Ընտանիք
2/5
()
About this ebook
Ընտանիքը առաջին նվերն էր, որ Աստված տվեց մարդուն արարչագործությունից հետո։
Աստված նախքան եկեղեցի ստեղծելը ստեղծեց ընտանիքը։
Մարդիկ հաճախ կարծում են, թե եկեղեցին, աշխատանքը կամ վայելքները ավելի կարեւոր դեր են խաղում իրենց կյանքում, քան ընտանիքը։ Մինչդեռ արարչագործության սկզբում, երբ դեռ չկար աշխատանքը, չէր ստեղծվել եկեղեցին, չկային կյանքի վայելքները, Աստված ստեղծեց ընտանիքը։ Կան մարդիկ, ովքեր ասում են. «Պետք է կյանք վայելել, հետո ամուսնանալ»։ Եթե այդպես լիներ, Աստված սկզբում չէր ստեղծի ընտանիքը։ Ընտանիքի հիմնադիրն, այշուշտ, գիտեր մի ճշմարտություն, որ կյանքը կարելի է լիարժեք վայելել միայն ընտանիքում։
Artur Simonyan
Bishop, Dr. Artur Simonyan is the senior pastor of Word of Life Church Armenia for more than 25 years. Armenia is a Biblical country. Here, in the land of Ararat Noah made the first sacrifice of worship to God after the flood. It is the open door of Gospel to the Middle East. Word of Life Church Armenia is one of the biggest local Christian communities in the post-soviet region. Almost 10,000 people call it their spiritual home. Artur Simonyan is an international speaker who carries out missionary and apostolic work in different parts of the world being a spiritual leader for hundreds of pastors both in Armenia and abroad. Other priority of Artur Simonyan ministry is the work with young people. The 24-hour Youth Conference in the Yerevan Church unites more than 2.000 young people each year in seeking the Lord for twenty-four hours. Artur Simonyan has launched a new project called School of Gifts. The goal of this amazing school is to help Christians to reveal their gifts and to serve in the church with them. In January 2018, more than 1.000 people participated in the one-week study course. As a pastor Artur Simonyan is also focused in social work. Through the years, a vital support has been provided for thousands of needy families, orphaned and abused children, single mothers, socially deprived older people, alcoholics and drug addicts. By preaching the Gospel in prisons, hundreds of inmates gave their lives to the Lord Jesus Christ. One of the most important visions is to establish a 24/7 ministry for prophetic prayer and worship which will be held 24 hours day and night. Dr. Artur Simonyan is an author of many books – “Family”, “Christian life”, “Mind renewal” etc. These books are available in more than 10 languages and become popular in the CIS and Middle East regions. He holds a degree of Doctor of Divinity in Pastoral ministry. Artur Simonyan is happily married to Lusine SImonyan who actively ministers alongside him. She is especially involved in youth work and creative cultural evangelization.
Related to Ընտանիք
Related ebooks
Օրինակելի Ամուսնություն Rating: 5 out of 5 stars5/5Վտանգավոր որդիները Rating: 5 out of 5 stars5/5...Մոռացողները Rating: 0 out of 5 stars0 ratingsՀոգեւոր վտանգներ Rating: 0 out of 5 stars0 ratingsԿյանքի յոթ կարեւորությունները Rating: 5 out of 5 stars5/5Նրանք, ովքեր լքում են Ձեզ Rating: 0 out of 5 stars0 ratingsՀավատարմություն եւ անհավատարմություն Rating: 0 out of 5 stars0 ratingsՀոգեվոր սպասավորության էթիկա Rating: 0 out of 5 stars0 ratingsՇատերն են կանչված Rating: 0 out of 5 stars0 ratingsՎերափոխե՛ք ձեր հովվական ծառայությունը Rating: 0 out of 5 stars0 ratingsԾԱՌԸ ԵՎ ՁԵՐ ՀՈԳԵՎՈՐ ՍՊԱՍԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ Rating: 0 out of 5 stars0 ratingsՈՐՈՎՀԵՏԵՎ ՈՎ ՈՐ ՈՒՆԻ, ՆՐԱՆ ԿՏՐՎԻ. ԵՎ ՈՎ ՈՐ ՉՈՒՆԻ, ԱՅՆ ԷԼ ՈՐ ՈՒՆԻ՝ ՎԵՐ ԿԱՌՆՎԻ ՆՐԱՆԻՑ։ Rating: 0 out of 5 stars0 ratingsԳեղեցկուհին, հրեշը եվ պաստորը Rating: 0 out of 5 stars0 ratingsՀազվադեպ Grace Պահված մի նպատակով Rating: 0 out of 5 stars0 ratingsԻնչպես կարող եք լիուլի իրագործել ձեր սպասավորությունը Rating: 0 out of 5 stars0 ratingsԱնվանի՛ր, Տիրի՛ր, Վերցրո՛ւ Rating: 0 out of 5 stars0 ratingsՕծության քաղցր ազդեցությունները Rating: 5 out of 5 stars5/5Առաջնորդության արվեստը 3-րդ հրատարակություն Rating: 0 out of 5 stars0 ratingsՊատգամներ Գաղատացիս Նամակի Վերաբերյալ - Ֆիզիկական Թլփատությունից Մինչեւ Ապաշխարության Վարդապետություն (I) Rating: 0 out of 5 stars0 ratingsԻՆՉՊԵՍ ՆԵՐԵԼ ՀԵՇՏՈՒԹՅԱՄԲ Rating: 0 out of 5 stars0 ratingsՊատգամներ Գաղատացիս Նամակի Վերաբերյալ - Ֆիզիկական Թլփատությունից Մինչեւ Ապաշխարության Վարդապետություն (II) Rating: 0 out of 5 stars0 ratingsՄոռանալ Անցյալը եւ Շարժվել Նպատակին ընդառաջ Rating: 0 out of 5 stars0 ratingsԻնչպես աղոթել Rating: 0 out of 5 stars0 ratingsԵկեղեցու աճը ...դա անհնարին չէ՛: Rating: 0 out of 5 stars0 ratingsԱռաջնայինը Պահել Առաջնային Rating: 0 out of 5 stars0 ratingsԸնդլայնե՛ք Ձեր ծառայությունը Rating: 0 out of 5 stars0 ratingsՀԵՏԵՎԵԼՈՒ ԱՐՎԵՍՏԸ Rating: 0 out of 5 stars0 ratingsԻնչու՞ են տասանորդ չտվող քրիստոնյաները Rating: 1 out of 5 stars1/5Հոգեւոր սպասավորության արվեստը Rating: 0 out of 5 stars0 ratingsԱնանգազո Rating: 0 out of 5 stars0 ratings
Reviews for Ընտանիք
1 rating0 reviews
Book preview
Ընտանիք - Artur Simonyan
ԱՐԹՈՒՐ ՍԻՄՈՆՅԱՆ
ԸՆՏԱՆԻՔ
2010
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
Նախաբան ...........................................................................................
ԳԼՈՒԽ 1. Ընտրություն և ամուսնություն ...........................................
ԳԼՈՒԽ 2. Ընտանիք..........................................................................
ԳԼՈՒԽ 3. Սիրո հինգ լեզուներ.........................................................
ԳԼՈՒԽ 4. Տասը բնական կարիքներ.................................................
ԳԼՈՒԽ 5. Ընտանեկան կյանքի չորս եղանակները..........................
ԳԼՈՒԽ 6. Տղամարդու ծառայությունն ընտանիքում .......................
ԳԼՈՒԽ 7. Կնոջ ծառայությունն ընտանիքում...................................
ԳԼՈՒԽ 8. Երեխաներ: Երեխաների դաստիարակությունը.............
ԳԼՈՒԽ 9. Երեխաների պարտականությունները............................
ԳԼՈՒԽ 10. Խորհուրդներ Աստծո Խոսքից......................................
ՆԱԽԱԲԱՆ
Ընտանիքն առաջին նվերն էր, որ Աստված տվեց մարդուն արարչագործությունից հետո:
Աստված նախքան եկեղեցի ստեղծելը ստեղծեց ընտանիքը:
Մարդիկ հաճախ կարծում են, թե եկեղեցին, աշխատանքը կամ վայելքները ավելի կարևոր դեր են խաղում իրենց կյանքում, քան ընտանիքը: Մինչդեռ արարչագործության սկզբում, երբ դեռ չկար աշխատանք, չէր ստեղծվել եկեղեցին, չկային կյանքի վայելքները, Աստված ստեղծեց ընտանիքը: Կան մարդիկ, ովքեր ասում են. «Պետք է կյանք վայելել, հետո ամուսնանալ»: Եթե այդպես լիներ, Աստված սկզբում չէր ստեղծի ընտանիքը: Ընտանիքի Հիմնադիրն, անշուշտ, գիտեր մի ճշմարտություն, որ կյանքը կարելի է լիարժեք վայելել միայն ընտանիքում:
ԳԼՈՒԽ 1
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆ
Ուժեղ պետություն ունենալու համար հարկավոր է ուժեղ եկեղեցի, իսկ ուժեղ եկեղեցի ունենալու համար` ուժեղ ընտանիքներ: Ցավոք, այսօր մարդիկ իրենց կյանքն այնպես են կառուցում, որ միմյանց նկատմամբ հնարավորին չափ քիչ պատասխանատվություն վերցնեն: Չեն ուզում ամուսնանալ, ձգտում են արտամուսնական հարաբերությունների, քաղաքացիական ամուսնությունների, իսկ եթե նույնիսկ ամուսնանում են, երկար ժամանակ չեն ուզում երեխաներ ունենալ: Պատճառներից մեկն այն է, որ ճիշտ պատկերացում չունեն ընտանիքի մասին: Ընտանեկան կյանքն ավելին է, քան սեռական հարաբերությունները, և այդ կյանքը ճիշտ կառուցելու դեպքում կարելի է գտնել իսկական երջանկություն: Ցավալին այն է, որ մի կողմից մարդկանց մեջ պակասում է օրինական ընտանիք կազմելու, երեխաներ ունենալու ցանկությունը, իսկ մյուս կողմից ավելանում է միասեռ ամուսնությունների թիվը: Միասեռ զույգերից շատերը երեխաներ որդեգրելու պահանջ են ներկայացնում: Սեռական պղծությունը, համասեռամոլությունը, ընտանեկան անհավատարմությունը, եսասիրական ձգտումները և շատ այլ բացասական երևույթներ գովազդվում են հեռուստատեսությամբ և տարբեր լրատվամիջոցներով: Այս ամենը մտահոգիչ է, որովհետև միայն աստվածային կամքի համաձայն կառուցված ընտանիքում կարելի է իսկապես հաճույք վայելել:
Ես հաճախ եմ բացակայում քաղաքից և ստիպված եմ լինում ժամանակավորապես բնակվել տարբեր հյուրանոցներում: Դրանցից շատերը բարձրակարգ են, ավելի գեղեցիկ և հարմարավետ, քան իմ տունը: Սակայն ոչ մի հյուրանոցում ես այնքան լավ չեմ զգում ինձ, որքան իմ տանը: Ինչո՞ւ: Որովհետև մարդու անհատականությունը ոչ մի տեղ այնպես լիարժեք չի դրսևորվում, ինչպես իր տանը և ընտանիքում: Դրսում մենք հասարակության մի մասնիկն ենք, հնազանդվում ենք հասարակության օրենքներին, բայց տանը մենք ենք օրենքներ մշակում: Մենք ազատ ենք հագուստի ընտրության, պահվածքի, մտածելակերպի և մյուս բոլոր հարցերում: Ցավոք, քիչ չեն այն ընտանիքները, որտեղ ընտանիքի անդամներից մեկը փորձում է ճնշել մյուսի անհատականությունը: Ամուսինն առավոտյան արթնանում է և արթնացնում կնոջը, որպեսզի իր համար սուրճ պատրաստի` առանց մտածելու, որ կինն ուզում է քնել: Ծնողները ճնշում են երեխաներին, հատկապես աղջիկներին` պահանջելով, որ նրանք ապրեն իրենց ուզած ձևով, ենթարկվեն մեծ եղբոր հրամաններին և այլն: Ընտանիքում բոլոր անդամների նկատմամբ պետք է հարգանք ցուցաբերել:
Ամուսնությունը չի կարող երջանկացնել մարդուն
Այսօր ես տեսնում եմ, որ թե՛ մարդու օրհնությունը, թե՛ դժբախտությունը գալիս են ընտանիքից: Ընտանիքը կարող է քո կյանքը վերածել դժոխքի կամ դրախտի. դա կախված է քո ցուցաբերած մոտեցումից: Ինչո՞ւ են մեր օրերում այդքան շատ ամուսնալուծություններ լինում: Պատճառներից մեկն այն է, որ զույգերը մտածում են, թե ամուսնանալուց հետո կերջանկանան, իսկ երբ սպասված երջանկությունը չեն գտնում, հիասթափվում են: Մարդկանց թվում է, թե ամուսնությունը կարող է երջանկացնել իրենց, բայց դա ճիշտ չէ: Ո՛չ ամուսնությունը, ո՛չ փողը չեն կարող երջանկացնել մարդուն, որովհետև ո՛չ մեկին, ո՛չ մյուսին տրված չէ այդպիսի իշխանություն: Կարդալով Աստվածաշունչը` հասկանում ես, որ Աստված ամեն իշխանություն տվել է մարդուն (տե՛ս Ծննդ. 1.26- 28): Աստված չի ասել. «Ես ամուսնությանը իշխանություն եմ տալիս երջանկացնելու մարդուն»: Յուրաքանչյուր մարդ ինքը պետք է երջանկացնի իր ամուսնությունը:
Ես այնքա՜ն եմ լսել, որ ասում են. «Խելքով մարդը չի ամուսնանա»: Կարծում եմ` դուք էլ եք լսել այս արտահայտությունը: Աստծո կամքն է, որ մարդիկ ամուսնանան: Պարզապես շատերն ամուսնանում են` չհասկանալով, թե ինչ պետք է անել դրանից հետո:
Երբ խանութից որեւէ ապրանք ես գնում, անպայման տալիս են հրահանգների գրքույկը, որովհետև յուրաքանչյուր ապրանք ունի իր օգտագործման ձևը: Օրինակ` կոմբայնը շատ օգտակար է գյուղատնտեսական աշխատանքների համար, բայց եթե կոմբայն գնեք ևչիմանաք դրա օգտագործման ձևը, վաղ թե ուշ դա ձեզ համար ավելորդ բեռ կդառնա, և դուք կասեք. «Խելքով մարդը կոմբայն չի գնի»:
Այդպես էլ ամուսնությունն ունի իր մեխանիզմն ու ճիշտ «օգտագործման ձևը»: Սովորաբար մարդիկ ընտանիք են կազմում, μբայց չգիտեն, թե ինչպես «աշխատեցնեն» այդ մեխանիզմը: Մտածելով, որ ամուսնությունն իրենց երջանկություն կբերի` համբերում են մեկ օր, երկու, երեք, երբեմն նույնիսկ տարիներ, իսկ հետո հիասթափված եզրակացնում, որ ամուսնության մեջ ոչ մի լավ բան չկա: Իրականում, եթե մարդիկ կարողանան ճիշտ աշխատեցնել ընտանիքի հզոր մեխանիզմը, կվայելեն Աստծո օրհնությունները:
Ամուսնության մեխանիզմի մասին առաջին անգամ գրվել է Աստվածաշնչում: Ամուսնական կյանքը ճիշտ կառուցելու համար անհրաժեշտ է կարդալ և առաջնորդվել այնտեղ գրված խորհուրդներով:
Ո՞վ է իսկական տղամարդը
Իսկական տղամարդուն բնութագրելու համար կարելի է առանձնացնել մի քանի հատկություններ.
1. Իսկական տղամարդն ունի որոշում կայացնելու ընդունակություն:
Իմ կարծիքով` յուրաքանչյուր տղա մինչև ամուսնանալը պետք է տղամարդ դառնա: Տղամարդ չեն ծնվում, տղամարդ դառնում են: Շատ տղաներ այդպես էլ իրենց ողջ կյանքում մանուկ են մնում: Մայրն ասում է. «Տղայիս ընդունեցի ինստիտուտ, հիմա էլ պետք է ամուսնացնեմ»: Հարց է առաջանում` այդ տղան ինչպե՞ս պետք է ամուսնանա: Նա դեռ տղամարդ չի դարձել, որովհետև նրա փոխարեն մայրն է որոշումներ կայացնում:
Իսկական տղամարդը պետք է ունենա որոշում կայացնելու ընդունակություն:
2. Իսկական տղամարդն ունի առյուծի բնավորություն:
«Առյուծը, որ գազաններից զորավորն է և ոչ մի բանի երեսից ետ չի դառնա»
(Առակ. 30.30):
Եթե տղամարդը որոշում է կայացնում, որ քայլելու է Հիսուսի ետևից, գնալու է եկեղեցի, ծառայելու է Աստծուն, այդ որոշումը ոչ ոք և ոչինչ չի կարող խախտել: Այն մարդը, ով ճաշակելով Քրիստոսի սերը, թողնում է իր ծառայությունը և վերադառնում աշխարհիկ կյանքին, ոչ թե ուղղակի հեռանում է ծառայությունից, այլ կորցնում է իր տղամարդկային հատկությունը: Մի անձնավորություն ինձ հարցրեց. «Ի՞նչ կասեք այն տղաների մասին, ովքեր առաջարկություն են անում մե՛կ այս աղջկան, մե՛կ մյուսին»: Ես ասացի. «Նրանք պետք է գտնեն իրենց կորցրած տղամարդկությունը»: Իսկական տղամարդը, եթե որոշում է կայացնում և առաջարկություն անում ինչ-որ մեկին, երբեք չի փոխում իր որոշումը: Երբեմն տղան, տեսնելով ինչ-որ գեղեցկուհու, հրաժարվում է իր սիրելի ընկերուհուց: Շատ ամուսիններ բաժանվում են իրենց կանանցից, լքում իրենց ընտանիքները: Սա առյուծի բնավորություն չէ: Գրված է, որ առյուծը ոչ մի բանի երեսից ետ չի դառնում: Ինչ էլ լինի, ինչ խնդիրներ էլ ծագեն, տղամարդը հետադարձ ճանապարհ չունի. նա պետք է լինի իր խոսքի տերը:
3. Սրբությունը տղամարդու ամենամեծ զորությունն է:
«Ինչպես Տիրոջ օրենքում գրված է, թե ամեն արու, որ արգանդ բացի, Տիրոջ սուրբ պիտի կոչվի»
(Ղուկ. 2.23):
Աստծո Խոսքի համաձայն` յուրաքանչյուր տղա, որ ծնվում է, Տիրոջ սուրբ պիտի կոչվի: Սրբությունը տղամարդու ամենամեծ զորությունն է, և իսկական տղամարդը պետք է սուրբ լինի: Դա Աստծո կամքն է տղամարդու համար: Հայտնի քարոզիչ Էդվին Քոուլն ասում է. «Իսկական տղամարդը նա է, ով նմանվում է Հիսուսին»: Այսպիսով` դառնալ իսկական տղամարդ նշանակում է նմանվել Հիսուսին, ապրել ոչ թե պիղծ, այլ