Discover millions of ebooks, audiobooks, and so much more with a free trial

Only $11.99/month after trial. Cancel anytime.

ԼՈՒՅՍԻ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ
ԼՈՒՅՍԻ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ
ԼՈՒՅՍԻ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ
Ebook288 pages47 minutes

ԼՈՒՅՍԻ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

Rating: 0 out of 5 stars

()

Read preview

About this ebook

Delve into the soul-stirring verses of "ԼՈՒՅՍԻ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ," a captivating poetry collection that bares the essence of human emotions. Through eloquent metaphors and heartfelt imagery, each poem unveils a tapestry of love, longing, resilience, and self-discovery. With every turn of the page, readers will be swept away by the raw vulnerability and

LanguageՀայերեն լեզու
Release dateJul 1, 2023
ISBN9781088225837
ԼՈՒՅՍԻ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

Related to ԼՈՒՅՍԻ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

Related ebooks

Reviews for ԼՈՒՅՍԻ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

Rating: 0 out of 5 stars
0 ratings

0 ratings0 reviews

What did you think?

Tap to rate

Review must be at least 10 words

    Book preview

    ԼՈՒՅՍԻ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ - Hratchya Hayents

    1

    Համբուրեմ ձեռքերդ

    Ինձ միշտ շոյելու համար,

    Աչերդ համբուրեմ,

    Որ տեսել են միշտ

    Լավն ու բարին:

    Բայց հոգիդ, հոգիդ.

    Ինչպե՞ս համբուրեմ,

    Որ աղոթում էր լուռ,

    Աղոթում է միշտ

    Իմ` խենթիս համար։

    Մա՛յր …

    2

    Մեր տան պարտեզում

    Չէի գալու, չէի ուզում,

    Որ չտեսնեմ քեզ տխրահույզ:

    Գուցե այսօրը այն օրն է, որ

    Պետք է նայել քեզ հեռվից,

    Միայն հեռվից ...

    Հրա´շք իմ:

    Ինչպես արփին օվկիանի մեջ մայրամուտին անցանկալի

    Կիսով խրված ու դեռ քաշում- քաշում նրան

    Համառորեն, որ ընկղմվի մինչև հատակ.

    - Սա´ է կյանքը ...

    Հրա´շք իմ:

    Ինչպես աստղերն ամառվա կեսգիշերային

    Երկնքում պարզ` ցրված ազատ, կայտառ`

    Թագադրում են գագաթները զգոն սարերի.

    - Սա´ է կյանքը ...

    Հրա´շք իմ:

    Մոտիկ - հեռու այն սիրո պես,

    Որ կոչվում է անկատա´ր երազանք,

    Կամ Սիս ու Մասիս,

    Կամ << Լանջեր Մարջան >>,

    Կամ խաղաղ աշխարհ.

    - Սա´ է կյանքը ...

    Մի մեղադրիր թե հագնում եմ միշտ սև`

    Դեռ չեմ հասցրել թաղել վերջին իմ անթաղին:

    Մի´ մեղադրիր, որ չեմ խոսում,

    Երբ որ պետք է,

    Եվ խոսում եմ, երբ որ պետք չէ:

    Քանզի սրանց պետքերը

    Պե´տք չեն ինձ բնա´վ,

    Քանզի սրանց պետքերը

    Տո´ւն են քանդում, օջախ մարո´ւմ...

    Քանզի շատ բան պե´տք չէ

    Մարդ լինելու համար`

    Միայն գութ ու խիղճ

    Եվ ուրի´շ ոչինչ …

    Համբուրի´ր հոգիս քամված,

    Չէ՞ որ համբույրով մայրական

    Անցնում է ամեն ցավ, բուժվում ամեն վերք,

    Երբ մեծանամ գուցե,

    Կմոռանամ գուցե:

    Խենթացել է մանչդ նորեն,

    Ոչ թե գինուց` թունդ, ցանկալի,

    Այլ անցանկալի գարշանքներից,

    Որ պատել են չորս բոլորս`

    Հպարտ, գոռոզ, երդումով սուտ

    Ու ճառերով աննպատակ,

    Արտաթորանքն երեսնիվար դեռ նոր լքած

    Գաղջ դեմքերով, սառն հայացքով գթազրկված,

    Մութ իղձերով պոռնկածին,

    Քմծիծաղով լիրբ ու էժան,

    Հետույքասողունի վարդապետությամբ

    Իրենց նրբին.

    - Սա´ է կյանքը:

    Հոգնել եմ ես, հոգնել ...

    Ձեռնադատարկ ծնկի եկած քո առաջ.

    Ու գլուխս քո գրկում` շոյե նորեն,

    Առաջվա պես, թող խաղաղվի հոգիս դաղված:

    Անկարող եմ փոխհատուցել քո տվածը,

    Մայրակա´ն սեր,

    Երկտարեցիս, եռտարեցիս, հարտարեցիս

    Կյանք-դպրոցում.

    Անարժանս, անուղղելիս

    Ու թոթովս, և կակազս անբուժելի

    Պատժված եմ, պապանձված եմ։

    Սակավացել են, անէացել են

    Բառերը բոլոր հավատքիս պես,

    Մայրակա´ն սեր …

    Ո՞ր բառերը,

    Ի՞նչ գույները, հնչյունները համազոր են ու

    Համարժեք ու արժա´նի գովքիդ համար,

    Քանզի, ի սկզբանե Սերն էր.

    Հետո´ վտիտ բառ ու բանը...

    Աստղերի փնջեր ճամփիդ փռեմ,

    Արևներով թագդ հյուսեմ,

    Քամիներից գահդ ձուլեմ,

    Մինուճարս` մատաղ լինեմ,

    Կյանքս տամ քեզ`

    Չնչի´ն ոչի՜ նչ է այն։

    Մայրակա´ն սեր.

    -Սա´ է կյանքը...

    Դու հայուհի եղար և հա´յր`

    Հայ մայր, հայր մեր`

    Հրա´շք իմ մայր,

    Ամեն:

    3

    Ապրել է պետք

    Իսկ թե հանկարծ օդը սպառվի

    Ու դառնա պահն անդառնալի,

    Ինչպե՞ս մտնեմ հավերժություն`

    Դեռ քեզ չօգնած, քեզ չհոգած,

    Քեզնից երբեք չհագեցած...

    Ինչպե՞ս մտնեմ հավերժություն:

    Իմ ինքնության միակ հենքը,

    Իմ պապերի սուրբ վաստակը,

    Սիրուս սերը, սեր-կարոտը:

    ... Անպատասխան։

    Ինչպե՞ս մտնեմ հավերժություն:

    Երբ զամբյուղդ առատ-լեցուն`

    Փչանում է բերքդ հաճախ,

    Բայց բալեքդ սոված քնում.

    Ինչպե՞ս մտնեմ հավերժություն:

    Երբ որդիքդ անձայն խեղդվում

    Սփույռք օվկիանում մոտիկ- հեռու`

    Աննպատակ ու կարեվեր.

    Ինչպե՞ս մտնեմ հավերժություն:

    Հրամաններ հյուսիսներից,

    Հրամաններ արևմուտքից`

    Դարձնում են քեզ կամակատար,

    Հազարամյա աղուհացիդ

    Փորձում քսել ժանգ ու թարախ.

    Ինչպե՞ս մտնեմ հավերժություն:

    Քո պատվասեր ու սիրակրոն

    Կույս մայրերիդ մի նոր սեր ու

    Մայրություն են դասավանդում.

    Ինչպե՞ս մտնեմ հավերժություն:

    Մութ ուժերը խումբ-խումբ ժողվել

    Խաղալիք են քեզ դարձրել,

    Ոչ` մանկական, որ բարի է,

    Նաև բուժիչ, այլ խաղալիք

    Ահարկելո´ւ, շահարկելո´ւ.

    Ինչպե՞ս մտնեմ հավերժություն:

    Նայի´ր ծերիդ ու ավագիդ`

    Ողբա´ գալիք ապագայիդ.

    Ինչպե՞ս, ինչպե՞ս մտնեմ հավերժություն:

    4

    Գուցե ոչինչս

    Ու կակազս,

    Որ կակազում եմ

    Մեկ բառի վրա,

    Մեկ բառի համար`

    Կարծես նոր եմ սերտում

    Անունը քո´,

    Թե քո մահվան վախից եմ

    Կակազում այպես ․․․

    Թափառող հոգիս`

    Վայրի ու ըմբոստ,

    Անկարող դարձավ

    Ցավերիդ համար։

    Քո նմանը չկա`

    Տիեզերական է սերդ։

    Իսկ իմ նմանին`

    Միայն թափառում,

    Պատիժ ցկյանս ․․․

    Պաչ չարած կյանքում`

    Սեր դասավանդողներ,

    Հայրենիք չապրած`

    Կարոտ ու փառք գովերգողներ։

    Վասն հայրենյաց`

    Ճառ-կենացներով,

    Աղվոր-գեղեցիկ

    Գնահատումով,

    Կուսակցաքենով`

    Մեկ լումա ևս,

    Մեկ լումա ավելի

    Մեկ լումա առաջ։

    Երկթեմանի սո´ւտ կրոնով,

    Երկփեղկված չքնա´ղ լեզվով,

    Կիսամեռ սփյուռքով,

    Մեռնող կարոտով

    Ու մինչև երբ տղա´ք,

    Մինչև երբ տղե´ք։

    Դատապարտելը հեշտ է ու դյուրին

    Քան դատելը…

    Բացվի´ր, տիեզե´րք,

    Պատռիր շերտերդ,

    Դատի´ր սիրասուն,

    Դատի´ր մեր տեղը։

    Գիտեմ`

    Ոչ թե չես կարող,

    Ոչ թե չես ուզում դատել,

    Այլ պատվաբեր չէ

    Նախընտրյալին` առաջնեկին.

    Չէ որ նա է ժառանգը քո Էության,

    Միակ պաշտպանը լույսիդ անստվեր։

    Enjoying the preview?
    Page 1 of 1