Discover millions of ebooks, audiobooks, and so much more with a free trial

Only $11.99/month after trial. Cancel anytime.

Agathangelos. History of the conversion of Armenia/ Ագաթանգեղոս. Հայոց Դարձի պատմություն
Agathangelos. History of the conversion of Armenia/ Ագաթանգեղոս. Հայոց Դարձի պատմություն
Agathangelos. History of the conversion of Armenia/ Ագաթանգեղոս. Հայոց Դարձի պատմություն
Ebook698 pages4 hours

Agathangelos. History of the conversion of Armenia/ Ագաթանգեղոս. Հայոց Դարձի պատմություն

Rating: 5 out of 5 stars

5/5

()

Read preview

About this ebook

History of the Conversion of Armenia sets out in details the events, mainly related to the conversion of Armenia to Christianity in the early fourth century. There are nearly twenty versions of the History in 9 medieval languages – Armenian, Greek, Assyrian, Arabic, Latin, Ethiopian, Georgian, Coptic, and Old Slavonic.

Ագաթանգեղոսի «Հայոց դարձի պատմությունը» հինգերորդ դարի ոսկեդարյան մատենագրության դասական երկերից է, որը դեռ միջնադարում համաշխարհային տարածում է ունեցել։ Մինչ օրս հայտնի են մոտ երկու տասնյակ խմբագրություններ միջնադարի 9 լեզուներով՝ հայերեն, հունարեն, ասորերեն, արաբերեն, լատիներեն, եթովպերեն, վրացերեն, ղպտերեն (պատառիկ) և սլավոնական տարբերակներ։
LanguageEnglish
PublisherEdit Print
Release dateApr 1, 2021
ISBN9791220810395
Agathangelos. History of the conversion of Armenia/ Ագաթանգեղոս. Հայոց Դարձի պատմություն

Related to Agathangelos. History of the conversion of Armenia/ Ագաթանգեղոս. Հայոց Դարձի պատմություն

Titles in the series (1)

View More

Related ebooks

History For You

View More

Related articles

Related categories

Reviews for Agathangelos. History of the conversion of Armenia/ Ագաթանգեղոս. Հայոց Դարձի պատմություն

Rating: 5 out of 5 stars
5/5

1 rating0 reviews

What did you think?

Tap to rate

Review must be at least 10 words

    Book preview

    Agathangelos. History of the conversion of Armenia/ Ագաթանգեղոս. Հայոց Դարձի պատմություն - Agathangelos / Ագաթանգեղոս

    Բովանդակություն

    ՄՈՒՏՔԻ ԽՈՍՔ

    ԱՌԱՋԱԲԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ

    ՀԱՅՈՑ ԴԱՐՁԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

    ԱՌԱՋԱԲԱՆ

    ԱԳԱԹԱՆԳԵՂՈՍԻ ՊԱՏՄՈԻԹՅՈՒՆԸ

    ՎԱՐԴԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐԻ

    ՀԱՅԱՍՏԱՆ ԱՇԽԱՐՀԻՍ ՓՐԿՈՒԹՅԱՆ ԴԱՐՁԸ ՍՈՒՐԲ ՆԱՀԱՏԱԿԻ ՁԵՌՔՈՎ

    titul_Agatangeghos.tif

    Ա­գա­թան­գե­ղո­սի «­Հա­յոց պատ­մութ­յու­նը» հին­գե­րորդ դա­­րի ոս­կե­դար­յան մա­տե­նագ­րութ­յան դա­սա­կան եր­կե­րից է, ո­րը դեռ միջ­նա­դա­րում հա­մաշ­խար­հա­յին տա­րա­ծում է ու­նե­ցել: Մինչև օրս հայտ­նի են մոտ եր­կու տասն­յակ խմբագ­րութ­յուն­ներ միջ­նա­դա­րի 9 լե­զու­նե­րով՝ հա­յե­րեն, հու­նա­րեն, ա­սո­րե­րեն, ա­րա­բե­րեն, լա­տի­նե­րեն, ե­թով­պե­րեն, վրա­ցե­րեն, ղպտե­րեն (պա­տա­ռիկ) և ս­լա­վո­նա­կան տար­բե­րակ­ներ:

    Agathangeghos.jpg

    Ագաթանգեղոսի որմնաքանդակը Մոսկվայի առաջ­­նոր­դա­­նիստի Սուրբ Պայծառակերպություն եկեղեցու պատին

    ՄՈՒՏՔԻ ԽՈՍՔ

    Նվաստ քա­հա­նա­յիս հա­մար չա­փա­զանց մեծ պա­տիվ է գրա­խո­սա­կան գրել Հա­յոց դար­ձի բուն պատ­միչ Ագա­թան­գե­ղո­սի մա­տյա­նի վե­րահ­րա­տա­րակ­ման հա­մար: Ես` տա­սնյոթ տար­վա քա­հա­նաս, լի­նե­լով Սուրբ Գրի­գոր Լու­սա­վո­րիչ եկե­ղե­ցու ծա­ռա` հո­գև­որ հո­վիվ, բնա­կա­նո­րեն շատ ման­րակր­կիտ և տար­բեր աղ­բյուր­նե­րից կար­դա­ցել եմ և ու­սում­նա­սի­րել Հա­յոց սուրբ Լու­սա­վոր­չի վար­քը, և այդ ու­սում­նա­սիր­ման գոր­ծում ան­գնա­հա­տե­լի մեծ է Ագա­թան­գե­ղո­սի «Հա­յոց պատ­մու­թյու­ն» պատ­մա­կան աշ­խա­տու­թյան դե­րը: Հե­ղի­նա­կը, լի­նե­լով ակա­նա­տես այդ դեպ­քե­րին, չա­փա­զանց ման­րակր­կիտ նկա­­­րագ­րում է Աստ­վա­ծա­յին շնոր­հի առաջ­նոր­դու­թյու­նը Հա­­յոց ազ­գին, մեր պա­պե­րի ուխտն ու դա­շին­քը Արար­չի հետ, և աշ­խար­հում առա­ջին քրիս­տո­նյա պե­տու­թյան կազ­մա­կեր­պու­մը: Աստ­ված չի փո­փոխ­վում. Քրիս­տոս նույնն է երեկ, այ­սօր և հա­վի­տյան, ուս­տի աստ­վա­ծա­յին հրա­ման­նե­րը նույնն են թե՛ չոր­րորդ դա­րում, թե՛ քսան­մե­կե­րորդ դա­րում և նույ­նը կմնան մին­չև Երկ­րորդ Գալուստ:

    Մեր պե­տա­կա­նու­թյան գո­յու­թյան չա­փա­զանց վտանգ­ված այս օրե­րին օդուջրի պես անհ­րա­ժեշտ է Ագա­թան­գե­ղո­սի «Հա­յոց պատ­մու­թյա­ն» այս մա­տյա­նի վե­րահ­րա­տա­րա­կու­մը, այն գա­ղա­փա­րա­կան և հո­գև­որ առաջ­նոր­դու­թյուն է Հա­յոց ազ­գի հա­մար. պե՛տք է կար­դալ և Աստ­ծո հրա­ման­նե­րն իրա­գոր­ծել: Եթե խո­տոր­ված մնանք և չու­զե­նանք վե­րա­դառ­նալ աստ­վա­ծա­յին շնոր­հին, ապա որ­պես հա­մը կորց­րած՝ աղ ոչ մի բա­նի պի­տա­նի չենք լի­նի: Այս պատ­մա­կան մա­տյա­նը փաս­տում է, որ Ճշմար­տու­թյան ճա­նա­պար­հի առա­ջա­մար­տիկն է Հա­յոց ազ­գը` որ­պես աշ­խար­հում առա­ջին քրիս­տո­նյա երկիր: Եվ սա պա­տա­հա­կան չէ, քա­նի որ Հո­գե­գալս­տյան օրը առա­քյալ­նե­րը բա­զում լե­զու­նե­րով խո­սե­ցին, և «Գործք Առա­քե­լո­ցում» նկա­րագր­ված տասն­վեց լե­զու­նե­րի ցան­կը բաց­վում է պար­թև­ե­րե­նով: Պար­թև ազ­գից Լու­սա­վո­րի­չը առա­ջին ազ­գի առա­ջին լու­սա­վո­րիչն է ամ­բողջ աշ­խար­հում` Աստ­ծո նա­խախ­նա­մու­թյամբ:

    Մա­տյա­նում չա­փա­զանց ման­րակր­կիտ ներ­կա­յաց­ված են Հա­յոց ազ­գի դար­ձի պատ­մու­թյան բո­լոր դրվագ­նե­րը, որոնք ըն­թեր­ցո­ղին հո­գև­որ սնունդ են մա­տա­կա­րա­րում` զո­րաց­նե­լով հա­վատ­քը, հույ­սը և սե­րը մար­դու սրտում: Այ­սօր ևս օրի­նա­չա­փու­թյու­նը նույնն է` հա­վատ­քի կյան­քով ապ­րող հայ քրիս­տոն­յան պետք է պատ­րաստ լի­նի կրե­լու և հաղ­թա­հա­րե­լու ցան­կա­ցած փոր­ձու­թյուն, ծա­ռա­յե­լու Աստ­ծուն ինչ­պես նե­ղու­թյուն­նե­րի մեջ, այն­պես և հա­ջո­ղու­թյուն­նե­րի ըն­թաց­քում: Աչ­քի առաջ իբ­րև օրի­նակ պետք է ու­նե­նա սուրբ Գրի­գոր Լու­սա­վոր­չի ան­տա­նե­լի չար­չա­րանք­նե­րը և ան­նա­խա­դեպ հաղ­թա­նակ­նե­րն ու աստ­վա­ծա­ծա­ռա­յու­թյան մեջ ան­գե­րա­զան­ցե­լի վաս­տա­կը: Հա­յոց պատ­մու­թյան վրա սուրբ Գրի­գոր Լու­սա­վոր­չի ազ­դե­ցու­թյու­նը դժվար է գե­րագ­նա­հա­տել, քա­նի որ ար­ժա­նին գնա­հա­տանքի սահ­մա­նին ար­դեն դժվար է մո­տե­նալ: Խոս­քե­րը, որոնցով փոր­ձում ենք ներկայացնել սուրբ Գրի­գոր Լու­սա­վոր­չի վաս­տա­կը Հա­յոց ազ­գի հա­մար, միշտ սա­կավ են և խեղճ: ԼՈՒՍԱՎՈՐԻՉ. ահա դա­րա­վոր և հիմ­նա­կան գնա­հա­տան­քը մեր ազ­գի: Բա­նաս­տեղծ­նե­րից մե­կը, ներ­կա­յաց­նե­լով Հա­յոց Հա­վատ­քի կան­թե­ղի վառ մնա­լու գաղտ­նի­քը, ասում է. «... որով­հե­տև նրա մեջ յու­ղի փո­խա­րեն վառ­վում են Սուրբ Գրի­գոր Լու­սա­վոր­չի ար­ցունք­նե­րը...»:

    Թող մեր հա­վատ­քի հայ­րը` սուրբ Գրի­գոր Լու­սա­վո­րի­չը, Երկնքում բա­րե­խո­սի Աստ­ծուն այս մա­տյա­նը ըն­թեր­ցող յու­րա­­քան­չյուր մար­դու հա­մար, որ­պես­զի կար­դա­ցո­ղը ստույգ ըմ­բռնի աստ­վա­ծա­յին հրաշք­նե­րի և շնորհ­նե­րի հեղ­ման ա­ռա­տու­թյու­նը ու ար­ժա­նի դառ­նա հա­ղոր­դակց­վե­լու Ան­մա­հին և Հա­վի­տե­նա­կա­նին: Ամեն:

    Օրհնությամբ՝ տ.Ղազար քահանա Պետրոսյան

    ԱՌԱՋԱԲԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ

    1983 թվականի հարա­տարա­կու­թյան ծանոթա­գրու­թյունների նոթագրություն

    Ա­գա­թան­գե­ղո­սի «­Հա­յոց պատ­մութ­յու­նը»1 հին­գե­րորդ դա­­րի ոս­կե­դար­յան մա­տե­նագ­րութ­յան դա­սա­կան եր­կե­րից է, ո­րը դեռ միջ­նա­դա­րում հա­մաշ­խար­հա­յին տա­րա­ծում է ու­նե­ցել: Մինչև օրս հայտ­նի են մոտ եր­կու տասն­յակ խմբագ­րութ­յուն­ներ (ո­րոն­ցից մե­կը և հիմ­նա­կա­նը ներ­կա թարգ­մա­նութ­յան գրա­բար բնա­գիրն է) միջ­նա­դա­րի 9 լե­զու­նե­րով՝ հա­յե­րեն, հու­նա­րեն, ա­սո­րե­րեն, ա­րա­բե­րեն, լա­տի­նե­րեն, ե­թով­պե­րեն, վրա­ցե­րեն, ղպտե­րեն (պա­տա­ռիկ) և ս­լա­վո­նա­կան տար­բե­րակ­ներ:

    Հ­նա­գույն պատ­մի­չը, որն ակ­նար­կում է նրա գո­յութ­յան մա­սին, Փավս­տոս Բու­զանդն է: Սա­կայն ա­ռա­ջի­նը, որ հստակ խո­սում ու նկա­րագ­րում է Ա­գա­թան­գե­ղո­սի պատ­մութ­յու­նը, Ղա­զար Փար­պե­ցին է, ըստ ո­րի այս մատ­յա­նը կոչ­վել է «­Գիրք Գ­րի­գո­րի­սի»: Մով­սես Խո­րե­նա­ցին ևս քաջ ծա­նոթ է Ա­գա­թան­գե­ղո­սի պատ­մութ­յա­նը, ընդ ո­րում տե­սել է ոչ միայն այժմ հայտ­նի խմբագ­րութ­յու­նը, այլև այն կո­րած խմբագ­րութ­յու­նը, ո­րի ա­սո­րե­րեն, հու­նա­րեն և­ ա­րա­բե­րեն թարգ­մա­նութ­յուն­ներն են մեզ հա­սել: «­Գիրք Գ­րի­գո­րի­սի» է կո­չ­ում նաև Սե­բեո­սը:

    Այս մատ­յա­նը հիշ­ված է նաև բո­լոր հե­տա­գա հայ պատ­միչ­նե­րի կող­մից, միայն այլևս մո­ռաց­վել էր «­Գիրք Գ­րի­գո­րի­սի» ա­նու­նը և կոչ­վում էր «Պատ­մու­թիւն Ա­գա­թան­գե­ղո­սի»:

    Ա­գա­թան­գե­ղո­սի պատ­մութ­յան գի­տա­կան ու­սում­նա­սի­րութ­յունը սկիզբ ա­ռավ դեռ ԺԸ դա­րում, երբ Հ. Ս­տի­լտին­գը լույս ըն­ծա­յեց նրա հու­նա­րեն թարգ­մա­նութ­յան բնա­գի­րը և լա­տի­նե­րեն հա­մա­ռոտ թարգ­մա­նութ­յու­նը՝ լա­տին «­Վարք սրբոց» մա­տե­նա­շա­րում (Acta Sanctorum. Septembris, VIII, (Antverpiae, 1762), pp. 320-402: Ա­գա­թան­գե­ղո­սի հա­յե­րեն բնագ­րի ա­ռա­ջին՝ խնամ­քով կա­տար­ված հրա­տա­րա­կութ­յու­նը Վե­նե­տի­կում (1835), ինչ­պես նաև հա­յա­գի­տութ­յան զար­գա­ցու­մը խթան հան­դի­սա­ցան այս եր­կի մա­սին բա­զում ու­սում­նա­սի­րութ­յուն­նե­րի ի հայտ գա­լուն (Հ. Ա­նաս­յան, Հայ­կա­կան մա­տե­նա­գի­տություն, Ա (Երևան, 1959), էջ 151-213): Ա­գա­թան­գե­ղո­սը ֆրան­սե­րեն թարգ­մա­նող հա­յա­գետ Վ. Լանգ­լո­ւան (V. Langlois, Collection des historiens anciens et mօdernes de l’Arménie, I (Paris, 1867)) այն կար­ծի­քը հայտ­նեց, որ հե­ղի­նա­կը չէր կա­րող Դ դա­րում ապ­րած լի­նել, ոչ էլ աշ­խար­հիկ էր, այլ՝ Ե դա­րի ե­կե­ղե­ցա­կան: Լուրջ քայլ էր Ա. Ֆոն Գուտշ­մի­դի «Ա­գա­թան­գե­ղոս» աշ­խա­տութ­յան լույս ըն­ծա­յու­մը (A. V. Gutschmid, ‘‘Agathangelos’’, Zeit. d. Deutsch. Morg. Ges., BD XXXI, 1877, S. 1-60): Նա հա­յե­րեն Ա­գա­թան­գե­ղո­սը հա­մա­րում է բնա­գիր, իսկ հու­նա­րե­նը՝ թարգ­մա­նութ­յուն: Ն­րա հա­մար պարզ է, որ հե­ղի­նա­կը Ե դա­րի ե­կե­ղե­ցա­կան է: Հու­նա­րեն Ա­գա­թան­գե­ղո­սի, ինչ­պես նաև Ժ դա­րում կա­տար­ված մե­տափ­րաստ­յան խմբագ­րութ­յան հրա­տա­րա­կութ­յու­նը Պ. դը Լա­գար­դի ձեռ­քով կար­ևոր քայլ էր այս հար­ցի ու­սում­նա­սիր­ման հա­մար (Agathangelus und die Akten Gregors von Armenien, neu herausgegeben von Paul de Lagarde, (Cöttingen, 1887)): Ա­գա­թան­գե­ղա­գի­տութ­յան ան­ցած ու­ղին ամ­փո­փեց Բ. Սարգս­յա­նը իր ծա­վա­լուն մե­նագ­րութ­յամբ (Բ. Սարգսեան, Ա­գա­թան­գե­ղոս եւ իւր բազ­մա­դա­րեան գաղտ­նիքն (Վե­նե­տիկ, 1890)):

    Հ. Տաշ­յա­նի համաձայն՝ Ը դա­րում գրված Գեորգ Ա­սո­րու թղթի և Ա­գա­թան­գե­ղո­սի միջև բնագ­րա­յին տար­բե­րութ­յուն­ներ կան: Նա հա­մոզ­ված է, որ Ա­գա­թան­գե­ղո­սի խմբա­գիրն է Կոր­յու­նից քա­ղել, և­ ոչ՝ ընդ­հա­կա­ռա­կը: Այս խմբա­գի­րը բա­նա­քա­ղութ­յուն­ներ է կա­տա­րել նաև այլ աղբ­յուր­նե­րից (Հ. Տա­շեան, Ա­գա­թան­գե­ղոս առ Գէոր­գայ ա­սո­րի ե­պիս­կո­պո­սին (Վիեն­նա, 1891), էջ 86: Գ. Տեր-Մկրտչ­յա­նը կարծում է, որ Կոր­յունն է Ա­գա­թան­գե­ղո­սի պատ­մութ­յան խմբագ­րո­ղը (Գ. Տեր-Մկրտչյան, Ա­­գա­թ­ան­գե­ղո­սի աղբ­յուր­նե­րից (Վա­ղար­շա­պատ, 1896)), իսկ ըստ Ն. Բ­յու­զան­դա­ցու՝ Դ դա­րում հու­նա­րեն գրված Ա­գա­թան­գե­ղո­սի մատ­յա­նը Ե դա­րում Կոր­յու­նը հա­յե­րե­ն է թարգ­մա­նել (­Ն. Բիւզանդացի, Կո­րիւն վար­դա­պետ և նո­րին թարգ­մա­նու­թիւնք (Տփ­ղիս, 1900), էջ 14):

    Այս­պի­սով՝ հին­գե­րորդ դա­րի կե­սե­րին չոր­րորդ դա­րից գո­յութ­յուն ու­նե­ցող պատ­մա­կան, վի­պա­կան ու վկա­յա­բա­նա­կան աղբ­յուր­նե­րից հայ ե­կե­ղե­ցա­կա­նի ձեռ­քով խմբագր­վել է «Գ­րի­գո­րի­սի գիր­քը» (Ա­գա­թան­գե­ղո­սի պատ­մութ­յու­նը), ո­րը տե­սել ու նկա­րագ­րել են Ղա­զար Փար­պե­ցին և­ ու­րիշ­ներ: Հե­ղի­նա­կը (խմբագ­րո­ղը) եղել է Մես­րոպ Մաշ­տո­ցի ա­շա­կերտ­նե­րի շրջա­նա­կից:

    Ա­գա­թան­գե­ղո­սի պատ­մութ­յան տա­րած­ման հար­ցում վճռա­կան նշա­նա­կութ­յուն է ու­նե­ցել նրա՝ հու­նա­րե­ն թարգ­ման­վե­լը, քա­նի որ հան­րա­հայտ է, թե հու­նա­րե­նից են ա­ռա­ջա­ցել այ­լա­լե­զու գրե­թե բո­լոր խմբագ­րութ­յուն­նե­րը: Վեր­ջերս Գ. Լա­ֆոն­տե­նը բա­զում ձե­ռագ­րե­րի հա­մե­մա­տութ­յամբ հրա­տա­րա­կեց հու­նա­րեն տարբերակի քննա­կան բնա­գիր (La version grecque ancienne du livre arménien d’Agathange, edition critique par G. Lafontaine (Louvain-la neuve, 1973)):

    Տաս­նե­րորդ դա­րում, երբ Ա­գա­թան­գե­ղո­սի հունարեն տար­բերակի հայտ­­նի «Ա­ռա­ջա­բա­նը»՝ Ար­տա­շի­րի ապս­տամ­բութ­յան հատ­վա­ծը, ար­դեն կցված էր նրա սկզբին, Սի­մեոն Մե­տափ­րաս­տե­սն ամ­փո­փեց այս բո­լո­րը և մտց­րեց իր կազ­մած հու­նա­րեն «­Վարք սրբո­ցի» մեջ: Ա­գա­թան­գե­ղո­սի հունարեն տարբերակը և ն­րա մե­տափ­րաստ­յան հա­մա­ռոտ խմբագ­րու­թյու­նը տա­րած­վել են միջ­նա­դար­յան քրիս­տոն­յա աշ­խար­հում: Ա­գա­թան­գե­ղո­սի հունարեն տարբերակից է թարգ­ման­ված լա­տի­նե­րեն հա­մա­ռոտ խմբագ­րութ­յու­նը, ինչպես նաև վեր­ջերս հայտ­նա­բեր­ված հու­նա­րեն հա­մա­ռոտ վար­քը (G. Lafontaine, ‘‘Une Vie grecque abrégée de St. Grégoire l’Illuminateur’’, Le Muséon, LXXXVI, 1-2, 1973): Մե­տափ­րաստ­յան խմբագ­րութ­յունն ու­նե­ցել է վրա­ցե­րեն, ի­տա­լե­րեն (ԺԷ դ) և ս­լա­վո­նա­կան թարգ­մա­նութ­յուն­ներ: Կա նաև մի վրա­ցա­կան պա­տա­ռիկ, որն ուղ­ղա­կի հա­յե­րեն տարբերակից է թարգ­ման­ված: Ժ. Գա­րի­տը հայտ­նա­բե­րեց, որ պահ­պան­վել է նաև Ա­գա­թան­գե­ղո­սի կազ­մում գտնվող «Վար­դա­պե­տութ­յան» հա­մա­ռոտ վրա­ցե­րեն թարգ­մա­նութ­յու­նը, ո­րը հայտ­նի է ե­ղել «­Վասն հա­վա­տո» ան­վամբ և մինչև այդ վե­րագր­վել է Հի­պո­ղի­տե­սին (G. Garitte, ‘‘Le traité géorgien Sur la foi attribué à Hippolyte’’, Le Muséon, t. 78, 1-2 (1965), pp. 119-172):

    Սա­կայն Ա­գա­թան­գե­ղո­սի հունարեն տարբերակն ա­մե­նից ա­վե­լի ա­րա­բե­րեն թարգ­մա­նութ­յուն­ներ է ու­նե­ցել, ո­րոն­ցից է նրա ամ­բող­ջա­կան թարգ­մա­նութ­յու­նը (Ա. Տեր-Ղ­ևոնդ­յան, Ա­գա­թան­գե­ղո­սի ա­րա­բա­կան նոր խմբագ­րութ­յու­նը (Եր­ևան, 1968)): Ըստ Ժ. Գա­րի­տի` ղպտե­րեն մի­ջանկ­յալ օ­րի­նա­կից է թարգ­ման­ված Գ­րի­գոր Լու­սա­վոր­չի ա­րա­բե­րեն հա­մա­ռոտ վար­քը (G. Garitte, ‘‘Une Vie arabe de St. Grégoire d’ Arménie’’, Le Muséon, LXV, 1-2, 1952):

    Մեր դա­րի սկզբին Հ. Է. Պե­րեյ­րան Լի­սա­բո­նում լույս ըն­ծա­յեց Գ­րի­գոր Լու­սա­վոր­չի ե­թով­պե­րեն հա­մա­ռոտ պատ­մութ­յու­նը (Vida de S. Gregorio, patriarca da Armenia, publ. por F. M. E. Pareira (Lisboa, 1903)):

    Վե­րո­հիշ­յալ բո­լոր խմբագ­րութ­յուն­նե­րը, ո­րոնք ան­մի­ջա­կա­նո­րեն վե­րա­բե­րում են Ա­գա­թան­գե­ղո­սի պատ­մութ­յան՝ մեզ հա­սած հա­յե­րեն բնագ­րին, խմբագ­րութ­յուն­նե­րի մի խումբ են կազ­մում:

    Սա­կայն կա խմբագ­րութ­յուն­նե­րի մի այլ խումբ, ո­րի հա­յե­րեն բնա­գի­րը դեռ չի հայտ­նա­բեր­ված, բայց ձեռ­քի տակ ու­նենք ա­սո­րե­րեն, հու­նա­րեն և­ ա­րա­բե­րեն հինգ թարգ­մա­նու­թյուն­ներ (խմբագ­րութ­յուն­ներ): Բա­նա­սի­րութ­յան մեջ սրանք, ընդ­հա­նուր առ­մամբ, պայ­մա­նա­կա­նո­րեն Վարք են կոչ­վում:

    Ա­գա­թան­գե­ղա­գի­տութ­յան մեջ ար­մա­տա­կան հե­ղաշր­ջում էր 1902 թվա­կա­նին Ն. Մա­ռի ձեռ­քով ա­րա­բե­րեն խմբագրու­թյան պա­կա­սա­վոր գրչագ­րի հայտ­նա­բե­րու­մը Սի­նա­յի Կ. Կա­­տա­­րի­նե վան­քում: Այս խմբագ­րութ­յան ամ­բող­ջա­կան ձե­ռա­գի­րը շատ ուշ գտնվեց, ու հրա­տա­րակ­վեց պա­կա­սող բա­ժի­նը (Ա. Տեր-Ղ­ևոնդ­յան, «Ա­գա­թան­գե­ղո­սի ա­րա­բա­կան խմբագ­րութ­յան նո­րա­հայտ ամ­բող­ջա­կան ձե­ռա­գի­րը», Պատ­մա­բա­նա­սի­րա­կան հան­դես, 1, 1973): Մա­ռի հայտ­նա­բե­րած ձե­ռագ­րի ու­սում­նա­սի­րութ­յամբ պարզ­վեց, որ մեզ հա­սած հա­յե­րեն տեքստը միակ հա­յա­լե­զու բնա­գի­րը չէ, ո­րը գո­յութ­յուն է ու­նե­ցել վաղ միջ­նա­դա­րում Հա­յոց դար­ձի շուրջ: Ն. Մա­ռը ի­րա­վա­ցիո­րեն են­թադ­րեց, որ իր հայտ­նա­բե­րած ա­րա­բե­րեն խմբագ­րութ­յու­նը պետք է թարգ­ման­ված լի­ներ հու­նա­րե­նից, որն իր հեր­թին պի­տի ու­նե­նար հա­յե­րեն բնա­գիր մայր օ­րի­նակ (Марр, стр. 162-163):

    Ն. Մա­ռի են­թադ­րութ­յու­նը հաս­տատ­վեց, երբ Ժ. Գա­րի­տը հրա­տա­րա­կեց Էս­քու­րիա­լում (Իս­պա­նիա) հայտ­նա­բե­րած հու­նա­րեն նոր խմբագ­րութ­յու­նը: Ա­րա­բե­րե­նն իր ո­րոշ մա­սե­րում այս հու­նա­րե­նի թարգ­մա­նութ­յունն էր: Ըստ Ժ. Գա­րի­տի՝ հու­նա­րե­նը հա­յե­րեն բնագ­րից պետք է թարգ­ման­ված լի­նի (G. Garitte, Documents pour l’étude du livre d’Agathange (Vatican, 1964)):

    1961-ին Օք­րի­դա­յում (­Մա­կե­դո­նիա, Հա­րավս­լա­վիա) հայտ­նա­բեր­վեց Ա­գա­թան­գե­ղո­սի մի նոր հու­նա­րեն խմբագ­րութ­յուն, որն իր շա­րադ­րան­քով հա­րում է Ա­գա­թան­գե­ղո­սի «Վարք» կոչ­ված խմբագ­րութ­յուն­նե­րի դա­սին (‘‘La Vie grecque Inédite de St. Grégoire d’Arménie’’, Anal. Boll. 83, f. 3-4, 1965):

    Մի նոր հայտ­նա­գոր­ծութ­յուն էր վեր­ջերս լույս տե­սած ա­սո­րա­տառ ա­րա­բե­րեն (քար­շու­նի) «Վար­քը», ո­րը հրա­տա­րա­կել է Մ. Վան Էսբ­րու­քը (M. van Esbroeck, Un nouveau témoin du livre d’Agathange, REA, VIII (Paris, 1971) pp. 13-167): Ու­սում­նա­սի­րե­լով այս բնա­գի­րը՝ նա եզ­րա­կաց­նում է, որ նրա ա­սո­րե­րեն նա­խա­տի­պը (ծրագ­րում նշված է, որ թարգ­ման­ված է 1178 թվա­կիր ա­սո­րե­րեն գրչագ­րից) պետք է հա­յե­րե­նից թարգ­ման­ված լի­ներ: Ա­սո­րե­րեն նա­խա­տիպն ի­րոք հայտ­նա­բեր­վեց ու հրա­տա­րակ­վեց (M. van Esbroeck, Le résumé syriaque de l’Agathange. Analecta Bollandiana, 95, f. 3-4, 1977):

    Ն­կա­տի ու­նե­նա­լով Ա­գա­թան­գե­ղո­սի նո­րա­հայտ բազ­մա­լե­զու խմբագ­րութ­յուն­նե­րի տվյալ­նե­րը՝ այժմ կա­րե­լի է հետև­յալ եզ­րա­կա­ցութ­յա­նը հան­գել: Հին­գե­րորդ դա­րի ա­ռա­ջին կե­սին կազմ­վել է մի խմբագ­րութ­յուն, ո­րի հա­յե­րե­նը դեռ հայտ­նի չէ, բայց կան նրա­նից ծա­գող ա­սո­րե­րեն, հու­նա­րեն և­ ա­րա­բե­րեն խմբագ­րութ­յուն­ներ, ո­րոնք Վարք են կոչ­վում: Այս հա­յե­րեն բնա­­գի­րը, ըստ եր­ևույ­թին, դա­րե­րի ըն­թաց­քում մո­ռա­ցութ­յան է տրվել: Հին­գե­րորդ դա­րի կե­սե­րին կազ­մա­վոր­վել է մեզ հայտ­նի խմբագ­րութ­յու­նը, ո­րը կա­նո­նա­կան է հա­մար­վել Հայ Եկեղեցու կող­մից և­ ամ­բողջ միջ­նա­դա­րում օգ­տա­գործ­վել որ­պես նվի­րա­կան սրբա­զան մատ­յան:

    Ա­գա­թան­գե­ղո­սի ա­ռա­ջին հրա­տա­րա­կութ­յու­նը լույս է տե­սել Կոնս­տանդ­նու­պոլ­սում 1709-ին: Վե­նե­տի­կի 1835-ի հրա­տա­րա­կութ­յու­նը կա­տար­վել է մի քա­նի ձե­ռագ­րե­րի հե­մա­մե­տութ­յամբ: Քն­նա­կան հա­մար­ված բնա­գի­րը լույս տե­սավ 1909-ին պատ­րաստ­ված Գ. Տեր-Մկրտչ­յա­նի և Ս. Կա­նա­յան­ցի կող­մից:

    Անց­յալ դա­րում Ա­գա­թան­գե­ղո­սը թարգ­ման­վել է ի­տա­լե­րեն (Storia di Agatangelo. Versione italiana (Venezia: S. Lazzaro, 1843)), ֆրան­սե­րեն, շվե­դե­րեն և­ անգ­լե­րեն (S. C. Malan, The Life and Times of S. Gregory the Illuminator (London, 1868)): Վեր­ջերս անգ­լե­րեն են թարգ­ման­վել «Վար­դա­պե­տութ­յու­նը» (The Teaching of Saint Gregory. An Early Armenian Cathechism, tr. By R. Thomson (Cambridge, Massachusetts, 1970)) և «Պատ­մութ­յու­նը» (Agathangelos, History of the Armenians, trans. and comment. by R. Thomson (Albany (New York), 1976)՝ Ռ. Թոմ­սո­նի ձեռ­քով:

    Ներ­կա աշ­խար­հա­բար թարգ­մա­նութ­յունն ա­ռա­ջին ան­գամ լույս է տե­սել 1977 թվա­կա­նին («­Սո­վե­տա­կան գրող» հրա­տա­րակ­չութ­յուն, խմբա­գիր­ներ՝ Ա. Աբ­րա­համ­յան, Վ. Ա­ռա­քել­յան), ընդգր­կե­լով միայն բուն պատ­մութ­յու­նը, իսկ «Վար­դա­պե­տու­թյան» թարգ­մա­նութ­յու­նը լույս է տե­սել «Էջ­միա­ծին» ամ­սա­գրում (1978, Դ, Զ, Է, 1979, Բ, Ե, Զ)2:

    ՀԱՅՈՑ ԴԱՐՁԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

    ԱՌԱՋԱԲԱՆ

    ԱԳԱԹԱՆԳԵՂՈՍԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ

    1 Նա­վար­կող­նե­րի բուռն և բաղ­ձա­լի իղձն է խա­ղա­ղու­թյամբ հաս­նել նա­վա­հան­գիստ։ Ա­հա թե ին­չո՛ւ ըն­չա­քաղց և­ օգ­տա­ծա­րավ մար­դիկ ըն­դոստ ա­լիք­նե­րի վրա և մրր­կա­ծին օ­դին ընդ­դեմ մար­տի են պատ­րաստ­վում. նրանց ի մի հա­վաք­ված բազ­մութ­յու­նը միաց­յալ ու­ժե­րով թիա­վա­րում է փայ­տա­շեն և­ եր­կա­թե բևեռ­նե­րով ամ­րաց­ված սրըն­թաց նա­վե­րը. քա­ջա­լե­րե­լով միմ­յանց, սրտե­րը լի կաս­կա­ծով ու երկ­յու­ղով, ձիար­ձակ ար­շա­վում են կա­պույտ դաշ­տում, ան­քայլ եր­թով և չըն­թա­ցող ոտ­քե­րով թռչում են ծո­վի կու­տա­կա­դեզ ա­լիք­նե­րի ու ջրե­րի հոր­ձանք­նե­րի վրա։ Ուր բար­կա­ցայտ ա­լիք­նե­րը կու­տակ­վում են լեռ­նաձև, խո­նարհ­վում ել­ևէջ­նե­րով, ըստ քան­քա­րա­վոր քնա­րա­հար Դավ­թի եր­գի՝ «Ել­նում են՝ լեռ­նա­նում, և­ իջ­նում են՝ դաշ­տա­նում»։ Ա­պա ծփանք­նե­րից ա­զատ­վե­լով՝ յու­րա­քանչ­յուրն շտա­պում է իր գա­վա­ռը։ Մեր­ձա­վոր սի­րե­լի­նե­րին պատ­մում են այս զրույ­ցը՝ ճա­նա­պար­հին պա­տա­հած տա­ժա­նա­կիր անց­քե­րը, ան­հան­գիստ ա­լիք­նե­րի հո­սան­քի վրա փո­փո­խա­կան ել­ևէջ­նե­րը, թե ինչ­պես շա­հու­թա­բեր օգ­տի հա­մար վտան­գի են­թարկ­վե­լով և մահ­վան դեմ մա­քա­ռե­լով՝ ի­րենց ան­ձե­րը գրավ են դնում ի սեր բա­րե­հա­ջող վա­ճա­ռա­կա­նութ­յան։ Քան­զի թե­պետ տես­նում են հող­մա­կոծ տա­տան­վող ա­լիք­նե­րի ա­հեղ սաստ­կութ­յու­նը, ո­րոնք ըստ ծփան­քի ուժգ­նութ­յան երփ­նե­րանգ գույ­ներ են ստա­նում, փո­փո­խա­կան կար­գով ու փրփրա­դեզ հա­ջոր­դում են ի­րար, ա­վա­զով շրջագծ­ված ա­փը դի­մե­լով՝ [նա­վար­կող­նե­րը] հրճվում են, որ ցա­մաք են հա­սել։

    2 Իսկ նրանք, որ ըն­դեր­քից խո­խո­ջա­ցող խոր ան­դուն­դի դի­մաց ա­հա­բեկ­ված օր­հա­սա­կան վախ­ճան են կան­խա­տե­սում, թե­պետև տես­նում են, որ շարժ­վում են ա­հար­կու, սար­սա­փե­լի, բազ­մա­ծուփ ջրե­րի վրա, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, հի­շե­լով ի­րենց հա­ջո­ղութ­յու­նը, ջա­նում են դի­մագ­րա­վել ծովի ա­հա­վոր ա­լե­կո­ծութ­յու­նը, որ­պես­զի թերևս հարս­տութ­յամբ վե­րա­դառ­նա­լով՝ յու­րա­քանչ­յու­րը խնդութ­յամբ իր ըն­տա­նի­քին ցույց տա ձեռք բե­րա­ծը, իսկ դրա­ցի­նե­րին՝ պար­ծան­քի ար­ժա­նի վաս­տա­կը։ Կա­մե­նում են, ուր հարկն է, ի­րենց վրա­յից թո­թա­փել աղ­քատ ա­նու­նը և­ ի­րենց տա­ռապ­յալ մեր­ձա­վոր­նե­րին ա­զա­տել գրա­վով հարկ պա­հան­ջող իշ­խան­նե­րի բռնութ­յու­նից, ի­րենց բե­րած շա­հույ­թից վճա­րում են նրանց պարտ­քե­րը, որ­պես­զի թա­գա­վոր­նե­րի հար­կատ­վութ­յան լծից ա­զատ­վե­լով՝ թեթ­ևա­նան։ Այս­պի­սով նրանք բա­րութ­յուն են ա­նում ըն­կեր­նե­րին, պատ­վա­վոր ու հար­գա­լի ա­նուն վաս­տա­կում թշնա­մի­նե­րի մոտ և­ ու­րա­խութ­յուն պատ­ճա­ռում ի­րենց սի­րող­նե­րին։

    3 Ս­րա հա­մար դա­ժան պայ­քա­րով մարտն­չում են բարձ­րա­ցող ջրե­ղեն լեռ­նե­րի ու իջ­նող ծո­վա­յին ձո­րե­րի մեջ, ջա­նում են ի­րենց ան­ձե­րի փրկութ­յան մի­ջոց գտնել, որ­պես­զի ա­զատ­վե­լով խռո­վա­հույզ ծանր բքա­խառն փո­թո­րիկ­նե­րի պտույտ­նե­րից՝ կա­րո­ղա­նան հաս­նել խա­ղաղ նա­վա­հան­գիստ։ Քան­զի ար­դարև շատ են այն­պի­սի­նե­րը, ո­րոնք ոչ թե ա­գա­հութ­յու­նից են մահ­վան [վտան­գի] են­թար­կում ի­րենց, այլ աղ­քա­տութ­յան, կա­րի­քի և հե­տին տնան­կութ­յան պատ­ճա­ռով չեն տա­տան­վում վտան­գի առջև, շտա­պում են ի­րենց պար­տա­կա­նութ­յու­նը կա­տա­րել, թերևս կա­րո­ղա­նան գլուխ­նե­րը փրկել և պարտ­քե­րից ի­րենց ա­զա­տել։ Պարտ­քե­րի տակ ըն­կած լի­նե­լով՝ ե­րա­զում են, որ թերևս կա­րո­ղա­նան երկ­պա­տիկ օ­գուտ քա­ղե­լու ել­քը գտնել՝ միա­ժա­մա­նակ գո­հաց­նե­լով պար­տա­պան­նե­րին, իսկ ի­րենց հա­մար էլ ա­ռա­վե­լա­գույն շահ ա­պա­հո­վել:

    4 ­Քան­զի շա­տը նրանք են, որ այս­պի­սի սար­սա­փե­լի ա­ղետ­նե­րի դեպ­քում հո­ժա­րում են չար­չա­րանք­նե­րով վա­ճա­ռա­կա­­նա­կան գոր­ծի մեջ մտնել։ Շա­տերն էլ կան, ո­րոնք ի­րենց հարս­տութ­յու­նը երկ­րի օգ­տին են գոր­ծա­ծում, թա­գա­վոր­նե­րին զար­դա­րում են ծան­րա­գին մար­գա­րիտ­նե­րով, զա­նա­զան պատ­վա­կան քա­րե­րով և­ երփ­նե­րանգ գու­նա­գեղ կեր­պաս­նե­րով։ Նաև բարձ­րաց­նում են աղ­քատ­նե­րին՝ փոքր-ինչ հար­գան­քի ար­ժա­նաց­նե­լով, և­ եր­կի­րը զար­դա­րում են նոր ու չքնաղ բա­րիք­նե­րով։ Ն­րանք բա­վա­րա­րում են կա­րիք­նե­րը՝ մե­ծա­մեծ օ­գուտ­ներ տա­լով, կա­րի­քա­վոր մարդ­կանց պետ­քերն են հո­գում, շա­տե­րին սնում են։ Ն­րանք բժիշկ­նե­րի տնե­րը լցնում են տե­սակ-տե­սակ ա­նու­շա­հոտ խնկե­րով, օգ­տա­կար դե­ղե­րով, բժշկա­կան տեն­չա­լի օգ­տա­կար ար­մատ­ներ բե­րե­լով, կա­րի­քա­վոր­նե­րին գո­հաց­նում են։ Քա­ղաք­նե­րի զարդ են նրանք և գա­վառ­նե­րի հպար­տութ­յուն, եր­կար ճա­նա­պարհ­նե­րի չա­փա­րար­ներ են, աշ­խար­հի ճամ­փորդ­ներ և­ օ­տա­րութ­յուն ճա­շա­կող­ներ։ Ն­րանք ա­մեն­քին խնդաց­նում են և շա­տե­րին ուժ տա­լիս, իսկ աշ­խար­հին՝ կա­րո­ղութ­յուն, մեր­կե­րին հագց­նում են, քաղ­ցած­նե­րին հա­գեց­նում, ծա­րավ­նե­րին ար­բեց­նում են և հա­րուստ­նե­րի հա­մար գան­ձեր հա­վա­քում։

    5 ­Թե­պետև նրանք բռնութ­յամբ են հար­կի տակ ըն­կած, սա­կայն սո­վոր են վշտին դի­մա­նա­լով ի­րենց ան­ձե­րը փրկել և­ այ­լոց ևս­ օգ­տա­կար կա­րող են լի­նել։ Այ­նու­հետև հենց նույն սո­վո­րա­կան ի­մաս­տութ­յու­նը հա­ճե­լի դար­ձավ նրանց հա­մար։ Երթ­ևե­կող­նե­րը սո­վո­րա­բար ճա­նա­պար­հոր­դե­լով և վա­ճա­ռա­կա­նութ­յամբ շրջե­լով, փոքր գոր­ծեր ա­նե­լով՝ հա­զա­րա­պա­տիկ ու բյու­րա­պա­տիկ են դարձ­նում: Ա­հա թե ին­չու խո­յա­նա­լով հա­մա­տա­րած ծո­վի հուզ­ված բազ­մա­թիվ ա­լիք­նե­րի մեջ՝ գրո­հում են ոչ թե ի­րենց կամ­քով, այլ փչող քա­մու (վար­գիչ օ­դի) հո­սան­քով, բռնի քշվե­լով լայ­նա­տա­րած հոր­ձան­քի վրա տա­րու­բեր­վում են օ­գուտ գտնե­լու հա­մար. ի­րենց ան­ձե­րը մա­հու և կե­նաց մեջ են դնում, ան­ձամբ խոր­քե­րի [վտանգ­նե­րին] են մատն­վում, ընտ­րութ­յուն են կա­տա­րում մա­հու և կե­նաց միջև, և­ եր­կու­սից մեկն է նրանց բա­ժին ընկ­նում։

    6 Նույն այս ձևով տես­նում ենք, որ նման մի հար­կադ­րանք մեզ էլ հաս­նե­լով՝ ա­ռա­վել ստի­պում է նա­վար­կել ի­մաս­տութ­յան ծո­վի վրա, քան­զի մարդ­կան­ցից ոչ ոք չի կա­րող ա­մեն­ևին հանձն առ­նել նման քրտնա­ջան աշ­խա­տանք, ե­թե հա­սած իշ­խա­նա­կան հրա­մա­նը ստի­պե­լով այս բա­նը շու­տա­փույթ ա­նել չտա։ Եվ ո՞վ կա­րող է խրոխ­տա­նալ ծո­վի ան­դուն­դի խոր­քե­րը քննե­լու, այլ [մար­դիկ] պար­զա­պես եր­կար ճա­նա­պար­հոր­դութ­յուն­նե­րի մեջ վա­ճառ­քի անձ­նա­կան շահն են միայն կա­մե­նում ձեռք բե­րել։ Սույն օ­րի­նա­կով և մենք ոչ թե հանդգ­նութ­յամբ, ե­րե­խա­յա­բար և­ անմ­տո­րեն ա­ռաջ նետ­վե­ցինք, այլ, ա­կա­մա ըն­թա­նա­լով, ըստ հար­կադ­րող իշ­խան­նե­րի բռնի հրա­ման­նե­րի, նա­վար­կե­ցինք պատ­մութ­յան մատ­յան­նե­րի այս ծո­վի վրա։

    7 Քան­զի թա­գա­վո­րա­կան հրա­մա­նը հարկ դրեց մեր մտա­վոր աղ­քատ գան­ձա­րա­նի վրա՝ պա­հան­ջե­լով մե­զա­նից՝ ան­ցած դեպ­քե­րի նկա­րագ­րութ­յու­նը տալ և մա­տե­նագ­րել մե­զա­նում կա­տար­ված հայտ­նի պատ­մութ­յուն­նե­րը։ Սա­կայն չա­փա­զանց ջանք ենք թա­փել մեր հետ­նորդ­նե­րին թող­նե­լու դեպ­քե­րի շար­քի դար առ դար հի­շա­տա­կու­մը։ Ոչ թե մեր կամ­քով հո­ժա­րե­ցինք, հանձն ա­ռանք այն գոր­ծը կա­տա­րել, այլ, չկա­րո­ղա­նա­լով ընդ­դի­մա­նալ ար­քա­յա­տուր հրա­ման­նե­րին, պատ­մե­լու ենք ըստ [այդ] հրա­ման­նե­րի, որ­չափ մեր ուժն է նե­րում։ Հանձն առ­նե­լով այդ աշ­խա­տան­քը՝ սկսենք խոս­քի վա­ճա­ռա­կա­նութ­յու­նը, երկ­յու­ղա­ծութ­յամբ տանք պատ­մութ­յան գե­ղե­ցիկ շա­րադ­րան­քը։ Ուս­տի կա­տար­ված դեպ­քե­րը և մահ­կա­նա­ցու­նե­րի մա­տե­նագ­րութ­յու­նը քննե­լով, ման­րակր­կիտ զննե­լով` մեկ առ մեկ, ըստ պատ­մութ­յան կար­գի, օ­րեն­քի, ժա­մա­նա­կի և մեր ստա­ցած հրա­ման­նե­րի շա­րադ­րենք։

    8 Իսկ հոգ­ևոր ար­ժեք­նե­րի վե­հութ­յու­նը, որ աստ­վա­ծա­սեր­նե­րի հա­մար մե­ծութ­յուն է, նման է թան­կա­գին մար­գա­րի­տի, նուրբ բո­լո­րա­կաձև, լու­սա­վոր, հազ­վագ­յուտ, ո­րը չու­նի բիծ կամ ա­րատ իր ճա­ճան­չա­վոր փայ­լի մեջ, այլ ա­ռա­տո­րեն զար­դա­րում է թա­գա­վոր­նե­րի վա­յե­լուչ թա­գե­րը և կամ Հնդ­կաց աշ­խար­հից բեր­ված թան­կա­գին քա­րե­րի [նման], ո­րոնք վա­յե­լուչ զար­դով, խույ­րով ու պսա­կով զար­դա­րում են թա­գա­վո­րին։ Իսկ այս բո­լո­րը ինչ­պե՞ս կա­րող է ու­րիշ մե­կի կող­մից հեշ­տո­րեն գտնվել, ե­թե ոչ եր­կայն ու­ղի­ներ անց­նող վա­ճա­ռա­կան­նե­րի, ո­րոնք, մեծ չար­չա­րան­քով եր­կար ճա­նա­պարհ­նե­րին բա­վա­կա­նա­չափ պա­շար օգ­տա­գոր­ծե­լով, մեծ ջան­քե­րով գտնում են դրանք և զար­դա­րում թա­գա­վոր­նե­րին։ Իսկ սրանց լույ­սի ճա­ճան­չը, որ մենք վա­ճառ­քի ենք հա­նում, ոչ միայն թա­գա­վո­րի գլուխն է զար­դա­րում, ի տես այ­լոց, այլև ա­մեն­քին է զար­դա­րում, լու­սա­վո­րում, ճո­խաց­նում, ա­մեն­քին է գո­հաց­նում, մխի­թա­րում, բժշկում, թա­գա­վոր­նե­րին շքե­ղաց­նում է փող­փո­ղուն վեր­ջա­վո­րութ­յամբ ար­տա­խույր պսա­կի նման, աղ­քատ­նե­րին ճո­խաց­նում է, թո­թա­փում, բարձ­րաց­նում աղ­բա­կույ­տից և հա­վա­սա­րեց­նում իշ­խան­նե­րին, ինչ­պես նաև երկր­նե­րը լցնում է օրհ­նութ­յամբ, իսկ տա­րին բո­լոր՝ քաղց­րութ­յամբ։

    9 Ս­րանք նաև կա­րիք­ներն են բա­վա­րա­րում երկ­նա­յին ա­ռա­տութ­յամբ, չար­չար­ված­նե­րին հան­գիստ են բե­րում, ա­ռատ դար­ման են տա­լիս՝ լի ա­մե­նայն բա­րիք­նե­րով, նրանք կա­րող են բժշկութ­յուն տալ ա­ռանց դե­ղե­րի, խուն­կե­րի, ար­մատ­նե­րի, շե­նութ­յուն կա­րող են շնոր­հել քա­ղաք­նե­րին ի­րենց Տի­րոջ մար­դա­սի­րութ­յամբ, մե­ծաց­նել եր­կի­րը ի­րենց նա­հա­տա­կութ­յան ա­ղոթք­նե­րով և ցույց տալ երկ­նա­յին ճա­նա­պարհ­նե­րի ել­քը՝ առ Աստ­ված բարձ­րա­նա­լու հա­մար։ Ու­ղե­ցույց են Աստուծո ար­քա­յութ­յան ճա­նա­պարհ­նե­րի։ Ն­րանք են, որ ի­րենց Տի­րոջ հա­մար չար­չար­ված մե­ռան, ան­մա­հա­ցան և­ ի­րենց ա­նունն ու խի­զա­խութ­յան պտուղ­նե­րը աշ­խար­հին թո­ղե­ցին։ Կ­յանք են նրանք ու փրկութ­յուն նրանց հա­մար, ո­վքեր մեղ­քե­րով են աղ­քա­տա­ցած, նրանք երկ­նա­վոր ար­քա­յի մե­ծութ­յան գանձ են՝ երկ­րում ծածկ­ված, ի­րենց հա­վատ­քով խնդաց­նում են և­ ու­րա­խաց­նում այն­պի­սի­նե­րին, ո­րոնք Աստ­ծով ճո­խա­ցած գան­ձում են: Ն­րանք հագց­նում են մեր­կե­րին և ն­րանց, որ Ա­դա­մի նման մեղ­քե­րով մեր­կա­ցած են, լու­սա­վոր պատ­մու­ճան­նե­րով զգես­տա­վո­րում են, հա­գեց­նում են քաղ­ցած­նե­րին, ո­րոնք ան­գի­տութ­յան մեղ­քե­րի պատ­ճա­ռով սով­յալ են, ծա­րավ­նե­րին ար­բեց­նում են ա­ռա­քի­նութ­յան բա­ժա­կով և­ երկ­նա­յին գան­ձը տա­լիս են նրանց, ո­վքեր ա­ռա­վե­լա­գույնն ու­նեն, քան­զի «ով որ ու­նի, կտրվի նրան և կա­վե­լաց­վի»: Ն­րանք մար­դա­սեր Ք­րիս­տո­սի գթութ­յան դռնե­րը բաց են ա­նում ա­մեն­քի հա­մար: Հենց սրա հա­մար էլ սի­րե­ցին ի­րենց Տի­րո­ջը ու սիր­վե­ցին Նրա­նից և բա­րե­խո­սութ­յամբ բա­վա­րա­րում են բո­լոր կա­րիք­նե­րը:

    10 Այս­պի­սի մար­գա­րի­տը ոչ միայն հո­գի­նե­րի, այլև մար­մին­նե­րի զարդ ու պայ­ծա­ռութ­յուն է։ Ն­ման մարդ­կանց բա­րե­խո­սութ­յամբ է, որ Աստ­ված աշ­խար­հին շե­նութ­յուն է պարգ­ևում, քան­զի աստ­վա­ծա­յին գու­թը նրանց վրա իջ­նե­լով՝ ո­ղոր­մութ­յուն և քա­վութ­յուն է շնոր­հում աշ­խար­հին: Ա­հա թե ին­չու աշ­խար­հիկ մեղ­քե­րի մրրկա­հույզ ծո­վի վրա նա­վար­կող­նե­րն ի­րենց վտան­գե­ցին՝ համ­բե­րութ­յամբ պա­տե­րազ­մե­լով ա­լիք­նե­րի դեմ, սա­հե­ցին [ծո­վի] խո­րութ­յուն­նե­րի վրա՝ հաս­նե­լու հա­մար երկ­նա­յին Նա­վա­պե­տի խա­ղա­ղութ­յան նա­վա­հան­գիս­տը: Ա­զատ­վե­լով դա­ժան բքից և հաս­նե­լով քա­ղաք՝ նրանք պար­ծան­քի պսակ մա­տու­ցե­ցին Լու­սա­վոր Թա­գա­վո­րին՝ պատ­րաստ­վե­լով հա­վի­տե­նա­կան ու­րա­խութ­յան՝ թան­կա­գին մար­գա­րի­տով առ­լե­ցուն և պ­սակ­ված հոգ­ևոր լույ­սի թան­կար­ժեք քա­րե­րով: Ն­րանք ի­րենց կյան­քը վա­ճառ­քի հա­նե­ցին ի­րենց տան­ջան­քի մատ­նող­նե­րի հա­մար, մե­ծա­ցան ա­նանց հարս­տութ­յամբ և­ աշ­խար­հի շի­նութ­յու­նը կան­գուն, անվ­թար ու ան­շարժ են պա­հում ի­րենց հա­վատ­քի նա­վե­րի վրա:

    11 Իսկ այս­պի­սի վա­ճառ­քին արդ­յոք ո՞վ ի՞նչ գին կա­րող է տալ. ա­յո՛, ա­յո՛, չա­փա­զանց լավ. միայն [պետք է] հո­ժար կամ­քով, սի­րով լսե­լի­քը տրա­մադ­րել, հա­վատ­քով սրել ա­կանջ­նե­րը՝ որ­պես պատ­գամ­նե­րի ըն­դու­նա­րան, և­ իս­կույն պատ­վա­կան ծան­րա­գին մար­գա­րի­տը, սրտի [բա­րի] կամ­քով, զարդ կդառ­նա՝ որ­պես ա­կան­ջից կախ­ված գինդ։ Միայն խո­նար­հիր գլուխդ, և հոգ­ևոր պսա­կը ան­մի­ջա­պես կդրվի գլխիդ, ու դա կզար­դա­րի քեզ ա­ռա­վել, քան թան­կա­գին քա­րե­րը։ Միայն հա­մա­ձայն­իր ար­քա­յա­կան կո­չուն­քին, և­ այն ժա­մա­նակ խոր­տիկ­նե­րի քաղցր ա­նու­շութ­յու­նը քո քիմ­քը կպա­րա­րի։ Միայն ծա­րավ ե­ղիր սի­րո, և­ իս­կույն Կեն­դա­նութ­յան Աղբ­յու­րը կհա­գեց­նի քո տո­չո­րուն ծա­րա­վի ե­րաշ­տը։ Միայն մաք­րիր քեզ աղ­տից, և­ իս­կույն ան­թա­ռամ ու լու­սա­վոր զգես­տը կզար­դա­րի քեզ ա­ռա­վել, քան ա­նու­շա­հոտ շու­շան ծա­ղի­կը։

    12 Արդ՝ ջանք հանձն առ­նե­լով մտնել պատ­մութ­յան մատ­յան­նե­րի խո­րութ­յան մեջ, խոս­քը կուղ­ղեմ նրանց, որ կա­մե­նում են ի­մաս­տութ­յամբ ունկն­դիր լի­նել օգ­տա­կար պատ­մութ­յանս։ Արդ՝ հրա­ման է հա­սել ինձ՝ Ա­գա­թան­գե­ղո­սիս, որ մեծ Հ­ռոմ քա­ղա­քից եմ, կրթված հայ­րե­նի գի­տութ­յամբ, սո­վո­րել եմ լա­տի­նե­րենն (հռո­մա­յե­րեն) ու հու­նա­րե­նը, ու­սա­նել դպրութ­յու­նը և­ ոչ խիստ ան­տեղ­յակ [մնա­ցել] նշա­նագ­րե­րի ար­վես­տին։ Ս­րա հետ մեկ­տեղ ե­կել եմ Ար­շա­կու­նու ար­քու­նիք քաջ և­ ա­ռա­քի­նի, ու­ժեղ և պա­տե­րազ­մող Տր­դա­տի տա­րի­նե­րին, ո­րը բո­լոր նախ­նի­նե­րից կո­րո­վի լի­նե­լով՝ ա­րիութ­յամբ գե­րա­զան­ցել է նրանց, ե­ղել է ըմբ­շա­մար­տիկ և պա­տե­րազմ­նե­րի մեջ հսկա­յին վա­յել քա­ջութ­յուն­ներ է գոր­ծել։ Մեզ հրա­մա­յեց ոչ իր քա­ջա­գոր­ծութ­յուն­նե­րը սուտ վի­պա­սա­նել և­ ոչ էլ ար­ժա­նիք­նե­րից ա­վե­լի քմա­զարդ ա­ռաս­պել­նե­րը չա­փա­զան­ցել, այլ շա­րադ­րել ե­ղած դեպ­քե­րը՝ [տա­լով նկա­րագ­րութ­յու­նը] հա­րա­փո­փոխ ժա­մա­նակ­նե­րի հան­գա­մանք­նե­րի, մար­տամ­բոխ պա­տե­րազմ­նե­րի, սրա­կոխ կո­տո­րած­նե­րի բազ­մա­հեղ ար­յան, ի­րար բախ­վող ան­թիվ զոր­քե­րի, երկր­նե­րի [ժո­ղո­վուրդ­նե­րի] գե­րութ­յան, գա­վառ­նե­րի ա­վե­րա­ծութ­յան, քա­ղաք­նե­րի կոր­ծան­ման, ա­վան­նե­րի ա­վեր­ման, մարդ­կա­յին բազ­մութ­յու­նը կո­տո­րե­լու՝ քի­նա­խնդիր վրի­ժա­ռութ­յան քա­ջութ­յան հա­մար։

    13 Արդ՝ ինձ հրա­ման է հա­սել Տր­դատ մեծ ար­քա­յից՝ կար­գով գրի առ­նել ժա­մա­նակ­նե­րի դեպ­քե­րը՝ պատ­մե­լով նախ քաջ Խոս­րո­վի հայ­րե­նա­կան պա­տե­րազմ­նե­րի ժա­մա­նակ կա­տա­րած քա­ջութ­յուն­նե­րը, տե­րութ­յան մեջ տե­ղի ու­նե­ցած փո­փո­խութ­յուն­նե­րը, ա­մեն կողմ ուղղ­ված հար­ձա­կում­նե­րը, ազ­գե­րի խռո­վութ­յու­նը, քաջ Խոս­րո­վի մա­հը, թե որ­տե­ղից, ին­չու կամ ինչ­պես դա պա­տա­հեց, և կամ ինչ ան­ցու­դարձ կա­տար­վեց. ազն­վա­հայր Տր­դա­տի քա­ջութ­յան մա­սին, իր թա­գա­վո­րութ­յան ժա­մա­նակ ա­րած գոր­ծե­րը։ Եվ Աստուծո սի­րե­լի նա­հա­տակ­նե­րի մա­սին, թե ինչ­պես կամ ին­չու ե­կան, ծա­գե­ցին իբրև լու­սա­տու­ներ՝ փա­րա­տե­լու հա­մար մե­գը մեր Հա­յաս­տան աշ­խար­հից, թե ինչ­պես ի­րենց ան­ձե­րը նվի­րա­բե­րե­ցին Աստու­ծո ճշմար­տութ­յա­նը, կամ ինչ­պես Աստ­ված գթա­լով այ­ցե­լեց մեր Հա­յոց աշ­խար­հը, մե­ծա­մեծ հրաշք­ներ ցույց տվեց մի մար­դու ձեռ­քով, ո­րը համ­բե­րութ­յամբ և հաղ­թութ­յամբ տա­րավ բա­­զում ու տե­սակ-տե­սակ փոր­ձութ­յուն­ներ և կաշ­կան­դող վշտի մեջ Ար­տա­շատ քա­ղա­քում մե­նա­մար­տիկ ե­ղավ երկ­պա­տիկ բռնութ­յան դեմ, հա­նուն Ք­րիս­տո­սի՝ հա­ջո­ղութ­յամբ դի­մա­ցավ և նա­հա­տա­կի ա­նուն ժա­ռան­գեց։ Հա­սավ մինչև մահ և Աստուծո կամ­քով ետ դառ­նա­լով այն­տե­ղից՝ մեր Հա­յոց երկ­րում վե­րա­կա­ցու դար­ձավ։ Մ­տավ մահ­վան դու­ռը, ա­պա Աստուծո կամ­քով վե­րա­դար­ձավ՝ դառ­նա­լով Ք­րիս­տո­սի վար­դա­պե­տութ­յան պատ­գա­մա­վո­րը, Աստուծո մար­դա­սի­րա­կան հրա­շա­գործ պատ­ժից հե­տո։ Իսկ ե­րախ­տա­վոր Տր­դա­տը, կա­մո­վին դժվա­րին կյանք ընտ­րե­լով՝ ա­մեն­քին ցան­կա­լի դար­ձավ, Աստուծո շնորհ­նե­րով իր բնաշ­խար­հիկ հայ­րե­նի­քի որ­դին ե­ղավ և հա­վի­տե­նա­կան կյան­քին մեր­ձա­վոր դար­ձավ։

    14 Արդ՝ մեր այս գրված օ­րի­նա­կի մեջ ոչ թե հին ա­վան­դութ­յուն­նե­րից տե­ղե­կա­նա­լով այս [բո­լո­րը] կար­գով մա­տե­նագ­րել ենք, այլ մենք ինք­ներս ա­կա­նա­տես ենք ե­ղել անձ­նա­վո­րութ­յուն­նե­րին և ներ­կա՝ հոգ­ևոր գոր­ծե­րին և լու­սա­վոր շնոր­հա­պա­տում վար­դա­պե­տութ­յա­նը, ա­վե­տա­րա­նա­կան հրա­­ման­նե­րի հա­մա­ձայն, և թե ինչ­պես լու­սա­վոր վար­դա­պե­տութ­յու­նը, Աստուծո շնոր­հիվ, բո­լո­րից վեր դաս­վեց։ Այս աստ­վա­ծա­կարգ լծին հնա­զան­դեց­րեց թա­գա­վո­րը իր ամ­բողջ [ժո­ղովր­դին], մա­նա­վանդ ոչ թե նա էր [այդ ա­նում], այլ մե­ծա­զոր Ք­րիս­տո­սի կամ­քը։ [Կնկա­րագ­րենք], թե ինչ­պես մեհ­յան­նե­րին տի­րե­լով՝ հիմ­նա­հա­տակ կոր­ծա­նե­ցին և­ Եկեղեցու սուրբ հիմ­քե­րը կանգ­նեց­րին։ Կամ ինչ­պես ի­րեն (Գ­րի­գո­րին) երկ­րի հո­վիվ նշա­նա­կե­լով՝ վա­յե­լե­ցին նրա վար­դա­պե­տութ­յու­նը։ Թե ինչ­պես Տր­դա­տը կրկին գնաց Հու­նաց աշ­խար­հը աստ­վա­ծա­սեր Կոս­տան­դիա­նո­սի ժա­մա­նակ, ո­րը Հու­նաց և Հ­ռո­մա­յե­ցոց երկ­րի թա­գա­վորն էր, ուխտ դրեց նրա հետ հաս­տատ մնա­լու աստ­վա­ծա­պաշ­տութ­յան մեջ և­ այն­տե­ղից վե­րա­դար­ձավ մեծ պարգև­նե­րով, բա­զում փառ­քով և շատ վայ­րեր Տր­դա­տը նվի­րեց Աստուծո [պաշ­տա­մուն­քին]: Այս ա­մե­նը մեկ առ մեկ, կար­գով կպատ­մենք, նաև վար­դա­պե­տութ­յամբ սրբի, որն ար­ժա­նի ե­ղավ հաս­նե­լու ե­պիս­կո­պո­սա­կան մեծ ա­թո­ռին, ժա­ռան­գեց հայ­րա­պե­տա­կան ա­նու­նը և­ ա­ռա­քի­նութ­յան մեծ մար­տի­կը ե­ղավ։ [Կ­պատ­մենք], թե որ­տե­ղի՛ց էր, ո­րոն­ցի՛ց, ո՛վ կամ

    Enjoying the preview?
    Page 1 of 1