Discover millions of ebooks, audiobooks, and so much more with a free trial

Only $11.99/month after trial. Cancel anytime.

Նրանք, ովքեր ՁԵՎԱՑՆՈՒՄ ԵՆ
Նրանք, ովքեր ՁԵՎԱՑՆՈՒՄ ԵՆ
Նրանք, ովքեր ՁԵՎԱՑՆՈՒՄ ԵՆ
Ebook157 pages1 hour

Նրանք, ովքեր ՁԵՎԱՑՆՈՒՄ ԵՆ

Rating: 0 out of 5 stars

()

Read preview

About this ebook

Եկեղեցիները լեցուն են կատարյալ ձեւացողներով, ովքեր լիովին անհավատարիմ են դառնում: Խաբեությունը եւ կեղծիքը միշտ սատանայի գլխավոր բանալիներն են հանդիսացել: Առաջնորդը, ով անկարող է ճանաչել ձեւացողի կեղծիքը, կտուժի իր կուրության պատճառով:

Սպառնալիքը, «ծանոթ լինելու» երեւույթը եւ շփոթությունը ծառայողների դեմ պայքարող չար ոգիներ են: Շատ ժամանակ մարդիկ նույնիսկ չգիտեն, թե ինչի դեմ են պայքարում: Այս գիրքը կօգ

LanguageՀայերեն լեզու
Release dateJul 28, 2016
ISBN9781683980995
Նրանք, ովքեր ՁԵՎԱՑՆՈՒՄ ԵՆ
Author

Dag Heward-Mills

Bishop Dag Heward-Mills is a medical doctor by profession and the founder of the United Denominations Originating from the Lighthouse Group of Churches (UD-OLGC). The UD-OLGC comprises over three thousand churches pastored by seasoned ministers, groomed and trained in-house. Bishop Dag Heward-Mills oversees this charismatic group of denominations, which operates in over 90 different countries in Africa, Asia, Europe, the Caribbean, Australia, and North and South America. With a ministry spanning over thirty years, Dag Heward-Mills has authored several books with bestsellers including ‘The Art of Leadership’, ‘Loyalty and Disloyalty’, and ‘The Mega Church’. He is considered to be the largest publishing author in Africa, having had his books translated into over 52 languages with more than 40 million copies in print.

Related to Նրանք, ովքեր ՁԵՎԱՑՆՈՒՄ ԵՆ

Related ebooks

Reviews for Նրանք, ովքեր ՁԵՎԱՑՆՈՒՄ ԵՆ

Rating: 0 out of 5 stars
0 ratings

0 ratings0 reviews

What did you think?

Tap to rate

Review must be at least 10 words

    Book preview

    Նրանք, ովքեր ՁԵՎԱՑՆՈՒՄ ԵՆ - Dag Heward-Mills

    Ձևացողի ոգին

    1.      Ձևացողը կրում է դերասանի ոգին:

    2.      Ձևացողը սուտ և կեղծ անհատականություն է:

    3.      Ձևացողը կրում է կեղծավորության և անհավատարմության ոգին:

    4.      Ձևացողը կրում է լրտեսության և մերօրյա գաղտնի ծառայության ոգին:

    5.      Ձևացողը կրում է ստի և խաբեության ոգին: 

    6.      Ձևացողը կրում է վերահաս կործանման ոգին: Ձևացողի ներկայությունը Ձեզ լուրջ վտանգի տակ է դնում:

    7.      Ձևացողը կրում է մարդասպանի ոգին, քանի որ գրեթե բոլոր ձևացողները ավերողներ են և մարդասպաններ: 

    ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՄԵԾԱԳՈՒՅՆ ՁԵՎԱՑՈՂՆԵՐԸ

    1. ԴԱԼԻԼԱՆ ՁԵՎԱՑՈՂ ԷՐ: Դալիլան ձևացնում էր, թե սիրում է Սամսոնին: Նա մխիթարում և հանգստացնում էր Սամսոնին, և քնացնում նրան իր ծնկների վրա: Ի վերջո պարզվեց, որ Դալիլան ստախոս է, խաբեբա և մարդասպան:

    Եվ նրանից հետո մեկ կին սիրեց Սովրեկ հեղեղատի մոտ, ու նրա անունը Դալիլա էր։

    Եվ փղշտացիների նախարարներն այն կնկա մոտ գնացին և նրան ասացին. Նրան խաբի՛ր և տե՛ս, թե նրա մեծ զորությունը ինչում է, թե ինչով կկարողանանք նրան հաղթել, որ նրան հաղթենք և տկարացնենք, և մենք քեզ ամեն մեկս հազար հարյուր արծաթ կտանք։

    Եվ Դալիլան Սամսոնին ասաց. Աղաչում եմ, հայտնի՛ր ինձ, թե քո մեծ զորությունը ինչո՞ւմ է, և քեզ տկարացնելու համար ի՞նչ բանով կապել պետք է։

    Եվ երբ որ Դալիլան տեսավ, որ նա իր սրտի մեջ բոլոր եղածն իրեն հայտնեց, փղշտացիների նախարարներին կանչել տվեց և ասաց. Այս անգամ վե՛ր եկեք, որովհետև իր սրտի մեջ բոլոր եղածն ինձ հայտնել է։ Այն ժամանակ փղշտացիների նախարարները նրա մոտ վեր գնացին. և արծաթն էլ իրենց ձեռքին բերին։

    Եվ Դալիլան նրան իր ծունկերի վրա քնացրեց, և մի մարդ կանչեց, և նրա գլխի յոթ բաժին մազերը ածիլել տվեց, և սկսեց նրան տկարացնել. և նրա ուժը իրենից գնացել էր։

    Եվ կինն ասաց.Սամսո՛ն, փղշտացիները քեզ վրա եկան: Եվ նա, քնից զարթնելով, ասաց. Դուրս գամ և առաջին անգամների պես թոթափվեմ, բայց չգիտեր, որ Տերն իրենից գնացել էր (Դատավորաց 16:4-6, 18-20)։ 

      2. ՀՈՒԴԱՆ ՁԵՎԱՑՈՂ ԷՐ: Հուդան ձևացնում էր, թե Հիսուս Քրիստոսի հավատարիմ աշակերտն է: Ի վերջո պարզվեց, որ նա մատնիչ է, խաբեբա և մարդասպան:

    Սատանան էլ մտավ Իսկարիովտացի ասված Հուդայի մեջ, որ տասներկուսի թվից էր։ 

    Եվ գնաց քահանայապետների և իշխանների հետ խոսք կապեց, թե Նրան ինչպես մատնի նրանց։ 

    Եվ նրանք ուրախացան և խոստացան արծաթ տալ նրան։ 

    Եվ նա խոսք տվեց և հարմար ժամանակ էր որոնում, որ Նրան մատնի նրանց՝ առանց ամբոխի։

    Եվ աղոթքից վեր կացավ, եկավ Իր աշակերտների մոտ և նրանց քնի մեջ գտավ տրտմությունից և ասաց նրանց. Ինչո՞ւ եք քնում, վե՛ր կացեք, աղո՛թք արեք, որ փորձության մեջ չմտնեք։

    Եվ Նա տակավին խոսելիս՝ ահա մի ամբոխ. և Հուդա կոչվածը՝ այն տասներկուսից մեկը, գնում էր նրանց առաջին, և մոտեցավ Հիսուսին, որ համբուրի Նրան:

    ՀԻՍՈՒՍՆ ԷԼ ՆՐԱՆ ԱՍԱՑ. ՀՈՒԴԱ՛, ՀԱՄԲՈՒՅՐՈ՞Վ ԵՍ ՄԱՐԴԻ ՈՐԴՈՒՆ ՄԱՏՆՈՒՄ (Ղուկաս 22:3-6, 45-48):  

    3.      ԱԲԻՍՈՂՈՄԸ ՁԵՎԱՑՈՂ ԷՐ: Աբիսողոմը ձևացնում էր, թե սիրում է իր եղբորը, երբ նրան խնջույքի էր հրավիրել: Ի վերջո, պարզվեց, որ խնջույքը խորամանկություն է: Նրա այսպես կոչված խնջույքը պարզապես իր եղբայր Ամնոնին սպանելու նենգ միջոց էր: 

    Եվ նրա եղբայր Աբիսողոմն ասաց նրան. Արդյո՞ք քո եղբայր Ամնոնը քեզ հետ եղավ. հիմա, քո՛ւյրս, լո՛ւռ կաց. քո եղբայրն է նա. այս բանը սրտիդ հոգս մի՛ շինիր։ Եվ Թամարը նստեց անմխիթար՝ իր եղբայր Աբիսողոմի տանը։ Եվ Դավիթ թագավորը լսեց այս բոլոր բաները և շատ բարկացավ։ 

    Եվ Աբիսողոմը չէր խոսում Ամնոնի հետ ո՛չ վատ, և ո՛չ լավ, որովհետև Աբիսողոմն ատում էր Ամնոնին նրա համար, որ իր քույր Թամարին բռնաբարել էր։ Եվ երկու տարի անցնելուց հետո եղավ, որ Աբիսողոմի ոչխարների ասրակտուրն էր Եփրեմի մոտ, Բաաղհասորում: Եվ Աբիսողոմը կանչեց թագավորի բոլոր որդիներին։ 

    Եվ Աբիսողոմը եկավ թագավորի մոտ և ասաց. Ահա քո ծառան ասրակտուր ունի. Խնդրեմ, որ թագավորը և իր ծառաները ծառայիդ հետ գնան։ 

    Եվ թագավորն ասաց Աբիսողոմին. Ո՛չ, որդի՛ս, չգնանք ամենքս և չծանրանանք քեզ վրա: Եվ նա ստիպեց նրան, բայց նա չուզեց գնալ, և օրհնեց նրան։

    Եվ Աբիսողոմն ասաց. Եթե ոչ, թող գոնե իմ եղբայր Ամնոնը գա մեզ հետ: Եվ թագավորն ասաց նրան. Ինչո՞ւ համար նա գնա քեզ հետ։ Բայց Աբիսողոմը ստիպեց նրան, և Դավիթն ուղարկեց նրա հետ Ամնոնին և թագավորի բոլոր որդիներին։ 

    Եվ Աբիսողոմը հրամայեց իր երիտասարդներին՝ ասելով. Մտի՛կ արեք, երբ որ Ամնոնի սիրտը գինով զվարթանա և ես ձեզ ասեմ՝ զարկե՛ք Ամնոնին, մեռցրե՛ք նրան, մի՛ վախենաք, չէ՞ որ ես եմ ձեզ հրամայում: Զորացե՛ք և քաջասիրտ եղեք։ Եվ Աբիսողոմի երիտասարդներն արին Ամնոնին, ինչպես որ Աբիսողոմը հրամայել էր, և թագավորի որդիները վեր կացան, հեծեցին ամեն մարդ իր ջորին և փախան (Բ  Թագավորաց 13:20-29)։ 

      4. ՀԱՅԵԼԸ ՁԵՎԱՑՈՂ ԷՐ: Նա խաբեց Սիսարային՝ քանանացիների զորագլխին: Հայելը Սիսարային ասաց, որ չվախենա, քաջալերեց նրան և ներս հրավիրեց՝ հանգստանալու: Նա դաժանաբար սպանեց Սիսարային՝ մեխելով ցիցը նրա գլխին: Նման սարսափելի արարք ոչ ոք չէր կարող թույլ տալ: Այդ քնքուշ, սփոփող և ձևացող կինը իրականում մարդասպան էր:

    Եվ ՍԻՍԱՐԱՆ ՈՏՔՈՎ ՓԱԽԱՎ կենեցի ՔԱԲԵՐԻ ԿՆԿԱ՝ ՀԱՅԵԼԻ ՎՐԱՆԸ, որովհետև Հասորի Հաբին թագավորի և կենեցի Քաբերի տան մեջտեղ խաղաղություն կար։ 

    ԵՎ ՀԱՅԵԼԸ ՍԻՍԱՐԱՅԻՆ ԴԻՄԱՎՈՐԵԼՈՒ ԴՈՒՐՍ ԵԿԱՎ ԵՎ ՆՐԱՆ ԱՍԱՑ. ՏԵ՛Ր ԻՄ, ԴԱՐՁԻ՛Ր, ԻՆՁ ՄՈՏ ԴԱՐՁԻ՛Ր, ՄԻ՛ ՎԱԽԵՑԻՐ։ Եվ նա դեպի վրանը դարձավ՝ նրա մոտ. և կինը նրան ծածկեց գորգով։

    Եվ նա ասաց այն կնկան. Աղաչում եմ՝ ինձ մի քիչ ջուր տուր խմեմ, որովհետև ծարավ եմ։ Նա էլ կաթի տիկը բացեց և նրան խմեցրեց, և ծածկեց նրան։ Եվ նա ասաց այն կնկան. Վրանի դռանը կանգնի՛ր, և եթե մարդ գա, քեզ հարցնի և ասի, թե՝ այստեղ մարդ կա՞, ասես՝ չկա։ 

    ԵՎ ՔԱՐԵԲԻ ԿԻՆԸ՝ ՀԱՅԵԼԸ, ԱՌԱՎ ՎՐԱՆԻ ՄԵԿ ՑԻՑ ԵՎ ՈՒՌՆ ԷԼ ԲՌՆԵՑ ՁԵՌՔԻՆ ԵՎ ԿԱՄԱՑ ԳՆԱՑ ՆՐԱ ՄՈՏ ԵՎ ՑԻՑԸ ՄԵԽԵՑ ՆՐԱ ԾԱՄԵԼԻՔԻՆ և գետնին բևեռեց. և նա քնել էր, և հոգնած էր, և մեռավ (Դատավորաց 4:17-21):   

      5.       ՔՈՒՍԻՆ ՁԵՎԱՑՈՂ ԷՐ: Քուսին ձևացնում էր, թե Աբիսողոմի կողմից է, բարի խորհուրդներ էր տալիս՝ բացատրելով յուրաքանչյուր կետ՝ ելնելով բարի նկատառումներից: Ըստ էության, Քուսին գործում էր Դավիթ թագավորի համար՝ ներքուստ աջակցելով նրան Աբիսողոմի պալատում:

    Եվ եղավ, երբ որ Դավիթը եկավ մինչև բլրի գլուխը, ուր նա երկրպագություն արավ Աստծուն, ահա նրան դիմավորեց ԱՐԱՔԱՑԻ ՔՈՒՍԻՆ՝ իր պատմուճանը պատառած և հողը՝ գլխին։  Եվ Դավիթն ասաց նրան. Եթե ինձ հետ գաս, ինձ վրա բեռ կլինես, և եթե ետ դառնաս քաղաքը և Աբիսողոմին ասես՝  ես քեզ ծառա դառնամ, ո՛վ թագավոր, ես առաջուց քո հոր ծառան էի, և հիմա էլ քո ծառան եմ, այն ժամանակ դու կցրես ինձ համար Աքիտոփելի խորհուրդը։ Եվ ահա այնտեղ քեզ հետ կան Սադովկ և Աբիաթար քահանաները, և ամեն ինչ, որ թագավորի տանից լսես, իմացրո՛ւ Սադովկ և Աբիաթար քահանաներին (Բ Թագավորաց 15:32-35):

    Եվ եղավ, որ երբ ԱՐԱՔԱՑԻ ՔՈՒՍԻՆ՝ ԴԱՎԹԻ ԲԱՐԵԿԱՄԸ, ԵԿԱՎ ԱԲԻՍՈՂՈՄԻ ՄՈՏ, ՔՈՒՍԻՆ ԱՍԱՑ ԱԲԻՍՈՂՈՄԻՆ. ԿԵՑՑԵ՜ ԱՐՔԱ, ԿԵՑՑԵ՜ ԱՐՔԱ։ Եվ Աբիսողոմն ասաց Քուսիին. Դա՞ է քո բարեկամի վրա ունեցած սերդ,  ինչո՞ւ համար չես գնացել քո բարեկամի հետ։ 

    Եվ Քուսին ասաց Աբիսողոմին. Ոչ, այլ որին որ հավանի Տերը և այս ժողովուրդը, և Իսրայելի բոլոր մարդիկ, ես նրանը կլինեմ և նրա հետ կմնամ։ Եվ երկրորդ՝ ես ո՞ւմ պիտի ծառայեմ, չէ՞ որ նրա որդուն, ինչպես որ ծառայել եմ քո հոր առաջին, այնպես կլինեմ և քո առաջին: Եվ Աբիսողոմն ասաց Աքիտոփելին. Խորհուրդ տվեք, թե ինչ անենք (Բ Թագավորաց 16:16-20):

    6.      ԴԻՆԱՅԻ ԵՂԲԱՅՐՆԵՐԸ ՁԵՎԱՑՈՂՆԵՐ ԷԻՆ: Նրանք ձևացնում էին, թե ընդունում են իրենց քրոջ հետ ամուսնանալու Սյուքեմի առաջարկը: Իրականում, նրանք պատրաստվում էին ամբողջ գյուղը

    Enjoying the preview?
    Page 1 of 1