Discover millions of ebooks, audiobooks, and so much more with a free trial

Only $11.99/month after trial. Cancel anytime.

Hakob Mndzuri. Nazar /Հակոբ Մնձուրի: Նազար
Hakob Mndzuri. Nazar /Հակոբ Մնձուրի: Նազար
Hakob Mndzuri. Nazar /Հակոբ Մնձուրի: Նազար
Ebook113 pages46 minutes

Hakob Mndzuri. Nazar /Հակոբ Մնձուրի: Նազար

Rating: 0 out of 5 stars

()

Read preview

About this ebook

The following volume of Diaspora series presents the drama of Hakob Mndzuri ‘’Nazar’’, first published in 1929. In his works Mndzuri has mainly depicted rural life, people, closely connected with their land and water, age-old history, and traditions.

«Սփյուռք» մատենաշարի սույն հատորով լույս է տեսնում Յակոբ Մնձուրու «Նազար» դրաման, որ առաջին անգամ է տպագրվում առանձին գրքի տեսքով։ Նախկինում հրատարակվել է միայն մեկ անգամ՝ 1929 թ․, Բոստոնի «Հայրենիք» ամսագրում։ Մնձուրու գրականության նյութը հայրենի գյուղն է՝ իր բնությամբ, հարազատ ու պարզ, իրենց ավանդույթներին, հող ու ջրին կապված մարդկանցով։ «Նազար» դրաման մեծանուն գրողի միակ դրամատիկական երկն է, որտեղ նույնպես իր իսկ բնորոշմամբ «գիւղը կ’ապրի իմ մէջս»՝ մնձուրիական գյուղաշխարհի գեղահրաշ նրբերանգներով, բայց ողբերգական ավարտով։
«Գրեց բարոյականության հետ հարաբերվելու իր հնարավորությունը կորցրած թշնամու դեռ տաք ատելության ու քամահրանքի պայմաններում։ Այլ կերպ անհնար է հասկանալ Յակոբ Մնձուրիի անվան շուրջը երկար լռությունը․․․
Ազգապահպանության և ազգահորինման այս գեհենը չկա Մնձուրու ստեղծագործության մեջ՝ ստեղծագործության մեջ նրա, ով ամենաստույգ գոնե վկան էր լինելու։ Սա ի՞նչ է, զոհի հետ նաև ճիչի խժռում։ Այս ամենի ձեր չիմացությամբ՝ հայ մեծ մշակույթի խաղաղ անդաստանների այս խոնարհ մշակի գործը ձոն է մարդու գոյության խորհրդի բարությանը։
Այս ամենի ձեր գիտությամբ՝ Յակոբ Մնձուրու ստվար ժառանգությունը ձեր ձեռքին մեղադրանք է ընդդեմ տիրակալական նկրտումների, որ ժողովուրդներ է հակադրում, ժողովուրդներ է ոչնչացնում և ազգայնամոլության ախտով ժողովուրդներ է թունավորում»։
LanguageEnglish
PublisherEdit Print
Release dateApr 1, 2021
ISBN9791220810371
Hakob Mndzuri. Nazar /Հակոբ Մնձուրի: Նազար

Related to Hakob Mndzuri. Nazar /Հակոբ Մնձուրի

Titles in the series (3)

View More

Related ebooks

General Fiction For You

View More

Related articles

Reviews for Hakob Mndzuri. Nazar /Հակոբ Մնձուրի

Rating: 0 out of 5 stars
0 ratings

0 ratings0 reviews

What did you think?

Tap to rate

Review must be at least 10 words

    Book preview

    Hakob Mndzuri. Nazar /Հակոբ Մնձուրի - Hakob Mndzuri / Հակոբ Մնձուրի

    Բովանդակութիւն

    Երկու խօսք

    Ա­ռա­ջին ա­րա­րո­ւած

    Երկ­րորդ ա­րա­րո­ւած

    Եր­րորդ ա­րա­րո­ւած

    Չոր­րորդ ա­րա­րո­ւած

    Հին­գե­րորդ ա­րա­րո­ւած

    Ծա­նօ­թագ­րու­թիւն

    Յակոբ Մնձուրի

    ՆԱԶԱՐ

    Տրամ հինգ արարուածով

    Հ­րա­տա­րա­կու­թեան պատ­րաս­տեց, ծանօթագրեց՝

    Ար­թուր Անդ­րա­նի­կեան

    Յակոբ Մնձուրու /Փոքր Արմտան, Երզնկայի գաւառ/, 1886- Կ.Պոլիս, 1978/ «Նազար» դրաման մեծանուն գրողի միակ դրամատիկական երկն է, որտեղ նոյնպէս իր իսկ բնորոշմամբ. «գիւղը կ’ապրի իմ մէջս»՝ մնձուրիական գիւղաշխարհի գեղա­հրաշ նրբերանգներով, բայց ողբերգական աւարտով…

    Երկու խօսք

    ...գրողն իր խօսքն ա­սում է. նրա խօս­քի փո­խա­կեր­պում­նե­րի կա­րո­ղու­թիւ­նը մեզ­նից ան­կախ մենք զգում, վե­րապ­րում ենք, իսկ ե­թէ Մն­ձու­րին է՝ հաց­թու­խի, բեռ­նակ­րի, հա­մե­տա­գոր­ծի, ած­խա­վա­ճա­ռի, կե­րա­վա­ճա­ռի, ա­խո­ռա­պա­նի ա­նո­ւան տակ մեզ գրո­ղի իր ա­ռինք­նող ներ­կա­յու­թիւ­նը ներշն­չում, ստու­գա­պէս ապ­րեց­նում է իր հիմ­նած՝ մեզ պա­րու­րող, մեր շուրջ ծլար­ձա­կող աշ­խար­հով... ու­րեմն ոչ միայն մենք մեր ներ­կա­յի տէրն ենք, այ­լեւ ան­ցեա­լի տնօ­րի­նումն է մեզ վստա­հո­ւած...

    Ու հարց­նում է գրո­ղը. «Կ­ռունկ, ուս­տի՞ կու գաս». հարցն ան­պա­տաս­խան չի մնում, որ­բե­ւայ­րի չի դե­գե­րում ­Հա­յոց աշ­խար­հից մէկ այլ աշ­խարհ: ­Հար­ցը հնչում է «փիւ­նի­կէն ա­ւե­լի փիւ­նիկ է հա­յը» հնչո­ղու­թեան նշա­նա­ռու­թեամբ եւ յա­րա­գո­յու­թեամբ,- գու­ցէ՝ հա­յա­գո­յու­թեամբ,- եւ կա­րող ու ի զօ­րու ենք այն սպա­ռե­լի հա­մա­րել: ­Բայց Մն­ձու­րու գրա­կա­նու­թիւ­նը,- պատ­մո­ւածք­ներ, դաշ­տան­կար­ներ, հայ­րե­նան­կար­ներ, հէ­քիաթ­ներ եւ այլն,- իբ­րեւ «ճշգրիտ քար­տե­զագ­րի» տե­ղայ­նաց­րած գրո­ղա­կան հա­ւաս­տիա­ցում­ներ՝ մեր ուղ­ղա­կի ըն­կար­ման մի­ջո­ցով ներ­դաշ­նակ­ւում են մեզ ան­ծա­նօթ ի­րա­կա­նու­թեան հետ, բնու­թեան ու բնաշ­խար­հի ի­րա­կան, հա­ւաս­տի ու հա­ւա­տի ներ­կա­յաց­մամբ՝ առ մեզ ուղ­ղո­ւած որ­դե­գիր կա­րօ­տը ան­խամ­րե­լի պա­հե­լով:

    Ան­ցեա­լը՝ ներ­կա­յից,- իր ապ­րած ժա­մա­նա­կից եւ մեր ապ­րե­լիք ժա­մա­նա­կից,- տար­բա­ժա­նե­լու խնդիր ա­մե­նե­ւին չի ու­նե­ցել Մն­ձու­րի գրո­ղը, վկա­յա­բա­նը, ժա­մա­նա­կա­գի­րը: Ն­րա պա­տու­մը, պատ­մե­լու ինք­նա­պա­հանջ սկզբուն­քը «հաց ու­զե­լու պէս» սո­վո­րա­կան է ու նրբա­կիրթ, նրբա­բա­րոյ: ­Հա­ւատն առ ինքն իր ապ­րա­ծը՝ մեզ ապ­րեց­նո­ղը, ինք­նա­պա­հո­վու­թեան պէս մի բան է թո­ւա­ցել նրան: ­Նա, ով ճա­կա­տագ­րով է ըն­կա­լել, որ «գո­հու­նակ տրա­մադ­րու­թիւն­նե­րով կը կա­տա­րէ պաշ­տօ­նը»: ­Ման­կանց, ծե­րե­րի, կա­նանց /հա­յե­րի եւ այ­լազ­գի­նե­րի/ քայլ­քը, աշ­խա­տաո­ճը, առտ­նին կեանքն ու ընդ­հան­րա­պէս հո­գե­բա­նու­թիւ­նը՝ բնու­թեա­նը ներ­հիւ­սո­ւած, իր անբռ­նազ­բոս պա­տու­մի մթնո­լոր­տում է միայն զար­մանք ու ան­յու­սա­լի հիաց­մունք պատ­ճա­ռում: Ինք­զին­քը գրող չե­րե­ւա­կա­յե­լու ի՛նչ անմ­նա­ցորդ անճ­գու­թիւն է պէտք ու­նե­նալ, որ ակն­կա­լո­ւա­ծը ա­նակն­կալ ներ­կա­յաց­նե­լով՝ մար­դու եւ բնու­թեան հա­մե­րաշ­խու­թիւն տար­փո­ղել, լռա­խոհ եւ այն էլ սպի­տակ թղթի առ­ջեւ ծնրա­դիր ու եր­կիւ­ղա­լի: ­Նոյն կերպ պէտք է հե­տա­մուտ լի­նել ­Յա­կոբ Մն­ձու­րու գրա­կան ժա­ռան­գու­թեա­նը: «Գ­րողն աշ­խար­հում այն մարդն է, ով ա­մե­նից քիչ է հա­կո­ւած ի­մա­նա­լու, թէ ու­րիշ­ներն ինչ են ա­նո­ւա­նում իր գոր­ծը: /­Պոլ Վա­լե­րի/:

    ­Յա­կոբ Մն­ձու­րին ժա­մա­նակ չու­նե­ցաւ այս մա­սին խոր­հե­լու...

    Ար­թուր Անդ­րա­նի­կեան

    Գոր­ծո­ղու­թիւ­նը կը կա­տա­րո­ւի հա­րա­ւի գի­նե­ւէտ գա­ւա­ռի մը մէջ

    Ա­րեգ – ո­րուն ա­մու­սի­նը տար­նե­րէ ի վեր բա­ցա­կայ

    Նա­զար – Ա­րե­գի որ­դին

    Յու­նար – Ա­րե­գի տա­րե­կից կին մը

    ­Ճամ­բորդ –Ա­րա­բա­կան տա­րա­զով ան­ծա­նօթ մը

    Դա­նիէլ­պէկ – ­Հա­րուստ ա­ղա մը

    ­Թու­մաս­պէկ – ­Հա­րուստ ա­ղա մը

    Սե­րուկ – ­Գիւ­ղա­ցի մը

    ­Մար­գար – ­Դա­նիէլ­պէ­կի ծա­ռան

    Ե­ւա – ­Պա­ռաւ մը

    ­Շա­մի – Ա­րե­գի եղ­բօր աղ­ջի­կը

    Ա­ռա­ջին ա­րա­րո­ւած

    Ա­ռա­ջին տե­սա­րան

    ­Գիւ­ղին ծայ­րը տուն մը:

    ­Բո­լոր տու­նե­րուն նման հո­ղա­շէն ու միա­յարկ է: Ա­ռաջ­քը հո­ղա­պա­տե­րով բակ մը կայ, ու յար­դա­խառն կարմ­րո­րակ ծե­փով ծե­փո­ւած ըլ­լա­լուն՝ կարմ­րո­րակ գոյն մը ու­նի: Եր­դի­քը՝ տա­փա­րակ է ու ըն­դար­ձակ: ­Կեդ­րո­նը քա­րէ լող մը կայ ու մէկ ե­զեր­քը բու­խե­րիկ մը: Ե­տե­ւի կող­մը, տա­նը ան­մի­ջա­պէս կից, պար­տէզ է, ըն­կու­զե­նիի ու բար­տիի կար­գով ծա­ռե­րով:

    ­Տա­նը ա­ռաջ­քը պզտիկ հրա­պա­րակ մը կայ: Եր­կու ճամ­բա­ներ ի­րար կը խա­չա­ձե­ւեն հոդ, մէ­կը գիւ­ղին մէ­ջէն, միւ­սը պար­տէզ­նե­րուն ե­զեր­քէն:

    Հ­րա­պա­րա­կի միւս կող­մը ար­տեր են: ­Բո­լորն ալ նոր ցա­նո­ւած ու վա­րո­ւած ըլ­լա­լով՝ դեռ չեն բու­սած: Ար­տե­րուն մէջ­տե­ղը մա­տու­ռի ե­րե­ւոյ­թով շէնք մը կը տես­նո­ւի: ­Գիւ­ղին աղ­բիւրն է: Իսկ ար­տե­րէն ան­դին, կար­գով բլուր­նե­րուն ե­րե­սին, գիւ­ղին կլոր կա­լե­րը կ’ե­րե­ւին:

    Ե­ղա­նա­կը աշ­նա­նաս­կիզբ է, օ­դը տաք, ու գիւ­ղին միւս ծայ­րը տան մը մէջ հարս­նիք կայ:

    ­Տա­նը ա­ռաջ­քը կանգ­նած է Ա­րեգ: ­Դե­ղին թար­թիչ­նե­րով, դե­ղին ծա­մե­րով, շատ գե­ղա­նի կին մըն է: Ե­րե­սուն հինգ տա­րե­կան: ­Տե­ղա­կան պարզ ու կար­միր կտա­ւէ ու կա­նանչ գծե­րով էն­թա­րի մը հա­գած է, մին­չեւ կրունկ­նե­րը իջ­նող փէ­շե­րով, քովն­տի բա­ցո­ւածք­նե­րով, ո­րոնց­մէ կ’ե­րե­ւի նոյն­պէս մին­չեւ կրունկ­նե­րը իջ­նող կար­միր ներք­նա­վար­տի­քը: Վ­րա­յէն կա­պոյտ կտա­ւէ կարճ սալ­թա մը հա­գած է: Գ­լու­խը պարս­կա­կան գլխար­կի շատ նմա­նող ու խէ­ժե­րով կարծր կա­ղա­պա­րո­ւած սեւ ա­սո­ւիէ գլխարկ մը դրած է, մա­նի­շա­կա­գոյն լա­չակ մը վրա­յէն, որ գլխար­կին կէ­սը կը ծած­կէ ու ծնօ­տին ներ­քե­ւէն դառ­նա­լով կը հաս­նի թի­կուն­քին փռո­ւող ծա­մե­րուն կէ­սը: Ոտ­քե­րը տե­ղա­կան մոր­թէ կար­միր կօ­շիկ­ներ, ու մէջ­քին գօ­տի կա­պած է:

    Enjoying the preview?
    Page 1 of 1