Discover millions of ebooks, audiobooks, and so much more with a free trial

Only $11.99/month after trial. Cancel anytime.

Օծության քաղցր ազդեցությունները
Օծության քաղցր ազդեցությունները
Օծության քաղցր ազդեցությունները
Ebook180 pages1 hour

Օծության քաղցր ազդեցությունները

Rating: 5 out of 5 stars

5/5

()

Read preview

About this ebook

Որպես քրիստոնյայի, ձեր կյանքի վրա ամենամեծ եւ ամենաքաղցր ազդեցությունը պետք է լինի Սուրբ Հոգին: Այս գիրքը ձեզ հնարավորություն է տալիս հասկանալու, թե ձեր բնավորությունը, ձեր խիղճը, ձեր ստեղծարարությունը եւ նույնիսկ սուրբ լինելու ունակությունն ինչպես են կրում Սուրբ Հոգու ներգործությունը:
Դագ Հյուարդ-Միլզի այս ֆենոմենալ գրքի միջոցով դուք պետք է թույլ տաք, որ Սուրբ Հոգին ներգործի ձեր կյանքի վրա, ոգեշնչի եւ ընդմիշտ փոխի ձեր կյանքը:

LanguageՀայերեն լեզու
Release dateAug 1, 2018
ISBN9781641352277
Օծության քաղցր ազդեցությունները
Author

Dag Heward-Mills

Bishop Dag Heward-Mills is a medical doctor by profession and the founder of the United Denominations Originating from the Lighthouse Group of Churches (UD-OLGC). The UD-OLGC comprises over three thousand churches pastored by seasoned ministers, groomed and trained in-house. Bishop Dag Heward-Mills oversees this charismatic group of denominations, which operates in over 90 different countries in Africa, Asia, Europe, the Caribbean, Australia, and North and South America. With a ministry spanning over thirty years, Dag Heward-Mills has authored several books with bestsellers including ‘The Art of Leadership’, ‘Loyalty and Disloyalty’, and ‘The Mega Church’. He is considered to be the largest publishing author in Africa, having had his books translated into over 52 languages with more than 40 million copies in print.

Related to Օծության քաղցր ազդեցությունները

Related ebooks

Reviews for Օծության քաղցր ազդեցությունները

Rating: 5 out of 5 stars
5/5

1 rating0 reviews

What did you think?

Tap to rate

Review must be at least 10 words

    Book preview

    Օծության քաղցր ազդեցությունները - Dag Heward-Mills

    Մի ուրիշ առակ խոսեց նրանց. Երկնքի արքայությունը նման է խմորի՝ որ մի կին առավ՝ և երեք չափ ալյուրի մեջ թաքցրեց մինչեւ որ բոլորը խմորվեց։

    Մատթեոս 13.33

    Թթխմորն ունենում է չերևացող, անտեսանելի ազդեցություն խմորի վրա, այն ընդարձակում, բարձրացնում և ավելի թեթև է դարձնում այն: Հիսուս Քրիստոսը մեզ սովորեցում էր, որ Երկնքի արքայությունը նույնպես ենթակա է թաքնված ազդեցությունների, որոնք ազդում են ամեն ինչի վրա: Թթխմորի ազդեցությունը խմորի վրա և՛ իրական է և՛ զարմանալի: Սակայն թթխմորն անտեսանելի է, երբ այն գործում է հզոր կերպով: Անտեսանելի ազդեցություններն իրական են: Անտեսանելի ազդեցությունները բարի են կամ չար: Ամենամեծ լավ և անտեսանելի ազդեցությունը քրիստոնյայի կյանքում Սուրբ Հոգին է, և այս գիրքը այդ անտեսանելի, բայց իրական ազդեցության մասին է: Սուրբ Հոգու քաղցր ազդեցությունները:

    Այս գիրքը պարզապես այն տարբեր  բնագավառների թվարկումն է, որոնցում մենք կարող ենք ակնկալել Սուրբ Հոգու ազդեցությունը: Մենք պետք է շատ ուշադիր լինենք և աղոթենք դրա համար: Սուրբ Հոգու ազդեցությունը էական է: Դա մեր գոյատևելու համար ամենակարևոր բանն է:

    Ի՞նչն է ադում ձեզ վրա: Լինելով ծառայող՝ ի՞նչն է ազդում ձեզ վրա: Ինչն է առաջնորդում ձեզ և ստիպում անել այն ամենն, ինչ անում եք: Արդյոք դուք բարո՞ւ, թե՞ չարի աղդեցության տակ եք:

    Գոյություն ունեն երեք անտեսանելի չար ազդեցություններ, որոնք քրիստոնյաների կողմից մեծապես անհայտ են և սխալ հասկացված: Քրիստոնյաների վրա եղած առաջին անտեսանելի չար  ադեցությունը դևերն են: Երկրորդ անտեսանելի աղդեցությունը քրիստոնյաների վրա աշխարհն է, կամ ՝ երկիրը: Երրորդ անտեսանելի ադեցությունը մեր գայություններն են: Երբ մարդիկ Սուրբ Հոգու ազդեցությաքն տակ չեն, ապա նրանք այս երեք ադեցություններից մեկի տակ են: Այսպիսով՝ նրանք կա՛մ երկրավոր են, կա՛մ զգայական, կա՛մ՝ դիվական:

    Երբ Պողոս առաքյալը գրում էր գաղատացիներին, նա գուշացնում էր անտեսանելի և տարածված ազդեցությունների մասին, որոնք ազդում էին եկեղեցու վրա: Նա այդ ազդեցություններն անվանում էր թթխմոր: Պողոսը բացատրում էր թթխմորի ազդեցությունները: Նա ասում էր, որ թթխմորը համոզմունքների մի տեսակ է: Այս անտեսանելի ազդեցությունն այնքան ուժեղ էր, որ այն կարող էր խոչընդոտել քրիստոնյային նրա ծառայության մեջ: Սուրբ Գրքում գրված է. ‹‹Լավ էիք վազում,  ձեզ ո՞վ ետ կանգնեցրեց՝ որ չհնազանդվեք ճշմարտությանը։ Այդ համոզումը նրանից չէ, որ կանչեց ձեզ։ Մի քիչ խմորը բոլոր զանգվածը խմորեցնում է››: (Գաղատացիս 5.7-9):

    Այս գիրքը Սուրբ Հոգու քաղցր ազդեցությունների մասին է: Այն ձեզ համար կբացահայտի ձեր կյանքի այն տարբեր բնագավառները, որոնք կարող են ենթարկվել Սուրբ Հոգու ազդեցությանը: Երբ Աստված խոսի ձեզ հետ այս գրքի միջոցով, դուք կբացեք ինքներդ ձեզ Սուրբ Հոգու առջև: Դուք և՛ կակնկալեք և՛ թույլ կտաք, որ Սուրբ Հոգին ազդեցություն ունենա ձեր կյանքի տարբեր բնագավառների վրա:

    Գլուխ 2

    Երեք չար ազդեցությունները

    Այս իմաստությունը վերևից իջած չէ, այլ երկրավոր, շնչավոր եւ դիվական։

    Հակոբոս 3.15

    Սուրբ Հոգու քաղցր ազդեցության գլխավոր նպատակը ձեզ հոգևոր մարդ դարձնելն է: Նոր կտակարանը հարգանքով է խոսում հոգևոր մարդկանց մասին: Հոգևոր մարդիկ եկեղեցում ամենակարևոր մարդիկ են: Բայց յուրաքանչյուր մարդ ունի ընտրության չորս հնարավորություն: Նա կարող է լինել աշխարհիկ, զգայական, դիվական կամ՝ հոգևոր:

    Գործարարները կարևոր են գործարարության աշխարհում: Բժիշկները կարևոր են բժշկության աշխարհում, իսկ եկեղեցում հոգևոր մարդիկ են կարևորը: Պողոս առաքյալն իր գրվածքներն ուղղում էր հոգևոր մարդկանց, քանի որ գիտեր, որ միայն հոգևոր մարդիկ կկարողանան իմանալ, թե արդյոք այն ամենն, ինչ նա ասում էր Աստծուց էր, թե՝ ոչ: ‹‹ Բայց եթե մեկը կարծի՝ թէ նա մարգարե է կամ ՀՈԳԵՎՈՐ, թող գիտենա ինչ որ գրեցի ձեզ, որ Տիրոջ պատվիրաններն են››։ (Ա Կորնթացիս 14. 37):

    Դուք պետք է նպատակ ունենաք լինել հոգևոր մարդ, ով ապրում է Սուրբ Հոգու ազդեցության տակ: Սուրբ Հոգու քաղցր ազդեցությունները ձեզ կդարձնեն հոգևոր մարդ: Մյուս կողմից, եթե դուք չապրեք Սուրբ Հոգու ազդեցության տակ, ապա դուք անկասկած կընկնեք մեկուրիշ ազդեցության տակ:

    Երկրավոր, գայական կամ դիվական

    Դուք կլինեք երկրավոր, զգայական կամ դիվական ազդեցության տակ: Դժվար չէ տարբերակել երկրավոր, զգայական կամ դիվական մարդուն: Մենք ամեն ժամանակ տեսնում ենք նրանց: Հոգևոր լինելու փոխարեն՝ շատ քրիստոնյաներ երկրավոր, զգայական կամ դիվական են:

    Ինչպիսի՞ն է զգայական մարդը

    Զգայական մարդը առաջնորդվում է իր զգայարաններով և զգամունքներով: Նա հետևում է իր ցանկություններին և ցանկաած բանի, որն իրեն դուր է գալիս: Զգայական մարդը շատ է ուտում, խմում, քնում, շատ է  ունենում սեռական հարաբերություն և ներգրավվում ցանկացած տեսակի հաճույքների մեջ, որոնք հասանելի են: Շատ երիտասարդներ իրենց կյանքն սկսում են հետևելով իրենց զգայություններին: Ակումբները, գիշերային ակումբները և երեկույթները լիքն են մարդկանցով, ովքեր պարում են և հետևում իրենց գայարաններին՝ հասնելով դրա վերջնական ազդեցությանը: Թմրադեղերով զբաղվողները և օգտագործողները մարդիկ են, ովքեր հետևում են իրենց զգայարաններին՝ հասնելով իրենց սեփական կործանմանը:

    Զգայական մարդը պայքարում է Աստծուն ճանաչելու համար, քանի որ հեշտ չէ ճանաչել մեկին, ում չես կարող տեսնել:

    Զգայական մարդը պայքարում է Աստծուն ճանաչելու համար, քանի որ հեշտ չէ ճանաչել մեկին, ով ֆիզիկական չէ: Աստված հոգի է:

    Զգայական մարդը պայքարում է Աստծուն ճանաչելու համար, քանի որ հեշտ չէ ճանաչել մեկին, ով չի պատասխանում հարցերին և չի խոսում:

    Զգայական մարդը պայքարում է Աստծուն ճանաչելու համար, քանի որ հեշտ չէ ճանաչել մեկին ներկայացուցչի միջոցով:

    Զգայական մարդը պայքարում է Աստծուն ճանաչելու համար, քանի որ հեշտ չէ պատկերացնել, թե ինչպիսին է ինչ-որ մեկը, երբ նա քեզանից շատ տարբեր է:

    Զգայական մարդը պայքարում է Աստծուն ճանաչելու համար, քանի որ հեշտ չէ ճանաչել մեկին, ում չես կարողանում զգալ:

    Զգայական մարդը պայքարում է Աստծուն ճանաչելու համար, քանի որ հեշտ չէ ճանաչել մեկին, ում ձայնը չես կարողանում լսել:

    Զգայական մարդը պայքարում է Աստծուն ճանաչելու համար, քանի որ հեշտ չէ ճանաչել մեկին, ում երբեք չես հանդիպել:

    Զգայական մարդը պայքարում է Աստծուն ճանաչելու համար, քանի որ հեշտ չէ ճանաչել մեկին, ով առեղծվածային է:

    Ինչպիսի՞ն է երկրավոր մարդը

    Երկրավոր մարդը ունի իր տեսակետները՝ հաստատված այս երկրի վրա: Շատ զգայական մարդիկ փոխակերպվում են այն բանին, ինչն իրենց կարծիքով մարդու ավելի լավ տարբերակն է: Այս զգայական մտքով մարդիկ պարապես փոխվում են երկրավոր մտքով մարդու: Երկրավոր մարդը դրախտի ու դժոխքի մասին: Նա իր երկրային կյանքից այն կողմ կյանք չի տեսնում: Նրա բոլոր նպատակները և ձգտումները բացահայտում են նրա կարճատեսությունը և կուրությունը հավիտենական բաների նկատմամբ: Այսպիսի մարդիկ գաղափար չունեն դատաստանի մասին. այն, որ իրենց արարքները բերվելու են լույսի ներքո, և որ իրենք գին են վճարելու իրենց մեղքերի համար:

    Բազմաթիվ պարկեշտ տեսք ունեցող նախագահներ և վարչապետեր, ովքեր սովորել են Օքսֆորդում, Քեմբրիջում, Հարվարդում և այլուր, մի ժամանակ վարել են վայրի կյանք երիտասարդ տարիքում՝ անդադար օգտագործելով թմրադեղեր, խմելով և ծխելով: Նրանք պարապես զգայական մարդուց փոխվել են և դարձել երկրավոր: Նրանք կարող են արժանապատիվ տեսք ունենալ և հեռու թվալ իրենց գայական օրերից: Բայց ես ձեզ ասում եմ, որ նրանցից շատերը ավելի երկրավոր են, քան՝ գայական, առանց հավիտենական արժեքների:

    Որպես քրիստոնյա ձեր նպատակը պետք է լինի հոգևոր մարդ դառնալը: Դուք չպետք է լինեք երկրավոր, զգայական կամ՝ դիվական:

    Ինչպիսի՞ն է դիվական մարդը

    Դիվական է այն մարդը, ով գտնվում է չար ոգիների ուժեղ ադեցության տակ: Բոլոր անհավատները չար ոգիների ադեցության տակ են: Սակայն որոշ անհավատ մարդիկ խոսում և գործում են դիվական ոգիների նույնիսկ ավելի մեծ ազդեության տակ:

    Շատ մարդիկ դադարում են լինել զգայական և երկրավոր և սկսում են փնտրել կյանքի այլ իմաստներ: Դժբախտաբար նրանք գտնում

    Enjoying the preview?
    Page 1 of 1