Discover millions of ebooks, audiobooks, and so much more with a free trial

Only $11.99/month after trial. Cancel anytime.

Անմոռուկի փակուղի
Անմոռուկի փակուղի
Անմոռուկի փակուղի
Ebook139 pages1 hour

Անմոռուկի փակուղի

Rating: 0 out of 5 stars

()

Read preview

About this ebook

Խոսելով ու պատմելով «անմոռուկի բարդույթի» եւ «երեւանյան հիվանդության» տիպիկ համախտանիշների մասին՝ հեղինակը հնարավորություն է տալիս բացել սահմանները, դուրս գալ փակուղուց եւ տեսնել «սարի հակառակ կողմի» արտապատկերը:

LanguageՀայերեն լեզու
Release dateFeb 2, 2024
ISBN9789939047744
Անմոռուկի փակուղի

Related to Անմոռուկի փակուղի

Related ebooks

Reviews for Անմոռուկի փակուղի

Rating: 0 out of 5 stars
0 ratings

0 ratings0 reviews

What did you think?

Tap to rate

Review must be at least 10 words

    Book preview

    Անմոռուկի փակուղի - Լուսինե Խառատյան

    ԼՈՒՍԻՆԵ ԽԱՌԱՏՅԱՆ

    ԱՆՄՈՌՈՒԿԻ ՓԱԿՈՒՂԻ

    պատմվածքներ

    Երևան — 2024

    ՀՏԴ 821.19-32 Խառատյան

    ԳՄԴ 84(5Հ)-44

    Խ 310

    Խմբագիր՝ Հասմիկ Հակոբյան

    Խառատյան, Լուսինե

    Անմոռուկի փակուղի [Պատմվածքներ]/ Լ. Խառատյան, խմբ.՝ Հ. Հակոբյան։— Էլեկտրոնային տարբերակը հրատարակության պատրաստեց Մ. Յավրումյանը, տառատեսակը՝ Ռ. Թարումյանի (Արիան Գրքի), շապիկը՝ Էդիկ Պողոսյանի։ Երկրորդ, էլեկտրոնային բարելավված հրատարակություն.— Եր.։ Յավրուհրատ, 2024.— 112 էջ։ Հրատարակության հիմքում՝ Անմոռուկի փակուղի / Լ. Խառատյան.— Եր.: Գրանիշ, 2020.— 112 էջ:

    Լուսինե Խառատյանի «Անմոռուկի փակուղի» ժողովածուում ընդգրկված պատմվածքները մեկ թեմատիկ ամբողջություն են և միմյանց լրացնելով՝ վեր են հանում ազգային ինքնության, բարդույթների, ազատությունների սահմանափակման բարդ ու հակասական բազմաթիվ հարցեր, որոնք ներփակ տարածականության մեջ խտանալով՝ վերածվել են ազգային հոգեվիճակի: Խոսելով ու պատմելով «անմոռուկի բարդույթի» և «երևանյան հիվանդության» տիպիկ համախտանիշների մասին՝ հեղինակը հնարավորություն է տալիս բացել սահմանները, դուրս գալ փակուղուց և տեսնել «սարի հակառակ կողմի» արտապատկերը:

    ԳՄԴ 84(5Հ)-44

    ISBN 978-9939-9175-7-3

    eISBN 978-9939-0-4774-4

    © Գրանիշ, 2020

    © Լուսինե Խառատյան, 2020

    © Յավրուհրատ, 2024 (էլ. հրատ.)

    Բոլոր իրավունքները վերապահված են։

    Այս հրատարակության ցանկացած ձևով և եղանակով (էլեկտրոնային, մեխանիկական, պատճենահանման, ձայնագրման և այլն) մասնակի կամ ամբողջական վերարտադրությունը, տարածումը, պահպանումը որոնողական համակարգերում առանց հրատարակչի գրավոր թույլտվության արգելվում է։

    Այս գիրքն արտոնված է միայն անհատական էլեկտրոնային սարքավորումներում ընթերցանության համար։

    ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

    Հրատարակության մասին

    Սահմանային պատում

    Karabakh Meat Market

    Այդ ձմերուկահոտ ամառը

    Սարի հակառակ կողմը

    Ծովը

    Մանասը

    Լարսի թակարդը

    Անմոռուկի փակուղին

    Ծանոթագրություններ

    Ավարտաթերթ

    ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՊԱՏՈՒՄ

    1.

    — Այսօր ես գեր, սևամորթ կին եմ։

    Ասողը վաթսունն անց, բարձրահասակ, նիհար, ճաղատ, սպիտակ, սկանդինավյան արտաքինով տղամարդ էր՝ մոխրագույն ջինսով ու սպիտակ սպորտային շապիկով, որի վրա բնապահպանական թեմաներով ինչ-որ բան էր գրված։ Ագարակի հյուրանոցում նախաճաշողները փորձում էին կարդալ գրվածը, սակայն ամաչում էին ուղիղ նայել, և հարմար էլ չէր նայելը, քանի որ վզից թելով ակնոցն էր կախված։

    2008-ի սեպտեմբերն էր։ Ռուս-վրացական պատերազմը նոր էր ավարտվել։ Հայ-իրանական սահմանին գտնվող այդ փոքրիկ հյուրանոցը զարմանալիորեն մարդաշատ էր։ Նախաճաշողների մեծ մասը հետազոտական արշավախմբից էր՝ 20-30 տարեկան երիտասարդներ՝ Ռուսաստանից, Վրաստանից և Հայաստանից՝ իրենց գիտական ղեկավարների հետ միասին։ Արշավախմբի՝ Ագարակում գտնվելու երկրորդ շաբաթն էր։ Ցերեկներն անց էին կացնում քաղաքում և շրջակա գյուղերում մարդկանց հետ զրուցելով, իսկ երեկոյան հյուրանոցի ռեստորանում քննարկում էին օրվա դաշտը։

    Նարեկը հորանջեց. արշավախմբի ղեկավարն այսօր որոշել է մինչև վերջ կոնստրուկտիվիստ լինել։ Ղեկավարը Ռուսաստանից էր, նախկին ԽՍՀՄ-ում և Եվրոպայում հայտնի գիտնական, բազմաթիվ հետազոտությունների հեղինակ։

    — Ալեքսա՛նդր Բորիսիչ, դուք ինչքան ուզում եք, կարող եք Ձեզ գեր, սևամորթ կին համարել, բայց չէ՞ որ ուրիշները Ձեզ այդպիսին չեն համարում,— մի քանի րոպեից ասաց արշավախմբի հայ փորձագետը,— եթե ամեն բան այդպես պարզ լիներ, չէին լինի կոնֆլիկտներ, պատերազմներ, ցեղասպանություններ։ Երեկ, օրինակ, հարցազրույց ունեինք մի բաքվեցի հայի հետ։ Մարդը ռուսերենից բացի որևէ այլ լեզվով չի խոսում։ Ողջ կյանքում իրեն բաքվեցի է համարել. պապն էլ է այդ քաղաքում ապրել, ապուպապն էլ։ Տատն առհասարակ հրեա է, իսկ կինը՝ ռուս։ Ունեցած միակ հայկական բանն ազգանունն էր։ Մի խոսքով, ինքն իրեն բաքվեցի էր համարում։ Սակայն արի ու տես, որ ջարդարարներն իրեն այդպիսին չէին համարել։ Մի կերպ փախել էր, իսկ եղբորը սպանել էին, որովհետև ջարդարարները նրանց հայ էին համարել։

    — Ըհը՜, արդեն պիտակ կպցրեցիք։ Հենց նոր ինքներդ ասացիք, որ ինքն իրեն հայ չի համարում, իսկ երբ բնութագրում եք մարդուն, ասում եք՝ «բաքվի հայ»։ Մարդն ինքն իրեն բաքվեցի է կոչել, չէ՞։

    Նարեկը կողքից հետևում էր խոսակցությանը ու մտածում, որ Վրաստանից տասը հոգի պետք է միանար արշավախմբին, սակայն եղավ պատերազմը, ու արդյունքում երկու հոգի եկան. մեկը՝ Թիֆլիսի հրեա, մյուսը՝ ադրբեջանցի, որ էս լեն ու բոլ աշխարհում բոլոր վրացիները հրաժարվեցին ռուսների հետ, անգամ իրենք իրենց չաղ սևամորթ կին համարող ռուսների հետ, նույն հետազոտական ծրագրում ընդգրկվել։ Դե հիմա ինչքան ուզում ես հայտարարի, թե չաղ սևամորթ ես, հետն էլ՝ կին։ Քո էդ կոնստրուկտիվիզմը քաղաքական գործիք ա, ուրիշ ոչինչ։ Արդյունքում միայն ավելի շատ մարդ ա զոհվում։ Նարեկն արդեն պատկերացնում էր, թե ինչպես են կատաղած վրացիները, ռուսներն ու օսերը համատեղ քարկոծում Ալեքսանդր Բորիսիչին, երբ սա կանաչ շապիկի վրա կապույտ Երկիր մոլորակը նկարած, իսկ մեջքին գրած, թե ինքը ծառ ա՝ փորձում է ռուսական տանկերի դեմն առնել։

    Նախօրդ օրը շատ էին աշխատել նախկին ադրբեջանաբնակ գյուղերում։ Կողքի սեղանի շուրջ արշավախմբի մասնակիցները հիմա քննարկում էին նյութը, հատկապես գյուղերի նոր բնակիչների՝ ադրբեջանահայ փախստականների երազները։ Մարդիկ, որոնք ապրում էին նախկինում ադրբեջանցիներին պատկանող տներում, տարբեր գյուղերում ապրող, տարբեր վայրերից եկած, տարբեր տարիքի ու սեռի մարդիկ երազում տեսնում էին իրենց տների նախկին տերերին։ Երազը պատմողների կարծիքով այդ տանտերերը կարոտում են ու գալիս իրենց տուն-տեղը տեսնելու։

    — Երեկ Ալդարայում մի բաքվեցի կին ամենայն մանրամասնությամբ նկարագրում էր իր տան նախկին տիրոջը,— պատմում էր Կարինեն, որն ինքը Շահումյանից էր ու փոքր հասակում ծնողների հետ ոտքով սար ու ձոր էր կտրել, մի կերպ հասել Հայաստան,— ասում էր, որ տանտիրոջն ինքը երբեք չի տեսել, բայց որ սա իրեն 2-3 ամիսը մեկ այցելում է, հարցնում՝ նա վար նա յոխ, տան պատերի մեջ ինչ-որ բան փնտրում։

    Աղջիկները շատ էին։ Արշավախմբի ղեկավարներին չհաշված՝ Նարեկն ու պիտերցի Կոլյան միակ տղա մասնակիցներն էին։ Նարեկին զարմացնում էր, թե ինչու է երազների թեման կանանց այդպես հետաքրքրում։ Կարինեն դեռ շարունակում էր պատմել Ալդարայում ապրող բաքվեցի կնոջ երազը, երբ Գոհարը դիմեց Ալեքսանդր Բորիսիչին։

    — Երբ փոքր էի, միշտ նույն երազն էի տեսնում։ Երազում ուշ գիշեր ա, ես մեր տանն եմ, մեկ էլ հանկարծ դուռն ահավոր ուժեղ ծեծում են, համարյա ջարդում, ու ես միանգամից մտածում եմ, որ թուրքերն են, էկել են՝ մեզ տանելու։ Մտնում եմ սեղանի տակ։ Դուռը ջարդվում ա, ու ներս են խուժում հիտլերյան բանակի համազգեստով ու գերմանական կասկաներով ավտոմատավոր մարդիկ՝ ճիշտ և ճիշտ սովետական ֆիլմերում պատկերվող գեստապոյականների նման։ «Հենդե հոխ, շնելե շնելե»,— ու ես ձեռքերս բարձրացրած դուրս եմ գալիս սեղանի տակից, բայց գլխումս մեխված ա, որ դրանք թուրքերն են ու էսա ինձ տանելու են ամբարում վառելու։ Հիմա որ կոնստրուկտիվիզմի տեսանկյունից երազս վերլուծում եմ, մտածում եմ, որ ուղեղումս բնավորված թշնամին, գազանը թուրքն ա՝ հայկական պրոպագանդայի արդյունքում, բայց էդ թուրքը ֆաշիստի կերպարով ա՝ սովետական պրոպագանդայի արդյունքում, իսկ թե էդ երկուսի արանքում իմ կենսափորձը որն ա, չգիտեմ։ Չգիտեմ նաև, որովհետև մաքուր արևելահայ եմ թե՛ հայրական, թե՛ մայրական կողմից, ոչ էլ ցեղասպանությանն առնչվող ընտանեկան պատմություն ունեմ։ Բայց երազում էդ ամենը զգում էի շատ ուժեղ, նենց, կարծես իսկապես հետս էր կատարվում։ Հետո նույն երազն էլի էր գալիս, ու ես փախչում էի թուրքերից նեղ փողոցներով, ու հետևիցս վազողները, մեկ ա, ավտոմատավոր ֆաշիստներն էին։

    Նարեկը նայում էր Գոհարին ու մտածում, որ Գոհարը սիրուն ծիտ ա, հատկապես, երբ ոգևորված որևէ բան ա պատմում։ Էդ ժամանակ Գոհարի թշերը կարմրում էին, ու սիրտն սկսում էր արագ աշխատել, այնպես, որ անգամ կողքին նստածն էր նկատում, գրեթե լսում նրա սրտի աշխատանքը։ Դե, իհարկե, Ալեքսանդր Բորիսիչն ասաց, որ Գոհարի երազը հենց կոնստրուկտիվիզմի արդյունք է, որ հայերը տարիներով կառուցել են իրենց թշնամու կոնստրուկտը, բայց քանի որ այդ թշնամու համոզիչ էկրանավորում չկա, թշնամին այցելում է սովետական պրոպագանդայի կառուցած «հենդե հոխ» ու «շնելե» ասող գերմանացու տեսքով։ Նարեկն էլ մտածեց, որ թուրքը հայերենում բառերի մեջ ա, իսկ պատկերներում՝ արյունոտ յաթաղանով ու կարմիր ֆեսով, դրա համար էլ Գոհարի տեսած թշնամին ավելի մոդեռն էր ու երևի անգամ մոտո էլ ուներ։ Համ էլ քանի որ երազները պատկերներով են խոսում, այն, ինչ բառերում ա, մնում ա որպես գաղափար՝ այդպես էլ միս ու արյուն չդառնալով, ու դառնում ա թշնամու հիբրիդ, որին մնում ա ավելացնել չեկիստի սև մեքենան։

    — Գիտե՞ք,— ասաց Կարինեն,— մի երազ ունեի. տեսնում էի մեր տան բակի բալենին, որի ճյուղերը ճկռել էին բերքի ծանրությունից, այդ բալենու բալն ուտող ու կորիզները թքող ռուս զինվորներին ու հին,

    Enjoying the preview?
    Page 1 of 1