Petros Duryan. Works/ Պետրոս Դուրեան. Երկեր: Classical spelling/ Դասական ուղղագրութեամբ/
()
About this ebook
Petros Duryan became the first famous author of love poetry in the new age of Armenian literature. He restored the connection with the medieval poetry which had been historically severed by that time, he abandoned classicism and imparted emotional depth to poetry.
Պետրոս Դուրեանի այս ժողովածուն լոյս է տեսել «Իմ գրադարանը» մատենաշարով: «Իմ գրադարանը» մատենաշարի իւրաքանչիւր գրքում ներկայացուած են հայ դասական գրողների լաւագոյն գործերը: Մատենաշարը հասցէագրուած է դպրոցականներին, ուսանողներին, մեծահասակ ընթերցողներին եւ առհասարակ բոլոր նրանց, ովքեր սիրում են հայ գրականութիւնը:
Պետրոս Դուրեանը հայ նոր քնարերգութեան առաջին նշանաւոր սիրերգակն է: Նա վերականգնել է միջնադարեան քնարերգութեան հետ պատմականօրէն խզուած կապը, հրաժարուել է կլասիցիզմից, բանաստեղծութեանը հաղորդել զգացմունքային խորութիւն, հոգեբանութիւն:
Related to Petros Duryan. Works/ Պետրոս Դուրեան. Երկեր
Titles in the series (11)
Avetik Isahakyan. WORKS/ Ավետիք Իսահակեան. ԵՐԿԵՐ: Classical spelling/ Դասական ուղղագրութեամբ/ Rating: 0 out of 5 stars0 ratingsAksel Bakunts/ Ակսել Բակունց: Classical spelling/ Դասական ուղղագրութեամբ Rating: 0 out of 5 stars0 ratingsDaniel Varouzhan/Դանիէլ Վարուժան: Classical spelling/ Դասական ուղղագրութեամբ Rating: 0 out of 5 stars0 ratingsPetros Duryan. Works/ Պետրոս Դուրեան. Երկեր: Classical spelling/ Դասական ուղղագրութեամբ/ Rating: 0 out of 5 stars0 ratingsYeghishe Charents. Works/ Եղիշէ Չարենց. Երկեր: Classical spelling/ Դասական ուղղագրութեամբ Rating: 0 out of 5 stars0 ratingsVahan Teryan. Works/ Վահան Տէրեան. Երկեր: Classical spelling/ Դասական ուղղագրութեամբ/ Rating: 0 out of 5 stars0 ratingsMovses Khorenatsi. History of Armenia/Մովսես Խորենացի: Հայոց Պատմություն Rating: 5 out of 5 stars5/5Ghazaros Aghayan: Works/Ղազարոս Աղայեան. Երկեր: Classical spelling/Դասական ուղղագրութեամբ Rating: 0 out of 5 stars0 ratingsLevon Shant: Works/Լեւոն Շանթ. Երկրեր/: Classical spelling/Դասական ուղղագրութեամբ Rating: 0 out of 5 stars0 ratingsMushegh Ishxan. Poems/Մուշեղ Իշխան. Բանաստեղծութիւններ: Classical spelling/Դասական ուղղագրութեամբ Rating: 0 out of 5 stars0 ratingsSiamanto. Works/Սիամանթոյ. բանաստեղծությիւններ: Classical spelling/Դասական ուղղագրութեամբ Rating: 0 out of 5 stars0 ratings
Related ebooks
Բանաստեղծություններ Rating: 0 out of 5 stars0 ratingsDaniel Varouzhan/Դանիէլ Վարուժան: Classical spelling/ Դասական ուղղագրութեամբ Rating: 0 out of 5 stars0 ratingsAvetik Isahakyan. WORKS/ Ավետիք Իսահակեան. ԵՐԿԵՐ: Classical spelling/ Դասական ուղղագրութեամբ/ Rating: 0 out of 5 stars0 ratingsMushegh Ishxan. Poems/Մուշեղ Իշխան. Բանաստեղծութիւններ: Classical spelling/Դասական ուղղագրութեամբ Rating: 0 out of 5 stars0 ratingsՀեթանոսական երգեր Rating: 5 out of 5 stars5/5Թուրքի աղջիկը Rating: 0 out of 5 stars0 ratingsLevon Shant: Works/Լեւոն Շանթ. Երկրեր/: Classical spelling/Դասական ուղղագրութեամբ Rating: 0 out of 5 stars0 ratingsՄթնշաղի անուրջներ Rating: 0 out of 5 stars0 ratingsYeghishe Charents. Works/ Եղիշէ Չարենց. Երկեր: Classical spelling/ Դասական ուղղագրութեամբ Rating: 0 out of 5 stars0 ratingsՊատմվածքներ,քառյակներ, բանաստեղծություններ և խոհեր Rating: 0 out of 5 stars0 ratingsԲանաստեղծություններ Rating: 5 out of 5 stars5/5Դանիել Վարուժան - Իմ Գրադարանը Rating: 0 out of 5 stars0 ratingsԼՈՒՅՍԻ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ Rating: 0 out of 5 stars0 ratingsԱվետիք Իսահակյան - Իմ Գրադարանը Rating: 0 out of 5 stars0 ratingsԲանաստեղծություններ Rating: 0 out of 5 stars0 ratingsԲանաստեղծություններ Rating: 0 out of 5 stars0 ratingsԳրչի հանաքներ Rating: 5 out of 5 stars5/5Սիրոյ եւ Արկածի Տղաքը Rating: 5 out of 5 stars5/5Բանաստեղծություններ Rating: 0 out of 5 stars0 ratingsԲանաստեղծություններ Rating: 0 out of 5 stars0 ratingsՊարապ վախտի խաղալիք Rating: 5 out of 5 stars5/5Փեակների տարաբախտություն Rating: 0 out of 5 stars0 ratingsՊոեմներ, առակներ, հեքիաթներ Rating: 0 out of 5 stars0 ratingsԽոկանց Շտեմարան: Շտեմարան Rating: 0 out of 5 stars0 ratingsՏաղեր Rating: 0 out of 5 stars0 ratingsչկա՝ չկա Rating: 0 out of 5 stars0 ratingsՀին աստվածներ Rating: 0 out of 5 stars0 ratingsՎարդան Ահրումյան Rating: 0 out of 5 stars0 ratingsԴանթեական առասպել Rating: 0 out of 5 stars0 ratingsԱյինկա Rating: 5 out of 5 stars5/5
Reviews for Petros Duryan. Works/ Պետրոս Դուրեան. Երկեր
0 ratings0 reviews
Book preview
Petros Duryan. Works/ Պետրոս Դուրեան. Երկեր - Nver Virabyan/Նուէր Վիրաբեան
նկատմամբ:
ՆԱԽԱԲԱՆ
Պետրոս Դուրեանը հայ նոր քնարերգութեան առաջին նշանաւոր սիրերգակն է: Նրա բանաստեղծութիւնների մեծ մասի քնարական հերոսն ինքն է՝ հեղինակը:
Վալերի Բրիւսովը Պետրոս Դուրեանի մասին գրել է «Պատանի Դուրեանը մնում է հայ պօէզիայի պատմութեան մէջ որպէս վառ, հրաշէկ շտրիխ, ի թիւս միւս, աւելի հանդարտ բանաստեղծների, նա ցոյց տուեց, թէ ինչ է նշանակում ստեղծագործութեան մէջ «աւիւնը», անմիջական ապրումների ուժը... Սրանում է Դուրեանի ստեղծագործութեան պատմական նշանակութիւնը...»:
Դուրեանը մարդկութեան համար տենչում էր մի ուրիշ աշխարհ եւ երազում. «Ա՜հ, երբ պիտի ջնջուի աշխարհիս վրայէն թագը, փառքը եւ միայն եղբայրութիւնն իր մանիշակներով մարդուց ճակատը պիտի պճնէ փոխանակ դափնիի...»
Դուրեանը վերականգնել է միջնադարեան քնարերգութեան հետ պատմականօրէն խզուած կապը, հրաժարուել է կլասիցիզմից, բանաստեղծութեանը հաղորդել զգացմունքային խորութիւն, հոգեբանութիւն: Նա խոր հետք է թողել հայ բանաստեղծութեան մէջ:
ՊԵՏՐՈՍ ԴՈՒՐԵԱՆ
(1851-1872)
Պետրոս Դուրեանը ծնուել է 1851 թ. Կ. Պոլսում։ Կրթութիւնն ստացել է Սկիւտարի ճեմարանում։ Աշակերտական տարիներից գրել է քնարական բանաստեղծութիւններ։ Յայտնի թատերական գործիչ Հ. Վարդովեանը նրան մղել է դէպի դրամատուրգիան, պատուիրել պիեսներ, որոնք բեմադրուել են Վարդովեանի թատրոնում եւ հռչակել տաղանդաւոր պատանու անունը։ Այդ տարիներին գրել է «Վարդ եւ Շուշան կամ հովիւք Մասեաց» քնարական, Միքայէլ Նալբանդեանի կեանքը պատկերող «Տարագիր ի Սիպերիա», յետագայում՝ «Սեւ հողեր», «Արտաշէս աշխարհակալ», «Անկումն Արշակունի հարստութեան», «Թատրոն կամ թշուառներ» պիեսները, որոնք գրեթէ բոլորը բեմադրուել են արեւմտահայ բեմում։ Նա հայ գրականութեան պատմութեան մէջ առաւել մեծ տեղ ունի իր մի քանի տասնեակի հասնող քնարական բանաստեղծութիւններով, որոնց մի մասը թարգմանուել է ռուսերէն, անգլերէն, ֆրանսերէն, գերմաներէն, իտալերէն, իսպաներէն եւ այլ լեզուներով։ Նրա չափածոյ եւ դրամատիկական երկերը, նամակները նախախորհրդային եւ խորհրդային տարիներին արժանացել են տասնեակ տպագրութիւնների։ Խորհրդային շրջանում կատարուած հրատարակութիւններից են՝ «Տաղեր» (Երեւան, 1932), «Երկեր» (1947), «Տաղեր», «Երկերի ժողովածոյ» 2 հատորով, (1971-1972)։ Անցած մէկ դարի ընթացքում նրա մասին լոյս են տեսել հարիւրաւոր յօդուածներ, տասնեակ մենագրութիւններ, որոնցից են՝ Բարսեղ Էքսէրճեան, «Ընդարձակ կենսագրութիւն բարեյիշատակ Պետրոս Դուրեանի» (Կ. Պոլիս, 1893), Արշակ Չոպանեան, «Պետրոս Դուրեան» (կենսագրական եւ քննադատական ուսումնասիրութիւն, Թիֆլիս, 1894, Երեւան, 1967), Սիմոն Երեմեան, «Պետրոս Դուրեան, քննական ակնարկ իր կեանքին եւ գործին վրայ» (Կ. Պոլիս, 1911), Սիմոն Յակոբեան, «Պետրոս Դուրեան. նրա կեանքն ու երկերը» (Վիեննա, 1922), Վ. Բերզիբաշեան, «Պետրոս Դուրեան» (Երեւան, 1959), Ա. Շարուրեան, «Պետրոս Դուրեան» (1972) եւ այլն։
ԻՂՁՔ ԱՌ ՀԱՅԱՍՏԱՆ
Երբոր ցօղին փաղփուն շիթերն գիշերուան
Խոտի, թերթի, ծաղկի վըրայ կը շողան,
Երկինքն երբոր աստղեր փալփլին գիշերը`
Ցայտեն արցունք, կայծ իմ ցաւած աչերը.
Ի՜նչ, Հայաստա՛ն, քեզ մոռնա՜լ…
Երբե՛ք, այլ սեւ նոճի մ’ըլլալ, քեզ շու՛ք տալ:
Զի՛ս աստղազարդ երկին սփոփել չէ՛ կարող,
Մասեաց սարին արտասուալից է նա քօղ,
Ձեր յիշատակն ինծի համար հեշտագին՝
Նըման կուսին սիրոյ առջի արցունքին.
Դամբա՛նք, աւե՛րք, Ձեզ մոռնա՜լ…
Երբե՛ք, այլ ուղխ մ’արցունք ըլլալ, Ձեզ թա՛ց տալ:
Երկաթ, շղթայ, զնդան, անդունդք ու վըհեր,
Ամպրոպ ու շանթ, մահուան զանգակ ու ջահեր,
Չէ՛, չե՛ն կարող պահ մը Ձեր վառ յիշատակ
Ծածկել սեւի ու սոսկումի՝ վէմի տակ.
Ազա՛տ օրե՛ր, Ձեզ մոռնա՜լ…
Երբե՛ք, այլ հուր մ’ըլլալ եւ Ձեզ Հայու՛ն տալ:
Զուարթ բնութեան այն կամարներն ծաղկահիւս,
Բոյր, կայծ ու գէղ, նայուածք, ժըպիտ սիրուհուոյս,
Անուշ հովեր, արծաթ ալիք վըտակին
Ձեր հուրն սրտէս պահ մը առնել չը կրցին.
Փառա՛ց օրեր, Ձեզ մոռնա՜լ
Երբե՛ք, պատրոյգ մ’ըլլալ այլ Ձեզ, ու լո՛յս տալ:
Արշալոյսին տժգոյն աստղեր երբ փալփլին,
Գողտըր գեղգեղն վարդակարօտ բուլբուլին,
Բնութեան դաշնակք, ո՜հ չե՛ն կրնար նուաճէր
Ձեր հառաչներն որով մռընչեն նոճիներ
Սե՛ւ սե՛ւ օրեր, Ձեզ մոռնա՜լ...
Երբե՛ք, արիւն մ’ըլլալ եւ Ձեզ կարմի՛ր տալ:
Թերեւս ժպտին Մասեաց մըթին սարերը,
Կամ արտասուին Սիպերիոյ սառերը,
Բայց սեւ հոգիք ու սեւ ճանկեր չե՛ն կրնար
Խեղդել իմ ձայնս, փշրել փըշոտ իմ քնար.
Արդարութի՛ւն, քեզ մոռնա՜լ,
Երբե՛ք, այլ սուր մ’ըլլալ, սրտեր քեզ մուտ տալ:
Մինչ ց’ե՞րբ գոչեմ, ձայնըս մէկը չը լըսէր,
Հայն իւր ժանգոտ շղթան երբե՛ք չը սարսէր
Վայրկեան մ’ինձ հետ դեռ իրաւունք չ’թոթովեց
Հայն զի՛ս ծաղրեց, եւ ձայն մը զիս չը թովեց.
… Դեռ կը գոչեմ Ձեզ, Հայե՛ր,
Որ դամբանիս մէջ չը լըսեմ Ձեր վայեր:
Հարուստն ու կղեր թէ ազգ ըզգան ու վառին,
Թէ « լոյս եւ սէր» Հայ սրտերուն մէջ թառին,
Թէ լուսոյ դարն երկնէ «ազատ զաւակներ»,
Թէ եղբայրութեան սիրոյ վառին կըրակներ,
Թէեւ ըլլամ ես մեռել ,
Դամբանէս դուրս կը նետուիմ
ԱԶԱՏ Հայն տեսնել
1869
ՏՐՏՈՒՆՋՔ
Էհ, մնաք բարով, Աստուած եւ արեւ,
Որ կը պըլպըլաք իմ հոգուոյս վերեւ...
Աստղ մ’ալ ես կ'երթամ հաւելուլ երկնից,
Աստղերն ի՞նչ են որ, եթէ ո՛չ անբիծ
Եւ թշուառ հոգուոց անէծք ողբագին,
Որք թըռին այրել ճակատն երկնքին.
Այլ այն Աստուծոյն՝ շանթերու արմա՜տ՝
Հաւելուն զէնքերն ու զարդերն հըրատ...
Այլ, ո՜հ, ի՞նչ կ’ըսեմ... շանթահարէ զիս,
Աստուա՛ծ, խոկն հըսկայ փշրէ հյուլէիս,
Որ ժպըրհի ձգտիլ, սուզիլ խորն երկնի,
Ելնել աստղերու սանդուղքն ահալի...
Ողջոյն քե՜զ, Աստուած, դողդոջ էակին,
Շողին, փըթիթին, ալուոյն ու վանկին,
Դու որ ճակտիս վարդն եւ բոցն աչերուս
Խլեցիր թրթռումս շրթանց, թռիչն հոգուոյս,
Ամպ տըւիր աչացս, հեւք տըւիր սրտիս,
Ըսիր մահուան դուռն ինձ պիտի ժպտիս,
Անշուշտ ինձ կեանք մը կազմած ես ետքի
Կեանք մ’անհուն շողի, բոյրի, աղօթքի.
Իսկ թէ կորնչի պիտի իմ հուսկ շունչ
Հոս մառախուղի մէջ համր անշըշունջ,
Այժմէն թող ո՛ր շանթ մ’ըլլամ դալկահար,
Պլլըւիմ անուանդ մռնչեմ անդադար,
Թող անեծք մըլլամ քու կողըդ խըրիմ,
Թող յորջորջեմ քեզ «Աստուած ոխերիմ»։