Discover millions of ebooks, audiobooks, and so much more with a free trial

Only $11.99/month after trial. Cancel anytime.

Քայլեր Դեպի Օծություն
Քայլեր Դեպի Օծություն
Քայլեր Դեպի Օծություն
Ebook216 pages1 hour

Քայլեր Դեպի Օծություն

Rating: 0 out of 5 stars

()

Read preview

About this ebook

Դագ Հյուարդ-Միլզը բազմաթիվ գրքերի հեղինակ է, այդ թվում՝ լավագույնս վաճառվող «Հավատարմություն եւ անհավատարմություն» (“Loyalty and Disloyalty”) ձեռնարկի։ Նա հիմնադիրն է երկու հազարից ավելի եկեղեցիների հարանվանության, որը կոչվում է The Lighthouse Chapel International («Լայթհաուս Չեփըլ Ինթերնեշընլ»՝ «Միջազգային Փարոս մատուռ»)։

Միջազգային ավետարանիչ Դագ Հյուարդ-Միլզը հոգեւոր սպասավորություն է իրականացնում «Բժշկարար Հիսուս» միջազգային արշավներում եւ խորհրդաժողովներում՝ ողջ աշխարհում։ Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք"

LanguageՀայերեն լեզու
Release dateApr 26, 2018
ISBN9781641352260
Քայլեր Դեպի Օծություն
Author

Dag Heward-Mills

Bishop Dag Heward-Mills is a medical doctor by profession and the founder of the United Denominations Originating from the Lighthouse Group of Churches (UD-OLGC). The UD-OLGC comprises over three thousand churches pastored by seasoned ministers, groomed and trained in-house. Bishop Dag Heward-Mills oversees this charismatic group of denominations, which operates in over 90 different countries in Africa, Asia, Europe, the Caribbean, Australia, and North and South America. With a ministry spanning over thirty years, Dag Heward-Mills has authored several books with bestsellers including ‘The Art of Leadership’, ‘Loyalty and Disloyalty’, and ‘The Mega Church’. He is considered to be the largest publishing author in Africa, having had his books translated into over 52 languages with more than 40 million copies in print.

Related to Քայլեր Դեպի Օծություն

Related ebooks

Reviews for Քայլեր Դեպի Օծություն

Rating: 0 out of 5 stars
0 ratings

0 ratings0 reviews

What did you think?

Tap to rate

Review must be at least 10 words

    Book preview

    Քայլեր Դեպի Օծություն - Dag Heward-Mills

    Բովանդակություն

    Յոթ պատճառ, թե ինչու պետք է օծված լինել

    Տասնհինգ հզոր հետևանք, որ օծությունը կբերի ձեր ծառայության մեջ

    Մեկ քայլ դեպի օծություն

    Յոթ քայլ դեպի Հորդանանի մեջ դրսևորված օծությունը

    Յոթ քայլ դեպի անապատի մեջ դրսևորված օծությունը

    Քայլեր դեպի Կոռնելիոսի տան մեջ դրսևորված օծությունը

    Ինչպե՞ս հարատևել, մինչև գործի օծությունը

    Յոթ քայլ դեպի վերնատան օծությունը

    Յոթ քայլ դեպի Ձեր իսկ հաստատության օծությունը

    Քայլեր դեպի Սուրբ Սարի օծությունը

    Յոթ քայլ դեպի օծություն, որը կարող եք զգալ

    Մարգարեների և արդարների օծությունը

    Սահմանափակումներ օծյալների համար

    Թագավորական օծություն

    Եսայիա մարգարեի օծությունը

    Ի՞նչ է նշանակում լինել Տիրոջ օծյալը

    Օծությունը կորցնելու քայլերը

    Ճանապարհ դեպի օծություն

    Պայքար կրկնակի չափաբաժնի համար

    Օծյալների կյանքը

    Ինչպե՞ս հասկանամ, որ օծություն եմ ստացել

    Իրագործե՛ք ձեր ծառայությունը

    Գլուխ 1

    Յոթ պատճառ, թե ինչու պետք է օծված լինել

    Դուք պետք է օծված լինեք, որովհետև ծառայությունն անհնար է իրագործել բնատուր կարողություններով կամ մարդկային զորությամբ: Դա հնարավոր է միայն Հոգով:

    Եվ նա պատասխանեց և ասաց ինձ, թե սա Տիրոջ խոսքն է առ Զորաբաբել՝ ասելով. Ոչ թե զորությունով, և ոչ թե ուժով, այլ իմ հոգով, ասում է Զորաց Տերը։

    Զաքարիա 4.6

    Ճշմարիտ ծառայությունը հաջողություն կունենա միայն Սուրբ Հոգու զորությամբ: Կեղծ ծառայությունը գործում է ուսուցչի, դասախոսի կամ ոգեշնչող խոսնակի մակարդակում: Որոշում կայացրե՛ք դառնալ օծյալ և մտնել իսկական ծառայության մեջ:

    Բարձրացրե՛ք ձեր ծառայությունը օծության զորությունով: Առանց օծության դուք ոչինչ չեք կարող անել:

    Դուք պետք է օծված լինեք, որովհետև նույնիսկ Հիսուս Քրիստոսն էր ցանկանում օծված լինել՝ նախքան ծառայություն սկսելը:

    Եվ բոլոր ժողովրդի մկրտվելու ժամանակին եղավ, որ երբ որ Հիսուսն էլ մկրտվեց՝ և աղոթք էր անում, երկինքը բացվեց,

    Եվ Սուրբ Հոգին մարմնավոր տեսիլքով աղավնու պես իջավ նրա վրա. Եվ երկնքից ձայն եղավ, որ ասում էր. Դու ես իմ սիրելի Որդին, ես քեզ հավանեցի։

    Եվ Ինքը՝ Հիսուս սկսած էր երեսուն տարեկանի չափ լինել, որ ինչպես կարծվում էր, Հովսեփի որդին էր...

    Ղուկաս 3.21-23

    Այս իրադարձությունով նշանավորվեց Հիսուսի ծառայության սկիզբը: Հիսուսի մասին ոչ ոք չգիտեր մինչև Նրա՝ երեսուն տարեկան դառնալը: Հիսուս սկսեց քարոզել, սովորեցնել ու բժշկել այն պահից սկսած, երբ Սուրբ Հոգին (օծությունը) իջավ Նրա վրա:

    Դուք պետք է օծված լինեք, որովհետև նույնիսկ առաքյալներին էր ասվել, որ նրանք պետք է սպասեին Սուրբ Հոգուն, և հետո միայն սկսեին իրենց ծառայությունը:

    Եվ նրանց՝ միասին ժողովված ժամանակ, պատվեր էր տալիս նրանց Երուսաղեմից չհեռանալ, այլ սպասել Հոր ավետիքին, որ, ասաց, ինձանից լսեցիք։

    Գործք 1.4

    Ի՞նչ եք կարծում՝ ինչպիսի՞ն կլինի ձեր ծառայությունն առանց Սուրբ Հոգու: Նույնիսկ մեծ առաքյալները, որոնք քայլում էին Հիսուսի հետ, կարիք ունեին օծություն ստանալու, որպեսզի ծառայություն սկսեին:

    Դուք պետք է օծված լինեք, որովհետև Եղիսեի նման մեծ մարգարեները օծություն էին խնդրում, երբ նրանց ինչ-որ բան խնդրելու հնարավորություն էր տրվում:

    Եղիսեն գիտակցում էր, որ ծառայությունը իրագործել կարելի է միայն օծության միջոցով: Երբ Եղիան նրան հարցրեց, թե ինչ կցանկանար, նա ասաց, որ օծության կրկնակի չափաբաժին էր ուզում:

    Եվ եղավ երբ որ նրանք անցնում էին, Եղիան ասաց Եղիսեին. Խնդրիր՝ ինչ անեմ քեզ, քանի որ քեզանից չեմ վեր առնված։ Եվ Եղիսեն ասաց. Թող քո հոգին կրկնապատիկ լինի ինձ վրա։

    Դ Թագավորաց 2.9

    Նա կարող էր շատ բաներ խնդրել: Նա կարող էր խնդրել Եղիայի հռչակը, Եղիայի փողերը, Եղիայի ունեցվածքը, Եղիայի ավտոմեքենան կամ նույնիսկ Եղիայի կնոջը: Բայց տարիներ շարունակ Եղիայի հետ լինելով՝ Եղիսեն գիտեր, թե ո՛րն էր նրա ծառայության հաջողության գաղտնիքը: Նա գիտեր, որ ամեն ինչ օծությունից էր կախված, ուստի և խնդրեց դա՝ կրկնակի անգամ շատ: Ինչո՞ւ եք դուք այլ բաներ փնտրում, եթե մեծ մարգարեները օծություն էին փնտրում:

    Դուք պետք է օծված լինեք, որովհետև Սավուղ թագավորը «ուրիշ մարդ» չդարձավ, մինչև չօծվեց:

    Սավուղը հասարակ մարդուց վերածվեց թագավորի, երբ նրան օծեցին: Նմանապես, երբ օծվեք, դուք Աստծո արքայության մեջ իշխանություն ունեցող մարդ կդառնաք (թագավոր):

    Մարդկանց վերահսկելու և նրանց վրա ազդեցություն ունենալու համար դուք կարող եք այլ մեթոդներ կիրառել, բայց առանց օծության երբեք չեք դառնա իշխանություն ունեցող անձ: Սուրբ Հոգու օծությունը ձեզ ուրիշ մարդ կդարձնի:

    Եվ Սամուելն առավ յուղի շիշը, և նրա գլխի վրա ածեց, և նրան համբուրեց և ասաց. Ահա Տերը քեզ իր ժառանգության վրա իշխան օծեց։

    Ա Թագավորաց 10.1

    Եվ քեզ վրա կգա Տիրոջ հոգին, և նրանց հետ մարգարեություն կանես, և ԴՈՒ ԿՓՈԽՎԵՍ ՈՒՐԻՇ ՄԱՐԴ ԿԴԱՌՆԱՍ։

    Ա Թագավորաց 10.6

    Դուք պետք է օծված լինեք, որովհետև Դավիթ թագավորը՝ օծված սաղմոսերգուն և Աստվածաշնչի գրքերի հեղինակներից մեկն իր բոլոր օրհնությունները վերագրում էր սուրբ օծությանը:

    Իր կյանքի գրեթե բոլոր ոլորտներում Դավիթն օծության ազդեցությունն էր տեսնում: Իսկապես, հոգևոր մարդիկ ճանաչում են օծության հզոր ազդեցությունը իրենց կյանքի տարբեր ոլորտներում:

    Ութսունիններորդ սաղմոսը Դավիթ թագավորի ամենագեղեցիկ սաղմոսներից մեկն է: Այդ սաղմոսի մեջ նա նկարագրում է օծության հզոր ազդեցությունն իր կյանքում: Նա ասում էր, որ օգնությունը, ուժը, հաստատվելը, մեծարումն ու իշխանությունը բխում են օծությունից:

    Եթե օծյալ սաղմոսերգուն այս բոլոր բաները համարում էր օծութան արդյունք, ինչպե՞ս եք դուք պատրաստվում ունենալ այս ամենն առանց օծության: Կարո՞ղ եք մեղադրել Դավիթ թագավորին այն բանի համար, որ նա խնդրում էր Տիրոջը. «Սուրբ Հոգին ինձնից մի՛ վերցրու»:

    Դեն մի՛ գցիր ինձ քո երեսից, և քո սուրբ հոգին մի՛ վեր առնիր ինձանից։

    Սաղմոսներ 51.11

    Սուրբ Հոգին (օծությունը) նրա համար ամենաթանկն էր:

    Օծությունը էական նշանակություն ունի, որովհետև Մովսեսը հրաժարվեց ծառայությունը շարունակել առանց օծության:

    Եթե նույնիսկ Մովսեսը քայլ անգամ չէր անում առանց օծության, որտեղի՞ց ձեզ այդ վստահությունը, որ ծառայությունը կիրագործեք առանց օծության:

    Ելից գրքում մենք տեսնում ենք, թե ինչպես էր Մովսեսը պատրաստ հրաժարվել ծառայությունից, եթե Աստված Իր զորությունն ու օծությունը վերցներ նրանից:

    Երբ Մովսեսը խոսում էր Աստծո երեսի մասին, նա ի նկատի ուներ Աստծո զորությունն ու օծությունը:

    Եվ Մովսեսն ասաց նրան. Եթե Քո երեսը մեզ հետ չգնա, մեզ այս տեղից մի հանիր։ Եվ ինչո՞վ պիտի գիտացվի, թե շնորհք գտա Քո առաջին ես և Քո ժողովուրդը. չէ՞ որ Քո՝ մեզ հետ գնալով. Եվ այսպես ես և Քո ժողովուրդը երկրի երեսի վրա եղած բոլոր ժողովուրդներին կգերազանցենք։

    Եվ Եհովան ասաց Մովսեսին. Այս բանն էլ կանեմ որ ասացիր, որովհետև իմ առաջ շնորհք գտար. Եվ ես քեզ ճանաչում եմ քո անունով։ Եվ նա ասաց. Աղաչում եմ՝ քո փառքը ցույց տուր ինձ։ Եվ Եհովան ասաց. Իմ բոլոր բարությունը քո առջևից պիտի անցկացնեմ, և Եհովայի անունը քո առաջին պիտի կանչեմ, և որին որ ողորմեմ՝ կողորմեմ, և որի վրա որ գթամ՝ կգթամ։

    Ելից 33.15-19

    Գլուխ 2

    Տասնհինգ հզոր հետևանք, որ օծությունը կբերի ձեր ծառայության մեջ

    Այն ժամանակ տեսիլքով խոսեցիր քո սուրբի հետ. Եվ ասացիր՝ Օգնություն դրի զորավորի վրա. բարձրացրի ընտրվածին ժողովրդի միջից։

    Իմ Դավիթ ծառային գտա, ԻՄ ՍՈՒՐԲ ՅՈՒՂՈՎ ՕԾԵՑԻ ՆՐԱՆ.

    Որ իմ ձեռքը կհաստատի նրան, և բազուկս կզորացնի նրան։

    Սաղմոսներ 89.19-21

    Հին Կտակարանի ամենագեղեցիկ սաղմոսներից մեկում Դավիթ թագավորը երգում է այն օրհնությունների մասին, որոնք նա ստացել էրօծված լինելու շնորհիվ:

    Իմ փորձառությունից ելնելով՝ կարող եմ ասել, որ քչերն են իրենց օրհնությունները կապում այդ օրհնությունների իրական աղբյուրի հետ: Նրանք չգիտեն, թե որտեղից և ինչպես են հասել այնտեղ, որտեղ գտնվում են, և ձեռք բերել այն ամենն, ինչ ունեն: Հաճախ հենց սա է անշնորհակալ և ապստամբ դառնալու պատճառը: Ես կարծում եմ, որ երկար մտածելն ու բոլոր օրհնությունների աղբյուրը ճանաչել կարողանալը շատ կարևոր հատկանիշ է:

    Հրաշալի է, երբ կարդում ես, թե ինչպես է Դավիթն իր բոլոր առավելությունները վերագրում օծությանը: Նա օծությանը վերաբերվում էր իբրև գանձի և իրեն հաճախ անվանում էր «Տիրոջ օծյալ»:

    Թո՛ղ Աստված բաց անի ձեր աչքերը, որպեսզի տեսնեք Նրա օծության արժեքը ձեր կյանքում և ծառայության մեջ:

    Ես հավատում եմ, որ եթե ավելի շատ ծառայողներ կարողանային տեսնել, թե ինչպիսի ազդեցություն է ունեցել օծությունը, նրանք կփափագեին և կփնտրեին դա ամեն ինչից առավել: Եթե օծությունն այդպիսի ազդեցություն ուներ Դավթի կյանքում, պետք է ակնկալեք, որ այն նույնպիսի ազդեցություն կունենա նաև ձեր կյանքում և ծառայության մեջ:

    Օծության շնորհիվ դուք կյանքում և ծառայության մեջ գերբնական աջակցություն կստանաք:

    Դավիթը զգում էր, որ թագավորի իր ծառայությունը մեծ աջակցություն էր ստանում օծության շնորհիվ: Նա ասում էր.

    ...Օգնություն դրի զորավորի վրա...

    Սաղմոսներ 89.19բ

    Օծության շնորհիվ դուք կհասնեք ծառայության բարձունքներին:

    Դավիթն իր բարձրանալը համարում էր օծության արդյունք:

    ...Բարձրացրի ընտրվածին ժողովրդի միջից։

    Սաղմոսներ 89.19գ

    Օծությունը ձեզ կհաստատի ծառայության մեջ:

    Աստծո կողմից հաստատված եկեղեցին ակնհայտորեն տարբերվում է այն եկեղեցիներից, որոնք Նրա կողմից չեն հիմնվել: Դավիթ թագավորը օծության շնորհիվ էր, որ հաստատվեց:

    Իմ Դավիթ ծառային գտա, իմ սուրբ յուղով օծեցի նրան.

    Որ իմ ձեռքը կհաստատի նրան..։

    Սաղմոսներ 89.20-21

    Օծությունը զորություն կհաղորդի ձեր ծառայությանը:

    Ծառայողները հաճախ թույլ են աղոթքների և ծառայության մեջ: Այս դեպքում պարզապես բացակայում են ազատագրման զորությունն ու մարդկանց կյանքերը փոխելու ուժը: Օծությունը ձեր կյանքից և ծառայությունից կհեռացնի ամեն տեսակի թուլություն: Դավիթ թագավորը զգում էր, որ օծության շնորհիվ ինքն ավելի էր ուժեղանում: Դավիթն ասում էր.

    ...Բազուկս կզորացնի նրան։

    Սաղմոսներ 89.21

    Օծությունը ձեզ կպաշտպանի խաբված լինելուց:

    Խաբված լինելը համաճարակի պես ծառայությունները կործանող չարիք է: Ծառայության մեջ խաբված լինելը վերաճում է կուրության և կեղծավորության: Փորձառու ծառայողներից շատերը չեն նկատում իրենց

    Enjoying the preview?
    Page 1 of 1