Discover millions of ebooks, audiobooks, and so much more with a free trial

Only $11.99/month after trial. Cancel anytime.

Արմինեի սիրո համար [For the Love of Armine]
Արմինեի սիրո համար [For the Love of Armine]
Արմինեի սիրո համար [For the Love of Armine]
Ebook478 pages3 hours

Արմինեի սիրո համար [For the Love of Armine]

Rating: 0 out of 5 stars

()

Read preview

About this ebook

Անսպասելի սիրո պատմություն` հարավային հնդկական նահանգ Կեռալայում բնակվող երիտասարդի եւ Հայոց սփյուռքի դստեր միջեւ: Նրանց պատմությունը, միահյուսվելով հայ ժողովրդի ողբերգական պատմությանը, բացահայտում է հավատի ու սիրո կենսապահ ուժը: Արմինեի ու Կուրյակոսի (Կիրակոսի) պատմությունը, ներառելով երեք տասնամյակներ, գովերգում է դիմակայության ոգին եւ անկոտրում հույսը, որ հաղթահարում է ամենադաժան խոչընդոտները:

LanguageՀայերեն լեզու
Release dateApr 21, 2017
ISBN9781946593245
Արմինեի սիրո համար [For the Love of Armine]

Related to Արմինեի սիրո համար [For the Love of Armine]

Related ebooks

Reviews for Արմինեի սիրո համար [For the Love of Armine]

Rating: 0 out of 5 stars
0 ratings

0 ratings0 reviews

What did you think?

Tap to rate

Review must be at least 10 words

    Book preview

    Արմինեի սիրո համար [For the Love of Armine] - Abie Alexander

    Հիմնական գործող անձինք

    Բովանդակություն

    Հիմնական գործող անձինք

    Առաջին մաս

    Գլուխ 1  Հիասքանչ տեսիլք

    Գլուխ 2  Կանխազգացում

    Գլուխ 3  Նա ասաց. Բարև´

    Գլուխ 4  Կյանքի մեկ օր

    Գլուխ 5  Մահվան քարանձավը

    Գլուխ 6  Չնախատեսված զբոսախնջույք

    Գլուխ 7  Պատասխան քայլ

    Գլուխ 8  Ուղղափառն ու հերետիկոսը

    Գլուխ 9  Օտարազգին` Նոր Գառնիում

    Գլուխ 10  Տեր Սամվելն ու ընտանիքը

    Գլուխ 11  Արյունաշուշան

    Գլուխ 12  Յուրօրինակ կատեխիզիս

    Գլուխ13  Աշխատանքի փնտրտուք

    Գլուխ 14  Առաջին ուղևորությունը` միասին

    Գլուխ 15  Դժբախտ պատահար

    Գլուխ 16  Հիվանդանոցային դժոխքը

    Գլուխ 17  Դեղին ժապավեն

    Գլուխ 18  Երկու խոստովանություն և վերադարձ

    Գլուխ 19  Մուսոնների սկիզբը

    Գլուխ 20  Կրկնակի քննություն

    Գլուխ 21  Հույսերը շարունակում են անհետանալ

    Գլուխ 22  Օնամ և նավերի մրցումները

    Գլուխ 23  Քննության արդյունքները

    Գլուխ 24  Կապպան և կովերը

    Գլուխ 25  Մեծ քաղաք

    Գլուխ 26  Ճակատագրի կանչը

    Երկրորդ մաս

    Գլուխ 27  Պատահականությունը Դուբայում

    Գլուխ 28  Հանդիպում

    Գլուխ 29  Ազատագրում

    Գլուխ 30  Հաջորդ առավոտյան

    Գլուխ 31  Բացահայտում

    Գլուխ 32  Նեխլյուդովն ու Մասլովան

    Գլուխ 33  Մասիսի ներքո

    Բառարան

    Երախտիքի խոսք

    Առաջին մաս

    Երեսուն տարի առաջ`

    1975-ի տասերկու ամիսները

    Հաւատարիմ բարեկամը կեանքի դեղ է

    Սիրաք 6:16

    Գլուխ 1 Հիասքանչ տեսիլք

    Նա ապշած նայում էր աղբյուրի մյուս ափին հայտնված տեսիլքին: Ժամանակը, կարծես, կանգ էր առել: Պատանին այնքան լարված էր, որ, գրեթե, լսում էր կիրճի խորքում հոսող աղբյուրի յուրաքանչյուր կաթիլի մեղմ քրքիջը: 

    Ճերմակամաշկ կին ա՞յս հասարակածային անտառում: Հեծյալ` այս տարածքում, ուր ձիեր, գրեթե, չկա՞ն, - նա ակամա կասկածում էր ակնհայտ իրողությանը:

    Գուցե, սա երա՞զ է, - ներքուստ զարմանում էր նա:

    Բայց տեսիլքը չէր անհետանում՝ դարչնագույն նժույգ հեծած, արքայանման կեցվածքով, հայացքը հեռավորությանը հառած: Կեսօրյա արեգակի ճառագայթները շողում էին կնոջ հրագույն վարսերում` նրա ճերմակ մաշկին հաղորդելով ոսկեզօծ փայլ: Արծվանման կիսադեմքի ուրվագիծն ու թեթև, կիսաթափանց ճերմակ զգեստն էլ ավելի էին ընդգծում եթերային պատկերի հեքիաթայնությունը:

    Պատանու տեսած սակավաթիվ ճերմակամաշկ կանայք քրիստոնյա քարոզիչների տիկնայք էին, ովքեր մասնակցում էին Ուղղափառ քրիստոնյաների ամենամյա համաժողովին: Հանրահայտ համաժողովը սովորաբար տեղի էր ունենում Փամբա գետի ավազոտ հովտում` նախորդելով հարավ-արևմտյան մուսսոնի հեղեղներին, որոնք այդ ամբողջ տարածքը վերածում էին փրփրած, անծայրածիր, ալեկոծվող ծովի:

    Կյանք առած հունական կամ հռոմեական աստվածուհի է: Կամ էլ ինքը՝ Գվինեվերան, - մտորում էր նա:

    Միգուցե, սա պարզապես բանականության կատա՞կ է: Անգլիական գրականությու՞նն է կյանք առել: Միգուցե, երա՞զ է: Մինչև հացամրգի ծառի տակ ննջալը՝ նա կարդում էր Ջոն Քիթսի բալլադները, որոնք, կարծես, գերբնականորեն կյանք առան, և ահա` Անգութ գեղեցկուհին՝ նժույգը հեծած, փնտրում է իր ասպետին:

    Առանց հայացքն առեղծվածային հեծյալ օրիորդից կտրելու` նա ձեռքով շոշափեց շուրջը` փնտրելով Անգլիական պոեզիայի վեց դարերը դասագիրքը, որ ընթերցում էր մինչև ննջալը: Այն վայր էր սողացել իր անթև բաճկոնի և սարոնգատիպ լունգիից, երբ նա ննջել էր` հացամրգի ծառի արմատների վրա գլուխը դնելով:

    Նա երազ չէ: Նա իրական է, - թփրտում էր նրա միտքը, - միգուցե, նա արձա՞ն է:

    Միանգամից հասկացավ այդ վարկածի անհեթեթությունը: Նա ննջացել էր առավելագույնը տասհինգ րոպե: Այդ ժամանակ ո՞վ կարող էր առանց աղմկելու տեղափոխել ոսկե արքայադստերը, և, առավել ևս` նրա նժույգի արձանը, և տեղադրել այն Հնդկաստանի հարավում՝ կորած-մոլորած գյուղի շրջակայքում հոսող գետի ափին: Եվ ինչու՞: Դա անհեթեթություն էր:

    Այդ պահին լսվեց նժույգի մեղմ խրխիջն ու սմբակի անհանգիստ դոփյունը, և զեփյուռը քնքշորեն ալիքեց օրիորդի հուր-շագանակագույն վարսերն ու ճերմակ զգեստը:

    Ոչ, սա արձան չէ, - եզրակացրեց պատանին:

    Օրիորդը շրջվեց՝ հայացք նետելով նրա ուղղությամբ, և պատանին բնազդորեն սեղմվեց գետնին:

    Երանի ամարանթի թփերը թաքցնեն ինձ, - մտածեց նա:

    Մինչ նա հետևում էր՝ օրիորդն ինչ-որ բան շշնջաց նժույգին: Պատանին թեթևություն զգաց, երբ հասկացավ, որ վրիպեց օրիորդի հայացքից: Մեղմորեն սանձած նժույգը՝ շրջվեց և իր քայլերն ուղղեց դեպի խորքում հոսող գետը: Զառիթափ վայրէջքը ստիպում էր հեծյալ օրիորդին կողմից կողմ ճոճվել` հավասարակշռությունը պահպանելու համար, սակայն նա մի պահ իսկ չկորցրեց իր արքայական կեցվածքը: Քայլ առ քայլ նժույգն անհետանում էր տեսադաշտից` թաքնվելով ոլորան ափերի հետևում: Երիտասարդն արագ բարձրացավ թաքստոցից` հետևելու, թե ինչպես է առեղծվածային արքայադուստրն իր նժույգը վստահորեն ուղղում գետի ալիքների մեջ:

    Աստվա´ծ իմ, նա այս ափ է բարձրանում, - խուճապահար մտածեց պատանին:

    Այլ ճանապարհ չկար:

    Ձախ շրջվելով` օրիորդը կարող էր գնալ դեպի գյուղ տանող միակ խճուղին: Դեպի աջ սլացող գետը հոսում էր այնտեղ, ուր ոչ ոք չէր համարձակվում ոտք դնել` դեպի սարսափ հարուցող Մահվան քարանձավը, որն առջևում սփռվող քարե ժայռերի խորքում էր: Այդ սև հրաբխային ժայռաբեկորների աշտարակը, որ վեր էր խոյանում մի քանի հարյուր մետր բարձրությամբ, զուրկ էր շրջակա տարածքի փարթամ կանաչ բուսականությունից, ինչը Արևմտյան Գաթ լեռան լանջերից լվացած, գետի հոսանքի ուժով բերված պարարտ հողի և առատ մուսսոնային անձրևների հետևանքն էր: Զառիթափ ժայռաբեկորները, գրեթե, անհասանելի էին մագլցելու համար, նրանք, կարծես, բնության կերտած ամրոցներ լինեին` հետ պահելով ինչպես մարդկանց, այնպես էլ ամենամյա ավերիչ մուսսոնային ջրհեղեղներին:

    Արքայադուստրն ուներ միայն մեկ ճանապարհ` դեպի գետի մյուս ափ: Այս միտքը տագնապահարույց էր պատանու համար: Մինչ նժույգը ծարավն էր հագեցնում գետից՝ օրիորդի հայացքը սավառնում էր հանդիպակաց ափի մանգոյի և կոկոսի ծառերին, գետի երկու ափերից վեր սլացող բամբուկի մացառուտներին:

    Պատանին նայում էր, թե ինչպես օրիորդը սանձեց նժույգն ու ափ անցնելու փոխարեն՝ ուղևորվեց աջ, դեպի գետի ոլորաններում թաքնված Մահվան քարանձավը:

    Օտարազգի գեղեցկուհուն հանդիպելու սկզբնական տագնապը փոխարինվեց սթափեցնող սարսափով: Յուրաքանչյուր էակ, ով համարձակվում էր մուտք գործել Մահվան քարանձավը, հատկապես` կին, օրիորդ` պետք է, որ գերբնական էակ լիներ: Պատանին փշաքաղվեց:

    Նա հետևում էր նժույգի հանդարտ քայլքին, որը գետի ոչ խորը հատվածում էր, ուր ջրի մակարդակը, հազիվ թե, ծնկաչափի էր հասնում: Նա ապշած նայում էր, թե ինչպես նժույգի յուրաքանչյուր քայլը գետի հատակից տիղմը երես էր հանում, ներկում ջրի ջինջ հոսքը: Շուտով նժույգն ու հեծյալն անհետացան տեսադաշտից ոլորանի հետևում, ուր փակուղին տանում էր դեպի միակ անվերադարձ նշանակետը` Մահվան քարանձավը:

    Քարացած պատանին հայացքը չէր կտրում քարանձավը թաքցնող ոլորանից: Մեկ անվերջ թվացող րոպե անց նա սթափվեց, բարձրացրեց անգլիական պոեզիայի իր դասագիրքն ու գետնին սփռած մադրաս վերնաշապիկը: Նա ճանապարհ ընկավ դեպի տուն` սրտում վախ և անհավատություն:

    Հանկարծակի, նույնիսկ ինքնաբերաբար, նա խաչակնքվեց: Այդ ակամա մղումն այնքան անսպասելի էր, որ պատանին փորձեց սաստել ինքն իրեն: Այն օրվանից, երբ երկու տարի առաջ նա լքեց Ուղղափառ եկեղեցին, մեծագույն ցավ և ամոթանք պատճառելով իր տատին և պապին, ջանում էր որքան հնարավոր է հեռու լինել ուղղափառ հավատքի ցանկացած արտահայտումից, այդ թվում` խաչակնքվելուց: Այժմ նա ոչ թե, պարզապես, բողոքական էր, այլ խիստ աջակողմյան հիսունական:

    Երկչոտելով` նա ուղղվեց դեպի պապական տուն: Հեշտությամբ կտրեց կոկոսի, մանգոյի, սապոտայի, արեկա-ընկույզի թփուտները, ջանասիրաբար խնամված կակաոյի և հացամրգի ծառերը: Այգու ծայրին էր գտնվում առատությամբ աչք շոյող կանաչապատ բրնձի մի փոքր դաշտ: Յուրաքանչյուր քարը, ոլորանը ծանոթ էին, կարիք չկար զգուշությամբ հետևելու ջրածածկ մարգագետինների արահետներին: Բանականությունը կլանված էր միայն հանդիպած տեսիլքով: Նա կարող էր առանց արահետին հետևելու, փակ աչքերով հանգիստ հասնել տուն, սակայն կես ճանապարհին  կանգ առավ:

    Արդյո՞ք դա երազ էր: Միգուցե, պատրա՞նք էր, թե՞ իրականություն, - հարցնում էր նա ինքն իրեն:

    Մի միտք ծագեց: Կար համոզվելու մեկ միջոց: Մինչև ծնկները բարձրացնելով լունգիի եզրերը` պատանին վազեց հետ, շրջանցեց ծառերը, բրնձի դաշտը և թփերի միջով սլացավ ներքև` դեպի գետի ափը: Դեպի ձախ նետած հայացքը վկայեց` արքայադուստրն ու նժույգն անհետացել էին: Գետի հանդարտ ջուրը կրկին ջինջ էր և մաքուր, նույնիսկ խորքում լողացող փոքրիկ ձկներն ու գորտերն էին երևում: Մի պահ կանգ առնելով` պատանին արագ հատեց գետը: Այդ հատվածում ջրի խորությունը հազիվ ծնկներին էր հասնում: Հակառակ ափ հասնելով` նա ուշադրությամբ զննեց ափը: Նույնիսկ մեկ հայացքն էլ բավարար էր: Խոնավ ավազի վրա հստակորեն արտատպվել էին նժույգի սմբակների հետքերը:

    Դա երազ չէր. նժույգն ու օրիորդն իրական էին:

    Անբացատրելիորեն սպասումը տեղի տվեց ավելի վաղ առաջացած սարսափահարությանը: Ոտքերի տակ չզգալով ճանապարհը` պատանին վազեց տուն:

    Զավա´կս, ինչու՞ են գրքերդ թաց: Եթե ջուրն էիր մտնելու, ինչու՞ գրքերդ ափին չես թողել, - զարմացած տատի առաջին հարցն էր:

    "Խնդիր չէ, Ամմաչի՛ (տատիկ), - պատասխանեց պատանին, - երբեմն գրքերը պետք է թրջվեն:"

    Ծեր կնոջ զարմանքն անսահման էր: Նա գիտեր, թե որքան մեծ էր թոռան սերը գրքերի նկատմամբ:

    Գլուխ 2 Կանխազգացում

    Հնդկաստանի նահանգ Կեռալայի հարավային հատվածը, հասարակածին մոտ լինելով, զուրկ էր տարվա եղանակների բաժանումից: Միակ բացառությունն ամենամյա հարավ-արևմտյան տեղատարափ մուսսոններն են, որ անխղճորեն հեղեղում են հսկայական ցածր տարածքներ: Ամբողջ տարվա ընթացքում ջերմաստիճանը, գրեթե, չի տատանվում: Փետրվարյան ջերմ կեսօր էր:

    Երիտասարդը պառկած էր իր մահճակալին` կոկոսի մանրաթելի դոշակին: Նրա հայացքն ինքնամոռաց սողում էր ծղոտե կտուրի ոլորաններով: Նա նույնիսկ չգիտեր, փակ էին իր աչքերը, թե` ոչ: Թե՛ բաց, թե՛ փակ աչքերով, իր հայացքի առաջ միայն մեկ տեսարան էր` ճերմակամաշկ օրիորդն իր նժույգով, զեփյուռից ալեկոծվող շագանակագույն վարսերը:

    Գերմանական հնաոճ Telefunken ռադիոընդունիչը թողարկում էր ԲիԲիՍի կայանի Փոփ տասնյակ հաղորդումը: Սակայն պատանին չէր լսում երաժշտությունը, նրա բանականությունը ջանում էր տեսիլքին իրատեսական բացատրություն գտնել: Միգուցե, նա այցելու քրիտոնյա քարոզչի դու՞ստր էր` մոտակա բնակավայրից: Դա աննախադեպ տարբերակ էր: Այցելող քարոզիչները, սովորաբար, բնակվում էին քահանաների բնակարաններում, կամ էլ Ուղղափառ եկեղեցու նորակառույց հյուրատանը, երկու տարբերակն էլ՝ մի քանի կիլոմետր հեռավորությամբ: Բացի այդ, այցելու քարոզիչներն իրենց հետ Ամերիկայից կամ Անգլիայից նժույգ չէին տեղափոխի: Անհեթեթություն էր:

    Պատանին նույնիսկ կասկածում էր սեփական բանականությանը: Գուցե, այդ ամենն իր երևակայության արդյու՞նքն էր: Նա սարսուռ զգաց` հիշելով Կաֆկայի Մետամորֆոզները: Արդյո՞ք նա խելագարության եզրին է: Վատագույն դեպքում իր տեսիլքն իսկապես կվերածվի Անգութ գեղեցկուհու:

    Անտեսելով այն փաստը, որ մինչ օրս նա երբեք հակառակ սեռի ընկեր չէր ունեցել, պատանին հույս էր փափագում, որ այդ հեծյալ գեղեցկուհին ոչ միայն իրական է, այլև բարեսիրտ:

    Զավա´կս, քաղցա՞ծ չես: Ուզու՞մ ես բրինձ ուտել: Ի՞նչ է քեզ հետ կատարվում: Հիվանդացե՞լ ես, - խոհանոցից ձայն տվեց Ամմաչին:

    "Ես լավ եմ, գալիս եմ, Ամմաչի´," - արձագանքեց պատանին` անտրամադիր բարձրանալով մահճակալից:

    Երեխայի հետ ինչ-որ բան է կատարվում: Այսօր ամբողջ օրվա ընթացքում ոչինչ չի կարդացել: Քոլեջից վերադառնալուց մինչև հիմա իր մահճակալին պառկած էր, – նա լսեց պապին ուղղված Ամմաչիի խոսքերը:

    Ապպաչենը (պապը) սովորականի պես սակավախոս էր և միայն ինչ-որ բան փնթփնթաց` նույնիսկ հայացքը չբարձրացնելով իր առջև դրված տավարի մսից և բրնձից պատրաստված կարրիի ափսեից, որ առատ համեմված էր թանի մեջ եփած քրքումի դեղին մորու սոուսով: Ապպաչենը նվիրյալ ուղղափառ քրիստոնյա էր, հարգանք էր վայելում թե´ եկեղեցում, թե´ համայնքի հինդու և մուսուլման բնակիչների միջև: Նրա խստապահանջ և մռայլ բնավորությունը վախեցնում էր մարդկանց: Ամմաչին ամուսնու հակապատկերն էր` մեղմ և քնքուշ:

    Պատանին հիշում էր, երբ մի օր առավոտյան զայրացած Ապպաչենը գետին էր նետել անձրևանոցն ու նախաճաշի պայուսակը: Ամմաչին, առանց որևէ հակառակող խոսք ասելու, հավաքեց թափված մթերքը: Այդ դիպվածն ընդմիշտ տպվել էր երիտասարդի հիշողության մեջ:

    Միայն մեկ անգամ Ապպաչենի զայրույթը չժայթքեց. զարմանալիորեն հենց այն դեպքում, երբ Կուրյակոսն ակնկալում էր նման արձագանք, երբ հայտարարեց Ուղղափառ եկեղեցին լքելու մասին: Երկու տարի առաջ էր, կիրակնօրյա երեկոյան: Ցերեկային կիզիչ օդը մեղմացել էր: Ապպաչենը նստած էր իր հնաոճ բազմոց-բազկաթոռին, որի երկարացված նիստը թույլ էր տալիս բարձրացնել օրվա աշխատանքից հոգնած, հոդացավից տառապող ոտքերը: Կիրակնօրյա դպրոցում ուսուցանելն ու եկեղեցում պատարագը հոտնկայս ունկնդրելը հոգնեցուցիչ էր: Ակնկալվող ամպրոպն էլ ավելի էր սաստկացնում հոդացավը: Ամմաչին փորձում էր կոկոսայուղի մերսումով թեթևացնել ամուսնու ոտքերի ցավը:

    Որտե՞ղ էիր ամբողջ օրը, - հարցրեց Ապպաչենն իր սովորական խիստ կեցվածքով, առանց որևէ նախաբանի:

    Ապպաչա´, -անսպասելիորեն հանդարտ պատասխանեց պատանին, - ես գնում եմ Ցեյլոնի Հիսունականների եկեղեցի: Այսօր ինձ կնքել են Փամբա գետում:

    Նա սպասում էր զայրույթի անզուսպ պոռթկում:

    Փոխարենը Ամմաչին զարմանքի և սարսափի հոգոց քաշեց` ձեռքի ափով ծածկելով շրթունքները:

    Ապպաչենը ոչ մի խոսք չասեց: Նա ձեռքի շարժումով ընդհատեց մերսումը, ոտքերն իջեցրեց հատակին և մերկ իրանը սրբեց ուսերին միշտ գցած բարակ սրբիչով: Նրա դեմքը քարացած էր ու մռայլ: Դանդաղ քայլերով ծերունին դուրս եկավ դեպի արևամուտի շղարշում անհետացող դաշտը:

    Ի՞նչ ես արել, զավա´կս, - արցունքալի ողբաց Ամմաչին:

    Պատանու գլխում պտտվում էին բոլոր դոգմատիկ փաստարկներն ընդդեմ սրբապատկերների, ապաշխարանքի, մանուկների մկրտության և եկեղեցական այլ ծիսակարգերի: Փաստարկների համար բանավեճ չկար:

    Պապը երբեք չանդրադարձավ այդ հարցին:

    Մեկ շաբաթ անց երիտասարդը հանդիպեց քահանային:

    Ինչու՞ պարզապես չսպանեցիր նրան, ուրացյա´լ, - բացականչեց նա, - դու անարգեցի՛ր նրան ու քո ամբողջ ընտանիքը: Եկեղեցուն տարիներ շարունակ նվիրվելուց հետո պապդ նման պատասխանի՞ էր արժանի: Ավելի լավ էր անբարո կնոջ հետ տնից փախչեիր:

    Մինչ պատանին կարող էր որևէ կերպ պատասխանել` քահանան թքեց ճանապարհին և հեռացավ:

    Պատանին սիրում էր տավարի մսով պատրաստված կերակուրներ, և այս անգամ Ամմաչին պատրաստել էր նրա ամենսիրելի ուտեստը` մսի փոքր կտորները, տապակած հոտավետ կանաչիների և կոկոսի հետ: Բայց նա հազիվ էր նայում ափսեին: Բոլոր մտորումները կլանել էր գետի ափին հայտնված տեսիլքը:

    Քնելուց առաջ երիտասարդը լրացրեց ընթացիկ իրադարձությունների իր օրագիրը: Նա նշում էր կատարվող հիմնական իրադարձությունները, նախագահների, փոխնախագահների, այլ կարևոր մարդկանց անուններն, ովքեր հիշատակվել էին նորությունների թողարկումներում: Նա մտադիր էր հանձնել քննություն կառավարության քաղաքացիական ծառայության համար` հույս ունենալով ստանալ բանկում հսկիչ պաշտոնյայի աշխատանք: Ընթացիկ իրադարձությունների իմացությունը քննության հիմնական բաղադրիչներից մեկն էր:

    Պատանին լրացնում էր ամսագրի հունվարյան իրադարձությունները: Ուոթերգեյթի դավադիրներ Միթչելը, Հալդեմանն ու Էյրլիպմանն ազատազրկման էին դատապարտվել: Կամբոջայում Կարմիր կխմերները հարձակում էին գործել Պնոմպենի ուղղությամբ: Շեյխ Մուջիբուր Ռահմանը, Բանգլադեշի ազատագրողն ու Ավամի միություն կուսակցության առաջնորդը, հայտարարել էր արտակարգ իրավիճակ և արգելել էր բոլոր ընդդիմադիր կուսակցությունների աշխատանքը: Հարազատ շրջաններին ավելի մոտ` Հնդկաստանում Երկաթուղիների միության նախարար Միշրան սպանվել էր հանրության հետ հանդիպման ժամանակ կատարված ահաբեկչության արդյունքում` ամբիոնի տակ տեղադրված ռումբի պայթյունից:

    ***

    Հաջորդ օրը քոլեջում նա, կարծես թե, քնի մեջ էր քայլում և շարժվում: Գաղտնի ոգևորվածության զգացումը շփոթությամբ էր միահյուսված: Երբ, ընդմիջման ժամանակ, նա բացում էր բանանի տերևներում փաթաթած բրնձով և ոսպով պատրաստած իր նախաճաշը, մի հանկարծակի միտք ծագեց` սթափ որոշակիությամբ:

    Գեղեցկուհին այսօր նորից այնտեղ է լինելու:

    Նրա անուրջներն ընդհատեց Ռադհաքրիշնան Նայարը, ում բոլորը դիմում էին Արքեյ մականունով: Նույնիսկ լինելով նվիրյալ հինդու (իր աստվածապաշտությանն ի նշան՝ ամեն առավոտ նա ճակատին կրում էր երեք զուգահեռ մոխրե շերտագիծ)` նա միակն էր, ով չէր ծաղրում երիտասարդին` Հիսունականների եկեղեցուն միանալու իր որոշումից հետո:

    Ինչու՞ ես այսքան լուռ այսօր: Կարծես, ուրվական տեսած լինես, - հարցրեց Արքեյը:

    Երիտասարդը թեթևակի ժպտաց` գնահատելով Արքեյի ենթադրության իսկությունը: Այլ համադասարանցիները շատ ավելի կոպիտ էին իրենց ենթադրություններում: Ընդմիջման ժամանակ ամենաանտաշ կռվարարը բարձրաձայն հարցնում էր, թե արդյո՞ք նա նախորդ գիշեր իր կուսությունից է զրկվել:

    Իրականում երիտասարդին ամենևին չէր հուզում, թե ի՞նչ են իր մասին մտածում ընկերներն ու դասարանցիները: Նրա միակ ցանկությունն էր ամեն կերպ հասնել գետի ափ: Նա որոշել էր խոստովանել միայն իր ընկերոջը` Գիվարգիզին, ով Հիսունականների եկեղեցուն միանալու որոշման պատճառն էր:

    Ինձ հետ շատ տարօրինակ բան է կատարվել երեկ: Պետք է տուն գնամ:

    Գիվարգիզն ուզում էր ավելին իմանալ, բայց Կուրյակոսը չընդարձակեց իր բացատրությունը: Երբ Գիվարգիզը հասկացավ, որ առայժմ պատմությունն ամբողջովին չի լսելու, ընդամենն ակնարկեց. Զգուշացի՛ր սատանայից: Նա կգայթակղի և կհաղթի՝ ամենաանսպասելի պահին:

    Պատանին սպասում էր դասախոս Էն Թոմասի ժամի ավարտին, որ նվիրված է Թենիսոնի Արթուրի վախճանը ստեղծագործությանը: Հաջորդ դասաժամը պրոֆեսոր Այերինն էր, ով շեքսպիրյան մասնագետ էր: Երիտասարդը երբեք բաց չէր թողել պրոֆեսոր Այերի դասերը, բայց այսօր նա պետք է լքեր Փոթորիկ-ի առաջին ակտի քննարկումը: Պրոֆեսոր Այերը համարում էր, որ Շեքսպիրն այդ պիեսում անդրադարձել էր Կարիբյան տարածաշրջանում Անգլիայի կողմից իրականացվող ստրուկների առևտրին: Երիտասարդը գիտեր, թե որքան կարևոր է այդ դասը, այնուամենայնիվ, նա շտապեց տուն` կախարդական վայրկյաններին ընդառաջ: Չգիտես ինչու՞՝ նա համոզված էր, որ այսօր նույնպես օրիորդը հայտնվելու է` այն նույն պահին, երբ նախորդ օրն էր երևացել:

    Կոժենչերիի Սբ. Անթոնի քոլեջից մինչև Մարամոնում գտնվող իրենց տունն ընկած հեռավորությունը նա, գրեթե, մի ակնթարթում անցավ: Առանց նույնիսկ մեկ հայացք գցելու Փամբա գետին` պատանին հատեց կամուրջը: Նա պաշտում էր Փամբա գետը և հաճախ, քոլեջից տուն վերադառնալիս, կամրջից հիանում փրփրող ալիքներով: Փամբա գետը նրան հիշեցնում էր Շոլոխովի Խաղաղ Դոնը: Այն խաղաղ էր այս պահին, բայց մուսսոնների ժամանակ գետը վերածվում էր արագահոս գորշ ծովի` հեշտությամբ ոլորում-քաշում ավերածությունների ամեն տեսակի բեկորներ, նույնիսկ հսկայական ծառեր:

    Տուն հասնելով` երիտասարդը որոշեց չփոխել իր ներկայանալի սպիտակ վերնաշապիկը և բամբակի մունդուն (սպիտակ սարոնգը), որ սովորաբար կրում էր տանը՝ լունգիի փոխարեն: Նա համոզված էր, որ պետք է պատշաճ տեսք ունենա և իր լավագույն հագուստը կրի` արքայական էակին հանդիպելիս. սպիտակ վերնաշապիկն ու մունդուն իր հագուստի տոնական երկու կոստյումներից մեկն էր, որոնք միայն քոլեջ և եկեղեցի գնալիս էր կրում:

    Խոնավ և շոգ եղանակի պատճառով ստիպված էր ամեն օր շորերը փոխել: Ամմաչին փոխեփոխ լվանում էր հագուստը: Հավայան ռետինե հողաթափերը` բոլորի սովորական կոշիկները, մուսսոնային անձրևների ժամանակ ցեխաբծեր էին գցում սպիտակ փողքերին: Օրեցօր ծերացող տատիկի համար դժվար էր և´ լվանալ սպիտակ հագուստը, և´ չորացնել այն հեղեղող անձրևների ժամանակ: Այդ օրերին հագուստը չորացնելու համար երիտասարդն ամեն գիշեր արդուկում էր այն հնաոճ, այրվող քարածխով լի ծանր մետաղյա արդուկով:

    Պատանին արագ-արագ խմեց այրող սուրճը, բայց անսպասելիորեն հրաժարվեց համեղ, փխրուն վադայից (տապակած ոսպի բլիթներ), որ այդքան սիրում էր: Տատիկը միայն զարմացած հայացք նետեց, երբ նա դուրս թռավ իր կիրակնօրյա լավագույն հագուստով: Երիտասարդին առաջնորդում էր կանխազգացումը` նա նորից հանդիպելու է ճերմակամաշկ ուրվական -օրիորդին:

    Ի՞նչ է կատարվում երեխայի հետ, - մրմնջում էր տատիկը, - ամբողջ ուժս չի պատի այդ սպիտակ հագուստից ցեխի հետքերը լվանալուն:

    Գլուխ 3 Նա ասաց. Բարև´

    Ո՛չ նժույգը, ո՛չ էլ հեծյալը չէին երևում: Պատանին խորապես հիասթափված էր: Նա հայացքը չէր կտրում գետի ոլորաններից` սպասելով հեծյալ աստվածուհու հրաշալի հայտնությանը: Սակայն, թվում էր, թե կանխազգացումը խաբուսիկ էր: Տասը րոպե սպասելուց հետո՝ նա ընկճված քայլեց դեպի տուն տանող արահետով: Նա իր հետ բերել էր պոեզիայի գիրք, բայց մտադիր չէր տատիկի համար ավելի դժվարացնել սպիտակ հագուստը լվանալը` գետնին նստելով: Հուսահատության բեռն ուսերին` նա պատրաստ էր տուն վերադառնալ, երբ հանկարծ լսեց աղմուկ` մերթ կլոփ, կլոփ, կլոփ: Անծանոթ աղմուկ էր, բայց նա բնազդաբար գիտեր, թե ինչ է դա նշանակում: Նա շրջվեց: Ահա և նա` գեղեցիկ, դարչնագույն նժույգը հեծած արքայադուստրը` ալեկոծվող ալ-շագանակագույն վարսերով: Պատանին քարացած նայում էր, թե ինչպես օրիորդը սանձեց ձիու վազքը՝ հանդարտ քայլքի: Սարսափն ու հիացմունքը պատեցին նրա ողջ էությունը, հիացմունքն ու հրճվանքը` քանզի իր կանխազգացումը ճիշտ էր. դիցուհին վերադարձավ, սարսափն ու տագնապը` գեղեցկուհուն դեմ-դիմաց հանդիպելու և անխոս մնալու մտավախությունից:

    Մի պահ նա նույնիսկ ուզում էր թաքնվել: Բայց ուշ էր:

    Գեղեցիկ ուրվականը նկատել էր երիտասարդին:

    Օրիորդը նժույգին վստահաբար սանձեց և կանգնեցրեց: Հանդիպակաց ափերին քարացած` նրանց բաժանում էր գետակի կիրճը: Հայացքները հանդիպեցին միմյանց: Երկուսին էլ, կարծես, հավասարապես անակնկալի բերեց հանդիպումը: Պատանին զգում էր, թե ինչպես է իր լեզուն բառացիորեն չորացել: Օրիորդի դեմքն անվրդով էր. միայն թեթևակի ժպտալով՝ նա սանձեց նժույգին պատանու ուղղությամբ: Մեխանիկորեն երիտասարդը պարզեց իր աջ ձեռքը` ի նշան համընդհանուր ողջույնի:

    Բարև´, - ասաց օրիորդը` ձախ ձեռքով սեղմելով նժույգի սանձերը և աջ ձեռքով պատասխանելով երիտասարդի ողջույնի նշանին:

    Պատանին չհասկացավ այդ բառը:

    Ի՞նչ, - ընդհատվող ձայնով հարցրեց նա անգլերեն: Ի՞նչ ասացիր," - կրկնեց նա մալայալամ լեզվով, որը Կեռալա նահանգի լեզուն էր:

    Բարև´, - կրկնեց օրիորդը` ձայնը բարձրացնելով:

    Տեսնելով երիտասարդի զարմանքը` նա ավելացրեց. "Դա նշանակում է ողջույն, կամ նամասկարամ:"

    Քամու և գետի աղմուկը խլացնում էին օրիորդը ձայնը: Պատանին ցանկանում էր ինչ-որ բան պատասխանել, բայց միայն բերանբաց նայում էր օրիորդին և շփոթված ժպտում:

    Օրիորդը նժույգն ուղղեց դեպի ափի եզրը` կրճատելով իրենց միջև ընկած հեռավորությունը: Պատանին, կարծես, քարացել էր: Միայն ձեռքն օրորելն էր տարբերում նրան տեղական տոնավաճառներում հանդես եկող արձան-դերասաններից:

    Օրիորդը հավասարակշռված զննում էր պատանուն: Սա քո՞ հողն է, - հարցրեց նա մալայալամ լեզվով` թեթևակի օտարազգի առոգանությամբ:

    Չնայած իրենց միջև հեռավորությունն այնքան էլ մեծ չէր` ձայնը, գրեթե, չէր լսվում գետի աղմկալի քչքչոցից: Հանկարծ երիտասարդի մոտ մի միտք ծագեց, և նա, կարծես թե, վերագտավ իր խիզախությունը:

    Ձեռքի բաց ափով սպասելու նշան անելով` նա վազեց ներքև` դեպի գետի կիրճը: Մեկ վայրկյան կանգ առավ գետի եզրին, հավաքեց մունդույի փողքերը և, հակառակ ափ անցնելով՝ սկսեց վեր մագլցել: Ափի գագաթ հասնելով` երիտասարդը կտրուկ կանգ առավ` ձիուն բախվելուց խուսափելու համար: Օրիորդը նժույգը մոտեցրել էր ափի եզրին և կրճատել պատանու անցնելու ճանապարհը:

    Պատանին հայացքն ուղղեց վեր, ուր օրիորդի դեմքը, կարծես թե, հրեշտակային լուսապսակում էր` պայծառ երկնքի կապույտն ընդգծում էր նրա հրագույն վարսերի փայլը: Շնչահեղձ գեղեցկություն էր:

    Կրկին օրիորդն առաջինը խոսեց:

    Բարև´, - կրկնեց նա իր առաջին խոսքը:

    Նամասկարամ, - արձագանքեց պատանին` վերհիշելով մինչ այդ լսածն ու ի նշան ավանդական հնդկական ողջույնի՝ սեղմելով ձեռքերի ափերը: Պարևը ի՞նչ լեզվով է, - վերագտնելով խիզախությունը հարցրեց նա:

    Բա, բարև, դա հայերեն է: Նշանակում է` ողջույն, - թեթևակի ժպտալով՝ պատասխանեց օրիորդը:

    Հայերե՞ն, - զարմացավ պատանին, - ես չգիտեի, որ այստեղ դեռևս հայեր կան: Կարծում էի՝ բոլոր հայերը գաղթել են Ավստրալիա կամ Ամերիկա:

    Ոչ, այստեղ մեզնից շատերն են բնակվում, - ասաց օրիորդը: Նկատելով, որ պատանին իր հետ խոսելիս ստիպված է անընդհատ վերև նայել, նա մեկ սահուն շարժումով իջավ նժույգից:

    Ընդ որում, մենք մի ամբողջ գյուղ ենք, - հանգիստ նշեց նա` հարթեցնելով զգեստի ծալքերը և նայելով ուղիղ պատանու աչքերին:

    Նրանք, գրեթե, նույն հասակի էին: Օրիորդը նրբագեղ կազմվածք ուներ, պատանին նույնպես նիհար էր, բայց ամրակազմ: Այլապես՝ նրանց արտաքին տարբերությունը կտրուկ էր: Օրիորդի վարսերը հրա-դարչնագույն էին, պատանու մազերը` սև: Օրիորդը ճերմակամաշկ էր, իսկ երիտասարդի մաշկ մուգ սրճագույն էր: Երկուսն էլ արտաքնապես գրավիչ էին. օրիորդը նման էր հունական դիցուհու, իսկ երիտասարդը` դրավիդյան ազնվականի:

    Նույնիսկ նժույգի բարձրությունից իջած` օրիորդը չէր կորցնում իր արքայական կեցվածքը: Պատանին մոռացել էր, որ գետն անցնելիս հավաքել էր մունդուի փողքերը: Ծնկներից ցած՝ նրա ոտքերը մերկ էր: Նա արագ բաց թողեց փողքերը և ծածկեց մերկ ոտքերը:

    Ի՞նչ է անունդ, - հարցրեց օրիորդը` ձախ ձեռքով բռնելով սանձերը՝ աջ ձեռքը ողջույնի համար պարզելով առաջ:

    Երիտասարդը կարմրեց: Նա առաջին անգամ էր հպվում իր ընտանիքից դուրս գտնվող կնոջը: Օրիորդի ձեռքը նուրբ էր և սառը` չնայած կեսօրվա կիզիչ արևին:

    Իմ անունը Կուրյակոս է, - պատասխանեց պատանին` կոկորդում չորություն զգալով:

    "Կիրակոս," - կրկնեց օրիորդը և անսպասելի ծիծաղեց:

    Տեսնելով պատանու զարմանքը` նա շարունակեց. Ես քեզ չեմ ծաղրում: Կիրակոսը հայկական անուն է:

    "Իսկապե՞ս:

    Enjoying the preview?
    Page 1 of 1