասաց. «Ո՞վ են այդ մարդիկ քեզ մոտ»: Եվ Բաղամն ասաց Աստծուն. «Մովաբի թագավոր Սեպփորիան Բաղակն է ուղարկել ինձ մոտ: Թեև ահա Եգիպտոսից դուրս եկած ժողովուրդը երկրի երեսը ծածկել է. հիմա արի՛ անիծիր նրան ինձ համար, գուցե կարողանամ հաղթել և նրան դուրս անել: ԵՎ ԱՍՏՎԱԾ ԱՍԱՑ ԲԱՂԱՄԻՆ. «ԴՐԱՆՑ ՀԵՏ ՉԳՆԱ՛Ս. ԺՈՂՈՎՐԴԻՆ ՉԱՆԻԾԵՍ, ՈՐՈՎԵՀՏԵՎ ՆԱ ՕՐՀՆՎԱԾ Է»:

    Եվ Բաղամն առավոտյան վեր կացավ և ասաց Բաղակի իշխաններին. «Գնացե՛ք ձեր երկիր, որովհետև Եհովան ինձ արգելում է ձեզ հետ գնալ»: Եվ Մովաբի իշխանները վեր կացան և Բաղակի մոտ եկան և ասացին. «Բաղամը չուզեց մեզ հետ գալ»:

    Եվ Բաղակը դարձյալ նրանցից ավելի շատ և ավելի պատվավոր իշխաններ ուղարկեց:

    Եվ նրանք Բաղամի մոտ եկան և ասացին նրան. «Սեպփորի որդի Բաղակը այսպես է ասում. Աղաչում եմ՝ մի՛ հրաժարվիր ինձ մոտ գալ: Որովեհետև քեզ շատ պատիվ կանեմ և ամեն ինչ որ ասես ինձ՝ կանեմ և աղաչում եմ ե՛կ անիծիր այս ժողովրդին ինձ համար»: Եվ Բաղամը պատասխանեց և ասաց Բաղակի ծառաներին. «Եթե Բաղակն իր տունը լիքն արծաթ ու ոսկի տա, իմ Եհովա Աստծո խոսքից չեմ կարող անցնել՝ մի փոքր կամ մի մեծ բան անելու: Եվ հիմա աղաչում եմ՝ այս գիշեր դուք էլ այստեղ մնացեք, որ իմանամ, թե Եհովան ուրիշ ինչ պիտի ասի ինձ»:

    ԵՎ ԱՍՏՎԱԾ ԳԻՇԵՐԸ ԲԱՂԱՄԻ ՄՈՏ ԵԿԱՎ ԵՎ ԱՍԱՑ ՆՐԱՆ. «ԵԹԵ ՄԱՐԴԻԿ ՔԵԶ ԿԱՆՉԵԼՈՒ ԳԱՆ, ՎԵ՛Ր ԿԱՑ ՆՐԱՆՑ ՀԵՏ ԳՆԱ, ԲԱՅՑ ԻՆՉ-ՈՐ ՔԵԶ ՀԵՏ ԽՈՍԵՄ՝ ՄԻԱՅՆ ԴԱ ԱՆԵՍ»:

    Եվ Բաղամն առավոտյան վեր կացավ և իր էշի համետը դրեց և Մովաբի իշխանների հետ գնաց:

    ԵՎ ԳՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՍՏԾՈ ԲԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ԲՈՐԲՈՔՎԵՑ, և Եհովայի հրեշտակը ճանապարհի վրա կանգնեցրեց նրան հակառակվելու համար, և նա իր էշի վրա հեծած էր և նրա երկու ծառաներն իր հետ»:

    Թվոց 22.9-22

    3.     ԻՍՐԱՅԵԼԻ ՈՐԴԻՆԵՐԸ ԴՈՒՐՍ ԵԿԱՆ ԱՍՏԾՈ ԿԱՏԱՐՅԱԼ ԿԱՄՔԻՑ, ԵՐԲ  ՁԳՏԵՑԻՆ ԲԱՐԳԱՎԱՃՄԱՆ:

    Բայց շուտով մոռացան Նրա գործերը և չսպասեցին Նրա խորհուրդներին: Եվ ցանկացան ցանկությունով անապատում և փորձեցին Աստծուն անջուր տեղում: Եվ Նա նրանց տվեց իրենց ուզածը և վտիտություն ուղարկեց նրանց անձերի վրա:

    Սաղ. 106.13-15

    Իսրայելի որդիները մերօրյա եկեղեցու նման փափագեցին փողին : Երբ դա տեղի ունեցավ, Տերը նրանց բարգավաճման քարոզիչներ տվեց, ովքեր օգտագործում էին Խոսքը՝հիմնավորելու նրանց փափագը երկրավոր բաների հանդեպ:

    Թվում էր՝ բարգավաճման վերաբերյալ քարոզների շարունակական շատ շեշտադրումն իր ողջ հրապուրանքով, Աստծո կամքն էր: Մեծ ամբոխի ներկայությունն ու շատ ծառայողների արտաքին հաջողությունն այնպիսի տպավորություն էին ստեղծում, որ Աստված գոհ է ամեն ինչից:

    Թվում էր՝ Աստված պատասխանել է Իսրայլացիների բարգավաճման փափագին, բայց նրանք Աստծո անկատար կամքի մեջ էին, որովհետև Աստված պատժեց նրանց բարգավաճման ձգտելու համար: Եվ պատիժը նրանց անձերի վտիտությունն էր: Աստված չէր պատժի նրանց, եթե նրանք ճիշտ բան անեին:

    Աստված ուզում է, որ Իր զավակները բարգավաճեն, բայց ոչ սխալ ճանապարհով և սխալ նկատառումների համար: Նա նրանց բարգավաճում շնորհեց, քանի որ դեմ չէ բարգավաճմանը: Այսօր Աստված բարգավաճում է շնորհում Իր եկեղեցուն, սակայն թվում է, թե դա ուղեկցվում է անձի վտիտությամբ, հոգևոր ցածր մակերեսայնությամբ, հիվանդությամբ, ամուսնալուծությամբ, անբարոյականությամբ և համասեռամոլությամբ: Եկեք ուշադիր լինենք, թե ինչ ենք դրդում, որ Աստված տա մեզ, որովհետև միգուցե չուրախանանք այն պատիժների համար, որոնք գալիս են, երբ մեր սեփական ձևով ենք վարվում:

    4.     ԻՍՐԱՅԵԼԻ ՈՐԴԻՆԵՐԸ ՄՏԱՆ ԱՍՏԾՈ ԱՆԿԱՏԱՐ ԿԱՄՔԻ ՄԵՋ, ԵՐԲ ՍՏԻՊԵՑԻՆ ԱՀԱՐՈՆԻՆ ՀՈՐԹ ՍԱՐՔԵԼ:

    Թվում է, թե Իսրայելի որդիներն ունեին իրենց սեփական կերպը, երբ պահանջեցին Ահարոնից, որ աստվածներ սարքի՝ իրենց առաջնորդելու համար:

    Քանի որ Ահարոնը շինեց հորթը նրանց համար, նրանք միգուցե մտածեցին, որ Աստված նոր կրոն ստեղծեց, որը ներառում է կռապաշտությունը:

    Իսրայելի ժողովուրդն

    Enjoying the preview?
    Page 1 of 1