Discover millions of ebooks, audiobooks, and so much more with a free trial

Only $11.99/month after trial. Cancel anytime.

ՀԵՏԵՎԵԼՈՒ ԱՐՎԵՍՏԸ
ՀԵՏԵՎԵԼՈՒ ԱՐՎԵՍՏԸ
ՀԵՏԵՎԵԼՈՒ ԱՐՎԵՍՏԸ
Ebook353 pages2 hours

ՀԵՏԵՎԵԼՈՒ ԱՐՎԵՍՏԸ

Rating: 0 out of 5 stars

()

Read preview

About this ebook

"Դագ Հյուարդ-Միլզը բազմաթիվ գրքերի հեղինակ է, այդ թվում՝ լավագույնս վաճառվող «Հավատարմություն եւ անհավատարմություն» (“Loyalty and Disloyalty”) ձեռնարկի։ Նա հիմնադիրն է երկու հազարից ավելի եկեղեցիների հարանվանության, որը կոչվում է The Lighthouse Chapel International («Լայթհաուս Չեփըլ Ինթերնեշընլ»՝ «Միջազգային Փարոս մատուռ»)։

Միջազգային ավետարանիչ Դագ Հյուարդ-Միլզը հոգեւոր սպասավորություն է իրականացնում «Բժշկարար Հիսուս» միջազգային արշավներում եւ խորհրդաժողովներում՝ ողջ աշխարհում։ Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք"

LanguageՀայերեն լեզու
Release dateApr 27, 2018
ISBN9781641352291
ՀԵՏԵՎԵԼՈՒ ԱՐՎԵՍՏԸ
Author

Dag Heward-Mills

Bishop Dag Heward-Mills is a medical doctor by profession and the founder of the United Denominations Originating from the Lighthouse Group of Churches (UD-OLGC). The UD-OLGC comprises over three thousand churches pastored by seasoned ministers, groomed and trained in-house. Bishop Dag Heward-Mills oversees this charismatic group of denominations, which operates in over 90 different countries in Africa, Asia, Europe, the Caribbean, Australia, and North and South America. With a ministry spanning over thirty years, Dag Heward-Mills has authored several books with bestsellers including ‘The Art of Leadership’, ‘Loyalty and Disloyalty’, and ‘The Mega Church’. He is considered to be the largest publishing author in Africa, having had his books translated into over 52 languages with more than 40 million copies in print.

Related to ՀԵՏԵՎԵԼՈՒ ԱՐՎԵՍՏԸ

Related ebooks

Reviews for ՀԵՏԵՎԵԼՈՒ ԱՐՎԵՍՏԸ

Rating: 0 out of 5 stars
0 ratings

0 ratings0 reviews

What did you think?

Tap to rate

Review must be at least 10 words

    Book preview

    ՀԵՏԵՎԵԼՈՒ ԱՐՎԵՍՏԸ - Dag Heward-Mills

    Հետևելու արվեստի սահմանումը

    1.      Հետևելու արվեստն ընդօրինակելու արվեստն է:

    2.      Հետևելու արվեստն ինչ-որ մեկի հետ մրցակցելու արվեստն է:

    3.      Հետևելու արվեստն ինչ-որ բան նմանակելու արվեստն է:

    4.      Հետևելու արվեստն ինչ-որ մեկին նմանվելու արվեստն է:

    5.      Հետևելու արվեստը վերարտադրելու արվեստն է:

    6.      Հետևելու արվեստը կլոնավորելու արվեստն է:

    7.      Հետևելու արվեստը կրկնվելու արվեստն է:

    8.      Հետևելու արվեստը նմանակ դառնալու արվեստն է:

    9.     Հետևելու արվեստն ինչ-որ մեկին հասնելու արվեստն է:

    10.  Հետևելու արվեստն առաջ շարժվելու արվեստն է:

    Հետևելու արվեստը հաջողությամբ կիրառած մարդիկ

    1.             Հետևելու արվեստը կիրառում են երեխաները:

    Երեխաները կիրառում են ընդօրինակելու արվեստը, որպեսզի մեծ թռիչքներով առաջ շարժվեն` կարճ ժամանակահատվածում հասցնելով սովորել խոսել բարդ լեզուներով: Գրեթե ամեն ինչ, որ երեխաները յուրացնում են, հետևելու, ընդօրինակելու կամ մրցակցելու արվեստի շնորհիվ է:     

    2.             Հետևելու արվեստը կիրառում են այներկրները, որոնք դարեր շարունակ հարուստ ենեղել:

    Աշխարհի ամենահարուստ հնագույն երկրները դառնալուհամար հետևելու արվեստը կիրառեցին Եվրոպան և Ամերիկան: Մրցակցության շնորհիվ յուրաքանչյուր եվրոպական երկիրնմանվեց հարևան երկրներին և վերածվեց գրեթե նույնատիպհարուստ պետության: Նման են նրանց ճանապարհները, շենքերը և մյուս ենթակառուցվածքները: Գրեթե նույնն են նրանցբանկային և տնտեսական համակարգերը: Նման են նրանցռազմական կարողությունները: Ժողովրդի կենսաոճը ևկենսապայմանները նման են այս բոլոր երկրներում: Իսկապես, մրցակցության շնորհիվ յուրաքանչյուր երկիր հասավ իր հարևաներկրին` հրաժարվելով հետ մնալ բարգավաճման ընթացքից:   

    3.             Հետևելու արվեստը կիրառում են այներկրները, որոնք վերջերս են հարստացել:

    Թայվանը, Չինաստանը, Կորեան հայտնի են հետևելու ևընդօրինակելու իրենց ունակությամբ: Իրոք, շատ երկրներ, որվերջերս են հարստացել, կիրառել են հետևելու արվեստը: Վերջինհիսուն տարիներին հարստացած երկրները հայտնի ենընդօրինակելու իրենց ունակությամբ: Իրականում, նրանցարտադրանքի մեծ մասը պարզապես կոչվում էիննմանակումներ: Նրանց արտադրած մեքենաները հանրահայտեվրոպական մոդելների ճշգրիտ կրկնօրինակներն էին: Կորեացիների համար ամոթ չէր իրենց Դեու մակնիշիմեքենաներն Օփելի, Սանգյոնգը` Մերսեդես Բենզի և Հունդային` Տոյոտայի նմուշով ստեղծելը: Իրենց հանդուգն ընդօրինակմանշնորհիվ նրանք հասան և առաջ անցան, մինչև որ առաջատարավտոարտադրողներ դարձան:   

    Տեխնոլոգիայի և ջանք պահանջող գրեթե բոլոր ոլորտներումնրանք հասել և առաջ են անցել` ստեղծելով այն հարստությունը, որ ուրիշները կարող են միայն երազել: Նրանք, ովքեր ամաչումէին կրկնօրինակել, ընդամենը դիտողի դերում էին, մինչդեռընդօրինակման վարպետները միլիոնատեր, միլիարդատեր ևտրիլիոնատեր դառնալու ճանապարհին էին: 

    4.             Հետևելու արվեստը կիրառեց ՀիսուսՔրիստոս` Աստծո Որդին: 

    Հիսուս կիրառեց հետևելու արվեստն անգրագետ ձկնորսներինհամաշխարհային շարժման առաջնորդներ և ղեկավարներդարձնելու համար: Եթե Աստծո Որդին կիրառում էր հետևելուարվեստը որպես ուսուցման միակ մեթոդ, ուստի այն պետք էկրթության, վերապատրաստման և ուսուցման բարձրագույն ևգերագույն մեթոդը լինի:   

    Հետևելու արվեստն ինչ-որ մեկից ընդօրինակելու արվեստն է: Հետևելու արվեստը ձեզ հիացնող անձին նմանվելու արվեստն է: Հետևելու արվեստը ձեզանից առաջ եղած ինչ-որ մեկիկրկնօրինակը դառնալու արվեստն է: Հետևելու արվեստիշնորհիվ դուք կկարողանաք հասնել և առաջ անցնելծառայության մեջ:

    Գլուխ 2

    Ինչպե՞ս լինել հաջողված հետևելու արվեստի մեջ

    Որ հիվանդամիտ չլինեք, այլ նմանող լինեք …

    Եբրայեցիս 6.12

    Մարդկանց հետևելու բազում աստվածաշնչյան պատվերներ կան մեզ համար: Աստվածաշունչը լեցուն է օրինակներով, թե ինչպես պետք է հետևենք մարդկանց: Այս գլխում կսովորեք այն սկզբունքները, որոնք անհրաժեշտ են ձեզանից առաջ լինողներին հետևելու, ընդօրինակելու, մրցելու և հասնելու գործում հաջողված լինելու համար: 

    Հետևելու ինը սկզբունք

    1.             Դուք կարող եք հաջողված լինել հետևելու արվեստում՝ ընտրելով հետևել անձամբ Աստծուն:

    Արդ, ՆՄԱՆՈՂ ԵՂԵՔ ԱՍՏԾՈՒՆ, ինչպես սիրելի որդիներ, ԵՎ ՍԵՐՈՎ ԳՆԱՑԵՔ, ինչպես որ Քրիստոսն էլ մեզ սիրեց, և Իր անձըմեզ համար մատնեց, պատարագ և զոհ Աստծո՝ անուշ հոտլինելու:

    Եփեսացիս 5.1-2

    Հաջողությամբ հետևել Աստծուն՝ նշանակում է քայլել սիրո և զոհաբերության մեջ: Գիտե՞ք, արդյոք, որ հնարավոր է հետևել Աստծուն: Մի՞թե կա Աստծուց ավելի լավ մեկը, որին կարելի է հետևել: Աստծո Խոսքը հստակ ցույց է տալիս, թե ինչ անենք, եթե ցանկանում ենք Աստծուն հետևել: Այն, ինչ հարկավոր է անել, սիրել և զոհաբերել սովորելն է: Կատարելով այս երկու բաները՝ դուք կարող եք վստահ լինել, որ հետևում եք անձամբ Աստծուն: Եթե պնդում եք, որ հետևում եք Աստծուն, այդ դեպքում պետք է լինեք մեկը, ով քայլում է աստվածային սիրո մեջ, քանի որ Աստված սեր է:

    2.             Դուք կարող եք հաջողված լինել հետևելու արվեստում՝ ընդօրինակելով Աստծո մարդուց, ով հետևում է Քրիստոսին:   

    Ինձ նմանող եղեք, ինչպես ես էլ՝ Քրիստոսի։

    Ա Կորնթացիս 11.1

    Պողոսը սովորեցնում էր Կորնթոսի եկեղեցուն հետևել իրեն, սակայն զգուշացնում էր, որ իրեն հետևեին միայն այնքան ժամանակ, քանի դեռ ինքը հետևում էր Հիսուսին: Իսկապես, կան բազմաթիվ ծառայողներ, ովքեր ավելի շատ միլիոնատերերի, գործարարների և քաղաքական գործիչների հետևորդներ են, քան Աստծո: Նրանց ընթերցած գրքերից կնկատեք, որ նրանք աշխարհիկ մարդկանց են հետևում և փափագում են ավելի շատ նրանց նմանվել, քան Հիսուսին: Այսօր եկեղեցու հովիվներն ամերիկյան նախագահների, միլիոնատերերի և կայացած ձեռնարկատերերի կենսագրություններն են կարդում:

    3.             Դուք կարող եք հաջողված լինել Աստծո մարդուն հետևելու մեջ՝ հետևելով  նրան, ով հետևել է այն մարդուն, որին իրապես ցանկանում եք հետևել:

    Ինձ նմանող եղեք, եղբայրնե՛ր, և ՆԱՅԵՑԵ՛Ք ԱՅՆ ԿԵՐՊՈՎ ԳՆԱՑՈՂՆԵՐԻՆ, ինչպես մեզ օրինակ ունեք։

    Փիլիպպեցիս 3.17

    Տարիներ առաջ ես ուզում էի հրաշքների ծառայության մեջ լինել: Գիտեի, որ պետք է հետևեի մեկին, ով արդեն հրաշքների ծառայության մեջ էր: Որոշեցի հետևել Քեթրին Քուլմանին, քանի որ նա ամենամեծ հրաշքների ծառայությունն ուներ, որ երբևէ լսել էի: Որպես բժիշկ՝ ինձ վրա մեծ տպավորություն էին թողնում նրա միջոցով գործված հրաշքները:  Բայց ես մի խնդիր ունեի: Նրան երկրի վրա գտնել չէի կարող, քանի որ մահացել էր: Տարակուսանքի մեջ էի և չգիտեի, թե ինչպես կարող էի հետևել մեռած մարդուն: Ինչպե՞ս կարող էի հանգուցյալին ընծա մատուցել: Ինչպե՞ս կարող էի հանգուցյալի հետ զրուցել: Արդյո՞ք մեռելներից դուրս էի կանչելու նրա հոգին:  

    Հանկարծ Սուրբ Հոգին խոսեց ինձ՝ ասելով. «Հետևի՛ր Բեննի Հիննին, եթե իսկապես ցանկանում ես հետևել Քեթրին Քուլմանին»: Մի պայծառ լույս շողաց ճանապարհիս, և իսկույն հասկացա, թե ինչ պետք է անեի: Բեննի Հիննին հետևելու և ծառայության, բժշկության և հրաշքների վերաբերյալ ամեն ինչ իմանալու նպատակով երկար ճանապարհորդություն սկսեցի: Սա այն սկզբունքն է, որի մասին Պողոսը կիսվում էր փիլիպպպեցիների հետ: «Կարող եք հետևել ինձ՝ հետևելովնրանց, ովքեր հետևել են իմ օրինակին»:

    4.             Դուք կարող եք Տիրոջ շնորհքի մեջ քայլող միխումբ մարդկանց հետևորդը դառնալ:

    Եվ դուք ՆՄԱՆՈՂ ԵՂԱՔ ՄԵԶ և Տիրոջը՝ խոսքն ընդունելով շատնեղության մեջ՝ Սուրբ Հոգու ուրախությունով:

    Ա Թեսաղոնիկեցիս 1.6

    Միայն մեկ անձի հետևելու փոխարեն կարող եք հետևել մի խումբմարդկանց, ովքեր որոշակի կերպով են ընթանում: Օրինակ, դուք կարող եք որոշակի եկեղեցու կամ ծառայության առաջնորդներին հետևել: Կարող եք նաև հետևել Աստծուն միասնաբար ծառայող ընկերների խմբին: 

    Տարիներ առաջ, երբ ծանոթացա Քենեթ Հեյգինի հետ, ուշադրություն դարձրեցի այն մարդկանց վրա, որոնց հետ նա առնչվում էր: Նրա համաժողովներում և ամսագրերում ՔենեթՔոուփլենդի, Ջերրի Սավելի, Ֆրեդ Փրայսի, Չարլզ Քեփսի և ՋոնՕսթինի նման մարդկանց հայտնաբերեցի: Հավատքի մարդկանցայս խումբը գրավեց ինձ, և հայտնաբերեցի, որ հետևում եմնրանց: Հայտնաբերեցի, որ ընթերցելով նրանց գրքերը՝ դասեր էիքաղում նրանցից, քանի որ դա մի ճանաչված խումբ էր, որինկարելի էր հետևել:  

    5.             Դուք կարող եք հաջողված լինել հետևելու արվեստում՝ որոշակի եկեղեցու հետևորդըդառնալով:  

    Որովհետև, եղբայրնե՛ր, դուք ՆՄԱՆ ԵՂԱՔ Աստծո ԱՅՆԵԿԵՂԵՑԻՆԵՐԻՆ, որ Հրեաստանում են՝ ՔրիստոսՀիսուսում, որովհետև դուք էլ նույնը կրեցիք ձերազգականներից, ինչպես նրանք էլ՝ հրեաներից:

    Ա Թեսաղոնիկեցիս 2.14

    Դուք կարող եք հետևել որևէ եկեղեցու՝ ուսումնասիրելով այդ եկեղեցու առաջնորդներին, պատմությունը, վարդապետությունները, հաղթությունները, ճգնաժամերը, սխալները և այլն: Եկեղեցուն պատշաճ կերպով հետևելու համարհարկավոր է, անպայման, ուսումնասիրել դրա պատմությունը: Տարիների ընթացքում շատ եկեղեցիներ զարմանալիձևափոխությունների են ենթարկվում: Այսօրվա եկեղեցինհաճախ անկարելի է համեմատել հարյուր տարի առաջվաեկեղեցու հետ: 

    Հարյուր տարի  առաջ շվեյցարական եկեղեցին այնքա՜ն աշխույժ էր, որ երիտասարդներին մեռնելու էր ուղարկում հեռավորմիսիոներական ոլորտներում: Շվեյցարական եկեղեցու ջանքերիշնորհիվ Գանայի և Նիգերիայի նման երկրներ մուտք գործեցինփրկությունը և քրիստոնեությունը: Այսօր շվեյցարականեկեղեցին այնքա՜ն անկենդան է, որ շատ քրիստոնեական համայնքներ փակվում են, իսկ քրիստոնեությունը դիտվում էորպես օտարերկրացիների և ներգաղթյալների գործունեություն: 

    Աշխարհով մեկ միսիոներներ ուղարկած շվեյցարականհաստատությունն այսօր վերածվել է հյուրանոցի, իսկ նրանցմիսիոներական մեծ գործերի  արխիվները պահվում ենհյուրանոցի տակ գտնվող նկուղում:     

    Այնքա՜ն շատ բան եմ սովորել Մեթոդիստական եկեղեցուց: Հետևել եմ նրանց բազում լավ օրինակներին և նրանց հիմնադրիկյանքն եմ ուսումնասիրել: Այդ եկեղեցուն հետևելիս՝ Աստվածինձ մեծ խորաթափանցություն և առաջնորդություն շնորհեց իմծառայության համար:  

    6.             Դուք պետք է հետևորդ դառնաք բարի բաների, որ Սուրբ Հոգին է ցույց տալիս:

    Եվ ո՞վ է նա, որ չարչարի ձեզ, եթե դուք ԲԱՐԻԻՆ ՀԵՏԵՎՈՂ ԼԻՆԵՔ:

    Ա Պետրոս 3.13

    Հարկավոր է բարի բաներին հետևել: Եթե Սուրբ Հոգին հպվում է ձեր սրտին ինչ-որ մեկի ծառայության մեջ որևէ բարի բանի վերաբերյալ, ուրեմն պետք է նկատի առնեք, որ Աստված ձեր ուշադրությունը հրավիրում է այն բանի վրա, որ դուք պետք է նկատի ունենաք: Սուրբ Հոգին միշտ բարին է ցույց տալիս մեզ, որին հարկավոր է հետևել: Մյուս եկեղեցիների և ծառայությունների վերաբերյալ բարին նկատելու նպատակով ձեր սիրտը բացելը ձեր որոշումն է:  

    Գուցե նկատում եք, թե որքա՜ն լավն է երաժշտությունն ինչ-որ մեկի եկեղեցում: Գուցե նկատում եք, թե որքա՜ն լավն է երգչախումբը, գուցե նկատում եք, թե որքա՜ն մաքուր է զուգարանը ինչ-որ մեկի եկեղեցում: Գուցե նկատել եք, թե որքա՜ն լավն է ինչ-որ մեկի եկեղեցու կառույցը: Գուցե նկատել եք, թե որքա՜ն լավ է քարոզում ինչ-որ մեկը: Գուցե նկատել եք, թե որքա՜ն լավ է երգում ինչ-որ մեկը: Այս բոլոր բարի բաները, որ նկատում եք, ուղերձներ են Սուրբ Հոգուց այն երևույթների վերաբերյալ, որոնց պետք է հետևեք:

    7.             Դուք կարող եք հաջողված լինել Աստծո մարդուն հետևելու մեջ՝ հետևելով այն մարդկանց, ում նա լիազորում և նշանակում է:  

    Ուրեմն, աղաչում եմ ձեզ, որ ինձ նմանող լինեք։ ՆՐԱ ՀԱՄԱՐ ՏԻՄՈԹԵՈՍԻՆ ՈՒՂԱՐԿԵՑԻ ՁԵԶ ՄՈՏ, որ իմ սիրելի ևհավատարիմ որդին է Տերով, որ ձեզ հիշեցնի իմճանապարհները, որ Քրիստոսում են, ինչպես ամեն տեղ ամենեկեղեցիներում սովորեցնում եմ։

    Ա Կորնթացիս 4.16-17

    Պողոսն ուզում էր, որ կորնթացիներն ուշադիր հետևեն իրեն: Այդ իսկ պատճառով նա նշանակեց Տիմոթեոսին և կորնթացիների մոտ ուղարկեց նրան: Ցանկացած ոք, ով ուզում էր Պողոսի հետ առնչվել, պետք է Տիմոթեոսի հետ առնչվեր:

    Մարդիկ, ովքեր չեն կարողանում լավ վերաբերվել լիազորված և նշանակված մարդկանց, չեն գիտակցում, որ զրկվում են սովորելու և հետևելու հնարավորությունից: Ձեզ հանդիպելու և ձեզ հետ համագործակցելու համար մեծ մարդիկ հաճախ ստիպված են լինում լիազորել ինչ-որ մեկին: Եթե ձեզ չհաջողվի համագործակցել և առնչվել, քանի որ ձեր գործն անձամբ հիմնական անձի հետ չէ, այդ դեպքում շատ օրհնություններ տանուլ կտաք: Հետևելու արվեստը լիազորված մարդկանց հետևելու արվեստն է: 

    Բազմիցս եմ եղել Կորեայում, որպեսզի համագործակցեմ Դեյվիդ Յոնգի Չոի հետ: Ստիպված եմ եղել առնչվել իմ և խորհրդի մյուս անդամների համար հոգ տանելու նպատակով նրա կողմից նշանակված մարդկանց հետ: Նրա լիազորած անձանց ուրախությամբ ընդունելը նրա հետ իմ հարաբերություններից օգտվելու բանալին է եղել:  Նա, ով չափազանց մեծ է լիազորված անձանց հետ շփվելու համար, չափազանց մեծ է հետևելու համար:    

    8.      Դուք կարող եք հաջողված լինել Աստծո մարդուն հետևելու մեջ, եթե հետևեք նրա հավատքին և նրա երկայնամտությանը:

    Որ հիվանդամիտ չլինեք, այլ նմանող լինեք հավատքով և երկայնամտությունով խոստմունքները ժառանգողներին։

    Եբրայեցիս 6.12

    Հավատքը և երկայնամտությունն այն երկու հիմնական տարրերն են, որոնց հարկավոր է ուշադրություն դարձնել այն մարդու մեջ, որին հետևում եք: Ինչո՞ւ եմ այդպես ասում: Սուրբգրային այս հատվածից սովորում ենք, որ անձի հավատքն ու երկայնամտությունն է, որ թույլ է տալիս նրան ժառանգել Աստծո խոստմունքները:  

    Քենեթ Հեյգինի հավատքը և երկայնամտությունն է, որ նրան համաշխարհային ծառայություն շնորհեց: Յոնգի Չոի հավատքը և երկայնամտությունն է, որ նրան աշխարհի ամենամեծ եկեղեցին շնորհեց: Բեննի Հիննի հավատքը և երկայնամտությունն է, որ նրան հրաշք քարոզարշավներ շնորհեց: Ֆրեդ Փրայսի հավատքը և երկայնամտությունն է, որ նրան այդպիսի ծառայություն շնորհեց: Ռեյնհարդ Բոնկեի հավատքը և երկայնամտությունն է, որ նրան Աֆրիկայի ամենամեծ քարոզարշավները շնորհեց:   

    Փողը, կապերը և գովազդային հայտարարությունները չեն, որ այդ մարդկանց շնորհեցին այն ամենն, ինչ նրանք ունեին: Նրանց հավատքը և երկայնամտությունն է, որ շնորհեց այն, ինչ նրանք ստացան:    

    Սիրելի՛ բարեկամ, ուզո՞ւմ ես, արդյոք, հաջողված լինել Աստծո մարդուն հետևելու գործում: Այդ դեպքում հետևի՛ր նրա հավատքին և երկայնամտությանը: Ի՞նչ է նշանակում հետևել ինչ-որ մեկի հավատքին: Հետևել ինչ-որ մեկի հավատքին՝ նշանակում է հարցնել՝ «Ինչի՞ էր նա հավատում», և ինչո՞ւ էր նա հավատում այն ամենին, ինչին հավատում էր: Բիլլի Գրեհեմի հավատքն ուսումնասիրելիս՝ նկատեցի, որ նա առանձնահատուկ որոշում էր կայացրել հավատալ, որ Աստվածաշնչի յուրաքանչյուր հատված Աստծո Խոսքն է: Այս հավատքի շնորհիվ մեղավորներին քարոզելիս նա սուրբգրային հատվածներ է մեջբերում: Նա հավատացած է, որ եթե դրանք Աստծո խոսքերն են, ապա մարդկանց համար ընթերցելիս՝ այդ խոսքերը փրկելու, բժշկելու և ազատագրելու մեծ զորություն կունենան: Ընթերցելու և ուսումնասիրելու արդյունքում մեծ մարդկանց հավատքի վերաբերյալ բազում բաներ կհայտնաբերեք:

    Ուրիշ ինչպե՞ս կարող եք մեծ մարդու հավատքի մասին ավելին իմանալ: Դիտելով և լսելով այն ամենն, ինչ նա ասել է իր ծառայության առավել վաղ շրջանում: Ծառայության երկրորդ մասում այդ անձնավորության հավատքի տպավորիչ պտուղները կհայտնաբերեք: Սակայն նրա ծառայության վաղ շրջանում դուք կտեսնեք և կզգաք, թե ինչպես է նա գործի դնում Աստծո մեջ մեծ բաների նկատմամբ իր հավատքը: Ծառայության սկզբում տեսնելու շատ քիչ բան կա, բայց կա մեծ հավատք և բազմաթիվ հռչակումներ: Միշտ հետաքրքիր է տեսնել, թե ինչպես էին մարդիկ ոտքի ելնում անապատի մեջ և սկսում մեծ բաների հավատալ իրենց ծառայությունների համար:

    Հետևե՛ք մեծ մարդկանց հավատքին և երկայնամտությանը, և կհայտնաբերեք, որ հետևում եք ճիշտ բաների: Այսօր ոմանք ցանկանում են կրել նույն հագուստը, նույն կոշիկները, և վարել նույն մեքենաներն, ինչ Աստծո մեծ մարդիկ են անում: Աստվածաշունչը չի ասում, որ նրանք իրենց մեքենաներով, տներով և հագուստով ժառանգեցին խոստմունքները: Նրանք խոստմունքները ժառանգեցին իրենց հավատքով և երկայնամտությամբ:

    Ուրեմն, ինչպե՞ս կարող եք հետևել ինչ-որ մեկի երկայնամտությանը: Դուք կարող եք ուսումնասիրել ինչ-որ մեկի երկայնամտությունը, պարզելով, թե ե՞րբ է նա սկսել որոշակի բաների հավատալ, և ե՞րբ է, ըստ էության, փորձարկել դրանք: Երբ սկսեք հաշվարկել և պարզել մարդկանց հավատքի կյանքի և որոշակի ուղղությամբ աշխատելու տարիները, կզարմանաք, թե որքա՜ն համբերատար են եղել նրանցից ոմանք:      

    Աստծո մարդկանցից շատերը երկար տարիներ աշխատել են չնչին արդյունքներով, որպեսզի տեսնեն, որ Տերը մեծ բաներ է անելու իրենց կյանքի և ծառայության վերջում: Հիրավի, մարդկանց հավատքը և երկայնամտությունը նրանց ծառայության գաղտնիքն է: 

    9.             Դուք պետք է հաղթահարեք ծուլությունը, հիվանդամտությունը և անգործությունը, որպեսզի հաջողությամբ հետևեք ինչ-որ մեկին:  

    Որ ՀԻՎԱՆԴԱՄԻՏ ՉԼԻՆԵՔ, այլ նմանող լինեք հավատքով և երկայնամտությունով խոստմունքները ժառանգողներին։

    Եբրայեցիս 6.12

    Կարո՞ղ եք, արդյոք, հավատալ, որ շատերը չեն կարողանում հետևել ծուլության պատճառով: Լսել եմ, թե ինչ են ասում ծույլ մարդիկ, ովքեր չեն ցանկանում հետևել և սովորել: Նրանք ասում են հետևյալը. 

    «Օ՜, դուք Աստծո շնորհն ունեք ձեր կյանքում»: 

    «Աստված է շնորհել ձեզ այս եկեղեցիները»:

    «Օ՜», - բացականչում են նրանք, - «ինձ դուր է գալիս ձեր գործելակերպը: Դա մի շնորհ է, որ դուք ունեք»:

    «Ես չունեմ այն շնորհքը, որ դուք ունեք: Դա իմ կանչվածությունը չէ», - ասում են նրանք:

    Այո, գուցե ճիշտ է, որ Աստծո շնորհքն է գործի դրված: Բայց հաճախ մարդիկ պարզապես չափազանց ծույլ են նոր բան սովորելու համար: Նրանք մտահոգված չեն գործող գաղափարների և սկզբունքների իրականացմամբ: 

    Անշուշտ, շատ էներգիա է պահանջվում ձեզանից առաջ լինողին նմանվելու համար: Շատ ժամանակ և լուրջ ջանքեր են պահանջվում առաջնորդի գաղտնիքները բացահայտելու և նրանց հասնելու համար: Ծույլ մարդիկ չեն կարող հաջողված լինել հետևելու արվեստում:

    Գլուխ 3

    Հետևելու արվեստի յոթ բանալի

    1.             Հետևե՛ք Աստծո մարդկանց նրանց «ուսմունքների» կամ «գործերի» միջոցով:

    Առաջին պատմությունն արի, ո՛վ Թեոփիլե, ԱՄԵՆ ԲԱՆԻ համար, ՈՐ ՀԻՍՈՒՍԸ ՍԿՍԵՑ ԱՆԵԼ ԵՎ ՍՈՎՈՐԵՑՆԵԼ...

    Գործք Առաքելոց 1.1

    Մարդու ուսմունքները և նրա կատարած գործերը հավասարապես կարևոր են: Հիսուս Քրիստոսին հետևելու համար դուք պետք է հետևեք և՛ Նրա ուսմունքներին, և՛ Նրա կատարած գործերին: Բոլոր Ավետարանները ներառում են Քրիստոսի ուսմունքները, ինչպես նաև պատմություններ Նրա կատարած գործերի վերաբերյալ: Քրիստոսի ուսմունքները կարմիրով են նշված, իսկ կատարած գործերը՝ սևով:

    Կարևոր է հասկանալ, որ այս երկու ասպեկտները խիստ տարբեր են, բայց շատ կարևոր: Կան բազում բաներ, որոնց մասին Հիսուս Քրիստոս չուսուցանեց: Անշուշտ, կան շատ բաներ, որ Նա արեց՝ առանց բացատրելու, թե ինչ է անում: Դա է պատճառը, որ Թեոփիլեին խորհուրդ տրվեց սովորել այն, ինչ Հիսուս անում և ուսուցանում էր:  

    2.             Հետևե՛ք Աստծո մարդկանց՝ հետևելով նրանց ուսմունքներին: 

    Կարևոր է հասկանալ, որ ոմանք օժտված են սովորեցնելու այն, ինչ գիտեն: Սա հանգեցնում է նրան, որ բազում ուսուցումներ, վարդապետություններ, սկզբունքներ և գաղափարներ ունեցող մարդիկ կիսվեն դրանցով: Օրինակ, Քենեթ Հեյգինը՝ մեծ մարգարեն և բժշկության ծառայողը, հանգամանորեն սովորեցնում էր, թե ինչպես էր զբաղվում իր ծառայությամբ և հասնում մեծ բաների հանուն Աստծո: Նրա ուսուցումներից քաղելու շնորհիվ ես կարողացել եմ շատ բան սովորել ծառայության մասին: Կային նաև այլ մեծ մարգարեներ, ովքեր ապրեցին և մահացան նույն ժամանակաշրջանում, սակայն ուրիշներին նմանատիպ ծառայության մեջ առաջնորդող որևէ ուսուցում չթողեցին:   

    3.             Հետևե՛ք Աստծո մարդկանց՝ հետևելով նրանց գործերին:  

    Հայտնաբերել եմ մարդկանց, ովքեր մեծամեծ գործեր են արել Տիրոջ համար, սակայն շատ քիչ ուսուցումներ են թողել իրենց

    Enjoying the preview?
    Page 1 of 1